2007
Մարգարեների վկայությունը
2007թ. հոկտեմբեր


Մարգարեների վկայությունը

Նկար

Երբ 12 տարեկան էի, ես միսիոներներին ծանոթացրեցի իմ ընտանիքի հետ: Ես նրանց հանդիպեցի փողոցում, և նրանք սիրալիր էին իմ հանդեպ: Նրանք օգնում էին Եկեղեցուն Բրազիլիայի իմ hայրենի քաղաքում ժողովատուն կառուցել, և նրանք ինձ հրավիրեցին օգնել իրենց, որը ես սկսեցի անել իմ ազատ ժամանակ: Ես երբեք չէի լսել այնպիսի երիտասարդների մասին, ովքեր ընտրել էին անցկացնել իրենց ժամանակը եկեղեցի կառուցելով:

Ես այնպիսի մեծ տպավորություն էի ստացել նրանցից, որ ես որոշեցի ներկայացնել նրանց ծնողներիս, և մենք հրավիրեցինք նրանց գալ մեր տուն: Միսոներները մեր ընտանիքի հետ անցկացրեցին առաջին զրույցը: Մենք երբեք չէինք ծխել, այնպես որ մեր ընտանիքն արդեն պահում էր Իմաստության խոսքի այդ մասը, և մենք ամեն գիշեր ընտանեկան երեկո էինք անցկացնում մեր տանը: Մենք դա չէինք կոչում ընտանեկան երեկո, բայց դա այն էր, ինչ մենք անում էինք: Մենք կաթոլիկ էինք և կանոնավորապես հաճախում էինք մեր եկեղեցին, այսպիսով հայրս ասաց նրանց, որ մենք գոհ ենք մեր կրոնից:

Միսոներները գնացին, բայց նրանք գրեցին մեր ընտանիքի մասին շրջանի միսիոներների գրքում, որը մնացել էր միսիոներների բնակարանում, ներառյալ իրենց տպավորության մասին, որ մենք կմիանանք Եկեղեցուն:

Սովորելով հավերժական ընտանիքների մասին

Տասը տարի անց ես ապրում էի մեկ այլ քաղաքում, երբ նոր միսիոներները ժամանեցին այդ տարածք, որտեղ դեռ ապրում էր իմ ընտանիքը: Նրանք ոչ մի մարդ չունեին ուսուցանելու և որոշեցին նայել շրջանի գրքում: Նրանք գտան ծնողներիս անունները և որոշեցին այցելել: Միսիոներներն աղոթեցին մինչև գնալը, և Տերը ոգեշնչեց նրանց: Չնայած հայրս շատ հավատարիմ էր իր կրոնին, նա մի հարց ուներ: Նա չէր կարողանում հավատալ, որ մահից հետո իր կինը այլևս չէր լինելու իր կինը: Նա իսկապես զգում էր, որ ընտանեկան կապերը պետք է շարունակվեն մահից հետո: Նա այդ մասին հարցրել էր տարբեր եկեղեցիների սպասավորների, բայց բոլորը բացատրում էին նրան. «Ոչ, մահից հետո ձեր կինը կլինի ձեզ համար քրոջ պես, իսկ ձեր որդին կլինի ձեզ համար եղբոր պես»:

Երբ այդ միսիոներները թակեցին իմ ծնողների դուռը, հայրս բացեց այն և ասաց նրանց, որ նախկինում լսել էր նրանց ուղերձը և հետաքրքրված չէր: Բայց միսիոներներն ասացին. «Մենք այլ ուղերձ ունենք ձեզ համար: Դուք գիտե՞ք, որ ձեր ընտանիքը կարող է հավերժ միասին լինել»: Այդ խոսքերը ոգեշնչեցին նրան: Հայրս հրավիրեց նրանց ներս մտնել և ուսուցանել իրեն: Առաջնորդվելով Հոգով, միսիոներները պատմեցին իմ ընտանիքին հավերժական ամուսնության և հավերժական ընտանիքների մասին: Ավետարանի այս ներածականով ընտանիքս շարունակեց հանդիպել միսիոներների հետ, մինչև նրանք վկայություն ձեռք բերեցին և որոշեցին մկրտվել և հաստատվել:

Ինչպես ձեռք բերեցի իմ վկայությունը

Հինգ տարի անց, այդ ժամանակ ես 27 տարեկան էի, ես որոշ ժամանակով վերադարձա հայրիկիս տուն: Հայրս ծխի միսիայի ղեկավարն էր և քույր միսիոներները ինչ-որ մեկին սովորեցնում էին Մորմոնի Գրքի և Ջոզեֆ Սմիթի մասին, և ես որոշեցի աղոթել այդ մասին: Ինձ խելամիտ էր թվում, որ եթե Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, ապա Մորոմնի Գիրքը ճշմարիտ է և Եկեղեցին էլ ճշմարիտ է:

Այդ գիշեր ես սկսեցի կարդալ Ջոզեֆ Սմիթի պատմությունը և նրա տեսիլքը Սրբազան Պուրակում: Ապա ես դադար տվեցի և աղոթեցի Տիրոջը: Ես ողջ գիշերն այդպես անցկացրեցի` կարդալով և աղոթելով յուրաքանչյուր պարբերության վերաբերյալ: Դա ինձանից խլեց 14 ժամ: Ինձ հետ ինչ-որ մի բան պատահեց, երբ սկսեցի խորհել: Ինձ թվաց, թե ես պուրակում էի Ջոզեֆի հետ: Դա հստակ և իրական փորձառություն էր: Թվում էր, թե կարողացա տեսնել, ինչ էր տեղի ունեցել: Երբ վերջացրեցի աղոթքը, հաջորդ առավոտ ես գիտեի, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր:

Ես անմիջապես գնացի գտնելու միսիոներներին: Կեսօրին, երբ քույր միսիոներները տուն եկան ճաշելու, ես նստած էի նրանց դռան առջև` սպասելով նրանց: Ես խնդրեցի նրանց սովորեցնել ինձ զրույցները: Կարճ ժամանակահատվածում յոթ զրույցները ինձ սովորեցնելուց հետո, ես մկրտվեցի և հաստատվեցի Եկեղեցում:

Հետևելով մարգարեին

Եկեղեցուն միանալուց մեկ ամիս անց, ես ծանոթացա ապագա կնոջս` Մագարեթին, և մեկ տարի անց մենք ամուսնացանք: Երբ մենք դեռ ժամադրվում էինք, ես ասացի նրան, որ քանի որ գիտեմ որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, ես ցանկանում եմ կառուցել մեր ընտանիքը մարգարեների խոսքերի և ուսմունքների վրա: Օրինակ, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) մարգարե էր այդ ժամանակ, և նա խորհուրդ էր տվել Եկեղեցու անդամներին խուսափել պարտքից: Մոտ 29 տարվա ամուսնության ընթացքում կինս և ես չենք վճարել նույնիսկ մեկ պեննի տոկոս: Երբեք:

Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ վկայություն ձեռք բերելուց ի վեր ես ուշադրություն եմ դարձրել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների յուրաքանչյուր ասած խոսքին` կիրառելով այն, ինչ նրանք սովորեցրել են: Քանի որ ես գիտեի, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, երբեք դժվար չի եղել ինձ համար հետևել Եղբայրներին: Նրանք կարող են խնդրել ինձ անել ցանկացած բան, և ես կանեմ դա, որովհետև գիտեմ, որ նրանք մարգարեներ են, տեսանողներ և հայտնողներ:

Եթե աշխատեք վկայություն ունենալ մարգարեների մասին, դուք ավելի ուժեղ կլինեք: Դա երջանկության ուղիներից մեկն է: Երբ լսեք մարգարեներին և անեք այն, ինչ նրանք են ասում ձեզ անել, դուք երջանիկ կլինեք նրանց հնազանդվելով: