Սուրբ գրություններ
1 Նեփի 6


Գլուխ 6

Նեփին գրում է Աստծո բաների մասին – Նեփիի նպատակը մարդկանց համոզելն է՝ գալ դեպի Աբրահամի Աստվածը և փրկվել: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ ես՝ Նեփիս, չեմ տալիս իմ հայրերի տոհմաբանությունը հիշատակարանիս աայս մասում. ոչ էլ հետագայում, որևէ անգամ կտամ այն՝ այս բթիթեղների վրա, որ ես գրում եմ. քանի որ դա տրված է այն հիշատակարանում, որը պահվում է գհորս կողմից. ուստի, ես դա չեմ գրում այս աշխատության մեջ:

2 Քանի որ ինձ բավարարում է ասելը, որ մենք աՀովսեփի հետնորդներն ենք:

3 Ինձ համար կարևոր չէ, որ ես բծախնդիր լինեմ՝ հորս բոլոր բաների մասին լրիվ պատմությունը տալիս, քանի որ դրանք չեն կարող գրվել աայս թիթեղների վրա, որովհետև ինձ տեղ է հարկավոր, որպեսզի կարողանամ գրել Աստծո բաների մասին:

4 Քանզի իմ ողջ նպատակն է, որ ես կարողանամ ահամոզել մարդկանց՝ բգալ դեպի Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և փրկվել:

5 Ուստի, ես չեմ գրում բաները, որոնք ահաճելի են աշխարհին, այլ այն բաները, որոնք հաճելի են Աստծուն և նրանց, ովքեր այս աշխարհից չեն:

6 Ուստի, ես պատվիրան եմ տալու իմ սերնդին, որ նրանք չզբաղեցնեն այս թիթեղներն այնպիսի բաներով, որոնք արժեքավոր չեն մարդկանց զավակների համար: