2007
Եկեղեցու պատմաբանը քննարկում է պատմության դերը Եկեղեցու առաքելության մեջ
2007թ. հոկտեմբեր


Եկեղեցու պատմաբանը քննարկում է պատմության դերը Եկեղեցու առաքելության մեջ

Ընտանեկան և Եկեղեցու Պատմության բաժանմունքի նպատակը, ասաց Երեց Մարլին Կ. Ջենսենը` Յոթանասունից «Աստծո զավակներին օգնելն է սրբազան ուխտեր կապել ու պահել», սուրբգրքյան հրահանգավորված պարտավորություն, որը տրվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին Եկեղեցու վաղ օրերին:

2007 թվականի մայիսի 26-ին դիմելով Մորմոնական Պատմության Ընկերության ամենամյա համաժողովին, Երեց Ջենսենը, որը 2005թ. ապրիլին նշանակվեց Եկեղեցու պատմաբան և արձանագրող, մանրակրկիտ ներկայացրեց պատմության բաժանմունքի առաջընթացը և բազմաթիվ ղեկավարների ներդրումները, ովքեր լուրջ վերաբերվեցին Եկեղեցու մասին հիշատակարան պահելու Տիրոջ հրահանգին, որը տրվեց Եկեղեցու կազմավորման օրը:

«Ես չեմ խոսում որպես մասնագետ պատմաբան, այլ որպես «Եկեղեցու» պատմաբան, որպես մեկը Եկեղեցու գերագույն ծառայողների երկար շարքից, որը կանչվել է անորոշ ժամանակով կատարելու մի կոչում, որը հիմնադրվեց հայտնության միջոցով Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից», -ասաց նա:

Այս Բաժանմունքի անցյալ ձեռքբերումները, շարունակեց նա, հիմնականում կենտրոնացված էին հավաքման, պահպանման և ավելի քիչ չափով արձանագրությունների հրատարակման վրա, որոնք պարունակում են Եկեղեցու աներևակայելի պատմությունը:

«Ո՞րն է Եկեղեցու պատմության հիմնական նպատակը»,- հարցրեց նա: «Եկեղեցին դարձել է խոշոր միջազգային կազմակերպություն իր հոգևոր ձգողականության կենտրոնն ավելի ու ավելի տեղափոխելով դեպի հարավային կիսագունդ: Սրանք և ուրիշ այլ գործոններ համոզում են մեզ, որ մենք չենք կարող շարունակել սովորականի պես կատարել մեր պատմության գործը»:

Անցած մի քանի տարիների ընթացքում աղոթքով խորհրդածելուց հետո, թե ինչպես ծրագրել բաժանմունքի հետագա ընթացքը, Երեց Ջենսենն ասաց. «Մենք զգում ենք, որ պատմությունը պետք է նպաստի մարդկության փրկությանն ուղղված Եկեղեցու … . ընդհանուր առաքելությանը»:

Երեց Ջենսենը նշեց, որ այդպիսի հրամայականը տարանջատում է Ընտանեկան և Եկեղեցու Պատմության բաժանմունքն այլ մասնագետներից և պատմության էնտուզիաստներից:

«Սա ազնիվ և բարձր նպատակ է, մի նպատակ, որը հեշտ չի ձեռք բերվում և հնարավոր է լիովին չի գնահատվում մեր մասնագետ գործընկերների կողմից»,- ասաց նա:

Այս նպատակն իրականացնելու համար, ավելացրեց նա, Ընտանեկան և Եկեղեցու պատմության բաժինը ուշադրության կենտրոնում է պահում երեք չափանիշներ` ապահովել Աստծո մեծ բաների մասին հիշողությունը, օգնել պահպանել արքայության վերաբերյալ հայտնված կարգը և վկայել ու պաշտպանել Վերականգման ճշմարտությունը:

Այս նպատակը «որոշում է մեր աշխատանքը և մեր լսարանը»` ստեղծելով «աշխատանքի այնպիսի մի ծավալ, որն ավելի մեծ է, քան մենք կկարողանանք իրականցնել մեր ուժերով, այստեղից էլ ծագում է համագործակցելու անհրաժեշտությունը»,- ասաց Երեց Ջենսենը: Սա «մղում է մեզ պարզապես պասիվ հավաքողից դառնալ ակտիվ կազմակերպություն, որը առաջնահերթություններ կսահմանի հավաքելիս, տարածելիս և հետազոտություններ կատարելիս ու գրելիս»:

Համաշխարհային Եկեղցուն ծառայող բաժին ստեղծելու համար պահանջվում է փոխել մտածելակերպը, որն առանց ցավի չէ, ասաց նա: Այդպիսի զարգացումը կպահանջի կազմակերպչական փոփոխություններ, որը կընդգծի Եկեղեցու անդամների, ինչպես նաև ղեկավարների ծառայության անհրաժեշտությունը: Բոլոր այս փոփոխությունները լիովին պետք է օգտագործեն տեխնոլոգիական հնարավորությունները:

Պատմության բաժանմունքի զարգացման ճանապարհին մեկ այլ նշանակալի քայլ է 23,000 քառակուսի մետր շենքի կառուցումը, որը հայտնի կլինի որպես Եկեղեցու Պատմության Գրադարան:

«Հողատարածքի բացումը տեղի ունեցավ անցյալ հոկտեմբերին և շինարարությունը առաջ է գնում 2009-ի կեսին նվիրագործելու ժամանակացույցով: Գրադարանում կտեղավորվեն մեր անգին հավաքածուները և նախատեսվում է, որ լինեն բաց, հրավիրող և շատ գործուն»,- ասաց Երեց Ջենսենը:

Վերցված է` Church News-ից, 2 հունիսի, 2007: