Նախագահների ուսմունքները
Գլուխ 5. Ճշմարիտ ապաշխարության սկզբունքներ


Գլուխ 5

Ճշմարիտ ապաշխարության սկզբունքներ

«Նրանց համար, ովքեր վճարում են ճշմարիտ ապաշխարության կողմից պահանջվող գինը, խոստումն անկասկած է: Դուք կարող եք կրկին մաքուր լինել: Հուսահատությունը կարող է վերանալ: Ներման քաղցր խաղաղությունը կհորդի ձեր կյանք»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Իր առաջին գերագույն համաժողովի ելույթի ժամանակ, որպես Եկեղեցու Նախագահ՝ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը նշել է. «Երբ ես ուղղություն էի փնտրում Տիրոջից, մտքումս և սրտումս վերահաստատվեց Տիրոջ հայտարարությունը «ոչինչ մի ասա այս սերնդին, բացի ապաշխարությունից» (ՎևՈւ 6.9, 11.9): Սա թեմա է եղել յուրաքանչյուր վերջին օրերի մարգարեի համար»:1

Նույնիսկ նախքան իր կանչվելը որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ Բենսոնը դարձրեց ապաշխարությունը իր ծառայության կարևոր թեման: Նրան խորհուրդ էր տրվել այդպես անել Ջորջ Ալբերտ Սմիթի՝ այդ ժամանակ Տասներկու Առաքյալների ՔվորումիՆախագահի կողմից: Նախագահ Բենսոնին առաքյալի կոչումի կանչելուց ոչ շատ անց գրված մի նամակում, Նախագահ Սմիթն ասել է. «Ձեր առաքելությունը այժմվանից սկսած ուղիներ որոնելն է ու ճշմարտությունը տարածելը ու մարդկանց նախազգուշացնելը, ում հետ դուք շփման մեջ կմտնեք, հնարավոր ինչ առիթ էլ որ լինի, որ ապաշխարությունը կլինի միակ բալասանը՝ այս աշխարհի մեղքերի համար»:2

Նախագահ Բենսոնը հավատարիմ էր այս հանձնարարությանը, երբ ուսուցանում էր ավետարանը ողջ աշխարհում: Նա ուսուցանում էր, որ «նախապատրաստելն ու կանխարգելելն ավելի լավ է, քան վերականգնելն ու ապաշխարելը»:3 Բայց նա նաև նկատել է, որ «մենք բոլորս կարիք ունենք ապաշխարելու»:4 Նա շեշտել է սրտի «հզոր փոփոխությունը», որն ուղեկցվում է ապաշխարությամբ (տես Ալմա 5.12–14) և բացատրել Փրկչի դերը այդ փոփոխությունն առաջացնելիս.

Տերն աշխատում է ներսից դուրս: Աշխարհն աշխատում է դրսից ներս: Աշխարհը մարդկանց դուրս է հանում խարխուլներից: Քրիստոսը խարխուլներն է հանում մարդկանց միջից, իսկ հետո նրանք ինքնուրույն դուրս են գալիս խարխուլներից: Աշխարհը ձևավորում է մարդկանց՝ փոխելով նրանց միջավայրը: Քրիստոսը փոխում է մարդկանց, ովքեր հետո իրենք են փոխում միջավայրը: Աշխարհը ձևավորում է մարդու վարքագիծը, իսկ Քրիստոսը փոխում է մարդու էությունը: …

«Այո, Քրիստոսը փոխում է մարդուն, իսկ փոխված մարդը կարող է փոխել աշխարհը»:5

Նկար
A young man kneeling by his bed in prayer.

Տերն ասել է, որ իր շնորհը բավարար է բոլոր մարդկանց համար, ովքեր խոնարհում են իրենց իր առաջ (Եթեր 12.27):

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմուքները

1

Իսկապես ապաշխարելու համար, մենք պետք է հասկանանք, որ ավետարանի ծրագիրը երջանկության ծրագիրն է:

Բառի սովորական իմաստով Եկեղեցուն անդամակցելը նշանակում է, որ մարդու անունը պաշտոնապես գրանցված է Եկեղեցու անդամակցության արձանագրություններում: …

Բայց Տերը որոշում է Իր արքայության անդամին լիովին տարբեր ձևով: 1828 թվականին, Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, նա ասել է. «Ահա, սա իմ վարդապետությունն է, - ով ապաշխարում և գալիս է ինձ մոտ, նա իմ եկեղեցին է:» (ՎևՈւ 10.67, շեգագիրն ավելացված է):

Այդ պատճառով ես կկամենայի սահմանել կարևոր հայեցակարգեր, որոնք պետք է հասկանանք և կիրառենք, եթե մենք իսկապես պետք է ապաշխարենք և գանք դեպի Տերը:

Սատանայի ամենահաճախ օգտագործվող խաբեություններից մեկն այն է, որ Աստծո պատվիրանները նախատեսված են կրճատելու ազատությունը և սահմանափակելու երջանկությունը: Հատկապես երիտասարդները, երբեմն, այնպես են զգում, թե Տիրոջ չափանիշները նման են ցանկապատների և շղթաների, նրանց խանգարելով այն միջոցառումներից, որոնք թվում են ամենահաճելին կյանքում: Բայց ճշմարիտը ճիշտ հակառակն է: Ավետարանի ծրագիրնայն ծրագիրն է, որը մարդկանց բերում է ուրախության լիություն: Սա առաջին տեսակետն է, որը ես ուզում եմ շեշտել: Ավետարանի սկզբունքները քայլեր են և ուղենիշներ, որոնք կօգնեն մեզ գտնել իսկական երջանկություն և ուրախություն:

Այս տեսակետի ըմբռնումը ստիպեց սաղմոսողին բացականչել. «Որքան եմ սիրում քո օրենքը… Քո պատվիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը… Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լույս իմ ճանապարհի համար… Քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան. Որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են» (Սաղմ. ՃԺԹ.97–98, 105, 111):

Եթե մենք ուզում ենք իսկապես ապաշխարել և գալ Նրա մոտ, որպեսզի կարողանանք կոչվել Նրա Եկեղեցու անդամներ, մենք պետք է առաջինը և ամենակարևորը գանք այս հավերժական ճշմարտության հասկացողությանը, որ ավետարանի ծրագիրը երջանկության ծրագիրն է: Ամբարշտությունը երբեք չի բերել, երբեք չի բերում, երբեք չի բերի մեզ երջանկություն [տես Ալմա 41.10]: Աստծո օրենքների խախտումը բերում է միայն թշվառություն, գերություն և խավար: 6

2

Հավատքն առ Հիսուս Քրիստոս նախորդում է իսկական ապաշխարությանը:

Երկրորդ հայեցակարգը, որը կարևոր է մեզ հասկանալ, ապաշխարության կապն է հավատքի սկզբունքի հետ: Ապաշխարությունը երկրորդ հիմնական սկզբունքն է ավետարանի: Առաջինն այն է, որ մենք պետք է հավատք ունենանք առ Տեր Հիսուս Քրիստոս: Ինչո՞ւ է դա այդպես: Ինչո՞ւ պետք է Տիրոջ հանդեպ հավատքը նախորդի իսկական ապաշխարությանը:

Այս հարցին պատասխանելու համար, մենք պետք է ինչ որ բան հասկանանք Տիրոջ քավող զոհաբերության մասին: Լեքին ուսուցանել է, որ «չկա մարմին… որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, բացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով» 2 Նեփի 2.8): Նույնիսկ ամենաարդար և ուղղամիտ մարդը չի կարող փրկել իրեն միմիայն իր սեփական արժանիքների հիման վրա, քանզի ինչպես Պողոս Առաքյալն է ասում մեզ. «… ամենքը մեղանչեցին. Եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմ. Գ.23):

Եթե չլիներ Փրկչի կատարյալ, անմեղ կյանքը, որը Նա հոժարակամորեն վար դրեց մեզ համար, չէր կարող լինել մեղքերի թողություն:

Հետևաբար, ապաշխարությունը նշանակում է ավելին քան ոււղղակի վարքի վերափոխումը: Աշխարհում շատ տղամարդիկ և կանայք ցույց են տալիս մեծ կամքի ուժ և ինքնակարգապահություն՝ հաղթահարելով վատ սովորույթները և մարմնի թուլությունները: Սակայն, միևնույն ժամանակ, Տերը նրանց մտքով չի էլ անցնում, երբեմն, նույնիսկ բացեիբաց մերժում են Նրան: Վարքի այդպիսի փոփոխությունները, նույնիսկ, եթե դա դրական ուղղությամբ է, չեն սահմանում իսկական ապաշխարություն:

Հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս այն հիմքն է, որի վրա անկեղծ և իմաստալի ապաշխարությունը պետք է կառուցվի: Եթե մենք իսկապես ձգտում ենք հեռու մնալ մեղքից, առաջինը մենք պետք է նայենք առ Նա, ով մեր փրկության Հեղինակն է: 7

3

Ապաշխարությունը ներառում է սրտի հզոր փոփոխություն:

Երրորդ կարևոր սկզբունքը, որ մենք պետք է հասկանանք, եթե մենք կամենում ենք Եկեղեցու իսկական անդամներ լինել, այն է, որ ապաշխարությունը ներառում է ոչ թե գործողությունների փոփոխություն, այլ սրտի փոփոխություն:

Երբ թագավոր Բենյամինը վերջացրեց իր նշանավոր ելույթը Զարահեմլայի երկրում, ժողովուրդը աղաղակեց միաձայն, որ նրանք հավատում են նրա խոսքերին: Նրանք համոզված գիտեին, որ քավության նրա խոստումները ճշմարիտ էին, որովհետև, նրանք ասացին. «Ամենակարող Տիրոջ Հոգին… մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, [և ուշադրություն դարձրեք], այնպես որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» (Մոսիա 5.2):8

Կարո՞ղ է մարդկային սիրտը փոխվել: Դե՜, իհարկե՛: Դա տեղի է ունենում ամեն օր Եկեղեցու միսիոներական մեծ աշխատանքի ընթացքում: Դա ամենատարածված Քրիստոսի ժամանակակից հրաշքներից մեկն է: Եթե դա տեղի չի ունեցել ձեզ հետ, այն պետք է տեղի ունենա:

Մեր Տերն ասել է Նիկոդեմեոսին, որ «Եթե մէկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել» (Հովհաննես Գ.3):…

Ալման հաղորդում է. «Եվ Տերն ասաց ինձ. Մի զարմացիր, որ ողջ մարդկությունը, այո՛, տղամարդիկ ու կանայք, բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները պիտի վերստին ծնվեն. այո՛, Աստծո՛ւց ծնվեն, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը.

Եվ այսպես, նրանք դառնում են նոր արարածներ. և մինչև նրանք չանեն այս, նրանք ոչ մի կերպ չեն կարող ժառանգել Աստծո արքայությունը» (Մոսիա 27.25–26): …

Ալմայի չորրորդ գլուխը նկարագրում է Նեփիացիների պատմության մի ժամանակաշրջան, երբ «եկեղեցին սկսեց թերանալ իր առաջընթացի մեջ» (Ալմա 4.10): Ալման այս մարտահրավերին դիմակայեց հրաժարվելով կառավարությունում որպես գլխավոր դատավոր իր պաշտոնից «և ամբողջապես սահմանափակվեց Աստծո սուրբ կարգի բարձրագույն քահանայությամբ», պատասխանատվություն, որը նա կրում էր (Ալմա 4.20):

Նա վար խոնարհվեց «պարզ վկայությամբ» ժողովրդի դեմ (Ալմա 4.19) և Ալմայի հինգերորոդ գլխում նա հարցնում է ավելի քան քառասուն կարևոր հարցեր: Անկեղծորեն խոսելով Եկեղեցու անդամների հետ, նա հայտարարեց «Եվ արդ ահա, ես հարցնում եմ ձեզ, եկեղեցու իմ եղբայրներ, ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգեպես: Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին: Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում» (Ալմա 5.14):

Նա շարունակեց. «Եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում» (Ալմա 5.26):

Միթե՞ Եկեղեցու առաջընթացը էականորեն չէր աճի այսօր նրանց թվի մեծացմամբ, ովքեր հոգեպես վերածնվել են: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կպատահեր մեր տներում: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կպատահեր Մորմոնի Գրքի մեծացող թվով օրինակների հետ միսիոներների աճող թվով ձեռքերում, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործեն այն և ովքեր ծնվել են Աստծուց: Երբ այս տեղի ունենա, մենք կունենանք հոգիների առատ բերքահավաք, որը խոստացել է Աստված: «Աստծուց ծնված» Ալման էր, որը որպես միսիոներ այնքան կարողունակ էր խոսքը քարոզելիս, որ շատ ուրիշներ նույնպես ծնվեցին Աստծուց (тես Ալմա 36.23–26):9

Նկար
Book of Mormon prophet Alma the Younger depicted lying on a bed. He is just waking up from being struck dumb and repenting of his sins. Alma has his hand against his head.

Ապաշխարության միջոցով Ալմա Կրտսերը զգաց սրտի հրաշագործ փոփոխություն:

Երբ մենք ենթարկվում ենք այս հզոր փոփոխությանը, որն առաջ է գալիս միայն հավատքով առ Հիսուս Քրիստոս և մեզ վրա Հոգու ներգործությամբ, մենք կարծես թե դառնում ենք նոր մարդ: Այսպիսով, փոփոխությունը նմանեցվում է նորից ծնվելուն: Ձեզանից հազարավորներ են զգացել այս փոփոխությունը: Դուք թողել եք մեղսավոր կյանքը, երբեմն խորը և վիրավորական մեղքի կյանքը, և կիրառելով Քրիստոսի արյունը ձեր կյանքում, դարձել եք մաքուր: Դուք միտում չունեք վերադառնալու ձեր հին ուղիներին: Դուք իսկապես նոր մարդ եք: Սա է այն, ինչ նշանակում է սրտի փոփոխություն: 10

4

Աստծո ուզած կերպով տրտմությունը տանում է դեպի իսկական ապաշխարություն:

Չորրորդ հայեցակարգը, որի մասին կկամենայի շեշտել, այն է, ինչ սուրբ գրությունները կոչում են «Աստուծոյ ուզած կերպով տրտմություն» մեր մեղքերի համար: Անսովոր չէ գտնել աշխարհում տղամարդկանց և կանանց, ովքեր խղճի խայթ են զգում այն բաների համար, որ իրենք սխալ են արել: Երբեմն, դա այն պատճառով է, որ նրանց գործողությունները իրենց կամ հարազատների համար մեծ վշտի և թշվառության պատճառ են դառնում: Երբեմն, նրանց տրտմությունն այն պատճառով, որ իրենց բռնում են և պատժում իրենց արարքների համար: Այդպիսի աշխարհիկ զգացումները չեն հանդիսանում «Աստուծոյ ուզած կերպով տրտմություն»:

… Նեփիացի ազգի վերջին օրերին Մորմոնն ասել է իր ժողովրդի մասին. «նրանց վշտանալն ի ապաշխարություն չէր, Աստծո բարության պատճառով. Այլ դա ավելի շուտ վշտանալն էր նզովվածների, որովհետև Տերը միշտ չէր հանդուրժելու նրանց, որ երջանկություն գտնեին մեղքի մեջ:

Եվ նրանք չէին գալիս դեպի Հիսուսը կոտրված սրտով և և փշրված հոգով, այլ անիծում էին Աստծուն և ցանկանում մեռնել» (Մորմ. 2.13–14):

Արևելյան կիսագնդում Պողոս Առաքյալն աշխատում էր Կորնթոսի ժողովրդի մեջ: Հետագայում տեղեկություններ եկան Սրբերի մեջ առկա լուրջ խնդիրների, ներառյալ անբարոյականության վերաբերյալ (տես Ա Կորնթ. Ե.1), Պողոսը նախատինքով լի խիստ նամակ գրեց: Մարդիկ պատասխանեցին պատշաճ ոգով և ակնհայտորեն խնդիրներն ուղղվեցին, քանի որ Պողոսն իր երկրորդ թղթում նրանց գրեց. «Հիմա ուրախ եմ, ոչ թե նորա համար որ տրտմեցիք՝ այլ որ տրտմեցիք ապաշխարութեան համար. որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք»:

Որովհետեւ Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը, ապաշխարութիւն է գործում փրկութեան համար առանց զղջալու, բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում» (Բ Կոր. Է.9–10):

Այս երկու սուրբ գրություններում էլ Աստծո ուզած կերպով տրտմելը սահմանվում է որպես տրտմություն, որը տանում է մեզ ապաշխարության:

Աստծո ուզած կերպով տրտմելը Հոգու պարգև է: Դա խորն ըմբռնում է, որ մեր գործողությունները վիրավորել են մեր Հորը և մեր Աստծուն: Դա խիստ և սուր գիտակցում է, որ մեր վարքը ստիպել է Փրկչին՝ Նրան, ով մեղք չգիտեր, նույնիսկ բոլորից մեծագույնին, տանել հոգևարք և տառապանք: Մեր մեղքերը ստիպեցին Նրան արնահոսել յուրաքանչյուր ծակոտիից: Հենց այս իրական մտավոր և հոգևոր տվայտանքն է այն, ինչ սուրբ գրությունները կոչում են «կոտրված սիրտ և փշրված հոգի»: (Տես 3 Նեփի. 9.20, Մորոնի 6.2, ՎևՈւ 20.37, 59.8, Սաղմ. ԼԴ.18, ԾԱ.17, Եսայ. ԾԷ.15:) Այդպիսի ոգին բացարձակապես անհրաժեշտ պայման է՝ իսկական ապաշխարության համար:11

5

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մտահոգվում են մեզ համար՝ տեսնելու մեր կյանքը փոխված և Նրանք կօգնեն մեզ:

Հաջորդ սկզբունքը, որը ես կկամենայի քննարկել հետևյալն է. Ոչ ոք ավելի շատ մտահոգված չէ տեսնել մեզ մեր կյանքը փոխելիս, քան Հայրը և Փրկիչը: Հայտնության գրքում կա մի հզոր և խորը հրավեր Փրկչից: Նա ասում է. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. Եթե մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, ես կմտնեմ նորա մօտ» (Հայտ. Գ.20): Ուշադրություն դարձրեք, որ Նա չի ասում. «Ես կանգնած եմ դռան մոտ և սպասում եմ, որ դուք թակեք»: Նա կանչում է, ձեռքով անում, խնդրում, որ մենք ուղղակի բացենք մեր սրտերը և Նրան ներս թողնենք:

Հավատքի մասին Մորոնիի մեծ քարոզում, այդ սկզբունքն ավելի հստակորեն է ուսուցանվում: Նրան ասվել է Տիրոջ կողմից. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար»: Նշանակություն չունի, թե որն է մեր պակասությունը կամ թուլությունը կամ մեր անhամապատասխանությունը: Նրա պարգևներն ու զորությունները բավական են՝ դրանք բոլորը հաղթահարելու համար:

Մորոնին շարունակում է Տիրոջ խոսքերով. «Իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև, քանզի եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27, շեգագիրն ավելացված է):

Ինչպիսի՜ խոստում Տիրոջից: Մեր դժբախտությունների բուն աղբյուրը կարող է փոխվել, ձուլվել և ձևավորվել՝ դառնալով ուժ և զորության աղբյուր: Այս խոստումը այս կամ այն ձևով կրկնվում է բազմաթիվ այլ սուրբ գրություններում: Եսայիան ասել է. «Նա է յօգնածին ոյժ տուողը. Եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում» (Ես. Խ.29): Պողոսին ասվեց Տիրոջ կողմից. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորութիւնը տկարութեան մէջ է կատարվում» (Բ Կորնթ. 12.9): Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք. «Նա, ով դողում է իմ զորւթյան ներքո, ուժեղ պիտի դարձվի, և գովասանքի և իմաստության պտուղներ պիտի բերի» (ՎևՈւ 52.17, տես նաև 1 Նեփի 17.3, 2 Նեփի 3.13, ՎևՈւ 1.28, 133.58–59):12

Նրանց հանդեպ, ով գայթակղվել է ի մեղք, սատանայի ամենաարդյունավետ ռազմավարությունն է շշնջալ նրանց ականջին, որ նրանք արժանի չեն աղոթելու: Նա կասի ձեզ, որ Երկնային Հայրն այնքան դժգոհ է ձեզանից, որ երբեք չի լսի ձեր աղոթքները: Դա սուտ է, և նա ասում է դա, որ մեզ խաբի: Մեղքի զորությունը մեծ է: Որպեսզի մեզ զերծ պահենք դրանից, հատկապես լուրջ մեղքից, մեզ անհրաժեշտ է ավելի մեծ զորություն, քան ինքներս ունենք:

Ոչ ոք այնքան մտահոգված չէ օգնելու ձեզ փախչել մեղքից, որքան ձեր Երկնային Հայրը: Գնացեք Նրա մոտ: Ընդունեք ձեր մեղքը, խոստովանեք ձեր ամոթը և ձեր հանցանքը, ապա աղաչեք Նրան օգնության համար: Նա ունի զորություն օգնելու ձեզ հաղթել:13

Եղբայրներ և քույրեր, մենք պետք է տանենք մեր մեղքերը Տիրոջը խոնարհ և վշտահար ապաշխարությամբ: Մենք պետք է աղաչենք Նրան ուժի համար դրանք հաղթահարելու նպատակով: Խոստումներն անկասկած են: Նա կգա մեզ օգնության: Մենք կգտնենք ուժ փոխելու մեր կյանքը:14

6

Մենք չպետք է կորցնենք հույսը, երբ ձգտում ենք դառնալ Քրիստոսանման:

Վեցերորդ և վերջին կետը, որը կկամենայի նշել ապաշխարության գործընթացի վերաբերյալ, այն է, որ մենք պետք է զգույշ լինենք, երբ ձգտում ենք ավելի ու ավելի աստվածանման դառնալ, որ մենք չհուսահատվենք և չկորցնենք հույսը: Քրիստոսանման դառնալը ողջ կյանքի տևողություն ունեցող գործըթաց է և հաճախ ներառում է աճ և փոփոխություն, որոնք դանդաղ են կատարվում, գրեթե՝ աննկատ: Սուրբ գրություններն արձանագրում են մեծ թվով գրառումներ այն մարդկանց մասին, որոնց կյանքը կտրուկ փոխվել է մի ակնթարթում, ինչպես օրինակ՝ Ալմա կրտսերը, Պողոսը՝ Դամասկոսի ճանապարհին, Ենովսը, ով ամբողջ գիշեր աղոթում էր շարունակ, թագավոր Լամոնին: Նման զարմանալի ուժի օրինակները, որոնք փոխում են նույնիսկ մեղքի մեջ ընկղմվածներին, տալիս են վստահություն, որ Քավությունը կարող է հասնել անգամ ամենախորապես հուսահատվածին:

Սակայն մենք պետք է զգուշությամբ քննարկենք այս ուշագրավ օրինակները: Չնայած դրանք իրական են և զորեղ, դրանք ավելի շատ բացառություն են, քան կանոն: Ի բացառություն ամեն Պողոսի, ամեն Ենովսի, ամեն թագավոր Լամոնիի կան հարյուրավոր և հազարավոր մարդիկ, ում համար ապաշխարության գործընթացը շատ ավելի նուրբ, շատ ավելի աննկատ է: Օր-օրի նրանք ավելի են մոտենում Տիրոջը, գրեթե չգիտակցելով, որ կառուցում են աստվածանման կյանք: Նրանք ապրում են բարությամբ, ծառայությամբ և նվիրվածությամբ լի հանգիստ կյանքով: Նրանք նման են Լամանացիներին, որոնց մասին Տերն ասել է՝ նրանք «մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով, և չիմացան դա» (3 Նեփի 9.20, շեգագիրն ավելացված է)» (“A Mighty Change of Heart,” Ensign, հոկ. 1989, 5):

Մենք չպետք է կորցնենք մեր հույսը: Հույսը խարիսխ է մարդկանց հոգիների համար: Սատանան կամենում է ստիպել մեզ հրաժարվել այդ խարիսխից: Այս ձևով նա կարող է բերել հուսահատություն և անձնատուր անել: Բայց մենք չպետք է կորցնենք հույսը: Տերը գոհ է յուրաքանչյուր ջանքից, նույնիսկ աննշան, ամենօրյա ջանքերից, որոնցով մենք ձգտում ենք ավելի շատ նմանվել Նրան: Չնայած մենք կարող ենք տեսնել, որ մեզ պետք է կատարելագործման ճանապարհով շատ հեռուն գնալ, մենք չպետք է դադարենք հուսալուց:15

Նրանց համար, ովքեր վճարում են գինը, որը պահանջվում է իսկական ապաշխարության կողմից, խոստումն անկասկած է: Դուք կարող եք կրկին մաքուր լինել: Հուսահատությունը կվերանա: Ներման քաղցր խաղաղությունը կհորդի ձեր կյանք:

Տիրոջ խոսքերը Եսայիայի միջոցով վստահելի են. «Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթե նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան» (Ես. Ա.18):

Եվ այս տնտեսությունում Տերը խոսել է հավասար պարզությամբ, երբ Նա ասել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):16

Նկար
The resurrected Jesus Christ emerging from the Garden Tomb. Christ is portrayed stepping out of the tomb. He is depicted wearing white robes. Flowers are blooming near the entrance to the tomb.

«Իրական ապաշխարությունը հիմնված է առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի վրա և բխում է դրանից: Այլ ճանապարհ չկա»:

Հուսով եմ մենք չենք ապրի անցյալում: Մարդիկ, ովքեր ապրում են անցյալում, այնքան էլ շատ ապագա չեն ունենում: Կա մեծ միտում մեզ համար սգալ մեր կորուստների համար, այն որոշումների համար, որոնք մենք հետադարձ հայացք նետելով մտածելում ենք, որ հավանաբար սխալ որոշումներ էին: Մեզ համար մեծ միտում կա վատ զգալ այն հանգամանքների առնչությամբ, որոնցով մենք շրջապատված ենք, մտածելով, որ դրանք ավելի լավը կլինեին, եթե մենք ուրիշ որոշումներ ընդունած լինեինք: Մենք կարող ենք օգուտ քաղել անցյալի փորձառություններից: Բայց եկեք ժամանակ չծախսենք անհանգստանալով այն որոշումների համար, որոնք ընդունվել են: Եկեք ապրենք ներկայում և ապագայում:17

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, երբ մենք ձգտում ենք որոկավորված լինել որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ՝ անդամներ այն իմաստով, որով նա օգտագործում է այդ բառը, անդամներ, ովքեր ապաշխարել են և եկել Նրա մոտ, եկեք հիշենք այս վեց սկզբունքները: Առաջինը, ավետարանը Տիրոջ երջանկության ծրագիրն է և ապաշխարությունը նախատեսված է մեզ ուրախություն բերելու համար: Երկրորդը, իսկական ապաշխարությունը ներառում է սրտի փոփոխություն և ոչ թե ուղղակի վարքի փոփոխություն: Չորրորդը, սրտի այս հզոր փոփոխության մասն է կազմում Աստծո ուզած կերպով տրտմությունը մեր մեղքերի համար: Սա է այն, ինչ նշանակում է կոտրված սիրտ և և փշրված հոգի: Հինգերորդը, մենք պետք է հիշենք, որ ապաշխարության մեծ մասը չի ընդգրկում շշմեցուցիչ կամ դրամատիկ փոփոխություններ, այլ ավելի շուտ քայլ առ քայլ, հաստատուն և հետևողական ընթացք է դեպի բարեպաշտություն:

Եթե մենք ձգտենք ընդունել այս սկզբունքները մեր կյանք և կիրառենք դրանք ամենօրյա հիմունքներով, մենք այդ դեպքում կորակավորվենք լինելու ավելին, քան ընդամենը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու գրանցված անդամներ: Որպես իսկական անդամներ, մենք պահանջատեր ենք Նրա խոստումին. «Ով որ իմ եկեղեցուց է, և իմ եկեղեցում համբերում է մինչև վերջ, նրան ես կհաստատեմ իմ վեմի վրա, և դժոխքի դռները չպիտի հաղթեն նրանց» (ՎևՈւ 10.69):

Իմ աղոթքն է, որ մենք բոլորս այդ խոստումը նվաճենք մեզ համար:18

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ իսկապես ապաշխարելու համար, մենք առաջինը պետք է հասկանանք, որ «ավետարանի ծրագիրը երջանկության ծրագիրն է», և որ ամբարշտությունը «երբեք երջանկություն չի բերում» (բաժին 1): Ինչո՞ւ եք կարծում այս ընբռնումը կարևոր է ապաշախարության գործընթացում:

  • Ապաշխարելու մեր ջանքերում, ինչո՞ւ վարքագծի փոփոխությունը բավարար չէ: (Տես բաժին 2:) Ինչո՞ւ եք կարծում, որ մենք պետք է նայենք առ Հիսուս Քրիստոս, որպեսզի իսկապես ապաշխարենք:

  • Ի՞նչ ուղիներով եք զգացել «սրտի հզոր փոփոխությունը», ինչպես բացատրվում է բաժին 3-ում: Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու մյուսներին զգալու այս փոփոխությունը:

  • Ի՞նչ ուղիներով է «Աստծո ուզած կերպով տրտմությունը» տարբերվում այն զղջումից, որը որոշ մարդիկ զգում են, երբ նրանք ինչ-որ վատ բան են անում: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող է որևէ ծնող կամ եպիսկոպոս օգտագործել 4 բաժնում գտնվող ուսմունքները՝ օգնելու որևէ մեկին, ով կարիք ունի ապաշխարելու:

  • Երբ վերանայեք բաժին 5-ը, ի՞նչ ուսմունքներ եք դուք գտնում, որոնք հատկապես սփոփիչ են: Ինչո՞ւ են այս ուսմուքները ձեզ համար սփոփող:

  • Վկայելով Փրկչի Քավության մասին, Նախագահ Բենսոնն ասել է. «Մենք չպետք է կորցնենք հույսը» (բաժին 6): Երբ վերանայեք բաժին 6-ը, ի՞նչ ճշմարտություններ եք Քավության վերաբերյալ գտնում, որոնք ձեզ հույս են տալիս:

Առնչվող սուրբ գրություններ

Ղուկաս ԺԵ.11–32, Մոսիա 4.10–12, 26.30–31, Ալմա 34.17–18, 3 Նեփի 27.19–20, ՎևՈւ 18.10–16, 19.15–19

Օգնություն ուսուցչին

«Ձեր հիմնական մտահոգությունը պետք է լինի օգնել ուրիշներին սովորել ավետարանը, ոչ թե տպավորիչ ներկայացում պատրաստելը: Սա ներառում է ուսանողների համար միմյանց սովորեցնելու հնարավորություններ ապահովելը» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 64):

Հղումներ

  1. “Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 4.

  2. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 204.

  3. “The Law of Chastity,” New Era, Jan. 1988, 6.

  4. In Conference Report, Apr. 1912, 67.

  5. “Born of God,” Ensign, July 1989, 4.

  6. “A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 2.

  7. “A Mighty Change of Heart,” 2.

  8. “A Mighty Change of Heart,” 2, 4.

  9. “Born of God,” 2, 4.

  10. “A Mighty Change of Heart,” 4.

  11. “A Mighty Change of Heart,” 4.

  12. “A Mighty Change of Heart,” 4–5.

  13. «Մաքրաբարոյության օրենքը» 7:

  14. “A Mighty Change of Heart,” 5.

  15. “A Mighty Change of Heart,” 5.

  16. «Մաքրաբարոյության օրենքը» 7:

  17. The Teachings of Ezra Taft Benson (1988), 387.

  18. “A Mighty Change of Heart,” 5.