Նախագահների ուսմունքները
Գլուխ 22. Հռչակել ավետարանն աշխարհին


Գլուխ 22

Հռչակել ավետարանն աշխարհին

«Մենք երջանիկ ենք մասնակցելու մեր Երկնային Հոր ընկերկցությամբ Նրա զավակների փրկության և վեհացման մեծ աշխատանքին»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի համար միսիոներական աշխատանքն ընտանեկան ավանդույթ էր: «Իմ հոր ընտանիքը բաղկացած էր տասնմեկ երեխայից, – բացատրել է նա, – Մենք բոլոր տասնմեկս ծառայեցինք միսիայում: Կինս ևս միսիա ծառայեց և նրան բախտ վիճակվեց ծառայել իր այրիացած մոր հետ [իր միսիայի] վերջին վեց ամիսների ընթացքում: Երբ իմ իսկ հայրը գնաց միսիայի, ես որպես նրա ավագ որդին, հիշում եմ նամակները, որոնք նա գրում էր միջին արևմուտքի միսիոներական դաշտից: Միսիոներական աշխատանքի ոգին լցվեց այդ տունը և երբեք չլքեց այն, որի համար ես խոնարհաբար երախտապարտ եմ:1

Նախագահ Բենսոնը ծառայեց որպես լիաժամկետ միսիոներ Բրիտանական Միսիայում 1921–1923 թվականները և «միսիոներական աշխատանքի ոգին» շարունակեց նրա հետ լինել այդ երկու և կես տարիներից հետո: Օրինակ՝ որպես Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարար՝ 1953 -ից մինչև 1961 թվականը, նա շփվում էր այլ հավատի պատկանող շատ մարդկանց հետ: 1961 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի ընթացում, նա ասաց Սրբերին. «Ես մոտավորապես 9,000 մարդու անուն ունեմ, որոնց հետ պաշտոնապես անձնական շփում եմ ունեցել: Ես հուսով եմ եկեղեցու հետ ծանոթանալու այցետոմս ուղարկել նրանց: Կուզենայի, որ նրանցից յուրաքանչյուրը լսեր ավետարանը: Ես կցանկանայի, որ բոլոր մեր Հոր զավակները կարողանան վայելել այն օրհնությունները, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելու և ըստ դրա ապրելու միջոցով»:2

Նախագահ Բենսոնի խանդավառությունը միսիոներկան աշխատանքի հանդեպ շարունակվեց նրա ավելի ուշ տարիներին և նա ձգտում էր Եկեղեցու բոլոր անդամներին տոգորել նույն խանդավառությամբ: Նա անմիջապես խոսում էր երիտասարդ տղամարդկանց հետ լիաժամկետ միսիոներական ծառայության համար նախապատրաստվելու մասին: «Նախապատրաստվեք այժմ, – ասում էր նա: – Նախապատրաստվեք ֆիզիկապես, մտավորապես, սոցիալապես և հոգևորապես»:3 Նա հորդորում էր ծնողներին առաջնորդել իրենց որդիներին այս նախապատրաստական շրջանում: Նա նաև խորհրդակցում էր Եկեղեցու երիտասարդ քույրերի և տարեց անդամների հետ՝ լիաժամկետ միսիոներական ծառայության վերաբերյալ լրջորեն մտածելու մասին: Եվ նա հորդորում էր Եկեղեցու բոլոր անդամներին կիսվել ավետարանով իրենց հարևանների հետ:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը պատմել է մի դեպքի մասին, երբ Նախագահ Բենսոնի սերը միսիոներական աշխատանքի հանդեպ ոգեշնչել էր մի ապագա միսիոների. «Ուրբաթ օրը նա և Քույր Բենսոնը, հետևելով իրենց սովորական սահմանված կարգին, մասնակցում էին Ջորդան Ռիվեր Տաճարի մի նիստի: Երբ այնտեղ էին, Նախագահ Բենսոնին մոտեցավ մի երիտասարդ տղամարդ, ով ողջունեց նրան իր սրտում ուրախություն զգալով և հայտնեց, որ նա կանչվել էր լիաժամկետ միսիայի: Նախագահ Բենսոնը վերցրեց այդ նոր կանչված միսիոների ձեռքը և ժպիտը շուրթերին հայտարարեց. «Ինձ էլ տար քեզ հետ: Ինձ էլ տար քեզ հետ»: Այդ միսիոները վկայեց, որ ինչ որ ձևով նա տարավ Նախագահ Բենսոնին իր հետ իր միսիա, քանի որ այդ ողջույնը ցույց տվեց Նախագահ Բենսոնի մնայուն սերը, նրա նվիրվածությունը միսիոներական աշխատանքին և նրա ցանկությունը միշտ գտնվելու Տիրոջ ծառայության մեջ:4

Երկնային Հոր զավակների հանդեպ սերն ավետարանով կիսվելու Նախագահ Բենսոնի նվիրվածության սիրտն էր. «Մեր Հոր զավակներն ավետարանի կարիքն ունեն… Ես գիտեմ Տերը սիրում է նրանց և որպես նրա խոնարհ ծառա՝ ես ունեմ սեր իմ սրտում միլիոնավոր մարդկանց հանդեպ այս աշխարհում»:5 Մտածելով Փրկիչի սիրո ուժի մասին, նա վկայել է. «Մեր օրհնությունները բազմապատկվում են, երբ մենք կիսվում ենք նրա սիրով մեր մերձավորի հետ»:6

Ողջ կյանքի ընթացքում մասնակցելով միսիոներական աշխատանքին և խրախուսելով իր ընկերակից Սրբերին անել նույնը, Նախագահ Բենսոնը հաստատել է. «Ես ճաշակել եմ միսիոներական աշխատանքի ուրախությունը: Չկա աշխատանք ողջ աշխարհում, որը կարող է բերել մարդուն ավելի մեծ ուրախություն և երջանկություն»:7

Նկար
Two elder missionaries walking down a city sidewalk in Sao Paulo, Brazil. There are buildings in the background.

«Հոժարակամորեն մենք տալիս ենք մեր ժամանակից և միջոցներից, որոնցով [Տերը] կարող է օրհնել մեզ՝ Իր արքայության կառուցման համար»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Աշխարհը քաղցած է ճշմարիտ կրոնի, իսկ մենք ունենք այն:

Հետևելով Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի փառահեղ հայտնությանը Ջոզեֆ Սմիթին, երևում է, որ առաջին մեծ պատասխանատվությունը, որը դրվում է վերականգված Եկեղեցու վրա, ավետարանն աշխարհին՝ բոլոր մեր Հոր զավակներին տանելն է:

Այն իսկապես եղել է վիթխարի կարևորության մեծ դրամա՝ զոհաբերության, ուրախության, տքնաջան աշխատանքի, քաջության և ամենից վեր մերձավորի հանդեպ սիրո դրամա: Երկրագնդի երեսին ոչ մի տեղ չեք կարող գտնել դրան հավասար մի դրամա: Այո՛, պահանջվել է արյուն, քրտինք և արցունքներ՝ սիրո այս աշխատանքն առաջ տանելու համար: Իսկ ինչո՞ւ ենք արել դա: Որովհետև երկնքի Աստվածն է դա պատվիրել, որովհետև Նա սիրում է Իր զավակներին, և սա նրա կամքն է, որ միլիոնավոր մարդիկ երկրի վրա հնարավորություն ունենան լսելու այն և իրենց ազատ կամքով, ընդունելու այն և ապրելու Հիսուս Քրիստոսի փառահեղ փրկարար և վեհացնող ավետարանի սկզբունքներով:8

Իմ համոզմունքն է, որ աշխարհը Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքն ունի, ինչպես ոչ մի այլ բանի, և աշխարհի ժողովուրդը կամենում է այն, ինչ ավետարանն է տալու, բայց նրանք դա չեն հասկանում: Նրանք ցանկանում են խարիսխ, որն ավետարանն է տալիս, որը տալիս է պատասխաններ իրենց առաջ ծառացող խնդիրներին, որը բերում է նրանց ապահովության զգացում և ներքին խաղաղության զգացում: Ավետարանը միակ պատասխանն է աշխարհի խնդիրներին, իմ եղբայրներ և քույրեր:9

Միայն ավետարանն է փրկելու աշխարհը իր իսկ ինքնակործանման աղետից: Միայն ավետարանը կմիավորի բոլոր ռասաներին և ազգություններին խաղաղությամբ: Միայն ավետարանը կբերի ուրախություն, երջանկություն և փրկություն մարդկության ընտանիքին:10

Աշխարհը քաղցած է ճշմարիտ կրոնի, իսկ մենք ունենք այն:11

Սա փառահեղ ուղերձ է, որը մենք ցանկանում ենք կիսվել աշխարհի հետ, որ Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, Աստծո արքայությունը վերականգվել է: Դա Հիսուս Քրիստոսի հարությունից ի վեր մեծագույն ուղերձն է:12

Մենք խոնարհաբար, երախտագիտորեն ընդունում ենք այս մեծ պատասխանատվությունը, որը դրված է Եկեղեցու վրա: Մենք երջանիկ ենք Երկնային Հոր ընկերակցությամբ զբաղված լինել Նրա զավակների փրկության և վեհացման մեծ աշխատանքով: Հոժարակամորեն մենք տրամադրում ենք մեր ժամանակից և միջոցներից, որոնցով, Նա կարող է օրհնել մեզ՝ հաստատելով Իր արքայությունը երկրի վրա: Սա մենք գիտենք մեր առաջին պարտականությունն է և մեր մեծ հնարավորությունը: Այս ոգին բնորոշել է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու միսիոներական աշխատանքը բոլոր դարերում: Դա ժամանակների լրիվության տնտեսության մեր ժամանակաշրջան մուտք գործելու մի ակնառու նշան է: Որտեղ որ հավատարիմ Վերջին Օրերի Սրբեր կան, հանուն մեծ գործի անեսասեր զոհաբերության այս ոգին առկա է ողջ երկրագնդի վրա:13

Մենք մեծ առաքելություն ունենք: Մենք պետք է պատրաստված լինենք՝ ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեցները: Մենք պետք է կանգնենք որպես ազդեցություն ազգերի մեջ, արդարակեցության սկզբունքներին հավատարիմ:14

2

Մենք բոլորս միսիոներներ պետք է լինենք. ինչպիսին էլ որ լինի մեր հանգամանքները կամ դիրքը կյանքում:

Որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ՝ մենք պետք է միսիոներական աշխատանքին լրջորեն վերաբերվենք: Եթե դուք այնպես աշխատեք, ինչպես որ պետք է, եթե դուք սիրում եք այս աշխատանքը, դուք կօգնեք փրկել մարդկանց զավակների հոգիները:15

Ավետարանով կիսվելը պետք է համարվի ոչ միայն քահանայության պարտականությունը, այլ բոլորս պետք է նայենք այս փորձառությանը մեծ ուրախությամբ և սպասումով: Ավետարանով կիսվելու իրական նպատակը դեպի Քրիստոս հոգիներ բերելն է, մեր Երկնային Հոր զավակներին ուսուցանելն ու մկրտելը, որպեսզի մենք ուրախանանք նրանց հետ (տես ՎևՈւ 18.15) մեր Հոր արքայությունում:16

Մենք բոլորս կիսում ենք այս մեծ պատասխանատվությունը: Մենք չենք կարող խուսափել դրանից: Թող ոչ մի տղամարդ կամ կին չմտածի, որ այն պատճառով, թե որտեղ ենք ապրում, կամ մեր հասարակությունում մեր տեղի, կամ մեր զբաղմունքի կամ հասարակական դիրքի պատճառով մենք զերծ ենք այս պատասխանատվությունից:17

Երիտասարդ տղաներ ու աղջիկներ

Մենք հուսով ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ ունի պլաններ՝ Տիրոջ սուրհանդակը լինելու համար:18

Ինչպե՞ս եք տղաների մեջ ծառայելու մեծ ցանկություն զարգացնում: Դուք անհամբեր սպասում եք… օգնելու նրանց որոշել միսիա ծառայել: Դուք օգնում եք նրանց որոշել գնալ, երբ նրանք ինը, տասը կամ տասնմեկ տարեկան են: Տունն է երիտասարդ տղաներին նախապատրաստելու տնկարանը: Եվ յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է իր տանը նախապատրաստվի ծառայելուն:

Վաղ նախապատրատությունը բաղկացած է երիտասարդ տղային ուսուցանելուց, թե ինչպես աղոթել, կարդալով նրա համար պատմություններ Մորմոնի Գրքից և այլ սուրբ գրություններից, անցկացնելով ընտանեկան երեկոներ և տալով նրան դասից մի հատված [ուսուցանելու], սովորեցնելով նրան բարոյական մաքրության սկզբունքներ, իր ապագա միսիայի համար սկսելով խնայողությունների հաշիվ, ուսուցանելով նրան, թե ինչպես աշխատի և ապահովելով հնարավորություններ ծառայելու ուրիշներին:19

Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ տղամարդիկ, ովքեր մտնում են միսիոներական դաշտ, միսիոներական դաշտ կարողանան մտնել «վազքով», ովքեր ունենան անձնական արդարակեցությունից ծնված հավատք և մաքուր ապրելակերպ, որպեսզի նրանք կարողանան ունենալ հիանալի և արդյունավետ միսիա:20

Տերը կամենում է, որ յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ ծառայի լիաժամկետ միսիա… Երիտասարդ տղամարդը չի կարող անել ավելի կարևոր բան: Ուսումը կսպասի: Համալսարանից կարելի է տարեկետում վերցնել: Աշխատանքային նպատակները կարելի է հետաձգել: Այո, նույնիսկ տաճարային ամուսնությունը պետք է սպասի, մինչև որ երիտասարդը ծառայի պատվավոր լիաժամկետ միսիա Տիրոջ համար:

… Երիտասարդ աղջիկները… նույնպես կարող են հնարավորություն ունենալ ծառայելու լիաժամկետ միսիա: Ես երախտապարտ եմ, որ իմ իսկ հավերժական զուգընկերը ծառայել է միսիա Հավայան կղզիներում նախքան Սոլթ Լեյքի Տաճարում մեր ամուսնությունը, և ես գոհ եմ, որ ես ունեմ երեք թոռնուհիներ, ովքեր ծառայել են լիաժամկետ միսիա: Մեր լավագույն միսիոներներից ոմանք երիտասարդ քույրեր են:21

Տարեց միսիոներներ

Մենք կարիք ունենք աճող թվով տարեց միսիոներների միսիոներկան ծառայությունում:22

Շատ տարեց զույգեր կարող են միսիա ծառայել: Այդ անելիս, նրանք կզգան, որ միսիան օրհնում է նրանց երեխաներին, նրանց թոռներին և նրանց ծոռներին մի ձևով, որը չէր կարող այլ կերպ արվել: Այն մեծ օրինակ կհանդիսանա նրանց ժառանգների համար:23

Շատ զույգեր կարող են հաստատել, որ նրանց միսիոներական ծառայությունը միասին անցկացրած ամենաերջանիկ ժամանակն է եղել, որովհետև նրանք լիովին միավորված էին մեկ նպատակի՝ միսիոներական աշխատանքի համար:24

Անդամ-միսիոներները

Մենք պետք է շեշտենք ավելի շատ անդամ միսիոներական աշխատանքի կարիքը: Փորձը ցույց է տվել, որ սա ամենապտղաբեր միսիոներական աշխատանքն է: Անդամ-միսիոներական աշխատանքը մեր անդամների անձնական աճի ամենակարևոր բանալիներից է: Իմ համոզմունքն է, որ անդամ-միսիոներական աշխատանքը կբարձրացնի հոգևորությունն ամեն ծխում, որտեղ կկիրառվի:25

Նկար
A woman giving another woman a Book of Mormon.

«Տերն ակնկալում է, որ մենք միսիոներ լինենք»:

Որքա՞ն երկար ժամանակ է անցել այն օրից, երբ որևէ հարևանի հրավիրել եք հաղորդության ժողովի կամ ցցի համաժողովի, կամ գալու ձեր տուն ընտանեկան երեկոյի: Որքա՞ն ժամանակ է, որ դուք իսկական ավետարանական զրույց եք ունեցել:26

Տերը կհաստատի անդամներին իրենց միսիոներական պարտականությունում, եթե նրանք ունենան հավատք փորձելու համար:27

Ժամանակն է բարձրացնել մեր աչքերը և տեսնել այս մեծ աշխատանքի ծավալի մտապատկերը: Տերը սպասում է դա մեզանից: Բավական չէ ուղղակի Եկեղեցու անդամ լինել, գնալ հաղորդության ժողով, վճարել մեր տասանորդը, աջակցել բարօրության ծրագրին: Այդ բոլորը լավ է, բայց բավական չէ: Տերն ակնկալում է մեզանից միսիոներներ լինել, ապրել ավետարանով, այո, ամբողջովին, և օգնել կառուցել Իր արքայությունը:28

3

Մորմոնի Գիրքն այն մեծ դրոշն է, որը մենք պետք է օգտագործենք մեր միսոներական աշխատանքում:

Մորմոնի Գիրքն ինչպես անդամների, այնպես էլ ոչ անդամների համար է: Տիրոջ Հոգու հետ միավորված՝ Մորմոնի Գիրքը մեծագույն գործիքն է, որն Աստված տվել է մեզ՝ աշխարհը դարձի բերելու համար: Եթե մենք պետք է ունենանք հոգիների բերքահավաք, մենք պետք է օգտագործենք այն գործիքը, որն Աստված է նախատեսել այդ առաջադրանքի համար, այսինքն՝ Մորմոնի Գիրքը:

Եվ Մորմոնի Գիրքը կարդալը մեզ միսիա գնալու մեծագույն հոմոզողներից մեկն է: Մենք ավելի շատ միսիոներների կարիք ունենք: Բայց մենք նաև լավ պատրաստված միսոներների կարիք ունենք, որոնք դուրս են գալիս ծխերից և ճյուղերից և տներից, որտեղ նրանք գիտեն և սիրում են Մորմոնի Գիրքը: Մենք կարիք ունենք միսիոներների, ովքեր ունեն բոցավառ վկայություն դրա աստվածայնության վերաբերյալ, և ովքեր Հոգու միջոցով կարող են կոչ անել իրենց ունկնդիրներին կարդալ գրքի էջերը և խորհել դրանց շուրջ, իմանալով լիակատար համոզվածությամբ, որ Տերը ցույց կտա դրա ճշմարտացիությունը նրանց` Սուրբ Հոգու զորությամբ: Մենք կարիք ունենք միսիոներների, ովքեր կհամապատասխանեն մեր ուղերձին:29

Մորմոնի Գիրքն այն մեծ դրոշն է, որը մենք պետք է օգտագործենք մեր միսիոներական աշխատանքում: Այն ցույց է տալիս, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է: Այն պարունակում է Քրիստոսի խոսքերը: Բոլոր մյուս բաները երկրորդական են: Մորմոնի Գրքի ոսկյա հարցն է. «Արդյոք կամենում ե՞ք սովորել ավելի շատ բան Քրիստոսի մասին»: Մորմոնի Գիրքը ոսկյա հետաքրքրվող գտնելու հիանալի միջոցն է: Այն չի պարունակում բաներ, որոնք «հաճելի են աշխարհին» և այսպիսով աշխարհիկ մարդիկ չեն հետաքրքրվում դրանով: Այն մեծ մաղ է (տես 1 Նեփի 6.5):

Կա տարբերություն մի նորադարձի միջև, ով հիմքը դրել է Քրիստոսի վեմի վրա՝ Մորմոնի Գրքի միջոցով, և մնում է բռնած երկաթյա ձողից և մյուսի միջև՝ ով բռնած չի մնում:30

Մենք չպետք է մոռանանք, որ Տերն Ինքն է տվել Մորմոնի Գիրքը որպես Իր գլխավոր վկա: Մորմոնի Գիրքը դեռ մեր ամենահզոր միսիոներական գործիքն է: Եկեք օգտագործենք այն:31

4

Միսիոներական աշխատանքում հաջողակ լինելու համար, մենք պետք է ձեռք բերենք Հոգին, օժտվենք համեստությամբ, սիրենք մարդկանց և աշխատենք ջանասիրաբար:

Երբեմն միսիոներները հարցնում են. «Ինչպե՞ս կարող եմ հաջողակ լինել: Ինչպե՞ս է մարդ արդյունավետ դառնում միսիոներական աշխատանքում»: Ահա չորս ստուգված միջոցներ հաջող միսիոներական աշխատանքի համար, ինչպես միսիոներների, այնպես էլ անդամների համար:

Նախ՝ ձգտեք ձեռք բերել Հոգին:

Որպեզի հաջողակ լինենք, մենք պետք է Տիրոջ Հոգին ունենանք մեզ հետ: Մեզ ուսուցանվել է, որ Հոգին չի բնակվի անմաքուր խորանում: Ուստի առաջին բանը, որ մենք պետք է հավաստիանանք մեր իսկ անձնական կյանքը կարգի բերելն է: Տերը հայտարարել է. «Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողներ» (Վարդապետություն և Ուխտեր 38.42):

Փրկիչը տվել է մեզ Իր օրենքը Իր ավետարանն ուսուցանելու մասին. «Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (Վարդապետություն և Ուխտեր 42.14):32

Եթե կա մի ուղերձ, որը ես կրկնել եմ Տասներկուսի իմ եղբայրներին, դա այն է, որ Հոգին է, որ նշանակություն ունի: Հոգին է, որ կարևոր է: Ես չգիտեմ, թե որքան հաճախ եմ ես դա ասել, բայց ես երբեք չեմ հոգնում դա ասելուց՝ Հոգին է, որ ամենակարևորն է:33

Երկրորդը՝ օժտվեք խոնարհությամբ:

Տերն ասել է, որ ոչ մեկը չի կարող օգնել այս աշխատանքում մինչև նա խոնարհ չլինի և սիրով լցված (տես Վարդապետություն և Ուխտեր 12.8): Բայց խոնարհությունը չի նշանակում թուլություն: Դա չի նշանակում ամաչկոտություն, դա չի նշանակում վախ: [Մենք] կարող ենք լինել խոնարհ և նաև անվախ: [Մենք] կարող ենք խոնարհ լինել և նաև քաջարի: Խոնարհությունը դա մեր կախվածության ընդունումն է ավելի բարձր ուժից, Տիրոջ աջակցության մշտական կարիքը Իր աշխատանքում:34

Մենք չենք կարող այս աշխատանքը մենակ անել: Սա Նրա աշխատանքն է: Սա Նրա ավետարանն է: Մենք պետք է ունենանք Նրա օգնությունը: Աղերսեք օգնության համար, ապրեք դրա համար, դուրս թափեք ձեր հոգին Տիրոջը՝ այն ստանալու համար:35

Երրորդը՝ սիրեք մարդկանց:

Մենք պետք է սեր զարգացնենք մարդկանց հանդեպ: Մեր սրտերը պետք է լցված լինի նրանց հանդեպ ավետարանի սիրով, նրանց բարձրացնելու ցանկությամբ, նրանց շենացնելու, նրանց մատնացուց անելու ավելի բարձր, ավելի հիանալի կյանք և ի վերջո՝ դեպի վեհացում Աստծո սելեստիալ արքայությունում: Մենք շեշտադրում ենք մարդկանց հիանալի հատկանիշները, որոնց հետ մենք հարաբերվում ենք և սիրում նրանց որպես Աստծո զավակներ, ում Տերն է սիրում: …

Մենք երբեք արդյունավետ չենք լինի, մինչև չսովորենք բարյացակամություն ունենալ մեր Հոր բոլոր զավակների հանդեպ, մինչև մենք չսովորենք սիրել նրանց: Մարդիկ զգում են, երբ սեր են տածում իրենց հանդեպ: Շատերը ծարավի են դրան: Երբ մենք կարեկից ենք լինում նրանց զգացումներին, նրանք իրենց հերթին փոխադարձաբար բարի կամք են դրսևորում մեր հանդեպ: Եվ մենք դառնում ենք ընկերներ:36

Մենք… մեծ պարտավորություն ունենք՝ սիրելու մեր մերձավորներին: Դա երկրորդն է երկու մեծ պատվիրաններից: Մեր մերձավորներից շատերը դեռ Եկեղեցու անդամներ չեն: Մենք պետք է բարի մերձավորներ լինենք: Մենք պետք է սիրենք բոլոր մեր Հոր զավակներին և գործակցենք նրանց հետ:

Ես շատ եմ աղոթում, որ մենք լցվենք Աստծո սիրով մեր ընկերակիցների հանդեպ:37

Չորրորդը՝ ջանասիրաբար աշխատեք:

Եթե մենք ուզում ենք պահպանել Հոգին, մենք պետք է աշխատենք: Չկա ավելի մեծ ուրախություն կամ բավականություն, քան իմանալը, աշխատանքային ծանր օրից հետո, որ մենք կատարել ենք մեր լավագույնը:

Միսիոներական աշխատանքի մեծագույն գաղտնիքներից մեկն աշխատանքն է: Եթե մի միսիոներ աշխատում է, նա կունենա Հոգին, եթե նա ունենա Հոգին, նա կուսուցանի Հոգով, նա կդիպչի մարդկանց սրտերին և նա երջանիկ կլինի… Աշխատանք, աշխատանք, աշխատանք, չկա դրան փոխարինող որևէ բան, հատկապես միսիոներական աշխատանքում:38

Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Սա Նրա աշխատանքն է: Նա կրկին խոսել է երկինքներից ողջ աշխարհի համար ուղերձով, ոչ թե մի բուռ Վերջին Օրերի Սրբերի համար միայն, այլ բոլոր մեր եղբայրների և քույրերի համար, ինչպես Եկեղեցու ներսի, այնպես էլ դրսի համար: Թող Աստված տա մեզ ուժ՝ տանելու այդ ուղերձն աշխարհին, ապրելու Ավետարանով, պահպանելու Եկեղեցու չափանիշները, որպեսզի մենք արժանանանք խոստացված օրհնություններին:39

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչո՞ւ աշխարհն ավետարանի կարիքն ունի «ավելի քան որևէ այլ բան»: (Օրինակների համար տես բաժին 1): Թվարկեք մի քանի վերականգված ճշմարտություններ, որոնք դուք հավատում եք, որ «աշխարհը քաղցած է դրանց»:

  • Երբ վերանայեք բաժին 2-ը, մտածեք այն խորհրդի մասին, որը վերաբերում է ձեզ և ձեր ընտանիքին: Ի՞նչ ուղիներով կարող է մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր հանգամանքներից, կիսվել ավետարանով: Ի՞նչ կարող ենք անել պատրաստվելու լիաժամկետ միսիոներական ծառայության: Ի՞նչ կարող ենք անել օգնելու մյուսներին պատրաստվելու լիաժամկետ միսոներական ծառայության:

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ Մորմոնի Գիրքը «մեծագույն գործիքն է, որն Աստված տվել է մեզ՝ աշխարհը դարձի բերելու համար» (բաժին 3): Ե՞րբ եք տեսել որ մարդիկ դարձի գան Մորմոնի Գրքի ուսումանսիրության միջոցով: Ի՞նչ ուղիներով մենք կարող ենք բարելավել մեր ջանքերը՝ Մորմոնի Գրքով կիսվելու համար:

  • Նախագահ Բենսոնը կիսվել է «միսիոներական հաջող աշխատանքի չորս ստուգված բանալիներով» (բաժին 4): Ինչո՞ւ եք կարծում, որ այս բանալիները տանում են դեպի միսիոներական աշխատանքի հաջողության: Ի՞նչ օրինակներ եք տեսել մարդկանց, ովքեր հետևել են այս սկզբունքներին:

Առնչվող սուրբ գրություններ

Մարկոս ԺԶ.15, Ա Տիմոթեոս Դ.12, Ալմա 17.2–3, 26.1–16, ՎևՈւ 4, 12.7–9, 15.4–6, 88.81, 123.12–17

Օգնություն ուսումնասիրողին

«Կիսվեք նրանով, ինչ սովորում եք: Երբ դա անեք, ձեր մտքերն ավելի հստակ կդառնան և հիշողության մեջ պահելու ձեր ուժը կմեծանա» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 17):

Հղումներ

  1. “Our Responsibility to Share the Gospel,” Ensign, May 1985, 8.

  2. In Conference Report, Apr. 1961, 112–13.

  3. “Preparing Yourselves for Missionary Service,” Ensign, May 1985, 37.

  4. Thomas S. Monson, “God Be with You Till We Meet Again,” Ensign, Nov. 1990, 87.

  5. In Conference Report, Apr. 1970, 129.

  6. “Life Is Eternal,” Ensign, June 1971, 34.

  7. The Teachings of Ezra Taft Benson (1988), 213.

  8. In Conference Report, Apr. 1970, 128.

  9. In Conference Report, Apr. 1961, 113.

  10. The Teachings of Ezra Taft Benson, 188.

  11. In Conference Report, Apr. 1955, 49.

  12. The Teachings of Ezra Taft Benson, 110.

  13. God, Family, Country: Our Three Great Loyalties (1974), 49–50.

  14. In Conference Report, Oct. 1950, 147.

  15. “Of the Most Worth,” New Era, June 1989, 4.

  16. “Of the Most Worth,” 6.

  17. “Our Responsibility to Share the Gospel,” 8.

  18. The Teachings of Ezra Taft Benson, 189.

  19. “Our Responsibility to Share the Gospel,” 7.

  20. “To the ‘Youth of the Noble Birthright,’” Ensign, May 1986, 45.

  21. “To the Young Women of the Church,” Ensign, Nov. 1986, 83.

  22. “To the Elderly in the Church,” Ensign, Nov. 1989, 5.

  23. “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 78.

  24. “Our Responsibility to Share the Gospel,” 8.

  25. The Teachings of Ezra Taft Benson, 208–9.

  26. The Teachings of Ezra Taft Benson, 210.

  27. “Of the Most Worth,” 4–6.

  28. The Teachings of Ezra Taft Benson, 211.

  29. “Of the Most Worth,” 6.

  30. The Teachings of Ezra Taft Benson, 203–4.

  31. The Teachings of Ezra Taft Benson, 204.

  32. Come unto Christ, (1983), 91–92:

  33. Seminar for New Mission Presidents, Apr. 3, 1985.

  34. Come unto Christ, 94:

  35. “Principles for Performing Miracles in Missionary Work,” seminar for new mission presidents, June 21, 1988.

  36. Come unto Christ,96:

  37. “Our Responsibility to Share the Gospel,” 8.

  38. Come unto Christ,96, 97:

  39. In Conference Report, Oct. 1943, 21.