2007
Տաճար կառուցելու հայտարարություն Մանոուսում, Բրազիլիա
2007թ. հոկտեմբեր


Տաճար կառուցելու հայտարարություն Մանոուսում, Բրազիլիա

2007թ. մայիսի 23-ին քահանայության ղեկավարներին ուղղված մի նամակում Առաջին Նախագահությունը հայտարարեց Մանոուսում, Բրազիլիա, տաճար կառուցելու ծրագրերի մասին:

«Մենք գովաբանում ենք Սրբերին իրենց նվիրվածության և հավատարմության համար և շնորհակալ ենք այն օրհնությունների համար, որոնք կգան նրանց այս նոր տաճարի կառուցումից»,- ասել է Առաջին Նախագահությունը նամակում:

Բրազիլիայի Մանոուսի Տաճարն ավարտելուց հետո, այն կլինի վեցերորդը Բրազիլիայում: Տաճարային շրջանի մեջ ընդգրկված ցցերը կհայտարարվեն ավելի ուշ:

Քանի որ Բրազիլիայի տաճարները կառուցվել են հարավային և արևելյան ափի մոտ, որոշ անդամներ, ովքեր ապրում են կենտրոնական և հյուսիսային Բրազիլիայի տարածքներում, ստիպված են ճամփորդել ավելի քան հազար մղոն (1600կմ) ամենամոտ գտնվող տաճարն այցելելու համար:

«Մենք համոզված ենք, որ սա օրհնություն կլինի այս և շրջակա տարածքների բազմաթիվ հավատարիմ Սրբերի համար, ովքեր ստիպված էին ճանապարհորդել երկար տարածություններ տաճարի օրհնությունները վայելելու համար»,- ասել է Առաջին Նախագահությունը:

Այժմ աշխարհում կան 124 գործող տաճարներ, որոնցից 6-ը գտնվում են կառուցման փուլում, իսկ ևս 6 տաճարների մասին հայտարարվել է, որոնց թվում է Մանոուսի Տաճարը:

Առաջին լատինաամերիկյան տաճարը կառուցվել է Սան Պաոլոյում, Բրազիլիա, 1978թ., երբ այս երկրում անդամների թիվը հասնում էր ընդամենը 54,000-ի: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) նախագահեց անկյունաքարի ծիսակատարությանը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին վերանորոգումից հետո վերանվիրագործեց Սան Պաոլոյի տաճարը 2004 թվականին:

2005 թվականի վերջում Բրազիլիայում կային 928,926 անդամ, որը Ռեցիֆե, Պորտո Ալեգրեյի և Կամպինասի երեք լրացուցիչ տաճարների հայրենիքն է: Բրազիլիայի Կուրիտիբա Տաճարը, որի շինարարությունը սկսվել է 2005 թվականին, իր ավարտին է սպասում հաջորդ տարի:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասել Մ. Նելսոնը իր վերջին այցելության ժամանակ խոստացավ անդամներին. «Եթե դուք պատրաստվեք տաճար գնալ և կատարել արարողությունները ձեր և ձեր նախնիների համար, դուք այս աշխատանքի վերաբերյալ վկայություն կկառուցեք, որը դուք չեք կարող այլ կերպ ձեռք բերել»: Նա նաև ասաց. «Հավանաբար ավելի հեշտ է տաճար կառուցել, քան մարդկանց պատրաստել տաճարի համար»: