2007
Լրացուցիչ մտքեր 2007թ. հոկտեմբերի միացյալ ժամի համար
2007թ. հոկտեմբեր


Լրացուցիչ մտքեր 2007թ. հոկտեմբերի միացյալ ժամի համար

Հետևյալը լրացուցիչ մտքեր են, որոնք Երեխաների Միության ղեկավարները կարող են օգտագործել Միացյալ ժամի հետ, որը տպագրվել է 2007 թվականի Լիահոնայում: Դասի հրահանգների և միջոցառման համար, որոնք համապատասխանում են այս մտքերին, տես «Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը» այս թողարկման երեխաների բաժնի Ը4 և Ը5 էջերում:

  1. Նախքան Երեխաների Միության դասը պատրաստեք գառների նկարներ (օրինակի համար տես Երեխաների Միություն 2 ձեռնարկը, դաս 23 կամ Երեխաների Միություն 1 նկար 1–8): Պատրաստեք երկու գառան նկար յուրաքանչյուր երեխայի համար, մեկը մաքուր, իսկ մյուսի վրա գրված լինի երեխայի անունը: Ամրացրեք գառների նկարները Երեխաների Միության դասասենյակի պատին:

    Կարդացեք Հովհաննես Ժ.14: Օգնեք երեխաներին հասկանալ համեմատությունը, որն անում է Հիսուսը: Ասեք նրանց, որ յուրաքանչյուր երեխա նման է գառան և Հիսուսն է հովիվը կամ առաջնորդը: Շերիլ Լանթը, Երեխաների Միության գերագույն նախագահը, ասել է. «Հիսուսը գիտեր երեխաներից ամեն մեկին, որոնց Նա օրհնեց Նոր Կտակարանի պատմության մեջ: Նա գիտեր Նեփիացի երեխաներից յուրաքանչյուրին և Նա գիտի յուրաքանչյուր երեխայի այսօր: Նա ուզում է, որ նրանցից յուրաքանչյուրը զգա Իր սերը: Նա ուզում է, որ նրանցից յուրաքանչյուրը սովորի Իր խոսքը և ձեռք բերի վկայություն: Նա ուզում է, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա երկնքի օրհնությունները, որոնք գալիս են արդար ապրելուց» («Արածացրեք իմ գառներին», Երեխաների Միության բաց դռների ելույթ, սեպ. 2006թ.):

    Դրեք Ավետարանի նկարների հավաքածու 240 (Հիսուս Քրիստոսը) նկարը դասասենյակի դիմաց: Խնդրեք երեխաներին գտնել իրենց սեփական գառները և բերել նրանց Բարի Հովվի մոտ: Խնդրեք դաշնակահարին մեղմ նվագել, երբ երեխաները հերթով գտնեն իրենց գառներին և առաջ բերեն նրանց: Երբ բոլոր երեխաներն օգտվեն այդ հնարավորությունից, հիշեցրեք նրանց, որ կան շատ գառներ, ովքեր դեռ չեն մտել հոտը, գալով Երեխաների Միություն: Կարդացեք Ղուկաս ԺԵ.4: Դաշնակահարը թող կրկին նվագի և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել գառներից մեկին, որն առանց անունի է: Հրավիրեք նրանց մտածել ինչ-որ մեկի մասին, որին նրանք կկարողանային հրավիրել գալ հոտը: Թող նրանք գրեն այդ անձնավորության անունը գառան նկարի վրա և տանեն տուն, որ այն հիշեցնի իրենց` հրավիրել այդ «գառին» հետևել Բարի Հովվին:

    Վկայեք, որ Հիսուսն է Բարի Հովիվը և, որ Նա տվեց Իր կյանքը մեզ` Իր ոչխարների համար:

  2. Հրավիրեք Եկեղեցու մի ակտիվ անդամի գալ Երեխաների Միություն` ձևացնելով, որ հետաքրքրվող է և որին միսիոներներն ուսուցանում են: Թող հյուրը մի մեծ հարցական նշան գրի մի թղթի կտորի վրա և փակցնի այն իր վերնաշապիկին: Թող հյուրը մի քանի հարցական նշաններ հանի գրպանից կամ պայուսակից: Բացատրեք, որ այդ անձնավորությունը լի է հարցերով: Հարցրեք երեխաներին, ի՞նչ են կարծում նրանք ավետարանը բավականին լավ գիտե՞ն` հետաքրքրվողի հարցերին պատասխանելու համար: Բացատրեք, որ դուք պատրաստվում եք հարց ու պատասխան խաղ խաղալ: Ծիծաղաշարժ մասը նրանում է, որ երեխաները պետք է բոլոր իրենց պատասխանները երգեն:

    Թող հյուրը սկսի հարցնելով երեխաներին. «Ո՞վ եք դուք»: Թող դաշնակահարը մեղմ նվագի «Աստծո զավակն եմ» երգի նախանվագը (Հիմներ և մանկական երգեր, էջ 58), իսկ հետո թող երեխաները պատասխանեն հարցին` երգը երգելով: Կրկնեք լրացուցիչ հարցերով և երգերով: Յուրաքանչյուր երգից հետո, թող հյուրը կրկնի հարցը և պատասխանը: Օրինակ, «Օ՜, հասկացա: Մենք բոլորս Աստծո զավակներն ենք և ուղարկվել ենք այստեղ, որովհետև Նա սիրում է մեզ»: Երաժշտական պատասխաններով այլ հարցերի թվում կարող են լինել. «Որտե՞ղ էի ապրում նախքան ծնվելս», «Ի՞նչ է հավատքը», «Որտե՞ղ ստացավ Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը»: Թող երեխաները որոշեն, թե ինչ երեգեր երգեն յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար և հուշում տվեք միայն այն դեպքում, եթե երեխաները դրա կարիքն ունենան:

    Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք սովորում են ավետարանը Երեխաների Միության երգերի միջոցով: Բերեք վկայություն ավետարանի մասին և ավետարանը սովորելիս և ուսուցանելիս երաժշտության կարևորության մասին: