Սուրբ գրություններ
3 Նեփի 12


Գլուխ 12

Հիսուսը կանչում է և լիազորում Տասներկուսին – Նա մի խրատ է հաղորդում Նեփիացիներին՝ նման Սարի վրայի քարոզին – Նա ասում է Երանելիները – Նրա ուսմունքները գերազանցում են և ավելի բարձր են, քան Մովսեսի օրենքը – Մարդկանց պատվիրվում է լինել կատարյալ, ճիշտ ինչպես նա և իր Հայրն են կատարյալ – Համեմատեք Մատթեոս Ե: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ասաց այս խոսքերը Նեփիին, և նրանց, ովքեր կանչվել էին (արդ նրանց թիվը, ովքեր կանչվել էին և զորություն ու իշխանություն ստացել, ատասներկուսն էին) և ահա, նա առաջ մեկնեց իր ձեռքը դեպի բազմությունը և աղաղակեց դեպի նրանց՝ ասելով. բԵրանելի եք դուք, եթե ուշք դարձնեք այս տասներկուսի խոսքերին, որոնց ես գընտրել եմ ձեր միջից՝ ծառայելու ձեզ և լինելու ձեր ծառաները. և նրանց ես տվել եմ իշխանություն, որ կարողանան մկրտել ձեզ ջրով. և հետո, երբ դուք մկրտվեք ջրով, ահա, ես կմկրտեմ ձեզ կրակով և Սուրբ Հոգով. ուստի երանելի եք դուք, եթե հավատաք ինձ և մկրտվեք այն բանից հետո, երբ դուք տեսաք ինձ և իմացաք, որ ես եմ:

2 Եվ բացի այդ, ավելի երանելի են նրանք, ովքեր ակհավատան ձեր խոսքերին, քանի որ դուք պիտի վկայեք, որ տեսել եք ինձ, և որ դուք գիտեք, որ ես եմ: Այո, երանելի են նրանք, ովքեր կհավատան ձեր խոսքերին, և բկիջնեն համեստության խորքերը և կմկրտվեն, քանզի նրանք կայցելվեն գկրակով և Սուրբ Հոգով, և թողություն կստանան իրենց մեղքերին:

3 Այո, երանելի են հոգով աաղքատները, ովքեր բգալիս են ինձ մոտ, քանզի նրանցն է երկնքի արքայությունը:

4 Եվ բացի այդ, երանելի են բոլոր նրանք, ովքեր սգում են, քանզի նրանք կմխիթարվեն:

5 Եվ երանելի են ահեզերը, քանզի նրանք կժառանգեն բերկիրը:

6 Եվ երանելի են բոլոր նրանք, ովքեր աքաղցած և բծարավ են գարդարության, քանզի նրանք կլցվեն Սուրբ Հոգով:

7 Եվ երանելի են աողորմածները, քանզի նրանք ողորմություն կգտնեն:

8 Եվ երանելի են բոլոր ասրտով մաքուրները, քանզի նրանք բկտեսնեն Աստծուն:

9 Եվ երանելի են բոլոր ախաղաղարարները, քանզի նրանք Աստծո բզավակներ կկոչվեն:

10 Եվ երանելի են բոլոր նրանք, ովքեր ահալածվում են հանուն իմ անվան, քանզի նրանցն է երկնքի արքայությունը:

11 Եվ երանելի եք դուք, երբ մարդիկ անարգեն ձեզ ու հալածեն, և խարդախորեն ամեն ձևի չար բան ասեն ձեր դեմ՝ իմ պատճառով.

12 Քանզի դուք կունենաք մեծ ցնծություն և կլինեք անչափ ուրախ, քանզի մեծ կլինի ձեր ավարձքը երկնքում. քանզի այդպես հալածեցին մարգարեներին, ովքեր ձեզանից առաջ են եղել:

13 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես տալիս եմ ձեզ՝ լինելու երկրի աաղը. սակայն եթե աղը կորցնի իր համը, ինչո՞վ պիտի երկիրն աղանվի: Աղը, այնուհետև, պետք չի լինի ոչնչի, այլ դուրս պիտի գցվի և մարդկանց ոտքերի տակ կոխկրտվի:

14 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես տալիս եմ ձեզ՝ լինելու այս ժողովրդի լույսը: Մի քաղաք, որ գտնվում է սարի վրա, չի կարող թաքցվել:

15 Ահա, մի՞թե մարդիկ վառում են ամոմը և դնում այն գրվանի տակ: Ո՛չ, այլ մոմակալի վրա են դնում, և այն լույս է տալիս բոլորին, ովքեր տան մեջ են.

16 Հետևաբար, թող ձեր ալույսն այնպես շողա այս ժողովրդի առաջ, որ նրանք կարողանան տեսնել ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որը երկնքում է:

17 Մի կարծեք, որ ես եկել եմ կործանելու օրենքը կամ մարգարեներին: Ես չեմ եկել կործանելու, այլ կատարելու.

18 Քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ոչ մի կետ կամ գիծ չի անցել աօրենքից, այլ ինձանով այն ամբողջովին կատարվել է:

19 Եվ ահա, ես տվել եմ ձեզ օրենքը և իմ Հոր պատվիրանները, որպեսզի դուք հավատաք ինձ, և որպեսզի դուք ապաշխարեք ձեր մեղքերից, և գաք ինձ մոտ ակոտրված սրտով և փշրված հոգով: Ահա, դուք ունեք պատվիրանները ձեր առաջ, և բօրենքը կատարված է:

20 Ուստի, եկեք ինձ մոտ և փրկվեք. քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ, որ եթե դուք չպահեք իմ պատվիրանները, որոնք ես պատվիրել եմ ձեզ այս ժամանակ, դուք ոչ մի դեպքում չպիտի մտնեք երկնքի արքայությունը:

21 Դուք լսել եք, որ ասվել է նրանց կողմից, հին ժամանակ, և այն նաև գրված է ձեր մոտ, որ դուք չպետք է ասպանեք, և ով որ սպանի, Աստծո դատաստանի վտանգի տակ կլինի.

22 Բայց ես ասում եմ ձեզ, որ ով որ բարկանա իր եղբոր վրա, դատաստանի վտանգի տակ կլինի: Եվ ով որ իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ատյանի վտանգի տակ կլինի. և ով որ իր եղբորն ասի՝ անմի՛տ, դժոխքի կրակի վտանգի տակ կլինի:

23 Հետևաբար, եթե դու գաս ինձ մոտ, կամ փափագես գալ ինձ մոտ, և հիշես, որ քո եղբայրը որևէ բան ունի քո դեմ,

24 Գնա քո ճանապարհով քո եղբոր մոտ, և առաջին հերթին ահաշտվիր քո եղբոր հետ, և հետո եկ ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կընդունեմ քեզ:

25 Հաշտվիր քո հակառակորդի հետ արագ, մինչ դու նրա հետ ճանապարհին ես, որ չլինի թե ինչ-որ ժամանակ նա քեզ բռնի, և բանտ գցի:

26 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, դու ոչ մի կերպ չես կարող դուրս գալ այնտեղից, մինչև չվճարես վերջին սենինը: Եվ մինչդեռ դուք բանտում եք, կարո՞ղ եք վճարել նույնիսկ մի ասենին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ո՛չ:

27 Ահա, գրված է նրանց կողմից, հին ժամանակ, որ դուք չպետք է աշնություն անեք.

28 Բայց ես ասում եմ ձեզ, որ ով որ նայում է մի կնոջ վրա՝ ացանկանալով նրան, արդեն շնություն է արել իր սրտում:

29 Ահա, ես տալիս եմ ձեզ պատվիրան, որ դուք թույլ չտաք այս բաներից ոչ մեկը մտնի ձեր ասիրտը.

30 Քանզի ավելի լավ է, որ դուք զրկեք ձեզ այս բաներից, որով դուք կվերցնեք ձեր ախաչը, քան որ դուք գցվեք դժոխք:

31 Գրված է, որ ով որ բաժանվի իր կնոջից, թող տա նրան աապահարզանի թուղթ:

32 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով որ աբաժանվում է իր կնոջից, բացի բպոռնկության պատճառից, ստիպում է նրան գշնություն անել. և ով որ ամուսնանում է նրա հետ, ով արձակված է, շնություն է անում:

33 Եվ բացի այդ, գրված է՝ դու չպետք է սուտ երդում անես, այլ պետք է կատարես Տիրոջ համար քո աերդումները.

34 Բայց ճշմարիտ, ճշմարիտ ես ասում եմ ձեզ՝ մի աերդվեք ընդհանրապես. ոչ երկնքով, քանզի այն Աստծո գահն է.

35 Ոչ երկրով, քանզի այն նրա ոտքերի պատվանդանն է.

36 Ոչ էլ երդվեք ձեր գլխով, որովհետև դուք չեք կարող ոչ մի մազ սև կամ սպիտակ դարձնել.

37 Այլ թող ձեր խոսքը լինի, Այո-ն՝ այո. Ոչ-ը՝ ոչ. քանզի ինչ որ գալիս է դրանից ավելի, չարից է:

38 Եվ ահա, գրված է՝ աաչքի տեղ աչք, և ատամի տեղ ատամ.

39 Բայց ես ասում եմ ձեզ, որ դուք չպետք է ահակառակվեք չարին, այլ ով որ ապտակի ձեզ ձեր աջ այտին, մյուսն էլ բշրջեք նրան.

40 Եվ եթե որևէ մարդ կամենա քեզ դատի տալ օրենքով և վերցնել քո շապիկը, քո բաճկոնն էլ թող նրան.

41 Եվ ով որ հարկադրի քեզ մի մղոն գնալ, գնա նրա հետ երկուսը:

42 աՏուր նրան, որ խնդրում է քեզանից, և նրանից, որ կամենում է քեզանից փոխ առնել, երես մի դարձնիր:

43 Եվ ահա, գրված է նաև, որ դուք սիրեք ձեր ընկերոջը և ատեք ձեր թշնամուն.

44 Բայց ահա ես ասում եմ ձեզ՝ սիրեք ձեր աթշնամիներին, օրհնեք նրանց, ովքեր անիծում են ձեզ, բարին արեք նրանց, ովքեր ատում են ձեզ, և բաղոթեք նրանց համար, ովքեր անխղճորեն շահագործում և հալածում են ձեզ.

45 Որպեսզի դուք կարողանաք լինել զավակները ձեր Հոր, որ երկնքում է. քանզի նա իր արեգակը ծագեցնում է չարերի վրա և բարիների վրա:

46 Հետևաբար, այն բաները, որոնք հին ժամանակից էին, որոնք օրենքի տակ էին, ինձանում բոլորը կատարվեցին:

47 աՀին բաներին վերջ տրվեց և բոլոր բաները դարձան նոր:

48 Հետևաբար, ես կամենում եմ, որ դուք լինեք ակատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է: