2007
Ո՞վ շրջեց գլուխս
2007թ. հոկտեմբեր


Ո՞վ շրջեց գլուխս

1972թ. Պիուրայում, Պերու, հաղորդության ժողովի ժամանակ մի ելույթ ունեցող, որը խոսում էր ընտանեկան պատմության աշխատանքի կարևորության մասին, շարունակ նայում էր ինձ: Իր ելույթի վերջում նա զարմացրեց ինձ հայտարարելով. «Ես գիտեմ, որ Եղբայր Ռոսիլիոն անելու է այս աշխատանքը»:

Ես մեկ տարուց պակաս Եկեղեցու անդամ էի, բայց նպատակ դրեցի սկսել իմ ընտանեկան պատմությունը, ոչ թե այն պատճառով, որ նա դա ասաց, այլ այն պատճառով, որ դա անելու ցանկություն զգացի: Ես ձեռք բերեցի չորս սերնդի տոհմաբանական աղյուսակ և սկսեցի ծնողներիս և ազգականներիս հարցեր տալ, պարզելու այն, ինչ նրանք գիտեին: Ամեն անգամ, երբ աշխատում էի ընտանեկան պատմության վրա, աղոթում էի և խնդրում Տիրոջ օգնությունը:

Մորս կողմի նախնիներին գտնելու համար, ես ուղևորվեցի Զորիտոս քաղաքը, որը հյուսիսային Պերույում է, որտեղ թաղված էին նրանք: Գերեզմանատունը քաղաքից դուրս էր և մահացածների մեծ մասին հանգստի էին հանձնել քարե դամբարաններում:

Ես մտա գերեզմանատուն և սկսեցի նայել, բայց ոչինչ չգտա: Հետո որոշեցի քաղաք գնալ հարցնելու զարմուհուս, թե համոզված էր, որ մեր նախնիները այնտեղ էին թաղված: Երբ նա ասաց` այո, ես նրան ասացի. «Ուրեմն չեմ մեկնի, մինչև չգտնեմ այդ տարեթվերը»:

Ես վերադարձա գերեզմանատուն և սկսեցի մանրամասնորեն հետազոտել, քայլելով ներքև յուրաքանչյուր դամբարանի շարքերի միջով` կարդալով յուրաքանչյուր փորագրություն: Ես միևնույն է չգտա նրանց դամբարանները, այսպիսով ծնկի իջա և խնդրեցի Տիրոջն օգնել ինձ: Ապա կրկին սկսեցի փնտրել, բայց անօգուտ: Ես հոգնել էի, ուշ էր, և ես պետք է գնայի, որպեսզի անեի այլ որոնումներ, որոնք ծրագրել էի:

«Դեհ, ես արեցի իմ պարտքը»,- մտածեցի ես: Ստիպված էի մեկնել առանց նպատակս իրականացնելու:

Պատրաստ հեռանալու` ես շրջվեցի դեպի դիմացի դարպասը: Բայց երբ արեցի առաջին քայլը, ես զգացի երկու ձեռքեր ետևից բռնեցին գլուխս և շրջեցին դեպի որոշակի մի կետ: Աչքերս կանգ առան մի փոքրիկ, կեղտոտ գերեզմանաքարի վրա, որը գետնին հավասար էր: Ես ետ նայեցի տեսնելու, թե ով բռնեց գլուխս, բայց այնտեղ ոչ ոք չկար.

Ես քայլեցի դեպի գերեզմանաքարը, պառկեցի գետնին և մաքրեցի փորագրությունը: Մեծ երախտագիտությամբ ես կարդացի այն, ինչ որոնում էի. Իսիդրո Գարսիա Ռոսիլիո, մահացել է օգոստոսի 1-ին 1934թ.: Ֆրանսիսկա Էսպինոզա Բերրո, մահացել է հունվարի 31-ին, 1954թ.:

Նախնիներիս երկար սպասված փրկության արարողությունների ստացումն ավարտվեց 1980թ.: Դա այն ժամանակ էր, երբ կինս և ես գնացինք Բրազիլիայի Սան Պաոլո Տաճարը ստանալու մեր օժտումները: Տաճարում ես կնքվեցի կնոջս հետ և մկրտվեցի իմ մահացած սիրելիների համար:

Երբ մտա մկրտության ավազանը, հիշեցի գերեզմանատան փոքրիկ գերեզմանաքարը: Ես վար գնացի խաղաղ ջրերի մեջ` գիտենալով, որ Տերն առաջնորդել էր իմ քայլերը, երբ ես որոնում էի իմ նախնիներին: