Նախագահների ուսմունքները
Գլուխ 21. Ֆիզիկական և հոգևոր բարօրության սկզբունքներ


Գլուխ 21

Ֆիզիկական և հոգևոր բարօրության սկզբունքներ

«Այն ամենը, ինչ վերաբերում է մարդկության ընտանիքի տնտեսական, սոցիալական և հոգևոր բարօրությանը, եղել է և ընդմիշտ կլինի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մտահոգությունը»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

1936 թվականին, երբ մարդկությունը ողջ աշխարհով մեկ պայքարում էր տնտեսական Մեծ Ճգնաճամի մարտահրավերների դեմ, Առաջին Նախագահությունը ներկայացրեց մի նոր բարօրության ծրագիր: Այս ծրագիրը կոչվեց Եկեղեցու անվտանգության ծրագիր, հաստատվեց ոչ թե կարիքավորներին ապահովելու ողորմություն տալու համար, այլ որպեսզի «օգնեն մարդկանց, որ իրենք իրենց օգնեն»:1 Երբ Առաջին Նախագահությունը և Եկեղեցու այլ ղեկավարներ հիմնադրեցին այս ծրագիրը, նրանք ուսուցանեցին քրտնաջան աշխատանքի, ինքնապահովման և ծառայության հիմնադրույթային սկզբունքներ: Նրանք քաջալերեցին Եկեղեցու անդամներին վճարել տասանորդ և ծոմի նվիրատվություններ, արտադրել և պահեստավորել ուտելիք, խուսափել ոչ անհրաժեշտ պարտքից և փող խնայել ապագա կարիքների համար:

Այդ ժամանակ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը ծառայում էր որպես խորհրդական ցցի նախագահությունում Բոյսում՝ Այդահո նահանգ: Նա նաև տնտեսագետ էր, շուկայագիտության մասնագետ և ֆերմերային կառավարման մասնագետ Այդահոյի նահանգում: Նա հանձնարարություն էր ստացել իր ցցի նախագահից մասնակցելու մի ժողովի, որի ժամանակ Եկեղեցու անվտանգության ծրագիրն էր ներկայացվելու: Նա հետագայում հիշում էր. «Հոգիս արձագանքում էր ամբողջ սրտով բոլոր այն բաներին, որոնք լսում էի այդ օրը: Ես վերադարձա Բոյսի ցից և արտահայտեցի իմ եղբայրներին վստահություն, որ այդ ծրագիրը, որը հայտարարվեց տնտեսապես, սոցիալապես և հոգեպես խելամիտ է և Եկեղեցու ժողովուրդը կարձագանքի դրան ողջ սրտով՝ որպես մի բան, որը ոչ միայն խելամիտ է այլ նաև անհրաժեշտ»:2

Նախագահ Բենսոնի կողմից ծրագիրը իր ցցին ներկայացնելուց երկու ամիս հետո «բազմաթիվ բարօրության ծրագրեր իրականացման կես ճանապարհին էին՝ մի ծուխ տնկել էր բազմաթիվ ակր տարածությամբ այգի, մեկ ուրիշը տասնհինգ ակր շաքարի բազուկ էր տնկել, իսկ մեկ ուրիշում Սփոփող Միությունն ուտելիք էր պահածոյացնում և վերմակներ մկդակում և հագուստներ կարում: [Մի ծուխ] նույնիսկ մի փոքրիկ պահածոյի գործարան կառուցեց»:3

Նկար
Ezra Taft Benson in Geneva, Switzerland. Caption: "Checking welfare supplies with Pres. Max Zimmer in Geneva Warehouse" Collection Summary: Black-and-white views taken during Benson's February-December 1946 mission to postwar Europe to meet with Latter-day Saints, direct distribution of welfare supplies, and arrange for resumption of missionary work.

Երեց Էզրա Թաֆտ Բենսոնն աջից, Նախագահ Մաքս Զիմմերի՝ Շվեյցարական Միսիայի գործող Նախագահի հետ, ստուգում են բարօրության պաշարները Ժնևում, Շվեյցարիա, 1946 թվականին:

Նախագահ Բենսոնը 10 տարի անց տեսավ բարօրության ծրագրի լայնածավալ ազդեցությունը: Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ նա Եկեղեցում նշանակվեց նախագահելու Եվրոպայում հենց II Համաշխարհային Պատերազմից հետո: Պատերազմից ծվատված այդ երկրներում, նա ղեկավարում էր Եկեղեցու ջանքերը՝ ապահովելու ապրանքներով, որոնք կօգնեին մարդկանց վերականգնել իրենց ինքնապահովումը: Նա հիշում էր իր փորձառությունը, երբ Եկեղեցու առաջին բարօրության պաշարները տեղ հասան Բեռլին՝ Գերմանիա:

«Ես ինձ հետ վերցրեցի միսիայի գործող նախագահին՝ Նախագահ Ռիչարդ Ռանգլաքին: Մենք քայլեցինք դեպի հին ծռմռված պահեստը, որը զինված պահակների կողմից հսկվում էր, որտեղ տեղավորված էին թանկարժեք բարօրության ապրանքները: Պահեստի հեռավոր ծայրում մենք տեսանք արկղեր, որոնք դասավորված էին գրեթե մինչև առաստաղը:

«Այդ արկղերում ուտելիք է՞, - հարցրեց Ռիչարդը: - Դուք ի նկատի ունեք, որ այդ արկղերը լի՞քն են ուտելիքով»:

«Այո, եղբայրս, - պատասխանեցի ես: – Ուտելիքով և հագուստեղենով և անկողնային պարագաներով, և ես հուսով եմ, որոշ բժշկական պարագաներով»:

Ռիչարդը և ես իջեցրեցինք արկղերից մեկը: Մենք բացեցինք այն: Այն լցված էր ամենասովորականից սովորական ուտելիքով՝ չորացրած լոբով: Երբ այդ լավ մարդը տեսավ այն, նա մտցրեց ձեռքը դրա մեջ և իր մատներով շոշափելուց հետո, հուզվեց և փոքր երեխայի նման՝ երախտագիտությունից արտասվեց:

Մենք մեկ ուրիշ արկղ բացեցինք, որը լցված էր ծեծած ցորենով, առանց որև բան ավելացնելու կամ պակասացնելու, ճիշտ ինչպես Տերն էր ստեղծել այն և նախատեսել, որ լիներ: Նա մի պտղունց տարավ բերանը: Մի րոպեից նա նայեց ինձ իր արցունքներով լի աչքերով և իմն էլ էին թաց, և նա ասաց, դանդաղ շարժելով իր գլուխը. «Եղբայր Բենսոն, դժվար է հավատալ, որ մարդիկ, ովքեր երբեք չեն տեսել մեզ, այդքան շատ բաներ կարող էին անել մեզ համար»:

«Դա Տիրոջ համակարգն է: Կամավոր նվիրատվություններ կատարել դրդված եղբայրական սիրուց և հոժարակամ զոհաբերությունից, և օգնելով մյուսներին օգնել իրենք իրենց: Այդպես է ապահովվում արժանապատվությունը և ինքնահարգանքը»:4

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Տերն անհանգիստ է և հոժարակամ օրհնելու Իր ժողովրդին ֆիզիկապես և հոգեպես:

Ես հասկանում եմ, իմ եղբայրներ և քույրեր, որ նյութական հարցերը քննարկելիս Տերն ասել է.

«… բոլոր բաներն ինձ համար հոգևոր են և ոչ մի անգամ ես ձեզ չեմ տվել օրենք, որը լինի ֆիզիկական: … [ ՎևՈւ 29.34]:

Իհարկե, նպատակակետը հոգևոր է: Սակայն մենք ապրում ենք նյութական, ֆիզիկական, անցավոր աշխարհում: …

… Մարդը երկակի էակ է, ֆիզիկական և հոգևոր և այս ժողովրդին տրված վաղ հայտնություններում Տերն օգտագործել է առիթը բազմաթիվ անգամներ, տալու ուղղություն և պատվիրան նյութական հարցերի վերաբերյալ: Նա ուղղություն է տվել Սրբերին և Եկեղեցու ղեկավարներին հող և այլ ունեցվածք գնելիս տաճարների կառուցման համար, նույնիսկ տպարան և խանութ հիմնադրելիս և իջևանատուն կառուցելիս «հոգնած ճամփորդի» համար [տես ՎևՈւ 124.22–23]: Մեծ հայտնության մեջ, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք, Նա ոչ միայն նշեց, թե ինչն է լավ և ինչը ոչ՝ լավ մարդու համար, այլ Նա ուրվագծեց մի ծրագիր ընտանի կենդանիներին կերակրելու համար, որն ավելի քան հարյուր տարվա ընթացքում, աստիճանաբար, հաստատվել է մարդու գիտական հետազոտություններով [տես ՎևՈւ 89]: Այն, ինչ ազդում է մարդկության բարօրության վրա, միշտ եղել է և ընդմիշտ կլինի Եկեղեցու մտահոգությունը: Մեր ժողովրդին միշտ խորհուրդ է տրվել նյութական հարցերի վերաբերյալ:

Կարևոր է, որ մենք ուղիղ պահենք մեր մտածողությունը, իմ սիրելի եղբայրներ և քույրեր: Եկեք ընդմիշտ պահենք մեր մտքում, որ բոլոր նյութական բաները միջոցներ են, որոնք ունեն վախճան, որ վերջը հոգևոր է, չնայած Տերն անհանգիստ է և հոժարակամ Իր ժողովրդին նյութապես օրհնել: Նա այդպես է նշել հայտնություններից շատերում: Նա մատնանշել է կրկին ու կրկին անգամ, որ մենք պետք է աղոթենք մեր բերքի համար, մեր ընտանի կենդանիների համար, մեր տների համար և խնդրենք Տիրոջ օրհնությունները մեր նյութական գործերում: Եվ Նա խոստացել է, որ Նա կլինի այնտեղ և պատրաստ կլինի և հոժար օրհնելու մեզ: …

… Տերը չի անի մեզ համար այն, ինչ մենք կարող ենք և պետք է անենք մեզ համար: Բայց սա Նրա նպատակն է հոգ տանել Իր Սրբերին: Այն ամենը, ինչ վերաբերում է մարդկային ընտանիքի տնտեսական, սոցիալական, և հոգևոր բարօրությանը, եղել է և ընդմիշտ կլինի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մտահոգությունը:5

Երբ մենք կառավարում ենք որևէ ձևի բարօրության ծրագիր, մենք պետք է մեր առջևում պահենք գլխավոր նպատակը, թե ինչի համար է այն հիմնադրվել: Այդ նշված նպատակն է՝ «հիմնել, այնքանով որքանով դա կարող է հնարավոր լինել, մի համակարգ, որի ներքո անգործության անեծքը կվերանա, նպաստի չարիքը կհեռանա և անկախությունը, աշխատասիրությունը, տնտեսվարությունը և արժանապատվությունը կրկին կհաստատվի մեր ժողովրդի մեջ: Եկեղեցու նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի նրանք օգնեն իրենց: Աշխատանքը պետք է կրկին վերահաստատվի որպես գերիշխող սկզբունք մեր Եկեղեցու անդամների կյանքում:6

Եկեղեցու բարօրության ծրագրի ուժը նրանում է, որ յուրաքանչյուր ընտանիք, համապատասխան նախապատրաստության միջոցով, հետևի Եկեղեցու ղեկավարների ոգեշնչող ուղղորդմանը՝ ինքնապահովող լինի: Աստված նախատեսել է Իր Սրբերի համար այնպես պատրաստվել, «որ եկեղեցին [ինչպես Տերն է ասել] կարողանա անկախ կանգնել սելեստիալ աշխարհի ներքո գտնվող բոլոր մյուս արարածներից» (ՎևՈւ 78.14):7

Հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի սուրբգրքյան առակը [տես Մատթեոս ԻԵ.1–13] մի հիշեցում է, որ իր հոգևոր և ֆիզիկական տունը կարգի բերելու համար մարդ կարող է ստիպված լինի չափից երկար սպասել: Արդյոք մենք նախապատրաստվա՞ծ ենք:8

2

Եռանդուն, նպատակային, անեսասեր աշխատանքի միջոցով, մենք ձեռք ենք բերում կյանքի կենսական անհրաժեշտ բաները և աճում աստվածային հատկանիշներով:

Հայր Ադամին հայտնի դարձված առաջին սկզբունքներից մեկը, երբ նա վտարվեց Եդեմի Պարտեզից սա էր. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչև որ ետ դառնաս դէպի երկիրը» (Ծննդ. Գ.19): Նյութական բնույթի բոլոր բաները, որ մենք ձեռք ենք բերում կյանքում, գալիս են որպես աշխատանքի արդյունք և Աստծո նախախնամությամբ: Միայն աշխատանքն է արտադրում կյանքի կենսական բաները:9

Մարդուն պատվիրված է Աստծո կողմից ապրել իր ճակատի քրտինքով, ոչ թե մեկ ուրիշի:10

Մերն աշխատանքի ավետարանն է՝ նպատակային, անեսասեր և մատուցվում է Քրիստոսի ճշմարիտ սիրով: Միայն այդպես մենք կարող ենք աճել աստվածային հատկանիշներով: Միայն այդպես մենք կարող ենք արժանի գործիքներ դառնալ Տիրոջ ձեռքում ուրիշներին օրհնելու համար այն զորությամբ, որը կարող է տանել տղամարդկանց և կանանց կյանքերը դեպի ավելի լավը փոխվելուն:

Մենք խոնարհաբար պետք է երախտապարտ լինենք այս մարտահրավերի համար, այս ժառանգության, ծառայելու այս հնարավորության և առատ պարգևների համար: Որքան բախտավոր են նրանք, ովքեր կարող են հետևել Տիրոջ ծրագրին այս զորությունը զարգացնելու և օգտագործելու՝ ուրիշներին օրհնելու համար: Դա այն էր, ինչ արեց Քրիստոսը: Դա այն է, ինչ մենք ենք արտոնված անելու:11

Բարօրության ծրագրից օգտվողները պետք է աշխատեն իրենց կարողությունների ողջ ուժով՝ վաստակելու ծոմի զոհաբերություններից տրվող ապրանքով կամ փողով օգնություն: Երբ իմաստալի աշխատանքներ չեն ապահովվում, երբ մարդկանց չի խրախուսվում աշխատել, ապա բարոյազրկող եկեղեցական նպաստ կզարգանա և այն նպատակը, որի համար բարօրության ծրագիրը հիմնադրվել է, վտանգի կենթարկվի: Դա երկնքի օրենքն է և մի բան, որը մենք չենք սովորել լիովին այստեղ՝ երկրի վրա, որ դուք չեք կարող անընդհատ օգնել մարդկանց ՝ անելով նրանց համար այն, ինչ իրենք կարող են անել, և պետք է անեն իրենց համար:12

Մենք պետք է խնդրենք Տիրոջ օրհնությունները բոլոր մեր գործերում և չպետք է երբեք անենք որևէ բան, որի համար մենք չենք կարող խնդրել Նրա օրհնությունները: Մենք չպետք է ակնկալենք Տիրոջից անել մեզ համար այն, ինչ մենք կարող ենք ինքներս անել մեզ համար: Ես հավատում եմ հավատքին և գործերին, և որ Տերն ավելի լիովին կօրհնի այն մարդուն, որն աշխատում է նրա համար, ինչի համար աղոթում է, քան այն մարդուն, ով միայն աղոթում է:13

Եռանդուն, նպատակային աշխատանքը տանում է դեպի զորեղ առողջության, գովելի ձեռքբերման, մաքուր խղճի և թարմացնող քնի: Աշխատանքը միշտ բարիք է եղել մարդու համար: Թող որ դուք ողջամիտ հարգանք ունենաք աշխատանքի հանդեպ՝ լինի դա մտավոր, հոգևոր, թե ֆիզիկական:14

3

Երբ մենք արտադրում ենք և պահեստավորում սննդամթերք, մենք ստանում ենք անմիջական օգուտներ և պատրաստվում ապագայի կարիքներին:

Երբևէ կանգ առե՞լ եք՝ մտածելու, թե ինչ կպատահեր ձեր համայնքի կամ ազգի հետ, եթե փոխադրամիջոցները կանգ առնեին կամ եթե պատերազմ կամ լճացում տեղի ունենար: Ինչպե՞ս դուք կամ ձեր հարևանները ուտելիք ձեռք կբերեք: Որքա՞ն երկար մոտակա մթերային խանութը կամ սուպերմարկետը կբավարարի համայնքի կարիքները:

II Համաշխարհային պատերազմից հետո ես կանչվեցի Առաջին Նախագահության կողմից գնալ Եվրոպա վերահաստատելու մեր միսիաները և հիմնելու մի ծրագիր Սրբերին սննդամթերք և հագուստեղեն բաժանելու համար: Հիշողությանս մեջ վառ են մնացել այն մարդիկ, ովքեր գնացք էին նստում ամեն առավոտ բոլոր իրենց երեխաների հետ` իրենց ձեռքերում ամեն տեսակի զարդեղեններով՝ գնալու գյուղ իրենց ունեցվածքը փոխանակելու մթերքի հետ: Երեկոյան ժամին երկաթուղային կայարանը լցված էր լինում մարդկանցով, ում ձեռքերը լիքն էին լինում բանջարեղեններով և մրգերով և բազմատեսակ ճղճղացող խոզերով և հավերով: Դուք երբեք լսած չեք լինի այդպիսի խառնաշփոթ: Այդ մարդիկ իհարկե կամենում էին փոխանակել փաստորեն ամեն ինչ այն ապրանքի հետ, որը պահպանում է կյանքը՝ սննդամթերքի հետ:

Տնտեսական ինքնապահովման գրեթե մոռացված մեթոդ է սնդամթերքի տնային արտադրությունը: Մենք խիստ սովորել ենք խանութ գնալուն և գնելուն ինչ մեզ անհրաժեշտ է: Որոշ սննդամթերք արտադրելով, մենք մեծ չափով կրճատում ենք մեր փողի վրա արժեզրկման ազդեցությունը: Ամենակարևորը, մենք սովորում ենք, թե ինչպես արտադրենք մեր սեփական սննդամթերքը և ներգրավենք բոլոր ընտանիքի անդամներին օգտակար նախագծի մեջ: …

Նկար
A family working in a garden.

Բոլոր ընտանիքի անդամները կարող են մասնակցել սննդամթերք արտադրելու ջանքերին:

…Կարելի՞ է առաջարկել ձեզ անել այն, ինչ ուրիշներն են արել: Միացեք ուրիշներին և ձգտեք թույլտվություն վերցնել օգտագործելու դատարկ հողն այգու համար կամ վարձեք մի հողակտոր և աճեցրեք ձեր այգիները: Որոշ երեցների քվորումներ արել են այս որպես քվորումներ և բոլորը, ովքեր մասնակցել են, հնձել են բանջարեղենի և մրգերի բերքահավաքի օգուտները և համագործակցության ու ընտանիքի ներգարվվածության օրհնությունները: Շատ ընտանիքներ մարգագետինները վերածել են այգեգործական հողի:

Ես խրախուսում եմ ձեզ լինել ավելի ինքնապահով, որպեսզի ինչպես Տերն է հայտարարել «չնայած նեղություններին, որոնք կիջնեն ձեր վրա… եկեղեցին անկախ կանգնի բոլոր մյուս արարածներից վեր՝ սելեստիալ աշխարհի ներքո (ՎևՈւ 78.14): Տերն ուզում է, որ մենք անկախ լինենք և ինքնապահով, որովհետև դրանք լինելու են նեղության օրեր: Նա նախազգուշացրել է և կանխազգուշացրել մեզ այդ hնարավորության վերաբերյալ: …

Սննդամթերքի արտադրությունն ուղղակի կրկնվող շեշտադրման մի մասն է կազմում, որ դուք պահեստավորեք սննդամթերքի պաշար… որտեղ որ օրենքով թույլատրվում է անել այդ: Եկեղեցին չի ասում, թե ինչպիսի սննդամթերք պետք է պահեստավորեք: Այդ որոշումը թողնված է անհատ անդամներին: …

Ուտելիք պահեստավորելու հայտնությունն այսօր կարող է նույնքան կարևոր լինել մեր ֆիզիկական փրկության համար, որքան ժողովրդի համար տապան մտնելն էր` Նոյի օրերում: …

… Պլանավորեք կառուցել ձեր ուտելիքի պաշարը՝ ճիշտ ինչպես դուք կանեիք խնայողական հաշվեհամարում: Յուրաքանչյուր աշխատավարձից մի փոքր խնայեք: Պահածոյացրեք կամ շշերի մեջ լցրեք միրգ, բանջարեղեն ձեր այգիներից կամ դաշտերից: Սովորեք, թե ինչպես պահածոյացնեք ուտելիքը չորացնելով և հնարավոր է սառեցնելով: Դարձրեք ձեր պահեստը ձեր բյուջեհի մի մասը: Պահեստավորեք սերմեր և ունեցեք բավականաչափ գործիքներ ձեռքի տակ աշխատանքը կատարելու համար: Եթե դուք խնայում եք կամ պլանավորում երկրորդ մեքենայի համար կամ հեռուստացույց գնելու կամ որևէ ապրանք, որոնք պարզապես ավելացնում են ձեր հարմարավետությունը կամ հաճույքը, դուք գուցե կարիք ունենաք փոխելու ձեր առաջնահերթությունները: Մենք հորդորում ենք ձեզ անել դա աղոթքով և անել դա այժմ: …

Խիստ հաճախ մենք թուլանում ենք մեր հարմարավետ ինքնագոհության մեջ և պատճառաբանում, որ պատերազմի ավերածությունները, տնտեսական աղետները, սովը և երկրաշարժը չեն կարող տեղի ունենալ այստեղ: Նրանք, ովքեր հավատում են սրան, կա՛մ ծանոթ չեն Տիրոջ հայտնություններին, կա՛մ էլ չեն հավատում դրանց: Նրանք, ովքեր մեծամտաբար մտածում են այս աղետները տեղի չեն ունենա, որ իրենք ինչ-որ ձևով կառանձնացվեն Սրբերի արդարակեցության պատճառով, խաբված են և կզղջան այն օրը, որ երբևէ հավատացել են այդպիսի պատրանքի:

Տերը նախազգուշացրել է և կանխազգուշացրել մեզ մեծ նեղության օրվա վերաբերյալ և տվել մեզ խորհուրդ, Իր ծառաների միջոցով, թե ինչպես կարող ենք պատրաստվել այդ դժվար ժամանակների համար: Արդյոք մենք ականջ դնո՞ւմ ենք Նրա խորհրդին: …

Եղեք հավատարիմ, իմ եղբայրներ և քույրեր այդ խորհրդին և դուք կօրհնվեք, այո՛, ամենաօրհնված մարդիկ կլինեք ողջ երկրի վրա: Դուք լավ մարդիկ եք: Ես գիտեմ այդ: Բայց մենք պետք է լինենք ավելի լավը, քան մենք կանք: Եկեք լինենք մի վիճակում, որպեսզի կարողանանք ոչ միայն կերակրել ինքներս մեզ տնային արտադրանքով և պահեստավորելով, այլ ուրիշներին ևս:

Թող Աստված օրհնի մեզ նախապատրաստվել այն օրերի համար, որոնք առջևում են, որոնք կարող են լինել ամենամռայլը:15

4

Խաղաղություն և բավարարվածություն է գալիս մեր սրտերը, երբ մենք խնայում ենք մեր վաստակածի մի մասը և խուսափում ոչ անհրաժեշտ պարտքից:

Ես հարգանքով կհորդորեի ձեզ ապրել աշխատանքի, խնայողության և ինքնապահովման հիմնադրույթային սկզբունքներով, և ուսուցանել ձեր երեխաներին ձեր օրինակով… Ապրեք ձեր վաստակածի շրջանակներում: Կանոնավորապես դրեք ձեր վաստակածի մի մասը ձեր խնայողությունների վրա: Խուսափեք ոչ անհրաժեշտ պարտքից: Իմաստուն եղեք չփորձելով խիստ արագ ունեցվածքներ ձեռք բերել: Սովորեք լավ կառավարել այն, ինչ դուք ունեք նախքան կմտածեք ավելի շատ ծավալվել:16

Դժբախտաբար, ոմանց մտքում փայփայվում է մի ակնկալիք, որ երբ մենք դժվար ժամանակներ ենք ունենում, երբ մենք իմաստուն չենք լինում և ռեսուրսների հետ շռայլ ենք վարվում և ապրում ոչ ըստ մեր միջոցների, մենք պետք է կա՛մ նայենք դեպի Եկեղեցին, կա՛մ կառավարություն՝ մեզ դուրս հանելու համար: Մեր անդամների կողմից մոռացված մի սկզբունք է դրված Եկեղեցու բարօրության ծրագրի հիմքում, որ «ոչ մի իսկական Վերջին Օրերի Սուրբ, քանի դեռ ֆիզիկապես ունակ է, կամավոր իր վրայից չի գցի իրեն ապահովելու բեռը» …

Ավելի քան երբևէ նախկինում, մենք պետք է սովորենք և կիրառենք տնտեսական ինքնապահովման սկզբունքները: Մենք չգիտենք, թե երբ ճգնաժամը՝ ներառյալ հիվանդությունը կամ գործազրկությունը կարող է ազդել մեր սեփական հանգամանքների վրա: Մենք չգիտենք, որ Տերը հրամանագրել է երկրագնդի աղետներն ապագայի համար և նախազգուշացրել և կանխազգուշացրել մեզ նախապատրաստվել: Այդ պատճառով Եղբայրները հաճախակիորեն շեշտել են դեպի ֆիզիկական և հոգևոր բարօրության ծրագրի «հիմունքները վերադառնալու մասին»:17

Տերը ցանկանում է, որ Իր Սրբերն ազատ լինեն և անկախ՝ առջևում սպասվող ճգնաժամային օրերին: Բայց ոչ մի մարդ իսկապես ազատ չէ, ով ֆինանսական գերության մեջ է:18

Թագավորաց գրքում մենք կարդում ենք մի կնոջ մասին, ով արտասվելով եկավ Եղիսէ մարգարեի մոտ: Նրա ամուսինը մահացել էր և նա պարտք ուներ, որը նա չէր կարողանում վճարել: Պարտատերը եկել էր նրա երկու որդիներին վերցնելու և վաճառելու նրանց որպես ստրուկներ:

Հրաշքով Եղիան հնարավորություն տվեց նրան ձեռք բերել յուղի մեծ քանակություն: Ապա նա ասաց նրան. «Գնա իւղը ծախիր եւ պարտքդ վճարիր, եւ մնացածովն ապրիր դու եւ տղերքդ» (տես Դ Թագ. Դ.1–7):

«Վճարիր քո պարտքդ և ապրիր»: Որքան պտղաբեր են ընդմիշտ եղել այս խոսքերը: Ինչպիսի իմաստուն խորհուրդ են դրանք մեզ համար այսօր: …

Շատ մարդիկ չեն հավատում, որ երբևէ կրկին լուրջ դժվարություններ կգան: Լինելով անվտանգ աշխատանքը շարունակելու և աշխատավարձերի և ռոճիկների հաստատուն հոսքի իրենց ակնկալիքներում, նրանք պարտքի տակ են ընկնում իրենց ապագա եկամտի հաշվին, առանց մտածելու այն մասին, թե ինչ են իրենք անելու, եթե կորցնեն իրենց աշխատանքը կամ եթե իրենց եկամուտները ինչ-որ պատճառով դադարեն: Բայց լավագույն իշխանավորները հաճախակիորեն ասել են, որ մենք դեռևս բավականաչափ խելացի չենք վերահսկելու մեր տնտեսությունն առանց վայրիվերումները կանոնավորելու: Վաղ թե ուշ այդ կանոնավորումները կգան:

Պարտքի մեկ այլ պատճառ նույնիսկ ավելի խորն է և ավելի մեծ մտահոգություն է առաջացնում: Դա նյութապաշտության աճն է՝ ի հակադրություն հոգևոր արժեքների հանդեպ պարտավորվածության: Շատ ընտանիքներ, որպեսզի ավելի տպավորիչ երևան, պարտավորվում են ավելի մեծ և ավելի թանկ տուն ունենալ, քան անհրաժեշտ է, ավելի թանկ տեղում… Ապրելու ավելի բարձրացող չափանիշներին զուգահեռ, այդ գայթակղությունը մեծանում է յուրաքանչյուր նոր սարքավորման հետ, որ շուկայում հայտնվում է: Նուրբ, խնամքով ծրագրավորված ժամանակակից ազդագրման տեխնիկան նպատակաուղղված է սպառողի դիմադրողականության ամենաթույլ կետերի վրա: Արդյունքում, դժբախտաբար, առկա է աճող զգացում, որ նյութական բաները պետք է ունենալ հենց այժմ, առանց սպասելու, առանց խնայելու, առանց ինքնազոհողության:

Դեռ ավելի վատ, ընտանիքների մեծ մասն անձնական պարտքով չունեն միջոցներ [խնայողություններ], որոնց վրա կարող են հենվել: Ինչպիսի դժբախտությունների են նրանք հանդիպելու, եթե նրանց եկամուտը հանկարծակի կտրվի կամ լրջորեն կրճատվի: Մենք բոլորս գիտենք ընտանիքների մասին, ովքեր ավելի մեծ պարտավորություն են վերցրել, քան իրենք կարող են վճարել: Այդպիսի դեպքերի համար կան մեծ վշտեր:19

Նկար
A couple sitting at a table as they look at financial papers and tax forms.

Մեր միջոցների շրջանակներից դուրս ապրելը կարող է առաջացնել «մեծ վշտեր»:

Արդ, ես ի նկատի չունեմ ասելու, որ բոլոր պարտքերը վատ են: Իհարկե, ո՛չ: Խելամիտ գործարարության պարտքն աճի հիմնական էլեմենտներից է: Խելամիտ գրավով վարկը իսկական օգնություն է ընտանիքին, որը պետք է վարկ վերցնի տան համար:20

Ի վերջո, ավելի հեշտ է ապրել մեր եկամուտների շրջանակներում և դիմադրել պարտք վեցնելն ապագա ռեզերվներից, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի՝ երբեք ոչ շքեղության համար: Ազնիվ չէ մեզ համար կամ մեր համայնքների համար լինել այնքան ոչ իմաստուն մեր ծախսերում, որ այն օրը, երբ մեր եկամուտը դադարի, մենք դիմենք օգնող կազմակերպությունների կամ Եկեղեցուն՝ ֆինանսական օժանդակության համար:

Ես լրջորեն հորդորում եմ ձեզ չխրվել պարտքերի մեջ, որոնք հաճախ չափից մեծ են: Խնայեք այժմ և գնեք հետո և դուք շատ ավելի առաջ կգնաք: Դուք կխնայեք ձեզ համար մեծ տոկոսներ և այլ վճարումներ, և փողը որ դուք խնայում եք, կարող է ձեզ հնարավուրություն տալ հետագայում գնել բավականին մեծ զեղչերով:

… Դիմադրեք՝ պարտքերի մեջ խրվելու ավելի տպավորիչ կամ ավելի ընդարձակ ունեցվածք ձեռք բերելու գայթակղությանը, քան ձեզ իսկապես անհրաժեշտ է:

Որքան ավելի լավ վիճակում կլինեք, հատկապես նորաստեղծ երիտասարդ ընտանիքները, եթե դուք սկզբում գնեք մի փոքրիկ տուն, որը դուք կարող եք ակնկալել համեմատաբար կարճ ժամանակում վճարել: …

Մի թողեք ձեզ կամ ձեր ընտանիքը ֆինանսական փոթորիկների դեմ անպաշտպան: Հրաժարվեք շքեղություններից, առնվազն նեկա ժամանակահատվածում, ստեղծելու խնայողություններ: Որքան իմաստուն է ապահովելը ձեր երեխաների ապագա կրթությունը և ձեր ծեր հասակը …

Եղբայրներ և քույրեր, խաղաղություն և բավարարվածություն է գալիս մեր սրտերը, երբ մենք ապրում ենք մեր միջոցների սահմաններում: Աստված թող մեզ իմաստություն տա և հավատք՝ ականջ դնելու քահանայության ոգեշնչված խորհրդին՝ պարտքից դուրս գալու համար, ապրելու մեր միջոցների սահմաններում և վճարելու՝ հետո վայելելու, կարճ ասած «վճարիր քո պարտքը և ապրիր»:21

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Բաժին 1-ում, Նախագահ Բենսոնն ընդգծում է Եկեղեցու բարօրության ծրագրի հիմնադրույթային սկզբունքները: Ի՞նչ ուղիներով են այդ սկզբունքները նպաստում մեր ֆիզիկական բարօրությանը: Ի՞նչ ուղիներով են դրանք նպաստում մեր հոգևոր բարօրությանը:

  • Որո՞նք են «եռանդուն, նպատակային աշխատանքի» որոշ օգուտները: (Որոշ օրինակների համար տես բաժին 2-ը:) Որո՞նք են այն բաները, որոնցից դուք բավականություն եք ստանում աշխատելիս: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք երեխաներին և պատանիներին սովորել բավականություն ստանալ աշխատանքից:

  • Որո՞նք են այն օրհնությունները, որոնք կգան, երբ մենք հետևենք Նախագահ Բենսոնի խորհրդին բաժին 3-ում: Մտածեք թե ինչ դուք կանեք, ձեր ներկա հանգամանքների առնչությմաբ՝ այս խորհրդին հետևելու համար:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ փողի իմաստուն օգտագործումը տանում է «խաղաղության և բավարարվածության»:Եվ հակառակը, ի՞նչ մենք կարող ենք զգալ, երբ չենք ապրում [մեր] սեփական վաստակի շրջանակներում» (տես բաժին 4):

Առնչվող սուրբ գրություններ

Հակոբ 2.17–19, Ալմա 34.19–29, ՎևՈւ 19.35, 42.42, 75.28–29, 104.78, Մովսես 5.1

Օգնություն ուսուցչին

«Որպեսզի օգնեք սովորողներին պատասխանել հարցերին, դուք գուցե կամենաք ասել նախքան որևէ բան կարդալը կամ ներկայացնելը, որ դուք նրանցից արձագանքներ եք խնդրելու… Օրինակ՝ դուք կարող եք ասել» «Լսեք, երբ կարդում եմ այս ուղերձը, որպեսզի դուք կարողանաք կիսվել, թե ինչն է ամենաշատը հետաքրքրում ձեզ դրա վերաբերյալ» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 69):

Հղումներ

  1. Heber J. Grant, in Conference Report, Oct. 1936, 3.

  2. “Church Welfare—Economically Socially Spiritually Sound,” in Welfare Agricultural Meeting, Oct. 7, 1972, 5.

  3. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 119.

  4. “Ministering to Needs through the Lord’s Storehouse System,” Ensign, May 1977, 84.

  5. In Conference Report, Oct. 1945, 160, 163, 164.

  6. “Prepare Ye,” Ensign, Jan. 1974, 81.

  7. In Conference Report, Apr. 1967, 61.

  8. “Prepare for the Days of Tribulation,” Ensign, Nov. 1980, 32.

  9. The Teachings of Ezra Taft Benson, 481.

  10. The Teachings of Ezra Taft Benson, 484.

  11. “Ministering to Needs through the Lord’s Storehouse System,” 83.

  12. The Teachings of Ezra Taft Benson, 485.

  13. The Teachings of Ezra Taft Benson, 481.

  14. “Prepare for the Days of Tribulation,” 32–33, 34.

  15. “The Ten Commandments: America at the Crossroads,” New Era, July 1978, 39.

  16. “Prepare for the Days of Tribulation,” 32; quoting the Welfare Plan Handbook (1952), 2, as quoted by Marion G. Romney, in “Church Welfare—Some Fundamentals,” Ensign, Jan. 1974, 91.

  17. “Prepare Ye,” 69.

  18. “Pay Thy Debt, and Live,” Ensign, June 1987, 3–4.

  19. In Conference Report, Apr. 1957, 54.

  20. «Pay Thy Debt, and Live» 4, 5: