Նախագահների ուսմունքները
Գլուխ 12. «Որոնեք Հոգին բոլոր բաներում, որ դուք անում եք»


Գլուխ 12

Որոնեք Հոգին բոլոր բաներում, որ դուք անում եք

«Մենք պետք է մնանք բաց և զգայուն Սուրբ Հոգու հուշումների հանդեպ մեր կյանքի բոլոր հանգամանքերում»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

«Երբ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը խորհուրդ էր տալիս մյուս Բարձրագույն իշխանավորներին Եկեղեցուն ծառայելու վերաբերյալ, նա հաճախ ասում էր. «Հիշեք Եղբայրներ, այս աշխատանքում Հոգին է, որ կարևոր է»:1 Եվ երբ նա և այս եղբայրները միասին ծառայեցին, նա ուսուցանեց այս սկզբունքը օրինակով` ցույց տալով, որ Տերը «մոտիկ է Իր ծառաներին, նույնիսկ շշնջալու հեռավորության վրա»:2 Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, պատմել է մի ժամանակի մասին, երբ նա ուղեկցում էր Նախագահ Բենսոնին մի ցցի համաժողովի ժամանակ, որի ընթացքում մի նոր ցցի նախագահ պետք է կանչվեր.

«Աղոթելուց, հարցազրույց անցկացնելուց, ուսումնասիրելուց և կրկին աղոթելուց հետո, Երեց Բենսոնը հարցրեց, թե արդյոք գիտեի, թե ով պետք է լիներ նոր նախագահը: Ես ասացի, որ դեռ չէի ստացել այդ ոգեշնչումը: Նա ինձ նայեց երկար ժամանակ և պատասխանեց, որ ինքն էլ չէր ստացել: Սակայն մենք ոգեշնչվեցինք արժանավոր երեք քահանայություն կրողների խնդրել, որ խոսեն համաժողովի երեկոյան նիստի ժամանակ: Մի քանի րոպե անց, երբ երրորդ խոսնակը սկսեց, Հոգին ինձ հուշեց, որ նա պետք է լիներ ցցի նոր նախագահը: Ես նայեցի Նախագահ Բենսոնին և տեսա արցունքներ էին գլորվում նրա դեմքի վրայով: Հայտնություն տրվեց երկուսիս էլ, բայց միայն Երկնային Հոր կամքը շարունակաբար որոնելուց հետո, երբ հավատքով առաջ շարժվեցինք»:3

Նոր միսիայի նախագահների համաժողովի սկզբում Նախագահ Բենսոնը կիսվեց հետևյալ խորհրդով.

«Ես այնքան շատ անգամներ եմ ասել իմ եղբայրներին, որ Հոգին է ամենակարևոր միակ տարրն այս աշխատանքում: Հոգով և մեծարելով ձեր կոչումը, դուք կարող եք հրաշքներ գործել Տիրոջ համար միսիայի դաշտում: Առանց Հոգու դուք երբեք հաջողության չեք հասնի անկախ ձեր տաղանդներից և ունակությունից»:

«Հաջորդ երեք օրվա ընթացքում դուք կստանաք գերազանց հրահանգավորում: Դասագրքերը կբաժանվեն, պարտականություններն ու ընթացակարգերը կքննարկվեն, մարտավարությունը կվերլուծվի և այս բոլորը խիստ օգտակար կլինի ձեզ համար: Բայց մեծագույն օգնությունը, որը դուք երբևէ կստանաք որպես միսիայի նախագահ, չի լինի ձեռնարկներից կամ դասագրքերից: Ձեր մեծագույն օգնությունը կգա Տիրոջից` հենց Իրենց, երբ դուք խնդրեք և աղերսեք Նրան խոնարհ աղոթքով: Երբ դուք կրկին և կրկին ծնկի իջնեք խնդրելու Նրան երկնային օգնություն ձեր միսիան կատարելու համար, դուք կզգաք Հոգին, դուք կստանաք ձեր պատասխանը վերևից, ձեր միսիան կծաղկի հոգեպես` Նրա հանդեպ ձեր վստահության և ապավինելու շնորհիվ»:4

Նախագահ Բենսոնը այս խորհուրդն է հղել Եկեղեցու բոլոր անդամներին, ներառյալ փոքր երեխաներին:.5 Նա ասել է. «Այս աշխատանքում Հոգին է, որ կարևորություն ունի, որտեղ էլ որ դուք ծառայեք: Ես գիտեմ, որ պետք է ապավինեմ Հոգուն: Եկեք ձեռք բերենք այդ Հոգին և լինենք Եկեղեցու հավատարիմ անդամներ, նվիրված զավակներ և ծնողներ, արդյունավետ տնային ուսուցիչներ, դաստիարակող հրահանգիչներ, ոգեշնչված ծխի և ցցի ղեկավարներ»:6

Չնայած Նախագահ Բենսոնն ուսուցանել է այս ճշմարտությունը հրապարակավ և համարձակորեն ողջ աշխարհով մեկ, դրան հետևելու նրա հիմնական ջանքն անձնական էր և լուռ: Այն սկսվեց տանն իր կնոջ Ֆլորայի ընկերակցությամբ: Ֆլորան` Ջուլիա Դալեյի ոչ արյունակից քույրը, մի անգամ այցելելով Բենսոններին, այնուհետև մի նամակ գրեց Ֆլորային, մեկնաբանելով Բենսոնների ընտանիքի: Նա ասել է. «Ի՞նչը կարող է ավելի իդեալական լինել երկրի վրա: Ես հիանում եմ ձեր ապրելակերպի պարզությամբ, բայց ամենաշատը ես տպավորվեցի այն փաստից, որ ձեր տանը բնակվում էր Տիրոջ Հոգին»:7

Նկար
A Fijian woman sitting in a chair. She has her arms folded and head bowed in prayer.

«Ինչպե՞ս ենք մենք ձեռք բերում Հոգին: «Հավատքի աղոթքով», ասում է Տերը»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Մենք պետք է ձգտենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը մեր կյանքի բոլոր օրերում:

Ուղիներից մեկը, որով մենք կարող ենք որոշել, թե արդյոք մենք նեղ և անձուկ արահետի վրա ենք, այն է, որ մենք ունենում ենք Տիրոջ Հոգին մեզ հետ:

Սուրբ Հոգին ունենալն առաջ է բերում որոշ պտուղներ:

«Պողոս Առաքյալն ասել է. «Հոգու պտուղն է` սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, [և] ժուժկալութիւն» (Գաղ. Ե.22–23):

Մեր կյանքում ամենակարևոր բանը Հոգին է: Ես միշտ դա զգացել եմ: Մենք պետք է բաց և զգայուն մնանք Սուրբ Հոգու հուշումներին մեր կյանքի բոլոր հանգամանքներում… Այս հուշումներն ամենահաճախը գալիս են, երբ մենք տեսակցությունների ճնշման տակ չենք գտնվում և երբ մենք չենք տարվում ամենօրյա կյանքի հոգսերով:8

Հոգևորությունը— ներդաշնակության մեջ լինելով Տիրոջ Հոգու հետ, ամենամեծ անհրաժեշտությունն է, որ մենք բոլորս ունենք: Մենք պետք է ձգտենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը մեր կյանքի բոլոր օրերում: Երբ մենք ունենում ենք Հոգին,մենք սիրում ենք ծառայել և մենք սիրում ենք Տիրոջը և մենք սիրում ենք նրանց, ում հետ մենք ծառայում ենք և նրանց, ում մենք ծառայում ենք:

Ջոզեֆ Սմիթի նահատակությունից մի քանի տարի անց, նա հայտնվեց Նախագահ Բրիգամ Յանգին: Լսեք նրա ուղերձը.

«Ասա մարդկանց խոնարհ և հավատարիմ լինեն և հոգ տարեք պահելու Տիրոջ հոգին և այն նրանց ճիշտ կառաջնորդի: Ուշադիր եղեք և մի շրջվեք ցածր, հանդարտ ձայնից, այն կասի ձեզ, թե ինչ անեք և ուր գնաք, այն կտա թագավորության պտուղները: Ասա եղբայրներին, որ իրենց սրտերը բաց պահեն համոզմունքին, այնպես որ, երբ Սուրբ Հոգին գա նրանց մոտ, նրանց սրտերը պատրաստ լինեն ընդունելու այն»: …

Վերջին օրերի այս աշխատանքը հոգևոր է: Հոգևորություն է պահանջվում հասկանալու այն, սիրելու այն, և զանազանելու այն: Ուստի որոնեք Հոգին բոլոր բաներում, ինչ դուք անում եք: Ձեզ հետ պահեք այն մշտապես: Դա մեր մարտահրավերն է:9

Մենք ապրում ենք շատ ամբարիշտ աշխարհում: Մենք շրջապատված ենք չարի քարոզչությամբ, որ չարը բարի է և բարին չար է: Գրեթե այն ամենը, ինչ անարատ է, բարի, մաքուր, վեհացնող և զորացնող, մարտահրավերի է ենթարկվում ինչպես երբեք նախկինում:

Մեր այս երկրի վրա լինելու պատճառներից մեկը ճշմարտության և սխալի միջև զանազանելն է: Այս զանազանելը գալիս է Սուրբ Հոգու միջոցով, ոչ թե ուղղակի մեր մտավոր ունակություններից:

Երբ մենք լրջորեն և ազնվորեն ձգտում ենք ճշմարտությանը, այս գեղեցիկ խոստումն իրականանում է. «Աստված ձեզ գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի պարգևով» (Վարդապետություն և Ուխտեր 121.26):10

2

Երբ մենք խոնարհ ենք և զգայուն, Տերը կհուշի մեզ մեր զգացումների միջոցով:

Աղոթեք Երկնային Հորը՝ օրհնելու ձեզ Իր Հոգով բոլոր դեպքերում: Մենք հաճախ Հոգուն կոչում ենք Սուրբ Հոգի… Սուրբ Հոգին օգնում է ձեզ ընտրել ճիշտը: Սուրբ Հոգին կպահպանի ձեզ չարից: Նա շշնջում է ձեզ ցածր, մեղմ ձայնով ճիշտն անել: Երբ դուք անում եք լավ բան, դուք լավ եք զգում , և դա Սուրբ Հոգին է խոսում ձեզ հետ: Սուրբ Հոգին սքանչելի ընկերակից է: Նա միշտ այնտեղ է օգնելու ձեզ:11

Խորհեք այն բաների մասին, որոնք դուք չեք հասկանում: Ինչպես Տերը պատվիրել է Օլիվեր Քաուդերիին. «Դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. Ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է» (ՎևՈւ 9.8, շեգագիրն ավելացված է):

Արդյոք նկատեցի՞ք այն վերջին արտահայտությունը: «Դուք կզգաք որ դա ճիշտ է»:

Մենք հաճախ զգում ենք Սուրբ Հոգու խոսքերը զգալու միջոցով: Եթե մենք խոնարհ ենք և զգայուն, Տերը կհուշի մեզ մեր զգացումների միջոցով: Ահա թե ինչու հոգևոր շշունջները հուզում են մեզ որոշ դեպքերում մեծ ուրախությամբ, երբեմն էլ արցունքներ առաջացնելով: Շատ անգամներ իմ հուզումները քնքշալի են դարձվել և իմ զգացումները շատ զգայունակ, երբ զգացել եմ Հոգու հպումը:

Սուրբ Հոգին դարձնում է մեր զգացումներն ավելի քնքուշ: Մենք ավելի գթառատ և կարեկից ենք դառնում միմյանց հանդեպ: Մենք ավելի հանգիստ ենք մեր հարաբերություններում: Մենք ավելի մեծ կարողություն ունենք սիրելու միմյանց: Մարդիկ սիրում են մեզ հետ լինել, որովհետև մեր դեմքը շողում է Հոգու ազդեցությունից: Մենք ավելի աստվածային ենք մեր բնավորությամբ: Արդյունքում մենք գնալով դառնում ենք ավելի զգայուն Սուրբ Հոգու հուշումների հանդեպ և այդպիսով, կարողանում ենք հոգևոր բաներն ավելի հստակորեն հասկանալ:12

3

Մենք ձեռք ենք բերում Հոգին անկեղծ աղոթքի և ծոմի միջոցով:

Ինչպե՞ս ձեռք բերել Հոգին: «Հավատքի աղոթքով», – ասում է Տերը [ՎևՈւ 42.14]: Ուստի, մենք պետք է աղոթենք անկեղծորեն և իսկական միտումով: Մենք պետք է աղոթենք ավելի մեծ հավատքով և աղոթենք, որ Հոգին ուղեկցի մեր ուսուցանման ընթացքում: Մենք պետք է Տիրոջից ներում խնդրենք:

Մեր աղոթքները պետք է հղվեն նույն ոգով և նույն խանդավառությամբ, ինչ Ենովսի աղոթքները Մորմոնի գրքում: Մեծամասնությունը ծանոթ է այդ ոգեշնչող պատմության հետ, այնպես որ ես չեմ կրկնի այդ պատմությունը: Ես միայն կկամենայի ձեր ուշադրությունը հրավիրել այս խոսքերի վրա: Ենովսը վկայել է. «Եվ ես կպատմեմ ձեզ գոտեմարտի մասին, որը ես ունեցա Աստծո առաջ մինչև մեղքերի թողություն ստացա»: Նա պարզաբանել է այդ գոտեմարտն Աստծո հետ: Ուշադրություն դարձրեք նրա խնդրանքի խանդավառությանը:

«Իմ հոգին քաղցում էր»:

«Ես ծնկի իջա իմ Արարչի առջև»:

«Ես աղաղակեցի առ նա զորեղ աղոթքով և աղաչանքով իմ սեփական հոգու համար:»

«Ողջ օրվա ընթացքում ես աղաղակեցի առ նա»:

Այնուհետև, Ենովսը վկայում է. «Եվ մի ձայն եկավ ինձ՝ ասելով. Ենո՛վս, քո մեղքերը ներված են քեզ, և դու պիտի օրհնվես… Ուստի, իմ հանցանքը սրբվեց»: Երբ նա հարցրեց Տիրոջը թե ինչպես դա կատարվեց, Տերը պատասխանեց նրան. «Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ… քո հավատքը քեզ ողջ դարձրեց» (Ենովս 1.2, 4–8, շեգագիրն ավելացված է):

Ենովսը հոգեպես բժշկվեց: Իր հզոր աղոթքներով առ Աստված, նա զգաց այն, ինչ հավատարիմներն ամեն տնտեսությունում կարող են զգալ, զգում են և պետք է զգան, եթե նրանք պիտի տեսնեն Աստծուն և լցվեն Նրա Հոգով:13

Եթե դուք ուզում եք ստանալ ձեր պաշտոնի կամ կոչման ոգին… փորձեք ծոմ պահել որոշ ժամանակահատված: Ես ի նկատի չունեմ ուղղակի մեկ ճաշ բաց թողնելը, ապա երկու անգամ ավելի շատ ուտելը հաջորդ ճաշին: Ես ի նկատի ունեմ իսկապես ծոմ պահելը և աղոթելն այդ ընթացքում: Դա ավելի շատ բան կանի` տալով ձեզ ձեր պաշտոնի և կոչման իսկական ոգին և թույլ կտա Հոգուն գործել ձեր միջոցով, քան իմ գիտեցած որևէ բան:14

4

Ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը` ներառյալ խորհրդածելը սուրբ գրությունների հատվածների վերաբերյալ, հրավիրում է Հոգին:

Հետազոտեք սուրբ գրությունները ջանասիրաբար անձնական ուսումնասիրության միջոցով ամեն օր: Ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը հրավիրում է Հոգին:15

Ժամանակ տրամադրեք խորհրդածության համար: Սուրբ գրության մի հատվածի վերաբերյալ խորհրդածելը—Հակոբոս Ա.5— առաջնորդեց եիտասարդ մի տղայի ծառերի պուրակ` հաղորդակցվելու իր Երկնային Հոր հետ: Դա այն էր, ինչը բացեց երկինքն այս տնտեսությունում:

Խորհրդածելը Նոր Կտակարանի Հովհաննեսի գրքի սուրբ գրության մի հատվածի վերաբերյալ առաջ բերեց մեծ հայտնություն փառքի երեք աստիճանների վերաբերյալ [տես Հովհաննես Ե.29, ՎևՈւ 76]:

Խորհրդածելը սուրբ գրության մեկ այլ հատվածի վերաբերյալ Պետրոսի Թղթից բացեց երկինքը Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին և նա տեսավ հոգևոր աշխարհը: Այդ հայտնությունը, որը հայտնի է Մահացածների Փրկագնման Տեսիլք, այժմ Վարդապետություն և Ուխտերի մասն է կազմում [տես Ա Պետրոս Գ.18–20, Դ.6, ՎևՈւ.138]:

Խորհեք պատասխանատվության կարևորության մասին, որը Տերը տվել է ձեզ: Տերը խորհուրդ է տվել. «Թող հավերժության հանդիսավոր բաները հանգչեն ձեր մտքերում» (ՎևՈւ 43.34): Դուք չեք կարող անել դա, երբ ձեր մտքերը գերզբաղված լինեն աշխարհի հոգսերով:

Կարդացեք և ուսումնասիրեք սուրբ գրությունները: Սուրբ գրությունները պետք է ուսումնասիրվեն տանը հայրերի և մայրերի ղեկավարությամբ և նրանց օրինակով: Սուրբ գրությունները պետք է հասկացվեն Սուրբ Հոգու զորությամբ, քանի որ Տերը տվել է այս խոստումն իրեն հավատարիմներին և հնազանդներին, որ «Դու կարողանաս իմանալ խորհուրդներն ու խաղարարար բաները» (ՎևՈւ 42.61):

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչպես մենք կարող ենք զարգացնել ավելի շատ հոգևորություն մեր կյանքում.

«Ես պարզել եմ, որ երբ ես անփույթ եմ դառնում աստվածության հետ իմ հարաբերություններում և երբ թվում է, թե ոչ մի աստվածային ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, որ ես հեռու հեռվում եմ, եթե ես խորասուզվում եմ սուրբ գրություններում, հեռավորությունը կրճատվում է և հոգևորությունը վերադառնում է: Ես զգում եմ, որ ավելի ուժգնորեն եմ սիրում նրանց, ում պետք է սիրեմ իմ ողջ սրտով և մտքով և ուժով և նրանց ավելի սիրելով, գտնում եմ, որ ավելի հեշտ է դառնում նրանց խորհրդում մնալը»: …

Սա մեծ խորհուրդ է, որը ես գիտեմ փորձառությամբ, որ ճիշտ է:

Որքան ավելի լավ եք ծանոթանում սուրբ գրություններին, այնքան ավելի մոտիկ եք դառնում Տիրոջ մտքին և կամքին և ավելի մոտ դառնում որպես ամուսին և կին և երեխաներ: Դուք կպարզեք, որ սուրբ գրությունները կարդալով հավերժության ճշմարտությունները կհանգչեն ձեր մտքին:16

Նկար
A Brazilian woman reading the scriptures. She is sitting on a bus.

«Ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը հրավիրում է Հոգին»:

Հակառակորդը չի ուզում, որ սուրբ գրությունների ուսումնասիրություն տեղի ունենա մեր տներում, և այսպիսով, նա կստեղծի խնդիրներ, եթե կարողանա: Բայց մենք պետք է համառ լինենք:17

Մենք չենք կարող ճանաչել Աստծուն և Հիսուսին առանց ուսումնասիրելու նրանց մասին և հետո անելու նրանց կամքը: Այդ ընթացքը կառաջնորդի դեպի լրացուցիչ գիտելիքի բացահայտման, որին, եթե հնազանդվենք, ի վերջո կտանի մեզ հետագա ճշմարտությունների: Եթե մենք հետևենք այդ օրինակին, մենք կստանանք ավելի շատ լույս և ուրախություն, որն ի վերջո կտանի Աստծո ներկայություն, որտեղ մենք Նրա հետ կունենանք լիություն:18

5

Սուրբ Հոգին կմնա մեզ հետ, եթե մենք պատվենք, հարգենք և հնազանդվենք Աստծո օրենքներին:

Մենք ուսուցանվել ենք, որ Հոգին չի բնակվի անմաքուր տաճարներում [տես Հելաման 4.24]: Ուստի, մեր առաջին առաջնահերթություններից մեկը պետք է լինի համոզված լինել, որ մեր անձնական կյանքը կարգին վիճակում է:19

Եկեք խոսենք հնազանդության մասին: Դուք այժմ սովորում եք պահել Տիրոջ բոլոր պատվիրանները: Երբ այդ անեք, դուք կունենաք Նրա Հոգին ձեզ հետ: Դուք լավ կզգաք ձեզ: Դուք չեք կարող սխալ գործել և զգալ ճիշտ: Դա անհնարին է:20

[Իմաստության Խոսքին] հնազանդվելու ֆիզիկական խոստումն է. Նրանք «կունենան առողջություն իրենց պորտում և ծուծ իրենց ոսկորներում… [նրանք] կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի» (ՎևՈւ 89.18, 20):

Ես միշտ զգացել եմ, այնուամենայնիվ, որ Իմաստության Խոսքին և բոլոր մյուս պատվիրաններին հնազանդվելու ավելի մեծ օրհնությունը հոգևոր է:

Լսեք հոգևոր խոստումին. «Բոլոր սրբերը, ովքեր հիշում են, որ պահեն և կատարեն այս ասածները, քայլելով պատվիրաններին հնազանդ… կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր» (ՎևՈւ 89.18, 19, շեշտադրումն ավելացված է):

Որոշ մարդիկ մտածում էին, որ այս խոստումը կախված էր ուղղակի Իմաստության խոսքի խորհուրդները պահելուց: Բայց դուք կնկատեք, որ մենք պետք է հնազանդությամբ քայլենք բոլոր պատվիրաններին: Այդ ժամանակ մենք կստանանք որոշակի հոգևոր խոստումներ: Սա նշանակում է՝ մենք պետք է հնազանդվենք տասանորդի օրենքին, սուրբ պահենք հանգստյան օրը, պահենք մեզ բարոյապես մաքուր և ողջախոհ և հնազանդվենք բոլոր պատվիրաններին:

Երբ մենք անենք բոլոր այս բաները, խոստումն է. Նրանք «կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր» (ՎևՈւ 89.19):

Ո՞ր հայրը կամ մայրը չէր կամենա Տիրոջ ոգեշնչումն իրենց երեխաներին մեծացնելիս: Ես վկայում եմ այս օրհնությունները կարող են լինել ձերը: Իհարկե, ծնողները չէին կամենա, անհանզանդության պատճառով, խանգարել իրենց երեխաներին ստանալ Տիրոջ օրհնությունները: Բոլոր հայրերն ու մայրերն Իսրայելում պետք է որակավորվեն այս խոստման համար:

Աստծո պատվիրաններով ապրելն արժանավորության պայմանն է Տիրոջ Տունը մտնելու համար: Այնտեղ իմաստություն և «գիտության մեծ գանձեր» են տրվում, որոնք կապված են մեր երջանկության հետ այս կյանքում և ուրախության հետ ողջ հավերժությունում: …

Ես չեմ հավատում, որ Եկեղեցու անդամը կարող է ակտիվ, վառ վկայություն ունենալ ավետարանի մասին առանց պահելու պատվիրանները: Վկայություն ունենալը ներկա ոգեշնչում ունենալն է, գիտենալը որ աշխատանքը ճշմարիտ է, ոչ թե մի բան, որը մենք միայն մեկ անգամ ենք ստանում: Սուրբ Հոգին մնում է նրանց հետ, ովքեր պատվում են, հարգում և հնազանդվում Աստծո օրենքներին: Եվ դա այն Հոգին է, որը տալիս է ոգեշնչում մարդուն: Ես խոնարհաբար վկայում եմ այդ խոստումի իրականության մասին:21

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ Սուրբ Հոգու հուշումները «ամենահաճախը գալիս են, երբ մենք տեսակցությունների ճնշման տակ չենք և մենք չենք տարված ամենօրյա կյանքի հոգսերով:

  • Նախագահ Բենսոնն ուսուցանել է. «Եթե մենք խոնարհ ենք և զգայուն, Տերը կհուշի մեզ մեր զգացումների միջոցով» (բաժին 2): Ի՞նչ սովորեցիք այդպիսի հուշումներն հասկանալու մասին:

  • Բաժին 3-ում Նախագահ Բենսոնը խրախուսում է մեզ հետևել Ենովսի օրինակին, ինչպես գրված է Մորոմոնի Գրքում: Որո՞նք են այն դասերը Հոգին որոնելու մասին, որոնք մենք կարող ենք սովորել Ենովսից:

  • Ձեզ համար ո՞րն է տարբերությունը սուրբ գրքերը կարդալու և որևէ սուրբ գրության հատվածի շուրջ «խորհրդածելու» միջև (տես բաժին 4-ը): Ինչո՞ւ եք կարծում, որ ջանասեր, ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնում է մեզ բաց լինել Հոգու հուշումների հանդեպ:

  • Նախագահ Բենսոնն ասել է. «Սուրբ Հոգին մնում է նրանց հետ, ովքեր պատվում են, հարգում և հնազանդվում են Աստծո օրենքներին» (բաժին 5): Ձեր կարծիքով ինչո՞ւ են պատվիրանները պահելու մեր ջանքերն ազդում ոգեշնչում ստանալու մեր ունակության վրա:

Առնչվող սուրբ գրություններ

1 Նեփի 10.17–19, 2 Նեփի 4.15–16, Մոսիա 2.36–37, ՎևՈւ 8.2–3, 45.56–57, 76.5–10, 121.45–46

Օգնություն ուսումնասիրողին

« Ուսումնասիրության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ձեր մտքերին և սրտի զգացումներին» (Քարոզիր իմ ավետարանը [2004], 21): Մտածեք ձեր ստացած տպավորությունները գրի առնելու մասին, նույնիսկ երբ թվում է դրանք կապ չունեն ձեր կարդացած խոսքերի հետ: Դրանք կարող են լինել հենց այն բաները, ինչ Տերն ուզում է բացահայտել ձեզ:

Հղումներ

  1. Quoted by Thomas S. Monson, “A Provident Plan—A Precious Promise,” Ensign, May 1986, 63.

  2. “Seek the Spirit of the Lord,” Ensign, Apr. 1988, 5

  3. Robert D. Hales, “Personal Revelation: The Teachings and Examples of the Prophets,” Ensign, Nov. 2007, 87–88.

  4. “My Challenges to Mission Presidents,” seminar for new mission presidents, June 25, 1986.

  5. Sես “To the Children of the Church,” Ensign, May 1989, 82:

  6. “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 77.

  7. Julia Dalley, in Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1988), 128.

  8. «Որոնեք Տիրոջ Հոգին», 2:

  9. “Seek the Spirit of the Lord,” 5; the statement by Brigham Young is found in Manuscript History of Brigham Young, Feb. 23, 1947, 2 vols., ed. Elden Jay Watson (1968, 1971), 2:529.

  10. Եկեք Քրիստոսի մոտ(1983), 22:

  11. “To the Children of the Church,” 82.

  12. «Որոնեք Տիրոջ Հոգին», 4:

  13. Եկեք Քրիստոսի մոտ 92–93:

  14. The Teachings of Ezra Taft Benson (1988), 331–32.

  15. “My Challenges to Mission Presidents,” seminar for new mission presidents, June 25, 1986; italics removed from original.

  16. “Seek the Spirit of the Lord,” 2, 4; the statement by Spencer W. Kimball is found in Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 67.

  17. “A Sacred Responsibility,” 78.

  18. “In His Steps,” Ensign, Sept. 1988, 5.

  19. Եկեք Քրիստոսի մոտ 92:

  20. “Preparing Yourselves for Missionary Service,” Ensign, May 1985, 36.

  21. “A Principle with a Promise,” Ensign, May 1983, 54.