Նախագահների ուսմունքները
Գլուխ 3. Ընտրության ազատություն` հավերժական սկզբունք


Գլուխ 3

Ընտրության ազատություն` հավերժական սկզբունք

«Կամքի ազատությունը տրվել է մեզ բոլորիս կարևոր ընտրություններ կատարելու համար, որոնք ազդեցություն կունենան մեր փրկության վրա: Այդ որոշումներն ազդում են մեր երջանկության վրա հավերժության մեջ»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Ագարակում ապրելն ու աշխատելը Էզրա Թաֆտ Բենսոնին սովորեցրեց լավ որոշումների հետևանքների մասին: Նա վերհիշում է. «Ես մեծացա՝ հավատալով, որ աշխատելու հոժարակամությունն ու ունակությունը բարեհաջող հողագործության հիմնական բաղադրամասն է: Բանալին, տքնաջան, խելամիտ աշխատանքն է: Օգտագործեք այն և հաջողության համար ձեր հնարավորությունները դրական կլինեն»:1 Երիտասարդ տարիքում Էզրան հասկացավ, որ նա և իր ընտանիքն ավելի շատ ուտելիք կունենան, եթե ընտրեն խնամել իրենց այգին: Նա սովորեց, որ եթե կամենում էր, որ ընտանիքը հաջողություն ունենար իրենց կաթնամթերքի արտադրության գործում, ապա պետք էր որոշել վաղ արթնանալ ամեն օր՝ կովերին կթելու համար:2 Նա տեսավ, որ երբ նա ընտրում էր տքնաջան աշխատել, տեղի ֆերմերները վարձում էին իրեն՝ նոսրացնելու բազուկի սածիլները և նետելու խոտի խրձերը մեքենայի մեջ:3 Նա տեսավ, որ փորձություններ գալիս են նաև հավատարիմներին, բայց նա նաև տեսավ, որ անհատներն ու ընտանիքները կարող էին որոշել արձագանքել փորձություններին մի ձևով, որը նրանց կօգնի երջանիկ և հաջողակ լինել:4

Երիտասարդ Էզրա Թաֆտ Բենսոնի համար լավ որոշումների որոշ հետևանքներ կարող էին չափվել դույլերով կաթի, խոտով բեռնված մեքենաների կամ մեկ օրվա տքնաջան աշխատանքի առատաձեռն վարձատրությամբ: Մյուսները դժվար էին չափել, բայց ավել հարատև էին: Օրինակ, երբ նա հետևում էր իր ծնողներին, նա տեսնում էր ուրախություն, խաղաղություն և ուժ, որը գալիս էր, երբ ընտանիքի անդամներն ընտրում էին հավատարիմ լինել միմյանց և Տիրոջը:5 Նա իմացավ, որ բերքահավաքի օրենքը—«ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ» (Գաղատացիս Զ.7)—վերաբերում էր ինչպես հոգևոր ձգտումներին, այնպես էլ ֆիզիկական աշխատանքին:

Ունենալով այս փորձառությունը որպես հիմք` Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը հաճախ էր հիշեցնում Վերջին Օրերի Սրբերին և ուրիշներին ՝ կամքի ազատության կարևորության՝ ազատության մասին «ընտրելու ուղին, որին իրենք պետք է հետևեն»:6 Նրա ուսմունքները կամքի ազատության սկզբունքի մասին՝ ներառում էին ավելի շատ բան, քան ուղղակի հիշեցում «ընտրելու ճշտի և սխալի միջև»:7 Նա խոսում էր կամքի ազատության մասին որպես ունակություն «կարևոր որոշումներ ընդունելու, որոնք ազդեցություն կունենան մեր փրկության վրա» և այն «կազդի հավերժության մեջ մեր երջանկության վրա»:8 Նա խրախուսում էր Վերջին Օրերի Սրբերին օգտագործել իրենց կամքի ազատությունը «ինքնուրույն գործելու համար», առանց սպասելու բոլոր բաներում պատվիրվելուն:9 Կամքի ազատության սկզբունքը, – ասել է նա, – անցնում է ոսկյա ժապավենի պես Տիրոջ ավետարանի ծրագրի միջով` իր զավակների օրհնության համար»:10

Նկար
Jesus Christ in the pre-mortal life. Christ is depicted wearing white robes. He is teaching people who are gathered around Him.

Նախամահկանացու Հիսուս Քրիստոսը հետևեց Երկնային Հոր փրկության ծրագրին, որը պահպանեց մեր ընտրության ազատությունը:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Կամքի ազատությունը՝ ընտրության ազատությունը, Աստծո կողմից տրված հավերժական սկզբունք է:

Ես վկայում եմ, որ մենք սիրառատ Աստծո` մեր Երկնային Հոր, հոգևոր զավակներն ենք (տես Գործք ԺԷ.29, 1 Նեփի 17.36): Նա ունի փրկության մեծ ծրագիր, որի միջոցով Նրա զավակները կարող են կատարելագործվել՝ նմանվել Իրեն, և կկարողանան ունենալ ուրախության լիություն, ինչը որ Ինքն է վայելում (տես 1 Նեփի 10.18, 2 Նեփի 2.25, Ալմա 24.14, 34.9, 3 Նեփի 12.48, 28.10):

Ես վկայում եմ, որ մեր նախամահկանացու վիճակում մեր հոգիների Ավագ Եղբայրը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, դարձավ մեր նախասահմանված Փրկիչը Հոր փրկության ծրագրում (տես Մոսիա 4.6–7, Ալմա 34.9): Նա մեր փրկության զորավարն է և միակ միջոցը, որի շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ՝ ձեռք բերելու ուրախության այդ լիությունը (տես Եբր. Բ.10, Մոսիա 3.17, Ալմա 38.9):

Ես վկայում եմ, որ Լյուցիֆերը նույնպես այդ երկնային խորհրդում էր: Նա որոնում էր կործանել մարդու կամքի ազատությունը: Նա ապստամբեց: (Տես Մովսես 4.3): Երկնքում պատերազմ էր և զորքերի մեկ երրորդը գցվեցին երկրի վրա և զրկվեցին մարմին ունենալուց (տես Հայտ. ԺԲ.7–9, ՎևՈււ 29.36–37): Լյուցիֆերը բոլոր արդարության թշնամին է և ձգտում է ողջ մարդկության թշվառությունը (տես 2 Նեփի 2.18, 27, Մոսիա 4.14):11

Այդ նախաերկրային խորհրդում կենտրոնական հարցն էր. «Աստծո զավակները պետք է ունենան անսահմանափակ ազատ կամք ընտրելու ուղղությունը, որին պիտի հետևեն՝ լինի դա բարի թե չար, թե՞ նրանք պետք է հարկադրվեն և բռնադատվեն՝ հնազանդ լինելու: Քրիստոսը և բոլորը, ովքեր հետևում էին Նրան, պաշտապանում էին առաջին առաջարկը՝ ազատ ընտրությունը, սատանան պաշտպանում էր վերջինը՝ հարկադրանքն ու բռնադատումը12:

Սուրբ գրքերը հստակեցնում են, որ մեծ պատերազմ էր երկնքում, պայքար ազատության սկզբունքի՝ ընտրության իրավունքի համար (տես Մովսես 4.1–4, ՎևՈւ 29.36–38, 76.25–27, Հայտ. ԺԲ.7–9):13

Պատերազմը, որը սկսվեց երկնքում այս հարցի կապակցությամբ դեռ չի ավարտվել: Հակամարտությունը շարունակվում է մահկանացու կյանքի ճակատամարտի դաշտում:14

Ընտրության ազատությունը Աստծուց տրված հավերժական սկզբունք է: Ազատության մեծ ծրագիրը ավետարանի ծրագիրն է: Դրանում չկա հարկադրանք, չկա բռնություն, չկա ահաբեկչություն: Մարդն ազատ է ընդունել ավետարանը և կամ մերժել այն: Նա կարող է ընդունել այն, իսկ հետո մերժել դրանով ապրել, կամ նա կարող է ընդունել այն և լիովին ապրել դրանով: Բայց Աստված երբեք չի հարկադրի մեզ ապրել ավետարանով: Նա կօգտագործի համոզում Իր ծառաների միջոցով: Նա կկանչի մեզ և կուղղորդի մեզ և կխրախուսի մեզ և Նա կօրհնի մեզ, երբ մենք արձագանքենք, բայց Նա երբեք չի հարկադրի մարդկային մտքին (տես Hymns, 1985, no. 240):15

2

Այս կյանքը ստուգարքի ժամանակ է, որի ընթացքում մենք ազատ ենք ընտրելու բարու և չարի միջև:

Տերը Աբրահամին ցույց տվեց մեր Երկնային Հոր հոգևոր զավակներին՝ նախքան նրանց երկիր գալը: Նրան նաև ցույց տրվեց երկրի ստեղծումը և Տերն ասաց նրան. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.25): Այդ աստվածային հայտարարության մեջ մարմնավորված է նաև ընտրության իրավունքը:16

Այս կյանքը փորձություն է՝ փորձություն, որի ընթացքում ի հայտ է գալիս մեր էությունը, մի ստուգում, որն ունի հավերժական հետևանքներ յուրաքանչյուրիս համար: Եվ այժմ մեր ժամանակն է ու եղանակը, ինչպես յուրաքանչյուր սերունդ ունեցել է իրենը՝ սովորելու մեր պարտականությունները և կատարելու դրանք:17

Ճշմարիտ է այն, որ ամբարշտությունը տհաճ է Տիրոջ համար: Ճշմարիտ է նաև այն, որ Նա չի ցանկանում, որ դա տեղի ունենա: Եվ ճշմարիտ է այն, որ Նա օգնական կլինի նրանց, ովքեր ընդդիմանում են ամբարշտությանը: Բայց այն, որ Նա չի խոչնդոտում, որ Իր զավակները ամբարշտություն գործեն այստեղ՝ մահկանացու կյանքում, հաստատում է, որ Նա տվել է նրանց ընտրելու ազատություն, միևնույն ժամանակ հիմք վերապահելով Իր համար՝ նրանց վերջնական դատաստանի համար:18

Չկա չարիք, որ [Հիսուս Քրիստոսը] չկարողանա վերացնել: Բոլոր բաները Նրա ձեռքում են: Այս երկիրը Նրա օրինական տիրապետության տակ է: Սակայն Նա հանդուրժում է չարիքը, որպեսզի մենք կարողանանք կատարել ընտրություն բարու և չարի միջև:19

Կյանքը ստուգման ժամանակաշրջան է մարդու հավերժական գոյության ընթացքում, որի ժամանակ նա տվել է… ճշտի և սխալի միջև ընտրելու իրավունքը… Այդ ընտրություններից մեծ հետևանքներ են կախված, ոչ միայն այս կյանքում, այլ նույնիսկ ավելի կարևորը գալիք կյանքում: Կան սահմաններ, որոնցից այն կողմ սատանան չի կարող գնալ: Այդ սահմանների ներսում, նրան ներկայումս թույլատրվում է առաջարկել մի անարդար տարբերակ Աստծո արդար սկզբունքների դեմ, այսպիսով թույլ տալով մարդկանց ընտրել բարու և չարի միջև և դրանով որոշել այն տեղը, որ նրանք կզբաղեցնեն հաջորդ կյանքում:20

3

Մենք օգտագործում ենք մեր կամքի ազատությունը՝ ընդունելու որոշումներ, որոնք կորոշեն մեր երջանկությունն այժմ և ողջ հավերժության ընթացքում:

Աստված սիրում է ձեզ, ինչպես Նա սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին և ամեն մեկին և Նրա ցանկությունն ու նպատակը և փառքը ձեզ Իր մոտ վերադարձնելն է՝ մաքուր և անարատ, ապացուցելուց հետո, որ դուք արժանի եք հավերժական ուրախության Նրա ներկայության մեջ:

Ձեր Երկնային Հայրը ձեր մասին տեղյակ է: Նա տվել է ձեզ պատվիրաններ՝ առաջնորդելու ձեզ, կարգավարժելու ձեզ: Նա տվել է ձեզ նաև կամքի ազատություն՝ ընտրության ազատություն, «տեսնելու թե [դուք] կանե՞ք բոլոր բաները, ինչ որ [Նա] պատվիրի ձեզ» (Աբր. 3.25): Նրա թագավորությունն այստեղ երկրի վրա լավ կազմակերպված է և ձեր ղեկավարները նվիրված են՝ ձեզ օգնելու գործին: Դուք կարող եք իմանալ, որ դուք ունեք մեր կայուն սերը, մեր հոգածությունն ու աղոթքները:

Սատանան ևս տեղյակ է ձեր մասին: Նա նվիրված է ձեր կործանման գործին: Նա ձեզ չի կարգավարժում պատվիրանների միջոցով, այլ ընդհակառակը նա առաջարկում է ազատություն «անելու ձեր սեփական բանը»… Սատանայի ծրագիրն է «այժմ զվարճացիր, հետո կվճարես»: Նա ձգտում է, որ բոլորը իր նման թշվառ լինեն [տես 2 Նեփի 2.27]: Տիրոջ ծրագիրը երջանկությունն է այժմ և ուրախությունը հավերժության մեջ՝ ավետարանով ապրելու միջոցով:21

Մենք ազատ ենք ընտրելու, բայց մենք ազատ չենք փոխելու այդ ընտրությունների հետևանքները:22

Հասկանալի է, որ կլիներ հավատքը բավականաչափ չէր փորձվի, եթե մենք անմիջապես ստանայինք մեր լրիվ պարգևը յուրաքանչյուր բարի գործի համար կամ անմիջապես հատուցում ստանայինք յուրաքանչյուր մեղքի համար: Բայց որ լինելու է վերջնական հաշվետվություն յուրաքանչյուրի համար, չկա ոչ մի կասկած:23

Չնայած մարդ կարող է ժամանակավոր հաճույք ստանալ մեղքից, վերջնական արդյունքը դժբախտությունն է: «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» Ալմա 41.10: Մեղքը ստեղծում է աններդաշնակություն Աստծո հետ և ճնշում է հոգին: Ուստի, մարդ լավ կանի քննի իրեն՝ տեսնելու, թե ինքը արդյոք ներդաշնակության մե՞ջ է Աստծո բոլոր օրենքների հետ: Յուրաքանչյուր պահվող օրենք բերում է որոշակի օրհնություն: Յուրաքանչյուր խախտված օրենք բերում է որոշակի վնաս: Նրանք, ովքեր ծանրաբեռնված են հուսահատությամբ, պետք է գան դեպի Տերը, քանզի Նրա լուծը քաղցր է, իսկ բեռը՝ թեթև (տես Մատթեոս ԺԱ.28–30):24

Յուրաքանչյուր կյանքի մեծագույն գործը որոշումներ կայացնելն է: Չնայած մարդուն տրված Աստծո մեծագույն պարգևներից մեկը… ընտրության ազատությունն է, նա նաև մարդուն պատասխանատվություն է տվել այդ ընտրությունների համար… Մենք դնում ենք մեր սեփական կյանքը հաջողության կամ ձախողման ուղղությամբ: Մենք չենք կարող միայն ընտրել վերջնական նպատակները, բայց մենք կարող ենք նաև վճռել և որոշել մեզ համար շատ դեպքերում, այն միջոցները որոնցով մենք հասնում ենք այդ նպատակներին և մեր աշխատասիրության կամ դրա բացակայության պատճառով որոշում այն արագությունը, որի միջոցով մենք կարող ենք հասնել դրանց: Դա պահանջում է անձնական ջանքեր և եռանդ և չի լինի առանց հակադրության կամ պայքարի:25

Մարդկության և ողջ քաղաքակրթության ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք մարդ կօգտագործի իր… կամքի ազատությունը իրեն կառավարելու համար, թե կանտեսի հավերժական օրենքները ի վտանգ իրեն և կհնձի հետևանքները: Ուստի, այսօրվա իսկական հարցերը տնտեսական կամ քաղաքական չեն: Դրանք հոգևոր են, որը նշանակում է, որ մարդը պետք է սովորի համակերպվել այն օրենքներին, որոնք Աստված է տվել մարդկությանը:26

Կամքի ազատությունը տրվել է մեզ բոլորիս կարևոր ընտրություններ կատարելու համար, որոնք ազդեցություն կունենան մեր փրկության վրա: Այդ որոշումներն ազդում են մեր երջանկության վրա հավերժության մեջ:27

Մեր ընտրությունները դարձրել են մեզ այն, ինչ մենք կանք: Մեր հավերժական ճակատագիրը կորոշվի այն որոշումներով, որոնք մենք դեռ պետք է ընդունենք:28

4

Էական կարևորություն ունեցող որոշումները պահանջում են մեր աղոթքով լի ջանքերը:

Եթե մենք պետք է ընդունենք պատշաճ՝ Քրիստոսանման որոշումներ, մենք առաջին հերթին պետք է այնպես ապրենք, որ կարողանանք հասնել և լսել այն աներևույթ ուժին, առանց որի ոչ մի մարդ չի կարող որոշումներ ընդունելիս անել իր լավագույնը:

Այս դարի մեծագույն որոշումներից մեկը այն ժամանակ էր, երբ Ջոզեֆ Սմիթ պատանին որոշեց, որ հետևի Հակոբոսի հորդորին. «Բայց եթե մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան: Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած և տատանուած ալիքին» (Հակոբոս Ա.5–6):

Միլիոնավոր տղամարդկանց և կանանց բուն փրկությունը ժամանակների լրության այս տնտեսությունում կախված է այդ որոշումից: Մենք պետք է մտքում պահենք, որ անհատներն իսկապես նշանակություն ունեն, և որ որոշումները, որ նրանք ընդունում են, կարող է մեծապես ազդել ուրիշների կյանքին:29

Տերն ասել է. «Թակեք և ձեզ համար կբացվի» (3 Նեփի 14.7, Մատթէոս Է.7): Այլ խոսքով ասած, դա ջանք է պահանջում մեր կողմից:30

Սովորաբար, իմաստուն որոշումները գալիս են աշխատանքի, պայքարի և աղոթքով ջանքերի արդյունքում: Տիրոջ պատասխանը Օլիվեր Քաուդերիի անարդյունավետ ջանքին հստակեցնում է այս. «Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է» (ՎևՈւ 107.8):

Ուստի, եկեք սկսենք՝ ասելով, որ լրջորեն որոնելով մեր Երկնային Հորը, ունենալով հավատք, որ Նա կպատասխանի մեր աղոթքներին, մխիթարիչ հիմք է, որից կարելի է սկսել… Տերը չի վերցնի ջուր չոր ջրհորից. այնպես որ մենք պետք է անենք մեր բաժինը: Երբեմն, ճիշտ որոշում գտնելու փորձերը մեծ քանակությամբ եռանդ, ուսումնասիրություն և երկայնամտություն է պահանջում:31

Վճռական կարևորություն ունեցող որոշումներում աղոթքի հետ միավորված ծոմը կարող է բերել մեծ հոգևոր ներըմբռնում:32

5

Մենք մեր գործակալներն ենք և Տերը սպասում է, որ մենք լավ բաներ անենք մեր իսկ ազատ կամքով:

1831թվականին Տերն ասել է այս Իր Եկեղեցուն.

«Քանզի ահա, լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում. քանզի ով հարկադրվում է բոլոր բաների մեջ, նա ծույլ է և իմաստուն ծառա չէ. ուստի նա վարձք չի ստանում:

Ճշմարիտ ասում եմ. Մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն.

Քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի: Եվ որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը:

Բայց ով ոչինչ չի անում, մինչև նրան չեն պատվիրում, և ընդունում է պատվիրանը կասկածամիտ սրտով, և պահում է այն ծուլությամբ, նա նզովված է» (ՎևՈւ 58.42–43):

Նկար
Shingling Service Project

Տերն ուզում է, որ մենք օգտագործենք մեր կամքի ազատությունը «ջերմեռանդ ներգրավված լինելով բարի գործի մեջ» (ՎևՈւ 58.27):

Տիրոջ նպատակները՝ Նրա մեծ խնդիրները, շարունակում են նույնը լինել՝ Իր զավակների փրկությունն ու վեհացումը:

Սովորաբար, Տերը տալիս է իրականացնելու ընդհանուր խնդիրներ և որոշ ուղենիշներ հետևելու համար, բայց նա սպասում է, որ մենք մշակենք մանրամասների և մեթոդների մեծ մասը: Մեթոդներն ու ընթացակարգերը, սովորաբար, մշակվում են ուսումնասիրության և աղոթքի ու ապրելու միջոցով, որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել և հետևել Հոգու հուշումներին: Ավելի քիչ հոգևոր առաջընթաց ունեցող մարդիկ, ինչպես օրինակ Մովսեսի օրերում, պետք է պատվիրվեին շատ բաներում: Այսօր՝ նրանք, ովքեր հոգեպես զգոն են, նայում են խնդիրներին, ստուգում են ուղենիշները, որոնք դրվել են Տիրոջ և Նրա մարգարեների կողմից, իսկ հետո աղոթքով գործում՝ առանց պատվիրվելու «բոլոր բաներում»: Այս գործելակերպը մարդկանց նախապատրաստում է աստվածության: …

Երբեմն, Տերը հույսով լի սպասում է, որ իր զավակները գործեն ինքնուրույն, և երբ նրանք դա չեն անում, նրանք կորցնում են ավելի մեծ պարգևը և Տերը՝ կա՛մ մի կողմ է գցում ողջ հարցը և թողնում, որ նրանք տանեն հետևանքները, կա՛մ Նա ավելի մեծ մանրամասներով է այն բացատրում: Սովորաբար, ես վախենում եմ, որքան Նա ավելի շատ է բացատրում, այնքան ավելի փոքր է մեր պարգևը:33

Մենք պետք է «ջերմեռանդորեն ներգրավված լինենք» բարի գործերի մեջ և մեր ապրելով՝ աշխարհը ավելի լավը դարձնենք:34

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ի՞նչ ուղիներով եք տեսել, որ «այն պատերազմը, որ սկսվել էր երկնքում… դեռ չի ավարտվել» (տես բաժին 1): Ի՞նչ կարող ենք անել շարունակելու պաշտպանել կամքի ազատության սկզբունքը:

  • Մարդիկ հաճախ զարմանում են, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ չարը գոյություն ունենա աշխարհում: Ինչպե՞ս է Նախագահ Բենսոնի ուսմունքները բաժին 2 ում օգնում պատասխանել այդ հարցին:

  • Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին և պատանիներին հասկանալ բաժին 3 ի ճշմարտությունները: Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին և պատանիներին հասկանալ իրենց ընդունած որոշումների ազդեցությունը:

  • Մտածեք Նախագահ Բենսոնի խորհրդի մասին՝ ընդունելով «պատշաճ՝ Քրիստոսանման որոշումներ» (բաժին 4): Ի՞նչ սովորեցիք որոշումներ ընդունելիս աղոթքը եռանդուն ջանքերին զուգակցելու վերաբերյալ:

  • Ձեզ համար ի՞նչ է նշանակում լինել «ջերմեռանդորեն ներգրավված լինել բարի գործի մեջ»: Ինչպե՞ս է փոխվում ձեր կյանքը, երբ դուք ավելի շուտ բարի գործեր եք կատարում «[ձեր] իսկ ազատ կամքով», քան սպասելով պատվիրվելու (տես բաժին 5):

Առնչվող սուրբ գրություններ

Բ Օրինաց ԺԱ.26–28, Հեսու ԻԴ.15, 2 Նեփի 2.14–16, Ալմա 42.2–4, Հելաման 14.30–31, ՎևՈւ 29.39–45, 101.78

Օգնություն ուսուցչին

Փոքր խմբերով քննարկումները «մեծ թվով մարդկանց հնարավորություն են տալիս մասնակցել դասին: Այն անձինք, ովքեր սովորաբար տատանվում են մասնակցել, կարողանում են կիսվել մտքերով փոքր խմբերում, որը նրանք չէին արտահայտի ողջ խմբի առջև» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 161):

Հղումներ

  1. Quoted in Gene Allred Sessions, Latter-day Patriots (1975), 77–78.

  2. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 18–19, 34.

  3. Sես Ezra Taft Benson: A Biography, 40–41.

  4. Sես Ezra Taft Benson: A Biography, 19–20.

  5. Sես Ezra Taft Benson: A Biography, 17, 22, 25–26, 29–31, 34–37.

  6. “The Constitution—A Glorious Standard,” Ensign, Sept. 1987, 6.

  7. God, Family, Country: Our Three Great Loyalties 1974, 133):

  8. The Teachings of Ezra Taft Benson (1988), 204.

  9. Sես Conference Report, Apr. 1965, 122.

  10. In Conference Report, Oct. 1966, 121.

  11. “I Testify,” Ensign, Nov. 1988, 86.

  12. “The Constitution—A Glorious Standard,” 6.

  13. In Conference Report, Oct. 1966, 121.

  14. “The Constitution—A Glorious Standard,” 6.

  15. The Teachings of Ezra Taft Benson 82.

  16. So Shall Ye Reap (1960), 221.

  17. In Conference Report, Apr. 1967, 59.

  18. Strength for the Battle: An Address Given by Ezra Taft Benson at the New England Rally for God, Family and Country (1966), 14–15.

  19. Եկեք Քրիստոսի մոտ (1983), 132.

  20. God, Family, Country, 402.

  21. “A Message to the Rising Generation,” Ensign, Nov. 1977, 30.

  22. Եկեք Քրիստոսի մոտ 40.

  23. God, Family, Country, 326.

  24. “Do Not Despair,” Ensign, Oct. 1986, 2.

  25. God, Family, Country, 145.

  26. The Teachings of Ezra Taft Benson 83–84.

  27. The Teachings of Ezra Taft Benson 24.

  28. God, Family, Country, 143.

  29. God, Family, Country, 144.

  30. The Teachings of Ezra Taft Benson 451.

  31. God, Family, Country, 149.

  32. God, Family, Country, 152.

  33. In Conference Report, Apr. 1965, 121–22.

  34. The Teachings of Ezra Taft Benson 676–77.