Նախագահների ուսմունքները
Գլուխ 23. «Զորացրեք ձեր ցցերը»


Գլուխ 23

«Զորացրեք ձեր ցցերը»

«Սիոնի ցցերն ու շրջանները խորհրդանշում են Տիրոջ կողմից խոսված սուրբ վայրերը, որտեղ Նրա Սրբերը պետք է հավաքվեն վերջին օրերին, որպես ապաստարան փոթորկից»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

1935 թվականի հունվարի 13-ին Բոյսի, Այդահո ցցի անդամները հաստատեցին 35-ամյա Էզրա Թաֆտ Բենսոնին որպես առաջին խորհրդական իրենց ցցի նախագահությունում: Նախագահ Սքոթ Ս. Բրաունի ղեկավարությամբ՝ Նախագահ Բենսոնը ստացավ ծառայելու, ղեկավարելու և ուսուցանելու շատ հնարավորություններ: Օրինակ՝ նա միջոց դարձավ, օգնելով Մելքիսեդեկյան Քահանայություն կրողին վերադառնալ ակտիվ գործունեության,1 և օգնեց ղեկավարել ցցի ջանքերը իրականացնելու Եկեղեցու բարօրության ծրագիրը:2

1938 թվականին ցիցն աճեց դառնալով ավելի քան 8, 000 անդամ, այսպիսով Առաջին Նախագահությունը ցուցում տվեց, որ այն բաժանվի երեք ցցի: Նախագահ Բենսոնն ասել է, որ նա «ցնցված էր», երբ նոյեմբերի 27-ին կանչվեց նախագահելու այդ ցցերից մեկում: Նրա կինը՝ Ֆլորան, ասաց իրենց երեխաներին, որ այդ կոչումը ստանալը իրենց հոր համար օրհնություն էր:3

Նախագահ Բենսոնի ծառայությունը՝ որպես ցցի նախագահ, օրհնություն էր ողջ ցցի համար: Նա շարունակում էր ուսուցանել բարօրության սկզբունքներ և հատուկ ուշադրություն էր հատկացնում երիտասարդությանը: Ցցի համաժողովի մի նիստից առաջ, նա նկատեց երիտասարդ տղամարդկանց մի խմբի, որը փորձում էր գաղտագողի հեռանալ ժողովատնից: «Նրանք սկսեցին դանդաղ դալիճի ներքևով դեպի ետևի դուռը շարժվել, իրենց աչքերը պահելով ճեմասրահի ուղղությամբ, համոզված լինելու համար, որ նրանց դուրս գալը չէր նկատվում: Այդ ընթացքում [նա] դուրս եկավ իր գրասենյակից, գնահատեց իրավիճակը և պարզեց իր ձեռքերը միջանցքով մեկ, այնպես որ տղաներն ընկան հենց նրա ձեռքերի մեջ: «Այնքան ուրախ եմ տեսնել ձեզ տղաներ, – ասաց նա, – Եկեք միասին գնանք համաժողով»: Նա տարավ նրանց դեպի առջևի նստարանները, և հետագայում կանչեց նրանց՝ բերելու իրենց վկայությունները»:4

Ավելի քիչ, քան երկու ամիս անց, երբ Նախագահ Բենսոնը սկսեց ծառայել որպես ցցի նախագահ, մեկ այլ անակընկալ տեղի ունեցավ նրա հետ: Նրան առաջարկվեց Ֆերմերների Կոոպերատիվների Ազգային Խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնը, որը նրանից կպահանջեր աշխատել Վաշինգտոնում: Սկզբում նա մերժեց առաջարկը, բայց Ֆլորայի և Առաջին Նախագահության հետ խորհրդակցելուց հետո, նա որոշեց ընդունել այն:5 Երբ նա ազատվեց ցցի նախագահի կոչումից 1939 թվականի մարտի 26-ին, նա գրեց որ դա «ամենադժվար օրն էր, որ երբևէ զգացել էր… «Ցցի անդամներին» հղված իմ խոսքերում ես մեծապես օրհնված էի Տիրոջից, բայց մեծ դժվարություն ունեցա զգացմունքներս վերահսկելու: Չկան ողջ աշխարհում ավելի հրաշալի մարդիկ [և] ես սիրում եմ յուրաքանչյուրին:6

Բենսոնները տեղափոխվեցին Բեթսեդա, Մերիլենդ, Վաշինգտոն քաղաքի մոտ: Հետագայում մեկ տարուց մի քիչ ավելի Նախագահ Ռուդգեր Քլաուսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից և Երեց Ալբերտ Ի. Բովենը, նույնպես Տասներկուսի Քվորումից, այցելեցին այդ տարածք՝ կազմակերպելու նոր ցից: Նախագահ Քլաուսոնը հանդիպեց Էզրա Թաֆտ Բենսոնի հետ և ասաց. «Եղբայր Բենսոն, Տերը կամենում է, որ դուք լինեք այս ցցի նախագահը: Ի՞նչ կասեիք այդ մասին»: Նախագահ Բենսոնը կրկին զարմացած էր: Նա մեկնաբանեց. «Ես չգիտեմ այս մարդկանց: Ես հազիվ մեկ տարի եմ այստեղ ապրել»:7 Բայց նա խոնարհաբար ընդունեց կոչումը և նախագահեց ավելի քան 2,000 ցցի անդամների աշխարահագրականորեն ընդարձակ մի ցցում: Ֆլորան պատմել է որպես ցցի նախագահ նրա ծառայության մասին. «Նա այնքան շատ է սիրում այն: Անունը չէ, որ նշանակություն ունի նրա համար, այլ ուրախությունը, որ նա կարողանում է օգնել հնարավորինս շատ մարդկանց տեսնել ավետարանի ճշմարտությունը»:8

Ավելի ուշ՝ որպես Առաքյալ, Նախագահ Բենսոնն այցելեց ցցեր ողջ աշխարհով մեկ: Նա նշել է. «Ես երբեմն ասում էի կնոջս, երբ վերադառնում էի ցցեր կատարած այցելություններից, որ ես չգիտեմ ճշգրիտ, թե երկինքն ինչպիսին է լինելու, բայց ես ոչինչ ավելի հիանալի չէի կարող խնդրել այնտեղ, քան ունենալ հաճույքը և ուրախությունը հաղորդկացվելու այնպիսի տղամարդկանց և կանանց հետ, որոնց ես հանդիպում եմ երկրագնդի Սիոնի ցցերում և ծխերում և միսիաներում: Ճշմարիտ որ մենք առատորեն օրհնված ենք»:9

Նկար
Ward council members being taught using the Worldwide Leadership Training video.

Ցցի նպատակներից մեկը «անդամներին միավորելն ու կատարելագործելն է …նրանց համար հնարավոր դարձնելով Եկեղեցու ծրագրերը, արարողությունները և ավետարանի ուսուցումը»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք հավաքվում ենք Սիոնի ցցերում:

Ոչ անդամները երբեմն հարցնում են. «Ի՞նչ է ցիցը»: Անդամները նմանապես հարցնում են. «Ո՞րն է ցցի նշանակությունը: Ի՞նչ է նշանակում դա մեզ համար որպես անդամներ»:

Ոչ անդամների համար ցիցը նման է մյուս եկեղեցիների թեմին: Ցիցն աշխարհագրական տարածք է, որի մեջ մտնում են մի քանի ծխեր (տեղական համայնքներ) և նախագահվում են նախագահության կողմից:

Անդամների համար, ցիցը խորհրդանշական արտահայտություն է: Ձեր մտքում պատկերացրեք մի մեծ վրան, որը պահվում է պարաններով, որոնք տարածվում են դեպի բազմաթիվ ցցեր, որոնք ամուր ամրացված են գետնին: Մարգարեները նմանեցրել են վերջին օրերի Սիոնը մի մեծ վրանի, որը պարփակում է երկիրը [տես Եսայիա ԾԴ.2, 3 Նեփի 22.2]: Այդ վրանը պահում է ցցերին ամրացված պարանները: Այդ ցցերն, իհարկե, եկեղեցու բազմաթիվ աշխարհագրական կազմակերպություններ են, որ տարածված են երկրի վրա: Ներկայումս Իսրայելը հավաքվում է Սիոնի տարբեր ցցերում:10

Ցիցն առնվազն ունի չորս նպատակ.

1. Յուրաքանչյուր ցից, ունենալով երեք քահանայապետերի նախագահություն և աջակցվելով տասներկու տղամարդկանց կողմից, որոնք հայտնի են որպես բարձրագույն խորհուրդ, դառնում է եկեղեցու մի մանրանկար Սրբերի համար որոշակի աշխարհագրական տարածքում: Նպատակն է միավորել և կատարելագործել անդամներին, ովքեր ապրում են այդ սահմաններում, նրանց համար հնարավոր դարձնելով Եկեղեցու ծրագրերը, արարողությունները և ավետարանի ուսուցումը:

2. Ցցի անդամները պետք է արդարակեցության օրինակ կամ չափանիշ լինեն:

3. Ցցերը պետք է լինեն պաշտպանություն: Անդամներն անում են այդ, երբ նրանք միավորվում են իրենց տեղական քահանայության պաշտոնյաների ներքո և նվիրվում անելու իրենց պարտականությունը և պահելու իրենց ուխտերը: Այդ ուխտերը, եթե պահվում են, դառնում են պաշտպանություն սխալից, չարիքից կամ աղետից:

Մենք կառուցում ենք տաճարներ միայն այնտեղ, որտեղ ցցեր ունենք: Տաճարի օրհնությունները և արարողությունները նախապատրաստում են մարդուն վեհացման համար: Իհարկե, հնարավոր չէ, որ ամեն ցից տաճար ունենա, բայց այժմ մենք ականատես ենք դառնում ինչ-որ նշանավոր, այո, աշխարհի տարբեր մասերում տաճարների կառուցման հրաշագործ զարգացումների: Այդպիսի ծրագիրը թույլ է տալիս Եկեղեցու անդամներին ստանալ Տիրոջ լրիվ օրհնությունները:

4.Ցցերն ապաստան են փոթորկից, որը պետք է թափվի երկրի վրա:11

2

Ցցերը կազմակերպվում են՝ օգնելու ծնողներին ուսուցանելու ավետարանը և տանելու իրենց երեխաներին դեպի փրկության արարողությունները:

Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք.

Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված ցցերում, որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին: Քանզի դա օրենք կլինի Սիոնի բնակիչների և նրա կազմակերպված ցցերի համար» (68.25–26, շեղագիրն ավելացված է):

Այստեղ դուք տեսնում եք ցցերի ամենագլխավոր նպատակներից մեկը: Դրանք կազմակերպվում են օգնելու ծնողներին, «ովքեր երեխաներ ունեն Սիոնում» ուսուցանելու նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանը և սպասավորելու փրկության արարողությունները: Ցցերը կազմակերպվում են՝ կատարելագործելու Սրբերին, իսկ այդ զարգացումը սկսվում է տանը՝ ավետարանի արդյունավետ հրահանգավորմամբ:12

3

Երբ ցցի անդամները արտացոլում են Տիրոջ սրբության չափանիշները, ցիցը դառնում է գեղեցիկ խորհրդանիշ ողջ աշխարհի համար:

Տերն ասում է.«Քանզի Սիոնը պիտի աճի գեղեցկությամբ և սրբությամբ. նրա սահմանները պիտի ընդլայնվեն. նրա ցցերը պիտի ամրացվեն. այո՛, ճշմարիտ ասում եմ ձեզ. Սիոնը պիտի բարձրանա և հագնի իր գեղեցիկ հանդերձները» (Վարդապետություն և Ուխտեր 82.14):

Այստեղ Տերը հայտարարում է ցցի մեկ ուրիշ մեծ նպատակ՝ գեղեցիկ խորհրդանիշ դառնալ ողջ աշխարհի համար: «Հագնի իր գեղեցիկ հանդերձները» արտահայտությունը վերաբերում է, իհարկե, ներքին մաքրությանը, որը պետք է ձեռք բերվի յուրաքանչյուր անդամի կողմից, որն իրեն կոչում է Սուրբ: Սիոնը դա «սրտով մաքուրներն են» (Վարդապետություն և Ուխտեր 97.21):

Սիոնի ցցերն ամրացվում են և Սիոնի սահմաններն ընդարձակվում են, երբ անդամներն արտացոլում են սրբության չափանիշը, որը Տերն ակնկալում է Իր ընտրյալ ժողովրդից:13

4

Յուրաքանչյուր ցից ծառայում է որպես պաշտպանություն թշնամիներից՝ տեսանելի և անտեսանելի:

Եվս մեկ հայտնություն Տիրոջից տալիս է այս բացատրությունը ցցերի նպատակի վերաբերյալ. «Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար. և որպեսզի միասին հավաքվելը Սիոնի հողի վրա և նրա ցցերում, պաշտպանություն և ապաստան լինի փոթորիկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 115.5–6):

Այս հայտնությունում կա մի հրաման՝ թույլ տալու, որ մեր լույսն այնպես շողա, որ այն դառնա չափանիշ ազգերի համար: Չափանիշը չափորոշման սկզբունք է , որով որոշում են ճշգրտությունը կամ կատարելությունը: Սրբերը պետք է լինեն աշխարհին երևալու սրբության չափանիշ: Դա է Սիոնի գեղեցկությունը:

Ապա Տերը հայտնում է, որ Սիոնի ցցերը պետք է «պաշտպանություն և ապաստան լինի փոթորիկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա»: Ցցերը պաշտպանություն են Սրբերի համար թշնամիներից՝ ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի: Պաշտպանությունն ուղղություն է, որն ապահովվում է քահանայության ուղիներով, որն ամրացնում է վկայությունը և առաջացնում ընտանեկան միասնություն և անձնական արդարակեցություն:

Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների Իր նախաբանում Տերը նախացգուշացրել է. «Սրընթաց գալիս է օրը. դեռևս ժամը չէ, բայց մոտ է՝ առ ձեռն, երբ խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից, և դևը զորություն պիտի ունենա իր իսկ տիրապետության վրա» [Վարդապետություն և Ուխտեր 1.35]:

Այսօր … մենք տեսնում ենք այդ կանխագուշակության իրականացումը, որտեղ սատանան, անսահման կատաղությամբ բացահայտում է իշխանությունը «իր իսկ տիրապետության վրա»՝ երկրի վրա: Երբեք նրա ազդեցությունն այդքան ուժեղ չի եղել և միայն նրանք, ովքեր վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց առաջնորդ, և հետևել քահանայության ղեկավարների խորհրդին, կխնայվեն նրա չար կործանարար ազդեցությունից:

Տերը նաև նշում է այդ նախաբանի հայտնության մեջ, որ Նա զորություն կունենա Իր Սրբերի վրա, և «պիտի թագավորի նրանց մեջ» [Վարդապետություն և Ուխտեր 1.36]: Նա անում է այս, երբ Նա աշխատում է Իր ընտրյալ ծառաների և ցցի ու ծխի իշխանավորների միջոցով:14

Նկար
An African congregation gathered in sacrament meeting.

Հավաքվելով ընկերակից Սրբերի հետ, մենք տեսնում ենք, որ ցիցը կարող է «պաշտպանություն և ապաստան լինիել փոթորիկից» (ՎևՈւ 115.6):

Երբ Եկեղեցին աճում է, շատ կարևոր է, որ մենք կառուցենք միասնություն և մենք կանենք, և որ մեր ապագա ցցերն ունենան հիմնական բաղադրամասերը, որոնք անհրաժեշտ են հաջողության համար, և որ գոյություն ունեցող ցցերն աշխատեն անխոնջաբար լիարժեք ցից լինելու՝ հոգևոր ձեռքբերումների իմաստով: Այս ցցերը պետք է լինեն այսօրվա Սիոնի համար հավաքման վայրեր, և դրանք պետք է լինեն հոգևոր սրբատեղեր և լինեն ինքնապահով, որքան հնարավոր է շատ ուղիներով:15

Սիոնի ցցերն ու շրջանները խորհրդանշում են Տիրոջ կողմից խոսված սուրբ վայրերը, որտեղ Նրա Սրբերը պետք է հավաքվեն վերջին օրերին, որպես ապաստարան փոթորկից: Դուք և ձեր երեխաները կհավաքվեք այստեղ երկրպագելու, կատարելու սրբազան արարողություններ, հաղորդակցվելու, սովորելու, ներկայացնելու երաժշտություն, պար, բեմականացում, մարմնամարզություն և ընդհանրապես բարելավելու ձեզ և մեկդ մյուսին: Հաճախ կարևոր է համարվում, որ մեր ժողովատները իրենց վրա սրածայր աշտարակ ունենան, դեպի երկինք խոյացող ծայրաձողով, որը խորհրդանշում է, թե ինչպես մեր կյանքը պետք է միշտ շարժվի դեպի վեր՝ դեպի Աստված:16

Մորմոնի Գրքի մարգարե Նեփին կանխատեսել է օրը, երբ Սրբերը ցրված կլինեն ցցերում՝ ողջ աշխարհով մեկ: Նա տեսավ այն ժամանակը, երբ Տերը տարածելու էր Իր պաշտպանությունը նրանց վրա, երբ կործանարար փոթորիկների սպառնալիքը կվտանգեն նրանց գոյությունը: Նեփին մարգարեացել է. «Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (Մորմոնի Գիրքը, 1 Նեփի 14.14):

Հայտնության միջոցով մենք գիտենք, որ կլինեն վտանգներ, աղետներ և հալածանքներ վերջին օրերին, բայց արդարակեցության միջոցով Սրբերը կարող են խնայվել: Տիրոջ խոստումը Մորմոնի Գրքում հաստատ է. «Նա կպահպանի արդարներին իր զորությամբ» (1 Նեփի 22.17):17

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Բաժին 1-ը կարդալուց հետո, ինչպե՞ս կպատասխանեիք այն հարցին, թե ինչու են Եկեղեցու անդամները կազմավորվում ցցերով:

  • Նախագահ Բենսոնը հիշեցրել է մեզ, որ ցցերը օգնում են ծնողներին ուսուցանել ավետարանը իրենց երեխաներին և ապահովում քահանայության արարողություններ նրանց համար (տես բաժին 2): Ի՞նչ ուղիներով է ձեր ցիցը զորացրել ձեր ջանքերը տանը:

  • Ե՞րբ եք տեսել ցցի անդամներին միասին հավաքված, օրինակ ծառայելիս «ողջ աշխարհի համար» (տես բաժին 3): Ինչպե՞ս եք օգուտ քաղել այդ միջոցառումներից:

  • Ի՞նչ ուղիներով է ցիցը պաշտպանություն ապահովում «ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի թշնամիներից» (տես բաժին 4): Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք մասնակցելու մեր ցցի գործերին: Որո՞նք են այն օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ, եթե կատարենք մեր մասը:

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա ԻԵ.3–5, Մատթեոս Ե.14–16, Մորոնի 10.31–33, ՎևՈւ 101.17–21, 133.7–9

Օգնություն ուսուցչին

«Հմուտ ուսոցիչը չի մտածում. «Ի՞նչ պիտի անեմ դասարանում այսօր», այլ հարցնում է. «Ի՞նչ պիտի ուսանողներս անեն դասարանում այսօր», ոչ թե «Ի՞նչ եմ ուսուցանելու այսօր», այլ ավելի շուտ. «Ինչպե՞ս օգնեմ ուսանողներիս բացահայտել այն, ինչ նրանց պետք է իմանալ» (Virginia H. Pearce, “The Ordinary Classroom–a Powerful Place for Steady and Continued Growth,” Ensign, Nov. 1996, 12; մեջբերում՝ Ավետարանի ուսուցում. Ձեռնարկ ԵԿՀ ուսուցիչների և ղեկավարների համար [1994], 15):

Հղումներ

  1. Տես այս գրքի 20 գլուխը:

  2. Տես այս գրքի 21 գլուխը:

  3. Sես Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 122; Francis M. Gibbons, Ezra Taft Benson: Statesman, Patriot, Prophet of God (1996), 104.

  4. Sheri L. Dew, based on an account by Don Schlurf, in Ezra Taft Benson: A Biography, 122.

  5. Տես այս գրքի գլուխ 1-ը:

  6. In Ezra Taft Benson: A Biography, 144.

  7. In Ezra Taft Benson: A Biography, 156–57.

  8. Flora Amussen Benson, quoted in Ezra Taft Benson: A Biography, 159.

  9. In Conference Report, Oct. 1948, 98.

  10. Come unto Christ,(1983), 101:

  11. Come unto Christ,, 104–5.

  12. Come unto Christ, 101–2:

  13. Come unto Christ, 102:

  14. Come unto Christ, 103–4:

  15. The Teachings of Ezra Taft Benson (1988), 151.

  16. The Teachings of Ezra Taft Benson 151–52:

  17. Come unto Christ, 104: