2007
Հարցեր և պատասխաններ
2007թ. հոկտեմբեր


Հարցեր և պատասխաններ

«Մի օր ես կարդացի 1 Նեփի 7.12, որն ասում է, որ Տերը կարող է անել բոլոր բաները մեզ համար, եթե մենք հավատք գործադրենք Նրա հանդեպ: Ինչպե՞ս ենք հավատք գործադրում Քրիստոսի հանդեպ»:

  • Հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս նշանակում է հույս և վստահություն ունենալ Նրա հանդեպ:

  • Հավատքն այն ուժն է, որը դրսևորում է Նրա կամքը ձեր կյանքում:

  • Հավատքը, որը պարգև է Աստծուց, գալիս է, երբ դուք արդարակյաց եք:

  • Հավատքի վերաբերյալ պարտադիր ընթերցանության երեք գլուխներն են` Եբրայեցիս ԺԱ, Եթեր 12 և Մորոնի 7-ը:

ԼԻԱՀՈՆԱ

Հավատք ունենալը Տիրոջ հանդեպ հույս և վստահություն ունենալն է: Նրա հանդեպ ձեր հավատքը ուժ է, որը կառաջնորդի ձեզ հնազանդվել Նրա ավետարանին, և ձեր հնազանդությունը կօգնի ձեզ ավելի շատ հավատք ունենալ, որը պարգև է Աստծուց:

Ինչպես սուրբ գրություններն են ասում, եթե դուք հավատք ունենաք Տիրոջ հանդեպ, Նա կարող է անել ամեն բան ձեզ համար, ինչպես օրինակ` բժշկել, ներել, մխիթարել և դարձի բերել ձեզ: Բայց հավատք ունենալը չի նշանակում Աստծուն ասել, թե ինչ անի: Դա նշանակում է վստահել Նրան և հասկանալ, որ բոլոր օրհնությունները գալիս են «ըստ իր կամքի» (1 Նեփի 7.12) և «իր ժամանակին, և իր ձևով» (ՎևՈՒ 88.68): Օրինակ, դուք գուցեև ձեր աղոթքներին անմիջապես պատասխան չստանաք: Բայց ձեր հավատքը հավաստում է ձեզ, որ Երկնային Հայրը լսում է ձեր աղոթքները և կպատասխանի ճիշտ ժամանակին:

Ձեր հավատքը զարգացնելու և գործադրելու համար` (1) սովորեք Աստծո խոսքը, լինի դա կարդալով սուրբ գրությունները, թե լսելով նրանց, ովքեր իշխանություն ունեն սովորեցնելու այն (տես Հռովմ. Ժ.17): Խոսքը գիտենալը կօգնի ձեզ տեսնել, որ Աստված միշտ պահում է Իր խոստումները:

(2) Գործեք ըստ ձեր սովորածի կամ ինչպես Ալման է ասում, փորձարկեք խոսքը: Խոսքը նման է սերմի: Եթե այն լավն է, այն կմեծացնի ձեր հոգին, կլուսավորի ձեր հասկացողությունը և կսկսի հրաշալի լինել ձեզ համար (տես Ալմա 32.28): Դա ձեր հոգևոր հաստատումն է, որ խոսքը ճշմարիտ է, որը կկառուցի ձեր հավատքը:

(3) Հնազանդվեք պատվիրաններին: Ձեր արդարակեցությունը թույլ է տալիս, որ հավատքի պարգևն աճի ձեր կյանքում: Ցույց տվեք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս` հետևելով Նրա օրինակին և ուսմունքներին: Արեք այն, ինչ Նա խնդրում է ձեզ` սուրբ գրությունների, ապրող մարգարեների և Սուրբ Հոգու հուշումների միջոցով: Օրինակ, դուք ընդունեցի՞ք մինչև 2005 թվականի վերջը Մորմոնի Գիրքը կարդալու Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հրավերը: Նրանք, ովքեր արեցին դա հավատքով, ստացան խոստացված օրհնությունները: (Իհարկե, եթե դուք չեք վերջացրել Մորմոնի Գրքի կարդալն այդ ժամանակ, դուք դեռ կարող եք դա անել):

Չնայած շատ մարդիկ են անցնում կյանքով առանց Տիրոջ հանդեպ հավատքի, նրանք երբեք չեն կարող ժառանգել հավերժական կյանք առանց Նրա հանդեպ հավատքի: Միայն Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով, Նրա հանդեպ հավատքով, որպես առաջին սկզբունք, մենք կարող ենք վայելել «հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (ՎևՈւ 14.7):

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ

Մենք կարող ենք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս` լիովին ապավինելով և վստահելով Նրա ամենագիտությանն ու ամենազորությանը: Դա անելու լավագույն ուղիներից է տասանորդ վճարելը, քանի որ դրա միջոցով մենք կարող ենք ցույց տալ, որ մենք հոժար ենք հրաժարվել աշխարհիկ բաներից` խոստացված ավելի մեծ օրհնությունների համար:

Սամանտա Լ., 15, Զամբոանգա դել Սուր, Ֆիլիպիններ

Ես հավատում եմ, որ մեր նվիրվածությունն առ Քրիստոս և Նրա ավետարանը ցույց տալու լավագույն ուղին մեր հավատքն ու սերն է առ Նա: Երբ ապրում ենք Նրա սկզբունքներով և չափանիշներով և հաստատուն քայլում այն ուղով, որ Նա ցույց է տվել մեզ, մենք վկայություն ենք բերում ոչ միայն Նրան, այլ նաև ուրիշ մարդկանց մեր կյանքում: Մենք վկայություն ենք բերում Նրա զոհաբերության և նաև ավետարանի Վերականգման համար մեր երախտագիտության մասին:

Ժան Վ., 17, Մորավիա, Չեխիայի Հանրապետություն

Հավատք գործադրեք առ Քրիստոս հնազանդությամբ: Հավատքն առանց գործերի մեռած է: Հնազանդվելով, երբ չգիտենք թե ինչու, մենք ցույց ենք տալիս մեր վստահությունն ու հավատքն առ Նա: Պատվիրաններին հնազանդվելը ցույց է տալիս, որ մենք վստահում ենք Նրան և հավատում ենք ինչ Նա մեզ ասել է, որ անենք: Աղոթքն ու սուրբ գրություններն ամեն օր կարդալը ուժեղացնում է իմ կապը Երկնային Հոր հետ` տալով ինձ ավելի շատ հավատք առ Նա: Դուք նաև պետք է սպասեք ձեր աղոթքների պատասխանին: Օգնություն խնդրեք հավատք ձեռք բերելու համար:

Մեգան Ս., 18, Միսսուրի, ԱՄՆ

Մենք կարող ենք հավատք գործադրել թույլ տալով Տիրոջը առաջնորդել մեր կյանքը: Ապավինելով Աստծուն, հետևելով Նրան և ջանասիրաբար աշխատելով պահել պատվիրանները, մենք կարողանում ենք հավատք գործադրել Նրա հանդեպ: Մեր կամքը Նրա կամքին ենթարկելուց հետո, մենք կարող ենք մեծ հրաշքների ականատես լինել մեր և մեր շրջապատում գտնվողների կյանքում:

Դմիտրի Զ., 21, Դոնեցկ, Ուկրաինա

Երբ հավատում ենք Տիրոջ օգնությանն ու զորությանը, ապա կարող ենք առաջ գնալ ունենալով վստահություն առ Նա: Մեր հնազանդությունը պատվիրաններին ցույց է տալիս, որ մենք հավատք ունենք առ Նա: Ես իմ ողջ սրտով գիտեմ, որ Նա ուզում է մեծ օրհնություններ տալ մեզ և հավատքն ու հնազանդությունը կարևոր են դրանք ձեռք բերելու համար:

Մարկո Կ., 18, Լիգուրիա, Իտալիա

Մենք շատ ուղիներ ունենք առ Աստված հավատք գործադրելու համար, օրինակ` սուրբ գրությունները կարդալը և ամեն օր աղոթելը, կիրակին սուրբ պահելը, տասանորդ և ծոմի նվիրատվություններ տալը, ուրիշներին ծառայելը և մյուս պատվիրանները հոժարակամ պահելը:

Սենգ Ս.,18, Բաթամբանգ, Կամբոջա

Եթե մենք գիտելիք ունենք ավետարանի մասին և հավատք դրա ճշմարտության վերաբերյալ, մենք պետք է փորձարկենք` ապրելով դրանով օրհնություններ ստանալու համար: Հավատքն առանց գործերի մեռած է: Եթե կա հավատք գործերով, ապա հավատքը դառնում է ավելի ու ավելի հաստատուն: 1 Նեփի 7.12-ում մեզ հիշեցվում է, որ մենք պետք է հավատարիմ լինենք Աստծուն: Հավատարիմ լինելը հավատք զարգացնելու առաջին նախապայմանն է:

Օթգոնչիմեգ Բ., 15, Թով, Մոնղոլիա

Հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս նշանակում է լիովին վստահել Նրան և համոզված լինել մտքում և սրտում, որ Նա գոյություն ունի, և որ Նա մեր Փրկիչն է: Մենք պետք է ապավինենք Քրիստոսին, որովհետև Նա գիտի, թե ինչպես օգնի մեզ հաղթահարել դժվարությունները մեր կյանքում: Մեր հավատքի պակասությունն առ Նա ստիպում է մեզ անհանգստանալ մեր հոգևոր վիճակի մասին և կասկածի ենթարկել Աստծո խոստումները: Փրկչի վրա կենտրոնանալն օգնել է ինձ հաստատուն մնալ ավետարանում, վերահսկել իմ երկյուղները և հաղթահարել խոչընդոտները:

Նատալիա Ն., 19, Չիմբորազո, Էկվադոր

Մենք հավատ ենք գործադրում` գալով Եկեղեցի, հղելով մեր աղոթքները, կարդալով սուրբ գրքերը, ընդունելով կոչումներ, ապաշխարելով մեր մեղքերից, ճաշակելով հաղորդությունը և մեծարելով մեր կոչումները:

Ադամ Ն., 18, Ջորջիա, ԱՄՆ

Պատասխանները նախատեսված են օգնության և հեռանկարի համար, ոչ թե որպես Եկեղեցու վարդապետության հայտարարություններ:

Նկար

«Ամեն անգամ, երբ փորձում եք ձեր հավատքը, այսինքն` ոգեշնչմամբ գործում եք արժանավայել, դուք կստանաք Հոգու հաստատող վկայությունը: Այդ զգացումները կամրացնեն ձեր հավատքը: Եթե շարունակեք այդ ձևով, ձեր հավատքը կդառնա ավելի ուժեղ … Հետևողական կիրառմամբ հավատքը կդառնա hնչուն, հզոր, բարձրացնող, ոգեշնչող ուժ ձեր կյանքում»:

Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, “The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Liahona, May 2003, 76.