Նախագահների ուսմունքները
Գլուխ 24. Քրիստոսակենտրոն կյանք


Գլուխ 24

Քրիստոսակենտրոն կյանք

«Իսկական մեծության լավագույն չափորոշիչն այն է, թե որքան Քրիստոսանման ենք մենք»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը հաճախ էր մեջբերում Նեփիացի աշակերտներին տրված Փրկչի խորհուրդը. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):1 Այս սկզբունքը՝ ավելի Քրիստոսանման լինելու անհրաժեշտությունը, հաճախակի հանդիպող թեմա էր Նախագահ Բենսոնի ծառայության մեջ, հատկապես որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ և որպես Եկեղեցու Նախագահ իր ծառայության ընթացքում:

Իր կյանքը նվիրած լինելով Տիրոջը՝ Նախագահ Բենսոնը խոսում էր իշխանությամբ և համոզմունքով, երբ նա կիսվում էր վկայության հետևյալ խոսքերով.

«Ես վկայում եմ ձեզ, որ չկա ավելի մեծ, ավելի հուզիչ և հոգին ազնվացնող մարտակոչ, քան Քրիստոսի մասին սովորելը և Նրա հետքերով քայլելը: Մեր տիպարը՝ Հիսուս Քրիստոսը, քայլեց այս երկրում որպես «Օրինակ»: Նա մեր Բարեխոսն է Հոր մոտ: Նա իրագործեց քավության մեծ զոհաբերությունը, որպեսզի մենք ունենանք ուրախության լիություն և վեհացվենք համաձայն Նրա բարեհաճության և մեր ապաշխարության ու արդարակեցության: Նա բոլոր բաներն արեց կատարելապես և պատվիրում է, որ մենք կատարյալ լինենք, նույնիսկ ինչպես Նա և Նրա Հայրն են կատարյալ (տես 3 Նեփի 12.48):

«Ի՞նչ կաներ Հիսուսը» կամ «Ի՞նչ Նա կուզենար, որ ես անեի» մեր կյանքի կարևորագույն հարցերն են: Նրա ուղով քայլելը կյանքի մեծագույն ձեռքբերումն է: Այն տղամարդը կամ կինն է ամենաիսկապես հաջողակը, ում կյանքն ամենասերտորեն համապատասխանում է Տիրոջ կյանքի հետ:2

Երբ Նախագահ Բենսոնը հորդորում էր Սրբերին հետևել Փրկչի կատարյալ օրինակին, նա հիշեցնում էր նրանց, որ նրանք կկարողանային անել դա միայն Փրկչի օգնությամբ: Նա հայտարարել է.

«Ես գիտեմ Տերն ապրում է: Ես գիտեմ, որ Նա սիրում է մեզ: Ես գիտեմ, որ Նրանից առանձնացած ոչ ոք չի ունենա հաջողություն, իսկ Նրա հետ որպես զուգընկեր ոչ ոք չի կարող ձախողվել:

Ես գիտեմ, որ Աստված մեր կյանքից շատ ավելի մեծ բան կարող է ստեղծել, քան մենք ենք ունակ:

Թող որ մենք բոլորս ունենանք բարոյական քաջություն այս պահից ի վեր, ավելի լիովին ձգտել ամեն օր մտածել Քրիստոսի մասին, սովորել Նրա մասին, քայլել Նրա հետքերով և անել այն, ինչ Նա կկամենար, որ մենք անենք»:3

Նկար
Head and shoulders profile protrait of Jesus Christ. Christ is depicted with a white cloth over His head.

«Հիսուսն ասաց … Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Հովհաննես ԺԴ.6):

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Հիսուս Քրիստոսի օրինակը և ուսմունքները տալիս են մեծ չափանիշը ողջ մարդկության համար:

Երկու հազար տարի առաջ մի կատարյալ մարդ՝ Հիսուս Քրիստոսը, քայլեց երկրի վրայով: Նա Երկնային Հոր և երկրային մոր որդին էր: Նա այս աշխարհի Աստվածն է՝ Հոր ներքո: Նա ուսուցանեց մարդկանց ճշմարտությունը, որ նրանք ազատ լինեն: Նրա օրինակը և պատվիրաններն ապահովում են մեծ չափանիշը, միակ հաստատ ուղին, ողջ մարդկության համար:4

Ոչ մի ազդեցություն չի թողել այնքան մեծ հետք այս երկրի վրա, ինչպես Հիսուս Քրիստոսի կյանքը: Մենք չենք կարող երևակայել մեր կյանքն առանց Նրա ուսմունքների: Առանց Նրա մենք կկորչեինք վախից և խավարից ծնված հավատալիքների և պաշտամունքների մղձավանջում, որտեղ զգայականն ու նյութականն են իշխում: Մենք շատ հեռու ենք այն նպատակից, որ Նա է սահմանել մեզ համար, բայց մենք երբեք չպետք է մեր տեսադաշտից կորցնենք դա, ոչ էլ պետք է մոռանանք, որ մեր մեծ վերելքը դեպի լույսը, դեպի կատարելությունը, հնարավոր չէր լինի, առանց Նրա ուսմունքների, Նրա կյանքի, Նրա մահվան և Նրա հարության:

… Մենք պետք է սովորենք և կրկին սովորենք, որ միայն ընդունելով և ապրելով սիրո ավետարանով, ինչպես ուսուցանվել է Տիրոջ կողմից և միայն կատարելով Նրա կամքը, մենք կարող ենք ջարդել տգիտության կապանքները և կասկածը, որը կապում է մեզ: Մենք պետք է սովորենք այս պարզ, փառահեղ ճշմարտությունը, որպեսզի մենք կարողանանք զգալ հոգու քաղցր ուրախությունները՝ այժմ և հավերժորեն: Մենք պետք է կորցնենք ինքներս մեզ՝ կատարելով Նրա կամքը: Մենք պետք է Նրան առաջին տեղում դնենք մեր կյանքում:5

Հովհաննեսի ԺԴ գլխում, Հիսուսը քնքշորեն մնաս բարով է մաղթում իր աշակերտներին վերջին ընթրիքից հետո: Նա ասում է, որ գնում է մի տեղ պատրաստելու նրանց համար Իր Հոր տանը, որպեսզի որտեղ Նա է, նրանք ևս կարողանան լինել: Եվ Թովմասն ասում է Նրան.

«Տէր, մենք չգիտենք թէ որ տեղ ես գնում. Եւ ի՞նչպէս կարող ենք ճանապարհը գիտենալ:

«Հիսուսը նորան ասաց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Հովհաննես ԺԴ.5–6): Ճանապարհը մեր առջևում է: Այն հստակորեն նշված է:6

2

Մենք գալիս ենք դեպի Քրիստոս, երբ մենք նայում ենք դեպի Նա բոլոր մտորումներում և ընդօրինակում Նրա հատկանիշներին:

Մորմոնի Գրքի բառերով ասած, մենք պետք է «Քրիստոսին հավատանք և նրան չուրանանք» (2 Նեփի 25.28): Մենք պետք է վստահենք Քրիստոսին և ոչ թե մարմնի բազկին: (Տես 2 Նեփի 4.34): Մենք պետք է գանք «Քրիստոսի մոտ և կատարելագործվենք նրանում» (Մոր. 10.32): Մենք պետք է գանք «կոտրված սրտով և փշրված հոգով» (3 Նեփի 12.19), քաղցած և ծարավ արդարության (տես 3 Նեփի 12.6): Մենք պետք է առաջ գնանք՝ «սնվելով Քրիստոսի խոսքով» (2 Նեփի 31.20), երբ ստանում ենք այն՝ Նրա սուրբ գրությունների, Նրա օծյալների և Նրա Սուրբ Հոգու միջոցով:

Կարճ ասած՝ մենք պետք է հետևենք «կենդանի Աստծո Որդու օրինակին» (2 Նեփի 31.16):7

Տերն ասել է. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում» (ՎևՈւ 6.36): Նայելով Տիրոջը բոլոր մտորումներում միակ հնարավոր ուղին է՝ այնպիսի տղամարդ և կին դառնալու համար, ինչպիսին պարտավոր ենք լինել մենք:

Տերը հարց տվեց Իր աշակերտներին. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»: Ապա Նա պատասխանեց Իր իսկ հարցին՝ ասելով. «Ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27): Որպեսզի դառնանք ճիշտ ինչպես Նա, մենք պետք է ունենանք Նրան մեր մտքում՝ անընդհատ մեր մտորումներում: Ամեն անգամ երբ ճաշակում ենք հաղորդությունից, մենք պարտավորվում ենք «միշտ հիշել Նրան» (Մոր. 4.3, 5.2, ՎևՈւ 20.77, 79):

Եթե մտքերն են դարձնում մեզ այն, ինչ կանք և մենք պետք է նման լինենք Քրիստոսին, ապա մենք պետք է մտածենք Քրիստոսանման մտքեր: Թույլ տվեք կրկնել դա. Եթե մտքերն են մեզ դարձնում այն ինչ կանք, և մենք պետք է Քրիստոսի նման լինենք, մենք պետք է մտածենք Քրիստոսանման մտքեր:

… Մեր մտքերը պետք է լինեն Տիրոջ վրա: Մենք պետք է մտածենք Քրիստոսի մասին:8

Թող մեր անձնական կյանքը, մեր տները, և մեր գործերի կատարումն արտացոլի մեր Քրիստոսանման բնավորությունը: Այնպես ապրեք, որպեսզի ուրիշներն ասեն ձեր մասին. «Կա մի իսկական Քրիստոնյա»:

Այո, մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, բայց որքան ավելի շատ ենք մենք նայում դեպի Նա, մենք վստահում ենք Նրան և ձգտում ընդօրինակել Նրա հատկանիշները:9

Քրիստոսը մեր իդեալն է: Նա մեր օրինակն է… Իսկական մեծության լավագույն չափորոշիչն այն է, թե որքան Քրիստոսանման ենք մենք:10

Լինել Փրկչի նման, ինչպիսի մարտահրավեր ամեն մի մարդու համար: Նա Աստվածության անդամ է: Նա է Փրկիչն ու Քավիչը: Նա կատարյալ էր Իր կյանքի ամեն կողմից: Նրա մեջ չկար ոչ արատ, ոչ թերություն: Արդյոք մեզ համար հնարավո՞ր է… լինել ճիշտ ինչպես Նա է: Պատասխանն է՝ այո՛: Ոչ միայն կարող ենք մենք, այլ դա մեր հանձնարարությունն է, մեր պատասխանատվությունը: Նա չէր տա մեզ այդ պատվիրանը, եթե չուզենար, որ մենք անենք դա [տես Մատթեոս Ե.48, 3 Նեփի 12.48]:

Նկար
The resurrected Jesus Christ appearing to seven of the Apostles (including Peter) on the shores of the Sea of Galilee. Peter is standing by Christ. Christ has His hand on Peter's shoulder as He instructs Peter to "feed my sheep." The other Apostles are seated on the ground as they watch. There is a fishing boat in the background.

Պետրոս Առաքյալը, այստեղ հարություն առած Հիսուս Քրիստոսի հետ նկարված, ուսուցանել է, թե ինչպես մենք կարող ենք ընդօրինակել Փրկչի բնավորությունը:

Պետրոս Առաքյալը խոսեց այն գործընթացի մասին, որի միջոցով մարդ կարող է հաղորդակից լինել «աստուածային բնութեանը» (Բ Պետրոս Ա.4): Սա կարևոր է, քանի որ եթե մենք իսկապես հաղորդակից ենք դառնում աստվածային բնությանը, մենք պետք է դառնանք Նրա նման: Եկեք մոտիկից քննենք, թե ինչ է Պետրոսն ուսուցանում մեզ այս գործընթացի մասին: Ահա թե ինչ է նա ասում.

«Եվ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը:

Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, և համբերութիւնովն աստուածպաշտութիւնը.

Եւ աստուածպաշտութիւնովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը» (Բ Պետրոս Ա.5–7):

Պետրոսի կողմից ընդգծված առաքինություններն աստվածային բնության կամ Փրկչի բնավորության մասն են կազմում: Սրանք այն առաքինություններն են, որոնց մենք պետք է ընդօրինակենք, եթե կամենում ենք Նրա նման լինել: Եկեք քննարկենք այս կարևոր գծերից մի քանիսը:

Առաջին հատկանիշը, որի վրա ավելացվում են բոլոր մյուսները, հավատքն է: Հավատքն այն հիմքն է, որի վրա աստվածանման բնավորություն է կառուցվում: …

Պետրոսը շարունակում է՝ ասելով, որ մենք պետք է ավելացնենք մեր հավատքին առաքինություն: …Առաքինի վարքը ի նկատի ունի, որ «մարդ» մաքուր մտքեր ունի և մաքուր գործեր: Նա չի ցանկանա իր սրտում, քանզի այդպես անելը «հավատքն ուրանալ է» և Հոգին կորցնել (ՎևՈւ 42.23), և չկա ավելի կարևոր բան այս աշխատանքում, քան Հոգին: …

Առաքինությունն ազգակցական կապ ունի սրբության հետ, որը աստվածայնության մի հատկանիշ է: [Մենք] պետք է ակտիվորեն ձգտենք նրան, ինչն առաքինի է և հաճելի և ոչ թե նրան, ինչը կեղտոտ է կամ անազնիվ: Առաքինությունը թող զարդարի [մեր] մտքերն անդադար (տես ՎևՈւ 121.45): Ինչպես կարող է որևէ մարդ տարվել պոռնոգրաֆիայիպղծության կամ գռեհիկության չարիքովև համարել իրեն լիովին առաքինի: …

Հաջորդ քայլը, որը Պետրոսը նկարագրում է աճի գործընթացում՝ մեր հավատքին և առաքինությանը գիտելիք ավելացնելն է: Տերն ասել է, որ «Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ» (ՎևՈւ 131.6): Մեկ այլ տեղ Աստված պատվիրել է. «իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»: (ՎևՈւ 88.118)… Չնայած ամեն մի ճշմարտության ուսումնասիրություն արժեք ունի, փրկության ճշմարտություններն ամենակարևոր ճշմարտություններն են, որ որևէ մարդ կարող է սովորել: Տիրոջ հարցը «Որովհետև ինչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ» (Մատթեոս ԺԶ.26) կարելի է վերաբերել կրթական նպատակներին, ինչպես նաև աշխարհիկ ունեցվածքին հետամուտ լինելուն: Տերը կարող էր նաև հարցնել. «Ի՞նչ օգուտ ունի մարդ, եթե նա սովորի ամեն ինչ աշխարհում և չսովորի թե ինչպես փրկվի»…

Մեր հոգևոր կրթությունը մեր աշխարհիկ գիտելիքին միավորելը կօգնի մեզ կենտրոնացած մնալ այն բաների վրա, որոնք ամենակարևորն են այս կյանքում: …

Պետրոսի կողմից նկարագրված մեկ այլ հատկանիշ, որն աստվածային բնության մասն է կազմում ժուժկալությունն է: [Ժուժկալ մարդը] զուսպ է իր հույզերում և բանավոր արտահայտություններում: Նա բաներն անում է չափավորությամբ և չի չարաշահում: Մի խոսքով՝ նա ինքնավերահսկողություն ունի: Նա է իր հույզերի տիրակալը և ոչ թե ընդհակառակը: …

Մեր ժուժկալությանը մենք պետք է ավելացնենքհամբերություն: … Համբերությունը ինքնավերահսկման մեկ այլ ձև է: Դա բավականությունը հետաձգելու և կրքերը սանձելու ունակությունն է: Իր հարազատների հետ հարաբերություններում համբերատար մարդը տուրք չի տալիս բռնկվող վարվելաձևի, որի համար նա հետագայում զղջալու է: Համբերությունը ճնշվածլարվածության ժամանակ սառնարյունություն դրսևորելն է: Համբերատար մարդը ըմբռնումով է մոտենում ուրիշների վրիպումներին:

Համբերատար մարդը նաև սպասում է Տիրոջը: Մենք երբեմն կարդում ենք կամ լսում մարդկանց մասին, ովքեր օրհնություն են փնտրում Տիրոջից, ապա անհամբեր դառնում, երբ այն արագ չի գալիս: Աստվածային բնության մասն է բավականաչափ վստահել Տիրոջը «հանգիստ [լինելու] և իմանալու, որ [Նա է] Աստված» (ՎևՈւ 101.16):

[Մարդը], որը համբերատար է, հանդուրժող կլինի իր հարազատների սխալների և ձախողումների հանդեպ: Քանի որ նա սիրում է նրանց, նա սխալ չի փնտրի, չի քննադատի, ոչ էլ կմեղադրի:

Մեկ այլ հատկանիշ, որը նշվում է Պետրոսի կողմից բարությունն է: … Նա ով բարի է, կարեկցող և մեղմ ուրիշների հանդեպ: Նա նրբանկատ է ուրիշների զգացումների հանդեպ և բարեկիրթ իր վարքով: Նա օգնող բնավորություն ունի: Բարությունը ներում է ուրիշների թուլությունները և սխալները: Բարությունը տարածվում է դեպի բոլորը՝ տարեցներին և երիտասարդներին, կենդանիներին, նրանց, ովքեր ցածր են դիրքով, ինչպես նաև նրանց, ովքեր բարձր են:

Սրանք են աստվածային բնության ճշմարիտ հատկանիշները: Կարո՞ղ եք տեսնել, թե ինչպես ենք դառնում ավելի Քրիստոսանման, երբ մենք ավելի առաքինի ենք, ավելի բարի, ավելի համբերատար և մեր հուզական զգացումներն ավելի վերահսկող:

Պողոս Առաքյալն օգտագործել է որոշ պատկերավոր արտահայտություններ՝ ցույց տալու, որ Եկեղեցու անդամը պետք է տարբեր լինի աշխարհից: Նա մեզ հանձնարարում է. «հագեք Քրիստոսին» (Գաղատացիս Գ.27), «դուրս հանէք… հին մարդը» և «նոր մարդին հագեք» (Եփեսացիս Դ.22, 24):

Աստվածային բնավորության վերջնական և թագադրող արժանիքը գթությունն է, կամ Քրիստոսի մաքուր սերը (տես Մորոնի 7.47): Եթե մենք իսկապես ձգտենք ավելի նմանվել մեր Փրկչին և Տիրոջը, ապա սովորելը սիրել ինչպես Նա սիրեց, պետք է լինի մեր բարձրագույն նպատակը: Մորմոնը կոչում է գթությունը «բոլորից մեծագույնը» (Մորոնի 7.46):

Աշխարհն այսօր շատ է խոսում սիրո մասին և շատերն են ձգտում դրան: Բայց Քրիստոսի մաքուր սերը մեծապես տարբերվում է նրանից, ինչ աշխարհն է մտածում սիրո մասին: Գթությունը երբեք չի փնտրում եսասեր բավականություն: Քրիստոսի մաքուր սերը փնտրում է միայն ուրիշների հավերժական աճը և ուրախությունը: …

Փրկիչը հայտարարել է, որ հավերժական կյանքը միակ ճշմարիտ Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելն է (տես Հովհաննես ԺԷ.3): Եթե դա ճշմարիտ է, և ես բերում եմ ձեզ իմ հանդիսավոր վկայությունը, որ դա ճշմարիտ է, ապա մենք պետք է հարցնենք, թե ինչպես ենք ճանաչում Աստծուն: Մեկ աստվածային հատկանիշ մյուսին ավելացնելու գործընթացը, ինչպես նկարագրված է Պետրոսի կողմից, դառնում է բանալի այս գիտելիքը ձեռք բերելու համար, որը տանում է դեպի հավերժական կյանք: Ուշադրություն դարձրեք Պետրոսի խոստմանը, որն անմիջապես հետևում է նկարագրված գործընթացին:

«Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով, դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Հիսուս Քրիստոսի գիտութիւնումը» (Բ Պետրոս Ա.8, շեգագիրն ավելացված է):

… Ես աղոթում եմ, որ Փրկչի այս որակներն ու հատկանիշներն առատանան մեր մեջ, որպեսզի երբ մենք կանգնենք Դատաստանի և Նա հարցնի մեզանից յուրաքանչյուրին «Ինչպիսի՞ մարդ ես դու», մենք կարողանանք բարձրացնել մեր գլուխները երախտագիտությամբ և ուրախությամբ և պատասխանենք. «Ճիշտ ինչպես Դու ես»:11

3

Փրկիչը կմխիթարի մեզ և կբարձրացնի մեզ՝ մեր համար Իր նշած արահետի վրա մնալու մեր ջանքերում:

Այն չափով, որ մենք շեղվում ենք Գալիլեացի Մարդու կողմից մեզ համար նշված արահետից, այդ չափով մենք ձախողվում ենք մեր անձնական ճակատամարտերում… Բայց մենք առանց Նրա օգնության չենք: Կրկին և կրկին Նա ասել է իր աշակերտներին և մեզ բոլորիս. «Ձեր սիրտերը թող չխռովին. …

Եթե իմ անունովը մի բան խնդրէք, ես կանեմ:

Ձեզ որբ չեմ թողիլ …

Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ» … (Հովհաննես ԺԴ.1, 14, 18, 27):12

Եկեք կրկին դիմենք Մորմոնի Գրքին… սովորելու մի քանի սկզբունքներ Քրիստոսի մոտ գալու մասին, լինելով Նրան նվիրված, Նրանում կենտրոնացած և Նրանով վառված: Մենք կվկայակոչենք միայն մի քանիսն այն բազմաթիվ հատվածներից, որոնք կան այդ հարցի վերաբերյալ:

Առաջինը, մենք պետք է իմանանք, որ Քրիստոսը հրավիրում է մեզ գալ Իր մոտ: «Ահա նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց… Այո, նա ասում է. «Եկեք ինձ մոտ, և դուք կճաշակեք կենաց ծառի պտղից» (Ալմա 5.33–34):

Եկեք, քանզի Նա կանգնած է «գրկաբաց ընդունելու ձեզ» (Մորմոն 6.17):

Եկեք, քանզի «նա կսփոփի ձեզ ձեր չարչարանքների մեջ, և կպաշտպանի ձեր դատը» (Հակոբ 3.1):

«Եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա» (Օմնի 1.26):

Երբ Մորոնին եզրափակեց Հարեդացիների քաղաքակրթության հիշատակարանը, նա գրեց. «Ես կկամենայի հանձնարարել ձեզ փնտրել այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները» (Եթեր 12.41):

Մորոնիի եզրափակիչ խոսքերում, որոնք գրված են Նեփիական քաղաքակրթության գրեթե ավարտին մոտ, նա ասել է. «Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում… և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ» (Մորոնի 10.32):

Նրանք, ովքեր նվիրված են Քրիստոսին «կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում», որ նրանք կարող է լինեն, «նույնիսկ մինչև մահ» (Մոսիա 18.9): Նրանք «պահում են անունը» Քրիստոսի «միշտ գրված» իրենց սրտերում (Մոսիա 5.12): Նրանք վերցնում են իրենց վրա «Քրիստոսի անունը՝ վճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ» (Մորոնի 6.3):

Երբ մենք ապրում ենք Քրիստոսակենտրոն կյանքով, «խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին» (2 Նեփի 25.26): Մենք «ընդունում [ենք] Աստծո հաճելի խոսքը և վայելում նրա սերը» (Հակոբ 3.2): Նույնիսկ, երբ Նեփիի հոգին տրտմած էր իր անօրինությունների պատճառով, նա ասել է. «Ես գիտեմ ում եմ ապավինել: Իմ Աստվածն է եղել իմ ապավենը»: (2 Նեփի 4.19–20).

Մենք հիշում ենք Ալմայի խորհուրդը. «Թող բոլոր քո արարքները լինեն ի Տերը, և ուր էլ որ գնաս, թող դա լինի Տիրոջով, այո, թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը. այո, թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան: Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում» (Ալմա 37.36–37):

«Հիշեք, հիշեք, – ասել է Հելամանը, – որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է …որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները… [դրանք] զորություն չեն ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության անդունդը» (Հելաման 5.12):

Նեփին ասել է, Տերը «լցրել է ինձ իր սիրով այն աստիճան, որ մարմինս այրվում է» (2 Նեփի 4.21): Նրանք ովքեր վառվում են Քրիստոսով «դարձվում են կենդանի Քրիստոսով» (2 Նեփի 25.25): Նրանք «չեն տանում ոչ մի ձևի չարչարանքներ, այլ, որ դրանք կուլ գնային Քրիստոսի ուրախության մեջ» (Ալմա 31.38): Նրանք «գրկվում են Հիսուսի բազուկներում» (Մորմոն 5.11): Նեփին ասել է. «Ես հրճվում եմ իմ Հիսուսով, քանզի նա փրկագնել է իմ հոգին» (2 Նեփի 33.6): Լեքին ասել է, «Ես հավերժորեն օղակված եմ նրա սիրո բազուկների մեջ» (2 Նեփի 1.15): …

… Այդ մեծ հոգին՝ Մորմոնը մի նամակ [գրեց] իր սիրելի որդուն՝ Մորոնիին, հետևյալ խոսքերով.

Որդի՛ս, հավատարիմ եղիր Քրիստոսին. և թող այն բաները, որ ես գրել եմ, չվշտացնեն քեզ՝ ծանրաբեռնելով քեզ ի մահ. այլ թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի, և թող նրա տառապանքներն ու մահը, և իր մարմնի ցույց տալը մեր հայրերին, և նրա ողորմությունն ու երկայնամտությունը, և նրա փառքի և հավերժական կյանքի հույսը մնա քո մտքում հավիտյան:

Եվ թող շնորհը Հայր Աստծո, որի գահը բարձր երկինքներում է, և Տեր Հիսուս Քրիստոսի, որը նստում է նրա զորության աջ կողմում, մինչև որ բոլոր բաները հպատակ դառնան նրան, լինի և մնա քեզ հետ հավիտյան» (Մորոնի 9. 25–26):

Իմ աղոթքն է մեզանից յուրաքանչյուրի համար, որ մենք ևս հետևենք այդ ոգեշնչված խորհրդին. «Հավատարիմ եղեք Քրիստոսին»: Այդ ժամանակ Նա մեզ կբարձրացնի և Նրա շնորհը կլինի և կմնա մեզ հետ հավիտյան:13

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնը հայտարարել է. «Ոչ մի ազդեցություն չի թողել այնքան մեծ հետք այս երկրի վրա, ինչպես Հիսուս Քրիստոսի կյանքը» (բաժին 1): Ի՞նչ ուղիներով է Փրկչի կյանքը հետք թողել երկրի վրա: Ի՞նչ ուղիներով է Նրա կյանքն ազդել ձեզ վրա:

  • Ինչպե՞ս է փոխվում մեր կյանքը, երբ մենք «մտածում ենք Քրիստոսի մասին»: Ինչպե՞ս են մեր մտքերը կապված մեր հատկանիշների հետ: Երբ ուսումնասիրեք բաժին 2-ը, խորհեք թե ինչ կարող եք անել ավելի լիարժեքորեն զարգացնելու Քրիստոսանման հատկանիշներ, որոնք նշված են այնտեղ:

  • Ինչպե՞ս կարող է բաժին 3-ի ուսմունքները տալ մեզ հույս, երբ մենք ձգտում ենք ավելի նմանվել Փրկչին: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ Իրեն հետևելու ձեր ջանքերում:

Առնչվող սուրբ գրություններ

Մարկոս Ը.34, Փիլիպպեցիս Դ.13, Ա Հովհաննես Գ.23–24, 2 Նեփի 25.23, 26, Մոսիա 3.19, Ալմա 7.11–13, Մորոնի 7.48

Օգնություն ուսումնասիրողին

«Պլանավորեք ուսումնասիրության այնպիսի վարժություններ, որոնք կկառուցեն Փրկչի հանդեպ ձեր հավատքը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 24): Օրինակ, երբ դուք ուսումնասիրում եք, դուք կարող եք ինքներդ ձեզ հետևյալ հարցերը տալ. «Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել ինձ մեծացնել իմ հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ: Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել ինձ Փրկչին ավելի նմանվել»:

Հղումներ

  1. Տես, for example, “Strengthen Thy Stakes,” Ensign, Jan. 1991, 5; “Think on Christ,” Ensign, Mar. 1989, 4; “In His Steps,” Ensign, Sept. 1988, 4.

  2. “Think on Christ,” Ensign, Apr. 1984, 13.

  3. “Think on Christ,” Ensign, Apr. 1984, 13.

  4. In Conference Report, Apr. 1967, 58.

  5. “Life Is Eternal,” Ensign, June 1971, 34.

  6. In Conference Report, Apr. 1966, 128.

  7. “Joy in Christ,” Ensign, Mar. 1986, 5.

  8. “Think on Christ,” Ensign, Apr. 1984, 11, 13.

  9. The Teachings of Ezra Taft Benson (1988), 328.

  10. “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 78.

  11. In Conference Report, Oct. 1986, 59, 60–62, 63; or Ensign, Nov. 1986, 45, 46–47, 48.

  12. “Life Is Eternal,” 34.

  13. “Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 84–85.