2007
Բացառիկ գիրք և բացառիկ պատասխան
2007թ. հոկտեմբեր


Բացառիկ գիրք և բացառիկ պատասխան

Երբ պատրաստվում էի մկրտվել և հաստատվել Եկեղեցու անդամ, ես շատ անհանգստացած էի, թե արդյոք ճիշտ ուղի էի ընտրել: Հայաստանում Գյումրիի մեր ճյուղի միսիոներները հասկացան, որ ես որոշ կասկածներ ունեմ Մորմոնի Գրքի և Եկեղեցուն միանալու վերաբերյալ, այսպիսով նրանք հրավիրեցին ինձ գնալ իրենց հետ, երբ միսիոներական դասեր էին սովորեցնում:

Երբ մենք հասանք առաջին տանը, Երեց Փերինը հարցրեց Անիչկային, թե կարդացել էր հանձնարարված գլուխները: «Ոչ,- ասաց նա,- Ես մոռացել եմ»: Այդպիսով, մենք միասին կարդացինք 2 Նեփի 29–33 հատվածները: Երբ կարդում էինք 29 գլուխը, մենք ուսումնասիրեցինք Մորմոնի Գրքի վերաբերյալ մարգարեութունները, և թե ինչպես էին Հեթանոսները մերժելու այն, ասելով. «Աստվածաշունչ, Աստվածաշունչ: Մենք ունենք Աստվածաշունչ և չի կարող լինել որևէ այլ Աստվածաշունչ» (հ.3): Այդ գլուխը խորը տպավորություն գործեց ինձ վրա դասի ժամանակ:

Հետո գնացինք մեկ այլ տուն: Երբ այնտեղ կարդում էինք Մորմոնի Գրքից, այն կնոջ հայրը, ում մենք սովորեցնում էինք, հարցրեց. «Այդ ի՞նչ գիրք է»:

Ես բացատրեցի, որ դա Մորմոնի Գիրքն էր: Նա բարկացավ և ասաց. «Մենք արդեն ունենք Աստվածաշունչ և չի կարող լինել մեկ ուրիշ Աստվածաշունչ»:

Ես հիշեցի գլուխը, որը 10 րոպե առաջ էինք կարդացել Անիչկայի հետ:

Երեց Փերինը խոսեց բարձր ու հստակ. «Դուք ունեք Աստվածաշունչ և դա Աստծո հին ուխտի ժողովրդից է»: Նա շարունակեց. «Աստված ստեղծել է բոլոր մարդկանց, և Նա հայտնում է Իր խոսքը Իր զավակներին, այսինքն` այս երկրագնդի բոլոր ժողովուրդներին: Չնայած դուք Աստվածաշունչ ունեք, չե՞ք կարծում, որ Աստված տալու էր Իր խոսքը մյուսներին էլ»: Այսպես, նա շարունակեց բացատրելով Մորմոնի Գրքի ծագումը:

Ես ցնցված էի հենց նոր պատահածից: Թվում է չէր կարող լինել ավելի մեծ վկայություն` իմ մտահոգությունները Մորմոնի Գրքի վերաբերյալ փարատելու համար, քան դրա մարգարեությունների իրականացումը տեսնելը:

Այժմ սրտի անկեղծությամբ ես կարող եմ ասել, որ Մորմոնի Գիրքը ամենաճիշտ գիրքն է: Ես գիտեմ, որ Աստված սիրում է մեզ բոլորիս, և Նա չի մոռանա մեզ: Կրկին ու կրկին ես հասկացա, թե որքան բացառիկ հարստություն է Մորմոնի Գիրքը: