Նախագահների ուսմունքները
Գլուխ 10. Հեղեղել երկիրը և մեր կյանքը Մորմոնի Գրքով


Գլուխ 10

Հեղեղել երկիրը և մեր կյանքը Մորմոնի Գրքով

«Գրքի մեջ մի զորություն կա, որը սկսում է թափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք այդ գրքի լուրջ ուսումնասիրությունը»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

1989 թ. ապրիլի գերագույն համաժողովում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մի ուղերձ ընթերցեց Էզրա Թաֆտ Բենսոնի կողմից՝ ուղղված Եկեղեցու երեխաներին: Ուղերձում Նախագահ Բենսոնն ասել է.

«Ես գիտեմ, որ դուք կարդում եք Մորմոնի Գիրքը, քանի որ ես ստացել եմ հարյուրավոր նամակներ ձեզանից, որոնք ասում են ինձ, որ դուք կարդում եք այս սրբազան գիրքը: Դա ինձ ստիպում է արտասվել ուրախությունից, երբ ես լսում եմ դա: …

«Որքան գոհ եմ լսել Մորմոնի Գրքի հանդեպ ձեր սիրո մասին: Ես էլ եմ սիրում այն և Երկնային Հայրը կամենոււմ է, որ դուք շարունակեք սովորել Մորմոնի Գրքից ամեն օր: Դա Երկնային Հոր հատուկ նվերն է ձեզ: Հետևելով դրա ուսմուքներին, դուք կսովորեք կատարել մեր Հոր կամքը, որ Երկնքում է:1

Ողջ Եկեղեցում Վերջին Օրերի Սրբերն ականջ դրեցին Մարգարեի խորհրդին: Հետևյալ պատմությունները տալիս են օրինակներ այն օրհնությունների վերաբերյալ, որոնք եկան նրանց, ովքեր պատասխանեցին Նախագահ Բենսոնի կոչին «հեղեղելու աշխարհը և [իրենց] կյանքը Մորմոնի Գրքով»:2

«Նա չի կարող լուրջ լինել, – մտածեց Մարգո Մերրիլը… երբ առաջին անգամ լսեց Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնին խնդրելիս, որ ծնողները կարդան Մորմոնի Գիրքն իրենց երեխաներին: – Իմ երեխաներն ընդամենը վեց, հինգ և երկու տարեկան են: Ես ուղղակի կվատնեմ իմ ժամանակը և համբերությունը»:

Եղբայր և Քույր Մերրիլը համենայն դեպս որոշեցին փորձել կարդալ Մորմոնի Գիրքն իրենց երեխաների հետ: Երբ նրանք հասան Նեփիի պատմությանը և նրա աղեղը կոտրելուն, վեց տարեկան Մելիսան հիվանդացավ թոքաբորբով:

«Չնայած հիվանդ էր, Մելիսան աղերսում էր ինձ թույլ տալ, որ դպրոց գնա, – [ասաց] Մարգոն: – Նա ասում էր, որ եթե ինքը չգնար դպրոց, նրա ընկերուհի Պամելան, որն ուրիշ Եկեղեցու անդամ էր, չէր իմանա, թե ինչ եղավ Նեփիի հետ: Ապա Մելիսան հեկեկաց և ընկավ գիրկս: Ես չորացրեցի նրա արցունքները և առաջարկեցի, որ նա զանգահարեր հեռախոսով և պատմեր նրան, թե ինչ էր պատահել Նեփիի հետ:

«Երբ ես լսեցի Մելիսային մանրամասնորեն պատմելիս Նեփիի ջարդված աղեղի հետ կապված դեպքը, ես հիշեցի ոչ վաղ անցյալում ունեցած իմ մտքերն այն մասին, թե կվատնեի ժամանակս և համբերությունս՝ կարդալով Մորմոնի Գիրքն իմ փոքրիկ երեխաներին: Օ՜հ, ինչպես էի ես թերագնահատել Մորմոնի Գրքի դասերը նրանց սովորելու ունակությունը»:3

Հովարդ Ջ. Մաքոմբերը Բ խորհրդածել էր Նախագահ Բենսոնի երկիրը Մորմոնի Գրքով հեղեղելու հորդորի մասին: Նա զարմանում էր. «Ինչպե՞ս կարող եմ որպես անհատ այդպիսի հեղեղման նշանակալի մասը լինել:

Ապա մի գիշեր, – ասում է Եղբայր Մաքոմբերը, – երբ խորհում էի այս խնդրի շուրջ, ես հասկացա, որ կարող էի յուրաքանչյուր անձնավորության հնարավորություն տալ ստանալու Մորմոնի Գրքի մի օրինակ:

Բայց խնդիրը նրանում էր, որ նրանք գիտեին ինձ: Նրանք գիտեին իմ շան մասին, որը խիստ հաճախ էր հաչում և առավոտյան շատ վաղ: Նրանք գիտեին, որ իմ բակը շրջակայքում ամենալավ խնամվածներից չէր: Նրանք գիտեին իմ թերությունները՝ որպես հարևան. նրանք, հավանաբար, ինձ կմերժեին:

Ես որոշեցի հավատք դրսևորել և ամեն դեպքում գործել: Ես առաջարկելու էի գիրքը, եթե նրանք նույնիսկ դեն շպրտեին այն կամ թույլ տային, որ դարակում փոշի հավաքվեր տարիներ շարունակ: Այնուամենայնիվ, ես պարզեցի, որ ինքս բացասական էի մտածում, ես գրեթե համոզել էի ինքս ինձ, որ իմ ջանքերն անարդյունք էին լինելու:

«Հետո ես հիշեցի, որ ես իմ հարևաններին առնվազն այնքան լավ գիտեի, որքան նրանք ինձ գիտեին: Մի քանիսը կասկածելի կատակներ էին պատմել համայնքի զարգացման վերջին ժողովում և մի քանիսն էլ խիստ շատ էին խմել հարևանության հետ վերջին խորովածի ժամանակ: Ոմանք թվում էր քիչ նպատակներ ունեին իրենց կյանքում: Ես զարմանում եմ, թե ինչ կդառնայի, եթե Եկեղեցու անդամ չլինեի, կամ եթե երբեք Մորմոնի Գրքի մասին լսած չլինեի: Հստակորեն, այս գիրքը կկարողանար օգնել նրանց, ովքեր կկամենային հնարավորություն տալ նրան:

Այսպիսով, ես կապ հաստատեցի իմ փողոցից ամեն մեկի հետ և առաջարկեցի նրանց Մորմոնի Գրքի մի օրինակ, և նրանք բոլորը շնորհակալություն հայտնեցին ինձ: Դա այնքան լավ առաջ գնաց, որ ես գնացի մյուս փողոցը, ավարտեցի սահմանակից փողոցը և անցա հաջորդ փողոցին: Երբ ավարտեցի, ես այցելել էի 104 տուն և բաժանել քառասուն գիրք:

Մորմոնի Գրքի օրինակներ ծանոթներին առաջարկելը սկսեց հեշտ դառնալ:

Ժամանակի ընթացքում ես տվեցի Մորմոնի Գրքի օրինակներ իմ բոլոր յոթանասունհինգ աշխատողներին իմ աշխատանքի վայրում: Նրանցից քսանհինգն անցան միսիոներական զրույցները: Յոթը հետագայում մկրտվեցին և չորս երեխաներ, ովքեր պատկանում էին իմ աշխատակիցներին, նույնպես միացան Եկեղեցուն: Մի մարդ անցավ երկու զրույց, իսկ հետո կորցրեց Եկեղեցին ուսումնասիրելու հետաքրքրությունը: Յոթ ամիս անց, երբ նա տեղափոխվել էր աշխատելու մեկ այլ ընկերությունում, նա զանգեց ասելու ինձ, որ նա կարդում էր Մորմոնի Գիրքը և հասկացել էր, որ զգում էր Հոգու մեղմ, խաղաղ ազդեցությունը, ճիշտ ինչպես ես էի նկարագրել այն: Նա կրկին մասնակցեց միսիոներական զրույցներին և մկրտվեց:

Ես սիրում եմ Մորմոնի Գիրքը: Ես մտածում եմ դրա մասին, որպես Տիրոջ հրավիրատոմս և ես զարմացած եմ, թե որքան հեշտ է սկսել հոգևոր հեղեղը դրա միջոցով անձնական մասշտաբով: Երբ մենք անում ենք Տիրոջ աշխատանքը, մենք ստանում ենք Նրա օգնությունը»:4

Մեկ այլ անդամ պատմեց այն փոխակերպման մասին, որ տեղի ունեցավ իր վկայության մեջ, երբ նա հետևեց Նախագահ Բենսոնի Մորմոնի Գիրքը կարդալու խորհրդին. «Երբ Նախագահ Բենսոնը կոչ արեց մեզ կարդալ Մորմոնի Գիրքը, ես տասնհինգ տարեկան էի: Ես արդեն սուրբ գրությունների հավատարիմ կարդացող էի, կենտրոնանալով մեծամասամբ Նոր Կտակարանի վրա: Բայց Նախագահ Բենսոնի հորդորով ես սկսեցի ուսումնասիրել ամեն օր Մորմոնի Գիրքը: Դա ինձ համար մեծ շրջադարձային կետ էր: Նոր Կտակարանը սովորեցրեց ինձ Հիսուս Քրիստոսի երկրային ծառայության մասին և ես միշտ երախտապարտ կլինեմ դրա համար: Բայց ես կարիք ունեի խորության, որը եկավ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից: Մինչ Աստվածաշունչն օգնեց ինձ իմանալ, թե ինչ արեց Հիսուսը մարդկանց համար Սուրբ Երկրում, Մորմոնի Գիրքը տվեց ինձ խորը հասկացողություն, թե Նա ինչ է արել ինձ համար: Մորմոնի Գրքի ուսումնասիրության միջոցով ես վկայություն ձեռք բերեցի իմ Փրկչի անսահման Քավության մասին: Եվ հետագայում, երբ ես ճգնաժամ ապրեցի, որը փորձեց իմ հավատքը, ես վերադարձա դեպի Մորմոնի Գիրքը՝ մխիթարության և ուժի համար: Այժմ ես երբեք չեմ բաց թողնում մի օր իսկ՝ առանց կարդալու Մորմոնի Գիրքը:5

Նկար
Depicts the angel Moroni at left appearing to a kneeling Joseph Smith who has the newly unearthed gold plates lying at his right side. [Supplied title]

Միլիոնավոր մարդիկ են եկել դեպի Քրիստոս այն գրքում գտնվող ճշմարտությունների շնորհիվ, որը Մորոնին հանձնեց Ջոզեֆ Սմիթին:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Մորմոնի Գիրքը գրվել է մեզ համար.

Մորմոնի Գիրքը… գրվել է մեր օրերի համար: Նեփիացիները երբեք չեն ունեցել այդ գիրքը, ոչ էլ Լամանացիներն են ոնեցել հին ժամանակներում: Այն նախատեսված է եղել մեզ համար: Մորմոնն այն գրել է Նեփիացիների քաղաքակրթության մայրամուտին: Աստծո ոգեշնչման ներքո, ով տեսնում է ամեն ինչ սկզբից ի վեր, նա կրճատեց դարերով գրված արձանագրությունները, ընտրելով այն պատմությունները, քարոզներն ու իրադարձությունները, որոնք կլինեին ամենաօգտակարը մեզ համար:

Մորմոնի գրքի հիմնական գրողներից յուրաքանչյուրը վկայել է, որ գրում է գալիք սերունդների համար… Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այս կամ այն հատվածն իր գրառումների մեջ: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրը և այս դարաշրջանում»:

Եվ օրինակը օրինակի ետևից երևում է, թե ինչպես այդ հարցը կստանա իր պատասխանը: Օրինակ՝ Մորմոնի Գրքում մենք գտնում ենք Երկրորդ Գալստին պատրաստվելու մի օրինակ: Գրքի մի նշանակալից մաս գրված է Ամերիկա Քրիստոսի գալստից առաջ ընկած մի քանի տասնամյակների մասին: Այդ ժամանակահատվածի ուշադիր ուսումնասիրությունը մեզ օգնում է հասկանալ, թե ինչու ոմանք կործանվեցին սաստիկ դատաստանների մեջ, որոնք նախորդեցին Նրա գալստյանը, և ինչը բերեց մյուսներին` տաճարի մոտ, Լիառատ երկրում, որպեսզի նրանք կարողանային իրենց ձեռքերով շոշափել Նրա ձեռքերի և ոտքերի վերքերը:

Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, թե ինչպես էին Քրիստոսի աշակերտներն ապրում պատերազմի ժամանակ: Մորմոնի Գրքում մենք տեսնում ենք գաղտնի խմբակցությունների գործած չարիքները և դրանց սարսափեցնող իրականությունը: Մորմոնի Գրքում մենք գտնում ենք դասեր` ուրացությանը և հալածանքին դիմակայելու համար: Մենք շատ բան ենք սովորում միսիոներական աշխատանքի մասին: Եվ առավել պարզ, քան որևէ այլ գրքում, մենք Մորմոնի Գրքում տեսնում ենք նյութապաշտության և մեր սրտերն աշխարհի բաների վրա դնելու վտանգները: Կարո՞ղ է որևէ մեկը կասկածել, որ այս գիրքը նախատեսված է եղել մեզ համար, և որ նրանում մենք կգտնենք մեծ զորություն, մեծ սփոփանք և մեծ պաշտպանություն:6

2

Երբ ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքն ամեն օր, գրքի զորությունը հորդում է դեպի մեր կյանք:

Դա այն պատճառով չէ միայն, որ Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ ճշմարտությունը, թեև դա իսկապես ճիշտ է: Դա միայն այն պատճառով չէ, որ Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին, թեև դա նույնպես ճիշտ է: Այլ կա ավելի մեծ պատճառ: Գրքում կա մի զորություն, որը սկսում է ներթափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք լուրջ ուսումնասիրել այդ գիրքը: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ դիմակայելու գայթակղությանը: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ խուսափելու խաբեությունից: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ մնալու նեղ և անձուկ արահետում: Սուրբ գրությունները կոչվում են «կյանքի խոսքեր» (ՎևՈւ 84.85), և դա առավելապես ճշմարիտ է Մորմոնի Գրքի համար: Երբ դուք սկսեք կյանքի խոսքերի քաղց և ծարավ զգալ, դուք կգտնեք դա այդ գրքում՝ ավելի ու ավելի առատությամբ:7

Մարդիկ հնարավոր է խաբեն միմյանց, բայց Աստված չի խաբում մարդկանց: Ուստի, Մորմոնի Գիրքն առաջարկում է լավագույն ստուգարքը դրա ճշմարտացիությունը որոշելու համար՝ այսինքն, կարդալ այն և ապա հարցնել Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է [տես Մորոնի 10.4]: …

Հետևաբար, սա գերագույն հավաստիացում է սրտով ազնիվների համար՝ իմանալու անձնական հայտնությամբ Աստծուց, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Միլիոնավոր մարդիկ ստուգել են այդ խոստումը և գիտեն դրա ճշմարտացիության մասին և միլիոնավոր մարդիկ կիմանան դա ապագայում:

Այժմ հոգին, ինչպես նաև մարմինը, կարիք ունեն մշտական սնուցման: Երեկվա ճաշը բավական չէ, որ բավարարի այսօրվա պահանջները: Այդպես նաև «ամենաճիշտը երկրի վրա եղած բոլոր գրքերից» ինչպես Ջոզեֆ Սմիթն է կոչել, այն ոչ հաճախ կարդալը, բավարար չէ (History of the Church, 4:461):

Ոչ բոլոր ճշմարտություններն են հավասար նշանակության, ոչ էլ բոլոր սուրբ գրություններն են նույն արժեքի: Հոգին սնուցելու ուրիշ ինչ ավելի լավ ուղի կա, քան հաճախ սնվելը այն գրքից, որի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (History of the Church, 4.461):8

Արդյո՞ք հավերժական հետևանքները կախված են այս գրքի հանդեպ մեր վերաբերմունքից: Այո՛, կա՛մ ի օրհնություն մեզ, կա՛մ ի դատապարտություն մեզ:

Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պետք է այս գրքի ուսումնասիրությունը դարձնի ողջ կյանքի նպատակ: Հակառակ դեպքում նա իր հոգին դնում է վտանգի տակ և անտեսում այն, ինչը կարող էր տալ հոգևոր և մտավոր միասնություն իր ողջ կյանքի համար: Տարբերություն կա այն նորադարձի միջև, ով ամրանում է Քրիստոսի վեմի վրա՝ Մորմոնի Գրքի միջոցով, և մնում ամուր բռնած երկաթյա ձողից, և մյուսի միջև, որը չի մնում ամուր բռնած:9

Մենք ունենք աճող թվով մարդիկ, ովքեր համոզվել են Մորմոնի Գրքի միջոցով, որ Հիսուսը Քրիստոսն է: Այժմ մենք կարիք ունենք աճող թվով մարդկանց, ովքեր կկամենան օգտագործել Մորմոնի Գիրքը Քրիստոսին նվիրված դառնալու համար: Մենք պետք է համոզվենք և նվիրվենք:

… Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եկեք կարդանք Մորմոնի Գիրքը և համոզվենք, որ Հիսուսը Քրիստոսն է: Եկեք անընդհատ վերընթերցենք Մորմոնի Գիրքը, որպեսզի կարողանանք ավելի լիովին մոտենալ Քրիստոսին, նվիրվել Նրան, կենտրոնանալ Նրա վրա և կլանվել Նրանով:

Մենք հանդիպում ենք հակառակորդին ամեն օր: Այս դարի մարտահրավերները կմրցակցեն անցյալի հետ և այդ մարտահրավերները կաճեն՝ ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես: Մենք պետք է մոտ լինենք Քրիստոսին, մենք պետք է ամեն օր վերցնենք Նրա անունը մեզ վրա, միշտ հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները:10

3

Մենք պետք է հեղեղենք երկիրը և մեր կյանքը Մորմոնի Գրքով:

Մենք յուրաքանչյուրս պետք է ստանանք մեր սեփական վկայությունը Մորմոնի Գրքի մասին Սուրբ Հոգու միջոցով: Այդ ժամանակ մեր վկայությունը, միացած Մորմոնի Գրքի հետ պետք է կիսել մյուսների հետ, որպեսզի նրանք ևս կարողանան իմանալ Սուրբ Հոգու միջոցով դրա ճշմարտացիության մասին:11

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կպատահեր աճող թվով Մորմոնի Գրքի օրինակներով աճող թվով միսիոներների ձեռքերում, ովքեր գիտեն ինչպես օգտագործել այն և ովքեր ծնվել են Աստծուց: Երբ դա պատահի, մենք կունենանք հոգիների առատ բերքահավաք, որը խոստացել է Տերը:12

Նկար
Elder missionaries giving an elderly man a Book of Mormon.

«Ես կանխատեսություն ունեմ երկիրը Մորմոնի Գրքով հեղեղելու վերաբերյալ»:

Ես ունեմ համոզմունք. Որքան ավելի շատ ուսուցանենք և քարոզենք Մորմոնի Գրքից, այնքան ավելի շատ կգոհացնենք Տիրոջը և ավելի մեծ կլինի մեր խոսելու զորությունը: Այդ անելով, մենք մեծ չափով կավելացնենք մեր նորադարձների թիվը, ինչպես Եկեղեցու ներսում այնպես էլ նրանց մեջ, ովքեր քարոզում են… Ուրեմն մեր առաջադրանքն է՝ ուսուցանել ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչում են և Մորմոնի Գրքում: «Սրանք կլինեն նրանց ուսուցումները, երբ նրանք ուղղորդվեն Հոգու կողմից» (ՎևՈւ 42.13):13

Մորմոնի Գիրքն այն գործիքն է, որով Տերը նախատեսել է «սրբել երկիրը, ասես ջրհեղեղով, [Իր] ընտրյալներին հավաքելու համար» (Մովսես 7.62): Այս սուրբ գրության այս հատորը պետք է դառնա ավելի կենտրոնական մեր քարոզելում, մեր ուսուցանելում և մեր միսիոներական աշխատանքում:

… Էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների և աշխարհում տպագրված խոսքի մասսայական բաշխման այս դարում Աստված հաշվետու կդարձնի մեզ, եթե մենք այժմ չտարածենք Մորմոնի Գիրքը՝ հավերժացնելով այն:

Մենք ունենք Մորմոնի Գիրքը, մենք ունենք անդամներին, մենք ունենք միսիոներներ, մենք ունենք ռեսուրսներ, իսկ աշխարհն ունի կարիքը: Այժմ է ժամանակը:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր մենք հազիվ թե խորամուխ լինենք Մորմոնի Գրքի զորությանը, ոչ էլ դրա աստվածային դերին, որ պետք է խաղա, ոչ էլ այն չափին, որով այն պետք է շարժվի: …

Ես կոչ եմ անում մեզ բոլորիս աղոթքով մտածել քայլեր կատարել, որոնք մենք կարող ենք անհատապես անել՝ բերելու այս նոր վկայությունը Քրիստոսի մասին ավելի լիովին մեր սեփական կյանք և մի աշխարհ, որն այնքան հուսահատորեն դրա կարիքն ունի:

Ես կանխատեսություն ունեմ փոխված տների, աշխույժ դասարանների և Մորմոնի Գրքի ուղերձներով բոցավառված աշակերտների վերաբերյալ:

Ես կանխատեսություն ունեմ տնային ուսուցիչների և այցելող ուսուցիչների, ծխի և ճյուղի պաշտոնյաների և ցցի ու միսիայի ղեկավարների կողմից Մորմոնի Գրքի վերաբերյալ, որպես երկրի երեսին ամենաճշմարիտ գիրք մեր ժողովրդին խորհուրդ տալու մասին:

Ես կանխատեսություն ունեմ Մորմոնի Գրքի հիանալի կերպարների և հրաշալի թեմաների շուրջ կինոֆիլմեր թողարկելու, թատերական ներկայացումներ դնելու, գրականության, երաժշտության և նկարչության մեջ օգտագործելու մասին:

Ես կանխատեսություն ունեմ Մորոմոնի գրքից հարյուրավոր հատվածներ անգիր սովորած հազարավոր միսիոներների միսիոներական դաշտ գնալու մասին, որպեսզի նրանք կարողանան սնուցել հոգեպես սովահար աշխարհի կարիքները:

Ես կանխատեսություն ունեմ Մորմոնի Գրքի կանոններում մնալու միջոցով ողջ Եկեղեցին Աստծուն ավելի մոտենալու մասին:

Իսկապես, ես կանխատեսություն ունեմ երկիրը Մորոմոնի Գրքով հեղեղելու մասին:14

Ցանկանում եմ գովաբանել ձեզ հավատարիմ Սրբեր որ ձգտում եք հեղեղել երկրագունդը և ձեր կյանքերը Մորմոնի Գրքով: Մենք պետք է առաջ շարժվենք՝ հավերժացնելով Մորմոնի Գիրքը, ոչ միայն ավելի շատ օրինակներ տարածելով, այլ նաև նրա սքանչելի պատգամները մեր մեջ և երկրագնդով մեկ համարձակորեն տարածելով:15

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Բաժին 1-ում վերանայեք Նախագահ Բենսոնի խորհուրդը, թե ինչպես ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Ինչպե՞ս կարող է այս խորհուրդն օգնել մեզ դիմակայել մարտահրավերներին: Որո՞նք են այն մի քանի հատվածները, որոնք կապված են մարտահրավերների հետ, որոնց մենք դիմակայում ենք:

  • Ի՞նչ ուղիներով եք տեսել բաժին 2-ում թվարկվող խոստումների իրականացումը: Որո՞նք են այն մի քանի բաները, որ կարող ենք անել՝ կիսվելով Մորմոնի Գրքով մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքում այս խոստումների կարիքն ունեն:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «հեղեղել երկրագունդը և [մեր] կյանքը Մորմոնի Գրքով» (Որոշ օրինակների համար տես բաժին 3-ը):

Առնչվող սուրբ գրություններ

2 Նեփի 27.22, Մորմոն 8.26–41, Մորոնի 1.4, 10.3–5, տես նաև Մորմոնի Գրքի նախաբան

Օգնություն ուսումնասիրողին

Կարդալիս «ընդգծեք և նշեք խոսքերն ու արտահայտությունները, որպեսզի առանձնացնեք գաղափարները մեկ [հատվածում]… Լուսանցքներում գրեք սուրբ գրության հղումները, որոնք հստակեցնում են հատվածները, որոնք դուք ուսումնասիրում եք» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 23):

Հղումներ

  1. “To the Children of the Church,” Ensign, May 1989, 81–82.

  2. “Beware of Pride,” Ensign, May 1989, 4.

  3. LaRene Gaunt, “Does the Book of Mormon Count?” Ensign, June 1991, 20.

  4. Howard J. McOmber II, in “Finding Truth in the Book of Mormon,” Ensign, Jan. 1996, 10–11.

  5. Անունն անհայտ է, չտպագրված ձեռագիր:

  6. “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6–7.

  7. “The Book of Mormon—Keystone of Our Religion,” 7:

  8. “A New Witness for Christ,” Ensign, Nov. 1984, 6–7.

  9. “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 5.

  10. “Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 84, 85.

  11. “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987, 84.

  12. “Born of God,” Ensign, July 1989, 4.

  13. The Teachings of Ezra Taft Benson (1988), 58.

  14. “Flooding the Earth with the Book of Mormon,” Ensign, Nov. 1988, 4, 5–6.

  15. “Beware of Pride,” 4: