Նախագահների ուսմունքները
Գլուխ 17. Մաքրաբարոյության օրենքը պահելը


Գլուխ 17

Մաքրաբարոյության օրենքը պահելը

«Երկնքի բարոյական օրենքն է՝ ինչպես տղամարդկանց համար, այնպես էլ կանաց, լիակատար մաքրաբարոյություն մինչև ամուսնությունը և լիակատար հավատարմություն ամուսնությունից հետո»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Որպես կրոնական և քաղաքական առաջնորդ՝ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը, ճանապարհորդելով ամենուրեք, սրաթափանցորեն տեղյակ էր հաստատուն բարոյական անկման մասին ողջ աշխարհում, հատկապես կապված մաքրաբարոյության օրենքի հետ: Նա ուժեղ դիրք բռնեց այս անկման դեմ, ուսուցանելով, որ «մաքրաբարոյության օրենքը հավերժական նշանակություն ունի»:1 Նա հայտարարեց, որ «Եկեղեցում և Աստծո արքայությունում, մաքրաբարոյությունը երբեք ժամկետանց չի լինի, անկախ նրանից թե ինչ կանի կամ կասի աշխարհը»:2 Հետագայում նա ուսուցանեց: «Մենք պետք է լինենք բարոյազուրկ և անբարոյական աշխարհի մեջ… բայց ոչ նրանից: Մենք պետք է կարողանանքգիշերը պառկել քնելու՝ ստիպված չլինելով նախ օրօրոցային երգել մեր խղճին:3

Ցույց տալու համար աշխարհի անբարոյական ազդեցություններից զերծ մնալու կարևորությունը՝ Նախագահ Բենսոնը կիսվել է հետևյալ պատմությամբ.

«Ես հիշում եմ մի երիտասարդ աղջկա պատմությունը, որն իր ծնողների խորհրդին հակառակ իր ընկերոջ հետ պատրաստվում էր գնալ մի կասկածելի հռչակ ունեցող վայր: Նրա հարցադրումն այսպիսին էր. «Ի՞նչ վնաս կա նրանից, որ ուղղակի գնանք տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ: Նրա ծնողները երևում է զիջեցին նրան և առաջարկեցին, որ նա հագներ իր ճերմակ գեղեցիկ զգեստն այդ առիթով: Նախքան նրա ընկերոջ գալը, նրա հայրն ասաց. «Նախքան գնալդ չէի՞ր օգնի ինձ մի հարցում, խնդրում եմ գնա ծխհարման տնակը և այնտեղից բեր խոզի ապխտած կողը»:

Աղջիկը զարհուրեց այդ խնդրանքից և ասաց. «Իմ լավագույն զգեստո՞վ: Ես երբեք չեմ ազատվի այդ սոսկալի հոտից»: Նրա մայրն ասաց. «Ճիշտ է, դու չես կարող գնալ ծխհարման տնակ առանց ներծծելու այնտեղի որոշ ազդեցությունից: Մենք կարծում ենք, դու բավականաչափ խելացի ես չգնալու այն տեղը, որտեղից դու դուրս կգաս ավելի քիչ գեղեցիկ և մաքուր, քան երբ դու ներս մտար այնտեղ»: Այդ իմաստուն խորհրդով, այս երիտասարդ աղջիկը կատարեց ճիշտ ընտրություն իրեն անբիծ և մաքուր պահել աշխարհում չարի ազդեցություններից»:4

Նկար
An Hispanic couple with temple bags walking outside the Los Angeles California Temple.

Մաքրաբարոյության օրենքին հնազանդվելը բերում է «ուրախության և երջանկության նշանակալի զգացողոււթյան»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Աստված հիմնադրել է մաքրաբարոյության չափանիշը Իր երեխաների համար:

Այս տնտեսությունում Տերը կրկնել է Սինայ սարում տրված պատվիրանը, երբ Նա ասել է. «Շնություն մի արա… ոչ էլ նման որևէ բան գործիր» (ՎևՈւ 59.6, շեշտադրումն ավելացված է): Ժամանակի սկզբից ի վեր Տերը սահմանել է սեռական մաքրության հստակ և անսխալ չափանիշ: Դա միշտ եղել է, դա այժմ է և միշտ կլինի նույնը: Այդ չափանիշը մաքրաբարոյության օրենքն է: Դա նույնն է բոլորի համար՝ տղամարդկանց և կանանց, ծերերի և երիտասարդների, հարուստների և աղքատների համար:5

Եկեղեցին չունի բարոյականության կրկնակի չափանիշ: Երկնքի բարոյական օրենսգիրքը՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, լիակատար մաքրաբարոյությունն է նախքան ամուսնությունը և լիակատար հավատարմությունն ամուսնությունից հետո:6

Մորմոնի Գրքում մարգարե Հակոբը պատմում է մեզ, որ Տերը հրճվում է Իր զավակների մաքրաբարոյությամբ (տես Հակոբ 2.28): Լսո՞ւմ եք դա իմ եղբայրներ և քույրեր: Տերը ոչ թե ուղղակի գոհ է, երբ մենք պարկեշտ ենք, Նա հրճվում է մաքրաբարոյությամբ: Մորմոնը նույն բանն ուսուցանեց իր որդի Մորոնիին, երբ նա գրեց, որ մաքրաբարոյությունն ու կուսությունը «ամենաթանկն է ու արժեքավորը՝ բոլոր բաներից առավել» (Մորոնի 9.9):7

Տղամարդկաց և կանանց միասին լինելու բնական ցանկությունն Աստծուց է: Բայց այդպիսի միությունը սահմանափակվում է Նրա օրենքներով: Այն բաները, որոնք պատշաճորեն պահվում են ամուսնության համար, երբ տեղի են ունենում ամուսնության կապերի սահմաններում, ճիշտ են և գոհացուցիչ Աստծո առջև և կատարում են բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը: Բայց այդ նույն բաները, երբ արվում են ամուսնության կապերից դուրս, անեծք են:8

Գնացեք ամուսնության զոհասեղանի մոտ անբիծ և մաքուր: Պահեք ամուսնական փոխհարաբերության համար այն քաղցր և ինտիմ հարաբերությունները, որոնք Երկնքի Աստվածը նախատեսել է, որ պետք է ամուսնության մասը կազմի և չպետք է անձնատուր լինել ամուսնության ուխտից դուրս: Իմ հոգը չէ, թե ինչ կասի աշխարհը, բայց սրանք են Աստծո թագավորության չափանիշները:9

2

Այս սերնդի աղետալի մեղքը սեռական անբարոյականությունն է:

«Այս սերնդի աղետալի մեղքը սեռական անբարոյականությունն է: Սա, ասել է Մարգարե Ջոզեֆը, կլինի ավելի շատ գայթակղությունների, ավելի շատ հարվածների և ավելի շատ դժվարությունների աղբյուր Իսրայելի երեցների համար, քան մեկ ուրիշ բան» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 277):10

Սեռական անբարոյականությունն օձ է, որը խայթում է ոչ միայն աշխարհում, այլ այսօր Եկեղեցում: Դա չընդունելը վտանգավոր ինքնախաբեություն է կամ նման է գլուխն ավազի մեջ մտցնելուն: Օրինազանցությունների դասում միայն սպանությունն ու Սուրբ Հոգին մերժելն է ավելի լուրջ, քանարգելված սեռական հարաբերությունները, որը մենք կոչում ենք պոռնկություն, երբ դա ներառում է չամուսնացած անձնավորության կամ ավելի վատթար մեղքը՝ շնության, երբ այն ներառում է մեկին, ով ամուսնացած է: Ես գիտեմ, որ քաղաքացիական օրենքներն անմաքրաբարոյությունն այնքան լուրջ չեն համարում, որքան Աստված է համարում, ոչ էլ այնպես խստորեն է պատժում, ինչպես Աստված է պատժում, բայց դա չի փոխում նրա գարշելիությունը: Աստծո աչքում կա միայն մեկ բարոյական չափանիշ տղամարդկանց և կանանց համար: Աստծո աչքում մաքրաբարոյությունը երբեք ժամանակավրեպ չի կարող լինել: …

Ոչ մի մեղք չի ստիպում կորցնել Տիրոջ Հոգին մեր ժողովրդի մեջ ավելի շատ, քան սեռական անփութությունը: Այն ստիպում է մեր ժողովրդին սայթաքել, անիծելով նրանց աճը, խավարեցնելով նրանց հոգևոր ուժերը և դարձնելով նրանց ենթակա այլ մեղքերի:11

Կա խիստ մեծ վտանգ կառուցել ձեր նախաամուսնական հարաբերությունները ֆիզիկական հիմքի վրա… Նման անօրինական վնասակար ազդեցությունները փոխանցվում են ամուսնական կյանք, բերելով հիասթափություն, կսկիծ, և թուլացնելով տան կառուցվածքը:12

Բարոյական մաքրությունը հավերժական սկզբունք է: Աստծո Հոգին «չի կարող բնակվել անսուրբ տաճարում»: [տես Հելաման 4.24]: Մաքրությունը կյանք պարգևող է, անմաքրությունը մահացու է: Աստծո սուրբ օրենքները չեն կարող խախտվել անպատժելիությամբ: Մեծ ազգեր են անկում ապրել, երբ նրանք դարձել են բարոյապես փչացած, որովհետև անբարոյականության մեղքերը թողել են նրանց ժողովրդին սպիապատ և սխալ ձևավորված արարածներ, ովքեր անկարող էին դիմադրել իրենց ժամանակների մարտահրավերին:13

Անմաքրաբարոյությունն ամենաանիծվածն է բոլոր չարիքներից, մինչդեռ բարոյական մաքրությունը հաջող տան ստեղծման ամենաուժեղ պատվարն է: Երջանիկ և հաջող տները չեն կարող կառուցվել անբարոյականության վրա:14

Ոմանք կկամենան արդարացնել իրենց անբարոյականությունը, այն փաստով, որ դրա սահմանափակումները պարզապես կրոնական կանոններ են, կանոններ, որոնք անիմաստ են, որովհետև իրականում չկա Աստված: Սա դուք կհասկանաք, որ պարզապես ոչ ճշմարիտ նպատակահարմարեցում է, որը նախատեսված է արդարացնելու մարմնական ախորժակը, տենչը և կիրքը: Աստծո օրենքն անփոփոխելի է: Այն վերաբերում է բոլորին, արդյոք նրանք հավատում են Աստծուն, թե ոչ: Յուրաքանչյուրը ենթակա է դրա տույժերին, անկախ նրանից թե ինչպես է փորձում նպատակահարմարեցնել կամ անտեսել դրանք:

Անբարոյականությունը… միշտ իր հետ բերում է ուղեկցող խղճի խայթ: Մարդ չի կարող անձնատուր լինել մեղսավոր հարաբերությունների առանց տանելու դրա վատ ազդեցությունները: Նա չի կարող անել սխալ և լավ զգալ, դա անհնարին է: Ամեն անգամ, երբ որևէ մեկը խախտում է Աստծո օրենքը, նա վճարում է տույժը սրտի կսկիծով, տխրությամբ, խղճի խայթով, ինքնահարգանքի բացակայությամբ և նա հեռանում է Աստծո Հոգու հետ շփվելուց:15

3

Բարոյապես մաքուր մնալու համար մենք պետք է նախապատրաստվենք դիմադրելու գայթակղությանը:

Մարդկանց մեծամասնությունն ընկնում է սեռական մեղքի մեջ փորձելով սխալ ձևով բավարարել մարդկային կարիքները: Մենք բոլորս կարիք ունենք սեր զգալու և արժանավոր զգալու: Մենք բոլորս որոնում ենք ունենալ ուրախություն և երջանկություն մեր կյանքում: Իմանալով սա, սատանան հաճախ հրապուրում է մարդկանց դեպի անբարոյականություն՝ խաղալով նրանց հիմնական կարիքների վրա: Նա խոստանում է հաճույք, երջանկություն և կայացում:

Բայց դա, իհարկե, խաբկանք է: Ինչպես Առակացի գրողն է ասում. «Բայց կին պղծողն անմիտ է. իր հոգին է փչացնում, ով որ անէ այս» (Առակաց Զ.32): Սամուել Լամանացին ուսուցանեց նույն բանը, երբ նա ասաց.«Դուք փնտրել եք երջանկություն անօրինություն անելու մեջ, մի բան, որը հակառակ է… արդարության էությանը» (Հելաման 13.38): Ալման ասել է դա ավելի պարզ ձևով. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10):16

Կա մի հին առակ, որն ասում է. Ավելի լավ է նախապատրաստել և կանխարգելել, քան վերանորոգել և վերականգնել: Որքան դա ճիշտ է մաքրաբարոյության օրենքի վերաբերյալ: Պաշտպանության առաջին գիծը մեզ բարոյապես մաքուր պահելն է՝ մեզ նախապատրաստել գայթակղությանը դիմադրելու համար և մեզ կանխարգել մեղքի մեջ ընկնելուց:17

Մաքուր մտքեր

Վերահսկեք ձեր մտքերը: Ոչ ոք չի մտնում անբարոյականության մեջ մի ակնթարթում: Անբարոյականության առաջին սերմերը միշտ ցանվում են մտքում: Երբ մենք թույլ ենք տալիս, որ մեր մտքերը երկար մնան անպարկեշտ կամ անբարոյական բաների վրա, առաջին քայլը դեպի անբարոյականության ուղին կատարվել է: Ես հատկապես նախազգուշացնում եմ ձեզ պոռնոգրաֆիայի չարիքների դեմ: Կրկին և կրկին մենք լսում ենք, նրանց կողմից, ովքեր խորը մեղքի մեջ են, որ հաճախ առաջին քայլերը դեպի օրինազանցության ուղի սկսվել են պոռնոգրաֆիկ նյութերից: Փրկիչն ուսուցանել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ տղամարդը նայում է կնոջ վրա, տենչալով նրան, կամ այլ խոսքով, երբ նա թույլ է տալիս, որ իր մտքերը սկսեն վերահսկողությունից դուրս գալ, նա արդեն գործում է մեղք իր սրտում (տես Մատ. Ե.28, ՎևՈւ 63.16):18

Նրանք, ովքեր միտքը մաքուր են պահում, չեն կատարում կեղտոտ գործեր: Դուք ոչ միայն պատասխանատու եք Աստծո դեմ ձեր գործողությունների համար, այլ նաև ձեր մտքերը վերահսկելու համար: Այնպես ապրեք, որ դուք չկարմրեք ամոթից, եթե ձեր մտքերն ու գործողություններն առկայծեն ձեր եկեղեցու էկրանին: Հին ասացվածքը դեռ ճշմարիտ է, ցանում եք մտքեր և հնձում գործողություններ, ցանում եք գործողություններ և հնձում սովորույթներ, ցանում եք սովորույթներ և հնձում բնավորություն, իսկ ձեր բնավորությունը որոշում է ձեր հավերժական ճակատագիրը: «Ինչպէս որ մարդու մտքերն են, այնպես էլ ինքն է» (տես Առակ. 23.7):19

Ուշադիր մտածեք Կորիանթոնին՝ իր մոլորված որդուն ուղղված Ալմա մարգարեի խոսքերի մասին. «Ես կկամենայի, որ դու… թողնեիր քո մեղքերը և այլևս չգնայիր քո աչքերի տենչանքների ետևից» (Ալմա 39.9):

«Քո աչքերի տենչանքների ետևից»: Մեր օրերում, ի՞նչ է այդ արտահայտությունը նշանակում:

Կինոֆիլմեր, հեռուստատեսային ծրագրեր և տեսաֆիլմերի ձայնագրություններ, որոնք և անվայել են և անպարկեշտ:

Ամսագրեր և գրքեր, որոնք լկտի են և պոռնոգրաֆիկ:

Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ… չաղտոտել ձեր մտքերն այդպիսի այլասերող նյութերով, քանի որ միտքը, որով անցնում է այդ կեղտոտությունը, երբեք նույնը չի լինում հետագայում:20

Եղեք մաքուր: Եղեք առաքինի ձեր մտքերում և գործողություններում: Կարդացեք լավ գրքեր: Երբեք թույլ մի տվեք, որ ձեր միտքը ենթարկվի պոռնոգրաֆիային : Տիրոջ խոսքերով ասած. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ: Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը» (ՎևՈւ 121.45–46):21

Աղոթքներ ուժի համար

Միշտ աղոթեք զորության համար՝ դիմադրելու գայթակղությանը: Գայթակղությունը կգա մեզ բոլորիս: Այն կընդունի շատ ձևեր և կհայտնվի տարբեր կերպ ծպտված, բայց Տերը տվել է մեզ բանալի դրան դիմադրելու համար: Նա ասել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Միշտ աղոթիր, որ կարողանաս հաղթող դուրս գալ. այո, որ կարողանաս հաղթել սատանային, և որ կարողանաս խույս տալ սատանայի ծառաների ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին» (ՎևՈւ 10.5): Դա պետք է լինի մեր ամենօրյա աղոթքների մասը՝ խնդրել Տիրոջը մնայուն ուժի համար դիմադրելու գայթակղությանը, հատկապես գայթակղություններին, որոնք ներառում են մաքրաբարոյության օրենքը:22

Չկա ձեր առջև դրված գայթակղություն, որից դուք չեք կարող խուսափել: Մի թույլ տվեք ձեզ այնպիսի վիճակներում հայտնվել, որտեղ հեշտ է անկում ապրել: Լսեք Հոգու հուշումներին: Եթե դուք զբաղվում եք բաներով, որտեղ դուք չեք զգում, որ կարող եք աղոթել և խնդրել Տիրոջ օրհնությունները, ապա դուք զբաղվում եք սխալ տեսակի գործունեությամբ:23

Անպատշաճ իրավիճակներից խուսափելը

Տղամարդիկ և կանայք, ովքեր ամուսնացած են, երբեմն սիրախաղ և կատակներ են անում հակառակ սեռի անդամների հետ: Այսպես կոչված անվնաս հանդիպումներ են պայմանավորվում, կամ չափազանց մեծ քանակությամբ ժամանակ անցկացնում միմյանց հետ: Բոլոր այս դեպքերում մարդիկ պատճառաբանում են, ասելով, որ սրանք ընկերության բնական արտահայտություններ են: Բայց հակառակ սեռի անձնավորության հետ անվնաս ծաղրակատակ կամ մի փոքր զվարճություն թվացող բանը, կարող է հեշտորեն տանել դեպի ավելի լուրջ հարաբերությունների և ի վերջո՝ անհավատարմության:

Լավ կլինի ինքներս մեզ տանք հետևյալ հարցը. Արդյոք կողակիցս գո՞հ կլինի, եթե իմանա ես անում եմ սա:24

Եթե դուք ամուսնացած եք, խուսափեք մենակ լինել հակառակ սեռի անդամների հետ, որտեղ որ հնարավոր է: Անբարոյականության շատ ողբերգություններ սկսվում են, երբ տղամարդն ու կինը գրասենյակում կամ եկեղեցում կամ մեքենայում մենակ են լինում: Սկզբում կարող է ոչ մի նույնիսկ միտք չլինել մեղքի մասին: Բայց հանգամանքները բարենպաստ հող են նախապատրաստում գայթակղության համար: Այնքան հեշտ է խուսափել այդպիսի հանգամանքներից հենց սկզբից, որպեսզի գայթակղությունը ոչ մի առիթ չունենա սնուցվելու:25

Համեստություն

Եղեք համեստ: Հագուստի և խոսելաձևի ու վարվելակերպի համեստությունը ճշմարիտ նշան է մաքրման և արժանավոր Վերջին Օրերի Սուրբ լինելու դրոշմ… Խուսափեք ցածր և գռեհիկ ու գայթակղիչ ոճից:26

Նկար
Young adults in San Diego, California.

«Եթե ամուսնացած չեք ու ժամադրվում եք, ուշադիր պլանավորեք դրական և կառուցողական միջոցառումներ»:

Առողջարար, դրական գործառույթներ

Հաղթահարեք չարը բարիով: Դուք կարող եք հաղթահարել շատ վնասակար հակումներ ֆիզիկական ուժեղ ջանքեր գործադրելով և առողջարար գործառույթներով: Ալկոհոլի և ծխախոտի մարմինն ու ոգին բթացնող ազդեցություններից զերծ առողջ հոգին ավելի լավ վիճակում է դևին տապալելու համար:27

Եթե ամուսնացած չեք ու ժամադրվում եք, ուշադիր պլանավորեք դրական և կառուցողական միջոցառումներ, որպեսզի դուք չթողվեք ինքներդ ձեզ առանց որևէ բան անելու, բացի ֆիզիկական մտերմությունից… Սա է կյանքը դրական գործառույթներով լցնելու սկզբունքը, որպեսզի բացասականը հնարավորություն չունենա փթթելու:28

Լցրեք ձեր կյանքն ուժի դրական աղբյուրներով: Բավական չէ ուղղակի փորձել դիմադրել չարին կամ դատարկել մեր կյանքը մեղքից: Մենք պետք է նաև մեր կյանքը լցնենք արդարակեցությամբ: Մենք պետք է զբաղվենք գործերով, որոնք բերում են հոգևոր ուժ:

Ես նկատի ունեմ այնպիսի գործեր, ինչպիսին է սուրբ գրությունների մեջ խորասուզվելը: Կա զորություն, որը, որը հորդում է մեր կյանք, երբ մենք կարդում և ուսումնասիրում ենք սուրբ գրություններն ամեն օր, որը չի կարող գտնվել որևէ այլ ուղով: Ամենօրյա աղոթքը մեծ ուժի մեկ այլ աղբյուր է: Ծոմ պահելն առանձնահատուկ ուժի կամ հատուկ օրհնությունների համար կարող է զորացնել մեզ մեր բնական կարողությունից վեր: Քրիստոնեական ծառայությունը, եկեղեցի հաճախելը, արքայությունում ծառայելը, բոլորը կարող են ավելացնել ուժի և զորության մեր պահեստը:

Մենք պետք է անենք ավելին, բացի ուղղակի բացասական ազդցեությունները վերացնելուց մեր կյանքում: Մենք պետք է փոխարինենք դրանք արդար գործերով, որոնք լցնում են մեզ ուժով և վճռականությամբ՝ ապրելու ինչպես մենք պարտավոր ենք:29

4

Պատշաճ ապաշխարության միջոցով, նրանք, ովքեր խճճվել են սեռական մեղքերի մեջ, կարող են կրկին մաքուր դառնալ:

Կարող են լինել ոմանք, ում համար պատրաստվելու և կանխարգելելու խորհուրդը խիստ ուշ է: Դուք կարող է խորապես խճճված լինել լուրջ մեղքի մեջ: Եթե դա այդպես է, չկա ընտրություն այժմ, բացի ապաշխարելուց ձեր մեղքերից: Ձեզ ես կառաջարկեի հինգ կարևոր բաներ, որոնք դուք կարող եք անել վերադառնալու համար բարոյական մաքրության վիճակի: Անմիջապես փախուստի դիմեք ամեն մի իրավիճակից, որը կարող է կա՛մ պատճառ դառնալ ձեզ համար մեղանչելու, կա՛մ որը կարող է ստիպել ձեզ մեղանչել: Աղերսեք Տիրոջը հաղթահարելու զորության համար: Թող ձեր քահանայության առաջնորդներն օգնեն ձեզ լուծել ձեր օրինազանցության խնդիրը և վերադառնալ լրիվ ընկերակացության Տիրոջ հետ: Խմեք աստվածային աղբյուրից և լցրեք ձեր կյանքն ուժի դրական աղբյուրներով: Հիշեք, որ պատշաճ ապաշխարության միջոցով դուք կարող եք կրկին մաքուր դառնալ:

Նրանց համար, ովքեր վճարում են գինը, որը պահանջվում է ճշմարիտ ապաշխարության կողմից, խոստումը հաստատ է: Դուք կրկին կարող եք մաքուր լինել: Հուսահատությունը կարող է վերանալ: Ներման քաղցր խաղաղությունը կհորդի ձեր կյանք: Այս տնտեսությունում Տերը խոսել է հստակորեն, երբ ասել է. «Ահա, ով ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):30

5

Ծնողները պետք է ուսուցանեն իրենց երեխաներին ապրել մաքրաբարոյության օրենքով:

Ծնողները պետք է իրենց երեխաներին հատուկ հրահանգներ տան մաքրաբարոյության վերաբերյալ վաղ հասակից սկսած, ինչպես նրանց ֆիզիկական, այնպես էլ նրանց բարոյական պաշտպանվածության համար:31

Եթե ծնողները սիրում և հարգում են միմյանց և եթե նրանց սրբազան ընկերակցության մեջ կա լիակատար աջակցություն և անկասկածելի հավատարմություն, այս հիմունքները կփոխանցվեն վաղվա տները: Ընդհակառակը, եթե տանն առկա է կռիվ ու վեճ և ներդաշնակության բացակայություն ևուրիշների հետ վտանգավոր սիրախաղերի մասնակցություներ, երբ հեռվում են, ապա վաղվա տները դրա միջոցով կթուլանան: …

…Մեր տները պետք է դառնան ուժի պատվար՝ գահադրելով արդարակեցությունը և բերելով դրանց մեջ խաղաղություն, միասնություն և անեսասիրություն, որն առաջանում է անձնական մաքրության միջոցով, անկասկածելի հավատարմությամբ և պարզ ընտանեկան նվիրվածությամբ: Ծնողները պետք է ընդունեն ամուսնությունը որպես աստվածային հաստատություն և պատվեն ծնող լինելը: Երեխաները պետք է ոգեշնչվեն պատվիրանով և օրինակով՝ նախապատրաստվելու ամուսնության համար, հսկելու անմաքրաբարոյության դեմ որպես զզվելի հիվանդություն և գործադրելու մյուս Քրիստոնեական արժանիքները:32

Նկար
A father sitting on a stone fence with his teenage son. The father and son are looking at each other as they counsel together. Posed by models.

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը խորհուրդ է տվել ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին մաքրաբարոյության օրենքի մասին:

6

Աստված տվել է մեզ մաքրաբարոյության օրենքը՝ մեզ ուրախություն բերելու համար:

Մեր Երկնային Հայրը ոչինչ չի ցանկանում մեզ համար, բացի երջանիկ լինելուց: Նա ասում է մեզ միայն այն բաները, որոնք կբերեն մեզ ուրախություն: Եվ ամենահաստատուն սկզբունքներից մեկը, որը տրվել է Աստծո կողմից օգնելու մեզ ուրախություն գտնել՝ մաքրաբարոյության օրենքն է: Ես աղոթում եմ ողջ իմ սրտով, որ դուք ամենալուրջ ձևով մտածեք այս օրենքը պահպանելու ուրախալի հետևանքների մասին և այն խախտելու ողբերգական հետևանքների մասին:33

Առաքինության համար պատճառը, որը ներառում է անձնական մաքրաբարոյությունը, մաքուր մտքերն ու գործառույթները և հավատարմությունը, այն է, որ մենք պետք է ուենանք Հոգին և Աստծո զորությունը մեր կյանքում՝ Աստծո գործը կատարելու համար: Առանց այդ զորության և ազդեցության մենք ավելի լավ վիճակում չենք, քան այն անձինք, ովքեր գտնվում են այլ կազմակերպություններում: Այդ առաքինությունը դուրս է շողում և ազդում ուրիշների վրա դեպի ավելի լավ կյանք և ստիպում ոչ անդամներին հարցնել մեր հավատքի մասին:34

Եղեք հավատարիմ Աստծո սուրբ օրենքներին: Հիշեք, դրանք չեն կարող խախտվել անպատժորեն: Եթե դուք կամենում եք լինել երջանիկ և հաջողակ ձեր երկրային հաղորդակցություններում, սիրատածման և տուն ստեղծելու ժամանակ, հաստատեք ձեր կյանքը երկնքի հավերժական օրենքներով: Չկա ուրիշ ճանապարհ:35

Չկա տևական երջանկություն անբարոյականության մեջ: Չկա ուրախություն մաքրաբարոյության օրենքը խախտելու մեջ: Ճշմարիտ է ճիշտ հակառակը: Կարող է լինել վայրկենական հաճույք: Որոշ ժամանակ թվում է ամեն ինչ սքանչելի է: Բայց արագորեն փոխհարաբերությունը վատթարանում է: Հանցանք ու ամոթ է սողոսկում: Մենք վախենում ենք, որ մեր մեղքերը կբացահայտվեն: Մենք պետք է գաղտուկ շարժվենք և թաքնվենք, ստենք ու խաբենք: Սերը սկսում է մեռնել: Սկսում է աճել դառնությունը, նախանձությունը, բարկությունը և նույնիսկ ատելությունը: Այս բոլորը մեղքի և օրինազանցության արդյունքներն են:

Մյուս կողմից, երբ մենք հնազանդվում ենք մաքրաբարոյության օրենքին և մեզ բարոյապես մաքուր պահում, մենք կզգանք աճող սիրո և խաղաղության օրհությունները, ավելի մեծ վստահություն և հարգանք մեր ամուսնական զուգընկերոջ հանդեպ, խորը պարտավորություն միմյանց հանդեպ և ուստի խորը և նշանակալի ուրախության և երջանկության զգացում:36

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ սեռական մաքրության Տիրոջ չափանիշները «պարզ են և անսխալ» (բաժին 1): Ինչպե՞ս է այս չափանիշը տարբերվում աշխարհիկ ուղերձներից:

  • Որո՞նք են մաքրաբարոյության օրենքը խախատելու հետևանքներից մի քանիսը (oրինակների համար տես բաժին 2):

  • Ինչպիսի՞ մի քանի առանձնահատուկ բաներ կարող ենք մենք անել՝ պաշտապնելու մեզ և մեր ընտանիքներին սեռական գայթակղություններից (oրինակների համար տես բաժին 3):

  • Վերանայեք Նախագահ Բենսոնի խորհուրդը նրանց, ովքեր «լուրջ մեղքի մեջ են» (բաժին 4): Ինչպիսի՞ն են ձեր մտքերն ու զգացումները, երբ խորհեցիք Տիրոջ խոստման մասին՝ ողջունելու ապաշխարողի «վերադարձը դեպի լիակատար ընկերակցություն»:

  • Ինչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր ծնողների համար «իրենց երեխաներին հատուկ հրահանգներ տալ մաքրաբարոյության վերաբերյալ վաղ տարիքում»: Ինչպե՞ս է ծնողների հավատարմությունը միմյանց հանդեպ ազդում ամուսնության վերաբերյալ իրենց երեխաների զգացումների և մաքրաբարոյության օրենքի վրա (տես բաժին 5):

  • Որո՞նք են մաքրաբարոյության օրենքը պահելու «ուրախալի հետևանքներից» մի քանիսը: (Մի քանի օրինակների համար տես բաժին 6:)

Առնչվող սուրբ գրություններ

Ծննդոց ԼԹ.7–21, Ա Կորնթացիս Զ.18–20, Գաղատացիս Ե.16, Ալմա 38.12, 39.3–5, 3 Նեփի 12.27–30, ՎևՈւ 42.22–25

Օգնություն ուսուցչին

«Խրախուսեք նրանց, ում դուք ուսուցանում եք, դասարան գալ նախապատրաստված՝ սովորելու և մասնակցելու համար: Երբ նրանք ձգտում են անհատապես սովորել ավետարանը, ավելի շատ հավանականություն կա, որ դասի ժամանակ իրենք ավելի շատ նպաստեն ուսուցողական մթնոլորտին» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 80):

Հղումներ

  1. «The Law of Chastity», New Era, Jan. 1988, 4.

  2. “To ‘the Rising Generation,’” New Era, June 1986, 6.

  3. The Teachings of Ezra Taft Benson (1988), 285.

  4. The Teachings of Ezra Taft Benson, 282–83.

  5. «The Law of Chastity», 4.

  6. “To ‘the Rising Generation,’” 5–6.

  7. «The Law of Chastity», 4.

  8. In Conference Report, Oct. 1964, 59.

  9. The Teachings of Ezra Taft Benson, 281.

  10. “Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 4; the statement by Joseph Smith is quoted in Brigham Young, “Instructions to Missionaries,” Deseret News, June 13, 1860, 113.

  11. In Conference Report, Oct. 1964, 59.

  12. “Your Charge: To Increase in Wisdom and Favor with God and Man,” New Era, Sept. 1979, 43.

  13. In Conference Report, Oct. 1959, 113.

  14. In Conference Report, Apr. 1949, 196.

  15. This Nation Shall Endure (1977), 97.

  16. «The Law of Chastity», 4–5:

  17. «The Law of Chastity», 6:

  18. «The Law of Chastity», 6:

  19. In Conference Report, Oct. 1964, 60.

  20. “To the ‘Youth of the Noble Birthright,’” Ensign, May 1986, 45; see also “To the Young Women of the Church,” Ensign, Nov. 1986, 81.

  21. The Teachings of Ezra Taft Benson, 285.

  22. «The Law of Chastity», 6:

  23. In Conference Report, Oct. 1964, 60.

  24. «The Law of Chastity», 6:

  25. «The Law of Chastity», 6:

  26. “To the Young Women of the Church,” Ensign, Nov. 1986, 83.

  27. In Conference Report, Oct. 1964, 60.

  28. «The Law of Chastity», 6:

  29. «The Law of Chastity», 7:

  30. The Teachings of Ezra Taft Benson, 284.

  31. In Conference Report, Oct. 1964, 59.

  32. In Conference Report, Apr. 1949, 197, 198.

  33. «The Law of Chastity», 7:

  34. The Teachings of Ezra Taft Benson, 278.

  35. “Your Charge: To Increase in Wisdom and Favor with God and Man,” 43.

  36. «The Law of Chastity», 5: