2007
Գործիք դարձեք Աստծո ձեռքում` մեր Տիրոջ Երկրորդ Գալուստին նախապատրաստվելով
2007թ. հոկտեմբեր


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Գործիք դարձեք Աստծո ձեռքում` մեր Տիրոջ Երկրորդ Գալուստին նախապատրաստվելով

Աղոթքով ընտրեք և կարդացեք այս ուղերձի սուրբ գրությունները և ուսմունքները, որոնք կհամապատասխանեն այն քույրերի կարիքներին, որոնց այցելում եք: Կիսվեք ձեր փորձառությամբ և վկայությամբ: Հրավիրեք նրանց նույնպես կիսվել իրենց փորձառություններով ու վկայություններով:

Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը:

ՎևՈՒ 38.30. «Եթե պատրաստ լինեք դուք չեք վախենա»:

Երեց Դալլին Հ. Օուքս` Տասներկու Առաքյալների Քվորումից. «Չորս հարցեր անվիճելի են Վերջին Օրերի Սրբերի համար. (1) Փրկիչը կվերադառնա երկիր զորությամբ և մեծ փառքով` արդարությամբ և խաղաղությամբ անձնապես թագավորելու մեկ հազարամյակի ընթացքում: (2) Նրա գալստյան ժամանակ տեղի կունենա ամբարիշտների կործանում և արդարների հարություն: (3) Ոչ ոք չգիտի Նրա գալստյան ժամանակը, բայց (4) հավատարիմներին սովորեցվում է ուսումնասիրել դրա նշանները և նախապատրաստվել դրան: … Մենք պետք է պատրաստություններ տեսնենք ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր առումով` Երկրորդ Գալստյան ժամանակի վերաբերյալ մարգարեացած իրադարձությունների համար» (“Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 7, 9):

Քեթլին Հ. Հյուզ` Սփոփող Միության գերագույն նախագահության նախկին առաջին խորհրդական. «Դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (ՎևՈՒ 64.[33], շեշտադրումն ավելացված է): … Մեծ գործը, որը մենք ուզում ենք անել կառաջանա «փոքր բաներից»: Այդ փոքր բաներից մեկը, որ ես սովորել եմ, այն է, որ ես պետք է ժամանակ գտնեմ ամեն օր իմ հոգևոր շտեմարանը լցնելու համար» (“Out of Small Things,” Liahona, Nov. 2004, 109):

Երեց Ռոբերտ Դ. Հեյլզ` Տասներկու Առաքյալների Քվորումից. «Տերն ակնկալում է, որ մենք լինենք այնպես հավատարիմ, նվիրված, խիզախ, ինչպես նրանք, ովքեր մեզանից առաջ են եղել: Նրանք կանչվեցին տալու իրենց կյանքն ավետարանի համար: Մենք կանչված ենք ապրել մեր կյանքը նույն նպատակի համար: … Բոլոր տնտեսությունները ուղի են նախապատրաստել Տիրոջ առաջին գալստյան և Նրա Քավության համար: Նմանապես, պատմությունը և մարգարեությունը հիմք դրեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգման համար: Արդյո՞ք ունենք աչքեր տեսնելու, որ մեր ժամանակի իրադարձություններն ու մարգարեությունները նախապատրաստում են մեզ Փրկչի Երկրորդ Գալստյան համար» (“Preparations for the Restoration and the Second Coming: ‘My Hand Shall Be over Thee,’” Liahona, Nov. 2005, 91–92):

Ինչպե՞ս կարող եմ գործիք լինել Աստծո ձեռքում` օգնելու ուրիշներին նախապատրաստվել:

ՎևՈՒ 34.6. «Քո ձայնը բարձրացրու … ապաշխարություն աղաղակելու … , պատրաստելով Տիրոջ ճանապարհն իր երկրորդ գալստի համար»:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ (1895–1985). «Արդարակյաց կին լինել երկրի վրա այս վերջին իրադարձությունների ընթացքում, մեր Փրկչի երկրորդ գալստից առաջ, մի առանձնահատուկ պատվավոր կոչում է: Արդարակյաց կանանց ուժն ու ազդեցությունն այսօր կարող է տասնապատիկ ավելի լինել, քան կարող էր լինել ավելի խաղաղ ժամանակ: Նա այստեղ է` օգնելու բարելավել, պաշտպանել և հսկել օջախը, որը հասարակության հիմնական և ամենապատվավոր կազմակերպությունն է: Հասարակության մյուս կազմակերպությունները կարող են երերալ և նույնիսկ ձախողվել, բայց արդարակյաց կինը կարող է օգնել փրկել օջախը, որը փոթորկի և պայքարի մեջ կարող է լինել մահկանացուների գիտեցած վերջին և միակ սրբավայրը» (“Privileges and Responsibilities of Sisters,” Ensign, Nov. 1978, 103):