Նախագահների ուսմունքները
Գլուխ 4. Ապրել ուրախ՝ անհանգիստ ժամանակներում


Գլուխ 4

Ապրել ուրախ` անհանգիստ ժամանակներում

«Երջանկությունն այստեղ և այժմ բաղկացած է ազատորեն, ուրախությամբ Աստծո կամքն ընդունելով մեզ համար և կատարելով այն՝ բոլոր ուղիներում և բոլոր գործերում՝ մեծ թե փոքր»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Որպես Առաքյալ` Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի վաղ հանձնարարություններից մեկը II Համաշխարհային Պատերազմից հետո Եվրոպայի Սրբերին օգնություն բերելն էր: Երբ ճանապարհորդում էր Գերմանիայում, նա հանդիպեց հավատարիմ մարդկանց, ովքեր կարողացել էին վեր բարձրանալ իրենց շրջապատի ողջ ավերվածությունից: Նա գրել է իր օրագրում.

«Վատթարագույն ավերումը, որ ես ականատես եմ եղել, տեսա այսօր… Երբ մեքենայով անցնում էի [Բեռլինի] փողոցներով և քայլում մեքենայով անանցանելի որոշ տեղերով, ես… տեսա կիսասովահար կանանց, ովքեր չափից դուրս մեծ գին էին վճարում կարտոֆիլի կլեպների համար… Ես տեսա ծեր տղամարդկանց և կանանց, ովքեր փոքրիկ կացիններով ջանասիրաբար փորփրում էին՝ ծառերի կոճղեր, փայտի կտորտանքներ գտնելու վառելիքի համար, ապա դրանք հրելով տուն տանում մղոններ որևէ բանի վրա դարսած, որը կարող էր գլորվել երկու փոքրիկ անիվների վրա, որը մի ժամանակ երեխայի անվասայլակ էր եղել կամ փոքրիկ ձեռնասայլ՝ դրանք կենդանիների պես քարշ տալով:

Այնուհետև, ես տեսա 480 մրսած և կիսասովահար, բայց հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի մի ռմբակոծված փողոցի կիսաքանդ շենքի երրորդ հարկի ցուրտ լսարանում համաժողովի ժամանակ: Ոգեշնչում էր տեսնել հավատքի լույսը… Չկար ոչ մի դառնություն կամ բարկություն, այլ հաճելի փոխադարձ համակրանքի զգացումներ և ավետարանի հանդեպ հավատքի արտահայտություն:1

Ոչ մի անդամ չարտահայտեց որևէ բողոք իրենց պայմաններից, չնայած այն փաստին, որ ոմանք սովահարության վերջին փուլում էին գտնվում հենց մեր աչքերի առջև:

«… Մեր Սրբերը… լի են հույսով, քաջությամբ և հավատքով, և ամենուրեք, ավետարանի և եկեղեցու իրենց անդամակցության հանդեպ հավատքի ամենախորը դրսևորմամբ, նրանք զվարթ նայում են դեպի ապագան: Դա մեր երբևէ տեսած ավետարանի իսկական պտուղների մեծագույն դրսևորումներից մեկն էր տղամարդկանց և կանանց կյանքում»:2

Նախագահ Բենսոնը նաև տեսել է հույսի և լավատեսության օրինակներ իր տան մոտ, որտեղ իր հարևան ֆերմերներից շատերը մնում էին ուրախ, նույնիսկ, երբ դիմակայում էին խիստ դժվարությունների. Նա ասել է.

«Հիշում եմ, թե ինչպես այցելեցի Այդահո՝ Բանքրոֆթի մոտակայքում մի ժողովի… Մենք հրաշալի ժողով անցկացրեցինք և ավարտվելուց հետո, ես ողջունեցի հիանալի ֆերմերներից մի քանիսին, ովքեր այնտեղ էին և նրանց մեջ կար մի մարդ Եղբայր Յոսթ անունով, և ես ասացի «Եղբայր Յոսթ ինչպես են գործերն ագարակում»: Եղբայր Յոսթն ասաց. «Օ՜հ, գործերը լավ են, Եղբայր Բենսոն, թեև երեք օրում 20 հազար դոլլարի բերքս կորել է»: Ես ասացի. «Ի՞նչ է պատահել, նորից ցրտահարությո՞ւն»: Նա ասաց. «Այո, այն խփեց ցորենին հենց խմորային փուլում և դուք գիտեք, թե ինչ է դա նշանակում»: Նա ասաց. «Առավոտյան մենք գործի ենք գցելու հնձող մեքենաները, բայց ամեն ինչ կարգին է: Մենք դեռ ունենք մի քիչ ցորեն ամբարում և մենք մեր տարեկան պաշարի մի մասը մի կողմ ենք դրել: Մենք չենք պատրաստվում սովի մատնվել, և կլինի դեռ ևս մեկ բերք»: Երբ մենք նրան թողեցինք, ես ասացի կնոջս. «Ինչպիսի սքանչելի ոգի»:

«Մենք մեքենան ուղղեցինք դեպի Լոգան [մի քաղաք Յուտայում, մոտ 80 մղոն կամ 130 կիլոմետր Բանքրոֆթից հեռու]: Մենք մեր երեխաների հետ էինք և կանգ առանք գլխավոր փողոցի վրա՝ գնալու մթերային խանութ՝ գնելու մի քանի խմորեղեն երեխաների համար: Եվ ո՞ւմ հանդիպեցի մայթին, եթե ոչ Եղբայր Յոսթին: Ես ասացի. «Այդ ի՞նչ եք անում այստեղ, այսքան հեռու»: Նա ասաց. «Եղբայր Բենսոն, այսօր տաճար գնալու մեր օրն է»: Եվ ես ասացի. «Իհարկե, անհաջողությունները ձեր ոգին որևէ չափով չեն թուլացնում, այնպես չէ՞»: Այնուհետև, նա ինձ մի դաս տվեց: Նա ասաց. «Եղբայր Բենսոն, երբ անհաջողություններ են գալիս, մենք տաճարի կարիքն ավելի շատ ունենք»:3

Նախագահ Բենսոնի անձնական արձագանքները ձախորդության ժամանակ ոգևորում էին նրանց, ովքեր գիտեին նրան, ճիշտ ինչպես մյուս Սրբերի օրինակը նրան էր զորացնում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը նկարագրել է Նախագահ Բենսոնին որպես «իրադարձություններին ուշադիր հետևողի, [ով] պահպանում է որոշակի լավատեսություն և զվարթություն, որին մենք լավ կանենք, որ հետևենք: Այդպիսի լավատեսությունը գալիս է ոչ թե պարուրող իրադարձություններն անտեսելուց, այլ դրանք նկատելուց և, այնուամենայնիվ, դրանցից բարձր նայելուց՝ դեպի խոստումները, որի վերջո արքայությունը կգերիշխի»:4

Նկար
President Ezra Taft Benson standing next to Thomas S. Monson at the podium at his 90th Birthday Fireside, 1989.

Էզրա Թաֆտ Բենսոնն ուրախ ապրելակերպի օրինակ էր ծառայում:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Մեր Երկնային Հոր հանդեպ հավատքով, մենք կարող ենք հույս ունենալ՝ ապագայի համար, լավատեսություն՝ ներկա խնդիրների համար և ներքին խաղաղություն:

Մենք բոլորս կունենանք հիասթափություններ և հուսահատություններ, որը կյանքի մի մասն է: Բայց, եթե մենք ունենանք հավատք, մեր ետընթացներըը կլինեն միայն մի պահ և հաջողությունը կգա մեզ թվացող ձախողումներից: Մեր Երկնային Հայրը կարող է գործել հրաշքներ, մեզանից յուրաքանչյուրիս միջոցով, եթե միայն ապավինենք ու վստահենք Նրան:5

Մեծ օրհնություն է ունենալ ներքին խաղաղություն, ունենալ համոզվածություն, ունենալ հանգստության ոգին և ներքին անդորր պայքարի և մաքառումների պահին, վշտի և անհաջողությունների ժամանակ: Մխիթարիչ է իմանալ, որ Աստված ղեկի մոտ է, որ Նա տեղյակ է Իր զավակներից, և որ մենք կարող ենք լիակատար վստահությամբ ապավինել Նրան:6

Աղոթքը՝ անընդհատ աղոթքը, կարող է մեզ կապել Աստծո՝ հանգստության և խորհրդի մեր մեծագույն աղբյուրի հետ: «Միշտ աղոթիր, որ կարողանաս հաղթող դուրս գալ» (ՎևՈւ 10.5): «Սակայն լարելով ողջ ուժերս՝ կանչելու առ Աստված, որ ազատեր ինձ» ահա թե ինչպես է երիտասարդ Ջոզեֆ Սմիթը նկարագրում այն մեթոդը, որը նա օգտագործեց Սրբազան պուրակում հակառակորդին դիմադրելու իրեն կարծանելուց (ՋՍ-Պ 1.16):7

Առանց մեր Երկնային Հոր հանդեպ հավատքի մենք չենք կարող հաջողություն ունենալ: Հավատքը մեզ պատկերացում է տալիս, թե ինչ կարող է պատահել, հույս է տալիս ապագայի հանդեպ և լավատեսություն՝ մեր ներկա խնդիրներում: Որտեղ կա հավատք, մենք չենք կասկածում աշխատանքի վերջնական հաջողությանը:8

Բոլոր մարդկանցից առավել, մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր, պետք է ամենալավատեսականը լինենք և ամենաքիչ վատատեսականը: Քանի որ, չնայած մենք գիտենք, որ «խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից, և դևը զորություն պիտի ունենա իր իսկ տիրապետության վրա», մենք հավաստիացում ունենքնաև, որ «Տերը զորություն պիտի ունենա իր սրբերի վրա և պիտի թագավորի նրանց մեջ» (ՎևՈւ 1.35–36):

Համոզվածությամբ, որ Եկեղեցին անձեռնմխելի պիտի մնա Աստծո հետ ղեկավարվելով գալիք վտանգավոր այդ ժամանակներում, մեր անձնական պատասխանատվությունն է դառնում հոգալը, որ մեզանից յուրաքանչյուրը հավատարիմ մնա Եկեղեցուն և նրա ուսմունքներին: «Բայց ով որ կմնա հաստատուն և չի հաղթվի, նա կփրկվի» (ՋՍ—Մ 1.11):9

2

Երջանկությունը պետք է վաստակել օրեցօր, բայց դրա համար արժե ջանք թափել:

Մենք իրականում պատճառ չունենք անհանգստանալու: Ապրեք ավետարանով, պահեք պատվիրանները: Ասեք ձեր աղոթքները ձեր տանը գիշերը և առավոտյան: Պահպանեք Եկեղեցու չափանիշները: Փորձեք ապրել հանգիստ և զվարթ: Երջանկությունը պետք է վաստակել օրեցօր, բայց դրա համար արժե ջանք թափել:10

Երբ Ջորջ Ա. Սմիթը շատ հիվանդ էր, նրան այցելեց իր զարմիկը՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը: Տանջահար մարդը գրեց. «Նա [Մարգարեն]» ասաց ինձ, որ ես երբեք չպետք է հուսալքվեմ, ինչ դժվարություններ էլ որ ինձ շրջապատեն: Եթե ես սուզվեմ Նովա Սքոթիայի ամենախորը փոսը և բոլոր Ռոքի լեռները դիզվեն իմ վրա, ես չպետք է հուսահատվեմ, այլ ապավինեմ, հավատք գործադրեմ, և քաջությունս պահպանեմ և ես դուրս կգամ այդ կույտի միջից և կհասնեմ գագաթին …

Կան ժամանակներ, երբ դուք ուղղակի պետք է արդարակեցությամբ դիմանաք և հաղթեք դևին, մինչև նրա ընկճախտի ոգին հեռանա ձեզանից: Ինչպես Տերն է ասել Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ:

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի» (ՎևՈւ 121.7–8):

Ազնիվ նախաձեռնություններում աննկուն լինելը, նույնիսկ, երբ շրջապատված եք ընկճախտի ամպով, ի վերջո ձեզ դուրս կբերի գագաթին արևաշողի մեջ: Նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ դիմակայում էր այդ գերագույն ստուգարքին՝ ժամանակավորապես միայնակ թողնված լինելով մեր Հոր կողմից խաչելության ընթացքում, շարունակեց կատարել իր տքնաջան աշխատանքը մարդկանց զավակների համար և դրանից ոչ շատ անց նա փառավորվեց և ստացավ ուրախության լրիվություն: Մինչ դուք անցնում եք ձեր փորձությունը, դուք կարող եք հիշել ձեր անցյալ հաղթանակները և հաշվել օրհնությունները, որոնք դուք ունեք, անխախտ հույսով , որ ավելի մեծերն են հետևելու, եթե հավատարիմ լինեք: Եվ դուք կարող եք ունենալ այդ ամուր գիտելիքը, որ ուրույն ժամանակին Աստված կսրբի բոլոր արցունքները և որ «ինչ որ աչք չտեսաւ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար» (Ա Կոր. 2.9):11

Եղե՛ք զվարթ, ինչ էլ որ դուք անեք: Ապրե՛ք ուրախ: Ապրե՛ք երջանիկ: Ապրեք խանդավառությամբ, գիտենալով, որ Աստված չի բնակվում տխրության և մելամաղձոտության մեջ, այլ լույսի և սիրո մեջ:12

Նկար
A family sitting together in the Brigham Young Historic Park. They are sitting on white chairs set up for a concert in the park.

«Երջանիկ ապրել նշանակում է աճել հոգևոր ուժով դեպի կատարելություն»:

3

Երկնային Հայրն ուզում է, որ մենք երջանիկ լինենք և Նա կօրհնի մեզ, երբ մենք հետևենք մեզ համար Նրա կամքին:

«Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): Մեր Երկնային Հայրը կամենում է, որ մենք երջանիկ լինենք: Բայց չկա երջանկություն չափանիշներն իջեցնելու միջոցով: Չկա երջանկություն, երբ դուք ձախողվում եք ապրել ձեր համոզմունքների համաձայն՝ համաձայն նրա, ինչ դուք գիտեք, որ ճիշտ է: Այնքան հեշտ է ձևավորել սովորույթ ուղղակի թեթևակիորեն նայել որոշ բաների: Այնքան հեշտ է մեղք գտնելու կամ քննադատելու սովորույթ ձևավորել՝ մեր սրտերում վերապահումներ ունենալով Եկեղեցու որոշ բաների վերաբերյալ: Այնքան հեշտ է մի փոքր դառնանալ, իսկ հետո մեր մեջ պահել, տխրել և տրտում դեմք ընդունել: Տխուր դեմքը երբեք չի հաղթանակել ո՛չ պատերազմում, ո՛չ էլ սիրո մեջ:13

Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ երջանկությունն այստեղ և այժմ բաղկացած է ազատորեն, սիրովև ուրախությամբ Աստծո կամքը մեր կյանքում ընդունելով և կատարելով՝ բոլոր ուղիներում և բոլոր գործերում՝ թե՛ մեծ, թե՛ փոքր: Ապրել կատարյալ ձևով նշանակում է ապրել երջանիկ: Երջանիկ ապրել նշանակում է աճել հոգևոր ուժով դեպի կատարելություն: Յուրաքանչյուր գործողություն, որը կատարվում է Աստծո կամքի համաձայն այդ աճի մի մասն է կազմում: Եկեք չմասնատենք մեր կյանքը: Եկեք միավորենք մեր կյանքերը, արհամարհելով շինծու պատվոգրերը և փառաբանությունները, որոնք չեն գալիս Աստծո հավանությամբ: Եկեք հիշենք, որ մեր ուժի և երջանկության իսկական աղբյուրը մարդկային մտահորիզոնից կամ հանգամանքներից վեր է:14

Մենք պետք է սովորենք և կրկին սովորենք, որ միայն Տիրոջ կողմից ուսուցանած սիրո ավետարանը ընդունելու և ապրելու միջոցով և միայն Նրա կամքը կատարելու միջոցով մենք կարող ենք արձակել տգիտության և կասկածի կապանքները, որոնք կապում են մեզ: Մենք պետք է սովորենք այս պարզ, փառահեղ ճշմարտությունը, որպեսզի կարողանանք վայելել Հոգու քաղցր ուրախություններն այժմ և հավերժորեն: Մենք պետք է կորցնենք մեզ՝ Նրա կամքը կատարելով: Մենք պետք է Նրան առաջին տեղում դնենք մեր կյանքում: Այո, մեր օրհնությունները բազմապատկվում են, երբ մենք կիսվում ենք Նրա սիրով մեր մերձավորի հետ:15

«Եղբարք, – ասել է Պողոսը, – բայց մեկ բան կայ, ետեւի բաները մոռանալով դէպի առաջի լինողներն եմ նկրտում,

Հետևում եմ դէպի նպատակը` Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպ. Գ.13–14:):

Թող ձեր մտքերը լցված լինի Տիրոջը նման լինելու նպատակով և դուք դուրս կհանեք ճնշող մտքերը, երբ մտահոգված ձգտեք ճանաչել Նրան և կատարեք Նրա կամքը: «Թող այս միտքը լինի ձեզանում», ասել է Պողոսը (Փիլիպ. Բ.5): «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում», ասել է Հիսուսը (ՎևՈւ 6.36): Եվ ինչ կհետևի, եթե մենք անենք: «Դու կպահես նրան կատարյալ խաղաղության մեջ, ում միտքը մնում է քեզանում» (Եսայ. ԻԶ.3):16

Մենք երբեք մենակ չենք լինի, եթե ապրենք այնպես, ինչպես պետք է, որովհետև մեր Հայրը միշտ մեզ հետ կլինի օրհնելու մեզ: Նա ուզում է, որ մենք հաջողակ լինենք: Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք: Նա ուզում է, որ մենք հասնենք լավ նպատակներին, որոնք մենք դրել ենք: Նա կանի իր մասը, եթե մենք անենք մեր մասը:17

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչո՞ւ եք կարծում որ հավատքն առ Աստված տալիս է մեզ «հույս ապագայի համար և լավատեսություն մեր ներկա հանձնարարություններում: Բաժին 1-ի ո՞ր խոսքերով կարող եք կիսվել որևէ մեկի հետ, ով ձգտում է ներքին խաղաղության: Ինչո՞ւ եք ընտրում այդ բառերը:

  • Երբ դուք վերանայեք բաժին 2-ը, մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք պետք է «արդարությամբ դիմանաք» ձախորդության ժամանակ: Մտածեք թե ի՞նչ եք դուք ձեռք բերել այդ փորձառությունից: Ի՞նչ ուղիներով է Տերն օգնում մեզ, երբ մենք հոժար ենք հավատարմորեն դիմանալ փորձություններին:

  • Թվեք մի քանի փորձառություններ, որոնք օգնել են ձեզ իմանալ, որ Երկնային Հայրը կամենում է, որ դուք երջանիկ և հաջողակ լինեք: Ինչո՞ւ եք կարծում «երջանկությունն այստեղ և այժմ բաղկացած է… մեզ համար Աստծո կամքն ընդունելուց» (տես բաժին 3-ը):

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս ԺԱ.28–30, Հովհաննես ԺԴ.27, ԺԶ.33, Գաղատացիս Ե.22, Մոսիա 2.41, Մորոնի 9.25–26, ՎևՈւ 101.11–16

Օգնություն ուսումնասիրողին

«Պատկերացում կազմեք, արագ կարդալով գիրքը, գլուխը կամ վերանայելով վերնագրերը: Աշխատեք հասկանալ համատեքստը և պատմական իրավիճակը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], էջ 26): Մտածեք կարդալ գլուխը կամ հատվածը մեկ անգամից ավելի, որպեսզի կարողանաք ավելի խորպես հասկանալ այն: Երբ դա անեք, դուք կարող եք բացահայտել խորը ներըմբռնումներ:

Հղումներ

  1. A Labor of Love: The 1946 European Mission of Ezra Taft Benson (1989), 64, 65.

  2. A Labor of Love, 65.

  3. “Receive All Things with Thankfulness,” New Era, Nov. 1976, 7–8.

  4. Neal A. Maxwell, Wherefore, Ye Must Press Forward (1977), 69.

  5. The Teachings of Ezra Taft Benson (1988),68.

  6. The Teachings of Ezra Taft Benson 68.

  7. “Do Not Despair,” Ensign, Oct. 1986, 2.

  8. The Teachings of Ezra Taft Benson 67.

  9. “Do Not Despair,” 2.

  10. The Teachings of Ezra Taft Benson 342.

  11. “Do Not Despair,” 4–5; the statement by Joseph Smith is found in Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 235.

  12. The Teachings of Ezra Taft Benson 339.

  13. The Teachings of Ezra Taft Benson 361.

  14. The Teachings of Ezra Taft Benson 339.

  15. The Teachings of Ezra Taft Benson 360.

  16. «Մի հուսահատվեք» 5:

  17. The Teachings of Ezra Taft Benson 385.