Նախագահների ուսմունքները
Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքն ու ծառայությունը


Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքն ու ծառայությունը

1994 թվականի հունիսի 4-ին Յուտայի Լոգան քաղաքից, մինչև Այդահոյի Ուիթնի քաղաքի միջև ընկած մայրուղիներում ճանապարհորդներն ականտես եղան մի անսովոր բանի: Նրանք տեսան այդ 24 մղոնանոց (39 կիլոմետրանոց) ճանապարհահատվածի երկայնքով կանգնած մարդկանց: Հաջորդ օրը Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրեց, թե ինչու էին մարդիկ հավաքվել այնտեղ: Նրանք սպասում էին հուղարակավորության թափորին, որը փոխադրում էր Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի մարմինը գերեզմանատուն իր ծննդավայրում Սոլթ Լեյք Սիթիում հուղարակվորության ծառայությունից հետո: Երեց Հեյլսը նկարագրել է այդ տեսարանը.

«Դեպի Ուիթնի Այդահո ուղևորությունը հուզումնալի հարգանքի տուրք էր Աստծո մարգարեին:

Եկեղեցու անդամների կողմից դա հարգանքի տուրք էր, երբ նրանք շարվել էին մայրուղու երկայնքով և կանգնել ճանապարհի անցուղիներում: Ոմանք կրում էին իրենց կիրակնօրյա հագուստները շաբաթ օրը կեսօրին: Մյուսները կանգ էին առել հարգանքով, կանգնեցնելով իրենց մեքենաները և ակնածանքով կանգնած սպասելով, որ մարգարեն անցներ: Ֆերմերները կանգնած էին իրենց դաշտերում գլխարկները դրած իրենց սրտերի վրա: Հավանաբար, ավելի արտահայտիչ էր երիտասարդ տղաների իրենց բեյսբոլի գլխարկները հանելը և դնելը իրենց սրտերի վրա: Դրոշները ծածանելով մնաս բարով էին ասում, երբ մարգարեն անցնում էր կողքով: Կային պաստառներ, որոնք ասում էին. «Մենք սիրում ենք Նախագահ Բենսոնին: Մյուսներն ասում էին«Կարդացեք Մորմոնի Գիրքը»:1

Ջերմության այդ արտահայտումն իսկապես հարգանքի տուրք էր, բայց դա նույնիսկ ավելին էր: Տեսանելի փաստ էր, որ մարդկանց կյանքը փոխվել էր, որովհետև նրանք հետևել էին մարգարեի խորհրդին: Եվ ժողովուրդը, որը հավաքված էր մայրուղու երկայնքով, ներակայացնում էր շատ ավելի բան: Այն ժամանակամիջոցում, երբ Էզրա Թաֆտ Բենսոնը ծնվել էր Ուիթնիում, Այդահո և այն ժամանակ, երբ նրա մահկանացու աճյունը թաղվեց այնտեղ, նա ծառայեց որպես գործիք Տիրոջ ձեռքերում, ճանապարհորդելով ողջ աշխարհով և օգնելով միլիոնավոր մարդկանց գալ դեպի Քրիստոս:

Ընտանեկան ֆերմայում սովորած դասեր

1899թվականի օգոստոսի 4-ին Սառա Դանքլի Բենսոնը և Ջորջ Թաֆտ Բենսոն կրտսերը ողջունեցին իրենց անդրանիկ զավակին իրենց ընտանիքում: Նրանք անվանեցին նրան Էզրա Թաֆտ Բենսոն, իր նախապապի անունով՝ Երեց Էզրա Թաֆտ Բենսոնի, որը ծառայել էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ:

Էզրան ծնվեց երկու սենյականոց գյուղական տանը, որը նրա հայրն էր կառուցել նախորդ տարի: Ծննդաբերությունը երկարատև էր և դժվար, և մանկաբարձ բժիշկը կարծում էր 11¾-ֆունտ (5,3 կգ) քաշով երեխան չէր ապրի: Բայց երեխայի տատիկներն այլ կարծիքի էին: Նրանք երկու աման ջուր լցրեցին՝ մեկը տաք, իսկ մյուսը սառը և մտցնում էին իրենց թոռնիկին մերթ սառը մերթ տաք ջրի մեջ, մինչև նա սկսեց ճչալ:

Նկար
Ezra Taft Benson at three months old.

Էզրա Թաֆտ Բենսոնը մանուկ հասակում, 1900

Փոքրիկ Էզրա Թաֆտ Բենսոնը, որին ընտանիքի անդամները և ընկերները հաճախ կոչում էին «Թի», վայելում էր լիարժեք մանկություն ֆերմայում, որը շրջապատում էր տունը, որտեղ նա էր ծնվել: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, ով ծառայում էր Նախագահ Բենսոնի հետ մոտ 33 տարի Տասներկու Առաքյալների Քվորումում և Առաջին Նախագահությունում, պատմել է այն դասերի մասին, որ փոքրիկ Էզրան էր սովորել.

«Նա իսկական գյուղացի տղա էր, տառացիորեն և ճշմարտապես, ամբողջապես հագնված իր տեսքով, արևակեզ տղա, որը հենց վաղ հասակից հասկացավ բերքահավաքի օրենքը. «Ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ» (Գաղ. Զ.7):

Նա այդ աղքատ տարիներին իմացավ, որ առանց տքնաջան աշխատանքի ոչինչ չի աճում, բացի մոլախոտից: Պետք է լինի աշխատանք՝ անվերջ և մշտական, որպեսզի բերքահավաք լինի: Եվ այսպիսով, աշնանը վար էին անում և գարնանը վար էին անում՝ քրտնաջան աշխատանք՝ քայլելու ողջ օրն ակոսի միջով մի խումբ ուժեղ ձիերի ետևից: Այդ ժամանակ ձեռքով վար անելն էր օգտագործվում և անհրաժեշտ էր անընդհատ բռնակները պինդ պահել, որոնք պտտվում էին և շարժվում, երբ սուր գութանի շեղբը կտրում էր հողը և կոկիկ շուռ տալիս այն: Այդպիսի օրից հետո տղան հոգնած էր լինում և լավ քնում էր: Բայց առավոտը շատ վաղ էր գալիս:

Դաշտը պետք է տափանվեր, կրկին ձիաքարշով, հողագնդերը փշրելու և մարգերը սարքելու համար: Տնկելը դժվար, մեջքը կոտրող աշխատանք էր: Եվ հետո գալիս էր ոռոգումը: Բենսոնների ֆերման չոր երկրամասում էր, որը բերքատու էր դառնում ոռոգման հրաշքով: Ջրին պետք էր հետևել, ոչ միայն օրվա ընթացքում, այլ ողջ գիշերվա ընթացքում: Չկային էլեկտրական լապտերներ կամ պրոպանով լուսարձակներ: Կային միայն նավթով լապտերներ, որոնք արձակում էին թույլ և գունատ դեղին լույս: Պարտադիր էր, որ ջուրը հասներ մարգի վերջը: Դա մի դաս էր, որը երբեք չպետք է մոռացվեր:

Ես իմ մտքի աչքով տեսնում եմ փոքրիկ տղային, բահն ուսին առուների և դաշտերի միջով քայլելիս՝ կենսատու խոնավություն բերելու չորացած հողին:

Շուտով գալիս էր խոտհնձի ժամանակը՝ ակրեր և ակրեր շարունակ: Խումբը կառչած էր հնձող մեքենային, տղան բարձրանում էր հին երկաթյա նստատեղը, իսկ մանգաղասարքը շարժվում էր ետ ու առաջ՝ հնձելով 1, 5 մետրանոց բարձրությամբ հնձաշերտը, մինչ խումբն առաջ էր շարժվում: Դա դժվարին աշխատանք էր ճանճերով և մոծակներով, փոշով և այրող տապով: Ապա խոտը պետք էր ցանցի վրա տեղավորվեր, հետո եղանով վերցնելով խոտի դեզ սարքել չորացնելու համար: Ժամանակը որոշելը կարևոր էր: Երբ այն հասնում էր համապատասխան փուլին այն տեղավորվում էր մի մեծ, տափակ հատակով բաց սայլակի ցանցի վրա: Խոտանոցում ձիաքարշով սարքը բարձրացնում էր այն վագոնից՝ սարքելով խոտի հսկայական դեզ: Այն ժամանակ խուրձ կապել չկար, ոչ էլ մեխանիկական ամբարձիչներ: Կային միայն եղաններ և մկաններ:

… Փոքրիկ հրաշք էր, որ նրա կառուցվածքը խոշորացավ և նրա մարմինն ուժեղացավ: Մեզանից նրանք, ովքեր ճանաչում էին նրան, իր հետագա կյանքի ընթացքում հաճախակի էինք ակնարկում նրա դաստակների չափսերի վերաբերյալ: Ամուր առողջությունը, որը հիմնադրվել էր նրա պատանեկության տարիներին, նրա կյանքի մեծ օրհնություններից մեկն էր: Մինչև վերջին մի քանի տարիները նա վիթխարի եռանդով օժտված մարդ էր:

Իր կյանքի հասուն տարիների ընթացքում, երբ նա քայլում էր նախագահների և թագավորների հետ, նա երբեք չէր կորցնում իր պատանեկության գյուղական օրերի հետ կապը: Նա երբեք չկորցրեց աշխատելու իր ունակությունը: Նա երբեք չկորցրեց արևածագին վեր կենալու և մինչև գիշեր աշխատելու իր ցանկությունը:

Բայց ավելի շատ բան կար, քան աշխատելու հրաշալի սվորույթը, որը դուրս եկավ այդ պատանեկան տնից: Կար որոշակի ուժ, որը գալիս է հողից: Կար մշտական հիշեցում այն ասույթի մասին, որը տրվել էր Ադամին ու Եվային, երբ նրանք դուրս վտարվեցին պարտեզից.«Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը» (Ծննդ. Գ.19): Նրանց մեջ, ովքեր մշակում էին հողը, ստեղծվում էր ինքնապահովման ոգին: Այն ժամանակ չկային գյուղացիական տնտեսություններին կառավարական որևէ տեսակի դրամական օժանդակության ծրագրեր: Եղանակային անկանխատեսելի փոփոխությունները ստիպված էին ընդունել: Ոչնչացնող ցրտահարությունները, տարվա եղանակին անհամապատասխան փոթորիկները, քամին և երաշտը բոլորն ընդունվում էին որպես կյանքի վտանգներ, որի դեմ չկար որևէ մատչելի ապահովագրություն: Պահեստավորումը կարիքի օրվա համար անհրաժեշտություն էր, այլապես կլիներ սով: Մեկ մշտական աղբյուր կյանքի վտանգների դեմ աղոթքն էր, աղոթք մեր հավերժական, սիրառատ Հորը, տիեզերքի Ամենակարող Աստծուն:

Այդահոյի այդ փոքրիկ տանը շատ աղոթք էր արվում: Առավոտյան և երեկոյան ընտանեկան աղոթք էր արվում, որի ընթացքում շնորհակալություն էր հայտնվում՝ իր մարտահրավերներով և հնարավորություններով կյանքի համար և որի ժամանակ աղերսանքներ էր հղվում ուժի համար՝ անելու օրվա աշխատանքը: Հիշվում էին նրանք, ովքեր կարիքի մեջ էին և երբ ընտանիքը իրենց ծնկներից վեր էր կենում, մայրը, որը Սփոփող Միության նախագահն էր, բեռնել էր տալիս երկանիվ փոքր կառքը՝ կիսվելու ուտելիքով նրանց հետ, ովքեր կարիքի մեջ էին, նրա անդրանիկ որդին որպես կառապան: Այդ դասերը երբեք չկորան:2

Հավատարիմ ծնողներից սովորած դասեր

Տքանջան աշխատանքի, ընտանեկան միասնության, ծառայության և ավետարանով ապրելու այդ դասերը սկսեցին մեծանալ, երբ մի օր 12-ամյա Էզրայի ծնողները Եկեղեցու ժողովից տուն եկան անսպասելի նորություններով: Հետագայում Նախագահ Բենսոնը հիշել է.

«Երբ հայրս ձին քշեց դեպի տուն, մայրս բացեց փոստարկղը և ի զարմանս իրենց այնտեղ մի նամակ տեսավ Բ արկղիկից, Սոլթ Լեյք Սիթիից՝ միսիայի ծառայության կանչ: Ոչ ոք չէր հարցնում, թե մարդը պատրա՞ստ էր, կամենո՞ւմ էր կամ ի վիճակի՞ էր: Եպիսկոպոսը պետք է իմանար, իսկ եպիսկոպոսը Պապիկն էր՝ Ջորջ Թ. Բենսոնը, հայրիկիս հայրը:

Երբ մայրիկն ու հայրիկը կառքը ներս քշեցին բակ, նրանք երկուսով էլ լալիս էին, մի բան, որ մենք չէինք տեսել մեր ընտանիքում: Մենք հավաքվեցինք կառքի շուրջը, այն ժամանակ մենք յոթն էինք, և հարցրեցինք թե ինչ էր պատահել:

Նրանք ասացին «Ամեն ինչ լավ է»:

«Ապա ինչո՞ւ եք լալիս», - հարցրեցինք մենք:

«Եկեք ճաշասենյակ և մենք կբացատրենք»:

Մենք հավաքվեցինք հին բազմոցի շուրջը ճաշասենյակում և հայրիկն ասաց մեզ իր միսիայի կանչի մասին: Հետո մայրիկն ասաց. «Մենք հպարտ ենք իմանալ, որ հայրիկն արժանի է համարվում միսիայի գնալ: Մենք մի քիչ լալիս ենք, որովհետև դա նշանակում է երկու տարվա բաժանում: Դուք գիտեք, որ հայրիկն ու ես մեր ամուսնությունից ի վեր երբեք չենք առանձնացել, ամենաշատը երկու գիշեր, և դա այն ժամանակ է եղել, երբ հայրիկը գնացել է կիրճ գերաններ, սյուներ և վառելափայտ բերելու»:3

Իր հայրը միսիայում լինելու ընթացքում ընտանեկան ֆերման վարելու պարտականությունների մեծ մասն էզրան իր վրա վերցրեց: Նա «կատարում էր տղամարդու գործերը, չնայած դեռ պատանի էր»:4: Սառայի ղեկավարությամբ Էզրան և նրա քույրերն ու եղբայրները միասին աշխատում էին և միասին կարդում իրենց հայրիկի նամակաները: Յոթանասունհինգ տարի անց Նախագահ Բենսոնը մտածում էր այն օրհնությունների մասին, որոնք եկան իր ընտանիքին, որովհետև նրա հայրը միսիա ծառայեց.

«Կարծում եմ աշխարհում ոմանք կարող է ասեն, որ կանչն ընդունելը նրա կողմից ապացույց էր, որ նա իսկապես չէր սիրում իր ընտանիքին: Թողնել յոթ երեխա և հղի կին տանը մենակ երկու տարով, ինչպե՞ս դա կարող էր լինել իսկական սեր:

Բայց հայրս ավելի մեծ տեսադաշտ ուներ սիրո մասին: Նա գիտեր, որ «Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին» (Հռովմայեցիս Ը.28): Նա գիտեր, որ լավագույն բանը, որ նա կարող էր անել իր ընտանիքի համար, Աստծուն հնազանդվելն էր:

Չնայած մենք նրան շատ էինք կարոտում այդ տարիների ընթացքում, և չնայած նրա բացակայությունը բերեց շատ մարտահրավերներ մեր ընտանիք, կանչը ընդունելը ցույց տվեց, որ նա գթության պարգև ունի: Հայրիկը գնաց մարդկանց ծառայելու, թողնելով մայրիկին տանը յոթ երեխաների հետ: (Ութերորդը ծնվեց նրա միսիոներական դաշտ հասնելուց չորս ամիս անց): Բայց այդ տուն եկավ միսիոներական աշխատանքի ոգին, որը երբեք այլևս չլքեց այն: Միսիա գնալու համար պահանջվեց զոհաբերություն: Հայրիկը ստիպված էր վաճառել մեր հին չոր ֆերման, որպեսզի ֆինանսավորեր իր միսիան: Նա ստիպված էր մեր ընտանքում տեղ տալ մի ամուսնացած զույգի, որպեսզի նրանք հոգ տանեին չհասունացած բերքին և նա խոտի հողակտորների, արոտի հողակտորների և կաթնատու կովերի փոքրիկ հոտի պատասխանատվությունը թողեց իր որդիների և կնոջ վրա:

Հայրիկի նամակներն իսկապես օրհնություն էին մեր ընտանիքի համար: Մեզ՝ երեխաներիս համար, դրանք թվում էր, թե գալիս էին աշխարհի մյուս ծայրից, բայց դրանք ընդամնեը Սփրինգֆիլդից էին՝ Մասսաչուսեթս, և Չիկագոյից՝ Իլլինոյս, և Սեդար Ռափիդսից և Մարշալթաունից՝ Այովա: Այո, հայրիկի միսիայի արդյունքում մեր տուն մտավ միսիոներական աշխատանքի ոգին, որը երբեք չլքեց այն:

Հետագայում ընտանիքն աճեց դառնալով տասնմեկ երեխա՝ յոթ որդի և չորս դուստր: Բոլոր յոթ որդիները միսիա ծառայեցին, նրանցից մի քանիսը երկու կամ երեք միսիաներ: Հետագայում երկու դուստրերը և նրանց ամուսնինները ծառայեցին լիաժամկետ միսիա: Մյուս երկու քույրերը, երկուսն էլ այրիացած, մեկն ութ երեխաների մայր, իսկ մյուսը տասը երեխաների մայր, հետագայում ծառայեցին որպես միսիոներական զուգընկերներ Բիրմինգհամում՝ Անգլիա:

Դա մի ժառանգություն է, որը դեռ շարունակում է օրհնել Բենսոնների ընտանիքը, նույնիսկ, մինչև երրորդ և չորրորդ սերունդ: Միթե՞ դա իսկապես սիրո պարգև չէր:5

Եկեղեցական ծառայություն՝ որպես երիտասարդ տղամարդ

Ոգեշնչված իր ծնողների օրինակից և դրդված իր իսկ ցանկությունից՝ օգնելու Տիրոջ արքայությունը կառուցելուն երկրի վրա, Էզրա Թաֆտ Բենսոնը խանդավառությամբ ընդունում էր ծառայելու կանչեր: Երբ նա 19 տարեկան էր, նրա եպիսկոպոսը, որը նաև նրա պապիկն էր, խնդրեց նրան ծառայել որպես ծխի 24 երիտասարդ տղամարդկանց ղեկավաներից մեկը: Երիտասարդ տղամարդիկ մասնակցում էին Ամերիկայի բոյսքաութների կազմակերպությանը և Էզրան ծառայեց որպես սքաութմասթերի օգնական:

Այս կոչումում Էզրայի բազմաթիվ պարտականություններից մեկն էր օգել երիտասարդ տղամարդկանց երգել երգչախմբում: Նրա ղեկավարության ներքո երիտասարդ տղամարդիկ հաղթեցին իրենց ցցի մյուս ծխերի հետ մրցույթում, այդպիսով, արժանանալով շրջանային մրցույթի: Որպեսզի դրդի նրանց պարապելու և երգելու իրենց լավագույնով, Էզրան խոստացավ նրանց, որ եթե նրանք հաղթեն շրջանային մրցույթում, նա տանելու է նրանց 35 մղոնանոց մի զբոսանքի լեռների վրայով դեպի լիճը: Պլանը գործեց՝ երիտասարդ տղամարդիկ Ուիթնիից հաղթեցին:

«Մենք սկսեցինք պլանավորել մեր զբոսանքը, – պատմում էր Նախագահ Բենսոնը, և ժողովի ժամանակ մի փոքրիկ 12 տարեկան տղա բարձրացրեց իր ձեռքը և շատ պաշտոնական ասաց.« … Ես կկամենայի մի առաջարկ անել»: …Ես ասացի. «Շատ լավ, ի՞նչ առաջարկ»: Նա ասաց. «Ես կկամենայի առաջարկել, որպեսզի մենք այս ուղևորության ժամանակ գլխացավանք չունենանք սանրների և խոզանակների հետ կապված, որպեսզի մենք խուզենք մեր մազերը»:

Վերջում բոլոր պատանիները համաձայնվեցին կարճ խուզել իրենց մազերը ի նախապատարստություն իերնց զբոսանքի: Նրանք ավելի խանդավառվեցին այդ գաղափարով, երբ նրանցից մեկն առաջարկեց, որ սքաութմասթերները նույնպես խուզեին իրենց մազերը: Նախագահ Բոնսոնը շարունակում է.

Երկու սքաութմասթերները իրենց տեղերը զբաղեցրեցին վարսավիրի աթոռին, մինչ վարսավիրը զվարթորեն յուրաքանչյուրի գլուխը խուզող մեքենայով թեթևացրեց մազերից: Երբ նա գործը վերջացնելուն մոտ էր, ասաց. «Այժմ տղաներ, եթե դուք թույլ տաք, որ ես սափրեմ ձեր գլուխները, ես դա կանեմ անվճար»: Եվ այսպիսով մենք սկսեցինք այդ զբոսանքը 24 գլուխները խուզած տղաներով և երկու սափրածագլուխ սքաութմասթերներով:

Մտածելով իր ծխի պատանիների հետ իր փորձառությունների մասին, Նախագահ Բենսոնն ասել է. «Տղաների հետ աշխատելու ուրախություններից մեկն այն փաստն է, որ դուք ստանում եք ձեր վարձքն առաջ ընթանալու ընթացքում: Դուք ունեք հնարավորություն տեսնելու ձեր ղեկավարման արդյունքներն ամեն օր, երբ դուք աշխատում եք նրանց հետ տարիներ շարունակ և տեսնում նրանց աճելիս որպես անսասան տղամարդիկ, ընդունելով դրա մարտահրավերները և պարտականությունները: Այդպիսի բավականությունը չի կարող գնվել որևէ գնով, այն պետք է վաստակել ծառայության և նվիրվածության միջոցով: Ինչպիսի փառահեղ բան է ունենալ նույնիսկ մի փոքրիկ մաս տղաներին օգնելիս դառնալ տղամարդիկ՝ իսկական տղամարդիկ:6

Նախագահ Բենսոնը երբեք չմոռացավ այդ պատանիներին և նա ջանքեր գործադրեց նրանց հետ կապի մեջ մնալ: 35-մղոնանոց այդ զբոսանքից շատ տարիներ հետո, նա այցելեց Ուիթնիի այդ ծուխը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ և խոսեց նրանց փոքր խմբի հետ: Նրանք կարողացան ասել նրան որ 24-ից 22-ը հավատարիմ էին մնացել Եկեղեցուն: Նրանք կորցրել էին կապը մյուս երկուսի հետ: Նախագահ Բենսոնը ի վերջո գտավ այդ երկու տղամարդկանց, օգնեց նրանց վերադառնալ Եկեղեցական գործունեության և կատարեց նրանց տաճարային կնքումները:7

Ֆլորային սիրատածելը

1920 թվականի աշնանը էզրան գնաց Լոգան՝ Յուտա, մոտ 25 մղոն (40կմ) հեռու Ուիթնիից, ընդունվելու Յուտայի Գյուղատնտեսական Քոլեջ (այժմ Յուտայի Պետական Համալսարան): Նա մի քանի ընկերների հետ էր, երբ մի երիտասարդ կին գրավեց նրա ուշադրությունը: Նա հետագայում վերհիշում է.

«Մենք դրսում էինք կաթնամթերքի շտեմարանի մոտ, երբ մի երիտասարդ կին՝ շատ գրավիչ և գեղեցիկ, մեր կողքով անցավ իր փոքրիկ մեքենայով դեպի կաթի խանութ՝ կաթ գնելու: Երբ տղաները ձեռքով թափահարեցին նրան, նա ևս թափահարեց ի պատասխան: Ես ասացի «Ո՞վ է այդ աղջիկը»: Նրանք ասացին «Դա Ֆլորա Ամուսսենն է»:

Ես ասացի նրանց. «Գիտեք, ես հենց նոր այնպիսի տպավորություն ունեցա, որ ամուսնանալու եմ նրա հետ»:

Այդ ժամանակ Էզրայի ընկերները ծիծաղեցին նրա հայտարարության վրա՝ ասելով. «Նա խիստ ճանաչված է գյուղացի մի տղայի համար»: Սակայն նա անդրդելի էր: «Դա այդ ամենն ավելի հետաքրքիր է դարձնում», պատասխանեց նա:

Նկար
Flora Smith Amussen at college graduation Mrs. Ezra Taft Benson

Ֆլորա Ամուսսենը, նախքան Էզրա Թաֆտ Բենսոնի հետ ամուսնանալը

Ոչ շատ անց այդ խոսակցությունից Ֆլորան և Էզրան հանդիպեցին առաջին անգամ Ուիթնիում, որտեղ նա հրավիրվել էր մնալու Էզրայի զարմուհիներից մեկի հետ: Եվ շուտով դրանից հետո Էզրան հրավիրեց նրան պարելու գնալ: Նա ընդունեց և մյուս ժամադրությունները տարան դեպի ինչպես նրանք էին կոչում հետագայում «սքանչելի սիրատածման»: Բայց նրանց սիրատածումն ընդհատվեց, և շատ ուղիներով, ուժեղացվեց, երբ Էզրան կանչ ստացավ ծառայելու որպես լիաժամկետ միսիոներ Բրիտանական Միսիայում:

Ի նախապատրաստություն Էզրայի միսիայի, նա և Ֆլորան խոսեցին իրենց փոխհարաբերության մասին: Նրանք կամենում էին շարունակել իրենց ընկերությունը, բայց նրանք նաև ընդունում էին, որ Էզրան պետք է նվիրված միսիոներ լիներ: «Նախքան մեկնելը Ֆլորան և ես որոշեցինք գրել [նամակներ] ամիսը միայն մեկ անգամ», ասաց նա: Մենք նաև որոշեցինք, որ մեր նամակները կլինեն քաջալերող, վստահեցնող և նորությունների մասին: Մենք հենց այդպես էլ արեցինք»:8

Երկու միսիոներեներ

Բրիտանական Միսիան, որն այնքան պտղաբեր դաշտ էր եղել Վերջին Օրերի Սրբերի վաղ միսիոներների համար, տարբեր էր Երեց Բենսոնի և նրա զուգընկերների համար: Հակառակորդները Բրիտանական կղզիներում, ներառյալ որոշ կղերականներ, առաջացրել էին լայանածավալ ատելություն Վերջին Օրերի Սրբերի հանդեպ, հրատարակելով հակամորմոնական հոդվածներ, վեպեր, պիեսներ և կինոնկարներ: Երեց Բենսոնն անկասկած տրտմել էր վերականգված ավետարանի հանդեպ մարդկանց դառը զգացումների համար, բայց նա թույլ չտվեց, որ այդ զգացումները թուլացնեին նրա հավատը: Փաստորեն, նա գրել էր իր օրագրում, թե ինչպես էին տեղական երիտասարդությունը ծաղրում իրեն և իր ընկերակիցներին՝ գոչելով «Մորմոններ»: Նրա անխոս պատասխանն էր. «Շնորհակալություն Տիրոջը, որ Մորմոնական եմ»:9

Բացի մարդկանց հետ ավետարանով կիսվելուց, ովքեր Եկեղեցու անդամ չէին, Երեց Բենսոնը ծառայեց որպես քահանյության ղեկավար և գործավար Վերջին Օրերի Սրբերի մեջ Մեծ Բրիտանիայում: Ծառայելու այս տարբեր հնարավորորությունները տարան քաղցր փորձառությունների, վառ հակադրություն հանդիսանալով այն դժվարություններին, որոնց նա հաճախ հանդիպում էր: Երեց Բենսոնը մկրտեց և հաստատեց մի քանի մարդկանց և նա օգնեց ավելի շատերին մոտենալ Տիրոջը:10 Օրինակ՝ նա պատմել է մի ժամանակի մասին, երբ մի հատուկ ժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր հավատարիմ Եկեղեցու անդամների կողմից, նա առաջնորդվելով Հոգուց խոսեց մի ձևով, որն օգնեց անդամների ընկերներին ստանալ վկայություն, որ Ջոզեֆ Սմիթն աստծո մարգարեն էր: Նա գրեց, որ նա և իր ընկերակիցը մի անգամ քահանայության օրհնություն տվեցին մի շատ հիվանդ կնոջ, որը լավացավ 10 րոպե հետո:11 Նա ուրախանում էր, երբ որպես գործավար նա գտնում էր Սրբերի, որոնց անունները կային Եկեղեցու արձանագրություններում, բայց ովքեր կորած էին տեղի ղեկավարների համար:12 Նա ստացավ արժեքավոր ղեկավարման ուսուցանում, ծառայելով երկու միսիայի նախագահների ղեկավարության ներքո, ովքեր նաև Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ էին՝ Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին և Դեյվիդ Օ. ՄակՔեյը:

Երեց Բենսոնը երախտապարտ էր Տիրոջ պաշտպանության համար, երբ նա քարոզում էր ավետարանը: Մի գիշեր նա և իր գործըընկերակիցը շրջապատվեցին մարդկանց ամբոխի կողմից, ովքեր սպառնում էին նրանց գցել գետը: Նա լուռ աղոթեց օգնության համար: Ապա, ինչպես նա հետագայում հաղորդեց «մի մկանոտ խոշորակազմ օտարական հրելով ճանապահ բացեց դեպի իմ կողմը: Նա ուղիղ նայեց աչքերիս և ասաց ուժեղ, հստակ ձայնով. «Երիտասարդ, ես հավատում եմ յուրաքանչյուր խոսքին, որ դու ասացիր այսօր»: Երբ նա խոսում էր, ինձշրջապատող փոքրիկ շրջանը ցրվեց: Սա ինձ համար ուղղակի պատասխան էր աղոթքին: Այնուհետև, մի Բրիտանական բոբբի [ոստիկանության սպա] հայտնվեց»:13

Երբ Երեց Բենսոնն ակտիվորեն չէր ծառայում ուրիշներին, նա «իրեն պահում էր շարունակ Մորմոնի Գիրքն ագահաբար կարդալով», հատկապես Մոսիայի որդիների միսիոներկան փորձառությունները»:14 Նա նաև ստանում էր սփոփանք և աջակցություն տնից ստացած նամակներից, որը նա ասում էր «կրկին և կրկին անգամ կարդում էր»: Ետ նայելով իր միսիային, նա նշել է. «Մայրիկը և հայրիկը նամակներում դուրս էին թափում իրենց սրտերն ինձ, և իսկական ուժ էին ինձ նման մի երիտասարդ տղամարդու համար: Ֆլորայի [նամակները] լցված էին հոգով և քաջալերանքով, երբեք ոչ մի դյուրազգացյությանն դրսևորում: Կարծում եմ դա ավելի մեծացրեց իմ սերը և գնահատանքը նրա հանդեպ, քան որևէ այլ բան»:15

1923 թվականի նոյեմբերի 2-ին Երեց Բենսոնը ստացավ լիաժամկետ միսիոներական ծառայությանից իր արձակումը: Նա տատանվում էր մեկնել, ասելով, որ «սիրելի բարի Սրբերին» մնաս բարով մաղթելը Մեծ Բրիտանիայում «դժվարագույն մասն էր [իր] միսիայի»:16 Մինչդեռ նա երջանիկ էր իր ընտանիքին միանալու հեռանկարից և անհամբեր սպասում էր տեսնելու Ֆլորային:

Ֆլորան նույնպես անհամբեր սպասում էր տեսնելու Էզրային: Բայց նա արեց ավելին, քան անմիջապես նրա հետ ժամանակ անցկացնելու հեռանկարին սպասելը: Նա իսկապես անհամբեր սպասում էր իր ապագային և իր ներուժին: Դեռահաս տարիքից սկսած նա հայտարարել էր, որ «կցանկանար ամուսնանալ ֆերմերի հետ»17 և նա երջանիկ էր Էզրայի ակնհայտ ցանկությամբ՝ բնակվելու ընտանեկան ֆերմայում Ուիթնիում, Այդահո: Այնուամենայնիվ, նա զգում էր, որ նա նախ պետք է վերջացներ իր կրթությունը: Հետագայում նա ասաց. [Ես] աղոթում էի և ծոմ պահում, որ Տերն օգներ ինձ իմանալ, թե ինչպես կարող էի օգնել նրան լինել իր մերձավորի մեծագույն ծառայության մեջ: Ինձ մոտ միտք ծագեց, որ եթե եպիսկոպոսը համարում է, որ ես արժանի եմ, [նա կկանչի] ինձ միսիա ծառայել: Եկեղեցին առաջին տեղում էր Էզրայի համար, այսպիսով ես գիտեի, նա դրա դեմ ոչինչ չէր ասի»:18

Էզրան զարմացած էր, որ Ֆլորային հետ կրկին միանալուց հետո, վերջինս ասաց, որ ընդունել է Հավայան կղզիներում միսիա ծառայելու կանչը: Նա ձեռնադրվեց 1924 թվականի օգոստոսի 25-ին և մեկնեց հաջորդ օրը: Նրա մեկնելուց անմիջապես հետո Էզրան գրեց իր օրագրում. «Մենք երկուսս էլ երջանիկ էինք, որովհետև մենք զգում էինք, որ ապագան շատ բան էր պահել մեզ համար, և որ այդ բաժանումը մեզ համար օգտակար կլինի հետագայում: Չնայած դժվար էր հույսերը փոփոխված տեսնել: Սակայն չնայած մենք երբեմն դրա համար լալիս էինք, մենք ստանում էինք հավաստիացում Նրանից, ով ասել է մեզ, որ այդ բոլորը կլինի մեր լավագույնի համար»:19

Այդ բոլորն իսկապես որ լավագույնի համար էր: Ֆլորան իր միսիայի նախագահի խոսքերով «շատ լավ, եռանդուն միսիոներ էր»,20 տալիս էր «սիրտն ու հոգին, ժամանակն ու տաղանդները Տիրոջ աշխատանքին»:21 Նա ղեկավարում էր Երեխաների կազմակերպությունը միսիայի որոշ շրջաններում, ուսուցանում էր երեխաներին տարրական դպրոցում, ծառայում էր տաճարում և մասնակցում տեղի Վերջին Օրերի Սրբերին զորացնելու աշխատանքին: Նա նույնիսկ ծառայում էր որոշ ժամանակով միսիոներական զուգընկեր իր այրիացած մորը՝ Բարբարա Ամուսսենին, ով կանչվել էր կարճաժամկետ միսիայի: Միասին այս մայր- աղջիկ ընկերակցությունը հանդիպեց մի մարդու, ով միացել էր Եկեղեցուն տարիներ առաջ Միացյալ Նահանգներում Ֆլորայի հոր՝ Կարռլ Ամուսսենի ջանքերի շնորհիվ: Նորադարձն այդ ընթացքում շեղվել էր Եկեղեցու գործունեությունից, բայց Ֆլորան և նրա մայրն ընկերացան նրա հետ և օգնեցին նրան Եկեղեցի վերադառնալ:22

Մինչ Ֆլորան ծառայում էր, Էզրան պարապ չէր մնում: Նա և նրա եղբայր Օրվալը մի ընտանեկան ագարակ գնեցին և շարունակեցին իրենց կրթությունը: Որոշ ժամանակ Էզրան հաճախում էր Բրիգամ Յանգի Համալսարանը Պրովոյում՝ Յուտա, մինչ Օրվալը մնում էր Ուիթնիում՝ ագարակը խնամելու: Նրանք համաձայնության եկան, որ Էզրան համալսարանն ավարտելուց հետո, կվերադառնար ֆերմա, մինչ Օրվալը միսիա կծառայեր և կավարտեր իր կրթությունը: Նա նաև մասնակցում էր հասարակական գործերի համալսարանում, ներառյալ պարեր, երեկույթներ և դրամատիկական ներկայացումներ կազմակերպելը:

Նկար
President Ezra Taft Benson in cap and gown, graduation

Էզրա Թաֆտ Բենսոնը, երբ ավարտեց Բրիգամ Յանգի Համալսարանը 1926 թվականին:

Չնայած Էզրան հայտնի էր որպես «ԲՅՀ-ի ամենաճանաչված տղամարդը» համալսարանի իր վերջին տարվա ընթացքում ոչ ոք չէր կարողանում գողանալ նրա ուշադրությունը Ֆլորայից: Հետագայում նա ասաց, որ երբ Ֆլորան ավարտեց իր միսիան 1926թվականի հունիսին, նա «անհամբեր» էր նրան տեսնելու, չնայած նա պնդում էր, որ չէր «սպասում», որ նա ետ գար:23 Նա պատվով ավարտեց համալսարանը Ֆլորայի վերադարձից հենց մի քանի ամիս առաջ:

Սկսելով կյանքը միասին

Ֆլորայի միսիայից վերադառնալուց մեկ ամիս անց նա և Էզրան հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Որոշ մարդիկ շարունակում էին կասկածի տակ դնել Ֆլորայի ընտրությունը: Նրանք չէին հասկանում, թե ինչու մեկը, որն այդքան կայացած էր, հարուստ և ճանաչված, կամեցավ ընտրել գյուղացի մի տղայի: Բայց նա շարունակում էր ասել, որ «միշտ ցանկացել է ամուսնանալ ֆերմերի հետ»:24Էզրան «իրատես էր, խելամիտ և լրջմիտ», ասում էր նա: Եվ նա նկատում էր. «Նա իր ծնողների հետ հարգալիր էր և ես գիտեմ, որ եթե նա հարգում էր նրանց, նա ինձ էլ կհարգեր»:25 Ֆլորան ընդունում էր, որ նա «չմշակված ադամանդ էր» և ասում էր. «Ես պատրաստվում եմ անել այն ամենը, ինչ իմ ուժերում կա՝ օգնելու նրան, որ ճանաչվի և հարգվի բարու համար, ոչ միայն այս փոքրիկ համայնքում, այլ ողջ աշխարհը որպեսզի ճանաչի նրան»:26

1926 թվականի սեպտեմբերի 10-ին Ֆլորան և Էզրան կնքվեցին Սոլթ Լեյքի Տաճարում Երեց Օրսոն Ֆ. Ուիթնիի կողմից, որը Տասներկու Առաքյաների Քվորումի անդամ էր: Միակ տոնակատարությունը հարսանիքից հետո նախաճաշն էր ընտանիքի և ընկերների համար: Նախաճաշից հետո նոր զույգն անմիջապես մեկնեց իրենց Ֆորդ մակնիշի T մոդելի պիկապով դեպի Էյմս՝ Այովա, որտեղ Էզրան ընդունվել էր գյուղատնտեսական տնտեսագիտության բնագավառում մագիստրոսի գիտական աստիճանի ծրագրում Այովայի Գյուղատնտեսության և Մեխանիկական գիտությունների Պետական Քոլեջը (այժմ Գիտության և Տեխնոլոգիայի Այովայի Պետական Համալսարան):

Նրանց ճանապարհի մեծ մասը ցեխոտ փողոցներով էր և ոչ խիտ բնակեցված վայրերով: Ճանապարհի ընթացքում նրանք ութ գիշեր անցկացրեցին կաթող վրանում: Երբ նրանք հասան Էյմս, նրանք վարձեցին մի բնակարան, որը քոլեջի տարածքից մեկ թաղամաս հեռու էր: Բնակարանը փոքր էր և Բենսոնները կիսում էին տարածքն ուտիճների մի մեծ ընտանիքի հետ, բայց Էզրան ասում էր, որ «այն շուտով ստացավ ամենահարմարավետ փոքրիկ խրճիթի տեսք, որը մարդ երբևէ կարող էր պատկերացնել: 27 Էզրան կրկին նվիրվեց իր կրթությանը: Մեկ տարին դեռ չլրացած, պարապմունքների, դասախոսությունների և գրելու անհաշիվ ժամերից հետո, նա ձեռք բերեց մագիստրոսի աստիճան: Զույգը, այժմ սպասելով իրենց առաջին երեխային, վերադարձավ Բենսոնների ֆերման Ուիթնիում:

Հավասարկշռելով մասնագիտական հնարավորությունները և Եկեղեցու կոչումները

Երբ Բենսոնները վերադարձան Ուիթնի, Էզրան զբաղված էր լիովին ֆերմայի ամենօրյա գործերով, որը ներառում էր կովերին կթելը, խոզեր հավեր բազմացնելը և շաքարի ճակնդեղ, հացահատիկ, առվույտ և այլ բույսեր աճեցնելը: Օրվալը կանչվեց լիաժամկետ միսիա ծառայելու Դանիայում:

Ավելի քիչ քան երկու տարի անց տեղի կառավարության ղեկավարներն առաջարկեցին Էզրային աշխատանք որպես շրջանի գյուղատնտեսության գործակալ: Ֆլորայի քաջալերանքով Էզրան ընդունեց այդ պաշտոնը, չնայած դա նշանակում էր թողնել ֆերման և տեղափոխվել մոտակա Պրեստոն քաղաքը: Նա վարձեց մի տեղական ֆերմերի ֆերման աշխատացնելու համար մինչև Օրվալը վերադառնար:

Էզրայի նոր պարտականություններն ընդգրկում էին խորհրդատվությունը տեղի ֆերմերներին այն հարցերի հետ կապված, որոնք ազդում էին նրանց արտադրողականության վրա: Եվ նա զգում էր, որ ֆերմերներն ամենաշատը կարիք ունեին ավելի լավ շուկայագիտության հմտությունների, մի բան, որը գնալով դառնում էր ավելի կարևոր Մեծ Ճգնաժամի ճնշումից հետո և մի բան, որը նա իր գյուղատնտեսական տնտեսագիտության իր կրթությամբ ի վիճակի էր ապահովել: Նա խրախուսում էր ֆերմերներին մասնակցել ֆերմերների կոոպերատիիվների միություններին, որը կօգներ նրանց իջեցնել ծախսերը և ստանալ լավագույն գներն աշխատանքի համար:28

Որպես գյուղատնտեսական ղեկավար՝ Էզրայի ունակությունները ստեղծեցին այլ աշխատանքային հնարավորություններ: 1930-ից 1939 թվականներին նա աշխատեց որպես գյուղատնտեսական տնտեսագետ և մասնագետ Այդահոյի Բոյսի բաժանմունքի գիտասփյուռում, որն Այդահո նահանգի մայրաքաղաքն էր: Այդ պարտականություններն ընդհատվեցին 1936 թվականի օգոստոսից մինչև 1937 թվականի հունիսը, երբ Բենսոնները տեղափոխվեցին Կալիֆորնիա, որպեսզի Էզրան սովորեր գյուղատնտեսական տնտեսագիտություն Կալիֆոռնիայի Բերքլիի Համալսարանում:

Չնայած աշխատանքում և տանը ճնշող պարտականություններին, Էզրա և Ֆլորա Բենսոնները գտնում էին ժամանակ Եկեղեցում ծառայելու համար: Ուիթնիում, Պրեստոնում և Բոյսում նրանք կանչվեցին ուսուցանելու և ղեկավարելու երիտասարդությանը:29 Նրանք այդ կոչումները խանդավառությամբ ընդունեցին՝ հավատալով, որ «երիտասարդությունը մեր ապագան է»:30 Էզրան նաև հնարավորություն ստացավ օգնել տեղի միսիոներական աշխատանքին:31 Բոյսում Էզրան կանչվեց ծառայելու ցցի նախագահությունում որպես խորհրդական: Նա նույնիսկ շարունակեց այդ պաշտոնում այն ժամանակ, երբ նա և իր ընտանիքն ապրում էին Կալիֆոռնիայում: Բոյսի ցիցը բուռն աճ ապրեց և 1938թվականի նոյեմբերին Երեց Մելվին Ջ. Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բաժանեց այդ ցիցը երեք ցցի: Էզրա Թաֆտ Բենսոնը կանչվեց ծառայելու որպես այդ ցցերից մեկի նախագահ:

1939 թվականի հունվարին Էզրան զարմացավ, երբ նրան առաջարկեցին Ֆերմերների Կոոպերատիվների Ազգային Խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնը Վաշինգտոնում: Նա խորհրդակցեց Ֆլորայի հետ այդ հնարավորության վերաբերյալ: Քանի որ նա ձեռնադրվել էր որպես ցցի նախագահ ընդամնեը երկու ամիս առաջ, նա նաև կապնվեց Առաջին Նախագահության հետ՝ հարցնելու նրանց խորհուրդը: Նրանք քաջալերեցին նրան ընդունել պաշտոնը, այդպիով նա և իր ընտանիքը մնաս բարով ասացին իրենց ընկերներին Բոյսում 1939 թվականի մարտին և տեղափոխվեցին Բեթսեդա, Մարիլենդ՝ Վաշինգտոն քաղաքի մոտ: 1940 թվականի հունիսին նա նորից կանչվեց՝ ծառայելու որպես ցցի նախագահ, այս անգամ նոր կազմավորված Վաշինգտոնի ցցում՝ Վաշինգտոն քաղաք:

Սիրառատ, միավորված ընտանիք

Էզրա և Ֆլորա Բենսոնը միշտ հիշում էին միմյանց հանդեպ և իրենց երեխաների ու իրենց տարեց ծնողների հանդեպ և իրենց քույրերի և եղբայրների հանդեպ իրենց փոխհարաբերությունների հավերժական կարևորությունը: Նրանց շեշտադրումը միավորված ընտանիք պահպանելու համար, ավելին էր քան պարտավորության զգացումը, նրանք անկեղծորեն սիրում էին միմյանց, և նրանք ուզում էին միասին լինել այս կյանքում և հավերժությունների ընթացքում:

Էզրայի բազմաթիվ պարտականությունները Եկեղեցու կոչումներում և մասնագիտական հանձնարարությունները հաճախ էին նրան հեռու պահում տնից: Երբեմն փոքր երեխաների արտահայտությունները շեշտում էին այս փաստը: Օրինակ, երբ նա մի կիրակի մեկնեց Եկեղեցու ժողովի, նրա դուստր Բարբարան ասաց. «Ցտեսություն հայրիկ: Նորից վերադարձիր և այցելիր մեզ երբեմն»32 Ֆլորայի համար դա մարտահրավեր էր ՝ մեծացնել իրենց վեց երեխաներին, երբ նրա ամուսինն այդքան հաճախ էր մեկնում և նա երբեմն ընդունում էր, որ զգում էր «միայնակ և մի քիչ հուսահատված»:33 Այնուամենայնիվ, այդ բոլորով հանդերձ, նա թանկ էր գնահատում որպես կին և որպես մայր իր դերը և նա գոհ էր Տիրոջ և իր ընտանիքի հանդեպ իր ամուսնու նվիրվածությունից: Էզրային ուղղված մի նամակում նա գրել է. «Ինչպես միշտ՝ օրերն ամիսներ են թվում, այն ժամանակից ի վեր ինչ մեկնել ես… [Բայց] եթե բոլոր տղամարդիկ… սիրեին և ապրեին իրենց կրոնով, ինչպես դու ես անում, շատ քիչ վիշտ կլիներ [և] տառապանք… Դու միշտ այնքան նվիրված ես քո ընտանիքին և պատրաստ բոլոր դեպքերում օգնություն ցույց տալ ուրիշներին, ովքեր կարիքի մեջ են:34

Էզրան ցույց էր տալիս այս նվիրվածությունը, երբ որ նա տանն էր լինում: Նա ժամանակ էր տրամադրում ծիծաղելու և խաղալու իր վեց երեխաների հետ, նրանց լսելու, նրանց կարծիքներն իմանալու կարևոր հարցերի վերաբերյալ, ուսուցանելու ավետարանը, օգնելու տնային գործերում և նրանց հետ անձնապես յուրաքանչյուրի հետ ժամանակ անցկացնելու: Երեխաները մխիթարություն և ուժ էին գտնում իրենց հանդեպ` իրենց ծնողների միաբան սիրով: (Քանի որ ընտանիքն այդքան կարևոր է Էզրա Թաֆտ Բենսոնի համար, այս գիրքը պարունակում է երկու գլուխ նրա ուսմունքներից այդ թեմայի վերաբերյալ: Այդ գլուխները, որոնք վերնագրված են «Ամուսնություն և ընտանիք` կարգված Աստծո կողմից» և «Հայրերի և մայրերի սրբազան կոչումները» ներառում են Բենսոնների ընտանիքի հիշողությունները իրենց մանկության տունը սիրելու մասին):

Առաքյալի կանչը

1943 թվականի ամռանն էզրան թողեց Մերիլենդը իր որդի Ռիդի հետ՝ ճանապարհորդելու մի քանի ֆերմերային կոպերատիվներ Կալիֆոռնիայում, որպես Ֆերմերների Կոոպերատիվների Ազգային Խորհրդի իր պարտականությունների մի մաս: Նա ծրագրել էր հանդիպել Եկեղեցու ղեկավարների հետ Սոլթ Լեյք Սիթիում և այցելելու ընտանիքի անդամներին Այդահոյում:

Հուլիսի 26-ին իրենց ուղևորության նպատակներն իրականացնելուց հետո, նրանք վերադարձան Սոլթ Լեյք Սիթի՝ տուն վերադառնալուց առաջ: Նրանք իմացան, որ Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյը, որի հետ երկու շաբաթ էլ չկար, որ Էզրան հանդիպել էր, իրեն էր փնտրում: Էզրան զանգահարեց Նախագահ Մակքեյին, որն ասաց նրան, որ Նախագահ Հեբեր Ջ. Գրանթը՝ այդ ժամանակ Եկեղեցու Նախագահը, կամենում էր նրա հետ հանդիպել: Էզրային և Ռիդին մեքենայով տարան Նախագահ Գրանթի ամառանոց, որը մի քանի րոպեի ճանապարհ էր Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնից: Երբ նրանք տեղ հասան «Էզրային անմիջապես առաջնորդեցին Նախագահ Գրանթի ննջարանը, որտեղ տարեց մարգարեն հանգստանում էր: Նախագահի նշանով, Էզրան փակեց դուռը և մոտեցավ նրան, նստելով մահճակալի կողքին դրած աթոռին: Նախագահ Գրանթը վերցրեց Էզրայի աջ ձեռքը իր երկու ձեռքում և արցունքներով լցված աչքերով, պարզապես ասաց. Եղբայր Բենսոն իմ ողջ սրտով ես շնորհավորում եմ ձեզ և խնդրում, որ Աստծո օրհնություններն ուղեկցեն ձեզ: Դոււք ընտրվել եք Տասներկու Առաքյալների Խորհրդի ամենաերիտասարդ անդամ»:35

Իր օրագրում Էզրան պատմել է այդ փորձառության մասին:

«Հայտարարությունը թվաց անհավատալի և ճնշող… Մի քանի րոպե [ես] միայն կարողանում էի ասել «Օ, Նախագահ Գրանթ, դա չի կարող պատահել», որը ես պետք է կրկնած լինեի մի քանի անգամ, նախքան կկարողանայի բավականաչափ հավաքել մտքերս հասկանալու, թե ինչ էր պատահել… Նա ձեռքս երկար ժամանակ բռնել էր, երբ մենք երկուսս էլ արցունք էինք թափում… Մոտ մեկ ժամից ավելի մենք մենակ էինք միասին, ժամանակի մեծ մասը մեր ձեռքերը ջերմորեն միմյանց միացած: Չնայած նա թույլ [էր], նրա միտքը հստակ էր և արթուն, և ես խորապես ազդված էի նրա քաղցր, բարի, խոնարհ ոգուց, երբ նա թվում էր նայում է հոգուս մեջ:

Ես այնքան բացարձակապես թույլ էի զգում և անարժան, որ նրա մխիթարության խոսքերը և հավաստիացունը, որոնք հետևեցին կրկնակիորեն շնորհակալություն առաջացրեցին: Մյուս բաների շարքում նա ասաց.«Տերը տղամարդկանց զորացնելու մի ձև ունի, ովքեր կանչվում են ղեկավար պաշտոնների»: Երբ իմ թուլության մեջ ես կարողացա նշել, որ ես սիրում էի Եկեղեցին, նա ասաց. «Մենք գիտենք դա և Տերը կամենում է այնպիսի տղամարդիկ, ովքեր կտան ամեն ինչ Իր աշխատանքի համար»:36

Այս հարցազրույցից հետո, Էզրային և Ռիդին տարան Նախագահ Մակքեյի տուն: Ճանապարհին Էզրան ոչ մի բան չկիսվեցՆախագահ Գրանթի հետ ոնեցած իր փորձառության մասին և Ռիդը չհարցրեց: Երբ նրանք տեղ հասան Մակքեյի տուն, Նախագահ Մակքեյն ասաց Ռիդին, թե ինչ էր պատահել: Այդ ժամանակ Էզրան և Ռիդը գրկախառնվեցին:

Էզրան անհանգիստ էր այդ գիշեր, երբ նա և Ռիդը սկսեցին գնացքով իրենց ուղևորությունը դեպի տուն: Հաջորդ օրը նա զանգահարեց Ֆլորային և ասաց նրան իրեն Առաքյալ կանչելու մասին: «Ֆլորան ասաց, որ այնքան հոյակապ էր զգում այդ առթիվ և արտահայտեց իր լիակատար վստահությունը, որ ես կկարողանայի չափել, – հիշում էր նա: – Նրա հետ խոսելը ոգևորիչ էր: Նա միշտ ավելի շատ հավատք է ցույց տվել իմ հանդեպ, քան ես եմ ունեցել իմ հանդեպ»:37

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացում, Էզրան և Ֆլորան պատրաստություններ տեսան տեղափոխվելու Յուտա և Էզրան արեց այն ամենը, ինչ կարող էր Ֆերմերների Կոպերատիվի Ազգային Խորհրդում ապահովելու իրեն փոխարինողի համար բարեհաջող անցումը: Նա և Սպենսեր Վ. Քիմբալը հաստատվեցին որպես Տասներկու Առաքյաների Քվորումի անդամ 1943 թվականի հոկտեմբերի 1-ին, և նրանք ձեռնադրվեցին Առաքյալներ հոկտեմբերի 7-ին՝ առաջինը ձեռնադրվեց Երեց Քիմբալը:

Այդպես սկսվեց Երեց Էզրա Թաֆտ Բենսոնի որպես «ողջ աշխարհում Քրիստոսի անվան հատուկ վկաներից» մեկի ծառայությունը (ՎևՈւ 107.23):

Նկար
Quorum of the Twelve ca. 1950 [Back Row Left to Right: Delbert L. Stapley, Henry D. Moyle, Matthew Cowley, Mark E. Petersen, Harold B. Lee, Ezra Taft Benson, Spencer W. Kimball; Front Row Left to Right: John A. Widtsoe, Stephen L. Richards, David O. McKay, Joseph Fielding Smith, Joseph F. Merrill, A.E. Bowen.

Տասներկու Առաքյալների Քվորումը, 1950 թվականի հոկտեմբեր և 1951 թվականի ապրիլ ամիսների միջև ինչ-որ մի ժամանակ: Կանգնած ձախից աջ՝ Դելբերթ Լ. Սթեյփլի, Հենրի Դ. Մոյլ, Մեթյու Քոուլի, Մարկ Ի. Պիտերսոն, Հարոլդ Բ. Լիի, Էզրա Թաֆտ Բենսոն, Սպենսեր Վ. Քիմբալ: Նստած ձախից աջ՝ Ջոն Ա. Ուիդթսոու, Սթիվեն Լ. Ռիչարդս, Դեյվիդ Օ. Մակքեյ՝ Տասներկուսի Քվորումի Նախագահ, Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ՝ Գործող Նախագահ, Ջոզեֆ Ֆ. Մերիլ, Ալբերտ Ի. Բոուեն:

Ապահովելով ուտելիք, հագուստեղեն և հույս ետպատերազմյան Եվրոպայում

1945 թվականի դեկտեմբերի 22-ին Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը, Այն ժամանակ Եկեղեցու Նախագահը, հատուկ ժողով հրավիրեցԱռաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի համար: Նա հայտարարեց, որ Առաջին Նախագահությունը ոգեշնչում էր զգացել ուղարկելու մի Առաքյալի նախագահելու Եվրոպական Միսիայում և ղեկավարելու Եկեղեցու ջանքերն այնտեղ: Երկրորդ Համաշխարհային Պատերազմը նոր էր վերջացել այդ տարում, և շատ Եվրոպական ազգեր հենց նոր էին սկսում ապաքինվել պատերազմի լայնատարած, համապարփակ ավերումից: Առաջին Նախագահությունը զգում էր Երեց Էզրա Թաֆտ Բենսոնը ճիշտ այն մարդն էր այդ աշխատանքը կատարելու համար:

Այդ նորությունը եկավ որպես «մեծ ցնցում» Երեց Բենսոնի համար, որը քվորումի ամենանոր և ամենաերիտասարդ անդամն էր: Իր հոր 34 տարի առաջ միսիայի նման, այս նշանակումը նրանից կպահանջեր առանձանացած լինել իր երիտասարդ ընտանիքից: Առաջին Նախագահությունը չէր կարող ասել, թե որքան երկար նա կմնար այնտեղ: Այնուամենայնիվ, նա հավաստիացրեց նրանց, որ իր կինը և երեխաները կաջակցեն իրեն, և նա արտահայտեց ծառայելու իր լիակատար հոժարակամությունը:38 Նա հետագայում նկարագրեց նշանակումը, որ նա ստացել էր.

«Դրա մեծությունն անհաղթահարելի էր թվում: Նրանք [Առաջին Նախագահությունը] տվել էին մեզ չորս կետով հանձնարարություն. Առաջինը՝ հոգ տանել Եվրոպայում հոգևոր գործերին, երկրորդը՝ աշխատել մատչելի դարձնել սննունդը, հագուստը և անկողնային պարագաները մեր տառապյալ Սրբերի համար Եվրոպայի բոլոր մասերում, երրորդը՝ ղեկավարել Եվրոպայի տարբեր միսիաների վերակազմավորումը, և չորրորդ՝ նախապատրաստել այդ երկրներ միսիոներների վերադարձը»:39 Բայց Նախագահ Սմիթը տվեց նրանց այս սփոփող խոստումը. «Ես ընդհանրապես չեմ մտահոգվում ձեզ համար: Դուք նույնքան անվտանգ կլինեք այնտեղ, որքան աշխարհի որևէ այլ մասում, եթե դուք հոգ տանեք ձեր մասին և դուք կկարողանաք իրականացնել վիթխարի աշխատանք»:40

Երեց Բենսոնը նկարագրել է այն փորձառությունը, երբ նա այդ նորությունը հաղորդեց իր կնոջը և ընտանիքին. «Հաճելի և տպավորիչ զրույցից հետո կնոջս հետ, արցունքներով սրբագործված, Ֆլորան արտահայտեց երախտագիտություն և հավաստիացրեց ինձ իր ողջ սրտով աջակցության մասին: Ճաշի ժամանակ ես հաղորդեցի երեխաներին, ովքեր զարմացած] էին, հետաքրքրված և լիովին հավատարիմ»:41

Երբ Երեց Բենսոնն ու նրա ընկերակից Ֆրեդերիկ Վ. Բաբբելը ժամանեցին Եվրոպա, նրանք տրտմեցին հիվանդությունից, աղքատությունից և ամայացումից, որ նրանք տեսան իրենց շուրջբոլորը: Օրինակ Ֆլորային գրած մի նամակում Երեց Բենսոնը պատմել է մայրերի մասին, ովքեր երախտապարտ էին ստանալ օճառ, ասեղներ և մեկ նարինջ: Նրանք այդպիսի բաներ չէին տեսել տարիներ շարունակ: Երեց Բենսոնը տեսնում էր այդ՝ այն խղճուկ բաժիններից, որ անցյալում տրվել էր նրանց, նրանք «իրենց սովահար էին անում փորձելով իսկական մայրական ոգով բաժնի մեծ մասը տալ իրենց երեխաներին»:42 Նա պատմում էր Եկեղեցու ժողովների մասին, որոնք տեղի էին ունենում «ռմբակոծված շենքերում» և գրեթե բացարձակ մթության մեջ»:43 Նա պատմում էր փախստականների մասին «աղքատ, անցանկալի հոգիների… դուրս քշված իրենց մի ժամանակ երջանիկ տներից դեպի անհայտ նպատակատեղեր»:44 Նա նաև պատմում էր պատերազմի տխուր հետևանքների մեջ հրաշքների մասին:

Մեկ հրաշք ակնհայտ էր Վերջին Օրերի Սրբերի կյանքում ողջ Եվրոպայում: Ճանապարհին Երեց Բենսոնին հետաքրքիր էր, թե ինչպես էին Սրբերն ընդունելու իրեն: «Արդյոք նրանց սրտերը լցված կլինեին դառնությամբ: Արդյոք այնտեղ ատելություն կլիներ: Արդյոք նրանք նեղացած կլինեին Եկեղեցուց»: Նա ոգեշնչված էր նրանից, ինչ նա տեսավ այնտեղ.

«Երբ ես նայում էի նրանց փոխված դեմքերին, գունատ, նիհար, այդ Սրբերից մեծ մասը ցնցոտիներ հագած, նրանցից ոմանք ոտաբոբիկ, ես տեսնում էի հավատքի լույսը նրանց աչքերում, երբ նրանք վկայություն էին բերում վերջին օրերի այս մեծ աշխատանքի աստվածայնության մասին և արտահայտում իրենց երախտագիտությունը Տիրոջ օրհնությունների համար: …

Մենք տեսանք, որ մեր անդամները դիմացել էին սքանչելի ձևով: Նրանց հավատքն ուժեղ էր, նրանց նվիրվածությունն ավելի մեծ և նրանց հավատարմությունը՝ անգերազանցելի: Մենք շատ քիչ դառնություն կամ հուսահատություն տեսանք, եթե ընդհանրապես տեսանք: Կար ընկերակցության և եղբայրության ոգի, որն անցել էր մեկ միսիայից դեպի մյուսը և երբ մենք ճանապարհորդում էինք, Սրբերը խնդրում էին մեզ ողջույններ փոխանցել իրենց եղբայրներին և քույրերին մյուս երկրներում, չնայած նրանց ազգերը պատերազմի մեջ էին եղել ընդամենը մի քանի ամիս առաջ»: Նույնիսկ փախստականները «երգում էին Սիոնի երգերը… խանդավառությամբ» և «միասին ծնկի էին իջնում աղոթքով գիշեր ու ցերեկ և վկայություն բերում… ավետարանի օրհնությունների մասին»:45

Մեկ այլ հրաշք էր Եկեղեցու բարօրության ծրագրի ուժը: Այս ջանքը, որը սկսվել էր տաս տարի առաջ, փրկեց շատ Վերջին Օրերի Սրբերի կյանքը Եվրոպայում: Սրբերն օրհնվեցին, որովհետև նրանք իրենք էին ընդունել բարօրության սկզբունքը: Նրանք օգնում էին միմյանց իրենց կարիքներում, կիսվելով ուտելիքով, հագուստով և այլ պաշարներով և նրանք նույնիսկ տնկել էին պարտեզներ ռմբակոծված շենքերում: Նրանք նաև օրհնված էին, որովհետև աշխարհի մյուս մասերի Վերջին Օրերի Սրբերը նվիրաբերել էին մոտավորապես 2000 տոննա պաշարներ նրանց օգնելու համար: Երեց Բենսոնը պատմեց Եկեղեցու ղեկավարների մասին, ովքեր լալիս էին ուտելիքի հիմնական պաշարների տեսքից, որ նրանք կարող էին բաժանել տեղի անդամներին և նա ասաց, որ երբ կանգնում էր համայնքների առաջ, նրանց 80 տոկոսը ողջ հագուստի, որոնք կրում էին, ուղարկվել էր բարօրության ծրագրով:46 Գերագույն համաժողովի մի ելույթի ժամանակ, որը նա հաղորդեց տուն վերադառնալուց անմիջապես հետո, նա ասաց. «Եղբայրներ և քույրեր, արդյոք դուք էլի ապացույցների կարիք ունե՞ք այս ծրագրի անհրաժեշտության և դրա ոգեշնչված լինելու պատասխանատվության վերաբերյալ: Ես ասում եմ ձեզ, Աստված է ուղղորդում այս ծրագիրը: Այն ոգեշնչված է»:47

Նկար
Ezra Taft Benson in Bergen, Norway. Caption: "Inspecting welfare supplies with Pres. Petersen in mission office basement." Collection Summary: Black-and-white views taken during Benson's February-December 1946 mission to postwar Europe to meet with Latter-day Saints, direct distribution of welfare supplies, and arrange for resumption of missionary work.

Երեց Բենսոնն աջից, բարօրության պաշարները ստուգելիս Բերգենում, Նորվեգիա:

Երեց Բենսոնը և Եղբայր Բաբբելը մեկ այլ կրկնվող հրաշքի փորձառությունն ունեցան, երբ Տերն ուղի բացեց նրանց համար ճանապարհորդելու Եվրոպայի պատերազմից ծվատված ազգերին: Կրկին և կրկին անգամ Երեց Բենսոնը խնդրում էր զինվորական սպաներին թույլտվություն տալ՝ մտնելու որոշակի շրջաններ հանդիպելու Սրբերի հետ և բաժանելու ապրանքները: Կրկին և կրկին անգամ նա ստանում էր հիմնականում նույն պատասխանն այդ ղեկավարներից և ուրիշներից. «Միթե՞ չեք հասկանում, որ այստեղ պատերազմ է եղել: Ոչ մի քաղաքացիական ճանապարհորդների չի թույլատրվում մտնել»: Եվ կրկին ու կրկին անգամ այդ ղեկավարների աչքերի մեջ նայելուց և նրանց մեղմորեն իր առաքելությունը բացատրելուց հետո, նրան և Եղբայր Բաբբելին թույլատրվում էր ճանապարհորդել և իրականացնել այն, ինչ Տերն էր ուղարկել իրենց կատարելու:48

Մոտավորապես 11 ամիս անց Երեց Բենսոնին փոխարինեց Երեց Ալմա Սոննեն, Տասներկուսի մի օգնական, որը ծառայում էր Եվրոպայում իր կնոջ՝ Լեոնայի հետ: Եղբայր Բաբբելը մնաց օգնելու Սոննեներին: Այն ժամանակից ի վեր ինչ Երեց Բենսոնը թողել էր Սոլթ Լեյք Սիթին՝ 1946 թվականի հունվարի 29-ից մինչև այն ժամանակը, երբ նա վերադարձավ՝ 1946 թվականի դեկտեմբերի 13-ը, նա ընդհանուր առմամբ ճամփորդել էր 61236 մղոն (98550 կիլոմետր): Երեց Բենսոնը զգում էր, որ առաքելությունը հաջողվել էր, բայց նա արագորեն ասում էր. «Ես գիտեմ հաջողության աղբյուրը, որն ուղեկցում էր մեր աշխատանքերին: Երբևէ ոչ մի անգամ ես չեմ զգացել, որ հնարավոր կլիներ ինձ կամ իմ գործակիցներին իրականացնել մի առաքելություն, որը հանձնարարվել էր մեզ՝ առանց Ամենազորի ղեկավարող ուժի»:49 Առաքելության հաջողությունը կարելի էր տեսնել Եվրոպական ազգերի մեջ նորովի կազմակերպված և աճող Եկեղեցու ուժով: Հաջողությունը կարելի էր տեսնել նաև Սրբերի անձնական կյանքում՝ ինչպես այդ անձանցից օրինակ մի մարդ, որը մի անգամ մոտեցավ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին շատ տարիներ հետո Զվիքաույում, Գերմանիա, մի ժողովի ժամանակ: Նա խնդրեցՆախագահ Մոնսոնին ողջույն հաղորդել Էզրա Թաֆտ Բենսոնին: Ապա նա բացականչեց. «Նա փրկեց իմ կյանքը: Նա ինձ սնունդ տվեց ուտելու և հագուստ հագնելու: Նա ինձ հույս տվեց: Աստված օրհնի նրան»:50

Հայրենասիրություն, պետական գործիչ լինելը, և ծառայությունը Միացյալ Նահանգների կառավարությունում

Երբ Երեց Բենսոնը հեռու էր տնից, նա հիշեցվեց մի բանի մասին, որը նա փայփայել էր իր պատանեկությունից սկսած՝ Ամերիկայի Միացյալ նահանգների իր քաղաքացիությունը: Իր հորից՝ Ջորջ Թաֆտ Բենսոն կրտսերից նա սովորել էր սիրել իր հայրենի երկիրը և այն սկզբունքները, որոնց վրա այն հիմնված էր: Նա սովորել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունը՝ այն փաստաթուղթը, որը կառավարում էր օրենքներն ազգության մեջ՝ պատրաստվել էին ոգեշնչված մարդկանց կողմից: Նա գնահատում էր քվեարկելու իրավունքը և միշտ հիշում էր մի խոսակցություն, որը նա ունեցել էր իր հոր հետ ընտրությունից հետո: Ջորջը բացեիբաց աջակցում էր մի որոշակի թեկնածուի, և նա նույնիսկ աղոթում էր այդ թեկնածուի համար ընտանեկան աղոթքներում: Երբ Ջորջն իմացավ, որ իր թեկնածուն չէր ընտրվել, Էզրան լսեց, թե ինչպես էր նա աղոթում այն մարդու համար, որը հաղթել էր: Էզրան հարցրեց, թե ինչու էր աղոթում այն թեկնածուի համար, որը նրա ընտրությունը չէր: «Որդիս, – պատասխանեց Ջորջը, – կարծում եմ նա, նույնիսկ, ավելի շատ կարիք ունի մեր աղոթքների, քան իմ թեկնածուն կունենար»:51

1948 թվականի ապրիլին Երեց Բենսոնը տվեց իր բազմաթիվ գերագույն համաժողվների ելույթներից առաջինը, որը կենտրոնացած էր Ամերիկայի Միացյալ Նահանգների «մարգարեական առաքելության» և ազատության կարևորության վրա: Նա վկայեց, որ Տերը պատրաստել էր Միացյալ Նահանգները «որպես ազատության օրրան», որպեսզի ավետարանը կարողանար վերականգվել այնտեղ:52 «Մենք Խաղաղության Իշխանի հետևորդներն ենք, – ուսուցանեց նա իր ելույթի եզրափակիչ մասում, – և մենք պետք է վերանվիրաբերենք մեր կյանքը ճշմարտության և արդարակեցության տարածմանը և անկախության և ազատության պահպանմանը»:53 Հաջորդ ելույթներում նա խոսեց Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին որպես «Տիրոջ գործողությունների բազա այս վերջին օրերում»:54

Երեց Բենսոնը նախազգուշացնում էր Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում ազատության դեմ ուղղված սպառնալիների վերաբերյալ: Նա հաճախ էր խոսում համոզչականորեն կառավարման «բռնի մարդաստեղծ համակարգերի» դեմ, «որոնք հակառակ են հավերժական սկզբունքներին»:55 Նա նաև զգուշացնում էր այլ ազդեցությունների դեմ, որոնք սպառնում էին ազատությանը, ներառյալ անբարոյական զվարճությունների, Հանգստության օրվա հանդեպ հարգանքի բացակայության, ինքնագոհության և կեղծ ուսմուքների դեմ:56 Նա խրախուսում էր Վերջին Օրերի Սրբերին ողջ աշխարհում օգտագործել իրենց ազդեցությունը՝ օգնելու ապահովել, որ իմաստուն և լավ մարդիկ ընտրվեն հասարակական պաշտոններում:57 Նա հայտարարել է. «Ավետարանի արդյունավետ քարոզումը կարող է ծաղկել միայն ազատության մթնոլորտում: Այո, մենք բոլորս ասում ենք մենք սիրում ենք ազատությունը: Բայց դա բավարար չէ: Մենք պետք է պաշտպանենք և ապահովենք այն, ինչ մենք սիրում ենք: Մենք պետք է փրկենք ազատությունը»:58

1952 թվականի նոյեմբերի 24-ին Երեց Բենսոնի հայրենասիրական ուժեղ խոսքերը ստուգման ենթարկվեցին, երբ նա հրավեր ստացավ ծառայելու իր երկրին: Նա ուղևորվել էր Նյու Յորք՝ Դուայթ Դ. Էյզենհաուերի հրավերով, ով հենց նոր էր ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ: Ընտրյալ Նախագահ Էյզենհաուերը մտադիր էր, որ Երեց Բենսոնը ծառայեր իր աշխատակազմում, այլ խոսքով, լիներ իր բարձրագույն խորհրդատուներից մեկը՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ ողջ ազգի համար: Երեց Բենսոնին պատիվ էր այդ ուշադրությունը: «Բայց, – հետագայում նա ասաց, – ես չէի կամենում այդ աշխատանքը: Ոչ մի բանական մարդ, ասացի ինքս ինձ, չէր ձգտի լինել Գյուղատնտեսության Նախարար այդպիսի ժամանակներում… Ես գիտեի ինչ-որ բաներ, որոնք աշխատանքն էր պահանջում՝ կործանարար կոնֆլիկտներ, լարված ճնշումներ, խճճված խնդիրներ: …

Բայց միայն խնդիրներն ու ճնշումները չէին, որ մտահոգում էին ինձ: Մենք բոլորս էլ ունենք այդ: Շատ Ամերիկացիների նման ես դժկամությամբ էի մտնում ակտիվ քաղաքականություն: Իհարկե, ես կամենում էի տեսնել բարձր իդեալներ և լավ բնավորություն ունեցող ընտրված և նշանակված մարդկանց կառավարությունը վարելիս, բայց դա մեծապես տարբերվում էր ինքս դրա մեջ խրվելուց: …

Ամենաշատը, այնուամենայնիվ, որպես Տասներկուսի Խորհրդից մեկը՝ ես ավելի շատ բավարարված էի աշխատանքով, որը ես արդեն կատարում էի… Ես ոչ ցանկանում էի, ոչ էլ մտադիր էի փոփոխություն կատարել»:59

Նախքան ընտրյալ Նախագահ Էյզենհաուերին հանդիպելը, Երեց Բենսոնը խորհուրդ էր փնտրել Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյից, որն այդ ժամանակ Եկեղեցու Նախագահն էր: Նախագահ ՄակՔեյն ասել էր նրան.«Եղբայր Բենսոն, իմ միտքը հստակ է այդ հարցի կապակցությամբ: Եթե հնարավորությունը գալիս է պատշաճ ոգով, կարծում եմ պետք է ընդունեք»:60 Այս ուղղակի խորհուրդը, միացած Երեց Բենսոնի հիմնական ցանկության հետ. «որպես Ամերիկացի արդյունավետորեն պայքարել [իր] համոզմունքների համար» պատճառ դարձան այն բանին, ինչ նա կոչում էր «ներքին բանավեճ»:61

Երբ Պր. Էյզենհաուերը և Երեց Բենսոնը հանդիպեցին առաջին անգամ, այնքան էլ երկար ժամանակ չպահանջվեց ընտրյալ նախագահին Երեց Բենսոնին առաջարկել գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Երեց Բենսոնն անմիջապես թվարկեց պատճառներ, թե ինչու ինքը կարող էր լինել ոչ ճիշտ այն մարդը՝ այդ աշխատանքի համար, բայց ընտրյալ Նախագահ Էյզենհաուերը չնահանջեց: Նա ասաց. «Մենք գործ ունենք անելու: Անկեղծորեն ասած ես չէի ուզում Նախագահ լինել, երբ ճնշումը սկսվեց: Բայց դուք չեք կարող մերժել ծառայել Ամերիկային: Ես կամենում եմ, որ դուք իմ թիմում լինեք, և դուք չեք կարող ասել, ոչ»:62»

«Դա համոզեց, – հիշում էր Երեց Բենսոնը, – Նախագահ Մակքեյի խորհրդի պայմանները բավարարվեցին: Չնայած ես զգում էի, որ արդեն ընդունել էի իմ Եկեղեցուց այն, ինչ իմ աչքում ավելի մեծ պատիվ էր, քան կառավարությունը կարող էր շնորհել, և ես նրան ասացի այդ, ես ընդունեցի պատասխանտվությունը՝ դառնալու Գյուղատնտեսության Նախարար, ծառայելու ոչ պակաս, քան երկու տարի, եթե նա ուներ իմ կարիքն այդքան ժամանակով»:63

Պաշտոնն ընդունելուց անմիջապես հետո, Երեց Բենսոնն ուղեկցեց Ընտրյալ Նախագահ Էյզենհաուերին մամլո ասուլիսի, որտեղ նրա նշանակումը հայտարարվեց ազգին: Հենց որ ասուլիսն ավարտվեց, նա վերադարձավ իր հյուրանոցը: Նա զանգահարեց Ֆլորային և ասաց նրան, որ Ընտրյալ Նախագահ Էյզենհաուերը խնդրել էր իրեն ծառայել, և որ նա ընդունել էր հրավերը:

Նա պատասխանեց. «Ես գիտեի նա կառաջարկեր: Եվ ես գիտեի, որ դու կընդունեիր»:

Նա բացատրեց. «Դա կնշանակի երկուսիս համար էլ սոսկալի պատասխանատվություն և բազում մեծ խնդիրներ»:

«Ես գիտեմ, – ասաց նա, – բայց դա կարծես թե Աստծո կամքն է»:64

Նկար
President Ezra Taft Benson being sworn in as the Secretary of Agriculture

Երեց Բենսոնի երդմնակալությունը որպես Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարար՝ գլխավոր դատավոր Ֆրեդ Մ. Վինսոնի և , Նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերի հետ

Ինչպես Երեց Բենսոնն էր ակնկալում, նրա ծառայությունը որպես գյուղատնտեսության նախարար մի աղմկոտ փորձառություն էր իր և իր ընտանիքի համար: Բայց նա պնդում էր, որ չէր փորձում «ժողովրդականություն ձեռք բերելու մրցույթում հաղթել», այլ պարզապես կամենում էր «ծառայել գյուղատնտեսությանը և ծառայել Ամերիկային»65 և նա հետևում էր այս անձնական ուխտին. «Լավ ռազմավարություն է կանգնել ճշմարտության համար, նույնիսկ, եթե դա ժողովրդականություն չի վայելում»:66 Նա բախտավոր էր, որ չէր մտահոգվում ժողովրդականությամբ. չնայած նա մնում էր հաստատուն և հավատարիմ իր համոզմուքներին, նրա ժողովրդականությունը քաղաքագետների և քաղաքացների մոտ խիստ տատանվում էր: Երբեմն մարդիկ կամենում էին, որ նա վտարվեր իր պաշտոնից որպես գյուղատնտեսության նախարար:67 Այլ դեպքերում մարդիկ առաջարկում էին, որ նա լավ ընտրություն կարող էր լինել՝ որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ:68

Նույնիսկ որպես կառավարության ղեկավար իր դերում Երեց Բենսոնը բաց էր իր Քքրիստոնեական իդեալներում, վերականգված ավետարանի իր վկայությունում և իր նվիրվածությամբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Երբ որ նա ժողով էր անցկացնում իր գործակիցների հետ Գյուղատնտեսության բաժնում, ժողովը սկսվում էր աղոթքով:69 Նա նախագահ Էյզենհաուերին հատվածներ էր ուղարկում Մորմոնի Գրքից, որոնք մարգարեություններ էին Ամերիկայի Միացյալ Նահանգների ճակատագրի վերաբերյալ և նախագահը հետագայում ասել էր, որ նա կարդացել էր դրանք «մեծագույն հետաքրքրությամբ»:70 Նա տվեց Մորմոնի Գրքի օրինակներ աշխարհի նաև այլ ղեկավարների:71 1954 թվականին Էդվարդ Ռ. Մարոուն՝ մի հայտնի հեռուստալրագրող Միացյալ Նահանգներում, խնդրեց Երեց Բենսոնին թույլ տալ նկարահանել Բենսոնների ընտանիքն ուրբաթ օրվա երեկոյան ծրագրում, որը կոչվում էր «Դեմ առ դեմ»: Երեց և Քույր Բենսոնները սկզբում մերժեցին, բայց հետո համաձայնվեցին լսելով իրենց որդի Ռիդին, որը տեսնում էր այդ հրավերը որպես միսիոներական մեծ հնարավորություն: 1954 թվականի սեպտեմբերի 24-ին մարդիկ ողջ ազգաբնակչությունից, նայեցին Բենսոնների տանը տնային ընտանեկան երեկոյի ուղիղ, առանց փորձարկման եթերը: Պր. Մարոուն ստացավ ավելի շատ սիրողական նամակներ այդ ծրագրի արդյունքում, քան երբևէ ստացել էր որևէ մեկ ուրիշից: Մարդիկ ողջ երկրից և տարբեր կրոնական ծագումներով գրել էին, շնորհակալություն հայտնելով Բենսոններին՝ իրենց փայլուն օրինակի համար:72

Երեց Բենսոնը ծառայեց որպես գյուղատնտեսության նախարար ութ տարի, ողջ ժամանակաընթացքում, երբ Նախագահ Էյզենհաուերը կառավարեց Միացյալ Նահանգները: Նախագահ ՄակՔեյն ասել է, որ Երեց Բենսոնի աշխատանքը «կմնա բոլոր ժամանակներում Եկեղեցու և ազգի համար որպես պատիվ»:73 Երեց Բենսոնը ետ նայելով այդ տարիներին ազգային լույսի ներքո, ասել է. «Ես սիրում եմ այս հրաշալի երկիրը: Ծառայելը պատիվ էր:74 Նա նաև մեկնաբանել է. «Եթե ես ստիպված լինեի անել դա կրկին, ես նույն ձևով կհետևեի նույն ուղղությանը»:75 Առաջ նայելով նրա շարունակվող ծառայությանը որպես Առաքյալ, նա ասել է. «Այժմ [ես] նվիրում եմ իմ ժամանակը միակ բանին, որը ես ավելի եմ սիրում, քան գյուղատնտեսությունը»:76

Չնայած Երեց Բենսոնի ծառայությունը կառավարությունում ավարտի հասավ 1961 թվականին, նրա սերն իր երկրի և ազատության սկզբունքի հանդեպ շարունակվեց:77 Նա ասել է նաև. «Ես թանկ եմ գնահատում հայրենասիրությունը և երկրի հանդեպ սերը բոլոր երկրներում»:78 Երբ նա խորհուրդ տվեց բոլոր Վերջին Օրերի Սրբերին սիրել իրենց երկրները, նա ուսուցանեց. «Հայրենասիրությունն ավելին է, քան դրոշ ծածանելը և քաջարի խոսքերը: Դա այն է, թե ինչպես ենք մենք արձագանքում հասարակական խնդիրներին: Եկեք մեզ վերանվիրաբերենք որպես հայրենասերներ ամենաճշգրիտ իմաստով»:79 «Ի տարբերություն քաղաքական պատեհապաշտի, իսկական պետական գործիչը ժողովրդականությունից բարձր է գնահատում սկզբունքը, և աշխատում է ստեղծել ժողովրդականություն այն քաղաքական սկզբունքների համար, որոնք իմաստուն են և արդար»:80

Քրիստոսի անվան հատուկ վկա

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ՝ Երեց Էզրա Թաֆտ Բենսոնը հնազանդվեց հրամանին «գնալ… ողջ աշխարհը, և քարոզել ավետարանը յուրաքանչյուր արարածի» (Մարկոս ԺԶ.15) և «բացել դուռը Հիսուս Քրիստոսի ավետարանի հռչակմամբ» (ՎևՈւ 107.35): Նա ծառայեց աշխարհի տարբեր մասերում, ճանապարհորդելով միսիաներով և ուսուցանելով մարդկանց:

Նա թանկ էր գնահատում Վերջին Օրերի Սրբերին հանդիպելու հնարավորությունը: Մի գերագույն համաժողովի ելույթում, նա մեջբերեց. «Ես երբեմն ասել եմ իմ կնոջը, երբ վերադառնում էի ցցեր այցելելուց, որ ես չգիտեմ ճշգրիտ, թե ինչի նման է լինելու երկինքը, բայց ես չեմ կարող խնդրել ավելի լավ մի բան, այնտեղ, քան բավականություն և ուրախություն ունենալու՝ հաղորդակցվելով այն տեսակի տղամարդկանց և կանանց հետ, որոնց հետ ես հանդիպում եմ Սիոնի ցցերի և ծխերի և երկրագնդի միսիաների ղեկավարություններում: Իսկապես մենք առատորեն օրհնված ենք…81 Մեկ այլ զրույցի ժամանակ նա ասաց. «Եկեղեցում առկա է եղբայրության և ընկերակցության ոգին: Դա շատ հզոր մի բան է, ինչ որ անշոշափելի բան, բայց շատ իրական: Ես զգում եմ այդ ինչպես որ իմ գործակիցներն են զգում, երբ ճանապարհորդում ենք Սիոնի ցցերով և ծխերով և ողջ երկրի միսիաներով… Միշտ առկա է ընկերակցության և եղբայրության այդ զգացումը: Դա այն քաղցր բաներից մեկն է, որը կապված է Եկեղեցու անդամակցության և Աստծո արքայության հետ»:82

Երեց Բենսոնը նույնպես սիրում էր կիսվել Փրկչի մասին իր վկայությամբ այլ հավատքի մարդկանց հետ: Օրինակ՝ 1959 թվականին նա գնաց Քույր Բենսոնի և Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության բաժնի չորս անդամների հետ ճանապարհորդության յոթ երկրներ, ներառյալ Սովետական Միությունը: Չնայած նա այնտեղ էր որպես գյուղատնտեսության նախարարի իր պաշտոնի առթիվ, նրա առաքելական վկայությունը հուզեց շատերի սրտերը: Նա հիշում էր.

«Օդանավակայան տանող ճանապարհին [մեր] վերջին գիշերը Մոսկվայում, ես նշեցի… մեր ուղեկցորդներից մեկին իմ հիասթափությունը, որը մենք չէինք ունեցել հնարավորություն եկեղեցի այցելելու Ռուսաստանում: Նա մի քանի խոսք ասաց վարորդին և, մեքենան մայրուղու մեջտեղում պտույտ կատարեց և մենք վերջապես կանգ առանք մի հին սվաղված շենքի առջև՝ մութ, նեղ, սալարկված կողմնային մի փողոցում, որը հեռու չէր Կարմիր հրապարակից: Դա Մկրտականների Կենտրոնական Եկեղեցին էր:

Դա մի անձրևոտ, անբարեհամբույր օդում որոշակի սառնությամբ հոկտեմբերյան գիշեր էր: Բայց, երբ մենք եկեղեցի մտանք, մենք տեսանք, որ այն լիքն էր, մարդիկ կանգնած էին դահլիճում, մուտքում, նույնիսկ փողոցում: Ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի օրերը, մենք իմացանք, որ այդպիսի բազմություն էր հայտնվում:

Ես նայեցի մարդկանց դեմքերին: Շատերը միջին հասակի էին և ավելի տարեց, բայց զարմանալի թվով երիտասարդներ կային: Մոտավորապես հինգից չորսը կանայք էին, նրանցից մեծ մասը գլխաշորերով էին: Մեզ առաջնորդեցին դեպի մի տեղ ամբիոնի կողքին: …

Ծառայողը խոսեց մի քանի խոսք, իսկ հետո երգեհոնը մեկ երկու ակորդ հարվածեց և սկսեց մի օրհներգ, որին միացավ ողջ համայնքը որպես մեկ: Հազարից 1500 ձայներ այնտեղ բարձրացած լսելը, դարձավ ամենաազդեցիկ փորձառություններից մեկն իմ ողջ կյանքում: Մեր ընդհանուր հավատքում որպես Քրիստոնյաներ, նրանք մեզ հասան ողջույնի ուղերձով, որոնք կամրջեցին բոլոր լեզվական, կառավարական, պատմական տարբերությունները: Եվ, երբ ես փորձում էի վերականգնել հավասարակշռությունն այս հուզական ազդեցության ներքո, ծառայողը խնդրեց ինձ, թարգմանչի միջոցով, որը կանգնած էր այնտեղ, դիմել համայնքին:

Ինձանից պահանջվեց լարված պայքարի մի պահ բավականաչափ զսպելու իմ զգացմունքները՝ համաձայնվելու համար: Ապա ես ասացի մասամբ. «Շատ բարի էր ձեր կողմից խնդրել ինձ ողջունելու ձեզ:

Ես ձեզ եմ բերել ողջյուններ միլիոնավոր և միլիոնավոր եկեղեցու մարդկանց կողմից Ամերիկայից և ողջ աշխարհից»: Եվ հանկարծակի այդ ընկերակից Քրիստոնյաների հետ մարդուն հայտնի ամենասրբազան ճշմարտությունների մասին խոսելը դարձավ ամենաբնական բանն աշխարհում:

Մեր Երկնային Հայրը շատ հեռու չէ: Նա կարող է շատ մոտիկ լինել մեզ: Աստված ապրում է, ես գիտեմ, որ Նա ապրում է: Նա մեր Հայրն է: Հիսուս Քրիստոսը՝ Աշխարհի Քավիչը, հսկում է այս երկրագունդը: Նա կուղղի բոլոր բաները: Եղեք անվախ, պահեք Նրա պատվիրանները, սիրեք միմյանց, աղոթեք խաղաղության համար և ամեն ինչ լավ կլինի:

Երբ յուրաքանչյուր նախադասությունը թարգմանվեց համայնքի համար, ես տեսա, թե ինչպես կանայք վերցրեցին իրենց թաշկինակները և ինչպես տեսնողներից մեկը նշեց, սկսեցին «տատանել դրանք, ինչպես մայրն ընդմիշտ մնաս բարով կմաղթեր իր միակ որդուն»: Նրանց գլուխները վճռականորեն կռանում էին, երբ նրանք հեծեծում էին ja, ja, ja! (այո, այո, այո): Ապա ես առաջին անգամ նկատեցի, որ նույնիսկ միջանցքն էր լիքը և շատ մարդիկ կանգնած էին պատերի դեմ: Ես վար նայեցի իմ առջև նստած, գլուխը հասարակ հին շարֆ կապած, ուսերին շալ գցած, ծեր, հավատքից ջինջ կնճռապատ դեմքով մի տարեց կնոջ: Ես ուղղակի խոսեցի նրա հետ:

«Այս կյանքն ընդամենը հավերժության մի մասն է կազմում: Մենք ապրել ենք մինչև այստեղ գալը՝ որպես Աստծո հոգևոր զավակներ: Մենք կրկին կապրենք այս կյանքից հեռանալուց հետո: Քրիստոսը կոտրեց մահվան կապանքները և հարություն առավ: Մենք բոլորս հարություն կառնենք:

Ես շատ ուժեղ հավատում եմ աղոթքին: Ես գիտեմ, որ հնարավոր է հասնել և թակել այդ Անտեսանելի Զորությանը, որը մեզ ուժ է տալիս և այնպիսի խարիսխ կարիքի պահին»: Յուրաքանչյուր նախադասություն, որ ես արտասանեցի ծեր գլուխը համաձայնությամբ խոնարհվեց: Եվ ծեր, թույլ, կնճռոտված ինչպիսին նա էր, այդ կինը գեղեցիկ էր իր նվիրվածությամբ:

Ես չեմ հիշում այն ամենը, ինչ ես ասացի, բայց ես հիշում եմ վեհացածության, ոգեշնչման զգացողությունն այդ տղամարդկանց և կանանց բերկրալի դեմքերից, ովքեր այնպես անսասանորեն ապացուցում էին իրենց հավատքն առ Աստված, ում ծառայել էին և սիրել:

Եզրափակելով ես ասացի.«Ես թողնում եմ իմ վկայությունը որպես շատ տարիների Եկեղեցու ծառա, որ ճշմարտությունը կհարատևի: Ժամանակը ճշմարտության կողմն է: Թող Աստված օրհնի և պահի ձեզ ձեր կյանքի բոլոր օրերում, սա իմ աղոթքն է, Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն»:

Այդպիսով ես հասցրեցի այս կոտրված փոքրիկ խոսքն ավարտի, որովհետև չկարողացա ավելին ասել, և նստեցի: Ողջ համայնքն այնուհետև սկսեց երգել իմ մանկության մի սիրելի օրհներգ «Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում»: Մենք թողեցինք եկեղեցին, երբ նրանք երգում էին, և երբ մենք քայլում էինք միջանցքով, նրանք թափահարում էին իրենց թաշկինակները մնաս բարով [մաղթելով], թվում էր բոլոր 1500-ը թափահարում էին մեզ, երբ մենք մեկնեցինք:

Իմ արտոնությունն է եղել խոսել եկեղեցական մարմինների առջև աշխարհի բոլոր մասերում, բայց այդ փորձառության ազդեցությունը գրեթե աննկարագրելի է: Ես երբեք չեմ մոռանա այդ երեկոն քանի դեռ կապրեմ:

Հազվադեպ է եղել, որ ես զգամ մարդկության մեկ լինելը և անհագ տենչը մարդկային սրտի ազատության համար այնպես սուր ձևով, ինչպես այդ պահին: …

Ես եկա [տուն] վճռելով հաճախ պատմել այս պատմությունը, որովհետև այն ցոււց է տալիս, թե ինչպես ազատության ոգին, եղբայրասիրության ոգին և կրոնի ոգին շարունակում են ապրել, չնայած դրանք կործանելու բոլոր ջանքերին»:83

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ

1973 թվականի դեկտեմբերի 26-ին Երեց Բենսոնը ստացավ անսպասելի նորություն, որ Եկեղեցու Նախագահ Հարոլդ Բ. Լին, հանկարծակի մահացել էր: Նախագահ Լիի կյանքից հեռանալուն պես Առաջին Նախագահությունը զբաղեցրեց իրենց տեղերը Տասներկուսի Քվորումում: Այս պատասխանատվության հետ Նախագահ Բենսոնը ստացավ կառավարման լրացուցիչ պարտականություններ: Նա նախագահեց ամենշաբաթյա քվորումի ժողովներին և համակարգեց իր եղբայրների աշխատանքը, ներառյալ նրանց հանձնարարությունները նախագահելու ցցերի համաժողովներում և ուղևորություններ միսիաներ և ցցերի հայրապետեր կանչելը: Նա ուներ նաև որոշ ղեկավար պարտականություններ մյուս Բարձրագույն Իշխանավորների վրա: Մի վարչական անձնակազմ հոգ տարավ գործավարական խնդիրներում օգնելով նրան և նրա եղբայրներին աշխատանքը կազմակերպելու համար:84

Տասներկուսի Քվորումի ժողովին Նախագահ Բենսոնը կիսվեց իր մտքերով որպես նրանց նախագահ իր ծառայության մասին. «Ես շատ ծանր մտահոգություն եմ ունեցել այս մեծ պատասխանատվության մասին, ոչ թե երկյուղալի զգացում, որովհետև ես գիտեմ, մենք չենք կարող ձախողվել այս աշխատանքում… եթե մենք անենք մեր լավագույնը: Ես գիտեմ Տերը կհաստատի մեզ, բայց ինձ մեծ մտահոգություն է պատճառում կանչվել ղեկավարելու տղամարդկանց մի խմբի, ինչպիսիք դուք եք՝ Տեր Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները»:85

Նախագահ Բենսոնը միավորում էր այս համեստությունը՝ տքնաջան աշխատանքի հանդեպ իրեն բնորոշ համառ պահանջկոտության հետ: Նա հաճախ էր լիազորում պարտականություններ ուրիշներին, այնպես որ նրանք հնարավորություններ ունենային ծառայելու: Նա սպասում էր լավագույնը նրանցից, ում նա ղեկավարում էր, ճիշտ ինչպես նա ակնկալում էր լավագույնը իրենից: Բայց չնայած նա պահանջկոտ էր, նա բարի էր: Նա լսում էր իր եղբայրների տեսակետները, հուշելով բաց քննարկումներ քվորումի ժողովներում: Երեցներ Բոյդ Ք. Փաքերը, Ռասել Մ. Նելսոնը և Դալին Հ. Օուքսը, ովքեր կրտսեր անդամներ էին Տասներկուսի Քվորումում նրա ղեկավարության ներքո, ասում էին, որ նա միշտ խրախուսում էր նրանց կիսվել իրենց տեսակետներով, նույնիսկ երբ նրանց գաղափարները տարբերվում էին իրենից:86

Տասներկուսի Քվորումի անդամներն իմացան, որ Նախագահ Բենսոնի ղեկավարությունը հիմնված էր անփոփոխ սկզբունքների վրա: Օրինակ, նա հաճախ ասում էր. «Հիշեք, Եղբայրներ, այս աշխատանքում Հոգին է, որ կարևորություն ունի:87 Եվ նա ուներ մեկ չափանիշ, որի միջոցով նա չափում էր քվորումի բոլոր որոշումները. նա հարցնում էր, «Ո՞րն է լավագույնն արքայության համար»: Երեց Մարկ Ի. Պիտերսոնը, ով ծառայել էր նրա հետ Տասներկուսի Քվորումում, ասել է. «Այդ հարցի պատասխանը եղել է որոշիչ գործոն յուրաքանչյուր կարևոր հարցում, որն առաջ է եկել Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի մոտ ողջ իր կյանքի ընթացքում»:88

Եկեղեցու Նախագահ

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը մահացավ 1985 թվականի նոյեմբերի 5-ին, երկարաձիգ հիվանդությունից հետո: Եկեղեցու ղեկավարությունն այժմ դրված էր Տասներկու Առաքյալների Քվորումի վրա, Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը որպես նրանց Նախագահ և ավագ անդամ: Հինգ օր անց Սոլթ Լեյքի Տաճարում Տասներկուսի Քվորումի մի հանդիսավոր և ակնածալից ժողովի ժամանակ Նախագահ Բենսոնը ձեռնադրվեց որպես Եկեղեցու Նախագահ: Նա ոգեշնչվեց խնդրել Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին ծառայել՝ որպես իր Առաջին Խորհրդական Առաջին Նախագահությունում և խնդրել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին ծառայել՝ որպես իր Երկրորդ Խորհրդական:

Նկար
Portrait of President Ezra Taft Benson, President Gordon B. Hinckley, and President Thomas S. Monson

Նախագահ Բենսոնը իր Առաջին Նախագահության խորհրդականների հետ՝ Նախագահ Գորդոն Բ. Հինքլի՝ (ձախից) և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն (աջից)

Նախագահ Բենսոնը գիտեր Նախագահ Քիմբալի անհուսալի առողջության մասին և նա հույս ուներ, որ իր ընկերոջ ֆիզիկական ուժը կվերականգվեր: «Սա մի օր է, որին ես չէի սպասում», ասաց Նախագահ Բենսոնը մամլո ասուլիսում՝ Եկեղեցու Նախագահ ձեռնադրվելուց անմիջապես հետո: Կինս՝ Ֆլորան, և ես անընդհատ աղոթում էինք, որ Նախագահ Քիմբալի օրերը երկարեն այս երկրի վրա, և ևս մեկ հրաշք կատարվեր նրա համար: Այժմ, երբ Տերը խոսել է, մենք կանենք մեր լավագույնը, Նրա ղեկավար ուղղորդությամբ, առաջ տանելու աշխատանքը երկրի վրա»:89

Նախագահ Բենսոնը՝ որպես Եկեղեցու Նախագահ իր առաջին գերագույն համաժողովի ժամանակ, հաղորդեց, թե որը պետք է լինի նրա գլխավոր շեշտադրումը Տիրոջ աշխատանքն առաջ տանելու համար: «Մեր օրերում, – հայտարարեց նա, – Տերը բացահայտել է Մորմոնի գիրքը վերաշեշտելու անհրաժեշտության մասին»:90

Որպես Տասներկուսի Քվորումի անդամ՝ Նախագահ Բենսոնը հաճախ է քարոզել Մորմոնի Գրքի կարևորության մասին:91 Որպես Եկեղեցու Նախագահ՝ նա ավելի մեծ ուշադրություն դարձրեց այդ առարկային: Նա հայտարարեց, որ «ողջ Եկեղեցին դատապարտության տակ [էր]», որովհետև Վերջին Օրերի Սրբերը բավականաչափ չէին ուսումնասիրում Մորմոնի Գիրքը կամ ուշադրություն դարձնում դրա ուսմունքներին: Նա ասել է .«Մորմոնի Գիրքը դեռևս կենտրոնական դեր չունի մեր անձնական ուսումնասիրման, մեր ընտանեկան ուսուցման, քարոզելու և միսիոներական աշխատանքի մեջ: Դրա համար մենք պետք է ապաշխարենք»:92 Նա հաճախ էր մեջբերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը, որ մարդ «ապրելով ըստ դրա ցուցումների ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»93 և նա մեկնաբանում էր այդ խոստումը: «Գրքի մեջ մի զորություն կա, որը սկսում է թափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք այդ գրքի լուրջ ուսումնասիրությունը»:94 Նա հորդորեց Վերջին Օրերի Սրբերին «հեղեղել երկիրը և [իրենց] կյանքը Մորմոնի Գրքով»:95

Ողջ աշխարհով մեկ Վերջին Օրերի Սրբերն ականջ դրեցին իրենց մարգարեի այս խորհրդին: Արդյունքում նրանք զորացվեցին, անձնապես և հավաքականապես:96 Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ասել է. «Հնարավո՞ր է, որ որևէ սերունդ, ներառյալ նրանք, որոնք դեռ չեն ծնվել, ետ նայեն Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի ծառայությանը և անմիջապես չմտածեն Մորմոնի Գրքի հանդեպ նրա սիրո մասին: Հավանաբար, ոչ մի Եկեղեցու Նախագահ, սկսած մարգարե Ջոզեֆ Սմիթից, չի արել ավելին՝ ուսուցանելու Մորմոնի Գրքի ճշմարտությունները, դարձնելու այն ամենօրյա ուսումնասիրության դասընթաց Եկեղեցու ողջ անդամության համար և «հեղեղելու երկիրը՝ այն տարածելով»:97

Մորմոնի Գրքի վերաբերյալ Նախագահ Բենսոնի վկայության հետ սերտորեն կապված էր Հիսուս Քրիստոսի մասին նրա վկայությունը: Մի ժամանակաշրջանում, երբ շատ մարդիկ ժխտում էին «Փրկչի աստվածայնությունը», նա պնդում էր, որ «այդ աստվածայնորեն ոգեշնչված գիրքը պորտաքար էր վկայություն բերելու աշխարհին, որ Հիսուսը Քրիստոսն է»:98 1943 թվականին Առաքյալ ձեռնադրվելուց ի վեր՝ նա տքնաջանորեն ծառայել է որպես Փրկչի ապրող իրականության վկա: Որպես Եկեղեցու Նախագահ՝ նա վկայեց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին նորոգված ուժով և հրատապությամբ: Նա հորդորեց Սրբերին «առաջնորդվել Քրիստոսի կողմից» և «վառվել Քրիստոսով»99 ապրել «Քրիստոսակենտրոն կյանք»:100 Խոսելով Փրկչի մասին, նա ասել է. «Ողջ իմ հոգով ես սիրում եմ Նրան»:101

Նախագահ Բենսոնն ուսուցանեց նաև այլ թեմաներ հրատապությամբ և իշխանությամբ: Նա զգուշացրեց հպարտության վտանգներից: Նա վկայեց ընտանիքի հավերժական կարևորության մասին: Նա ուսուցանեց հավատքի սկզբունքներ և ապաշխարություն և շեշտեց նվիրված միսիոներական աշխատանքի կարիքի մասին:

Չնայած նա չխոսեց Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին այնքան հաճախ, որքան իր ծառայության վաղ շրջանում, նա հիշատակեց Միացյալ Նահանգների Սահմանադրության ստորագրման 200-ամյակը՝ խոսելով այդ թեմայի շուրջ Եկեղեցու 1987 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում: Եվ նա շարունակեց սիրել ազատությունը և ճշմարիտ հայրենասիրությունը ողջ աշխարհում: 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում նա ցնծում էր այն նորություններով, որ Բեռլինի Պատը քանդվել էր, և որ Ռուսաստանի և արևելյան Եվրոպայի ժողովուրդը ստանում էր ավելի մեծ ազատություն, կառավարություններով, որոնք ավելի բաց էին կրոնական երկրպագության համար:102

Նախագահ Բենսոնը Եկեղեցու անդամների որոշակի խմբերի տվեց մի շարք ելույթներ: Սկսելով 1986թվականի ապրիլից, նա պատրաստեց քարոզներ ուղղված երիտասարդ տղամարդկանց, երիտասարդ կանանց, մայրերին, տնային ուսուցիչներին, հայրերին, միայնակ ամուրի տղամարդկանց, միայնակ չամուսնացած կանանց, երեխաներին և տարեցներին: Ինչպես Նախագահ Հովարդ Վ. Հանթերն է ասել. «Նա խոսեց ամեն մեկի հետ և մտահոգություն ուներ բոլորի համար: Նա խոսեց նրանց հետ, ովքեր միայնակ էին, նրանց, ովքեր երիտասարդ էին, և նա սիրում էր խոսել Եկեղեցու երեխաների հետ: Նա տալիս էր սքանչելի մասնավորված խորհուրդ ողջ անդամակցությանը, ինչպիսին էլ որ լիներ նրանց անձնական հանգամանքները: Այդ քարոզները կշարունակեն հաստատել մեզ և առաջնորդել մեզ, երբ մենք մտածենք դրանց շուրջ՝ գալիք շատ տարիների ընթացքում:103

Նախագահ Բենսոնն արտասվեց, երբ նա նամակ ստացավ մի ընտանիքից, որն ազդեցություն էր կրել այդ ելույթներից: Մի նամակում, երիտասարդ մի հայր բացատրել էր, որ իրենք դիտում էին գերագույն համաժողովը հեռուստատեսությամբ: Նրանց երեք տարեկան որդին խաղում էր կողքի սենյակում, որտեղ համաժողովը միացված էր ռադիոյով: Նախագահ Բենսոնի երեխաներին ուղղված ուղերձը լսելուց հետո, մայրը և հայրը մտան սենյակ, որտեղ նրանց որդին էր խաղում: Փոքրիկ տղան «հուզված հաղորդեց», «Որ ռադիոյի մարդն ասաց, որ նույնիսկ, երբ մենք սխալներ ենք գործում, մեր Երկնային Հայրն, այնուամենայնիվ, սիրում է մեզ»: Այդ պարզ միտքը, – ասել էր հայրը, – թողել է հարատև և իմաստալի տպավորություն մեր փոքրիկ տղայի վրա: Ես կարող եմ նրան դեռ այսօր էլ հարցնել, թե ի՞նչ է ասել Նախագահ Բենսոնը, և ստանալ նույն ոգևորված պատասխանը: Նրա համար մխիթարություն է իմանալ, որ նա ունի բարի և սիրառատ Հայր Երկնքում»:104

1988թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովից անմիջապես հետո, Նախագահ Բենսոնը կաթված տարավ, որն անհնարին դարձրեց նրա համար խոսել հասարակության առջև: Նա որոշ ժամանակ հաճախում էր գերագույն համաժողովներ և այլ հասարակական հավաքներ: 1989 թվականի համաժողովներում նրա խորհրդականները կարդացին նրա պատրաստած քարոզները: 1990 թվականից սկսած նրա խորհրդականները հաղորդեցին նրա սերը Սրբերի հանդեպ և մեջբերեցին նրա անցած քարոզներից: 1991 թվականի համաժողովը վերջինն էր, որին նա մասնակցեց: Այդ ժամանակից ի վեր նա ֆիզիկապես անկարող էր անել ավելին, քան դիտել իրադարձությունները հեռուստատեսությամբ:105

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին վերհիշում է. «Ինչպես կարելի էր սպասել, նրա մարմինը տարիքի հետ սկսեց թուլանալ: Նա չէր կարողանում քայլել ինչպես մի ժամանակ քայլում էր: Նա չէր կարողանում խոսել, ինչպես մի ժամանակ խոսում էր: Առկա էր աստիճանական վատթարացում, բայց նա դեռ Տիրոջ ընտրյալ մարգարեն էր այնքան ժամանակ, քանի դեռ նա ապրում էր»:106 Նախագահ Հինքլին և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն առաջնորդում էին Եկեղեցին այն իշխանությամբ, որը Նախագահ Բենսոնն էր լիազորել նրանց, բայց Եկեղեցին երբեք առաջ չէր գնում նոր նախաձեռնություններով, առանց Նախագահ Բենսոնի գիտության և հավանության:107

Երբ Նախագահ Բենսոնը ֆիզիկապես թուլացավ, Ֆլորայի առողջությունը նույնպես փոխվեց, և նա մահացավ 1992թ. Օգոստոսի 14-ին: Երկու տարին դեռ չլրացած 1994թ. մայիսի 30-ին, նա միացավ նրան և նրա մահկանացու աճյունը թաղվեց նրա կողքին նրանց սիրելի Ուիթնիում: Նախագահ Բենսոնի թաղմանը Նախագահ Մոնսոնը վերհիշում է. «Նա մի առիթով ինձ ասաց. «Եղբայր Մոնսոն, հիշիր անկախ նրանից, թե ինչ կարող է որևէ մեկ ուրիշն առաջարկել, ես ցանկանում եմ թաղվել Ուիթնիում, Այդահո»: Նախագահ Բենսոն մենք կատարում ենք այդ ցանկությունն այսօր: Նրա մարմինը կգնա տուն՝ Ուիթնի, սակայն նրա հավերժական հոգին գնացել է տուն՝ Աստծո մոտ: Նա անկասկած ցնծում է իր ընտանիքի, իր ընկերների և իր իսկ սիրելի Ֆլորայի հետ: …

Գութան վարող տղան, ով դարձավ Աստծո մարգարեն, գնացել է տուն: Աստված օրհնի նրա հիշատակը»:108

Հղումներ

  1. Robert D. Hales, “A Testimony of Prophets,” June 5, 1994, speeches.byu.edu; see also Twila Van Leer, “Church Leader Buried beside Wife, Cache Pays Tribute as Cortege Passes,” Deseret News, June 5, 1994.

  2. Gordon B. Hinckley, “Farewell to a Prophet,” Ensign, July 1994, 37–38.

  3. Ezra Taft Benson, “Godly Characteristics of the Master,” Ensign, Nov. 1986, 46.

  4. Margaret Benson Keller, in Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 34.

  5. Ezra Taft Benson, “Godly Characteristics of the Master,” 47–48.

  6. Ezra Taft Benson, “Scouting Builds Men,” New Era, Feb. 1975, 15–16.

  7. Sես Ezra Taft Benson: A Biography, 44.

  8. Sես “After 60 Years ‘Still in Love,’” Church News, Sept. 14, 1986, 4, 10.

  9. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 58.

  10. Sես Ezra Taft Benson: A Biography, 55; see also chapter 7 in this book.

  11. Sես Ezra Taft Benson: A Biography, 59.

  12. Sես Ezra Taft Benson: A Biography, 59.

  13. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 62.

  14. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography, 59.

  15. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 53.

  16. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 63.

  17. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 75.

  18. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 79.

  19. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 79.

  20. Eugene J. Neff, in Ezra Taft Benson: A Biography, 84.

  21. Eugene J. Neff, in Ezra Taft Benson: A Biography, 87.

  22. Sես Ezra Taft Benson: A Biography, 87.

  23. Sես Ezra Taft Benson: A Biography, 87.

  24. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 96.

  25. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 88.

  26. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 89.

  27. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 92.

  28. Francis M. Gibbons, Ezra Taft Benson: Statesman, Patriot, Prophet of God (1996), 85–89.

  29. Sես Ezra Taft Benson: A Biography, 99–100, 101, 115.

  30. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 115.

  31. Sես Ezra Taft Benson: A Biography, 100.

  32. Barbara Benson Walker, in Ezra Taft Benson: A Biography, 130.

  33. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 121.

  34. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 121.

  35. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography, 174; including quotations from Ezra Taft Benson, personal journal, July 26, 1943.

  36. Ezra Taft Benson, personal journal, July 26, 1943; quoted in Ezra Taft Benson: A Biography, 174–75; spelling standardized.

  37. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 176.

  38. Sես Ezra Taft Benson, A Labor of Love: The 1946 European Mission of Ezra Taft Benson (1989), 7.

  39. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1947, 152–53.

  40. George Albert Smith, in A Labor of Love, 7.

  41. Ezra Taft Benson, A Labor of Love, 7–8.

  42. Ezra Taft Benson, A Labor of Love, 120.

  43. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1947, 154.

  44. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1947, 155.

  45. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1947, 153–55.

  46. Sես Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1947, 155–56.

  47. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1947, 156.

  48. Sես Frederick W. Babbel, On Wings of Faith (1972), 28–33, 46–47, 106–8, 111–12, 122, 131–34, 136, 154.

  49. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1947, 152.

  50. Thomas S. Monson, “President Ezra Taft Benson—A Giant among Men,” Ensign, July 1994, 36.

  51. Sես Ezra Taft Benson: A Biography, 37.

  52. Sես Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1948, 83.

  53. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1948, 86.

  54. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1962, 104.

  55. Sես Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1948, 85.

  56. Sես Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1962, 104–5.

  57. Sես Ezra Taft Benson, in Conference Report, Oct. 1954, 121.

  58. Ezra Taft Benson, in Conference Report, Oct. 1962, 19.

  59. Ezra Taft Benson, Cross Fire: The Eight Years with Eisenhower (1962), 3–4.

  60. David O. McKay, in Cross Fire, 5.

  61. Ezra Taft Benson, Cross Fire, 10.

  62. Dwight D. Eisenhower, in Cross Fire, 12.

  63. Ezra Taft Benson, Cross Fire, 12.

  64. Ezra Taft Benson, Cross Fire, 13.

  65. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 355.

  66. Ezra Taft Benson, in Sheri Dew, “President Ezra Taft Benson: Confidence in the Lord,” New Era, Aug. 1989, 36.

  67. Sես Ezra Taft Benson: A Biography, 313, 345.

  68. Sես Ezra Taft Benson: A Biography, 331.

  69. Տես գլուխ 2 այս գրքում:

  70. Dwight D. Eisenhower, in Ezra Taft Benson: A Biography, 292.

  71. Sես Ezra Taft Benson: A Biography, 292.

  72. Sես Ezra Taft Benson: A Biography, 297–99.

  73. David O. McKay, in Cross Fire, 519.

  74. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1961, 113.

  75. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 358.

  76. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 355.

  77. Ezra Taft Benson, “A Witness and a Warning,” Ensign, Nov. 1979, 31.

  78. Ezra Taft Benson, “The Constitution—A Glorious Standard, Ensign, May 1976, 91.

  79. Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1960, 99.

  80. Ezra Taft Benson, in Conference Report, Oct. 1968, 17.

  81. Ezra Taft Benson, in Conference Report, Oct. 1948, 98.

  82. Ezra Taft Benson, in Conference Report, Oct. 1950, 143–44.

  83. Ezra Taft Benson, Cross Fire, 485–88.

  84. See Francis M. Gibbons, Statesman, Patriot, Prophet of God, 270–71.

  85. Ezra Taft Benson, in Ezra Taft Benson: A Biography, 430–31.

  86. See Ezra Taft Benson: A Biography, 429–30.

  87. Ezra Taft Benson, in Thomas S. Monson, “A Provident Plan—A Precious Promise,” Ensign, May 1986, 63.

  88. Mark E. Petersen, “President Ezra Taft Benson,” Ensign, Jan. 1986, 2–3.

  89. Ezra Taft Benson, in Church News, Nov. 17, 1985, 3

  90. Ezra Taft Benson, “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 78.

  91. See, for example, “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 63–65; “A New Witness for Christ,” Ensign, Nov. 1984, 6–8; see also Ezra Taft Benson: A Biography, 491–93.

  92. Ezra Taft Benson, “Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 5–6.

  93. Ջոզեֆ Սմիթ, մեջբերված Մորմոնի Գրքի նախաբանում:

  94. Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 7.

  95. Ezra Taft Benson, “Beware of Pride,” Ensign, May 1989, 4.

  96. Տես գլուխ 10 այս գրքում:

  97. Howard W. Hunter, “A Strong and Mighty Man,” Ensign, July 1994, 42.

  98. Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” 4, 5.

  99. Ezra Taft Benson, “Born of God,” Ensign, July 1989, 4.

  100. Ezra Taft Benson, “Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 84.

  101. Ezra Taft Benson, “Jesus Christ: Our Savior and Redeemer,” Ensign, June 1990, 6.

  102. Sես Russell M. Nelson, “Drama on the European Stage,” Ensign, Dec. 1991, 16.

  103. Howard W. Hunter, “A Strong and Mighty Man,” 42.

  104. Thomas S. Monson, “The Lord Bless You,” Ensign, Nov. 1991, 87.

  105. Sես Francis M. Gibbons, Statesman, Patriot, Prophet of God, 315.

  106. Gordon B. Hinckley, “Farewell to a Prophet,” 40.

  107. Sես Francis M. Gibbons, Statesman, Patriot, Prophet of God, 317–18.

  108. Thomas S. Monson, “President Ezra Taft Benson—A Giant among Men,” Ensign, July 1994, 36.