2007
Ուիլրայթը նշանակվում է Հավայան կղզիների ԲՅՀ-ի նոր նախագահ
2007թ. հոկտեմբեր


Ուիլրայթը նշանակվում է Հավայան կղզիների ԲՅՀ-ի նոր նախագահ

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին 2007 թվականի հունիսի 5-ին հայտարարեց Սթիվեն Կ. Ուիլռայթի` Հարվարդի գործարարության դպրոցի հարգված դասախոսի և կառավարչի նշանակումը, որպես Հավայան կղզիների Բրիգամ Յանգի Համալսարանի նախագահ:

«Ես գիտեմ Նախագահ Ուիլռայթը կտանի Հավայան ԲՅՀ-ն դեպի նոր բարձունքներ»,- ասաց Նախագահ Հինքլին Սոլթ Լեյք Սիթիի, Յուտա, Համաժողովների Կենտրոնից: «Գործի իր իմացությամբ և բազմաթիվ կապերով ես համոզված եմ, նա կընդարձակի Հավայան կղզիների ԲՅՀ-ի ազդեցությունը և կօրհնի բոլոր նրանց կյանքը, ովքեր կգան այս հանրահայտ համալսարանը»:

Հայտարարությունից հետո Նախագահ Ուիլռայթը ողջունեց Հավայան կղզիների ԲՅՀ-ի ուսանողներին, ովքեր մասնակցում էին արբանյակային հեռարձակմանը, խանդավառ «Ալոհա»-ով և ասաց, որ մեծ պատիվ էր այդպիսի նշանակում ստանալը:

«Ես հավատում եմ Հավայան կղզիների ԲՅՀ-ին և նրա առաքելությանը, որովհետև այն միավորում է հոգևորը աշխարհիկ կրթության հետ և կենտրոնանում է այս հրաշալի երիտասարդների բնավորության և հասկացողության զարգացման վրա», - ասաց Նախագահ Ուիլռայթը:

Նախագահ Հինքլին ասաց, որ այն ժամանակից սկսած, երբ 1955թ. Հավայան ԲՅՀ-ն բացվեց սկզբում որպես քոլեջ, այն դարձել է երկրում ամենաբազմազան մշակույթ ունեցող համալսարանը, որի ուսանողների քանակը կազմում է 2,400 մարդ 70 երկրներից:

Նախագահ Ուիլռայթը զանազան մշակույթների, ներառյալ Ասիայի տարածաշրջանի տարբեր ուսանողների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Որպես Հարվարդի գործարարության համալսարանի ԳԿՄ ծրագրի նախկին դեկան, նա աշխատել է ողջ աշխարհից եկած ուսանողների հետ և օգնել շատերին պաշտոններ գրավել գործարարության մեջ: Տասներկու Առաքյալներից Երեց Հենրի Բ. Այրինգն ասաց, որ այս համակարգը կօգնի Հավայան կղզիների ԲՅՀ-ի ուսանողներին, երբ նրանք ավարտելուց հետո վերադառնան իրենց հայրենի երկրները:

Գործարարության կառավարման մագիստրոսի (ԳԿՄ) և դոկտորի գիտական աստիճաններով Սթենֆորդն ավարտելուց հետո, Նախագահ Ուիլռայթը մեկ տարի անցկացրեց INSEAD-ի ֆակուլտետում, որը միջազգային բիզնեսի դպրոց է Ֆոնտենբլոյում, Ֆրանսիա, այնուհետև իր գիտական կարիերայի մնացած մասն անցկացրեց Հարվարդում և Սթենֆորդում:

Հարվարդում էր, որ մոտ 30 տարի առաջ նրա ճանապարհը խաչվեց Հարվարդի գործարարության դպրոցի նախկին դեկան և այժմյան Այդահոյի ԲՅՀ-ի նախագահ` Կիմ Կլարկի հետ: Նախագահ Կլարկն ասաց, որ Նախագահ Ուիլռայթը լավատեսական մեծ ոգի ունի և մի մարդ է, որը սիրում է Տիրոջը և Տիրոջ հանդեպ իր նվիրվածությամբ կայուն է և անսասան:

«Նա գիտի երկինքը և հավատքի շնորհիվ վիթխարի վստահություն կներշնչի»,- ասաց Նախագահ Կլարկը:

Նախքան Նախագահ Ուիլռայթի 2006թ. աշնանը Հարվարդից ազատվելը, նա Էդսել Բրենթ Ֆորդի գործարարության կառավարման դասախոս էր, դեկանի ավագ օգնական և Հարվարդի գործարարության դպրոցի հրատարակչական գործունեության տնօրեն: Նա եղել է նաև Քլեյների, Պերկինսի, Կաուֆիլդի և Բյերսի Սթենֆորդի Համալսարանի գործարարության դպրոցի ասպիրանտուրայի կառավարման դասախոս:

Երիտասարդ տարիներին Նախագահ Ուիլռայթը ծառայել է Եկեղեցուն որպես միսիոներ Շոտլանդիայում: 2000–2003թ. նա նաև ծառայել է որպես Անգլիայի Լոնդոնի միսիայի նախագահ: Նա ծառայել է որպես խորհրդական ցցի նախագահությունում, բարձրագույն խորհրդական և եպիսկոպոս: Հարվարդը թողնելուց ի վեր նա և նրա կինը եղել են ծառայող միսիոներներ Այդահոյի ԲՅՀ-ում:

Նախագահ Ուիլռայթը մեծացել է Սոլթ Լեյք Սիթիում և ուներ անասնապահական ագարակ Սթար Վալիում, Վայոմինգ: Նա և նրա կինը 5 զավակների ծնողներ են և ունեն 15 թոռներ:

Նախագահ Ուիլռայթը հաջորդում է Էրիկ Բ. Շամուեյին, որն ազատվեց Հավայան կղզիների ԲՅՀ-ից` 1966թ. սկսած մի քանի պաշտոններում, իսկ 1994թ.-ից սկսած որպես նախագահ ծառայելուց հետո: