2007
Հորեղբայր Ջիլբերտոյի հիշողությունը
2007թ. հոկտեմբեր


Հորեղբայր Ջիլբերտոյի հիշողությունը

Երբ սկսեցի սովորել մահացածների համար ծիսական աշխատանքի մասին, ինձ ոգեշնչեց իր տատիկի հանդեպ ունեցած ամուսնուս մեծ սերը, երբ նա հոգ էր տանում, որ նրա համար տաճարային արարողությունները կատարվեն: Սա ինձ մղեց ավելի շատ բան սովորել իմ սեփական նախնիների մասին: Այդ ժամանակից ի վեր շատ եղբայրներ և քույրեր, ներառյալ նրանք, ովքեր իմ տանը մոտիկ ընտանեկան պատմության կենտրոնում են Գուադալաջարայում, Մեքսիկա, օգնել են ինձ սովորել իմ նախնիների համար աշխատանք կատարել:

1991թ. ես ստացա իմ հայրապետական օրհնությունը և հրահանգվեցի, որ պետք է հետաքրքրվեմ իմ մահացած բարեկամներով և նվիրվեմ նրանց: Ես նպատակ դրեցի այդ անել, որը ծնողներիս հետ, ովքեր Եկեղեցու անդամներ չէին, ամենօրյա քննարկումների պատճառ դարձավ: Ես հաճախ հարցեր էի տալիս իմ ընտանիքի մասին, բայց մայրս կարողանում էր պատմել միայն իմ տատիկի և պապիկի մասին:

Մի օր մայրս ասաց, որ հորեղբայր Ջիլբերտոն սրտի կաթված է ստացել. «Գիտեմ, որ նա կուզեր խոսել քեզ հետ,- ասաց մայրս: Նա լավ հիշողություն ունի և կկարողանա մեծ քանակությամբ տեղեկություններ տալ ընտանիքի մասին»:

Երբ զանգահարեցի նրան հիվանդանոց, որտեղ նա մնում էր, նրա կինը պատասխանեց և ասաց ինձ, որ հորեղբայրս լավ չէ և չի կարող խոսել: Ես հայտնեցի լավագույն ցանկություններս և ասացի նրան, որ կաղոթեմ նրանց և նրանց ընտանիքի համար:

Հաջորդ օրը ես նորից զանգահարեցի հիվանդանոց: Ի զարմանս ինձ հեռախոսին պատասխանեց հորեղբայրս:

«Հորեղբայր Ջիլբերտո,- ասացի ես,- Զանգահարել եմ, որ ասեմ ձեզ, որ ես ջերմեռանդորեն աղոթել եմ ձեր ապաքինման համար, և որ ես սիրում եմ ձեզ»:

«Շատ շնորհակալ եմ Բայբի»,- պատասխանեց նա: «Այս առավոտ ես արթնացա ավելի լավ զգալով: Ասա ի՞նչ է կատարվում քո հետ»:

Ես ասացի նրան ընտանիքի անդամների անուններն իմանալու իմ ցանկության մասին, ովքեր Արաբիայից և Լիբանանից էին: Մայրս ճիշտ էր հորեղբորս հիշողության վերաբերյալ: Նա գիտեր հորս ընտանիքի կողմից անուններ, տարեթվեր և տեղանուններ չորս սերնդի վերաբերյալ:

Երբ դրեցի լսափողը, զգացի, որ մեր զրույցը վերջինն էր այս կյանքում: Ես ճիշտ էի: Բայց Տերն օրհնեց մեզ երկուսիս, որպեսզի ես ձեռք բերեի տեղեկությունները, որոնք անհրաժեշտ էին մեր ընտանիքը միավորելու համար` ինչպես այժմ, այնպես էլ հավերժությունների համար: