Նախագահների ուսմունքները
Գլուխ 14. Ամուսնություն և ընտանիք՝ կարգված Աստծո կողմից


Գլուխ 14

Ամուսնություն և ընտանիք՝ կարգված Աստծո կողմից

«Ընտանիքը մեր օրերի չարիքների դեմ Աստծո մեծագույն ամրոցներից է: Օգնեք ձեր ընտանիքն ամուր և մոտիկ ու արժանի պահել մեր Երկնային Հոր օրհնություններին»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Իրենց ամուսնության սկզբից ի վեր Էզրա և Ֆլորա Բենսոնները դարձրեցին իրենց տունն ու ընտանիքը իրենց գլխավոր առաջնահերթությունը: Երբ նրանց երեխաները փոքր էին, նրանք սկսեցին շեշտել, որ նրանք ուզում էին, որ իրենց ընտանիքը «դատարկ աթոռներ» չունենար հավերժություններում:1 Նախագահ Բենսոնը շեշտեց այս նույն ուղերձը որպես Եկեղեցու ղեկավար իր ծառայության ընթացքում: Նա ասաց.

«Աստված նախատեսել է, որ ընտանիքը հավերժական լինի: Ողջ իմ սրտով ես վկայում եմ այդ հայտարարության ճշմարտացիության մասին: Թող որ Նա օրհնի մեզ ամրացնել մեր տները և յուրաքանչյուր ընտանիքի անդամի կյանքը, որպեսզի ուրույն ժամանակին մենք կարողանանք զեկուցել մեր Երկնային Հորը Նրա սելեստիալ տանը, որ մենք բոլորս այնտեղ ենք՝ հայր, մայր, քույր, եղբայր, – բոլորս, ովքեր միմյանց համար թանկ ենք: Յուրաքանչյուր աթոռ զբաղված է: Մենք բոլորս ետ ենք վերադարձել տուն»:2

Նախագահ և Քույր Բենսոնի համար իրենց ընտանիքն ամրացնելու ջանքը սկսվեց իրենց ամուսնությունը ամրացնելուց: Նրանք սիրալիր էին և նվիրված, հավատարիմ և շիտակ: Չնայած նրանք հակված չէին վիճելու, նրանք հաճախ էին ունենում անկեղծ քննարկումներ:3 Նրանք բացարձակ վստահություն ունեին միմյանց հանդեպ, որը նրանք զգում էին իրենց ամուսնության մեծ ուժերից մեկն էր: «Ես երբեք, երբեք որևէ հարց չեմ ունեցել Ֆլորայի անձնվիրության վերաբերյալ», ասել է Նախագահ Բենսոնը:4

Նախագահ և Քույր Բենսոնն աջակցում և զորացնում էին միմյանց: «Ֆլորան ավելի մեծ պատկերացում ունի իմ և իմ ներուժի մասին, քան որևէ մեկ ուրիշը իմ կյանքում: Նրա հավատքը և աջակցությունը մեծ օրհնություն է եղել», ասել է Նախագահ Բենսոնը:5 Հաճախ, երբ նա անհամապատասխան էր զգում իր խստապահանջ պարտականություններին, Քույր Բենսոնը սրբում էր նրա արցունքները և մխիթարում նրան:6 Նա որոնում էր Տիրոջ օգնությունը նրան հաստատելու համար, և նա համախմբում էր երեխաներին անելու նույնը: «Հայրիկի համար շատ էինք աղոթում և ծոմ պահում», ասել է դուստր Բարբարան:7

Նկար
President Ezra Taft Benson with Sister Flora Smith Amussen Benson

Նախագահ և Քույր Բենսոնը միշտ անձնվեր և հավատարիմ էին միմյանց:

Իրենց ամուսնության ամուր հիմքի վրա կառուցելով Նախագահ և Քույր Բենսոնն ուսուցանում էին իրենց երեխաներին հավերժական ընտանիքի փոխհարաբերությունների կարևորության մասին: «Մեր ծնողներն անձնվիրության և սիրո խորը զգացումներ են սերմանել մեզ՝ երեխաներիս մեջ, – ասել է նրա որդի Մարկը: – Կարծում եմ այդպիսի մթնոլորտ ոչ թե ինքնաբերաբար է առաջանում տանը, այլ խրախուսվում և խթանվում է հոգատար և սիրառատ մոր և հոր կողմից»:8

Վարքի չափանիշը, որ Բենսոններն էին ակնկալում, ինչպես նաև առաջնահերթությունը, որ նրանք տալիս էին ընտանիքին, կենտրոնացած էր ավետարանի վրա: Նրանք աշխատում էին ստեղծել տուն, որտեղ սերն էր գերիշխում, որտեղ երեխաները սովորում էին և զարգանում և որտեղ նրանք ուրախ ժամանակ էին անցկացնում: Բենսոնները իրենց տունը կամենում էին սրբավայր լիներ աշխարհից: «Դա չի նշանակում մենք չէինք ունենում մաքառումներ, – ասել է որդի Ռիդը: – Մենք միշտ չէ որ միմյանց հետ լեզու էինք գտնում: Մենք միշտ չէ, որ անում էինք մեր տնային գործերը: Մենք երբեմն ստուգում էինք մայրիկի համբերությունը մինչև վերջին կետը: Բայց այդ բոլորով հանդերձ ընտանեկան միասնության զգացում կար, որով մենք փորձում էինք միասին աշխատել»:9 Քույր Բենսոնն ընդունում էր. «Ոչ մեկն էլ կատարյալ չէ: Մեր ընտանիքում մեր նպատակը միմյանց թերությունները չափազանցնելը չէ, այլ միմյանց խրախուսելը, որ բարեփոխվենք»:10

Բենսոնների երեխաները դեռ փոքր էին, երբ նրանց հայրը կանչվեց ծառայելու Տասներկու Առաքյալների Քվորում և նա մտահոգվում էր, թե ինչպես էր իր ուղևորությունների գրաֆիկն ազդելու նրանց հետ անցկացվող իր ժամանակի վրա: Նա գրել է իր օրագրում. « Եկեղեցու գործերով մեծածավալ ճամփորդությունները իմ ընտանիքից ինձ կհեռացնեն մեծ չափով… Ես անկեղծորեն հույս եմ փայփայում, որ կկարողանամ հավատարիմ լինել իմ ընտանիքին, նրանց Եկեղեցուն մոտ պահել, և, այնուամենայնիվ, կատարել իմ պարտականությունները, որպես Բարձրագույն Իշխանավորներից մեկը: Այս ես գիտեմ, որ հեշտ հարց չի լինելու»:11

Այն փաստը, որ սա հեշտ չէր լինելու, հուշեց Նախագահ Բենսոնին տքնաջանորեն աշխատել մոտիկ մնալու իր ընտանիքին: «[Իմ] կյանքի ամենաքաղցր, ամենահոգեպարար տպավորություններից և փորձառություններից մի քանիսը կապված են տան և ընտանեկան կապերի հետ», - ասել է նա:12

1957 թվականին Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարար Նախագահ Բենսոնը չորս շաբաթյա շուրջերկրյա ուղևորության մեկնեց՝ ստեղծելու առևտրական հնարավորություններ: Քույր Բենսոնը և Բեվերլի և Բոննի դուստրերն ուղեկցում էին նրանց: Նրանք այցելեցին 12 երկիր, որտեղ հանդիպեցին կառավարության ղեկավարների և այցելեցին հողատարածքներ, փախստականների բնակավայրեր և գյուղատնտեսական արտադրություններ: Նախագահ Բենսոնը զգում էր, որ ուղևորությունը բարեհաջող էր առևտրական հնարավորությունները մեծացնելու և նաև Եկեղեցու համար բարի կամք ստեղծելու տեսակետից: Երբ նրանք տուն վերադարձան, դուստր Բեթը սպասում էր, երբ ինքաթիռը վայրէջք կատարեց: Երբ նա տեսավ իր ծնողներին, նա արցունքն աչքերին վազեց դեպի նրանց: Նրա հայրը հասավ և գրկախառնվեց նրա հետ: Նա հիշում էր. «Աշխարհի բոլոր հրաշալիքներով [որ մենք տեսել էինք], այդ պահը հանկարծակի դարձավ լավագույնը ողջ ուղևորության ընթացքում»:13

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Ընտանիքն ամենակարևոր կազմակերպությունն է ժամանակի և հավերժության մեջ:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին համարում է ընտանիքը որպես ամենակարևոր կազմակերպություն ժամանակի և ողջ հավերժության մեջ: Եկեղեցին ուսուցանում է, որ ամեն ինչ պետք է կենտրոնացած լինի ընտանիքի մեջ և ընտանիքի շուրջ: Այն շեշտում է, որ ընտանեկան կյանքի պահպանումը ժամանակի և հավերժության մեջ ավելի բարձր դիրք ունի, քան բոլոր մյուս հետաքրքրությունները:14

Ոչինչ չի կարող բավականաչափ փոխարինել տանը: Նրա հիմքն այնքան հին է, որքան աշխարհը: Նրա առաքելությունն Աստծո կողմից է կարգվել:15

Ոչ մի ազգ երբևէ չի բարձրացել իր տներից վեր: Այս Եկեղեցին երբեք չի բարձրանա իր տներից վեր: Որպես ժողովուրդ՝ մենք ավելի լավը չենք, քան մեր հավաքատեղերը, մեր տները… Լավ տունն է հիմնաքարը, քաղաքակրթության անկյունաքարը: Այն պետք է պահպանվի, այն պետք է ամրացվի:16

Որոշ մարդիկ հարցնում են ինձ՝ որպես Եկեղեցու առաջնորդի, թե ինչո՞ւ ենք մենք այդքան շատ շեշտադրում տունը և ընտանիքը, երբ կան այդքան ավելի մեծ խնդիրներ մեր շրջապատում: Պատասխանն այն է, իհարկե, որ մեծ խնդիրները պարզապես արտացոլումն են անձնական և ընտանեկան խնդիրների:17

Ամուսնությունն ու ընտանեկան կյանքը կարգված են Աստծուց: Հավերժական իմաստով, փրկությունն ընտանեկան գործ է: Աստված ծնողներին պատասխանատու է համարում ընտանիքը խնամելու իրենց պարտականության համար: Դա ամենասրբազան պատասխանատվությունն է:18

2

Երջանիկ ամուսնություններում ամուսիններն ու կանայք սիրում և ծառայում են Աստծուն և միմյանց:

Անուսնությունը, տունը և ընտանիքն ավելին են, քան ընդամենը հասարակական հաստատություններ: Դրանք աստվածային են, ոչ թե մարդու կողմից ստեղծված: Աստված կարգեց ամուսնությունը հենց սկզբից ի վեր: Այդ առաջին ամուսնության արձանագրությունից, որը գրի է առնված Ծննդոց գրքում, Տերը տալիս է չորս կարևոր հայտարարություններ՝ առաջինը, որ տղամարդու համար լավ չէ մենակ լինել, երկրորդը, որ կինը ստեղծվել է լինելու տղամարդու համար օգնական, երրորդը, որ նրանք երկուսով պետք է լինեն մեկ մարմին, և չորրորդը, որ տղամարդը պետք է թողնի հորը և մորը և հարի իր կնոջը (տես Ծննդոց Բ.18, 24):

Հետագայում, կարծես թե ավելի վաղ հայտարարվածը վերահաստատելու համար, Տերն ասել է. «Արդ այն, որ Աստուած միաւորեց, թող մարդը չբաժանէ» (Մատթեոս ԺԹ.6): Նա նաև ասաց. «Սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի» (ՎևՈւ 42.22):19

Սուրբ գրություններն ասում են. «Ադամը սկսեց մշակել երկիրը… ինչպես որ ես՝ Տերս, պատվիրել էի նրան: Եվ Եվան՝ իր կինը, ևս տքնում էր նրա հետ»: Եվ Ադամն ու Եվան օրհնեցին Աստծո անունը, և նրանք բոլոր բաները հայտնի դարձրեցին իրենց որդիներին ու դուստրերին… Եվ Ադամն ու Եվան՝ իր կինը, չդադարեցին կանչել առ Աստված» (Մովսես 5.1–2, 4, 12, 16):

Այս ոգեշնչված արձանագրությունից մենք տեսնում ենք, որ Ադամն ու Եվան տվեցին մեզ ամուսնության փոխհարաբերության ուխտի մի կատարյալ օրինակ: Նրանք աշխատում էին միասին, նրանք երեխաներ ունեցան միասին, նրանք աղոթում էին միասին և նրանք ուսուցանում էին իրենց երեխաներին ավետարանը միասին: Սա է այն օրինակը, որ Աստված կամենում է բոլոր արդար տղամարդիկ և կանայք ընդօրինակեն:20

Ամուսնությունը ինքնին պետք է համարվի որպես սրբազան ուխտ Աստծո առաջին: Ամուսնացած զույգն ունի պարտականություն՝ ոչ միայն միմյանց, այլ նաև Աստծո հանդեպ: Նա օրհնություններ է խոստացել նրանց, ովքեր պատվում են այդ ուխտը:

Հավատարմությունն ամուսնության երդումների հանդեպ բացարձակապես կարևոր է սիրո, վստահության և խաղաղության համար: Շնությունը, միանշանակ, դատապարտվում է Տիրոջ կողմից: …

Ժուժկալությունը և ինքնավերահսկողությունը պետք է ղեկավարող սկզբունք լինի ամուսնական փոխհարաբերության մեջ: Զույգերը պետք է սովորեն սանձել ինչպես իրենց լեզուն, այնպես էլ իրենց կրքերը:

Աղոթքը տանը և աղոթքը միմյանց հետ կամրացնի [զույգի] միությունը: Աստիճանաբար, մտքերը, ձգտումները և գաղափարները, մեկ ամբողջություն կդառնան, այնպես որ դուք կձգտեք նույն նպատակներին և նշանակետերին:

Ապավինեք Տիրոջը՝ մարգարեների ուսմունքներին և սուրբ գրքերին առաջնորդության և օգնության համար, հատկապես, տարաձայնություններ կամ խնդիրներ առաջանալու դեպքում:

Հոգևոր աճը գալիս է միասին խնդիրներ լուծելուց, ոչ թե դրանցից փախչելուց: Այսօրվա անսովոր շեշտն անհատականության վրա բերում է եսասիրություն և բաժանում: Երկու անձանց դառնալը «մեկ մարմին» դեռևս Տիրոջ չափանիշն է (տես Ծննդոց Բ.24):

Երջանիկ ամուսնության գաղտնիքն Աստծուն և միմյանց ծառայելն է: Ամուսնության նշանակետը միասնությունն է և մեկ լինելը, ինչպես նաև ինքնազարգացումը: Տարաբանականորեն, որքան ավելի շատ ենք միմյանց ծառայում, այնքան ավելի մեծ է մեր հոգևոր և էմոցիոնալ աճը:21

Նկար
Polynesian couple on a couch with a photo album.

«Սերը, որ մենք ճանաչում ենք այստեղ… բուն այն նյութն է, որ կապում է ընտանիքները միմյանց ժամանակի և հավերժության մեջ»:

Պողոս Առաքյալի խորհուրդն ամենագեղեցիկն է և ճիշտ տեղին: Նա պարզապես ասել է. «Մարդիկ սիրեցեք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն» (Եփեսացիս Ե.25):

Վերջին օրերի հայտնության մեջ Տերը խոսում է կրկին այս պարտականության մասին: Նա ասել է. «Սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի» (ՎևՈւ 42.22): Որքան գիտեմ, կա միայն մեկ այլ բան ողջ սուրբ գրությունների մեջ, որը մեզ պատվիրված է սիրել ողջ մեր սրտով, և դա Ինքն Աստված է: Մտածեք թե դա ինչ է նշանակում:

Ձեր կանանց հանդեպ նման սեր ցուցաբերելը հնարավոր է բազմաթիվ ձևերով: Առաջինը և ամենակարևորը, ոչ մի բան, բացի Իրենից՝ Աստծուց, ձեր կնոջից բարձր առաջնահերթություն չէ ձեր կյանքում՝, ո՛չ աշխատանքը, ո՛չ զվարճությունը, ո՛չ սիրելի զբաղմունքները: Ձեր կինը ձեր թանկագին, հավերժական օգնականն է՝ ձեր զուգընկերը:

Ի՞նչ է նշանակում սիրել ինչ-որ մեկին ողջ ձեր սրտով: Նշանակում է սիրել ողջ ձեր հուզական զգացմունքներով և ողջ ձեր նվիրվածությամբ: Իհարկե, եթե դուք սիրում եք ձեր կնոջը ողջ ձեր սրտով, դուք չեք կարող նսեմացնել նրան, քննադատել նրան, հանցանք գտնել նրա մեջ, կամ վիրավորել նրան խոսքերով, խոժոռ վերաբերմունքով կամ արարքներով:

Ի՞նչ է նշանակում «հարել նրան»: Դա նշանակում է մոտիկ մնալ նրան, լինել անձնվեր և հավատարիմ նրան, հաղորդակցվել նրա հետ և ցույց տալ նրա հանդեպ ձեր սերը:22

Ամուսիններն ու կանայք, ովքեր սիրում են միմյանց կհայտնաբերեն, որ սերն ու հավատարմությունը փոխհատուցող են: Այդ սերը կապահովի դաստիարակող մթնոլորտ երեխաների հուզական աճի համար: Ընտանեկան կյանքը պետք է լինի երջանկության և ուրախության ժամանակ, որ երեխաները կարողանան ետ նայել սիրելի հիշողություններով և պատմություններով:23

3

Ուժեղ ընտանիքները զարգացնում են սեր, հարգանք և աջակցություն ընտանքի յուրաքանչյուր անդամի հանդեպ:

Եկեք զորացնենք ընտանիքը: Ընտանեկան և անհատական աղոթքներն առավոտյան և երեկոյան կարող են հրավիրել Տիրոջ օրհնությունները մեր տնեցիների վրա: Ճաշի ժամն ընձեռում է հիանալի ժամանակ վերանայելու օրվա գործերը և ոչ միայն սնել մարմինը, այլ նաև սնել հոգին, ընտանիքի անդամների հետ հերթով կարդալով սուրբ գրությունները, հատկապես Մորմոնի Գիրքը: Գիշերային ժամը հիանալի ժամանակ է մշտազբաղ հոր համար մոտենալու յուրաքանչյուր երեխայի մահճակալին, խոսելու նրանց հետ, պատասխանելու նրանց հարցերին և ասելու նրանց, թե որքան շատ են նրանք սիրված:24

Ընտանիքն աստծո մեծագույն ամրոցներից մեկն է մեր օրերի չարիքների դեմ: Օգնեք պահել ձեր ընտանիքներն ուժեղ և մոտիկ և արժանի մեր Երկնային Հոր օրհնություններին: Երբ այդպես վարվեք, դուք կստանաք հավատք և ուժ, որոնք կօրհնեն ձեր կյանքը հավիտյան:25

Մեկ հիանալի բան, որ Տերը պահանջում է մեզանից, այն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ապահովի մի տուն, որտեղ գոյություն ունի երջանիկ, դրական ազդեցություն բարու համար: Ապագա տարիներին տնային կահույքի թանկությունը կամ լողասենյակների թիվն այնքան շատ կարևորություն չի ունենա, բայց այն ինչ գլխավորապես կարևոր կլինի, այն է, թե մեր երեխաներն արդյոք զգացե՞լ են սեր և ընդունելություն տանը: Շատ մեծ նշանակություն կունենա, թե արդյոք կար երջանկություն և ծիծաղ, թե վեճ ու հակառակություն:26

Հաջող ընտանիքները սեր ունեն և հարգանք յուրաքանչյուր ընտանիքի անդամի հանդեպ: Ընտանիքի անդամները գիտեն, որ իրենք սիրված են և գնահատված: Երեխաները զգում են, որ իրենք սիրված են իրենց ծնողների կողմից: Այդպիսով, նրանք ապահով են և ինքնավստահ:

Ուժեղ ընտանիքները զարգացնում են արդյունավետ հաղորդակցության հատկանիշ: Նրանք արտահայտվում են իրենց խնդիրների մասին, ծրագրեր կազմում միասին և համագործակցում ընդհանուր նպատակակետերի իրականացման համար: Տնային ընտանեկան երեկոն և ընտանեկան խորհուրդները իրականացվում են և օգտագործվում որպես արդյունավետ միջոցներ այդ նպատակի համար:

Հայրերն ու մայրերն ուժեղ ընտանիքներում մոտ են մնում իրենց երեխաներին: Նրանք խոսում են: Որոշ հայրեր պաշտոնապես հարցազրույց են անցկացնում յուրաքանչյուր երեխայի հետ, մյուսներն անում են դա ոչ պաշտոնական, իսկ ուրիշներն էլ առիթն օգտագործում են կանոնավորապես առանձին ժամանակ անցկացնել յուրաքանչյուր երեխայի հետ:

Յուրաքանչյուր ընտանիք խնդիրներ ունի և մարտահրավերներ: Բայց հաջող ընտանիքները փորձում են աշխատել միասին լուծումներ գտնելու համար, ոչ թե տեղ տալիս քննադատության և հակառակության: Նրանք աղոթում են միմյանց համար, քննարկում և խրախուսում: Ժամանակ առ ժամանակ այս ընտանիքները ծոմ են պահում միասին ընտանիքի անդամներից մեկին աջակցելու համար:

Ուժեղ ընտանիքներն աջակցում են միմյանց:27

4

Տունը լավագույն տեղն է երեխաների համար սովորելու ավետարանի սկզբունքներն ու կանոնները:

Ընտանիքն ամենաարդյունավետ տեղն է սերմանելու մշտատև արժեքներ իր անդամների մեջ: Որտեղ ընտանեկան կյանքն ուժեղ է և հիմնված է Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքների և կանոնների վրա… հեշտությամբ խնդիրներ չեն ծագում:28

Հաջողված ծնողները պարզել են, որ հեշտ չէ երեխաներ մեծացնել չարով աղտոտված միջավայրում: Ուստի, նրանք դիտավորյալ քայլեր են ձեռնարկում՝ ապահովելու լավագույն առողջարար ազդեցությունները: Ուսուցանում են բարոյական սկզբունքներ: Լավ գրքեր են մատչելի դարձվում և կարդում: Հեռուստադիտումները վերահսկվում են: Լավ և վեհացնող երաժշտություն է ապահովվում: Բայց ամենակարևորը, սուրբ գրություններն են կարդացվում և քննարկվում որպես միջոց՝ զարգացնելու հոգևոր մտածելակերպ:

Հաջողակ Վերջին Օրերի Սրբերի տներում ծնողներն ուսուցանում են իրենց երեխաներին հասկանալ հավատք առ Աստված, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու պարգևը (տես ՎևՈւ 68.25):

Ընտանեկան աղոթքը հետևողական սահմանված կարգ է այս ընտանիքներում: Աղոթքը միջոց է արտահայտելու շնորհակալություն օրհնությունների համար և խոնարհաբար ընդունելու կախվածությունն ամենազոր Աստծուց՝ ուժի, կենսամիջոցների և աջակցության համար:

Իմաստուն և ճիշտ ասացվածք է, որ ընտանիքները, որոնք միասին ծնկի են իջնում, ուղի՛ղ են կանգնած Տիրոջ առջև:29

Երեխաները պետք է իմանան, թե իրենց ինքնությամբ՝ հավերժական իմաստով, ովքեր են իրենք: Նրանք պետք է իմանան, որ իրենք ունեն հավերժական Երկնային Հայր, որին նրանք կարող են ապավինել, որին նրանք կարող են աղոթել, և որից նրանք կարող են ստանալ առաջնորդություն: Նրանք պետք է իմանան որտեղից են իրենք եկել, որպեսզի նրանց կյանքը իմաստ և նպատակ ունենա:

Երեխաները պետք է ուսուցանվեն աղոթել, ապավինել Տիրոջն առաջնորդության համար և արտահայտել շնորհակալություն օրհնությունների համար, որոնք ստացել են: Ես հիշում եմ, թե ինչպես էինք ծնկի իջնում մեր փոքր երեխաների մահճակալի կողքին, օգնելով նրանց իրենց աղոթքներում:

Երեխաները պետք է ուսուցանվեն տարբերել ճիշտը սխալից: Նրանք կարող են և պետք է սովորեն Աստծո պատվիրանները: Նրանք պետք է ուսուցանվեն, որ սխալ է գողանալ, ստել, խաբել կամ ցանկանալ ուրիշների ունեցվածքը:

Երեխաները պետք է ուսուցանվեն աշխատել տանը: Նրանք այնտեղ պետք է սովորեն, որ ազնիվ աշխատանքը զարգացնում է արժանապատվություն և ինքնահարգանք: Նրանք պետք է սովորեն աշխատանքը, գործը լավ անելու հաճույքը:

Երեխաների հանգստի ժամանակը պետք է ուղղորդվի կառուցողական ձևով դեպի օգտակար, դրական զբաղմունքներ:30

Ընտանիքը զորացնելու և ապահով դարձնելու համար նախատեսված Եկեղեցու ընտանեկան երեկոյի ծրագիրը սահմանել է՝ ամեն շաբաթ մեկ երեկո հատկացնել հայրերի և մայրերի համար, իրենց որդիներին և դուստրերին տանը իրենց շուրջը հավաքելու նպատակով:31

Ավետարանի սկզբունքները կարելի է սերմանել արդյունավետ տնային ընտանեկան երեկոների միջոցով, որտեղ երիտասարդները կամրացվեն, որպեսզի նրանք կարիք չունենան վախենալու իրենց ապագայի համար: Այդպիսի ուսուցանումը պետք է արվի հավատքով, վկայությամբ և լավատեսությամբ:32

Ձեր տները կարգի դնելը Աստծո պատվիրանները պահելն է: Այն բերում է ներդաշնակություն և սեր… Դա ամենօրյա ընտանեկան աղոթքն է: Դա ձեր ընտանիքին ուսուցանելն է հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Դա յուրաքանչյուր ընտանիքի անդամի կողմից Աստծո պատվիրանները պահելն է: Դա… արժանի լինելն է ստանալու տաճարային երաշխավորագիր, բոլոր ընտանիքի անդամների վեհացման արարողությունները ստանալը և ձեր ընտանիքը հավերժության համար կնքված լինելը: Դա ազատ լինելն է մեծ պարտքերից, ընտանիքի անդամների ազնիվ տասանորդներ և զոհաբերություններ վճարելը:33

5

Աստված հայտնել է, որ ընտանիքը կարող է հարատևել գերեզմանից այն կողմ:

Սերը, որ մենք ճանաչում ենք այստեղ, անցողիկ ստվեր չէ, այլ բուն այն նյութն է, որը կապում է ընտանիքները միմյանց՝ ժամանակի և հավերժության համար:34

Ջոզեֆ Սմիթի միջոցով էր, որ Երկնքի Աստվածը բացահայտեց ճշմարտությունը, որ ընտանիքը կարող է հարատևել գերեզմանից այն կողմ, որ մեր համակրանքները, մտերմությունները և սերը միմյանց հանդեպ կարող է հավերժ գոյություն ունենալ:35

Ոչ մի զոհաբերություն խիստ մեծ չէ՝ հավերժական ամուսնության օրհնություններն ունենալու համար: Մեզանից շատերի համար տաճարն այնքան մատչելի է, գուցե այնքան հարմարավետ, որ օրհնությունը վերցվում է խիստ անփութորեն: Ինչ վերաբերում է ավետարանով ապրելու հավատարմության մյուս հարցերին, Աստծո ձևով ամուսնացած լինելը պահանջում է հոժարակամություն՝ հրաժարվել անաստվածությունից, աշխարհիկությունից և վճռականություն՝ կատարելու մեր Հոր կամքը: Հավատքի այս գործողությամբ մենք ցույց ենք տալիս մեր սերն Աստծո հանդեպ և մեր հարգանքը դեռ չծնված սերնդի հանդեպ: Ինչպես ընտանիքն այս կյանքում է մեր մեծագույն ուրախության աղբյուրը, նույնը կարող է լինել հավերժության մեջ:36

Տուն և ընտանիք: Ինչպիսի քաղցր հիշողություններ են առաջանում մեր կրծքում պարզապես հենց միայն այդ փայփայված խոսքերը նշելուց: Ես ցանկանում եմ և աղոթում ձեզ համար իմ հոգու ողջ կորովով, որպեսզի դուք կարողանաք իմանալ պատվավոր ծնող լինելու ուրախությունն ու բավականությունը: Դուք բաց կթողնեք այս կյանքի և հավերժության ամենախորն ուրախությունները, եթե կամավոր խուսափեք ծնող լինելու և տուն ստեղծելու պարտականություններից: Ինչպես հայտնի է դարձվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, տան և հարատևող ընտանեկան փոխհարաբերությունների փառահեղ գաղափարն այժմ և մշտապես ընկած է մեր երջանկության բուն հիմքում:37

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ուսուցանել է. «Հավերժական իմաստով, փրկությունն ընտանեկան գործ է» (բաժին 1): Ի՞նչ է նշանակում այս ձեզ համար: Ի՞նչ կարող են ընտանիքի անդամներն անել միմյանց փրկության համար:

  • Երբ ուսումանսիրեք Նախագահ Բենսոնի խորհուրդը բաժին 2-ում, խորհեք թե այդ բոլորն ինչպես է կապված նրա կոչած «երջանիկ ամուսնության գաղտնիքի» հետ: Ինչո՞ւ եք կարծում, որ այդ «գաղտնիքը» տանում է դեպի երջանկություն:

  • Բաժին 3-ում, մտածեք, թե ինչ է ասում Նախագահ Բենսոնը հաջողակ ընտանեկան սովորույթների մասին: Ինչպե՞ս են այդ սովորույթները զորացնում ընտանիքները: Խորհեք, թե ինչ կարող եք անել հետևելու այս խորհրդին:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ ընտանիքն է «ամենարդյունավետ տեղը հարատևող արժեքներ սերմանելու համար»: (Տես բաժին 4, նշելով Նախագահ Բենսոնի հատուկ խորհուրդն ընտանիքում ուսուցանելու մասին:)

  • Նախագահ Բենսոնը վկայել է, որ ընտանիքները կարող են «հարատևել գերեզմանից այն կողմ» (բաժին 5): Ինչպիսի՞ն են ձեր մտքերն ու զգացումները, երբ խորհում եք այս ճշմարտության մասին: Որո՞նք են այն «քաղցր հիշողությունները», որոնք գալիս են ձեզ, երբ նշում եք տան և ընտանիքի մասին:

Առնչվող սուրբ գրություններ

Սաղմոս ՃԻԷ.3–5, Ա Կորնթացիս ԺԱ.11, 3 Նեփի 18.21, ՎևՈւ 49.15, 132.18–19, տես նաև «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին», Ensign, Nov. 2010, 129

Օգնություն ուսումնասիրողին

«Ավետարանի ձեր ուսումնասիրությունը առավել արդյունավետ կլինի, եթե դուք սովորեք Սուրբ Հոգով: Ավետարանի ձեր ուսումնասիրությունը միշտ սկսեք աղոթքով, որպեսզի Սուրբ Հոգին օգնի ձեզ սովորել» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 21):

Հղումներ

  1. In Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 363.

  2. The Teachings of Ezra Taft Benson (1988), 493.

  3. Sես Ezra Taft Benson: A Biography, 126.

  4. In Derin Head Rodriguez, “Flora Amussen Benson: Handmaiden of the Lord, Helpmeet of a Prophet, Mother in Zion,” Ensign, Mar. 1987, 20.

  5. In “Flora Amussen Benson: Handmaiden of the Lord, Helpmeet of a Prophet, Mother in Zion,” 14.

  6. Sես Ezra Taft Benson: A Biography, 179.

  7. Barbara Benson Walker, in Ezra Taft Benson: A Biography, 179.

  8. Mark Amussen Benson, in “Flora Amussen Benson: Handmaiden of the Lord, Helpmeet of a Prophet, Mother in Zion,” 20.

  9. Reed Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 140.

  10. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 133.

  11. In Ezra Taft Benson: A Biography, 178.

  12. In Ezra Taft Benson: A Biography, 126.

  13. In Ezra Taft Benson: A Biography, 327.

  14. The Teachings of Ezra Taft Benson, 489.

  15. In Conference Report, Apr. 1949, 198.

  16. In Conference Report, Oct. 1953, 122.

  17. The Teachings of Ezra Taft Benson, 521.

  18. “Fundamentals of Enduring Family Relationships,” Ensign, Nov. 1982, 59.

  19. The Teachings of Ezra Taft Benson, 534.

  20. The Teachings of Ezra Taft Benson, 534.

  21. “Fundamentals of Enduring Family Relationships,” 59, 60.

  22. Sermons and Writings of President Ezra Taft Benson (2003), 209–10.

  23. “Fundamentals of Enduring Family Relationships,” 59.

  24. The Teachings of Ezra Taft Benson, 491.

  25. “To the ‘Youth of the Noble Birthright,’” Ensign, May 1986, 43.

  26. “Great Things Required of Their Fathers,” Ensign, May 1981, 34.

  27. “Counsel to the Saints,” Ensign, May 1984, 6.

  28. “Fundamentals of Enduring Family Relationships,” 59.

  29. “Counsel to the Saints,” 6–7.

  30. “Fundamentals of Enduring Family Relationships,” 60.

  31. The Teachings of Ezra Taft Benson, 528.

  32. “May the Kingdom of God Go Forth,” Ensign, May 1978, 33.

  33. “Great Things Required of Their Fathers,” 36.

  34. The Teachings of Ezra Taft Benson, 492.

  35. The Teachings of Ezra Taft Benson, 490.

  36. “This Is a Day of Sacrifice,” Ensign, May 1979, 33–34.

  37. The Teachings of Ezra Taft Benson, 491–92.