Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 42


Բաժին 42

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. փետրվարի 9-ին (History of the Church, 1.148–154): Այն ստացվել է տասներկու երեցների ներկայությամբ և՝ ի կատարումն նախկինում տրված Տիրոջ խոստումի, որ «օրենքը» կտրվի Օհայոյում (տե՛ս բաժին 38.32): Մարգարեն այն բնորոշում է, որպես «Եկեղեցու օրենքն ընդգրկող» հայտնություն (History of the Church, 1.148):

1–10՝ Երեցները կանչված են քարոզելու ավետարանը, մկրտելու նորադարձներին և կառուցելու Եկեղեցին. 11–12՝ Նրանք պիտի կանչվեն, և կարգվեն, և ուսուցանեն սուրբ գրքերում պարունակող ավետարանի սկզբունքները. 13–17՝ Նրանք պիտի ուսուցանեն և մարգարեանան Հոգու զորությամբ. 18–29՝ Սրբերին պատվիրված է՝ չսպանել, չգողանալ, չստել, ցանկասեր չլինել, շնություն չանել, ոչ էլ չարախոսել ուրիշների հանդեպ. 30–39՝ Շարադրվում են ունեցվածքի նվիրաբերումը կառավարող օրենքներ. 40–42՝ Հպարտությունը և ծուլությունը դատապարտվում են. 43–52՝ Հիվանդները պետք է բժշկվեն սպասավորությամբ և հավատքով. 53–60՝ Սուրբ գրքերը կառավարում են Եկեղեցին և պիտի հռչակվեն աշխարհին. 61–69՝ Նոր Երուսաղեմի տեղը և արքայության խորհուրդները հայտնի կդարձվեն. 70–73՝ Նվիրաբերված ունեցվածքը պետք է օգտագործվի Եկեղեցու պաշտոնյաներին աջակցելու համար. 74–93՝ Սահմանվում են պոռնկությունը, շնությունը, սպանությունը, գողությունը և մեղքերի խոստովանությունը կառավարող օրենքներ:

1 Ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ երեցներ, որ ժողովվել եք միասին, իմ անունով, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, կենդանի Աստծո Որդու, աշխարհի Փրկչի. որովհետև դուք հավատում եք իմ անվանը և պահում եք իմ պատվիրանները:

2 Կրկին ես ասում եմ ձեզ. Ականջ դրեք ու լսեք և հնազանդվեք այն աօրենքին, որը ես պիտի տամ ձեզ:

3 Քանզի, ճշմարիտ ասում եմ ես՝ քանի որ դուք ժողովվել եք միասին՝ ըստ ապատվիրանի, որով պատվիրել եմ ձեզ, և համաձայնության եք եկել այս բհարցի շուրջը, և հարցրել եք Հորը՝ իմ անունով, ապա դուք կստանաք:

4 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, ես տալիս եմ ձեզ այս առաջին պատվիրանը, որ դուք առաջ պիտի գնաք իմ անունով, ձեզանից ամեն մեկը, բացի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերից և Սիդնի Ռիգդոնից:

5 Եվ ես պատվիրան եմ տալիս նրանց, որ նրանք առաջ գնան, մի փոքր ժամանակով, և աՀոգու զորությամբ կտրվի, թե նրանք երբ պիտի վերադառնան:

6 Եվ դուք առաջ պիտի գնաք իմ Հոգու զորությամբ, քարոզելով իմ ավետարանը, աերկու-երկու, իմ անունով, բարձրացնելով ձեր ձայները, ինչպես փողի ձայնով, հայտարարելով իմ խոսքը, ինչպես Աստծո հրեշտակներ:

7 Եվ դուք առաջ պիտի գնաք, մկրտելով ջրով, ասելով. Ապաշխարե՛ք, ապաշխարե՛ք, քանզի երկնքի արքայությունը մոտ է:

8 Եվ այս տեղից դուք առաջ պիտի գնաք դեպի արևմտյան շրջանները. և որքան որ դուք գտնեք նրանց, ովքեր կընդունեն ձեզ, դուք պիտի կառուցեք իմ եկեղեցին յուրաքանչյուր շրջանում,–

9 Մինչև որ կգա ժամանակը, երբ բարձրից պիտի հայտնվի ձեզ, թե երբ պիտի աՆոր Երուսաղեմ բքաղաքը պատրաստվի, որ դուք կարողանաք գհավաքվել, որ կարողանաք լինել իմ դժողովուրդը, և ես կլինեմ ձեր Աստվածը:

10 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ իմ ծառա աԷդվարդ Պատրիջը պետք է կանգնի այն պաշտոնում, որտեղ նշանակել եմ նրան: Եվ պիտի լինի այնպես, որ, եթե նա օրինազանցի, մեկ բուրիշը կնշանակվի նրա տեղում: Ճիշտ այդպես: Ամեն:

11 Բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ ոչ ոքի չպետք է տրվի առաջ գնալ՝ աքարոզելու իմ ավետարանը կամ կառուցելու իմ եկեղեցին, մինչև որ նա բչկարգվի մեկի կողմից, որն ունի գիշխանություն, և եկեղեցուն հայտնի չլինի, որ նա ունի իշխանություն և կանոնավոր կերպով կարգված է եկեղեցու ղեկավարների կողմից:

12 Եվ բացի այդ, այս եկեղեցու աերեցները, քահանաներն ու ուսուցիչները պետք է բուսուցանեն իմ ավետարանի սկզբունքները, որոնք գԱստվածաշնչի մեջ են, և դՄորմոնի Գրքի, որը պարունակում է եավետարանի լրիվությունը:

13 Եվ նրանք պիտի հետևեն ուխտերին ու եկեղեցու հանգանակներին, որ կատարեն դրանք, և այդ բաները պիտի նրանք ուսուցանեն, ինչպես որ նրանց ցույց կտրվի Հոգու կողմից:

14 Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աաղոթքով. և եթե դուք չստանաք բՀոգին, դուք չպետք է ուսուցանեք:

15 Եվ այս բոլորը դուք պիտի հետևեք որ կատարեք, ինչպես որ ես պատվիրեցի ձեր ուսուցման վերաբերյալ, մինչև որ իմ սուրբ ագրքերի լրիվությունը կտրվի:

16 Եվ երբ ձեր ձայները բարձրացնեք՝ աՄխիթարիչով, դուք պիտի խոսեք և մարգարեանաք, ինչպես բարի է երևում ինձ:

17 Քանզի, ահա, Մխիթարիչը գիտի բոլոր բաները և վկայում է Հոր մասին և Որդու մասին:

18 Եվ այժմ, ահա, ես ասում եմ եկեղեցուն. Մի ասպանիր. Եվ ով որ բսպանում է ներում չի ստանա ոչ այս աշխարհում, ոչ էլ գալիք աշխարհում:

19 Եվ բացի այդ, ես ասում եմ. Մի սպանիր. իսկ նա, ով սպանում է, պիտի ամեռնի:

20 Մի ագողացիր. և նա, ով գողանում է և չի կամենում ապաշխարել, դուրս պիտի գցվի:

21 Մի աստիր. նա, ով ստում է և չի կամենում ապաշխարել, դուրս պիտի գցվի:

22 աՍիրիր կնոջդ քո ողջ սրտով ու բհարիր նրան և ուրիշ ոչ մեկի:

23 Եվ նա, ով նայում է մի կնոջ վրա՝ ացանկանալով նրան, ուրանում է հավատքը, և չպիտի ունենա Հոգին. և եթե նա չապաշխարի, նա դուրս պիտի գցվի:

24 աՇնություն մի արա. իսկ նա, ով շնություն է անում և չի ապաշխարում, դուրս պիտի գցվի:

25 Բայց նրան, ով շնություն է անում և աապաշխարում է իր ողջ սրտով, և թողնում է այն, և այլևս չի անում, դու պիտի բներես.

26 Սակայն, եթե նա անում է դա ակրկին, նա չպիտի ներվի, այլ դուրս պիտի գցվի:

27 Քո մերձավորի մասին չար բան մի ախոսիր, ոչ էլ որևէ վնաս հասցրու նրան:

28 Դու գիտես, որ իմ օրենքն այս բաների վերաբերյալ տրված է սուրբ գրքերում. նա, ով մեղանչում է և չի ապաշխարում, դուրս պիտի ագցվի:

29 Եթե ինձ ասիրում ես, բծառայիր ինձ և գպահիր իմ բոլոր պատվիրանները:

30 Եվ ահա, դու պետք է հիշես աաղքատներին և բնվիրաբերես քո ունեցվածքից՝ նրանց գաջակցելու համար, այն ինչ կարող ես բաժին հանել նրանց համար, ուխտով և վավերագրով, որը չի կարող խախտվել:

31 Եվ որքան որ դուք ձեր ստացվածքից աբաժին հանեք բաղքատներին, դուք դա կանեք ինձ համար. և դրանք պիտի դրվեն իմ եկեղեցու գեպիսկոպոսի և նրա խորհրդականների՝ երեցներից կամ քահանայապետերից երկուսի առաջ, որոնց նա կնշանակի կամ նշանակել է, և այդ նպատակի համար ի սպաս է դդրել:

32 Եվ կլինի այնպես, որ հետո, երբ դրանք դրվեն իմ եկեղեցու եպիսկոպոսի առաջ, և հետո, երբ նա ստանա իմ եկեղեցու ունեցվածքի անվիրաբերման վերաբերյալ այդ վկայագրերը, որ դրանք չեն կարող ետ վերցվել եկեղեցուց, համաձայն իմ պատվիրանների, ամեն մարդ բպատասխանատու պիտի դառնա իմ առաջ, որպես գտնտես, իր իսկ ունեցվածքի կամ այն բանի վրա, ինչ նա ստացել է նվիրաբերմամբ, որչափ որ բավարար է իր և դընտանիքի համար:

33 Եվ բացի այդ, այս առաջին նվիրաբերումից հետո, եթե եկեղեցու կամ նրա անհատների ձեռքում ավելի շատ ունեցվածք լինի, քան նրանց անհրաժեշտ է իրենց ապրուստի համար, ամնացորդ, որը պետք է նվիրաբերվի եպիսկոպոսին, այն պիտի պահվի, որպեսզի ժամանակ առ ժամանակ տրվի նրանց, ովքեր չունեն, որ ամեն մարդ, ով կարիքի մեջ է, լիովին բավարարվի ու ստանա իր պահանջների համեմատ:

34 Ուստի, մնացորդը պիտի պահվի իմ շտեմարանում, աղքատին ու կարիքավորին սատարելու համար, ինչպես որ կնշանակվի եկեղեցու բարձրագույն խորհրդի և եպիսկոպոսի ու նրա խորհրդի կողմից.

35 Եվ հողեր գնելու նպատակով՝ եկեղեցու հանրային օգտի, և երկրպագության տներ կառուցելու, և աՆոր Երուսաղեմը կառուցելու համար, որը հայտնի պիտի դարձվի հետագայում,–

36 Որ իմ ուխտյալ ժողովուրդը կարողանա հավաքվել այն օրը, երբ ես ակգամ իմ բտաճարը: Եվ սա ես անում եմ իմ ժողովրդի փրկության համար:

37 Եվ կլինի այնպես, որ նա, ով մեղանչում է և չի ապաշխարում, պիտի դուրս ագցվի եկեղեցուց, և ետ չի ստանա այն, ինչ նա բնվիրաբերել է իմ եկեղեցու աղքատների և կարիքավորների համար, կամ, այլ խոսքով, ինձ համար,–

38 Քանզի, որքան որ դուք աանում եք այս փոքրերից մեկի համար, դուք այդ անում եք ինձ համար:

39 Քանզի կլինի այնպես, որ այն, ինչ ես խոսել եմ իմ մարգարեների բերանով, պիտի կատարվի. քանզի նրանց հարստությունից, ովքեր ընդունում են իմ ավետարանը հեթանոսների միջից, ես կնվիրաբերեմ իմ ժողովրդի աղքատներին, որոնք Իսրայելի տնից են:

40 Եվ բացի այդ, քո սրտում ահպարտ մի եղիր. թող քո բոլոր բհանդերձները լինեն պարզ, իսկ դրանց գեղեցկությունը լինի քո ձեռքերի աշխատանքի գեղեցկությունը.

41 Եվ թող բոլոր բաները մաքրությամբ կատարվեն իմ առաջ:

42 աԾույլ մի եղիր. քանզի նա, ով ծույլ է, չպետք է ուտի աշխատողի հացը, ոչ էլ հագնի նրա հանդերձները:

43 Եվ ովքեր որ ձեր մեջ ահիվանդ են և բժշկվելու հավատք չունեն, բայց հավատում են, պիտի սնուցվեն մեղմությամբ, բույսերով ու թեթև սննդով, և դա ոչ թշնամու ձեռքով:

44 Եվ եկեղեցու երեցները՝ երկուսը կամ ավելին, պիտի կանչվեն, որ նրանց համար աղոթեն ու աձեռնադրեն նրանց՝ իմ անունով. և եթե բմահանան, նրանք պիտի մահանան ինձ համար, իսկ եթե ապրեն, նրանք պիտի ապրեն ինձ համար:

45 աԱպրեք միասին բսիրով, այնպես որ գսգաք նրանց կորստի համար, ովքեր մահանում են, և հատկապես նրանց համար, ովքեր չունեն փառավոր հարության դհույս:

46 Եվ կլինի այնպես, որ նրանք, ովքեր մահանում են ինձանում, ամահ չեն ճաշակի, քանզի այն բքաղցր կլինի նրանց համար.

47 Իսկ նրանք, ովքեր ինձանում չեն մահանում, վա՜յ լինի նրանց, քանզի նրանց մահը դառն է:

48 Եվ բացի այդ, կլինի այնպես, որ նա, ով աբժշկվելու բհավատք ունի առ ինձ և գնշանակված չէ մահվան, պիտի բժշկվի:

49 Նա, ով հավատք ունի տեսնելու, պիտի տեսնի:

50 Նա, ով հավատք ունի լսելու, պիտի լսի:

51 Կաղը, որ հավատք ունի ցատկելու, պիտի ցատկի:

52 Եվ նրանք, ովքեր այս բաներն անելու հավատքը չունեն, բայց հավատում են ինձ, զորություն ունեն դառնալու իմ աորդիները. և որքան որ նրանք չեն խախտում իմ օրենքները, դու պիտի բկրես նրանց տկարությունները:

53 Կանգնիր այնտեղ, որտեղ քո ատնտեսությունն է:

54 Մի վերցրու եղբորդ հանդերձը. վճարի՛ր այն բանի համար, ինչ ստանում ես եղբորիցդ:

55 Եվ եթե դու աստանաս ավելին, քան անհրաժեշտ է քո ապրուստի համար, իմ բշտեմարան հանձնիր այն, որ բոլոր բաներն արվեն համաձայն նրա, ինչ ես ասել եմ:

56 Խնդրիր, և իմ սուրբ ագրքերը կտրվեն, ինչպես ես նշանակել եմ, և դրանք պետք է ապահովությամբ բպահպանվեն.

57 Եվ նպատակահարմար է, որ դու լռես դրանց վերաբերյալ և չուսուցանես դրանք, մինչև որ դուք դրանք ամբողջությամբ ստանաք:

58 Եվ ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ այդ ժամանակ, դուք դրանք կուսուցանեք բոլոր մարդկանց. քանզի դրանք պետք է ուսուցանվեն աբոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին ու ժողովուրդներին:

59 Ընդունեք այն բաները, որոնք դուք ստացել եք, որոնք տրվել են ձեզ իմ սուրբ գրքերում, որպես օրենք, որ լինի իմ եկեղեցին կառավարելու իմ օրենքը.

60 Եվ նա, ով ագործում է համաձայն այս բաների, պիտի փրկվի, և նա, ով կատարում է դրանք, չպիտի բնզովվի, եթե այդպես շարունակի:

61 Եթե խնդրես, դու կստանաս ահայտնություն հայտնության վրա, բգիտություն գիտության վրա, որ կարողանաս իմանալ գխորհուրդներն ու դխաղաղարար բաները,– որոնք բերում են եուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական:

62 Խնդրիր, և ինձ հարմար ժամանակ քեզ հայտնի կդարձվի, թե որտեղ պիտի կառուցվի աՆոր Երուսաղեմը:

63 Եվ ահա, կլինի այնպես, որ իմ ծառաներն առաջ կուղարկվեն դեպի արևելք և դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ:

64 Եվ նույնիսկ հիմա, նա, ով գնում է արևելք, թող ուսուցանի նրանց, ովքեր դարձի կգան, որ փախչեն աարևմուտք, և դա՝ երկրի վրա գալիք բաների և բգաղտնի խմբակցությունների հետևանքով:

65 Ահա, դու պիտի հետևես բոլոր այս բաներին, և մեծ պիտի լինի քո վարձքը. քանզի ձեզ տրված է իմանալ արքայության խորհուրդները, բայց աշխարհին տրված չէ իմանալ դրանք:

66 Հետևեք օրենքներին, որոնք դուք ստացել եք և եղեք հավատարիմ:

67 Եվ հետագայում, դուք կստանաք եկեղեցու աուխտերը, այնպիսիք, որոնք բավական կլինեն հաստատելու ձեզ՝ թե՛ այստեղ, թե՛ Նոր Երուսաղեմում:

68 Ուստի նա, ով աիմաստության պակաս ունի, թող խնդրի ինձ, և ես կտամ նրան առատությամբ և չեմ նախատի:

69 Բարձրացրեք ձեր սրտերն ու ցնծացեք, քանզի աարքայությունը, կամ այլ խոսքով, եկեղեցու բբանալիները տրվել են ձեզ: Ճիշտ այդպես: Ամեն:

70 աՔահանաներն ու բուսուցիչները պիտի ունենան իրենց գտնտեսությունները, ճիշտ ինչպես անդամները:

71 Եվ երեցներն ու քահանայապետերը, որոնք նշանակված են օգնելու եպիսկոպոսին, որպես խորհրդականներ բոլոր բաներում, իրենց ընտանիքներն ապահովելու համար պետք է օգտվեն այն ունեցվածքից, որը անվիրաբերված է եպիսկոպոսին՝ աղքատների օգտի և այլ նպատակների համար, ինչպես նախկինում նշվեց.

72 Կամ էլ նրանք պետք է արդար փոխհատուցում ստանան իրենց բոլոր ծառայությունների համար, կա՛մ տնտեսության, կա՛մ այլ ձևով, ինչպես հարմար կգտնվի կամ կորոշվի խորհրդականների ու եպիսկոպոսի կողմից:

73 Եվ եպիսկոպոսը, նույնպես, աջակցություն կամ արդար փոխհատուցում պիտի ստանա եկեղեցում իր բոլոր ծառայությունների համար:

74 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեր միջից նրանք, ովքեր թողել են իրենց կողակցին ապոռնկության պատճառով, կամ, այլ խոսքով, եթե նրանք վկայեն ձեր առաջ, սրտի խոնարհությամբ, որ դա այդպես է, դուք նրանց չպետք է դուրս գցեք ձեր միջից.

75 Բայց եթե դուք իմանաք, որ ինչ-որ անձինք հեռացել են իրենց կողակցից աշնության համար, և նրանց կողակիցն ապրում է, և նրանք իրենք են մեղավոր, նրանք պետք է դուրս բգցվեն ձեր միջից:

76 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ դուք աաչալուրջ և զգույշ պիտի լինեք, մանրամասն տեղեկանալով, որ այդպիսիներին, եթե նրանք ամուսնացած են, դուք չընդունեք ձեր մեջ.

77 Իսկ եթե ամուսնացած չեն, նրանք պիտի ապաշխարեն իրենց բոլոր մեղքերից, այլապես դուք չպետք է ընդունեք նրանց:

78 Եվ բացի այդ, ամեն ոք, ով պատկանում է Քրիստոսի այս եկեղեցուն, պիտի հետևի, որ պահի եկեղեցու բոլոր պատվիրաններն ու ուխտերը:

79 Եվ պիտի լինի այնպես, որ, եթե ձեզանից որևէ մեկը ասպանություն գործի, նրան պիտի հանձնեն և նրա հետ պիտի վարվեն համաձայն երկրի օրենքների. քանզի հիշեք, որ նա ներում չունի. և դա կապացուցվի՝ համաձայն երկրի օրենքների:

80 Եվ եթե որևէ տղամարդ կամ կին շնություն անի, նա պիտի դատվի եկեղեցու երկու կամ ավելի երեցների առաջ, և ամեն մի խոսք, նրա դեմ, պիտի հաստատվի եկեղեցու երկու վկաների, բայց ոչ թշնամիների կողմից. իսկ եթե կան ավելի, քան երկու վկաներ, ավելի լավ է:

81 Բայց նա պիտի դատապարտվի երկու վկաների բերանով. և երեցները գործը պիտի դնեն եկեղեցու առաջ, և եկեղեցին պիտի ձեռք բարձրացնի նրա դեմ, որպեսզի նրա հետ վարվեն համաձայն Աստծո օրենքի:

82 Եվ եթե հնարավոր է, անհրաժեշտ է, որ եպիսկոպոսը նույնպես ներկա լինի:

83 Եվ այդպես դուք պիտի վարվեք բոլոր հարցերում, որոնք կծագեն ձեր առաջ:

84 Եվ եթե տղամարդը կամ կինը կողոպտի, նա պիտի հանձնվի երկրի օրենքին:

85 Եվ եթե նա ագողություն անի, նա պիտի հանձնվի երկրի օրենքին:

86 Եվ եթե նա աստի, նա պիտի հանձնվի երկրի օրենքին:

87 Եվ եթե նա ինչ-որ ամբարշտություն գործի, նա պիտի հանձնվի օրենքին, այսինքն՝ այն, որ Աստծունն է:

88 Եվ եթե քո աեղբայրը կամ քույրը բմեղանչի քո դեմ, դու պիտի հանդիպես նրա հետ՝ միայն ինքը և դու. և եթե նա գխոստովանի, դու պիտի հաշտվես:

89 Իսկ եթե նա չխոստովանի, դու պիտի նրան հանձնես եկեղեցուն՝ ոչ թե անդամներին, այլ երեցներին: Եվ դա պետք է արվի ժողովում և ոչ աշխարհի առաջ:

90 Եվ եթե քո եղբայրը կամ քույրը մեղանչի շատերի դեմ, նա պիտի ախրատվի շատերի առաջ:

91 Եվ եթե մեկը հրապարակայնորեն մեղանչի, նա պիտի հրապարակայնորեն կշտամբվի, որպեսզի ամաչի: Եվ եթե նա չխոստովանի, նա պիտի հանձնվի Աստծո օրենքին:

92 Եթե մեկը գաղտնաբար մեղանչի, նա պիտի կշտամբվի գաղտնաբար, որ հնարավորություն ունենա գաղտնաբար խոստովանել նրան, ում ինքը վիրավորել է, և Աստծուն, որ եկեղեցին նրա մասին չխոսի հանդիմանությամբ:

93 Եվ այդպես դուք պիտի վարվեք բոլոր բաներում: