Նախագահների ուսմունքները
Գլուխ 1. Սիրեք Տիրոջը՝ մեծ պատվիրանը


Գլուխ 1

Սիրեք Տիրոջը՝ մեծ պատվիրանը

«Երբ դնում ենք Աստծուն առաջին տեղում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքն արտացոլում է նրա սերը Տիրոջ հանդեպ և ավետարանով ապրելու նրա անսասան նվիրվածությունը: Ընտանիքի մոտ հարազատներից մեկն ասել է մի անգամ. «Էզրայի և իր ընտանիքի համար կրոնը լիակատար ապրելակերպ է՝ մի բան, որով պետք է ապրել շաբաթվա յոթ օրը: Այն զբաղեցնում է առաջին տեղը նրա մտածողության մեջ, երբ որոշումներ ընդունելու ժամանակն է գալիս»:1

Բենսոնի ընտանիքից դուրս մարդիկ նույնպես նկատում էին Նախագահ Բենսոնի սերը Տիրոջ հանդեպ: 1939 թվականին, երբ Նախագահ Բենսոնը ծառայում էր որպես ցցի նախագահ, նա հրավիրվեց Վաշինգտոն` Կոլումբիայի շրջան, հանդիպելու Ֆերմերների Կոպերատիվների Ազգային Խորհրդի տնօրենների հետ: «Նրան տեսնելուց և նրա հետ հարցազրույց ունենալուց հետո հոգաբարձուների խորհուրդն առաջարկեց նրան այդ կազմակերպության գործադիր քարտուղարի պաշտոնը… Չնայած նա ոգևորված էր իր ծառայությունների համար այդպիսի անսպասելի առաջարկով, նա չկամեցավ ընդունել այն: Ինչպես նա հասկացավ, աշխատանքը ուղեկցվելու էր ազդեցություն առաջացնելու համար կոկտեյլի երեկոներ անցկացնելով, որն անհամատեղելի էր նրա կրոնի հետ:

«Պր. Բենսոն, – պատասխանեց Դատավոր Ջոն Դ. Միլլերը՝ խմբի ղեկավարը, – հենց այդ պատճառով էլ մենք ընտրել ենք ձեզ: Մենք գիտենք, թե ինչպիսին են ձեր չափանիշները»: Լիակատար հավաստիացմամբ վարչության կողմից, որ նրանից չէր ակնկալվի գյուղատնտեսական խնդիրների լուծման համար փոխըմբռնում փնտրել կոկտեյլի բաժակների շուրջ, նա ուրախությամբ ընդունեց պաշտոնը, բայց միայն Առաջին Նախագահության և իր կնոջ հետ խորհրդակցելուց հետո»:2

Նախագահ Բենսոնն ուսուցանել է, որ մենք դրսևորում ենք մեր սերն առ Տերը՝ Տիրոջ կամքն անելու մեր պատրաստակամությամբ: Նա ասել է. «Ես կամեմում եմ, որ յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ կարողանա ասել և ի նկատի ունենա սա ողջ իր սրտով. «Կգնամ, ուր կուզես Դու, Տեր: Կասեմ այն, ինչ կուզես Դու, Տեր: Կլինեմ ինչ կուզես Դու, Տեր» [տես Հիմներ, 270]: Եթե բոլորս կարողանայինք անել այդ, մենք անկասկած կունենայինք մաքսիմալ երջանկություն այստեղ և վեհացում Աստծո սելեստիալ արքայությունում՝ ապագայում»:3

1988 թվականի գերագույն համաժողովի քարոզում, քարոզ, որի վրա հիմնված է այս դասը, Նախագահ Բենսոնը կենտրոնացավ՝ Աստծուն սիրելու առաջին և մեծ պատվիրանի վրա: Այս քարոզի վերաբերյալ, Երեց Ֆրենսիս Մ. Գիբբոնսը՝ Յոթանասունից, նկատել է. «Այն բոլորը, ինչի համար Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն աշխատել է, այն բոլորը, ինչը նա պաշտպանել է, և այն բոլորը, ինչի համար նա հույս է ունեցել իր համար, իր ընտանիքի համար և Եկեղեցու համար, մարմնավորված է այս քարոզում»:4

Նկար
Jesus Christ depicted in red and black robes. Christ is talking to a rich young man. Christ has His arms extended as He gestures toward a poorly dressed man and woman. The painting depicts the event wherein Christ was approached by a young man who inquired of Christ what he should do to gain eternal life. Christ instructed him to obey the commandments and to give his wealth to the poor and follow Him. The young man was unable to part with his wealth and went away sorrowfully. (Matthew 19:16-26) (Mark 10:17-27) (Luke 18:18-27)

Ինչպես ուսուցանեց Փրկիչը հարուստ երիտասարդին, մենք ցույց ենք տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ, երբ մենք օգնում ենք ուրիշ մարդկանց (տես Մատթեոս ԺԹ. 16–21):

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Առաջին և մեծ պատվիրանը Տիրոջը սիրելն է:

Կյանքի մեծագույն ստուգարքը Աստծուն հնազանդվելն է: «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», ասում է Տերը «որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.25):

Կյանքի մեծագույն խնդիրն է սովորել Տիրոջ կամքը և ապա այն կատարել:

Կյանքի մեծագույն պատվիրանն է սիրել Տիրոջը:

«Եկեք Քրիստոսի մոտ», հորդորում է Մորոնին իր եզրափակիչ վկայության մեջ… և սիրեք Աստծուն ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով» (Մորոնի 10.32):

Սա ուրեմն առաջին և մեծագույն պատվիրանն է. «Սիրիր քո Տեր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, և բոլոր զորութիւնիցդ» (Մարկոս ԺԲ.30, տես նաև Մատթեոս ԻԲ.37, Բ Օրինաց Զ.5, Ղուկաս Ժ.27, Մորոնի 10.32, ՎևՈւ 59.5):

Դա Քրիստոսի մաքուր սերն է, որը կոչվում է գթություն, որը Մորմոնի Գիրքը վկայում է, որ մեծագուjնն է բոլորից, որը երբեք չի խափանվում, որը տևում է հավերժ, որը բոլոր մարդիկ պետք է ունենան, և առանց որի նրանք ոչինչ են (տես Մորոնի 7.44–47, 2 Նեփի 26.30):

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, – աղերսում է Մորոնին, – աղոթեք Հորը, [ձեր] սրտի ողջ կորովով, որ դուք կարողնաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են, որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները, որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման» (Մորոնի 7.48):

Հարեդացիների և Նեփիացիների եզրափակիչ պատմություններում Մորոնին արձանագրում է, որ մինչև մարդիկ չունենան Քրիստոսի այս մաքուր սերը, որը կոչվում է գթություն, նրանք չեն կարող ժառանգել այն տեղը, որը Քրիստոսը պատրաստել է Իր Հոր ապարանքներում, ոչ էլ կարող են փրկվել Աստծո արքայությունում (տես Եթեր 12.34, Մորոնի 10.21):

Այն պտուղը, որ Լեքին ճաշակեց իր տեսիլքում, և որը լցրեց նրա հոգին չափազանց մեծ ուրախությամբ, և որը ամենացանկալին էր բոլոր բաներից վեր, Աստծո սերն էր:5

Երբ մտածում եմ գթության մասին, ես… հիշում եմ հորս և այն օրը, երբ նա կանչվեց միսիայի [տես էջեր 4–6 այս գրքում]: Ենթադրում եմ աշխարհում ոմանք կարող է ասեն, որ այդ կոչումը նրա ընդունելը ապացույց էր, որ նա իրականում չէր սիրում իր ընտանիքին: Թողնել երկու տարի յոթ երեխա և հղի կնոջը տանը մենակ, ինչպես կարող է դա լինել իսկական սեր: Բայց հայրս գիտեր սիրո ավելի մեծ հեռանկար: Նա գիտեր, որ «Աստուծուն սիրողներին, ամեն բաները գործակից են լինում դեպի բարին» (Հռովմայեցիս Ը.28): Նա գիտեր, որ լավագույն բանը, որ նա կարող էր անել իր ընտանիքի համար, Աստծուն հնազանդվելն էր:6

Սիրել Աստծուն ողջ սրտով, հոգով, մտքով և ուժով ամբողջապես սպառող է և համապարփակ: Դաանեռանդ ջանք չէ: Դա մեր ողջ էության ամբողջական նվիրումն է Տիրոջ սիրուն՝ ֆիզիկապես, մտավորապես, հուզականորեն և հոգևորապես:

Աստծո այս սիրո լայնությունը, խորությունը և բարձրությունը տարածվում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա: Մեր մտքերն ու գորովանքը պետք է կենտրոնացած լինի Տիրոջ վրա: «Թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը», ասել է Ալման, «այո, թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան» (Ալմա 37.36):7

2

Մենք ցույց ենք տալիս մեր սերն առ Աստված, երբ մենք առաջինը Նրան ենք դնում մեր կյանքում:

Ինչո՞ւ Աստված առաջին պատվիրանը առաջին տեղում դրեց: Որովհետև Նա գիտեր, որ եթե մենք Նրան իսկապես սիրենք, մենք կկամենանք պահել բոլոր Նրա մյուս պատվիրանները: «Որովհետեւ սա է Աստուծոյ սերը, – ասում է Հովհաննեսը, – որ նորա պատվիրանքները պահենք» (Ա Հովհաննես Ե.3, տես նաև Բ Հովհաննես Ա.6):

Մենք պետք է բոլոր մյուս բաներից առաջ Աստծուն դնենք մեր կյանքում: Նա պետք է առաջինը լինի, ճիշտ ինչպես Նա է հայտարարում Իր Տասը Պատվիրաններից առաջինում. «Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս» (Ելից Ի.3):

Երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր գորովանքի պահանջը, մեր ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների հերթականությունը:

Մենք պետք է Աստծուն մյուս բոլորից առաջ դնենք մեր կյանքում:

Երբ Հովսեփը Եգիպտոսում էր, ի՞նչն էր առաջինը նրա կյանքում՝ Աստված, իր աշխատանքը, թե Պետափրէսի կինը: Երբ վերջինս փորձեց գայթակղել նրան, Հովսեփը պատասխանեց՝ ասելով. «Ուրեմն ես ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ» (ԾննդոցԼԹ.9):

Հովսեփը բանտարկվեց, որովհետև նա առաջին տեղում Աստծուն դրեց: Եթե մենք հանդիպեինք նմանատիպ ընտրության, ո՞ր տեղում կդնեինք մեր հավատարմությունը: Կարո՞ղ ենք մենք Աստծուն մեր ապահովությունից, խաղաղությունից, կրքերից, հարստությունից և մարդկանց պատիվներից առաջ դնել:

Երբ Հովսեփը ստիպված էր ընտրություն կատարել, նա ավելի մտահոգված էր գոհացնել Աստծուն, քան գոհացնել իր գործատուի կնոջը: Երբ մեզանից պահանջվում է ընտրել, մենք ավելի մտահոգվում ենք գոհացնել Աստծուն, թե՞ մեր ղեկավարին, մեր ուսուցչին, մեր հարևանին կամ մեր սիրած էակին:

Նկար
Ancient Examples/Modern Promises

Եգիպտոսի Հովսեփը նախընտրեց գնալ բանտ, քան ուրանալ Աստծո հանդեպ իր հավատարմությունը:

Տերն ասել է.«Ով որ հորը կամ մորը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ» (Մատթեոս Ժ.37): Ամենից դժվարագույն ստուգարքներից մեկն այն է, երբ պետք է ընտրություն կատարենք Աստծուն գոհացնելու և մեր հարազատներից մեկին, հատկապես ընտանիքի անդամին գոհացնելու միջև:

Նեփին դիմակայեց այդ ստուգարքին և լավ հաղթահարեց այն, երբ նրա բարի հայրը ժամանակավորապես տրտնջաց Տիրոջ դեմ (տես 1 Նեփի 16.18–25): Հոբը պահեց իր հավատարմությունը Տիրոջ հանդեպ, չնայած նրա կինը հորդորեց նրան անիծել Աստծուն և մեռնել (տես Յոբ Բ.9–10):

Սուրբ գրություններն ասում են. «Պատուիր քո հօրը եւ քո մօրը» (Ելից Ի.12, տես նաև Մոսիա 13.20): Երբեմն մարդ ստիպված է լինում ընտրել իր մահկանացու հորից առավել պատվել Երկնային Հորը:

Մենք պետք է տանք Աստծուն՝ մեր հոգիների Հորը բացառիկ գերադասություն մեր կյանքում: Նա ունի առաջնային ծնողական պահանջ մեր հավերժական բարօրության վերաբերյալ, բացի բոլոր մյուս կապերից, որոնք կարող են կապել մեզ այստեղ կամ այստեղից հետո:

Աստված՝ մեր Հայրը, Հիսուսը՝ մեր Ավագ Եղբայրը և մեր Քավիչը, և Սուրբ Հոգին` Վկայողը, կատարյալ են: Նրանք մեզ ամենալավը գիտեն և ամենաշատն են սիրում մեզ և չեն թողնի չարված ոչ մի բան` մեր հավերժական բարօրության համար: Միթե՞ չպետք է մենք սիրենք նրանց դրա համար և առաջինը նրանց պատվենք:

Կան հավատարիմ անդամներ, ովքեր միացել են Եկեղեցուն չնայած իրենց մահկանացու ազգականների առարկություններին: Աստծուն առաջին տեղը դնելով, շատերը հետագայում դարձան միջոց՝ առաջնորդելու այդ սիրելիներին դեպի Աստծո արքայություն:

Հիսուսն ասել է. «Ես միշտ [Աստծուն] հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես Ը.29):

Ինչպիսի՞ն է վիճակը մեր տներում: Արդյոք մենք ձգտո՞ւմ ենք Տիրոջն առաջին տեղում դնել և գոհացնել Նրան:

Հայրեր, արդյոք Տիրոջը կգոհացնե՞ր, եթե ձեր տանը լիներ ամենօրյա ընտանեկան աղոթք և սուրբ գրությունների ընթերցում: Իսկ ի՞նչ կասեքշաբաթական ընտանեկան երեկոների և պարբերաբար ձեր կնոջ և յուրաքանչյուր երեխայի հետ ժամանակ անցկացնելու մասին: Իսկ եթե ձեր երեխան ժամանակավորապես շեղվել է, ինչ եք կարծում Տիրոջն արդյոք կգոհացնե՞ր և Նա կհարգե՞ր ձեր ջանքերը, եթե դուք շարունակեիք ապրել օրինակելի կյանքով, անընդհատ աղոթեիք և հաճախ ծոմ պահեիք այդ երեխայի համար և պահեիք այդ որդու կամ դստեր անունը տաճարային աղոթքի ցուցակում:

Դո՛ւք, մայրեր, ովքեր հատկապես պատասխանատու եք Սիոնի երիտասարդության դաստիարակության համար, միթե՞ դուք առաջին տեղում չեք դնում Աստծուն, երբ հարգում եք ձեր աստվածային կոչումը… Մեր մայրերը Աստծուն առաջին տեղում են դնում, երբ կատարում են իրենց բարձրագույն առաքելությունը իրենց իսկ տների պատերի ներսում:

Երեխաներ արդյոք դուք աղոթում ե՞ք ձեր ծնողների համար: Արդյոք դուք փորձո՞ւմ եք աջակցել նրանց իրենց ազնիվ ջանքերում: Նրանք սխալներ կգործեն՝ ձեզ նման, բայց նրանք ունեն աստվածային առաքելություն, որը նրանք պետք է իրականացնեն ձեր կյանքում: Կօգնե՞ք նրանց անել այդ: Արդյոք կավելացնե՞ք պատիվ նրանց անուններին և նրանց սփոփանք կբերե՞ք իրենց ծերության տարիներում:

Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ամուսնանալ ձեզ հետ տաճարից դուրս, ո՞ւմ դուք կձգտեք գոհացնել՝ Աստծուն, թե որևէ մահկանացուի: Եթե դուք պնդում եք ամուսնանալ տաճարային ամուսնությամբ, դուք կգոհացնեք Տիրոջը և կօրհնեք մյուս կողմին: Ինչո՞ւ: Որովհետև այդ անձնավորությունը կամ արժանի կդառնա տաճար գնալ, որն օրհնություն կլինի, կամ կհեռանա, որը նույնպես օրհնություն կլինի, որովհետև ձեզանից ոչ մեկը չպետք է կամենա անհավասարապես լծված լինել (տես Բ Կորնթացիս Զ.14):

Դուք պետք է որակավորված լինեք տաճարի համար: Այդ ժամանակ կիմանաք, որ չկա ոչ մեկը բավականաչափ լավ ձեզ համար տաճարից դուրս ամուսնանալու համար: Եթե այդ անձնավորությունները այդքան լավն են, նրանք այնպիսի վիճակում կդնեն իրենց, որպեսզի իրենք ևս կարողանան ամուսնանալ տաճարում:8

3

Երբ մենք ընտրում ենք առաջինը դնել Աստծուն մեր կյանքում, Նրա օրհնությունները գալիս են առատորեն:

Տղամարդիկ և կանայք, ովքեր իրենց կյանքը դարձնում են դեպի Աստված, հայտնաբերում են, որ Նա կարող է շատ ավելին անել իրենց կյանքի հետ, քան իրենք կարող են: Նա կխորացնի նրանց ուրախությունները, կընդարձակի նրանց տեսահորիզոնը, կարագացնի նրանց մտքերը, կզորցնի նրանց մկանները, կբարձրացնի նրանց ոգին, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կսփոփի նրանց հոգիները, կբարձրացնի ընկերներ և դուրս կթափի խաղաղություն: Ով որ կորցնի կյանքը Աստծո ծառայության մեջ, կգտնի հավերժական կյանք:9

Աստված խնդրեց Աբրահամին զոհաբերել Իսահակին: Եթե Աբրահամը Իսահակին ավելի շատ սիրեր, քան Աստծուն, արդյոք նա կհամաձայնվե՞ր: Ինչպես Տերն է նշում Վարդապետություն և Ուխտերում, և՛ Աբրահամը, և՛ Իսահակը այժմ նստած են որպես աստվածներ (տես ՎևՈւ 132.37): Նրանք պատրաստ էին զոհ մատուցել կամ զոհ դառնալ ինչպես Աստված կպահանջեր: Նրանք ավելի խորը սեր և հարգանք ունեն միմյանց նկատմամբ, որովհետև երկուսն էլ պատրսատ էին Աստծուն առաջին տեղում դնել:

Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ «պետք է որ հակադրություն լինի բոլոր բաներում» (2 Նեփի 2.11)—և այդպես էլ կա: Հակադրությունը ընտրության հնարավորություն է տալիս, իսկ ընտրությունները բերում են հետևանքներ՝ լավ կամ վատ:

Մորմոնի Գիրքը բացատրում է, որ մարդիկ «ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերության և զորության» (2 Նեփի 2.27):

Աստված սիրում է մեզ, դևն ատում է մեզ: Աստված ուզում է, որ մենք ունենանք ուրախության լիություն, ինչպես Ինքն ունի: Դևն ուզում է, որ մենք լիենք թշվառ ինչպես ինքն է: Աստված պատվիրաններ է տալիս՝ օրհնելու մեզ: Դևը ստիպում է մեզ խախտել այդ պատվիրանները՝ մեզ անիծելու համար:

Ամեն օր և անընդհատ մենք ընտրություն ենք կատարում մեր ցանկություններով, մեր մտքերով և մեր գործողություններով, թե մենք ուզում ենք օրհնված լինել, թե անիծված, երջանիկ թե թշվառ: Կյանքի փորձություններից մեկն այն է, որ մենք, սովորաբար, անմիջապես չենք ստանում արդարակեցության համար լիակատար օրհնությունները, կամ լիակատար անեծքն ամբարշտության համար: Այն որ դա կգա, անկասկած է, բայց հաճախ լինում է սպասման ժամանակահատված, որը տեղի է ունենում, ինչպես Հոբի և Հովսեփի դեպքում էր:

Ամբարիշտները կարծում են, որ իրենց մեղքերն անհետևանք են մնում: Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ ամբարիշտները «ուրախություն ունեն իրենց գործերում միառժամանակ, և շուտով գալիս է վերջը, և նրանք կտրվում են, և գցվում կրակի մեջ, որտեղից չկա վերադարձ» (3 Նեփի 27.11):

Այս ստուգողական ժամանակաընթացքում արդարները պետք է շարունակեն սիրել Աստծուն, վստահել Նրա խոստումներին, լինեն համբերատար և հավաստիացած, ինչպես բանաստեղծն է ասել, որ «ով անում է Աստծո գործը, կստանա Աստծո վարձքը»: …

Ես վկայում եմ ձեզ, որ Աստծո վարձքը լավագույն վարձքն է, որի մասին այս աշխարհը կամ որևէ այլ աշխարհ գիտի: Եվ այն գալիս է լիառատորեն միայն նրանց, ովքեր սիրում են Տիրոջը և Նրան դնում առաջին տեղում:

Կյանքի մեծագույն ստուգարքը Աստծուն հնազանդվելն է:

Կյանքի մեծագույն խնդիրը Տիրոջ կամքն իմանալն է և ապա այն անելը:

Կյանքի մեծագույն պատվիրանն է. «Սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զորութիւնիցդ» (Մարկոս ԺԲ.30):

Թող Աստված օրհնի մեզ առաջին պատվիրանը դնել առաջին տեղում և որպես արդյունք հնձել խաղաղություն այս կյանքում և հավերժական կյանք ուրախության լիությամբ՝ գալիք կյանքում:10

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Բաժին 1-ում Նախագահ Բենսոնն ուսուցանում է «առաջին և մեծ պատվիրանի մասին» (Մատթեոս ԻԲ.38): Ինչո՞ւ եք կարծում, որ այս պատվիրանը պետք է առաջինը լինի մեզ համար: Ի՞նչ ներըմբռնումներ եք դուք ձեռք բերում այն ուղուց, որով Նախագահ Բենսոնը կապում է գթությունը այս պատվիրանի հետ:

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար «Աստծուն առաջին տեղում դնելը» (Որոշ օրինակների համար, տես բաժին 2-ը:) Ե՞րբ եք տեսել, որ «բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց ճիշտ տեղը կամ հեռանում են մեր կյանքից», երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում:

  • Խորհեք Նախագահ Բենսոնի խոստումների մասին նրանց, ովքեր «իրենց կյանքը դարձնում են դեպի Աստված» (բաժին 3): Ի՞նչ օրինակներ եք տեսել մարդկանց, ովքեր իրենց կյանքը դարձրել են դեպի Աստված: Ի՞նչ ուղիներով է Աստված այդ մարդկանց ավելի լավը դարձրել, քան նրանք կկարողանային դառնալ ինքնուրույն:

Առնչվող սուրբ գրություններ

Յեսու ԻԴ.14–15, Մատթեոս Զ.33, Է.21, Հովհաննես ԺԴ.15, 21–24, ԺԷ.3, Ա Կորնթացիս Բ.9, 1 Նեփի 3.7, Մորոնի 10.32

Օգնություն ուսուցչին

«Հավաստիացեք, որ դուք չեք հավատում, որ դուք եք «ճշմարիտ ուսուցիչը»: Դա լուրջ սխալ է:… Զգույշ եղեք, որ դուք խոչընդոտ չդառնաք: Ուսուցչի հիմնական դերն այն է, որ նա նախապատրաստի ուղին այնպես, որ մարդիկ ունենան հոգևոր փորձառություն Տիրոջ հետ» (Gene R. Cook, quoted in Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 41):

Հղումներ

  1. Descendants of the George T. Benson Jr. Family (1968), n.p.

  2. Merlo J. Pusey, “Ezra Taft Benson: A Living Witness for Christ,” Improvement Era, Apr. 1956, 269.

  3. The Teachings of Ezra Taft Benson (1988), 344.

  4. Francis M. Gibbons, Ezra Taft Benson: Statesman, Patriot, Prophet of God (1996), 313.

  5. In Conference Report, Apr. 1988, 3; see also Ensign, May 1988, 4.

  6. “Godly Characteristics of the Master,” Ensign, Nov. 1986, 47–48.

  7. In Conference Report, Apr. 1988, 3; see also Ensign, May 1988, 4.

  8. In Conference Report, Apr. 1988, 3–5; see also Ensign, May 1988, 4–6.

  9. “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4.

  10. In Conference Report, Apr. 1988, 5–6; see also Ensign, May 1988, 6; line from poem by Denis A. McCarthy as quoted in Ralph S. Cushman, The Message of Stewardship (1922), 191.