Նախագահների ուսմունքները
Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը


Գլուխ 9

Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը

«Չկա՞ արդյոք մի բան մեր սրտի խորքում, որ ցանկանում է ավելի մոտենալ Աստծուն… Եթե այդպես է, ապա Մորմոնի Գիրքը կօգնի մեզ ավելի լավ անել դա, ավելի լավ, քան որևէ այլ գիրք»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

1986 թվականի հունվարի 5-ին Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը նախագահում էր ցցի համաժողովում Անանդեյլում՝ Վիրջինիա նահանգ,որպես Եկեղեցու Նախագահ իր առաջին ցցի համաժողովում: Ներկա գտնվող Վերջին Օրերի Սրբերը «ակնհայտորեն հուզվեցին», երբ նրանք լսում էին նրան խոսելիս: Իր քարոզում «նա վկայություն բերեց կյանքեր փոխելու և ժողովրդին դեպի Քրիստոս բերելու Մորմոնի Գրքի զորության մասին»: Նա «հոգևոր մարտահրավեր [հղեց]՝ ուսումնասիրելու այդ սուրբ գիրքը»:1

Այդ ուղերձը նոր չէր Նախագահ Բենսոնի ծառայությունում: Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, նա հաճախ էր խրախուսել Վերջին Օրերի Սրբերին ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և հետևել դրա ուսմունքներին:2 Բայց որպես Եկեղեցու Նախագահ՝ նա ոգեշնչվել էր էլ ավելի շատ շեշտադրել այդ ուղերձը: Նա ասել է. «Տերը ոգեշնչել էր Իր ծառա Լորենզո Սնոուին կրկին շեշտադրում անել տասանորդի սկզբունքի վրա՝ Եկեղեցին ֆինանսական գերությունից փրկագնելու համար… Այժմ՝ մեր օրերում, Տերը հայտնել է Մորմոնի Գրքի վրա կրկին շեշտադրում անելու կարիքը»3 Նախագահ Բենսոնը վկայում էր Մորմոնի Գրքի մասին որտեղ էլ որ գնում էր՝ միսիոներական ժողովներում, ցցի և տարածքային համաժողովներում և Բարձրագույն Իշխանավորների ժողովներում:4

Իր առաջին գերագույն համաժողովի ելույթում որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ Բենսոնը կիսվեց այս ուղերձի հրատապության վերաբերյալ մի պատճառով: Մինչև մենք չկարդանք Մորմոնի Գիրքը և ուշադրություն չդարձնենք դրա վարդապետություններին, – նախազգուշացրեց նա, – Տերն ասել է Վարդապետություն և Ուխտերի 84 բաժնում, որ ամբողջ Եկեղեցին դատապարտության տակ է. «Եվ այդ դատապարտությունն ընկած է Սիոնի զավակների, նույնիսկ բոլորի վրա»[ՎևՈւ 84.56]: Տերը շարունակում է. «Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ նրանց, որ ոչ միայն խոսեն, այլ գործեն՝ համաձայն նրա, ինչ ես գրել եմ» [ՎևՈւ 84.57]:5

Հետևյալ մեջբերումները, բոլորը Նախագահ Բենսոնի քարոզներից, որոնք նա հաղորդել է որպես Եկեղեցու Նախագահ, տալիս են նրա նախազգուշացումների և խոստումների մի ընտրանի են.

«Այժմ մենք ոչ միայն պետք է ասենք ավելի շատ Մորմոնի Գրքի մասին, այլ պետք է անենք ավելի շատ բան անենք դրա հետ: Ինչո՞ւ: Տերը պատասխանում է. «Որ նրանք կարողանան իրենց Հոր արքայությանը վայել պտուղներ առաջ բերել. այլապես, մնում է խարազան և դատաստան թափվի Սիոնի զավակների վրա» [ՎևՈւ 84.58]: Մենք զգացել ենք այդ խարազանըև դատաստանը:

… Մորմոնի Գիրքը դեռևս կենտրոնական դեր չունի մեր անձնական ուսումնասիրման, մեր ընտանեկան ուսուցման, քարոզելու և միսիոներական աշխատանքի մեջ: Դրա համար մենք պետք է ապաշխարենք»:6

«Մենք չենք օգտագործում Մորմոնի Գիրքն ինչպես հարկն է: Մեր տներն այդքան ուժեղ չեն լինի մինչև մենք այն չօգտագործենք, որպեսզի Քրիստոսի մոտ բերենք մեր երեխաներին: Մեր ընտանիքները կարող են փչանալ աշխարհիկ միտումներից և ուսմունքներից, մինչև մենք չիմանանք թե ինչպես օգտագործենք գիրքը՝ մերկացնելու և մաքառելու կեղծիքների դեմ… Մեր միսիոներներն այդքան էլ արդյունավետ չեն լինի, մինչև նրանք [չսովորեցնեն] դրանով: Հասարակական, էթնիկական, մշակութային, կամ կրթական նորադարձները չեն գոյատևի օրվա տապին, մինչև որ իրենց հիմնական արմատները չխորանան ավետարանի լրիվության մեջ, որը պարունակում է Մորմոնի Գիրքը: Մեր Եկեղեցու դասերն այնպես Հոգով լցված չեն լինի, եթե բարձր չպահենք այն որպես ուղեկից դրոշ»:7

«Ես օրհնում եմ ձեզ Մորմոնի Գրքի աճող իմացությամբ: Ես խոստանում եմ ձեզ, որ այս պահից ի վեր, եթե մենք ամեն օր սնվենք դրա էջերով և հետևենք նրա սկզբունքներին, Աստված դուրս կթափի Սիոնի յուրաքանչյուր զավակի և Եկեղեցու վրա մինչև այժմ չիմացված մի օրհնություն և մենք կաղերսենք Տիրոջը, որ Նա սկսի բարձրացնել դատապարտությունը՝ խարազանը և դատաստանը: Սրա մասին ես բերում եմ հանդիսավոր վկայություն»:8

«Ես չգիտեմ լիովին, թե ինչու է Աստված պահպանել իմ կյանքը մինչև այս տարիքը, բայց ես իսկապես գիտեմ հետևյալը. Որ ներկա ժամին Նա հայտնել է ինձ բացարձակ անհրաժեշտություն՝ առաջ մղել Մորմոնի Գիրքն այժմ մի սքանչելի ձևով: Դուք պետք է օգնեք տանել այդ բեռը և այդ օրհնությունը, որը Նա դրել է ողջ Եկեղեցու վրա, այսինքն՝ Սիոնի բոլոր զավակների վրա:

Մովսեսը երբեք չմտավ խոստացված երկիր, Ջոզեֆ Սմիթը երբեք չտեսավ փրկագնված Սիոնը: Մեզանից ոմանք գուցե չապրեն բավականաչափ երկար՝ տեսնելու այն օրը, երբ Մորմոնի Գիրքը կհեղեղի աշխարհը և երբ Տերը կվերացնի Իր դատապարտությունը (տես ՎևՈւ 84.54–58): Բայց եթե Աստված կամենա, ես մտադիր եմ անցկացնել բոլոր իմ մնացած օրերն այդ փառահեղ ջանքում»:9

Նկար
Portrait (full figure) of Joseph Smith, Jr. The Prophet is depicted standing on the grounds of the Kirtland Temple. He is holding a copy of the Book of Mormon. The Kirtland Temple is visible in the background. There are clouds in the sky.

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Մորմոնի Գիրքը «մեր կրոնի պորտաքարն է»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է:

Որքա՞ն կարևոր է Մորմոնի Գիրքը: Ջոզեֆ Սմիթը կոչել է այն «մեր կրոնի պորտաքար» (History of the Church, 4:461): «Վերցրեք Մորմոնի Գիրքը և հայտնությունները, – ասել է նա, – և ո՞ւր է մեր կրոնը»: Մենք չունենք ոչինչ» (History of the Church, 2:52).10

Պորտաքարը կենտրոնական քարն է կամարի: Այն տեղում է պահում բոլոր մյուս քարերը և եթե հեռացվի, կամարը կփլուզվի:

…. Ճիշտ ինչպես կամարն է փլուզվում, եթե պորտաքարը հեռացվում է, այնպես էլ ողջ Եկեղեցին կանգուն կմնա կամ անկում կապրի Մորմոնի Գրքի ճշմարտացիության հետ: Եկեղեցու թշնամիները դա հստակորեն հասկանում են: Այդ պատճառով նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում՝ փորձելով վարկաբեկել Մորմոնի Գիրքը, քանի որ գիրքը արժեքազրկելով կվարկաբեկվի նաև Մարգարե Ջոզեֆ Սմիթը: Դրանով կպախարակվեն նաև քահանյության բանալիների, հայտնության և վերականգված Եկեղեցու մասին մեր պնդումները: Բայց նմանապես, եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, – և միլիոնավոր մարդիկ այսօր վկայում են, որ Հոգու հաստատում են ստացել, որ այն իսկապես ճշմարիտ է, – հետևաբար, մարդ պետք է ընդունի Վերականգման մասին բոլոր պնդումները և դրան ուղեկցող հայտարարությունները»:11

Հավանաբար, ոչ մի բան չկա, որ ավելի հստակորեն վկայի այս սուրբ գրքի կարևորության մասին, քան այն, ինչ Տերն Ինքն է ասել դրա մասին:

Իր բերանով Նա վկայություն է բերել, (1) որ այն ճշմարիտ է (ՎևՈւ 17.6), (2) որ այն պարունակում է ճշմարտությունը և Իր խոսքերը (ՎևՈւ 19.26), (3) որ այն թարգմանվել է ի վերուստ ստացած զորությամբ (ՎևՈւ 20.8), (4) որ այն պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը (ՎևՈւ 20.9; 42.12), (5) և որ այն տրվել է ոգեշնչմամբ և հաստատվել է հրեշտակների սպասավորությամբ (ՎևՈւ 20.10), (6) որ այն ապացույց է սուրբ գրությունների ճշմարտության մասին (ՎևՈւ 20.11), և (7) որ նրանք, ովքեր ընդունում են այն հավատքով, կստանան հավերժական կյանք (ՎևՈւ 20.14):12

2

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և մեզ ավելի է մոտեցնում Աստծուն:

Մորմոնի Գրքի հիմնական առաքելությունը, ինչպես գրված է գրքի տիտղոսաթերթում, համոզելն է «հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:

Ճշմարտության անկեղծ որոնողը կարող է վկայություն ստանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, եթե աղոթքով խորհի Մորմոնի Գրքի ոգեշնչված խոսքերի շուրջ»:13

Արդյոք մենք հիշո՞ւմ ենք նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը: Աստվածաշնչում մենք ունենք Հին Կտակարանը և Նոր Կտակարանը: Կտակարան բառը կարող է թարգմանվել նաև որպես վկայություն կամ ուխտ: Արդյոք Տերը դա՞ նկատի ուներ, երբ Նա կոչեց Մորմոնի Գիրքը «նոր ուխտ»: Այն իսկապես ևս մեկ ուխտ կամ վկայություն է Հիսուսի մասին: Սա պատճառներից մեկն է, թե ինչու մենք վերջերս ավելացրեցինք «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» խոսքերը Մորմոնի Գրքի վերնագրին: …

Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, որն Ինքը` այն ամենի անկյունաքարն է, ինչ մենք անում ենք: Այն վկայություն է բերում Նրա իրականության մասին` զորությամբ և պարզությամբ: Ի տարբերություն Աստվածաշնչի, որը սերունդներ շարունակ անցել է կրկնօրինակողների, թարգմանիչների և արատավոր կրոնավորների ձեռքերով, որոնք խառնել են գրվածքը, Մորմոնի Գիրքը մեզ տրվել է գրողից ընթերցողին` ոգեշնչված թարգմանության միայն մեկ քայլով: Հետևաբար, Վարդապետի մասին դրա վկայությունը մաքուր է, չխեղաթյուրված և լի զորությամբ: Սակայն այն ավելին է: Այսօր Քրիստոնյա աշխարհի մեծ մասը մերժում է Փրկչի աստվածային բնույթը: Մարդիկ կասկածի տակ են դնում Նրա հրաշափառ ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառահեղ Հարության իրականությունը: Մորմոնի Գիրքը պարզ և անսխալ արտահայտություններով մեզ ուսուցանում է բոլոր բաների ճշմարտությունը: Այն տալիս է նաև Քավության վարդապետության առավել ամբողջական բացատրությունը: Իսկապես, աստվածայնորեն ոգեշնչված այդ գիրքը պորտաքար է` աշխարհին Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելու գործում:14

Նկար
This is the right side of the painting, "The Bible and the Book of Mormon Testify of Christ" which displays Christ visiting the Nephites in the Americas. Christ is showing the wounds in His hands to the people.

Մորմոնի Գրքում Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը «մաքուր է, չխեղաթյուրված և լի զորությամբ»:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն… ասել է. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» [History of the Church, 4:461]: Միթե՞ մեր սրտի խորքերում չկա ինչ-որ բան, որը փափագում է ավելի մոտենալ Աստծուն, ավելի նմանվել Նրան մեր ամենօրյա գործերում, զգալ Նրա ներկայությունը մեզ հետ անընդհատ: Եթե այդպես է, ապա Մորմոնի Գիրքը կօգնի մեզ այդ հարցում ավելի շատ, քան որևէ այլ գիրք: …

Մեր սիրելի եղբայր Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին… ով անձամբ ծանոթ է այն զորությանը, որն ունի այս գիրքը, վկայել է այն օրհնությունների մասին, որոնք կարող են գալ նրանց կյանք, ովքեր կկարդան և կուսումնասիրեն Մորմոնի Գիրքը. Նա ասել է.

«Ես հաստատ զգում եմ, որ եթե մեր տներում ծնողները կարդան Մորմոնի Գրքից աղոթքով և կանոնավորապես, ինչպես ինքուրույն, այնպես էլ իրենց երեխաների հետ, այդ մեծ գրքի ոգին կգա և կներթափանցի մեր տները և բոլոր նրանց մեջ, ովքեր բնակվում են այնտեղ: Ակնածանքի ոգին կառատանա, փոխադարձ հարգանքն ու միմյանց հանդեպ ուշադրությունը կմեծանա: Հակառակության ոգին կհեռանա: Ծնողները կխորհրդակցեն իրենց երեխաների հետ ավելի մեծ սիրով և իմաստությամբ: Երեխաներն ավելի լավ կարձագանքեն ու կենթարկվեն իրենց ծնողների խորհրդին: Արդարակեցությունը կառատանա: Հավատքը, հույսը և գթությունը՝ Քրիստոսի մաքուր սերը, կաճի մեր տներում և կյանքում, բերելով իրենց հետ խաղաղություն, ուրախություն և երջանկություն» (Ensign, May 1980, p. 67):

Այդ խոստումները` ավելի մեծ սերը և ներդաշնակությունը տանը, ավելի մեծ հարգանքը ծնողի և երեխայի միջև, հոգևորության և արդարակեցության ավելացումը, դատարկ խոստումներ չեն, այլ հենց այն, ինչ ի նկատի ուներ Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ ասում էր, որ Մորմոնի Գիրքը կօգնի մեզ ավելի շատ մոտենալ Աստծուն:15

3

Մորմոնի Գիրքն ուսուցանում է ճշմարիտ վարդապետություն, կործանում է կեղծ վարդապետությունները և դիմակազերծում է Քրիստոսի թշնամիներին:

Տերն Ինքն է հայտարարել, որ Մորմոնի Գիրքը պարունակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (ՎևՈւ 20.9): Դա չի նշանակում, որ այն պարունակում է ամեն մի ուսմունք, ամեն մի վարդապետություն, որը երբևէ հայտնվել է: Ավելի շուտ, դա նշանակում է, որ Մորմոնի Գրքում մենք կգտնենք մեր փրկության համար անհրաժեշտ վարդապետությունների լրիվությունը: Եվ դրանք ուսուցանված են պարզ և հասարակ ձևով, որպեսզի անգամ երեխան կարողանա սովորել փրկության և վեհացման ճանապարհները: Մորմոնի Գիրքն այնքան շատ բան է առաջարկում, որ ընդարձակում է փրկության վարդապետությունների մեր հասկացողությունը: Առանց սրա հազիվ թե մյուս սուրբ գրություններում ուսուցանվող բաների մեծ մասը լիներ այնքան պարզ և արժեքավոր:16

Որքանով որ ավետարանի քարոզմանն է վերաբերում Մորմոնի Գիրքը պարունակում է ամենապարզ, ամենահակիրճ և լիարժեք բացատրությունը: Չկա դրա հետ համեմատելի մեկ այլ հիշատակարան: Ո՞ր հիշատակարանում դուք կարող եք գտնել այնպիսի լիարժեք հասկացողություն Անկման, ֆիզիկական և հոգևոր մահի բնույթի, Քավության վարդապետության , արդարադատության և ողորմածության վարդապետության վերաբերյալ` ինչ վերաբերում է Քավությանը և ավետարանի սկզբունքներին և արարողություններին: Մորմոնի Գիրքը պարունակում է այդ հիմնարար վարդապետությունների ամենաբազմակողմանի շարադրանքը:17

Մորմոնի Գիրքը… հաստատում է և պարզաբանում Աստվածաշունչը: Այն հեռացնում է գայթակղության քարերը, այն վերականգնում է շատ պարզ և արժեքավոր բաներ: Մենք վկայում ենք, որ երբ օգտագործվում են միասին, Աստվածշունչն ու Մորոմոնի Գիրքը կործանում են կեղծ վարդապետությունները, տապալում հակառակությունները և հաստատում խաղաղություն (տես 2 Նեփի 3.12):18

Մենք պետք է իմանանք Մորմոնի Գիրքն ավելի լավ, քան որևէ այլ գիրք: Ոչ միայն մենք պետք է իմանանք, թե ինչ հիշատակարան և հավատք ներշնչող պատմություններ է այն պարունակում, այլ պետք է հասկանանք գրքի ուսմունքները: Եթե մենք իսկապես կատարենք մեր տնային աշխատանքը և մոտենանք Մորմոնի Գրքին վարդապետորեն, մենք կարող ենք բացահայտել ներկայիս կեղծ շատ տեսությունների և փիլիսոփայությունների սխալները և գտնել ճշմարտություններ՝ դրանց դեմ պայքարելու համար:

Ես նկատել եմ Եկեղեցու ներսում խորաթափանցության, ներըմբռնման, համոզմունքի և տրամադրվածության տարբերություն նրանց միջև, ովքեր գիտեն և սիրում են Մորմոնի Գիրքը և նրանց միջև, ովքեր չգիտեն: Այդ գիրքը մեծ մաղ է:19

Մորմոնի Գիրքը բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: Այն կործանումէ կեղծ վարդապետությունները և տապալում հակառակությունները (տես 2 Նեփի 3.12): Այն ամրացնում է մեր օրերում Քրիստոսի խոնարհ հետևորդներին չարի ծրագրերի, ռազմավարության և դևի վարդապետությունների դեմ: Մորմոնի Գրքի ուրացողները նման են այն տիպին, որը մենք ունենք այսօր: Աստված Իր անսահման կանխագիտությամբ այնպես է ձևավորել Մորմոնի Գիրքը, որ մենք կարողանանք տեսնել սխալը և իմանալ թե ինչպես պայքարել մեր օրերի կեղծ կրթական, քաղաքական, կրոնական և փիլիսոփայական տեսակետների դեմ:20

4

Վարդապետություն և Ուխտերը կապող օղակ է Մորմոնի Գրքի և Վերականգման շարունակվող հայտնության միջև:

Ես կկամենայի խոսել մասնավորապես Մորմոնի Գրքի և Վարդապետություն և Ուխտերի մասին: Այս երկու վերջին օրերի սուրբ գրությունների մեծ գրքերը միմյանց հետ կապված են որպես հայտնություններ Իսրայելի Աստծո կողմից՝ Իր ժողովրդին հավաքելու և նախապատրաստելու նպատակով: …

Մարգարե Ջոզեֆ Սմիթին Տերն ասել է. «Բայց այս սերունդն իմ խոսքը կունենա քո միջոցով» (ՎևՈւ 5.10): Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերն այդ խոստման իրականացման մասն են կազմում: Միասին սուրբ գրքյան այս երկու մեծ գործերը մեծ օրհնություններ են բերում այս սերնդին: …

Վերջին օրերի այս երկու հիանալի սուրբ գրություններից յուրաքանչյուրը հզոր և պերճախոս վկայություն են բերում Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Փաստորեն, ինչպես Վարդապետություն և Ուխտերի, այնպես էլ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր էջն ուսուցանում է Տիրոջ մասին՝ Իր զավակների հանդեպ Նրա մեծ սիրո մասին և Նրա քավող զոհաբերության մասին և ուսուցանում է մեզ, թե ինչպես ապրենք, որպեսզի կարողանանք վերադառնալ Նրա և Երկնային Հոր մոտ:

Այս վերջին օրերի երկու հիանալի սուրբ գրությունների գրքերը պարունակում են գիտություն և զորություն՝ օգնելու մեզ ապրել ավելի լավ կյանքով մեծ ամբարշտության և չարիքի ժամանակաշրջանում: Նրանք, ովքեր խնամքով և աղոթքով հետազոտում են այս գրքերի էջերը, կգտնեն մխիթարություն, խորհուրդ, առաջնորդություն և իրենց կյանքը բարեփոխելու խաղաղ զորություն:21

Վարդապետություն և Ուխտերը Մորմոնի Գրքի և Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրան հաջորդողների շարունակվող Վերականգման աշխատանքի միջև կապող օղակ է:

Վարդապետություն և Ուխտերում մենք իմանում ենք տաճարային աշխատանքի, հավերժական ընտանիքների, փառքի աստիճանների, Եկեղեցու կազմակերպության և Վերկանգման ուրիշ շատ մեծ ճշմարտությունների մասին: …

Մորմոնի Գիրքը մեր կրոնի «պորտաքարն» է, իսկ Վարդապետություն և Ուխտերը գագաթի քարը՝ վերջին օրերի շարունակվող հայտնությամբ: Տերը դրել է Իր հավանության կնիքն ինչպես պորտաքարի, այնպես էլ գագաթի քարի վրա:22

Վարդապետություն և Ուխտերը մեր սերնդին ուղղակիորեն տրված մի փառահեղ սուրբ գրության գիրք է: Այն պարունակում է Տիրոջ կամքը մեզ համար այս վերջին օրերում, որոնք նախորդում են Քրիստոսի Երկրորդ գալստին: Այն պարունակում է շատ ճշմարտություններ և վարդապետություններ, որոնք լիովին չեն հայտնի դարձվել այլ սուրբ գրքերում: Մորմոնի Գրքի նման այն կզորացնի նրանց, ովքեր խնամքով և աղոթքով սովորում են դրանց էջերից:

Արդյոք մենք՝ որպես Սրբեր Ամենաբարձրյալ Աստծո, գանձո՞ւմ ենք այն խոսքը, որ Նա պահպանել է մեզ համար այդպիսի մեծ գնով: Արդյոք մենք օգտագործո՞ւմ ենք այս վերջին օրերի հայտնության գրքերը՝ օրհնելու մեր կյանքը և դիմադրելու այն չար մեկի զորություններին: Սա է այն նպատակը, որի համար դրանք տրվել են: Ինչպե՞ս կարող ենք դատապարտված չկանգնել Տիրոջ առջև, եթե մենք վերաբերվենք դրանց թեթևամտորեն, թույլ տալով, որ դրանք այլևս ոչինչ չանեն, բացի մեր դարակների վրա փոշի հավաքելուց:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ այս գրքերը պարունակում են Տիրոջ միտքն ու կամքը մեզ համար փորձությունների և չարչարանքների այս օրերում: Դրանք կանգնած են Աստվածաշնչի հետ վկայություն տալու Տիրոջ և Նրա աշխատանքի մասին: Այս գրքերը պարունակում են Տիրոջ ձայնը մեզ համար այս վերջին օրերում: Թող որ մենք շրջվենք դեպի նրանց սրտի ողջ անկեղծությամբ և օգտագործենք դրանք այն ուղով, ինչպես որ Տերն է կամենում, որ մենք օգտագործենք:23

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Երբ կարդում եք Նախագահ Բենսոնի ուսմունքը Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարը լինելու մասին (տես բաժին 1), մտածեք ձեր կյանքում եղած նրա տեղի մասին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Մորմոնի Գիրքն ավելի կենտրոնական տեղ ունենա ավետարանով ապրելու մեր ջանքերում:

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ավելի է մեզ մոտեցնում Աստծուն (տես բաժին 2): Որո՞նք են այն բաները, որոնք դուք սովորել եք Փրկչի մասին, երբ ուսումնասիրել եք Մորմոնի Գիրքը: Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը ձեզ և ձեր ընտանիքին ավելի շատ մոտեցրել Աստծուն:

  • Ինչո՞ւ մենք «պետք է Մորմոնի Գիրքն ավելի լավ իմանանք, քան որևէ ուրիշ գիրք»: Ինչպե՞ս են Մորմոնի Գրքի վարդապետություններն ամրացրել ձեզ «դևի վարդապետությունների դեմ մեր օրերում» (տես բաժին 3):

  • Ի՞նչ ուղիներով են Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը միասին աշխատում մեզ զորացնելու համար (տես բաժին 4):

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա ԻԹ.9–18, 1 Նեփի 13.35–41, 2 Նեփի 25.23, 26, 29.6–9, ՎևՈւ 1.17–29

Օգնություն ուսուցչին

«Ձեռնարկների դասերի մեծ մասը տալիս են հարցեր քննարկումներ առաջացնելու և դրանք շարունակելու համար: Դուք կարող եք օգտագործել այդ հարցերը և պատրաստել ձեր սեփականը: Տվեք հարցեր, որոնք խրախուսում են խելամիտ մեկնաբանություններ և օգնեք մարդկանց ավետարանի շուրջ իսկապես խորհրադածել» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 63):

Հղումներ

  1. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 489.

  2. Sես, օրինակ, “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 63–65; “A New Witness for Christ,” Ensign, Nov. 1984, 6–8; տես նաև Ezra Taft Benson: A Biography, 491–93:

  3. “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 78; տես նաև Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (2012), 157–60.

  4. Sես Ezra Taft Benson: A Biography, 495.

  5. “Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 5.

  6. “Cleansing the Inner Vessel,” 5–6.

  7. “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 5.

  8. “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 78; italics removed from original.

  9. “Flooding the Earth with the Book of Mormon,” Ensign, Nov. 1988, 6.

  10. “A New Witness for Christ,” 6.

  11. “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5, 6.

  12. “The Book of Mormon—Keystone of Our Religion,” 4.

  13. “Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 83.

  14. “The Book of Mormon—Keystone of Our Religion,” 4, 5.

  15. “The Book of Mormon—Keystone of Our Religion”, 7: Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին ծառայել է որպես Առաջին Նախագահության խորհրդական 1972թ. հուլիսից մինչև 1985թ. նոյեմբեր ամիսը:

  16. “The Book of Mormon—Keystone of Our Religion,” 6:

  17. The Teachings of Ezra Taft Benson (1988), 56.

  18. “A New Witness for Christ,” 8.

  19. “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4.

  20. “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 3.

  21. “The Gift of Modern Revelation,” Ensign, Nov. 1986, 79.

  22. “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987, 83.

  23. “The Gift of Modern Revelation,” 80.