Նախագահների ուսմունքները
Գլուխ 6. Հիսուս Քրիստոս` մեր Փրկիչն ու Քավիչը


Գլուխ 6

Հիսուս Քրիստոս` մեր Փրկիչն ու Քավիչը

«Մենք հռչակում ենք Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը: Մենք Նրան ենք ապավինում, որպես մեր փրկության միակ աղբյուրի»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

«Ես չեմ կարողանում հիշել մի ժամանակ, որ ես չհավատայի Հիսուս Քրիստոսին», - ասել է Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը: «Թվում է, որ Նրա կյանքի, մահվան և հարության իրականությունը միշտ իմ մի մասն է եղել: Ես մեծացել եմ մի տանը հավատարիմ ծնողների կողմից, ովքեր անկեղծորեն հավատում էին և վկայում Քրիստոսի մասին, որի համար ես շատ երախտապարտ եմ»:1

Հիսուս Քրիստոսի մասին այս վկայությունը Նախագահ Բենսոնի կյանքի հիմքն էր: Այն ձևավորեց նրա առաջնահերթությունները, առաջնորդեց նրա որոշումներում և օգնեց նրան փորձությունների ժամանակ: Այն հեռանկար ապահովեց մահկանացու կյանքի նպատակի վերաբերյալ և վստահություն խոստումների և հավերժական կյանքի օրհնությունների հանդեպ:

Իր առաքելական ծառայության ընթացքում որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկա, Նախագահ Բենսոնը հաճախ էր բերում վկայություն Փրկչի մասին: Ի նկատի ունենալով, որ «երբեմն հարց էր տրվում. «Արդյոք մորմոնականները Քրիստոնյա՞ են»»,- նա վկայել է.

«Մենք հռչակում ենք Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը: Մենք ապավինում ենք Նրան որպես մեր փրկության միակ աղբյուրի:Մենք ձգտում ենք ապրել Նրա ուսմունքներով և մենք սպասում ենք այն ժամանակին, երբ Նա կրկին կգա այս երկիր՝ կառավարելու և թագավորելու որպես Թագավոր Թագավորների և Տեր Տերերի: Մորմոնի Գրքի մարգարեի խոսքերով՝ մենք ասում ենք. «տրված չի լինի ոչ ուրիշ անուն, ոչ ուրիշ ճանապարհ, ոչ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին. Միայն Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով» (Մոսիա 3.17):2

Նախագահ Բենսոնի հայտարարությունները Հիսուս Քրիստոսի աստվածայնության վերաբերյալ հաճախ կապված էին Մորմոնի Գրքի հետ:3 «Մորմոնի Գրքի միջոցով Աստված ապահովել է մեր օրերում մի շոշափելի ապացույց, որ Հիսուսը Քրիստոսն է», - ասել է նա:4 Նա ուսուցանել է, որ Մորոմոնի Գրքի «մեծագույն առաքելությունը» մարդկանց այս ճշմարտության մասին համոզելն է:5 Նրան տրվել է հարյուրից ավելի տարբեր անուններ Մորմոնի Գրքում: Այդ անուններն առանձնահատուկ նշանակություն ունեն Նրա աստվածային էությունը նկարագրելու համար» (“Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 83):6

Նախագահ Բենսոնի վկայությունը Փրկչի մասին ցույց է տալիս անձնական մտերմությունը, որ նա զգում էր Նրա հանդեպ.

«Ես ողջ իմ հոգով սիրում եմ Նրան:

Ես խոնարհաբար վկայում եմ, որ Նա նույն սիրառատ, կարեկից Տերն է այսօր, ինչպես այն ժամանակ էր, երբ Նա քայլում էր Պաղեստինի փոշոտ ճանապարհներով: Նա մտերիմ է այս երկրի վրայի Իր ծառաների հետ: Նա այսօր հոգ է տանում և սիրում յուրաքանչյուրիս: Դրա վերաբերյալ դուք կարող եք համոզված լինել:

Նա այսօր ապրում է որպես մեր Տեր, մեր Փրկիչ, մեր Քավիչ և մեր Աստված:

Աստված օրհնի մեզ բոլորիս՝ հավատալու Նրան, ընդունելու Նրան, երկրպագելու Նրան, լիովին վստահելու Նրան և հետևելու Նրան»:7

Նկար
The resurrected Jesus Christ appearing to Mary Magdalene by the Garden Tomb.

Պատմության մեծագույն իրադարձությունները նրանք են, որոնք ազդում են մեծագույն թվով մարդկանց վրա ամենաերկար ժամանակահատվածների ընթացքում:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Մեր հանդեպ Իր անսահման սիրո շնորհիվ Հիսուս Քրիստոսը փրկագնեց մեզ ֆիզիկական և հոգևոր մահից:

Ոչ մի այլ ազդեցություն չի թողել այնպիսի մեծ հետք այս երկրի վրա, որքան Հիսուս Քրիստոսի կյանքը: Մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց Նրա ուսմունքների: Առանց Նրա մենք կկորչեինք հավատալիքների և պաշտամունքների մի մղձավանջում՝ ծնված վախից ու խավարից, որտեղ զգայականն ու նյութականն են բռնատիրում: Մենք շատ հեռու ենք այն նպատակակետից, որ Նա է մեզ համար սահմանել, բայց մենք երբեք չպետք է աչքից բաց թողնենք այն, ոչ էլ պետք է մոռանանք, որ մեր մեծ վերելքը դեպի լույսը, դեպի կատարելագործում, հնարավոր չէր լինի, առանց Նրա ուսուցման,Նրա կյանքի, Նրա մահվան և Նրա հարության:8

Որևէ չափով շնորհակալություն և երախտագիտություն ունենալու նրա համար, ինչ [Հիսուս Քրիստոսը] իրականացրեց մեզ համար, մենք պետք է հիշենք այս կենսական ճշմարտությունները.

Հիսուսն աշխարհ եկավ կատարելու մեր Հոր կամքը:

Նա եկավ կանխագիտությամբ, որ Նա պիտի կրի բոլորիս մեղքերի բեռը:

Նա գիտեր, որ խաչ է բարձրացվելու:

Նա ծնվել էր՝ լինելու ողջ մարդկության Փրկիչն ու Քավիչը:

Նա կարողացավ իրականացնել Իր առաքելությունը, որովհետև Նա Աստծո Որդին էր և Նա ուներ Աստծո զորությունը:

Նա հոժար էր իրականացնել Իր առաքելությունը, որովհետև Նա սիրում է մեզ:

Ոչ մի մահկանացու չուներ ուժ կամ ունակություն փրկագնելու բոլոր մյուս մահկանացուներին իրենց կորած և ընկած վիճակից, ոչ էլ կարող էր որևէ մեկը կամավոր պատժի ենթարկել իր կյանքը և դրա միջոցով իրականացնել համընդհանուր հարություն բոլոր մյուս մահկանացուների համար:

Միայն Հիսուս Քրիստոսն ուներ այդ կարողությունը և հոժարակամ իրականացրեց այդ փրկագնող սիրո գործը:9

Հիսուս Քրիստոսը… այս աշխարհ եկավ կանխորոշված ժամանակին արքայական անդրանիկության իրավունքով, որը պահպանեց Նրա աստվածայնությունը: Նրա էության մեջ համակցված էին մարդկային գծեր և զորություններ Իր Հավերժական Հորից:

Նրա եզակի ժառանգորդությունը Նրան դարձրեց պատվավոր կոչման ժառանգորդ՝ Աստծո Միածին Որդին մարմնում: Որպես Աստծո Որդի՝ Նա ժառանգեց զորություններ և խելամտություն, որը ոչ մի մարդկային էակ երբևէ չէր ունեցել նախկինում կամ այդ ժամանակից ի վեր: Նա տառացիորեն Էմմանուելն էր, որը նշանակում է «Աստված մեզ հետ է» (տես Ես. Է.14, Մատթ. Ա.23):

Չնայած Նա Աստծո Որդին էր երկիր ուղարկված, Հոր աստվածային ծրագիրը պահանջում էր, որ Հիսուսը ենթարկվի մահկանացու կյանքի բոլոր դժվարություններին և չարչարանքներին: Այդպիսով, Նա տարավ «գայթակղություններ… քաղց, ծարավ և հոգնածություն» (Մոսիա 3.7):

Որակավորված լինելու որպես Քավիչ բոլոր մեր Հոր զավակների համար, Հիսուսը պետք է կատարելապես հնազանդ լիներ Աստծո բոլոր օրեքներին: Քանի որր Նա ենթարկվեց Հոր կամքին, Նա աճեց «շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը» Հոր զորության: Այդպիսով, Նա ստացավ «ողջ զորությունը և՛ երկնքում, և՛ երկրի վրա» (ՎևՈւ 93.13, 17):10

Քանի որ [Հիսուսն] Աստված էր,այսինքն՝ Աստծո Որդին, Նա կարող էր Իր վրա տանել մյուս մարդկանց մեղքերի ծանրությունը և բեռը: Եսայիան մարգարեացել է մեր Փրկչի հոժարակամության մասին՝ այդ անելիս հետևյալ խոսքերով. «Յիրավի նա մեր ցաւերը վեր առաւ… մեր մեղքերի համար վիրավորվեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք» (Ես. ԾԳ.4–5):

Այդ սուրբ, Իր վրա կամավոր բոլոր մյուս մարդկանց մեղքերը վերցնելու անեսասեր գործը՝ Քավությունն է: Թե ինչպես Մեկը կարողացավ կրել մեղքերը բոլորի վեր է մահկանացու մարդու երևակայությունից: Բայց սա ես գիտեմ. Նա իսկապես վերցրեց Իր վրա բոլորի մեղքերը և այդպես արեց մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Իր անսահման սիրուց ելնելով: Նա ասել է. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե հոգով, - և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ» (ՎևՈւ 19.16, 18):

Չնայած այդ տանջալի չարչարանքին, Նա վերցրեց բաժակը և խմեց: Նա տարավ բոլոր մարդկանց ցավերը, որպեսզի մենք ստիպված չլինեինք տառապել: Նա դիմացավ Իր հալածողների նվաստացմանն ու վիրավորանքներին առանց բողոքելու կամ վրեժի: Նա կրեց խարազան, իսկ հետո վայրագ մահապատժի անարգանքը՝ խաչը:11

Գեթսեմանիում և Գողգոթայում, [Հիսուսը] ի կատար ածեց անսահման և հավերժական քավությունը: Դա պատմության մեջ արձանագրված մեծագույն սիրո միակ գործն էր: Ապա հետևեց Նրա մահն ու հարությունը:

Այդպիսով, Նա դարձավ մեր Քավիչը ՝ փրկագննելով մեզ բոլորիս ֆիզիկական մահից և հոգևոր մահից՝ փրկագնելով բոլորիս, ովքեր կհնազանդվեն ավետարանի օրենքներին և արարողություններին:12

Մենք երբեք չենք կարող հասկանալ կամ ըմբռնել մահկանացու կյանքում, թե ինչպես Նա իրականացրեց այն, ինչ արեց, բայց մենք չպետք է թերանանք հասկանալ, թե ինչու Նա արեց այն, ինչ արեց:

Այն ամենը, ինչ Նա արեց, դրդված էր մեր հանդեպ Իր անեսասեր, անսահման սիրուց:13

Նկար
Interior scene of the Last Supper. Central figure, Jesus, wears a white robe with a cloth covering His head. He holds a bowl in his right hand with is slightly raised. To His left is a man in a red cap head turned and his hand covering his mouth. In the shadows is a man in a dark robe and light head covering with his hand to his chin. Next to him is a man with a curly dark hair with his hand to his chest. Next to him is reclining man, older bearded with his hands to his chin. Next to this figure are two men is shadow. One with a dark beard sitting crossed legged with his hand in his lap; the other barely visible. Next is a man with a beard in a white robe, looking directly at Jesus. The next man is lying on his stomach, wearing a white tunic with a blue over-robe. He is bringing something to his mouth. The next man has his back to the viewer, he has dark hair, a brown robe and a red shawl, he also wears a brown yarmulke. Next is a man lying on his side in a green tunic with a blue sash. He also wears a blue turban and lies on a striped blanket. The next man has light hair and an off-white robe. He reclines on his side and has an arm slightly raised. The final man, is only visible in profile, wears a red robe. He has dark hair and a beard. Lower right corner reads, " Walter Rane '04" in red.

Ոչ մի որևէ այլ ազդեցություն չի թողել այնպիսի մեծ հետք այս երկրի վրա, ինչպես Հիսուս Քրիստոսի կյանքը:

2

Հիսուս Քրիստոսը դուրս եկավ գերեզմանից և Նա ապրում է այսօր որպես հարություն առած էակ:

Պատմության մեծագույն իրադարձությունները նրանք են, որոնք ազդում են մեծագույն թվով մարդկանց վրա ամենաերկար ժամանակահատվածների ընթացքում: Այս չափանիշով, ոչ մի իրադարձություն չի կարող ավելի կարևոր լինել անհատների կամ ազգերի համար, քան Տիրոջ հարությունը:

Յուրաքանչյուր հոգու տառացի հարությունը, ով ապրել է և մահացել երկրի վրա, անկասկած է, և մարդ անպայման պետք է խնամքով պատրաստվի այդ իրադարձության համար: Փառահեղ հարությունը պետք է լինի յուրաքանչյուր տղամարդու և կնոջ նպատակը, քանի որ հարությունը լինելու է իրականություն:

Ոչ մի բան այնպես բացարձակապես համընդհանուր չէ, որքան հարությունը: Յուրաքանչյուր ապրող էակ հարություն կառնի: «Ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կոր. ԺԵ.22):

Սուրբ գրային արձանագրությունները պատմում են մեզ, որ Հիսուսի խաչելությունից հետո՝ երրորդ օրը, մեծ երկրաշարժ եղավ: Քարը գերեզմանի մուտքից գլորվեց մի կողմ: Որոշ կանայք՝ Նրա հետևորդներից ամենահավատարիմները, խնկեր առած եկան այդ վայրը. և «Տեր Հիսուսի մարմինը չգտան»:

Հրեշտակները հայտնվեցին և պարզապես ասացին «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկաս ԻԴ.3–6): Ոչ մի բան պատմության մեջ չի հավասարվի այդ հանդիսավոր հայտարարությանը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»:

Տիրոջ հարության փաստը հիմնված է բազմաթիվ վստահելի ականատեսների վկայությունների վրա: Հարություն առած Տերը հայտնվեց մի քանի կանանց, երկու աշակերտներին Էմմաուսի ճանապարհին, Պետրոսին, Առաքյալներին և «յետոյ» ինչպես Պողոսն է հաղորդում. «երեւեցաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին… Ամենից յետոյ՝ [վերջում էլ երևաց նաև Պողոսին]» (Ա Կոր. ԺԵ.6, 8): …

Որպես Նրա վերջին օրերի վկաներից մեկը՝ ես վկայում եմ, որ Նա ապրում է այօր: Նա հարություն առած Էակ է: Նա մեր Փրկիչն է, մեր Տերը, ինքը՝ Աստծո Որդին: Ես վկայում եմ, որ Նա կգա նորից՝ որպես մեր փառավորված, հարություն առած Տեր: Այդ օրը հեռու հեռվում չէ: Բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են Նրան որպես Փրկիչ և Տեր, Նրա հարությունը տառացիորեն նշանակում է, որ կյանքը չի վերջանում մահով, քանի որ Նա խոստացել է. «Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինիք» (Հովհ. ԺԴ.1914):

Միայն Նա ուներ հարություն առնելու զորությունը: Եվ այսպես Նրա թաղումից հետո երրորդ օրը, Նա կենդանի դուրս եկավ գերեզմանից և Իրեն ցույց տվեց շատերին… Որպես [Նրա] այսպես կոչված հատուկ վկաներից մեկը այս օրերում, ես վկայում եմ ձեզ, որ Նա ապրում է: Նա ապրում է հարություն առած մարմնով: Չկա ոչ մի ճշմարտություն կամ փաստ, որի վերաբերյալ ես ավելի համոզված կամ ավելի վստահ լինեի, քան մեր Տիրոջ հարության տառացի ճշմարտության վերաբերյալ:15

3

Մենք պետք է քաջարի լինենք Հիսուս Քրիստոսի մեր վկայության մեջ:

Եկեղեցու յուրաքանչյուր անդամի մատչելի է մի անգին օրհնություն, որը Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու աստվածայնության վերաբերյալ վկայությունն է: Վկայությունը այն մի քանի ունեցվածքներից մեկն է, որը մենք կարող ենք վերցնել մեզ հետ, երբ հեռանանք այս կյանքից:

Հիսուսի մասին վկայություն ունենալը, նշանակում է գիտելիք ունենալ՝ Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին:

Հիսուսի մասին վկայությունը նշանակում է իմանալ Տիրոջ ծննդյան աստվածային բնույթի մասին, որ Նա իսկապես Միածին Որդին է մարմնում:

Հիսուսի մասին վկայությունը նշանակում է իմանալ, որ Նա խոստացված Մեսիան էր, և որ երբ Նա թափառում էր մարդկանց մեջ, Նա իրականացնում էր բազմաթիվ հզոր հրաշքներ:

Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը նշանակում է իմանալ, որ օրենքները, որոնք նա նշանակեց որպես վարդապետություն, ճշմարիտ են և ապա մնալ այդ օրենքներում և արարողություններում:

Ունենալ վկայություն Հիսուսի մասին նշանակում է իմանալ, որ Նա ինքնակամ Իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերը Գեթսեմանիի պարտեզում, որը Նրան ստիպեց տառապել ինչպես մարմնով այնպես էլ հոգով և արնահոսել յուրաքանչյուր ծակոտիից: Բոլոր այս բաները Նա արեց, որպեսզի մենք ստիպված չլինենք տառապել, եթե մենք ապաշխարենք (тես ՎևՈւ 19.16, 18):

Ունենալ վկայություն Հիսուսի մասին նշանակում է իմանալ, որ Նա հաղթական դուրս եկավ գերեզմանից՝ ֆիզիկական, հարություն առած մարմնով: Եվ որովհետև Նա ապրում է, նմանապես պիտի ապրի ողջ մարդկությունը:

Վկայություն ունենալ Հիսուսի մասին նշանակում է իմանալ, որ Հայր Աստված և Հիսուս Քրիստոսն իսկապես հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին հաստատելու Իր ավետարանի նոր տնտեսությունը, որպեսզի փրկություն քարոզվի բոլոր ազգերին նախքան Նրա գալը:

Վկայություն ունենալ Հիսուսի մասին նշանակում է իմանալ, որ Եկեղեցին, որ Նա հաստատել է ժամանակի գագաթնակետին և վերականգնել մեր ժամանակակներում, ինչպես հայտարարել է Տերը. «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսի վրա» (ՎևՈւ 1.30):

Այսպիսի վկայություն ունենալը կենսական է: Բայց նույնիսկ էլ ավելի մեծ կարևորություն ունի անվեհեր լինել մեր վկայության մեջ:

Հիսուսի մասին վկայությունը նշանակում է, որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը, ընդունում ենք Նրա ավետարանը և կատարում Նրա գործերը: Դա նաև նշանակում է, որ մենք ընդունում ենք Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը և նրա հաջորդողներին և հետևում նրանց խորհրդին: Ինչպես Հիսուսն է ասել. «լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով, միևնույն է» (ՎևՈւ 1.38):

Խոսելով նրանց մասին, ովքեր ի վերջո կստանան սելեստիալ արքայության օրհնությունները, Տերն ասել է Ջոզեֆ Սմիթին.

«Այդ նրանք են, ովքեր ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը և հավատացին նրա անվանը, և մկրտվեցին նրա թաղվելու ձևով, թաղվելով ջրի մեջ՝ նրա անունով, և դա՝ այն պատվիրանի համաձայն, որ տվել է նա» (ՎևՈւ 76.51):

Այդ նրանք են, ովքեր քաջարի են Հիսուսի իրենց վկայության մեջ, ովքեր, ինչպես Տերն է հայտարարել «հաղթում են հավատքով և կնքվում խոստումի Սուրբ Հոգով, որը Հայրը թափում է բոլոր նրանց վրա, ովքեր արդար են և ճշմարիտ» (ՎևՈւ 76.53):16

4

Հավատքն առ Հիսուս Քրիստոս բաղկացած է ամբողջովին Նրան ապավինելուց և Նրա ուսմունքներին հետևելուց:

Մեր կրոնի հիմնական սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Ինչո՞ւ է հարկավոր, որ մենք կենտրոնացնենք մեր վստահությունը, մեր հույսը և մեր ապավինումը մեկ մենավոր անձի վրա: Ինչո՞ւ է Նրա հանդեպ հավատքն այդքան անհրաժեշտ մտքի խաղաղության համար այս աշխարհում և հույսի համար գալիք աշխարհում:

Մեր պատասխանները այս հարցերին որոշում են, թե արդյոք մենք դիմակայում ենք ապագային քաջությամբ, հույսով և լավատեսությամբ, թե նախազգացումով, մտահոգությամբ և վատատեսությամբ:

Իմ ուղերձն ու վկայությունը սա է. Միայն Հիսուս Քրիստոսն է անզուգականորեն որակավորված ապահովելու այդ հույսը, այդ վստահությունը և այն զորությունը, որի կարիքը մենք ունենք՝ հաղթելու աշխարհին և բարձրանալու մեր մարդկային ձախողումներից վեր: Այդ անելու համար, մենք պետք է դնենք մեր հավատքը Նրա վրա և ապրենք նրա օրենքներով և ուսմունքներով: …

Հավատքն առ Նա ավելին է, քան պարզապես ընդունելը, որ Նա ապրում է: Դա ավելին է, քան հավատք արտահայտելը:

Հավատքն առ Հիսուս Քրիստոս բաղկացած է ամբողջովին Նրան ապավինելուց: Որպես Աստված Նա ունի անսահման զորություն, խելամտություն և սեր: Չկա մարդկային խնդիր, որ Նրա ունակությունից վեր լինի լուծելու (տես ՎևՈւ 122.8):

Հավատքն առ Նա նշանակում է հավատալ, որ չնայած մենք չենք հասկանում բոլոր բաները, Նա հասկանում է: Մենք, ուստի, պետք է նայենք Նրան «բոլոր մտորումներում. [չկասկածենք, չվախենանք]» (ՎևՈւ 6.36):

Հավատքն առ Նա նշանակում է վստահելը, որ Նա ունի ողջ զորությունը բոլոր մարդկանց և բոլոր ազգերի վրա: Չկա չար, որ Նա չկարողանա խափանել: Բոլոր բաները Նրա ձեռքում են: Այս երկիրը Նրա օրինական տիրապետությունն է: Այնուամենայնիվ, Նա հանդուրժում է չարին, որպեսզի մենք կարողանանք ընտրություններ կատարել չարի և բարու միջև:

Նրա ավետարանը կատարյալ դեղատոմս է բոլոր մարդկային խնդիրների և հասարակական չարիքների համար:

Բայց Նրա ավետարանն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն կիրառվում է մեր կյանքում: Ուստի մենք պետք է «սնվենք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):

Մինչև մենքչգործենք Նրա ուսմունքներով, մենք չենք ցույց տա հավատք Նրա հանդեպ:

Մտածեք, թե որքան տարբեր կլիներ այս աշխարհը, եթե ողջ մարդկությունն աներ այնպես ինչպես Նա է ասել. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթ. ԻԲ. 37, 39):

Ուրեմն որն է. «Ի՞նչ անել այն խնդիրների և երկընտրանքների հետ, որոնց այսօր դիմակայում են անհատները, համայնքները և ազգերը» հարցի պատասխանը: Ահա Նրա պարզ դեղատոմսը.

Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է բոլոր բաները՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել:

Եվ դարձյալ, հավատացե՛ք, որ դուք պետք է ապաշխարեք ձեր մեղքերից և թողնեք դրանք և խոնարհեցնեք ձեզ՝ Աստծո առաջ. և սրտի անկեղծությամբ խնդրեք, որ նա ների ձեզ. և այժմ, եթե դուք հավատում եք բոլոր այս բաներին, տեսեք, որ դուք անեք դրանք» (Մոսիա 4.9–10, շեգագիրն ավելացված է):17

Նկար
Christ (in white robes) walking along a seashore. He is beckoning to Peter and Andrew (who are on a fishing boat with other fishermen) to follow Him. The painting depicts Christ's calling of Peter and Andrew to follow Him as they would later be ordained as His Apostles.

«Իմ ետեւից եկէք» (Մարկոս Ա.17)

5

Մենք ամենաօրհնվածն ենք և ուրախը, երբ ձգտում ենք նման լինել Հիսուս Քրիստոսին:

Այս կյանքի նպատակն է մեզ համար ստուգվել՝ տեսնելու, թե արդյոք մենք «կանենք բոլոր բաները ինչ Տերը» մեր Աստվածը կպատվիրի մեզ: (Աբր. 3.25): Կարճ ասած՝ մենք պետք է սովորենք Տիրոջ կամքը և անենք այն: Մենք պետք է հետևենք Հիսուս Քրիստոսի օրինակին և նման լինենք Նրան:

Կյանքի հիմնական հարցը պետք է լինի նույնը, ինչ Պողոսը հարցրեց. «Տեր ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք Թ.6): …

Մենք կարիք ունենք Քրիստոսին [նվիրված] ավելի շատ կանանց և տղամարդկանց, ովքեր միշտ կհիշեն Նրան, ովքեր կպահեն Նրա պատվիրանները, որոնք Նա տվել է նրանց: Հաջողության մեծագույն չափանիշը տեսնելն է, թե որքան մոտիկ մենք կարող ենք քայլել ամեն պահ Նրա հետքերով: 18

Ոմանք… պատրաստ են մեռնել իրենց հավատքի համար, բայց նրանք պատրաստ չեն լիովին ապրել դրանով: Քրիստոսն ապրեց և մահացավ մեզ համար: Իր Քավության շնորհիվ և իր հետքերով քայլելու միջոցով մենք կարող ենք ձեռք բերել բոլոր պարգևներից ամենամեծը՝ հավերժական կյանքը, որը նման է մեծ Հավերժականի՝ մեր Երկնային Հոր կյանքին:

Քրիստոսն ուղղեց հետևյալ հարցը. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»: Նա պատասխանեց, որ պետք է լինենք Իր նման (3 Նեփի 27.27):

Այն [մարդն] է մեծագույնը և ամենաօրհնվածը և ուրախը, ում կյանքն ամենաշատն է մոտենում Քրիստոսի օրինակին: Սա ոչ մի կապ չունի երկրային հարստության, իշխանության կամ հեղինակության հետ: Մեծության, օրհնվածության, ուրախության միակ ճշմարիտ ստուգարքն այն է, թե որքան կարող է կյանքը մոտենալ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին նմանվելուն: Նա է ճշմարիտ ճանապարհը, լիակատար ճշմարտությունը և լիառատ կյանքը:

Հաստատուն և ամենակրկնվող հարցը մեր մտքերում, որն ազդում է մեր կյանքում ամեն մտքի և գործի վրա, պետք է լինի. «Տեր, ինչ կկամենայիր, որ ես անեմ» (Գործք 9.6): Այդ հարցի պատասխանը գալիս է միայն Քրիստոսի լույսով և Սուրբ Հոգով: Բախտավոր են նրանք, ովքեր այնպես են ապրում, որ նրանց էությունը լցված է երկուսով էլ:

Այդ բոլորը հաշվի առնելով, որ [Հիսուս Քրիստոսը] արել է և անում է մեզ համար, կա մի բան, որ մենք կարող ենք տալ Նրան ի պատասխան:

Քրիստոսի մեծագույն պարգևը մեզ Նրա կյանքն էր ու զոհաբերությունը: Ուրեմն, չպետք է արդյոք մեր փոքր ընծան Նրան լինի մեր կյանքն ու զոհաբերությունները, ոչ միայն հիմա, այլ ապագայում:19

Քրիստոսով առաջնորդվողների կամքը կուլ է գնացած Նրա կամքին (տես Հովհաննես 5.30): Նրանք միշտ Տիրոջը հաճելի բաներ են անում (տես Հովհաննես 8.29): Ոչ միայն նրանք կկամենային մեռնել Տիրոջ համար, այլ ամենակարևորը՝ նրանք կամենում են ապրել Նրա համար:

Նրանց տները, պատերի նկարները, դարակների գրքերը, երաժշտությունը, նրանց խոսքերը և գործերը կապացուցեն նրանց քրիստոնյա լինելը: Նրանք կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում (տես Մոսիա 18.9): Նրանք Քրիստոսին պահում են իրենց մտքում, նայելով Նրան իրենց բոլոր մտորումներում (տես ՎևՈւ 6.36): Նրանք Քրիստոսին պահում են իրենց սրտերում, դնելով իրենց գորովանքը Նրա վրա հավիտյան (տես Ալմա 37.36):

Գրեթե ամեն շաբաթ նրանք ընդունում են հաղորդությունը և վկայում իրենց Երկնային Հորը, որ հոժար են իրենց վրա վերցնել անունը Նրա Որդու և միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները (տես՝ Մորոնի 4.3):

Ըստ Մորոմոնի Գրքի լեզվի՝ «նրանք սնվում են Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 32.3), «խոսում են Քրիստոսի մասին» (2 Նեփի. 25.26), «հրճվում ենք Քրիստոսով» (2 Նեփի 25.26), «դարձվել են կենդանի Քրիստոսով» (2 Նեփի 25.25), և «[նրանք]» հրճվում են [իրենց] Հիսուսով» (տես 2 Նեփի 33.6): Նրանք կորցնում են իրենց Տիրոջում և գտնում հավերժական կյանք (տես Ղուկաս ԺԷ.33):20

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ուսուցանել է, որ չնայած մենք չենք կարող լիովին հասկանալ, թեինչպես է Փրկիչն իրականացրել Քավությունը, մենք կարող ենք հասկանալ, թե ինչո՞ւ է Նա արել դա (տես բաժին 1): Ի՞նչ ուղիներով է այս ըմբռնումն ազդում ձեր կյանքի վրա:

  • Երբ ուսումնասիրեք բաժին 2-ը, մտածեք Փրկչի Հարության ազդեցության մասին: Ինչպե՞ս է Նրա Հարությունն ազդել ձեր կյանքի վրա:

  • Ինչո՞ւ եք կարծում Հիսուս Քրիստոսի վկայությունը «ամենաանգին օրհնությունն է» (տես բաժին 3): Ի՞նչ է նշանակում ձեզ համար անվեհեր լինել Փրկչի մասին ձեր վկայության մեջ:

  • Խորհեք առ Հիսուս Քրիստոս հավատքի վերաբերյալ Նախագահ Բենսոնի խոսքերի մասին (տես բաժին 4): Ի՞նչ ձևերով է այս նկարագրությունը առ Քրիստոս հավատքի մասին «պարզապես ընդունելուց, որ Նա ապրում է» այն կողմ անցնում:

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ «Քրիստոսով առաջնորդվող» մարդիկ, ում պատրաստ են մեռնել Տիրոջ համար, բայց, ավելի կարևոր է, որ նրանք պատրաստ են ապրել Նրա համար» (բաժին 5): Ի՞նչ է նշանակում ձեզ համար՝ ապրել Փրկչի համար:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես Ժ.17–18, 2 Նեփի 9.20–24, 31.20–21, Մոսիա 16.6–11, 3 Նեփի 27.20–22, Մորոնի 7.33, ՎևՈւ 19.1–3, 16–19, 76.22–24, Հավատո Հանգանակ 1.3

Օգնություն ուսումնասիրողին

«Երբ դուք զգում եք ուրախություն, որը գալիս է ավետարանը հասկանալուց, դուք կկամենաք կիրառել, ինչ որ դուք սովորում եք: Ձգտեք ապրել ներդաշնակության մեջ ձեր հասկացողության հետ: Այդպես անելը կամրացնի ձեր հավատքը, գիտելիքը և վկայությունը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 19):

Հղումներ

  1. “The Meaning of Easter,” Ensign, Apr. 1992, 2.

  2. The Teachings of Ezra Taft Benson (1988), 10.

  3. Sես “Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 83–85; “I Testify,” Ensign, Nov. 1988, 86–87:

  4. “I Testify,” 86.

  5. “Come unto Christ,” 83; see also “Born of God,” Ensign, July 1989, 2.

  6. «Եկեք Քրիստոսի մոտ»:

  7. “Jesus Christ: Our Savior and Redeemer,” Ensign, June 1990, 6.

  8. “Life Is Eternal,” Ensign, Aug. 1991, 4.

  9. “Jesus Christ: Our Savior and Redeemer,” 4.

  10. “Jesus Christ: Our Savior and Redeemer,” 2.

  11. “Jesus Christ: Our Savior, Our God,” Ensign, Apr. 1991, 2, 4.

  12. “Keeping Christ in Christmas,” Ensign, Dec. 1993, 4.

  13. “Jesus Christ: Our Savior and Redeemer,” 4.

  14. “The Meaning of Easter,” 2, 4.

  15. “Jesus Christ: Our Savior, Our God,” 4.

  16. “Valiant in the Testimony of Jesus,” Ensign, Feb. 1987, 2.

  17. “Jesus Christ: Our Savior and Redeemer,” 2, 6.

  18. “In His Steps,” Ensign, Sept. 1988, 5, 6.

  19. “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2, 4.

  20. “Born of God,” 4–5.