2007
Արձագանքներ
2007թ. հոկտեմբեր


Արձագանքներ

Առաջին Նախագահության Ուղերձ

Լիահոնան շատ մարդկանց է օգնել իրենց կյանքը լիարժեք դարձնել: Առաջին Նախագահության Ուղերձը չի կարող անտեսվել որևէ մեկի կողմից, ով լավ կյանք է ցանկանում: Առաջին Նախագահության Ուղերձն իսկապես օգնել է ինձ կազմակերպել կյանքս: Չնայած ես ոչ միշտ եմ կարողանում գնել Լիահոնայի օրինակը, այն համարները, որոնք կարողանում եմ կարդալ, օգնում են ինձ դառնալ ավելի լավ անձնավորություն:

Աբրահամ Ադարանիջո, Կանադա

Տող առ տող

Երբ ես Եկեղեցու նոր մկրտված անդամ էի, չէի կարողանում լիովին հասկանալ ավետարանը, բայց Լիահոնան կարդալու միջոցով ես կարողացա հասկանալ այն տող առ տող: Ես ոգեշնչվում եմ նրանց կողմից, ովքեր կիսվում են իրենց կյանքի փորձառություններով: Շնորհակալություն լավ հոդվածներ տպագրելու համար, որոնք աջակցում են ավետարանի սկզբունքներին:

Ֆեդերիկո Գ. Բալութ Կրտ., Ֆիլիպիններ

Ինչպե՞ս են մարդիկ իսկապես ապրում ավետարանով

Ինչպիսի գերազանց և կատարյալ օրհնություն է Լիահոնան ունենալ մեր տներում և գրադարաններում, որտեղ կարող ենք այն կարդալ մեր ազատ ժամանակ և հոգևոր պահերին: Ես շնորհակալ եմ հրաշալի հոդվածների համար, որոնք այն մասին են, թե մարդիկ այս կամ այն վայրում ինչպես են իսկապես ապրում ավետարանով: Դա միավորում է մեզ: Այն քաջալերում է մեզանից մնացածին չվախենալ և այն կրկին հավաստիացնում է մեզ, որ մենք մենակ չենք:

Էլսի Կաստիլիո, Էկվադոր

Քաջալերվեցի վերադառնալ

Երբ երեխա էի, ես դարձա ոչ ակտիվ Եկեղեցում, բայց որպես դեռահաս ես սկսեցի մտածել ետ վերադառնալու մասին: Նախքան այս կարևոր որոշումն ընդունելը, ես աղոթեցի և մտածեցի, թե ինչ էր նշանակում վերադառնալ Եկեղեցի և այն պարտականությունները, որ այն կբերեր իր հետ:

Այսպիսով, երբ որոշեցի կարդալ Լիահոնայի մի քանի հին համարներ, կարդում էի, որպեսզի գտնեի պատմություններ, որոնք կքաջալերեին ինձ և կուժեղացնեին Եկեղեցի վերադառնալու ցանկությունս:

Հոդվածներ կարդալով այն մարդկանց մասին, ովքեր ունեցել էին ինձ նման փորձառություններ, ես ստացա մեծ քաջալերանք: Ամենաշատը հոդվածներն օգնեցին ինձ հասկանալ, որ ոչ ոք Եկեղեցում կատարյալ չէ, և որ ես ևս ունեմ իմ սխալները և պետք է մի բան անեմ դրանք շտկելու համար:

Ես այժմ վերադարձել եմ եկեղեցի: Ես հասկանում եմ, որ ժողովներն առաջվա պես նույնն են, բայց այժմ ես ավելի դրական մոտեցում ունեմ, որոշ չափով այն մտքերի պատճառով, որ ես գտա Լիահոնայում այն մասին, թե ինչպես բավականություն ստանալ դասերից և հաղորդության ժողովից:

Ամեն անգամ կարդալով Լիահոնան, ես բավարարված եմ զգում, երբ գտնում եմ պատասխաններ իմ հարցերին:

Մարիա Պիլար Սանտանա, Դոմենիկյան Հանրապետություն

Մեր սիրելի մարգարեի ելույթները

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ Լիահոնա ամսագիրն ինձ կանոնավորապես ուղարկելու համար: Այժմ ես 93 տարեկան եմ: Մկրտվելու և հաստատվելու օրվանից ի վեր ես ստացել եմ ամսագիրը: Այն նախկինում փոքր էր, բայց միշտ հետաքրքիր էր: Ես հրճվում եմ ամսագրի ողջ բովանդակությամբ, սակայն հատկապես հետաքրքրվում եմ մեր սիրելի մարգարեի ելույթներով: Հրաշալի է տարին երկու անգամ լսել նրան գերագույն համաժողովների ժամանակ:

Լիդիա Դոմինգուեզ, ԱՄՆ