2007
ՎՕՍ բժիշկները շնորհում են տեսողության պարգևը
2007թ. հոկտեմբեր


ՎՕՍ բժիշկները շնորհում են տեսողության պարգևը

Բլենդինա Մուկան անցկացրեց իր կյանքի վաղ տարիները մաքառելով մի հիվանդության դեմ, որը հայտնի է որպես շլություն կամ շլաչքություն: Իր հայրենիքւմ` Ալբանիայում, շատ տարիների անհաջող բուժումից հետո, նա օգնություն ստացավ ամերիկյան մի բժշկից, որն այցելեց նրա հայրենիք մարդասիրական առաքելությամբ:

«Փոքր հասակից ես շլաչքություն ունեի»,- պատմեց Օրիորդ Մուկան: «Հայրս ուղարկեց ինձ բժշկի, որն ինձ ինչ-որ կաթիլներ տվեց և ակնոց … . Դրանք չուղղեցին աչքերս, դրանք ավելի վատացան, բայց ես միշտ քայլում էի հուսով, որ դրանք լավանալու էին»:

Չնայած իր տեսողական թերությանը, երիտասարդ ալբանուհին կարողացավ իր ջանասիրության շնորհիվ դառնալ մասնագետ դերձակ, մի աշխատանք, որում նա հաջողության հասավ:

Երբ Օր. Մուկայի քույրը միացավ Եկեղեցուն, տեսողական թերությամբ երիտասարդ կնոջ համար դուռ բացվեց: Եկեղեցու մարդասիրական ծառայության միսիոներները, որոնք ներկա էին նրա քրոջ մկրտությանը, հրավիրեցին Օր. Մուկային այցելել ՎՕՍ- ի կողմից հովանավորվող կլինիկա, որի աշխատակազմում կային անդամ ակնաբուժներ Միացյալ Նահանգներից:

Բժիշկ Ռիք Օլսոնը` աշխատակազմի մանկական ակնաբույժը Այովայի Համալսարանից, կատարեց Օր. Մուկայի աչքերի վիրահատությունը: Նախքան վիրահատությունը երիտասարդ հիվանդը, նրա քույրը և ընկերները բժիշկ Օլսոնի հետ միասին աղոթեցին:

«Բժիշկը խնդրեց, որ Աստված իրեն ոսկե ձեռքեր տար` ուղղելու իմ աչքերը, պատմեց Օր Մուկան,- «և Նա տվեց: Ես գիտեի, որ Աստված հրաշք էր գործել»:

Տեսողության պարգևը` տեսողական թերությունների ուղղումը, սարքավորումների նվիրատվությունը և ղեկավարման աջակցության ապահովումը առաջարկվում է զարգացող երկրներին Եկեղեցու Մարդասիրական Ծառայությունների հովանավորության ներքո:

Բժիշկ Ջորջ Փինգրին` Սոլթ Լեյք Սիթիի թոշակի անցած ակնաբույժը, նախագահում է տեսողության համաշխարհային ծրագիրը և ներկայացնում է ավելի քան 200 բժիշկներ, ովքեր կամավոր մասնակցում են ծրագրին:

«Աշխարհում 40 միլիոնից ավելի մարդիկ կույր են»,- բացատրում է Բժիշկ Փինգրին,- «շատերն ունեն կատարակտ, գլաուկոմա կամ այլ տեսողական խնդիրներ, որոնք կարելի է ուղղել»:

Եկեղեցու ղեկավարներն ու մարդասիրական միսիոներները բացահայտում են զարգացող երկրների առանձնահատուկ կարիքները, բացատրում է Դին Ուոքերը, Եկեղեցու Մարդասիրական Ծառայությունների գլխավոր ծրագրերի ղեկավարը:

«Ներկայացվում են դիմումներ, իսկ հետո մենք կազմում ենք ծրագիր` տեղական կարիքները բավարարելու համար»,- ավելացրեց Եղբայր Ուոքերը: «Մենք տարեկան կարողանում ենք իրականացնել 10–15 ծրագիր, ծրագրեր, որոնք ուսուցանում են առողջապահության աշխատողներին այն պրոցեդուրաներն ու աշխատանքները, որոնք բերում են տեսողության բարելավում բազմաթիվ անձանց համար»:

Օր. Մուկան կյանքը խիստ տարբեր է ընկալում իր բարեհաջող վիրահատությունից հետո: Նա բացատրեց. «Այժմ իմ իղձն է սովորել համալսարանում և օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են, օգնել մարդկանց նույն ձևով, ինչպես Աստված օգնեց ինձ: Հրաշքներ իսկապես պատահում են»: