2007
Երեց Հեյֆենը դիմում է ընտանիքին նվիրված համագումարին
2007թ. հոկտեմբեր


Երեց Հեյֆենը դիմում է ընտանիքին նվիրված համագումարին

Յոթանասունի Քվորումից Երեց Բրյուս Կ. Հեյֆենը դիմեց ողջ աշխարհի տարբեր ծայրերից եկած պատգամավորներին` խոսելով ավանդական ամուսնության իմաստի վերականգման կարևորության մասին: Նա իր խոսքը հղեց Ընտանիքների Համաշխարհային IV Համագումարում, որը տեղի ունեցավ Վարշավայում, Լեհաստան 2007թ. մայիսի 11–13:

Աշխարհի պատմության մեջ եղել է մի «ընդհանուր սիրո պատմություն», որտեղ տղան և աղջիկը հանդիպում են, սիրահարվում և հետո ամուսնանում, ասաց Երեց Հեյֆենը: Ամուսնական կապը հատկապես միայն այդ զույգի վրա չի ազդում, այլ հասարկության, որը որպես ամբողջություն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ հարաբերության հաջողության հանդեպ:

«Այդ պատճառով հյուրերն ու ընկերները միշտ տոնել են հարսանիքները, որպես հասարակական իրադարձություններ»,- ասաց Երեց Հեյֆենը: «Ամուսնությունը միշտ վճռորոշ հանգույց է եղել հասարակական կարգում, որը միասնական է պահում հասարակությունը: Յուրաքանչյուր ամուսնություն ներգործում է նրանց վրա, ովքեր գտնվող են միևնույն կենտրոնն ունեցող տարբեր օղակներում և դուրս գալով տվյալ զույգից, և նրանց երեխաների միջոցով տարածվում ավելի լայն հասարակության վրա… .

Հասարակությունը մասնակցում է հարսանիքներին ոչ թե անձնական գործերի մեջ խառնվելու համար, այլ դրա հետևանքի հսկայական կարևորության և յուրաքանչյուր ամուսնության հետնորդի պատճառով: Ամուսնանալ նշանակում է հասարակական պարտավորություն ստանձնել, որ մարդն ընդունում է անձնական պատասխանատվություն իր երեխաների համար և ժամանակի ընթացքում մեր կողմից ստեղծած այդ հասարակության վրա նրանց ազդեցության համար»,- բացատրեց նա:

Հասարակական և անձնական այս ակնկալիքները ամուսնությունը դարձնում են մեկ սերնդից դեպի մյուսը արժեքները փոխանցելու հիմնական միջոցը, ասաց նա: Սակայն հասարակության տևական կայունության այս վճռորոշ աղբյուրը այլասերվում է:

Եվրոպացիների ավելի քան 80 տոկոսը և ամերիկացիների 46 տոկոսը ընդունելի են համարում, որ զույգը առանց ամուսնանալու մտադրության ապրի միասին, ասաց Երեց Հեյֆենը: Միայն սկանդինավյան երկրներում առաջնածին երեխաների մոտ 82 տոկոսը ծնվում են ամուսնությունից դուրս, չնայած մեծաքանակ հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչպիսի հոգեբանական և այլ տեսակի վտանգների են հանդիպում երեխաները առանց ամուսնանալու համատեղ ապրող ծնողների հետ: Այդպիսի միտումները հղի են լուրջ սոցիալական հետևանքներով:

Բացի այդ ամուսնալուծությունների քանակը 1960 թվականից սկսած Միացյալ Նահանգներում, որն այժմ աշխարհի ամենաշատ ամուսնալուծության հակված երկիրն է, ավելի քան կրկնապատկվել է, որը նշանակում է, որ այսօրվա ամուսնությունների կեսը կվերջանա ամուսնալուծությամբ: Թիվը նույնիսկ ավելի բարձր կլինի, եթե այն ներառի ամուսնությունից դուրս համատեղ ապրող զույգերի բաժանումը, որոնց թիվը ԱՄՆ-ում 1960 թվականից սկսած մեծացել է 760 տոկոսով:

Այդ վիճակագրական տվյալներում մենք կարող ենք տեսնել ընդդեմ ամուսնության հեղափոխության ուժը, որոնք ցույց են տալիս ապօրինի ծնունդների, առանց ամուսնանալու համատեղ ապրող զույգերի և ամուսնալուծությունների վեր սլացող աճ»,- ասաց Երեց Հեյֆենը: «Վերջին 40 տարիների ընթացքում … . մարդիկ դադարել են հավատալ, որ ամուսնությունը հասարակական, երկարատև սոցիալական կազմակերպություն է … Ժամանակակից հասարակությունը ընդհանուր սիրո պատմության «ծրագիրը կորցրել է»:

Ավանդական ամուսնության այլասերումը սկսվեց 1960-ականներին քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ: Անհրաժեշտ էր փոփոխություններ մտցնել Ամերիկայի ռասսայական և սեռի վրա հիմնված խտրականության մեջ, ասաց Երեց Հեյֆենը: Սակայն որոշ ծայրահեղականներ գնացին ավելի հեռուն և մարտահրավեր նետեցին օրենքներին և ավանդույթներին, որոնք պաշտպանում էին ընտանեկան հարաբերությունները: Որպես «ազատության» շարժման իներցիայի արդյունք, դատավորները թույլ տվեցին, որ չափահասների ազատության հայցերը հուսախաբ անեն երեխաների լավագույն շահերը:

«Մի անգամ ես տեսա մի փոքրիկ տղայի, որը կանգնած էր մեն մենակ և մոլորված ու վախեցած տեսք ուներ»,- ասաց Երեց Հեյֆենը: Նա սպորտային վերնաշապիկ էր կրում հետևյալ լոզունգով «Ինձ հանգիստ թողեք»: Նա … ներկայացնում է անպատասխանատու չափահասների կողմից իրենց «հանգիստ թողնելու իրավունքին» լքված երեխաների ծաղրը, հասարակության բոլոր գերյալներին ազատելու անվան տակ, ովքեր [իրենց կարծիքով] ընտանեկան կապերի ճնշման տակ են գտնվում:

Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ ամուսնացած ծնողների բացակայությունն է հիմնական պատճառը, որ շատ պատանիներ դժբախտության մեջ են ընկնում և համեմատած ամուսնացած զույգերի հետ, միասին ապրող չամուսնացած զույգերն ավելի են միտված ճաշակելու ընկճվածություն, ալկոհոլի և թմրադեղերի խնդիրներ, անհավատարմություն, ցածր եկամուտներ և դժբախտություն, ինչպես նաև երկու կամ երեք անգամ ավելի ֆիզիկական բռնություն, բացատրեց Երեց Հեյֆենը:

Երեց Հեյֆենը անդրադարձավ նաև համասեռ ամուսնության լուրջ խնդրին: Տասնհինգ տարի առաջ ոչ մի երկիր աշխարհում համասեռ ամուսնության խնդրի հետ այնպիսի լրջությամբ հաշվի չէր նստում, ինչպես այժմ: Համասեռ ամուսնությունները պաշտպանող դատավարական տեսակետները հիմնվում են անձնական ազատության և գաղտնիության հասկացությունների վրա, և ոչ թե ամուսնության հասարակական արժեքի վրա, ասաց նա:

«Համասեռամոլների ամուսնության բանավեճն այսպիսով առաջադրում է մի խիստ հարց. արդյո՞ք ամուսնությունը պետք է պարզապես աջակցի չափահասների անձնական ընտրությանը, թե այն հասարակական նպատակներ հետապնդող կազմակերպություն է, որը պաշտպանում է երեխաների շահերը և հասարակությանը, ինչպես նաև զույգերի շահերը»,- ասաց Երեց Հեյֆենը:

Երեց Հեյֆենն ավարտեց ամփոփելով չորս հիմնական հասարակական «բարիքները», որը տալիս է ավանդական ամուսնությունը. առաջինը` երեխաների կարիքներն ու իրավունքներն ավելի հաջողությամբ են բավարարվում, երկրորդը` քաղաքացիական արժեքներն ուսուցանվում և փոխանցվում են հաջորդ սերնդին, երրորդ` ծնողները որոշում են, թե ինչ արժեքներ երեխաները պետք է սովորեն, և չորրորդ` անձնական հարաբերություններում հնարավոր են դառնում ամենակայուն հեռանկարները:

«Ամուսնանալու և ինչպես նաև երեխա ունենալու իմ ցանկությունը ցույց են տալիս իմ ընտանիքին և հասարակությանը, որ ես մտել եմ այս հարաբերության մեջ երկարատև ժամանակով»,- ասաց Երեց Հեյֆենը: «Այդ դեպքում կինս և երեխաներս նույնպես կարող են իրենց ներդրումն անել առանց կասկածելու, թե իրենց զոհաբերությունն արժե արդյոք իրենց ջանքերին»: