2007
Ձեզ զորացնելու համար. Զրույց Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության հետ
2007թ. հոկտեմբեր


Ձեզ զորացնելու համար. Զրույց Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության հետ

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունը` նախագահ Սյուզան Վ. Թանները (կենտրոնում), առաջին խորհրդական Ջուլի Բ. Բեքը (ձախից) և երկրորդ խորհրդական Էլեն Ս. Դալտոնը (աջից), խոսում են այն ուղիների մասին, որոնցով ծնողներն ու ղեկավարները կարող են օգնել երիտասարդներին մեծացնել ավետարանի չափանիշներով ապրելու իրենց ցանկությունն ու վճռականությունը: Զրույցից հետո, Քույր Բեքը կանչվել է որպես Սփոփող Միության գերագույն նախագահ, իսկ Մերի Ն. Քուքը կանչվել է Երիտասարդ Կանանց գերագույն նախագահություն:

Նկար
Նկար
Նկար

Ինչի՞ վրա պետք է կենտրոնանան ծնողներն ու ղեկավարները, երբ երիտասարդների հետ խոսեն չափանիշների մասին:

Քույր Սյուզան Վ. Թաններ. Որպես նախագահություն մենք ունենք նշանաբան. «Ես կարող եմ անել դժվար բաներ»: Մեր քահանայության խորհրդական Երեց Ջոն Բ. Դիքսոնն առաջարկեց փոխել այն. «Երբ ես գիտեմ, թե ով եմ ես, ես կարող եմ անել ցանկացած բան, որ Նա կխնդրի ինձ անել»: Մենք խորապես զգում ենք, որ եթե երիտասարդները հասկանան, թե ովքեր են իրենք որպես Աստծո զավակներ, այդ դեպքում նրանք կպահպանեն չափանիշները: Իրենց ինքնության զգացումը նրանց ինքնավստահություն է տալիս:

Քույր Էլեն Ս. Դալտոն. Խոսելով չափանիշների մասին չի նշանակում խոսել կանոնների մասին, չափանիշները Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանի լինելու համար են: Չափանիշները սուրբ տեղերում կանգնելու համար են, որպեսզի արժանի լինեք Աստվածագլխի երրորդ անդամի ընկերակցությունն ունենալուն: Նա կլինի ձեր ուղեկիցը այն ուղու վրա, որ դուք մտել եք մկրտությամբ և հաստատմամբ` ուղի, որն առաջնորդում է ձեզ դեպի տաճար:

Քույր Ջուլի Բ. Բեք. Ես հիշում եմ մի լրագրողի, որը քննադատեց մեր չափանիշները` որակելով դրանք որպես սահմանափակող: Նա կարդացել էր Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը և զգացել, որ այն ամբողջովին կանոնների մասին էր: Այսպիսով, ես զրուցեցի նրա հետ անվտանգության և ընտրությունների մասին, և ես օգտագործեցի ազատագրել, ազատ արձակել և պաշտպանել բառերը: Օրինակ, ես ասացի, որ, որ եթե մի երիտասարդ կին պահպանում է ալկոհոլ չխմելու կամ թմրադեղեր չընդունելու մեր չափանիշը, նա երբեք գերի չի դառնա այդ սովորույթներին: Նա ազատ կլինի և ընտրություններ կատարելու նրա ունակությունը կբազմապատկվի, որովհետև նա չի ունենա կախվածության խնդիր: Լրագրողը սկսեց գլխով անել, երբ նա հասկացավ, որ չափանիշները ցանկապատ չեն մեզ ներսում պահելու համար: Չափանիշներն այն են, ինչ օգնում է մեզ դուրս գնալ և գործել ընտրություններով լի աշխարհում: Մենք կարող ենք ներդրում կատարել այս աշխարհում և ապրել երջանիկ, արգասաբեր կյանքով, որովհետև մենք պաշտպանված ենք:

Ինչպե՞ս կարող են ծնողներն ու ղեկավարները հասցնել չափանիշները երիտասարդների սրտերին:

Քույր Թաններ. Երբեմն մենք նայում ենք դժվարությունների վրա, որոնց դիմակայում են երիտասարդները և ստանում անմիջական տպավորություն հեռանկարային պատկերացման փոխարեն: Հետաքրքիր է կարդալ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը` հուսալով խոստումներին, հետաքրքիր է կարդալ սուրբ գրությունները` հուսալով խոստումներին: Երբ մեզ հորդորում են անել ինչ-որ բան, սովորաբար դրան հետևում է խոստում: Ծնողներն ու ղեկավարները, ովքեր ապրել են չափանիշներով, մեծ օրինակ են: Երիտասարդները տեսնում են, որ լավ բաներ են կատարվել մեր կյանքում, երբ մենք կարողանում ենք հիմնել հավերժական ընտանիքներ: Դրանք խոստումներ են, որոնք իրագործվել են մեր կյանքում:

Քույր Դալտոն. Ես երբևէ չեմ հանդիպել որևէ մեկին, որ չցանկանար Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի խոստումները` «Դուք կկարողանաք կատարել ձեր կյանքի գործն ավելի մեծ իմաստությամբ և հմտությամբ», դուք կկարողանաք «դիմանալ փորձություններին ավելի մեծ խիզախությամբ», «դուք կունենաք Սուրբ Հոգու օգնությունը», «դուք գոհ կլինեք ձեզանից», դուք «դրական ազդեցություն կունենաք ուրիշների կյանքի վրա, և «դուք արժանի կլինեք տաճար գնալու» (2–3):

Քույր Բեք. Եթե դուք հանցավոր չեք զգում օրհնությունների համար, ապա դուք չեք կարող հանցավոր զգալ այն բաների համար, որոնք բերում են ձեզ օրհնություններ:

Քույր Դալտոն. Երբեմն ծնողները մտածում են, որ չափանիշը փոքր բան է: Նրանք ասում են. «Չեմ պատրաստվում կռվել այդ ճակատամարտը կամ մեռնել այդ բլրի վրա»: Բայց խոսքը ոչ թե բլուրների, այլ սրբության մասին է: Չափանիշը հասկացողության մասին է, թե որպես Աստծո որդի կամ դուստր ով եք դուք:

Ինչպե՞ս կարող են ծնողներն ու ղեկավարները հաղթահարել երիտասարդությանը վիրավորելու կամ օտարացնելու վախը:

Քույր Բեք. Ես մտածում եմ մի քանի սուրբ գրությունների մասին. «Մի վախենար նրանց երեսիցը, որովհետև ես քեզ հետ եմ» (Երեմիա Ա.8) և «Բացիր բերանդ, և այն կլցվի» (Մովսես 6.32): Տերն ակնկալում է Իր ղեկավարներից, իսկ ամեն ծնող ղեկավար է, խոսել ճշմարտությունը:

Քույր Թաններ. Վարդապետություն և Ուխտերի բաժին 121-ում ասվում է. «Ժամանակին խստությամբ հանդիմանելով», ցույց տուր «դրանից հետո ավելի մեծ սեր» (հ. 43): Եթե նախևառաջ երիտասարդներն իմանան, որ դուք սիրում եք նրանց, նրանք ավելի հոժար կլինեն լսել: Եվ եթե դուք դրանից հետո նաև մոտենաք նրանց ձեր սիրով, դուք կարող եք ասել դժվար բաները:

Քույր Բեք. Կարծում եմ, մենք թերագնահատում ենք երիտասարդությանը: Նրանք որոնումների տարիքում են, դա «ինչու»-ի տարիքն է: Դրա համար պատճառ կա, Տերն ուզում է, որ նրանք ձեռք բերեն իրենց սեփական վկայությունները: Ղեկավարների և ծնողների գործն է` տալ նրանց վարդապետական «ինչուները» և հիմնավորեն չափանիշները` սովորեցնելով դրանց պատճառների մասին: Հիշում եմ, դուստրերիցս մեկի հետ իմ ունեցած որոշ զրույցները կիրակնօրյա զգեստի մասին: Ես բացատրեցի ինչ էի ակնկալում, որ նա պիտի հագներ հաղորդության ժողով գնալու համար: Ես նաև բացատրեցի նրան հաղորդության մասին և բերեցի իմ վկայությունն այն մասին, թե ինչու ենք գնում եկեղեցի: Դա արվեց սիրով: Նա չփոխեց իր հագնվելու ոճը այդ կիրակի կամ մեկ շաբաթ անց: Բայց շատ շուտով նա ընդունեց հագուստի ավելի պաշտոնական չափանիշ հաղորդության ժողովի համար: Ես համբերատար էի, երբ նա ստանում էր իր սեփական հաստատումը: Եվ նա այլևս երբեք չվերադարձավ իր նախկին հագնվելու ձևին: Նրան սովորեցվեց վարդապետությունը և նրա «ինչո՞ւ» հարցը պատասխանվեց:

Ինչպե՞ս կարող է Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն օգնել ծնողներին և ղեկավարներին պատասխանել «ինչու»- սկսվող հարցերին:

Քույր Թաններ. Ես սիրում եմ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը, որովհետև այն հիմնված է վարդապետության վրա: Վարդապետությունը հավերժական ճշմարտություն է` սահմանված աշխարհի հիմնադրումից առաջ: Իսկ չափանիշները հիմնված են վարդապետության վրա, այսպիսով չափանիշները ևս չեն փոխվում: Դրանք իրականությունից կտրված մի քանի մեծահասակների կողմից չեն սահմանված` կյանքն ուղղակի դժվարին դարձնելու համար: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը սահմանում է վարդապետությունն ու չափանիշները հավանաբար ավելի հստակորեն, քան որևէ այլ աղբյուր: Այն նաև խոսում է հետևանքների մասին: Այսպիսով, դուք իմանում եք, թե ինչ է հավերժական ճշմարտությունը, թե մենք ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք և ինչու մենք պետք է անենք կամ չպետք է անենք այս կամ այն բանը: Այս գիրքը կարող է մեծ օգնություն լինել ծնողների համար: Երբեմն, երբ մտածում եմ, «ես ցանկանում եմ բացատրել սա ճիշտ ձևով հասկանալի բառերով», ես դիմում եմ այդ գրքին և միտքը, որի կարիքն ունենում եմ, ամփոփված է լինում մեկ նախադասությամբ:

Ինչպիսի՞ այլ ուղիներ կան, որոնց միջոցով ծնողներն ու ղեկավարները կարող են օգտագործել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը:

Քույր Բեք. Դուք կարող եք քննարկել այն ընտանեկան երեկոյի ժամանակ` ամեն անգամ մի չափանիշ, և յուրաքանչյուր բաժնում նշել վարդապետությունը, չափանիշները և հետևանքները: Որպես Եկեղեցու ուսուցիչ դուք կարող եք օգտագործել այն ցանկացած դասի ժամանակ: Այն ինձ օգնել է սերտել մի քանի կարևոր արտահայտություններ, որոնք ես իսկապես ուզում եմ շեշտել, և ես պարզել եմ, որ երբ խոսում եմ երիտասարդների հետ, այդ նախադասություններն ուղղակի դուրս են թռչում:

Քույր Դալտոն. Օրինակ, շատ կարևոր արտահայտություն է` «Սատանան ուզում է, որ դուք մտածեք, որ չեք կարող ապաշխարել, բայց …»:

Քույր Դալտոն և Քույր Բեք, միասին. «… դա բացարձակապես ճիշտ չէ» (30):

Քույր Թաններ. Երիտասարդները հաճախ միմյանց համար լավագույն ուսուցիչներն են: Երբ խոսում ենք երիտասարդության հետ, մի բան, որ սիրում ենք անել այն է, որ տալիս ենք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը որևէ երիտասարդի և ասում. «Ես կցանականայի, որ դու ընտրեիր այդ չափանիշներից որևէ մեկը և մի քանի րոպե հետո մի փոքրիկ ելույթ ունենայիր դրա վերաբերյալ»: Ես այնքան շատ հանպատրաստից ելույթներ եմ տեսել, որոնք լցրել են սենյակը Հոգով: Երբ երիտասարդները կիսվում են իրենց փորձառություններով և բերում իրենց վկայությունները, նրանք զգում են Հոգին և սկսում զգալ գրքի ուժը:

Քույր Բեք. Տարին մեկ անգամ չափանիշների վերաբերյալ երեկո կազմակերպելը բավական չէ: Մենք կարող ենք օգտագործել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը ճամբարում, մենք կարող ենք օգտագործել այն երիտասարդական համաժողովին և պաշտոնական ու ոչ պաշտոնական իրադրություններում: Դա մի նյութ է, որը միշտ պետք է լինի մեր երիտասարդների աչքի առջև: Ծնողներն ու ղեկավարները պետք է ապրեն դրանով: Դուք չեք կարող լինել ղեկավար, որն ասում է երիտասարդներին, թե ինչ կինոնկարներից խուսափել և հետո գնաք այդ կինոնկարները դիտելու: Դուք չեք կարող լինել մայր, որն ասում է. «Մի՛ հագիր այդ անհամեստ զգեստը», իսկ հետո ինքներդ եք հագնում այդպիսի հագուստ: Դուք չեք կարող լինել հայր, որն ասում է. «Վճարեք ձեր տասանորդը», բայց ինքներդ չեք վճարում այն:

Այդ դեպքում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը ունի՞ դեր այն մարդկանց համար, ովքեր երիտասարդ չեն:

Քույր Դալտոն. Ես կոչում եմ այն «Ձեզ» զորացնելու համար: Այն վերաբերվում է մեզ բոլորիս:

Քույր Բեք. Իմ օրինակի վրա գրված է իմ անունը և այն նշագրված է ինձ համար: Չափանիշները առանձնահատուկ չեն սեռի կամ տարիքի համար, դրանք Աստծո զավակների համար են:

Որո՞նք են այն մի քանի անմիջական օրհնությունները, որոնք մենք ստանում ենք` ապրելով Տիրոջ չափանիշներով, ինչպես ուսուցանվում է Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում:

Քույր Դալտոն. Մտքի խաղաղություն:

Քույր Բեք. Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Քույր Դալտոն. Եվ ինքնավստահություն: Այն կապված է 2007 թվականի Միացյալ ժամի թեմայի հետ. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ» (ՎևՈՒ 121.45): Այդ անմիջական օրհնությունները կարևոր են, որովհետև երբեմն երիտասարդները մտածում են. «Եթե ես ընտրեմ սա, ապա ընկերներ չեմ ունենա»: Դժբախտաբար, դա կարող է ճիշտ լինել:

Քույր Թաններ. Դա ճիշտ էր ինձ համար յոթերորդ դասարանում: Ես ազնիվ էի, դեմ էի կանգնում ճանաչում վայելող մի խումբ աղջիկների, որոնք ուզում էին, որ ես իրենց ցանկացածն անեմ: Այդ պատճառով ես ընկերներ չունեի, և ես տխուր էի, բայց ես վստահ էի, որ այն ինչ անում էի, ճիշտ էր: Եվ ես համոզված եմ, որ հենց դա ինձ հաստատեց ժամանակի ընթացքում: Ես գիտեի, որ կարող եմ հանդիպել Նրան, ում իսկապես երես առ երես պիտի հանդիպեի` իմ Երկնային Հորը և իմ ընտանիքին: Բայց նույնիսկ այդ գիտելիքով հանդերձ, դա չի նշանակում, որ այն ցավ չի պատճառում:

Քույր Դալտոն. Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը չի խոստանում ձեզ խնդիրներից զերծ կյանք, եթե դուք ապրեք չափանիշներով, բայց այն ասում է. «Դուք … կդիմանաք փորձություններին ավելի մեծ խիզախությամբ» (2): Չնայած ես չհասկացա դա այն երեկո, երբ դուրս եկա երեկույթից և փակեցի դուռը իմ ողջ հասարակական ապագայի առաջ` ճանաչված երեխաները այդ ժամանակից ի վեր ինձանից խուսափում էին, ես այժմ գիտեմ, որ չափանիշներով ապրելը ղեկավար լինելու ունակություն է տալիս ձեզ: Այս չափանիշներով ապրելու խիզախություն ունեցող և անպատշաճ իրավիճակներից դուրս եկող մեկ երիտասարդ կին կամ մեկ երիտասարդ տղամարդ ուրիշներին իրեն հետևելու խիզախություն են տալիս:

Որո՞նք են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներով ապրելու հետագա օրհնությունները:

Քույր Բեք. Անցյալ շաբաթ ես գնումներ էի կատարում իմ թոռնիկների հետ: Ես նկատեցի մի վաճառողի, որը հետևում էր մեր զվարճությանը: Քիչ անց ես նրան տվեցի անվճար Մորմոնի Գիրք վերցնելու բացիկ: Նա ասաց ինձ. «Ես իմ կյանքի մի այնպիսի պահ եմ ապրում, երբ պետք է իմ վրա վերցնեմ պատասխանատվություն, և ես չգիտեմ ինչպես»: Այսպիսով, մենք զրուցեցինք: Իմ եզրափակիչ դիտողությունն էր նրան. «Եթե դուք ուզում եք սա, երբ իմ տարիքին լինեք»,- ասացի ես, ցույց տալով իմ փոքրիկ թոռնիկներին,- «դուք իսկապես զգույշ պետք է լինեք, թե ինչ եք ընտրում այժմ: Այն ընտրությունները, որոնք արեցի ես ձեր տարիքում, որոշեց, թե ով եմ ես այժմ»:

Քույր Դալտոն. Հետագա օրհնությունները տարածվում են սերունդների միջոցով և մի փոքրիկ բանը, որ դուք անում եք հենց հիմա, կարող է մեծ տարբերություն առաջացնել, թե որտեղ դուք կհասնեք և թե որտեղ կհասնեն սերունդները, որոնք կհետևեն ձեզ: Եվ մենք չենք կարող մոռանալ, որ մեզանից առաջ եղած սերունդները զոհաբերեցին իրենց մեզ համար, որպեսզի մենք ունենանք ավետարանը և իմանանք չափանիշների մասին:

Ինչպե՞ս կարող են երիտասարդները հաղթահարել գայթակղությունը և ստանալ այդ անմիջական և հետագա օրհնությունները:

Քույր Դալտոն. Երբ ես հարցնում եմ երիտասարդներին. «Ո՞րն է դժվարագույն բանը, որ դուք անում եք», շատերն ասում են. «Երբ գնում ենք երեկույթի և խմիչք են առաջարկում և չենք խմում այն»: Իսկ ես հարցնում եմ. «Ինչո՞ւ եք գնում երեկույթի»: Եվ նրանք ասում են. «Ես գնում եմ ուրիշներին լավ օրինակ լինելու համար»: Այդ ժամանակ ես միշտ պատասխանում եմ. «Դուք ձեր ընկերներին բերեք այնպիսի տեղեր, որտեղ նրանք կկարողանան զգալ Հոգին: Նույնիսկ երբևիցե մի մտեք այն վայրերը, որտեղ Հոգին չի գնա: Խուսափեք նման վայրերից»:

Քույր Բեք. Երեց Լին Գ. Ռոբինսը` Յոթանասունից, մի համեմատություն է արել: Նա ասում է, որ եթե դուք շոկոլադի կտորներով թխվածքաբլիթ չուտելու դիետայի վրա եք, սակայն գնում եք խոհանոց հենց շոկոլադով թխվածքաբլիթների թխվելուց հետո, այն հրաշալի հոտ ունի և պատկերացնում եք, թե ինչպես են շոկոլադի կտորները հալվում, երբ կիսում եք այն, որքա՞ն երկար կխուսափեք մի հատ փորձելուց: Որքանո՞վ եք իսկապես ուժեղ: Դա նշանակում է դիմադրում եք, կամ փորձում եք դիմադրել: Բայց եթե դուք շոկոլադի կտորներով թխվածքաբլիթ չուտելու դիետայի վրա եք և չեք գնում խոհանոց, որտեղ դրանք թխվում են, և դուք չեք թխում դրանք ինքներդ, այդ դեպքում դուք խուսափում եք գայթակղությունից: Դա ավելի հեշտ է:

Ի՞նչ կարող են կատարել երիտասարդները, ովքեր ապրում են այս արդար չափանիշներով:

Քույր Բեք. Սատանան հարձակվում է մեր երիտասարդների վրա բոլոր կողմերից: Բայց մենք պաշտպանություն ունենք, այսպիսով մենք չպետք է վախենանք: Մենք կարող ենք վստահել Տիրոջ խոստումներին: Նա ասում է, որ երիտասարդ տղամարդիկ և կանայք երազներ կտեսնեն և կտեսնեն տեսիլքներ, որ Նա դուրս կթափի Իր Հոգին նրանց վրա վերջին օրերին, և Նա կհեղեղի երկիրը արդարությամբ և ճշմարտությամբ (տես Հովել Բ.28–32, Մովսես 7.62): Չկա արդար որևէ բան, որ երիտասարդները չկարողանան անել:

Քույր Դալտոն. Մեր երիտասարդները երկրագնդի վրա տեղի ունեցող վերջին իրադարձությունների կարևոր մասնակիցներն են: Մենք կարդում ենք աղետների և բաների մասին, որոնք պիտի պատահեն, բայց Երիտասարդների զորացման համար գրքույկի չափանիշներով ապրելը և կպահպանի, և կպաշտպանի, և կզորացնի մեր երիտասարդներին այնպես, որ նրանք կկարողանան ծառայել և անել այն, ինչ ուրիշ ոչ ոք չի կարող անել:

Քույր Թաններ. Այսօրվա երիտասարդները նման են Հելամանի բանակին: Այդ երիտասարդները դաստիարակվել էին փրկելու Նեփիացիների սերունդը, իսկ մեր երիտասարդները դաստիարակվում են այս սերունդը փրկելու համար:

ՕԳՆԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՈՒԺ ԳՏՆԵԼ

Նկար

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի (36550) ուսմունքները մեր կյանքի մի մասը դարձնելու և դրանք երիտասարդների սրտերին հասցնելու ուղիներից մեկը այս գրքի յուրաքանչյուր բաժնում վարդապետությունները, չափանիշները և հետևանքները ճանաչելն է: Օրինակ, մտածեք «Սեռական մաքրություն» բաժնի մասին:

Վարդապետությունը պատասխանում է «Ինչո՞ւ ենք մենք ապրում այս չափանիշներով» հարցին: «Ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մերձեցումը գեղեցիկ է և սրբազան: Այն կարգվել է Աստծո կողմից, որ ծնվեն երեխաներ, և որը կլինի ամուսնու և կնոջ միջև սիրո արտահայտում: Աստված պատվիրել է, որ սեռական մերձեցումը պահվի ամուսնության համար» (26):

Չափանիշները սովորեցնում են մեզ, թե մենք ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք. «Նախքան ամուսնանալը սեռական հարաբերություններ մի ունեցեք, և ամուսնանալուց հետո միշտ հավատարիմ եղեք ձեր ամուսնուն» (26):

Հետևանքները չափանիշներով ապրելու դրական կամ բացասական արդյունքներն են. «Երբ հնազանդվում եք սեռական մաքրության վերաբերյալ Տիրոջ պատվիրանին, դուք պատրաստվում եք տաճարում սրբազան ուխտեր կապելուն և պահելուն: Դուք պատրաստվում եք հաստատել ամուր ամուսնական կապեր և աշխարհ բերել երեխաներ, որպես սիրող ընտանիքի մի մաս: Դուք պաշտպանում եք ինքներդ ձեզ էմոցիոնալ վնասից, որը միշտ առաջ է գալիս ամուսնությունից դուրս որևէ մեկի հետ ֆիզիկական մերձեցումից» (26):

ԿԻՍՎԵԼՈՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

Երիտասարդ մի աղջիկ, որին ես ճանաչում եմ, մի քիչ նյարդայնացած էր իր չափանիշների վերաբերյալ ընկերների հարցերից. «Ինչո՞ւ չես կարող ժամադրվել 16 տարեկանից առաջ», «Ինչո՞ւ չես խմում»: Երբ նա աղոթեց, թե ինչպես վարվի այս իրավիճակում, նրա գլխում ծագեց այս միտքը. «Ես պատրաստվում եմ Երիտասրդներին զորացնելու համար մի գրքույկ դնել ջինսիս գրպանը: Երբ մարդիկ հարցեր տան ինձ օրինակ` ժամադրվելու մասին, ես կտամ նրանց գրքույկը և կասեմ, որ կարդան ժամադրության վերաբերյալ բաժինը»:

Պարզվեց, որ դա հրաշալի գաղափար էր: Երեք ամսում նա բաժանեց Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի 52 օրինակ: Եվ երեք նոր ընկերներ սկսեցին նրա հետ եկեղեցի հաճախել:

Այս երիտասարդ աղջիկը համարձակ էր ընկերական ձևով և մեղավոր չէր զգում իր չափանիշների համար: Երբ երիտասարդները հստակորեն և առանց մեղավոր զգալու ապրում են չափանիշներով, ուրիշները հարգում են նրանց և օրինակ վերցնում նրանցից:

Մերի Ն. Քուք, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական: