Նախագահների ուսմունքները
Գլուխ 8. Խոսքի զորությունը


Գլուխ 8

Խոսքի զորությունը

«Աստծո խոսքը, ինչպես որ գտնվում է սուրբ գրքերում, ապրող մարգարեների խոսքերում և անձնական հայտնությունում, զորություն ունի ամրացնելու Սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմադրել չարին, ամուր բռնեն բարուց և ուրախություն գտնեն այս կյանքում»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ծառայում էր որպես Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի Երկրորդ Խորհրդական Առաջին Նախագահությունում, նա նկատել է. «Նախագահ Բենսոնն արագ է ըմբռնում հարցերը, որոնք գրավում են նրա ուշադրությունը: Նա կարիք չունի երկար ժամանակ մտածելու հարցի շուրջ, նախքան Տիրոջ կողմից ոգեշնչում գտնելը` ուղղորդելու իրեն որոշում ընդունելիս: Այսօրվա պայմաններում, երբ Եկեղեցին աշխարհով մեկ տարածված է և բազմատեսակ հարցեր են դրվում Առաջին Նախագահության առջև, մանրամասների մեջ կտրուկ ներթափանցելու և հարցի էությունն ըմբռնելու նրա այս ունակությունը կենսական է Եկեղեցու կառավարումն իրականացնելու համար»:1

1986 թվականի ապրիլի 4-ին Նախագահ Բենսոնը նախագահեցորպես Եկեղեցու Նախագահ իր առաջին գերագույն համաժողովին առնչվող քահանայության առաջնորդների մի հատուկ ժողովում: Մասնակից եղբայրները տեսան «մանրամասների մեջ կտրուկ ներթափանցելու և հարցի էությունն ըմբռնելու» նրա ունակությունը: Երբ նա դիմեց հավաքվածներին, նա նշեցՎերջին Օրերի Սրբերի առջև ծառացած բոլոր մարտահրավերները, ինչպես օրինակ՝ գայթակղությունները, ընտանեկան վեճերը և դժվարությունները պատվիրանները պահելիս և Եկեղեցու պարտականությունները կատարելիս, և նա կիսվեց նրանով, թե ինչ էր տեսնում որպես այդ մարտահրավերների լուծում:

Նախագահ Բենսոնը կիսվեց իր ելույթի միայն մի մասով քահանայության առաջնորդների այդ ժողովում և առաջարկեց, որ ամբողջ քարոզը ներառվի Եկեղեցու ամսագրերի համաժողովի թողարկման մեջ: Այս գլուխը պարունակում է այդ ելույթն իր ամբողջությամբ: Չնայած Նախագահ Բենսոնի դիտողություններն ուղղված էին քահանայության առաջնորդներին, նրա ուսուցանած սկզբունքները վերաբերում են Եկեղեցու բոլոր անդամներին:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Մեր ժամանակների վիթխարի մարտահրավերներին բախվելիս մենք պետք է ամուր բռնենք Աստծո խոսքից:

Իմ սիրելի եղբայրներ, ինչպիսի հուզումնալի տեսարան է նայել քահանայության ղեկավարների այս խմբին և իմանալ, թե քանի հազարավոր Սրբերի եք դուք ծառայում և թե որքան մեծ նվիրում և հավատարմություն եք դուք հավաքականորեն ներկայացնում: Ոչ մի տեղ աշխարհում չկա ուրիշ այդպիսի մարմին, որ հավաքվի նմանատիպ արդար նպատակի համար, ինչպես այս խումբը, ոչ էլ կա որևէ այլ քաղաքական, կրոնական կամ ռազմական խումբ, որը կրի այն ուժը, որ դուք եք կրում այստեղ այս երեկո:

Մենք ապրում ենք վիթխարի մարտահրավերների օրերում: Մենք ապրում ենք այն ժամանակներում, որի մասին Տերը խոսել է, երբ Նա ասել է. «Խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից և դևը զորություն պիտի ունանա իր իսկ տիրապետության վրա» (ՎևՈւ 1.35): Մենք ապրում ենք այն օրերում, որը Հովհաննես Հայտնողը կանխագուշակեց, երբ «վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա մյուս զավակների հետ, ովքեր Աստուծոյ պատվիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին» (Հայտ. ԺԲ.17): Վիշապը սատանան է. կինը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Սատանան պատերազմ է մղում Եկեղեցու անդամների դեմ, ովքեր վկայություններ ունեն և աշխատում են պահել պատվիրանները: Եվ չնայած մեր շատ անդամներ մնում են հավատարիմ և ուժեղ, ոմանք տատանվում են: Ոմանք ընկնում են: Ոմանք իրականացնում են Հովհաննեսի մարգարեությունը, որ սատանայի հետ պատերազմում, որոշ Սրբեր կհաղթվեն (տես Հայտ. ԺԳ.7):

Մարգարե Լեքին ևս կյանքի ծառի իր մեծ տեսիլքային երազում տեսավ մեր օրերը: Նա տեսավ, որ շատ մարդիկ կթափառեն կուրորեն խավարի մշուշներում, որոնք խորհրդանշում են դևի գայթակղությունները (տես 1 Նեփի 12.17): Նա տեսավ ոմանց շեղվելիս դեպի «արգելված ուղիներ», մյուսներին խեղդվելիս աղտոտված գետերում, ուրիշներին էլ «անծանոթ ճանապարհներով» թափառելիս (1 Նեփի 8.28, 32): Երբ կարդում ենք թմրադեղերի տարածվող անեծքի մասին կամ կարդում պոռնոգրաֆիայի կործանարար հեղեղի և անբարոյականության մասին, արդյոք մեզանից որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ սրանք արգելված ուղիներն են և աղտոտության գետերը, որոնք Լեքին է նկարագրել:

Նրանցից ոչ բոլորն էին աշխարհից, ում Լեքին տեսավ կործանվելիս: Ոմանք եկել էին ծառի մոտ և ճաշակել էին պտղից: Այլ խոսքով ասած, Եկեղեցու որոշ անդամներ այսօր այն հոգիների շարքում էին, ում տեսավ Լեքին, որոնք կորան:

Պողոս Առաքյալը ևս տեսավ մեր օրերը: Նա նկարագրել է այն՝ որպես մի ժամանակ, երբ այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ աստվածանարգությունը, անազնվությունը, դաժանությունը, անբնական սեռական կապը, հպարտությունը և ցանկասիրությունը կառատանա (տես Բ Տիմ. Գ.1–7): Նա նաև նախազգուշացրել է, որ «չար և խաբեբայ մարդիկն յառաջ կգնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորվելով» (Բ Տիմ. Գ.13):

Այդպիսի մռայլ կանխագուշակումները հին մարգարեների կողմից կարող էր լինել մեծ վախի և հուսահատության պատճառ, եթե նրանք միևնույն ժամանակ չառաջարկեին լուծում: Նրանց ոգեշնչված խորհրդով մենք կարող ենք գտնել պատասխան մեր դարի հոգևոր ճգնաժամի համար:

Իր երազում Լեքին տեսավ մի երկաթյա ձող, որն առաջնորդում էր խավարի մշուշների միջով: Նա տեսավ, որ եթե մարդիկ ամուր բռնեն այդ ձողից, նրանք կխուսափեն աղտոտության գետերից, հեռու կմնան արգելված ուղիներից, կդադարեն թափառել անծանոթ ճանապարհներում, որոնք տանում են դեպի կործանում: Հետագայում նրա որդին՝ Նեփին հստակորեն բացատրեց երկաթյա ձողի խորհրդանշական իմաստը: Երբ Լամանն ու Լեմուելը հարցրեցին. «Ի՞նչ է նշանակում երկաթյա ձողը»: Նեփին պատասխանեց. «Դա Աստծո խոսքն է, և [ուշադրություն դարձրեք այս խորհրդին] նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում: (1 Նեփի 15.23–24, շեգագիրն ավելացված է): Աստծո խոսքը մեզ ոչ միայն կտանի դեպի պտուղը, որը բաղձալի է բոլորից առավել, այլ Աստծո խոսքում և Աստծո խոսքով մենք կարող են գտնել ուժ՝ դիմակայելու գայթակղությանը, ուժ՝ խափանելու սատանայի և նրա համախոհների աշխատանքը:

Պողոսի ուղերձը նույնն է, ինչ Լեքիինը: Ապագայի սոսկալի ամբարշտության ժամանակները պատկերելուց հետո՝ ապագա նրա համար, բայց ներկա մեզ համար, նա ասաց Տիմոթեոսին հետևյալը. «Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր»: …

«Մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, , որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար» (Բ Տիմ.Գ.14–15, շեղագիրն ավելացված է):

Իմ սիրելի եղբայրներ, սա պատասխան է մեր ժամանակի մեծ մարտահրավերին: Աստծո խոսքը, ինչպես որ գտնվում է սուրբ գրքերում, ապրող մարգարեների խոսքերում և անձնական հայտնությունում, զորություն ունի ամրացնելու Սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմադրել չարին, կառչեն բարուց և ուրախություն գտնեն այս կյանքում:2

Նկար
President Ezra Taft Benson speaking at a pulpit.

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը հաճախ էր վկայում Աստծո խոսքի զորության մասին:

2

Երբ անդամներն անհատապես և ընտանիքներով խորասուզվում են սուրբ գրություններում, Եկեղեցու գործունեության մյուս կողմերն ինքնաբերաբար իրականանում են:

Արդ, ձե՛զ, քահանայության առաջնորդներ, մենք ասում ենք, ուշադրություն դարձրեք Լեքիի և Պողոսի և նրանց նման ուրիշների մարգարեական խորհրդին: Այդ խորհրդում դուք լուծում կգտնեք ձեր դեմ ծառացած մարտահրավերներին՝ ձեր հոտերն ապահով պահելով «գիշատիչ գայլերից», որոնք շրջապատում են նրանց (տես Մատթ. Է.15, Գործք Ի.29): Մենք գիտենք, որ դուք ևս մեծ մտահոգություններ ունեք ձեր ծխերի և ցցերի անդամների համար և շատ ժամանակ և ջանքեր եք ծախսում նրանց համար: Շատ բաներ կան, որոնք մենք պահանջում ենք ձեզանից, որ ընտրված եք որպես ղեկավարներ: Մենք շատ բեռներ ենք դնում ձեր ուսերին: Ձեզանից խնդրվում է վարել Եկեղեցու ծրագրերը, հարցազրույցներ անցկացնել և խորհրդակցել անդամների հետ, հոգ տանել, որ ցցերի և ծխերի ֆինանսական գործերը պատշաճորեն վարեն, կառավարել բարօրության ծրագրերը, շենքեր կառուցել և զբաղվել բազմաթիվ այլ ժամանակ սպառող գործերով:

Չնայած այս գործերից ոչ մեկը չի կարող անտեսվել և մի կողմ դրվել, դրանք ամենակարևոր բաները չեն, որ դուք կարող եք անել նրանց համար, ում դուք ծառայում եք: Վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ մենք խորհուրդ ենք տվել ձեզ, որ որոշակի գործեր բերում են ավելի մեծ հոգևոր շահույթներ, քան մյուսները: 1970 թվականներին Նախագահ Հարոլդ Բ. Լին ասաց տարածաշրջանային ներկայացուցիչներին.

«Մենք համոզված ենք, որ մեր անդամները քաղց ունեն ավետարանի հանդեպ, անխառն իր առատ ճշմարտություններով և ներըմբռնումներով… Կան մարդիկ, ովքեր թվում է մոռանում են, որ ամենաուժեղ զենքերը, որ Տերը տվել է մեզ այն բոլորի դեմ, ինչ չար է, Իր սեփական հայտարարություններն են, փրկության պարզ և հասարակ վարդապետությունները, ինչպես որ գտնվում են սուրբ գրություններում» (In Regional Representatives’ Seminar, 1 Oct. 1970, p. 6):

Նկար
An African family seated in front of a sofa in their living room. They are reading the scriptures. Taken in Ghana, West Africa.

Մեծ օրհնություններ են գալիս «երբ անհատ անդամներն ու ընտանիքները խորասուզվում են սուրբ գրություններում»:

1976 թվականի Առաջին Նախագահության ուղերձում Նախագահ [Սպենսեր Վ. Քիմբալն] ասել է.

«Ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, առնվազն մեր կյանքի ինչ-որ մի հատվածում, պետք է իր համար բացահայտի սուրբ գրությունները, և ոչ թե ուղղակի մեկ անգամ բացահայտի, այլ վերաբացահայտի կրկին ու կրկին: …

«Տերը չի կատակում մեզ հետ, երբ մեզ տալիս է այս բաները, քանզի «այն ամենին որ շատ տրուեց՝ նորանից շատ կուզուի»: Տերը (Ղուկաս ԺԲ.48): Այդ բաներին հասանելի լինել, նշանակում է պատասխանատվություն կրել դրանց համար: Մենք պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները համաձայն Տիրոջ պատվիրանների (տես3 Նեփի 23.1–5), և մենք պետք է թողնենք, որ դրանք կառավարեն մեր կյանքը (Ensign, Sept. 1976, pp. 4–5):

1982 թվականի ապրիլին Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին տարածքաշրջանային ներկայացուցիչների հետ խոսել է այն առաջնահերթության մասին, որ սուրբ գրությունները պետք է զբաղեցնեն մեր աշխատանքներում: Նա ասել է. «Մենք այնքան զբաղված ենք ծրագրերով ու վիճակագրություններով և առաջընթացի միտումներով, սեփականության ու հողերի հարցերով, մամոնայով և մեր աշխատանքի գերազանցությունը ցույց տվող նպատակներ իրականացնելով, որ մենք «բաց ենք թողել օրենքի ավելի ծանրակշիռ հարցերը»… Որքան էլ մարդիկ տաղանդավոր լինեն կառավարման հարցերում, որքան էլ պերճախոս լինեն իրենց տեսակետներն արտահայտելիս, որքան էլ նրանք կրթված լինեն աշխարհիկ բաներում, նրանց կմերժվի Հոգու քաղցր հուշումները, որոնք կարող էր նրանցը լինել, մինչև նրանք չվճարեն սուրբ գրություններն ուսումնասիրելու, դրանց մասին խորհելու և աղոթելու գինը» (In Regional Representatives’ Seminar, 2 Apr. 1982, pp. 1–2):

Այդ նույն օրը Երեց Բոյդ Ք. Փաքերը խոսեց ցցի նախագահների և տարածաշրջանային ներկայացուցիչների հետ: Նա ասաց. «Շենքերը և բյուջեները և հաշվետվություններն ու ծրագրերը և ընթացակարգերը շատ կարևոր են: Բայց դրանք ինքնին չեն կրում այն հիմնական սնուցումը և չեն իրականացնի այն, ինչ Տերն է տվել մեզ անելու… Ճիշտ բաները, որոնք հոգևոր ճշմարիտ սնուցում են ապահովում, ամփոփված են սուրբ գրքերում» (In Meeting with Stake Presidents and Regional Representatives, 2 Apr. 1982, pp. 1–2):

Ես ավելացնում եմ իմ ձայնն այս իմաստուն և ոգեշնչված եղբայրներին և ասում ձեզ, որ ամենակարևոր բաներից մեկը, որ կարող եք անել որպես քահանայության առաջնորդներ, սուրբ գրությունների մեջ խորասուզվելն է: Ջանասիրաբար ուսումնասիրեք դրանք: Սնվեք Քրիստոսի խոսքերով: Սովորեք վարդապետությունը: Տիրապետեք սկզբունքներին, որոնք գտնվում են այնտեղ: Ուրիշ շատ ջանքեր չկան, որոնք ավելի մեծ շահաբաժին կբերեն ձեր կոչմանը: Չկան ուրիշ շատ ուղիներ ավելի մեծ ոգեշնչում ձեռք բերելու hամար, երբ դուք ծառայում եք:

Բայց որքան էլ արժեքավոր լինի, միայն դա բավարար չէ: Դուք պետք է տարածեք ձեր ջանքերն ու գործունեությունը խթանելու նաև իմաստալի սուրբ գրությունների ուսումնասիրություն Եկեղեցու անդամների մեջ: Հաճախ մենք մեծ ջանքեր ենք գործադրում փորձելով մեծացնել ակտիվության մակարդակը մեր ցցերում: Մենք ջանասիրաբար աշխատում ենք բարձրացնել հաղորդության ժողովների մասնակիցների տոկոսները: Մենք տքնում ենք միսիայի գնացող երիտասարդ տղամարդկանց ավելի բարձր տոկոս ստանալ: Մենք ձգտում ենք բարելավել նրանց թիվը, ովքեր ամուսնանում են տաճարում: Բոլոր այս բաները գովելի ջանքեր են և կարևոր են արքայության աճի համար: Բայց, երբ անհատ անդամներն ու ընտանիքները կանոնավորապես և հետևողականորեն խորասուզվում են սուրբ գրություններումջ, գործունեության մյուս ոլորտներն ինքնաբերաբար կկարգավորվեն: Վկայությունները կաճեն: Պարտավորությունները կամրանան: Ընտանիքները կզորանան: Կհորդի անձնական հայտնությունը:3

3

Երբ մենք ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, մենք առաջնորդություն ենք ստանում մեր ամենօրյա կյանքում, հոգու բժշկություն և զորություն խուսափելու խաբկանքից և դիմադրելու գայթակղությանը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Մորմոնի Գիրքը, Նախաբան, շեգագիրն ավելացված է): Միթե՞ դա այն չէ, ինչ մենք ենք ուզում մեր ծխի և ցցի անդամների համար: Միթե՞ մենք չենք ցանկանում, որ նրանք ավելի մոտենան Աստծուն: Ուրեմն խրախուսեք նրանց հնարավոր ամեն ձևով, որ նրանք խորասուզվեն Քրիստոսի այս սքանչելի վերջին օրերի վկայության մեջ:

Դուք պետք է օգնեք Սրբերին տեսնել, որ սուրբ գրություններն ուսումնասիրելն ու քննելը բեռ չէ նրանց վրա դրված Տիրոջ կողմից, այլ սքանչելի օրհնություն և հնարավորություն: Հիշեք, որ Տերն Ինքն է ասել Իր խոսքն ուսումնասիրելու օգուտների մասին: Մեծ մարգարե առաջնորդ Յեսուին, Նա ասել է.

«Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չհեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. Որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կանես, եւ այն ժամանակ խելամուտ կլինես» (Յեսու Ա.8, շեգագիրն ավելացված է):

Տերը չէր խոստանում Յեսուին նյութական հարստություն և հռչակ, այլ որ նրա կյանքը կբարգավաճեր արդարությամբ և որ նա կունենար հաջողություն այն բանում, որն ամեակարևորն է կյանքում, այսինքն՝ ճշմարիտ ուրախություն գտնելու որոնումը (տես 2 Նեփի 2.25):

Արդյոք դուք ունե՞ք անդամներ ձեր ցցերում, որոնց կյանքը ջարդվել է մեղքից կամ ողբերգությունից, ովքեր հուսահատության մեջ են և առանց հույսի: Արդյոք կամեցե՞լ եք ինչ-որ ձևով հասնել և ամոքել նրանց վերքերը, հանգստացնել նրանց վշտահար հոգիները: Մարգարե Հակոբը հենց սա է առաջարկում այս նշանավոր խոստմամբ. «Նրանք եկել են այստեղ՝ լսելու Աստծո հաճելի խոսքը, այո, խոսքը, որն ամոքում է վիրավոր հոգին» (Հակոբ 2.8, շեղագիրն ավելացված է):

Այսօր աշխարհը լցված է հրապուրիչ և գայթակղիչ գաղափարներով, որոնք կարող են տանել նույնիսկ մեր լավագույն անդամներին սխալի և խաբեության: Ուսանողները համալսարաններում երբեմն այնքան լցված են աշխարհիկ վարդապետություններով, որ նրանք սկսում են կասկածել ավետարանի վարդապետություններին: Ինչպե՞ս եք կարողանում որպես քահանայության ղեկավար օգնել ամրացնել ձեր անդամներին այդպիսի սուտ ուսմունքների դեմ: Փրկիչը պատասխան տվեց Ձիթենաց Լեռան Իր մեծ քարոզում, երբ խոստացավ. «Եվ ով, որ գանձում է իմ խոսքը, չի մոլորվի» (ՋՍ–Մ. 1.37, շեգագիրն ավելացված է):

Սուրբ գրությունները գերհագեցած են խոսքի արժեքի վերաբերյալ նմանատիպ խորհուրդներով: Դուք ունե՞ք անդամներ, ովքեր ձգտում են ուղղորդման և առաջնորդության իրենց կյանքում: Սաղմոսներն ասում են մեզ. «Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լույս իմ ճանապարհի համար» (Սաղմ. ՃԺԹ.105), և Նեփին խոստանում է, որ Քրիստոսի խոսքերով սնվելը, «կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):

Կան արդյոք ձեր հոտում անդամներ, ովքեր խորը մեղքի մեջ են և պետք է նրանց քաշել ետ: Հելամանի խոստումը նրանց համար է: «Այո, մենք տեսնում ենք, որ ով որ կամենա, կարող է կառչած մնալ Աստծո խոսքին, որը կենդանի է և հզոր, որը կտոր կտոր է անում դևի ողջ խորամանկությունը և ծուղակները և խաբեությունները» (Հել. 3.29):

Արդարակեցության մեջ առաջանալը, խաբեությունից խույս տալը և գայթակղությանը դիմակայելը, մեր առօրյա կյանքում առաջնորդություն ստանալը, հոգին ապաքինելը, – այս բոլորը միայն մի քանիսն են Տիրոջ խոստումներից, որոնք տրվել են նրանց, ովքեր կընդունեն Նրա խոսքը: Միթե՞ Տերը խոստանում է և չի կատարում: Անկասկած, եթե Նա ասում է մեզ, որ այս բաները տրվելու են մեզ, եթե կառչած մնանք Նրա խոսքին, ապա օրհնությունները մերը կլինեն: Եվ եթե մենք չենք անում, ապա օրհնությունները կարող են կորչել: Ինչքան էլ որ ջանասեր լինենք այլ բնագավառներում, որոշակի օրհնություններ կարելի է գտնել միայն սուրբ գրություններում, միայն մոտենալով Տիրոջ խոսքին և ամուր բռնելով դրանից, մինչ մենք ուղի ենք հարթում խավարի մշուշների միջով դեպի կենաց ծառը:4

4

Տիրոջ խոսքը թանկարժեք պարգև է, և մենք չպետք է դրան թեթևորեն վերաբերվենք:

Իսկ եթե մենք անտեսենք այն, ինչ Տերը տվել է մեզ, մենք կարող ենք կորցնել հենց այն ուժն ու օրհնությունները, որոնց ձգտում ենք: Վաղ օրերի Սրբերին ուղղված մի նախազգուշացման մեջ Տերն ասում է հետևյալը Մորմոնի Գրքի մասին. «Եվ ձեր միտքն անցյալում մթագնել է անհավատության պատճառով, և որովհետև դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք,

Ունայնություն և անհավատություն, որոնք դատապարտության տակ են դրել ողջ եկեղեցին:

Եվ այդ դատապարտությունն ընկած է Սիոնի զավակների, նույնիսկ բոլորի վրա:

Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը» (ՎևՈւ 84.54–57):

Օ՜, իմ եղբայրներ, եկեք թեթևամտորեն չվերբերվենք այն մեծ բաներին, որոնք մենք ստացել ենք Տիրոջ ձեռքից: Նրա խոսքն ամենաարժեքավոր պարգևներից մեկն է, որը Նա տվել է մեզ: Ես հորդորում եմ ձեզ վերապարտավորվեք ուսումնասիրել սուրբ գրությունները: Ամեն օր խորասուզվեք դրանցում, որպեսզի Հոգու զորությունը ներկա լինի ձեզ հետ ձեր կոչումները կատարելիս: Կարդացեք դրանք ձեր ընտանիքներում և ուսուցանեք ձեր երեխաներին սիրել և գանձել դրանք: Ապա աղոթքով և խորհրդակցելով մյուսների հետ, որոնեք ամեն հնարավոր ուղի խրախուսելու Եկեղեցու անդամներին հետևել ձեր օրինակին: Եթե այդպես անեք, դուք կգտնեք ինչպես Ալման գտավ, որ «խոսքը մեծ միտում ունի առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար [է], այն ունենում է ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել է նրանց» (Ալմա 31.5):

Ալմայի նման ես ասում եմ ձեզ «Հարկ է, որ [դուք] փորձեք Աստծո խոսքի ուժը» (Ալմա 31.5):5

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Մտածեք այն մասին ինչ Նախագահ Բենսոնն է ասել «պատասխան է մեր ժամանակի մեծ մարտահրավերին» (բաժին 1): Ի՞նչ ձևով կարող է այս պատասխանն օգնել մեզ դիմավորել մարտահրավերները, որոնց մենք դիմակայում ենք:

  • Վերանայեք այն արդյունքները, որ Նախագահ Բենսոնն ասաց, որ կգան «երբ անհատ անդամներն ու ընտանիքները կանոնավորապես և հետևողականորեն խորասուզվում են սուրբ գրություններում» (բաժին 2): Ինչո՞ւ եք կարծում, որ սուրբ գրությունների ուսումանսիրությունը տանում է դեպի այդպիսի արդյունքների:

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը օրհնություն է, ոչ թե բեռ (տես բաժին 3): Ի՞նչ օրհնություններ են եկել ձեզ և ձեր ընտանիքին սուրբ գրություններն ուսումնասիրելու միջոցով: Ի՞նչ խորհուրդ կտայիք ինչ-որ մեկին, որը զգում է, որ սուրբ գրություններն ուսումնասիրելը բեռ է:

  • Որո՞նք են Աստծո խոսքին թեթևամտորեն վերաբերվելու որոշ վտանգները (տես բաժին 4): Թվարկեք մի քանի բաներ, որ կարող ենք անել Աստծո խոսքին ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար:

Առնչվող սուրբ գրություններ

Գործք Ժէ.11, Բ Տիմոթեոս Գ.16–17, 1 Նեփի 19.23–24, Ալմա 32.21–43, ՎևՈւ 18.33–36, 21.4–6, 68.1–4

Օգնություն ուսումնասիրողին

«Շատերը գտնում են, որ ուսումնասիրելու լավագույն ժամանակն առավոտյան է, գիշերային հանգստից հետո… Մյուսները նախընտրում են ուսումնասիրել խաղաղ ժամերին, երբ օրվա աշխատանքն ու մտահոգություններն ավարտվում են… Թերևս, ավելի կարևորը, քան օրվա ժամը՝ ուսումանսիրության համար կանոնավոր մի ժամ նշանակելն է» (Howard W. Hunter, “Reading the Scriptures,” Ensign, Nov. 1979, 64):

Հղումներ

  1. Thomas S. Monson, in Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 487–88.

  2. “The Power of the Word,” Ensign, May 1986, 79–80.

  3. “The Power of the Word,” 80–81.

  4. “The Power of the Word,” 81–82.

  5. “The Power of the Word,” 82.