2007
Օգնել նրանց, ովքեր պայքարում են համասեռամոլության դեմ
2007թ. հոկտեմբեր


Օգնել նրանց, ովքեր պայքարում են համասեռամոլության դեմ

Նկար

Մի 20 տարեկան հաճելի երիտասարդ նստած էր իմ դիմաց: Նա հաճելի ժպիտ ուներ, չնայած նա հաճախ չէր ժպտում մեր զրույցի ընթացքում: Իմ ուշադրությունը հատկապես գրավեց ցավը նրա աչքերում:

«Չգիտեմ, թե արդյո՞ք պիտի մնամ Եկեղեցու անդամ»,- ասաց նա: «Չեմ կարծում, որ արժանի եմ»:

«Ինչո՞ւ արժանի չես»,- հարցրեցի ես:

«Ես համասեռամոլ եմ»:

Կարծում եմ մտածում էր, թե ես հանկարծակիի կգամ: Բայց ես հանկարծակիի չեկա: «Ե՞վ …»,- հարցրեցի ես:

Հանգստության շող անցավ նրա դեմքով, երբ զգաց իմ չմարող կարեկացանքը: «Ինձ կանայք չեն գրավում: Ինձ գրավում են տղամարդիկ: Ես փորձել եմ անտեսել այդ զգացումները կամ փոխել դրանք, բայց …»

Նա հառաչեց: «Ինչո՞ւ եմ ես այսպիսին: Այդ զգացմունքները շատ իրական են»:

Ես կանգ առա, ապա ասացի. «Պետք է մի փոքր ավելի շատ տեղեկություններ ձեռք բերեմ, նախքան քեզ խորհուրդ տալը: Հասկանո՞ւմ ես, նույն սեռի հանդեպ հակումը մեղք չէ, բայց այդ զգացմունքների հիման վրա գործելը մեղք է, ճիշտ ինչպես կլիներ տարասեռ զգացմունքների դեպքում: Դու խախտո՞ւմ ես մաքրաբարոյության օրենքը»:

Նա շարժեց գլուխը: «Ո՛չ, չեմ խախտում»:

Ես առաջ թեքվեցի և ասացի. «Շնորհակալությո՛ւն, որ ցանկացար պայքարել դրա դեմ: Դրա համար խիզախություն էր պետք, և ես քեզ հարգում եմ քեզ մաքուր պահելու համար:

Ինչ վերաբերվում է, թե ինչու ես դու այդպես զգում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Կարող են ազդել մի քանի գործոններ և դրանք կարող են այնքան տարբեր լինել, ինչպես մարդիկ են տարբեր: Որոշ բաներ, ներառյալ քո զգացմունքների պատճառը, մենք գուցե երբեք չիմանանք այս կյանքում: Բայց իմանալը, թե ինչու ես զգում այդպես, ինչպես որ զգում ես, այնքան կարևոր չէ, որքան այն, որ դու չես օրինազանցել: Եթե քո կյանքը ներդաշնակության մեջ է պատվիրանների հետ, ապա դու արժանի ես ծառայել Եկեղեցում, վայելել լիակատար ընկերակցություն անդամների հետ, հաճախել տաճար, և ստանալ Փրկչի Քավության բոլոր օրհնությունները»:

Նա մի փոքր ավելի ուղիղ նստեց: Ես շարունակեցի. «Դու ճիշտ չես վերաբերվում քեզ, երբ ինքդ քեզ որակում ես հիմնականում քո սեռական զգացողություններով: Դա քո միակ առանձնահատկությունը չէ, այսպիսով առանձնահատուկ ուշադրություն մի դարձրու դրա վրա: Առաջինը և ամենակարևորը դու Աստծո որդին ես, և Նա սիրում է քեզ:

Դեռ ավելին` ես սիրում եմ քեզ: Բարձրագույն Իշխանությունների իմ Եղբայրները սիրում են քեզ: Ես հիշեցի մի մեջբերում, որ Նախագահ Բոյդ Ք. Փակերն արեց` խոսելով համասեռամոլության խնդիր ունեցողների հետ: «Մենք չենք մերժում ձեզ»,- ասաց նա: «Մենք չենք կարող մերժել ձեզ, քանի որ դուք Աստծո որդիներն ու դուստրերն եք: Մենք չենք կամենում մերժել ձեզ, որովհետև մենք սիրում ենք ձեզ»:1

Մենք խոսեցիք ևս 30 րոպե կամ մի քիչ ավելի: Գիտենալով, որ չէի կարող նրա համար անձնական խորհրդատու լինել, ես նրան խորհուրդ տվեցի խոսել քահանայության իր ղեկավարների հետ: Այնուհետև մենք բաժանվեցինք: Կարծում եմ նկատեցի հույսի արտահայտություն նրա աչքերում, որն այնտեղ չկար սկզբում: Չնայած նա դեռ դիմակայում էր դժվարությունների, որոնք պիտի հաղթահարեր կամ պարզապես դիմանար, ես այնպիսի մի զգացում ունեի, որ նա դրանք լավ էր հաղթահարելու:

Աստված սիրում է Իր զավակներին

Երբ մի հրեշտակ Նեփիին մի հարց տվեց Աստծո մասին, Նեփին պատասխանեց. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն, ես չգիտեմ բոլոր բաների իմաստը» (1 Նեփի 11.17): Ես նույնպես հաստատում եմ, որ Աստված սիրում է բոլոր Իր զավակներին և հասկանում, որ բազմաթիվ հարցեր, ներառյալ համասեռամոլության հետ կապված մի քանի հարցեր, պետք է սպասեն հետագա պատասխանի, հավանաբար հաջորդ կյանքում:

Դժբախտաբար, որոշ մարդիկ հավատում են, թե այժմ ունեն բոլոր պատասխանները և հայտարարում են իրենց տեսակետներն ամենուրեք: Բարեբախտաբար, այդպիսի մարդիկ չեն խոսում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անունից:

Չնայած ես հավատում եմ, որ անդամները ձգտում են կարեկացանք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր տարբեր են իրենցից, մարդկային բնույթն այնպիսին է, որ երբ հանդիպում ենք այնպիսի իրավիճակի, որ չենք հասկանում, միտում ենք ունենում ետ քաշվել: Սա հատկապես ճիշտ է համասեռամոլության վերաբերյալ: Մենք այնքան քիչ հավաստի տեղեկություններ ունենք դրա վերաբերյալ, որ նրանք, ովքեր ցանկանում են օգնել, մնում են մի փոքր անկայուն զգացումներով: Ընդունելով իմ անհամապատասխանությունն այս հարցում, բայց ցանկանալով օգնել, թույլ տվեք կատարել մի քանի առաջարկություններ` օգնելու նրանց, ովքեր ունեն սիրելիներ կամ ընկերներ, ովքեր հակում ունեն նույն սեռի հանդեպ:

Մեր Երկնային Հոր երջանկության ծրագիրը

Առաջինը, եկեք բացարձակապես հստակ լինենք այն մասին, թե ինչ է Աստված ուզում մեզանից յուրաքանչյուրիս համար: Նա ուզում է, որ մենք ունենանք հավերժական կյանքի բոլոր օրհնությունները: Նա ուզում է, որ մենք դառնանք Նրա նման: Մեզ այդ հարցում օգնելու համար Նա տվել է մեզ ծրագիր: Այս ծրագիրը հիմնված է հավերժական ճշմարտությունների վրա և չի փոխվում տվյալ ժամանակահատվածի սոցիալական տենդեցների համաձայն:

Այս ծրագրի հիմքում ընկած է երեխաներ ունենալը` ամենասկզբունքային պատճառներից մեկը, որի համար Ադամն ու Եվան թողեցին Եդեմի պարտեզը (տես 2 Նեփի 2.19–25, Մովսես 5.10–12): Նրանց պատվիրվեց «պտղաբեր լինել և բազմանալ», (Մովսես 2.28) և նրանք ընտրեցին պահել այդ պատվիրանը: Մենք պետք է հետևենք նրանց` ամուսնանալով և ֆիզիկական մարմիններ ապահովելով Երկնային Հոր հոգևոր զավակների համար: Ակնհայտորեն, համասեռ հարաբերությունը չի համապատասխանում այս ծրագրին:

Տարբեր պատճառներով ամուսնությունը և երեխաները անմիջապես մատչելի չեն բոլորի համար: Հնարավոր է, ամուսնության առաջարկ չի արվում: Հնարավոր է, նույնիսկ ամուսնությունից հետո լինում է երեխաներ ունենալու անկարողություն: Եվ հնարավոր է, հակառակ սեռի հանդեպ առկա չէ հակում: Ինչ էլ որ լինի պատճառը, Աստծո ամենաառատ օրհնություններն ի վերջո մատչելի կլինեն իր բոլոր զավակներին, եթե նրանք մաքուր և հավատարիմ լինեն:

Հավատք գործադրելու, անձնական ջանքերի և Քավության զորությանն ապավինելու միջոցով, ոմանք կարող են հաղթահարել համասեռամոլության խնդիրը մահկանացու կյանքի ընթացքում և ամուսնանալ: Սակայն մյուսները կարող է երբեք չազատվեն համասեռամոլությունից այս կյանքում:

Որպես Եկեղեցու անդամներ, ընտանիքներ և ընկերներ, մենք պետք է ընդունենք, որ նրանք, ովքեր համասեռամոլության խնդիր ունեն, հանդիպում են իրենց զգացմունքներն արտահայտելու առանձնահատուկ սահմանափակումների: Չնայած համասեռամոլությունը իրական է, չպետք է լինի այս հակման ֆիզիկական արտահայտություն: Ֆիզիկական ցանկությունների բավարարումը չի արդարացնում որևէ մեկի կողմից կատարված անբարոյականությունը: Այդ զգացմունքները կարող են հզոր լինել, բայց դրանք երբեք այնքան ուժեղ չեն, որպեսզի զրկեն որևէ մեկին արժանավոր վարք ընտրելու ազատությունից:

Այս ասելով թույլ տվեք հստակեցնել, որ միայն հակումները, որքանով էլ որ դրանք տանջալից լինեն, չեն դարձնում որևէ մեկին անարժան: Առաջին Նախագահությունը նշել է. «Գոյություն ունի տարբերություն անբարոյական մտքերի և զգացումների և որևէ անբարոյական տարասեռ կամ համասեռ վարքի միջև»:2 Եթե անձնատուր չեք լինում գայթակղություններին, դուք չեք օրինազանցել:

Այդ տարբերությունը տեսնել չկարողանալը երբեմն առաջացնում է հուսահատություն: Ես ցավում եմ նրանց համար, ովքեր չեն հասկանում, որ Աստծո կողմից առաջարկվող յուրաքանչյուր օրհնություն մատչելի է ամեն մեկին, որը հնազանդվում է օրենքներին, որոնց վրա հաստատված են այդ օրհնությունները (տես ՎևՈւ 130.20-21): Ոչ ոք, ով ապրում է ավետարանով, չպետք է հուսահատվի: Հույսն ու խաղաղությունը գալիս է Մխիթարիչից և հուսահատության պատասխանն է` մեր կյանք հրավիրել Սուրբ Հոգուն:

Օգնելու ուղիներ

Եկեք պատկերացնենք, որ դուք ինչ-որ մեկի ընտանիքի անդամն եք կամ ընկերը, որը համասեռամոլության խնդիր ունի, և նա գալիս է ձեզ մոտ օգնության համար: Ի՞նչ եք ասում: Ի՞նչ եք անում:

Ես կսկսեի գնահատելով այն խիզախությունը, որը ձեզ մոտ բերեց ձեր որդուն, դստերը, քրոջը կամ եղբորը կամ էլ ընկերոջը: Ես կգնահատեի այն վստահությունը, որ այդ անձնավորությունը ցույց է տալիս: Վստահելի մեկի հետ հարցը քննարկելը շփոթեցնող զգացմունքների հետ պայքարելու առաջին առողջ քայլն է և խիստ անհրաժեշտ է, որ այս առաջին քայլերը ընդունվեն կարեկցանքով:

Հաջորդը, եթե դուք ինչ-որ մեկի ծնողն եք, որն ունի համասեռամոլություն, մի ենթադրեք, որ դուք եք այդ զգացմունքների պատճառը: Ոչ ոք, ներառյալ նա, ով պայքարում է, չպետք է փորձի իր վրա վերցնել մեղքը: Ոչ էլ որևէ մեկը պետք է մեղադրի մյուսին, ներառյալ Աստծուն: Քայլեք հավատքով և օգնեք ձեր սիրելիին իր կարողությունների չափով պայքարել այս փորձության դեմ:

Այդ անելով, ընդունեք, որ ամուսնությունը համապարփակ լուծում չէ: Համասեռամոլությունը խորն արմատներ ունի և փորձելով ստիպել տարասեռ հարաբերություն հազիվ թե փոխի այն: Մենք բոլորս հուզվում ենք, երբ ոմանք, ովքեր պայքարում էին այս զգացմունքների դեմ, կարողանում են ամուսնանալ, երեխաներ մեծացնել և հասնել ընտանեկան երջանկության: Բայց այլ փորձերը առաջ են բերում կոտրված սրտեր և քանդված օջախներ:

Ամենակարևորը բաց պահեք ձեր հաղորդակցության ուղիները: Ծնողների և երեխաների միջև բաց հաղորդակցությունը սիրո պարզ արտահայություն է, և առատորեն արտահայտված մաքուր սերը կարող է փոխել ընտանեկան կապերը: Բայց ընտանիքի անդամի հանդեպ սերը չպետք է դառնա ոչ արդարակյաց վարքի հանդեպ հանդուրժողականություն: Ձեր երեխաները ողջունելի է, որ մնան ձեր տանը, իհարկե, բայց դուք իրավունք ունեք ձեր տնից հեռացնելու որևէ վարքագիծ, որը վիրավորում է Տիրոջ Հոգուն:

Այգեգործական սկզբունք

Հաջորդը, մտածեք այգեգործության մեջ յուրացված մի սկզբունքի մասին: Ինչ-որ մեկն ասել է, որ եթե մենք այգի ենք տնկում լավ սերմերից, այնքան էլ մեծ կարիք չի լինի թոխրով քաղհանելու: Նմանապես, եթե մենք լցնենք մեր կյանքը հոգևոր սնուցմամբ, մենք ավելի հեշտորեն կվերահսկենք մեր հակումները: Սա նշանակում է մեր տանը դրական մթնոլորտ ստեղծել, որտեղ Հոգին մեծ ազդեցություն ունի: Դրական մթնոլորտը ներառում է` հետևողական անձնական և հասարակական երկրպագություն, աղոթք, ծոմ, սուրբ գրքերի ընթերցանություն, ծառայություն և բաց լինել ոգեշնչող զրույցների, երաժշտության, գրականության և այլ լրատվության հանդեպ:

Այս նույն մթնոլորտը տարածվում է եկեղեցու փորձառությունների վրա: Որոշ համասեռամոլներ չլուծված երկյուղներ ունեն և վիրավորվում են եկեղեցուց, երբ ոչ մի վիրավորելու միտում չէր եղել: Մյուս կողմից որոշ անդամներ բացառում են իրենց ընկերական շրջանից նրանց, ովքեր տարբեր են: Երբ մեր գործողություններն ու բառերը հուսախաբ են անում որևէ մեկին Եկեղեցու անդամության լիակատար արտոնություն վայելել, մենք նրանց և Տիրոջը ձախողման ենք ենթարկում: Եկեղեցին ուժեղանում է, երբ մենք ներառում ենք յուրաքանչյուր անդամի և միմյանց զորացնում ծառայությամբ ու սիրով (տես ՎևՈՒ 84.110):

Ձեզ գուցե հուշում տրվի խրախուսել մեկին, որին փորձում եք օգնել` հանդիպել քահանայության ղեկավարին, որը կրում է ոգեշնչված խորհուրդ տալու բանալիները: Խնդրում ենք արեք դա, գիտենալով, որ Առաջին Նախագահությունը խնդրել է Եկեղեցու ղեկավարներին քննարկել այս հարցերը առանձին և Քրիստոսանման սիրո ոգով:3

Տիրոջ ձեռքերում

Վերջերս ես մի նամակ ստացա 30 տարին չլրացած մի մարդուց, որը պայքարում է համասեռամոլության դեմ: Նրա պայքարը չի եղել հեշտ և նա դեռ ամուսնացած չէ: Բայց նա գրում է. «Տերն օգնել է ինձ ներկա պայմաններում, և ես համաձայն եմ անել լավագույնը և թողնել կյանքս Նրա ձեռքերում»:

Ես արտասվում եմ այդպիսի մի մարդու հավատքի և խիզախության հանդեպ հիացմունքով և հարգանքով, որն ապրում է մի փորձությամբ, որը ես երբեք չեմ հանդիպել: Ես սիրում եմ նրան և հազարավոր նրա նմաններին, կին թե տղամարդ, ովքեր «պատերազմում են բարի պատերազմը» (Ա Տիմոթեոս Զ.12): Ես խորհուրդ եմ տալիս նրանից ընդօրինակել բոլոր նրանց, ովքեր պայքարում են կամ օգնում մյուսներին պայքարել համասեռամոլության դեմ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Այս հոդվածի որոշ գաղափարներ և լեզուն վերցված է մի գրքույկից, որը պատրաստվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից նրանց համար, ովքեր հակում ունեն նույն սեռի հանդեպ: Այն կոչվում է Աստված սիրում է Իր զավակներին (04824): Եթե գրքույկը մատչելի է ձեր լեզվով, դուք կարող եք ձեռք բերել մի օրինակ ձեր տեղական բաշխման կետրոնից կամ կարող եք վերցնել այն www.lds.org/same-gender -attraction ինտերնետային էջից:

Հղումներ

  1. “Ye Are the Temple of God,” Liahona, Jan. 2001, 87.

  2. First Presidency letter, Nov. 14, 1991.

  3. See First Presidency letter, Nov. 14, 1991.