Նախագահների ուսմունքները
Գլուխ 20. «Արածեցրու իմ ոչխարները»


Գլուխ 20

«Արածեցրու իմ ոչխարները»

«Մենք բոլորս պետք է սովորենք ճշմարիտ հովիվ լինել: Մենք պետք է ցույց տանք նույն սերն ուրիշների հանդեպ, որը Բարի Հովիվն ունի բոլորիս հանդեպ: Յուրաքանչյուր հոգի թանկ է Նրա համար»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը պատմել է մի փորձառության մասին, որը նա ունեցել է, երբ ծառայում էր որպես խորհրդական ցցի նախագահությունում.

«Բոյսում՝ Այդահո նահանգ, ցցի նախագահության ժողովի ժամանակ, տարիներ առաջ, մենք փորձում էինք նախագահ ընտրել ցցի ամենաթույլ և ամենփոքր երեցների քվորումում: Մեր գործավարը բերել էր այդ քվորումի բոլոր երեցների ցուցակը և այդ ցուցակում կար մի մարդու անուն, որին նա ճանաչում էր մի քանի տարի: Նա ծագումով մի ուժեղ Վերջին Օրերի Սրբերի ընտանիքից էր, բայց ինքն այնքան էլ շատ բան չէր անում Եկեղեցում:

Եթե եպիսկոպոսը զանգահարում էր ինչ-որ աշխատանք անելու աղոթատանը, նա, սովորաբար, արձագանքում էր և եթե երեցները ցանկանում էին ֆուտբոլ խաղալ, դուք, երբեմն, կտեսնեիք նրան ֆուտբոլ խաղալիս: Նա, իհարկե, ուներ ղեկավարելու ունակություն, նա ծառայողական ակումբի նախագահ էր և հրաշալի աշխատանք էր կատարում:

Ես ասացի ցցի նախագահին. «Ինձ կլիազորե՞ք գնալ և հանդիպել այդ մարդուն և հրավիրել նրան համապատասխանեցնել իր կյանքը Եկեղեցու չափանիշներին և վերցնել իր քվորումի ղեկավարությունը: Ես գիտեմ, որոշակի ռիսկ կա դրանում, բայց նա ունի կարողություն»:

Ցցի նախագահն ասաց. «Գործի անցիր և թող Տերն օրհնի քեզ»:

… Ես գնացի այդ մարդու տուն: Ես երբեք չեմ մոռանա նրա դեմքի արտահայտությունը, երբ նա բացեց դուռը և տեսավ իր ցցի նախագահության մի անդամի այնտեղ կանգնած: Նա տատանվելով հրավիրեց ինձ ներս, նրա կինը ճաշ էր պատրաստում, և ես զգացի խոհանոցից բուրող սուրճի հոտը: Ես խնդրեցի նրան հրավիրել իր կնոջը միանալ մեզ, և երբ մենք նստեցինք, ես պատմեցի նրան, թե ինչու էի եկել: «Ես չեմ պատրաստվում խնդրել, որ դուք պատասխանեք այսօր, – ասացի ես, – այն ամենը ինչ կկամենայի, որ անեք, խոստանալն է ինձ, որ դուք կմտածեք դրա մասին, կաղոթեք դրա համար, կմտածեք այն մասին, թե ինչ կնշանակի դա ձեր ընտանիքի համար, և հետո ես ետ կվերադառնամ՝ տեսնելու ձեզ հաջորդ շաբաթ: Եթե դուք որոշեք չընդունել, մենք կշարունակենք սիրել ձեզ»:

Հաջորդ կիրակի, երբ նա բացեց դուռը, ես տեսա, որ այնտեղ փոփոխություն էր եղել: Նա ուրախ էր ինձ տեսնել և նա արագ ինձ ներս հրավիրեց և կանչեց իր կնոջը միանալու մեզ: Նա ասաց. «Եղբայր Բենսոն, մենք արեցինք ինչպես որ դուք ասացիք: Մենք մտածել ենք այդ մասին և մենք աղոթել ենք դրա համար և մենք որոշել ենք ընդունել կոչումը: Եթե դուք՝ եղբայրներդ, այդքան վստահություն ունեք իմ հանդեպ, ես կամենում եմ համապատասխանեցնել իմ կյանքը Եկեղեցու չափանիշներին, մի բան, որը ես պետք է վաղուց արած լինեի»:

«Նա նաև ասաց. «Ես անցած շաբաթվանից, երբ եկաք այստեղ, սուրճ չեմ խմել և այլևս երբևէ չեմ խմի»:

Նա ձեռնադրվեց որպես երեցների քվորումի նախագահ և հաճախումները նրա քվորումում սկսեցին աճել և քվորումը շարունակեց աճել: Նա գնում էր դուրս, դնում իր ձեռքը քիչ ակտիվ երեցների ուսին և բերում ներս: Մի քանի ամիս հետո ես տեղափոխվեցի ցցից:

Անցան տարիներ և մի օր Տաճարային հրապարակում՝ Սոլթ Լեյք Սիթիում, մի մարդ մոտեցավ ինձ, մեկնեց իր ձեռքը և ասաց. «Եղբայր Բենսոն, դուք չեք հիշում ինձ, այնպես չէ՞»:

«Ես հիշում եմ ձեզ, – ասացի ես, – բայց չեմ հիշում ձեր անունը»:

Նա ասաց, «Հիշո՞ւմ եք Բոյսում յոթ տարի առաջ մի իրավազանց երեցի ձեր այցելությունը»: Եվ հետո, իհարկե, այդ ամենը ետ եկավ միտքս: Ապա նա ասաց. «Եղբայր Բենսոն, ես երբեք այդքան երկար չեմ ապրի, որ կարողանամ ձեզ արտահայտել բավականաչափ շնորհակալություն՝ այդ կիրակի կեսօրին իմ տուն գալու համար: Ես հիմա եպիսկոպոս եմ: Ես մտածում էի, որ երջանիկ եմ, բայց ես չգիտեի, թե ինչ էր նշանակում իսկական երջանկությունը»:1

Ոգեշնչված լինելով այս և ուրիշ այլ փորձառություններով, Նախագահ Բենսոնը քաջալերում էր հավատարիմ Վերջին Օրերի Սրբերին ձեռք մեկնել Եկեղեցու այն անդամներին, ովքեր ապրում էին «Եկեղեցու և ավետարանի ազդեցությունից առանձնացած»:2 1984 թվականի ապրիլյան համաժողովում նա ասաց. «Մենք գոհ ենք մեր շատ եղբայրների և քույրերի ակտիվացման աշխատանքներից: Մենք քաջալերում ենք քահանայությանը և օժանդակ ղեկավարներին շարունակել այդ մեծ ջանքերը»:3 Այդ նույն շաբաթ, նա խոսեց քահանայության ղեկավարների մի խմբի հետ Եկեղեցում տղամարդկանց ընկերակցության անհրաժեշտության մասին, որոնք դեռ չեն ձեռնադրվել որպես երեց.

«Սիրտս առաջ է մղվում դեպի այն մարդիկ, ովքեր ընտանիքների ղեկավարներ են… Ես չեմ հավատում, թե մենք ավելի մեծ մարտահրավեր ունենք Եկեղեցում, քան այսօր նրանց ակտիվացնելը և բերելը այն կետին, երբ նրանք կկարողանան տանել իրենց ընտանիքներին Տիրոջ տուն և նրանց համար բացել ամենահարուստ օրհնությունները, որ հայտնի են տղամարդկանց և կանանց այս աշխարհում և գալիք աշխարհում:

Եղբայրներ, մեր հույսն է և աղոթքը, որ դուք այս ակտիվացման ջանքերին չնայեք ուղղակի որպես մի ժամանակավոր ծրագիր: Մենք հույս ունենք, որ երբ մեր Եկեղեցու պատմության այս ժամանակահատվածի պատմությունը գրառվի, կասվի, որ սա նշանավոր մի ժամանակ էր, երբ մոլորված և կորած շատ հոգիներ վերականգվեցին Աստծո Եկեղեցու կողմից»:4

Նկար
Christ sitting wiatching a flock of sheep.

«Այժմ է ժամանակը կիրառելու Փրկչի ուսմունքը բարի հովվի մասին»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Որպես Տիրոջ հետևորդներ՝ մեր առաքելության մասն է կազմում հասնել մեր եղբայրներին և քույրերին, ովքեր իրենց առանձնացրել են Եկեղեցուց:

Տիրոջ եկեղեցու նպատակն է առաջ տանել Աստծո յուրաքանչյուր որդու և դստեր առաջընթացը դեպի հավերժական կյանքի մեծագույն օրհնությունները: …

Ես կամենում եմ քննարկել Սրբերին կատարելագործելու մեր առաքելությունը, առանձնապես նրանց ակտիվացնելու մարտահրավերը, ովքեր իրենց առանձնացրել են Եկեղեցու լիակատար գործունեությունից: Այդ անդամները, ովքեր մեր եղբայրներն են ու քույրերը, ներկայումս առանձին են ապրում Եկեղեցուց և ավետարանի ազդեցությունից:

Այս խմբի մեջ են մտնում քիչ ակտիվ անդամները, որոնցից շատերը չհաճախողներ են, ովքեր կարող է անտարբեր են և անփույթ: Նրանց մեջ են մտնում նաև ժամանակավորապես կորածները, որովհետև մենք չգիտենք նրանց որտեղ լինելը: Դրանցից մի քանիսը նորադարձներ են, ովքեր ակնհայտորեն չեն ստացել դաստիարակող ուշադրություն և ուսուցումներ, որը նրանց կդարձներ «սուրբերի հետ [ընկերակից]» քաղաքացիներ» (տես Եփես. Բ.19:) Շատերը միայնակ ամուրիներ են:

Բոլոր այդպիսի անձնավորություններին մենք՝ որպես Եկեղեցու անդամներ և Տիրոջ հետևորդներ, պետք է ցույց տանք և նորոգենք մեր սերը և ետ գալու սրտառուչ հրավերը: «Ետ եկեք: Ետ եկեք և Տիրոջ սեղանի մոտ խրախճացեք և նորից ճաշակեք Սրբերի հետ ընկերակցության քաղցր և բավականություն պատճառող պտուղները» (Ensign, March 1986, p. 88):

Մեծ է մեր առջևում գտնվող մարտահրավերը… Մենք պետք է գործադրենք մեծ հավատք, եռանդ և պարտավորություն, եթե ուզում ենք ձեռք մեկնել այդ եղբայրներին ու քույրերին: Բայց մենք պետք է դա անենք: Տերը սպասում է, որ մենք անենք դա: Եվ մենք կանենք:5

2

Երբ ձգտում ենք դաստիարակել նրանց, ովքեր շեղվել են, մենք պետք է կիրառենք բարի հովվի մասին Փրկչի ուսմունքը:

Այժմ է բարի հովվի մասին՝ մեր առաջիկա մարտահրավերի հետ կապված, կորած ոչխարներին և մոլորված գառներին վերադարձնելու վերաբերյալ Փրկիչի ուսմունքը կիրառելու ժամանակը:

Ինչպէ՞ս է երեւում ձեզ, եթէ մի մարդի, հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը եւ սարերը գնալ այն մոլորածին որոնելու:

Եւ եթե լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած» (Մատ. ԺԸ.12–13):

Հիսուսի ժամանակ Պաղեստինի հովիվները գիտեին իրենց ոչխարներից յուրաքանչյուրին: Ոչխարները գիտեին նրա ձայնը և վստահում էին նրան: Նրանք չէին հետևում օտարականի: Այսպիով, երբ կանչում էր, ոչխարները գալիս էին նրա մոտ (տես Հովհաննես Ժ.1–5, 14):

Գիշերը, հովիվները տանում էին իրենց ոչխարները դեպի մակաղատեղի կամ փարախ: Բարձր պատերը շրջապատում էին ոչխարների փարախը և փշեր էին դրվում պատերի ծայրերին կանխարգելելու վայրի գազաններին և գողերին պատերի վրայով մագլցելուց: Բայց, երբեմն, որևէ վայրի գազան սովից մղված ներխուժում էր պատերի վրայով ոչխարների մեջ, վախեցնելով և սպառնալով նրանց:

Այդպիսի իրավիճակն առանձնացնում էր իսկական հովվին, —նրան, ով սիրում էր իր ոչխարներին, — վարձկանից, որն աշխատում էր միայն փողի համար՝ պարտականությունից ելնելով: Իսկական հովիվը հոժար էր իր կյանքը տալու հանուն ոչխարների: Նա ներս էր մտնում ոչխարների մեջ և կռվում նրանց բարօրության համար: Վարձկանը, մյուս կողմից, գնահատում էր իր անձնական ապահովությունը ոչխարների ապահովությունից և, սովորաբար, փախուստի էր դիմում վտանգի ժամանակ:

Հիսուսն օգտագործել է Իր օրերի սովորական այս պարզաբանումը, որպեսզի հայտարարի, որ Նա է Բարի Հովիվը՝ Ճշմարիտ Հովիվը: Իր եղբայրների և քույրերի հանդեպ սիրո շնորհիվ, Նա հոժարակամորեն և կամավոր վայր դրեց Իր կյանքը նրանց համար (տես Հովհաննես 11.11–18):

Ի վերջո, Բարի Հովիվն իսկապես տվեց Իր կյանքը ոչխարների համար՝ ձեզ համար, և ինձ համար՝ մեզ բոլորիս համար:

Բարի հովվի խորհրդանիշն այսօր Եկեղեցում առանց նշանակալի զուգահեռի չէ: Ոչխարները պետք է առաջնորդվեն զգաստ հովիվների կողմից: Խիստ շատերն են մոլորվում: Ոմանք հրապուրվում են պատահական շեղումներից: Մյուսները լիովին կորել են:

Մենք գիտակցում ենք, որ ինչպես անցյալ ժամանակներում, որոշ ոչխարներ կապստամբեն և կնմանվեն «մի վայրի հոտի, որը փախչում է իր հովվից» (Մոսիա 18.21): Բայց մեր խնդիրներից շատերն առաջանում են սիրող և ուշադիր հովվության բացակայությունից և ավելի շատ հովիվներ պետք է պատրաստենք:

Հովվի հոգատարությամբ, մեր նոր անդամները, նրանք, ովքեր նոր են ծնվել ավետարանում, պետք է հոգ տարվեն ուշադիր ընկերակցությամբ, մինչ նրանք մեծանում են ավետարանի գիտության մեջ և սկսում ապրել նոր չափանիշներով: Այդպիսի ուշադրությունը կօգնի ապահովել, որ նրանք չվերադառնան դեպի հին սովորույթները:

Հովվի սիրառատ հոգացողությամբ մեր երիտասարդները՝ մեր գառները, հակում չեն ունենա մոլորվելու: Եվ եթե նրանք անեն այդ, հովվի գավազանի ցուպը՝ գորովալի մի ձեռք և մի հասկացող սիրտ, կօգնի նրանց վերադարձնել:

Հովվի հոգացողությամբ, նրանցից շատերը, ովքեր այժմ անկախ են հոտից, կարող են դեռ վերականգվել: Շատերը, ովքեր ամուսնացել են Եկեղեցուց դուրս և ձեռք են բերել աշխարհիկ կենսակերպ, կարող են արձագանքել հոտ վերադառնալու հրավերին:6

Նկար
A young couple with a baby are talking to another young couple as they sit in a classroom.

Երբ մենք ընկերություն ենք զարգացնում մեր ծխերում և ճյուղերում, մենք օգնում ենք միմյանց մնալ Բարի Հովվի հոտում:

3

Վերջին Օրերի Սրբերը, ովքեր շեղվել են, կարիք ունեն ճշմարիտ և սիրառատ հովիվների կողմից իսկական, սրտառուչ մտահոգության:

Չկան որևէ այլնոր լուծումներ այլ վայրերում ոչխարների ուտելիքի ետևից մոլորվելու այս հին խնդրին: Հանձնարարությունը, որ Հիսուսը տվեց Պետրոսին, որը Նա շեշտադրեց կրկնելով այն երեք անգամ, ստուգված լուծում է. «Արածեցրու իմ գառները: Արածեցրու իմ ոչխարները: Արածեցրու իմ ոչխարները» (տես Հովհաննես ԻԱ.15–17):

Ինչպես Մորմոնի Գրքի փառահեղ հորդորի մեջ, նրանք, ովքեր մկրտվել են Քրիստոսի Եկեղեցում, պետք է անընդհատ «հիշվեն և սնուցվեն Աստծո բարի խոսքով» (Մոր. 6.4):

Պատասխանն այդ դեպքում գտնվում է աղոթքով հովվելիս և սնուցելիս հոտը, այլ խոսքով ասած, անձնական աչալուրջ հսկողություն: Պետք է լինի իսկական մտահոգություն ճշմարիտ և սիրող հովվի կողմից, ոչ թե մակերեսային մտահոգություն, որը վարձկանը կարող է ցույց տալ:

Երբ մենք քննարկում ենք ճշմարիտ հովվի տեսակետը, մենք հասկանում ենք, որ Տերն այս պատասխանատվությունը տվել է քահանայություն կրողներին: Բայց քույրերը նույնպես կոչում ունեն՝ «հովվելու» գթառատ և սիրառատ ծառայության մեջ, որը նրանք մատուցում են միմյանց և ուրիշներին: Այսպիսով, մենք բոլորս պետք է սովորենք ճշմարիտ հովիվ լինել: Մենք պետք է ցույց տանք նույն սերն ուրիշների հանդեպ, որը Բարի Հովիվն ունի բոլորիս հանդեպ: Յուրաքանչյուր հոգի թանկ է Նրա համար: Նրա հրավերն ուղղված է յուրաքանչյուր անդամի՝ Աստծո յուրաքանչյուր որդու և դստեր:

«Ահա նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց, և նա ասում է. Ապաշխարե՛ք, և ես կընդունեմ ձեզ: …

Եկեք ինձ մոտ, և դուք կճաշակեք կենաց ծառի պտղից. …

Այո, եկեք ինձ մոտ և առաջ բերեք արդարության գործեր» (Ալմա 5.33–35):

Ոչ ոքի չի մերժվում Նրա հրավերը: Բոլորը ողջունվում են, ով կընդունի Նրա ողորմած հրավերը՝ ճաշակելու Իր ավետարանից: Ոչխարներին՝ ոմանք շեղված, ոմանք անտարբեր, ոմանք գերզբաղված, պետք է գտնել և սիրով ետ բերել ակտիվության: Յուրաքանչյուր քահանյության և օժանդակ կազմակերպության ռեսուրս պետք է օգտագործվի այս ջանքերին աջակցելու համար:

Այս մարտահրավերը երբեք չի հաղթահարվի, մինչև ցցի, ծխի, քվորումի և օժանդակ կազմակերպությունների ղեկավարները և հավատարիմ անդամներն ամենուրեք չգործադրեն իրենց կամքը և հավատքը՝ բերելու քիչ ակտիվներին ետ՝ լիարժեք գործունեության Եկեղեցում:

Երբ դուք լրջորեն ձգտեք իրականացնել այս արժանավոր նպատակը, մենք հորդորում ենք ձեզ նորովի շեշտադրել քահանայության արդյունավետ տնային ուսուցումը և արդյունավետ Սփոփող Միության այցելությամբ ուսուցումը: Տնային ուսուցումն ու այցելությամբ ուսուցումը ոգեշնչված ծրագրեր են: Դրանք նախատեսված են հասնելու Եկեղեցու յուրաքանչյուր անդամին, ամեն ամիս, ինչպես ակտիվներին, այնպես էլ քիչ ակտիվներին: Խնդրում ենք տնային ուսուցմանն ու այցելությամբ ուսուցմանն աճող շեշտադրում անել:7

4

Երբ մենք շարունակենք ծառայել մեր եղբայրներին և քույրերին, մենք կարող ենք օգնել նրանց ստանալ ավետարանի բոլոր օրհնություններն ու արարողությունները:

Մեր աղոթքներն այսօր պետք է լինեն նույն ուժգնությամբ և մտահոգությամբ, ինչպես Ալմայի աղոթքներն էին, երբ նա ձգտում էր վերադարձնել մոլորված Զորամացիներին, ովքեր շեղվել էին Տիրոջ ուղուց.

Ո՜վ Տեր, խնդրում եմ շնորհիր մեզ, որ մենք կարողանանք հաջողություն ունենալ՝ նրանց կրկին Քրիստոսով դեպի քեզ բերելու:

Ահա, ո՜վ Տեր, նրանց հոգիներն արժեքավոր են, և նրանցից շատերը մեր եղբայրներն են. հետևաբար, ո՜վ Տեր, տուր մեզ զորություն և իմաստություն, որ կարողանանք մեր այս եղբայրներին կրկին բերել քեզ մոտ» (Ալմա 31.34–35, շեգագիրն ավելացված է): …

Հոգիներն ակտիվացնելու սկզբունքները չեն փոխվում: Դրանք են.

1. Կորածներին կամ քիչ ակտիվներին պետք է գտնել և նրանց հետ կապի մեջ մտնել:

2. Սիրալիր մտահոգություն պետք է ցույց տրվի: Նրանք պետք է զգան մեր սերը:

3. Նրանց պետք է ուսուցանվի ավետարանը: Նրանք պետք է զգան Սուրբ Հոգու զորությունն ուսուցիչների միջոցով:

4. Նրանք պետք է ներառվեն մեր ընկերակցության մեջ:

5. Նրանք պետք է ունենան իմաստալից Եկեղեցական պարտականություններ:

Մորմոնի Գրքի խոսքերով ասած, մենք պետք է «շարունակենք ծառայել» (3 Նեփի 18.32):

Մենք հատկապես մտահոգված ենք, որ նորադարձները մերվեն Եկեղեցու լիարժեք ընկերակցությանը: Նրանց պետք է ողջունել գրկաբաց:

Եկեք միավորվենք մեր ջանքերում՝ բերելու քիչ ակտիվներին ետ՝ դեպի լիակատար ակտիվություն Եկեղեցում: Այդ անելով, մենք ավելի պատշաճորեն կմիավորվենք միմյանց հետ՝ իրականացնելով Եկեղեցու առաքելությունը՝ ավելի լիովին բերելու ավետարանը իր բոլոր օրհնություններով և արարողություններով, բոլոր Եկեղեցու անդամների կյանք: Եկեղեցին «ունի յուրաքանչյուր անդամի կարիքը» (ՎևՈւ 84.110), և ամեն անդամ ունի ավետարանի, Եկեղեցու և բոլոր նրա արարողությունների կարիքը:

Թող որ մենք բոլորս ձգտենք Տիրոջ օրհնություններին՝ ամրացնելու մեզ և տալու մեզ անհրաժեշտ ուժ և ազդեցություն, որի կարիքը մենք կունենանք, երբ միասին գործենք սիրո այս մեծ աշխատանքում:8

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչպիսի՞ն են ձեր զգացումները, երբ դուք մտածում եք ընտանիքի անդամների կամ ընկերների մասին, ովքեր «առանձնացած են ապրում Եկեղեցուց և ավետարանի ազդեցությունից»: Ի՞նչ կարող ենք անել նրանց հասնելու համար (Տես բաժին 1):

  • Խորհեք Նախագահ Բենսոնի ուսմունքների մասին այն տարբերությունների վերաբերյալ, որ կա վարձկանի և հովվի միջև (տես բաժին 2): Ի՞նչ կարող ենք անել ավելի լավ հովիվներ լինելու համար:

  • Նախագահ Բենսոնը հիշեցրեց մեզ, որ մարդիկ կարիք ունեն «իսկական, սրտառուչ մտահոգության ճշմարիտ և սիրառատ հովվի կողմից (բաժին 3): Ինչպե՞ս կարող ենք զարգացնել սրտառուչ մտահոգություն ուրիշների հանդեպ: Երբ մտածեք այս հարցի մասին, մտածեք ձեր ծառայության մասին՝ որպես տնային ուսուցիչ կամ այցելող ուսուցիչ:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «շարունակել ծառայել» (3 Նեփի 18.32): Մտածեք Նախագահ Բենսոնի տված հինգ սկզբունքների մասին ՝ մեզ օգնելու ծառայելու նրանց, ովքեր կարիք ունեն վերադառնալու եկեղեցական գործունեության (տես բաժին 4): Ի՞նչ ուղիներով կարող են այս սկզբունքներից յուրաքանչյուրն օգնել որևէ մեկին ստանալ ավետարանի օրհնությունները:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս Թ.10–12, Ղուկաս ԺԵ, ԻԲ.32, Ա Պետրոս Ե.2–4, Մորոնի Զ.4, ՎևՈւ 18.10–16, 84.106

Օգնություն ուսումնասիրողին

«Կարդալը, ուսումնասիրելը և խորհելը նույնը չեն: Մենք կարդում ենք խոսքեր և կարող ենք ստանալ գաղափարներ: Մենք ուսումնասիրում ենք և մենք կարող ենք ստանալ ձևանմուշներ և կապեր սուրբ գրություններում: Բայց, երբ մենք խորհում ենք, մենք հրավիրում ենք հայտնություն Հոգու կողմից: Խորհելը իմ կարծիքով մտածելն է և աղոթելը, որը ես ուշադիր անում եմ սուրբ գրությունները կարդալուց և ուսումնասիրելուց հետո» (Հենրի Բ. Այրինգ, «Ծառայեք Հոգով», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 60):

Հղումներ

  1. “Feed My Sheep,” Ensign, Sept. 1987, 4–5.

  2. «Feed My Sheep», 3:

  3. “Counsel to the Saints,” Ensign, May 1984, 8.

  4. The Teachings of Ezra Taft Benson (1988), 234.

  5. «Feed My Sheep», 3:

  6. «Feed My Sheep», 3–4:

  7. “Feed My Sheep» 4:

  8. “Feed My Sheep», 4, 5: