Ալմա 38
նախորդ հաջորդ

Ալմայի պատվիրաններն իր որդի Սիբլոնին:

Ընդգրկելով գլուխ 38-ը:

Գլուխ 38

Սիբլոնը հալածված էր արդարության համար – Փրկությունը Քրիստոսում է, որն աշխարհի կյանքն է ու լույսը – Սանձեք ձեր բոլոր կրքերը: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 Որդի՛ս, ականջ դիր իմ խոսքերին, քանզի ես ասում եմ քեզ, ճիշտ ինչպես ես ասացի Հելամանին, որ որքան որ դու կպահես Աստծո պատվիրանները, դու կբարգավաճես երկրում. և որքան որ դու չես պահի Աստծո պատվիրանները, դու կկտրվես նրա ներկայությունից:

2 Եվ այժմ, որդի՛ս, ես վստահ եմ, որ մեծ ուրախություն պիտի ունենամ քեզ համար՝ Աստծո հանդեպ քո հաստատունության և քո հավատարմության համար. քանզի ինչպես դու սկսել ես քո երիտասարդության տարիներին նայել առ Տերը՝ քո Աստվածը, ճիշտ նույնպես ես հուսով եմ, որ դու ակշարունակես պահել նրա պատվիրանները. քանզի օրհնված է նա, ով բհամբերում է մինչև վերջ:

3 Ես ասում եմ քեզ, որդի՛ս, որ ես արդեն ունեցել եմ մեծ ուրախություն քեզ համար՝ աԶորամացիների մեջ քո հավատարմության ու քո ջանասիրության, և քո համբերության ու քո երկայնամտության պատճառով:

4 Քանզի ես գիտեմ, որ դու կապանքների մեջ էիր. և ես նաև գիտեմ, որ դու քարկոծվեցիր հանուն խոսքի. և դու կրեցիր բոլոր այս բաները ահամբերությամբ, որովհետև Տերը քեզ բհետ էր. և այժմ, դու գիտես, որ Տերն ազատեց քեզ:

5 Եվ այժմ, որդի՛ս, Սիբլոն, ես կկամենայի, որ դու հիշեիր, որ որքան շատ որ դու աապավինես Աստծուն, այնքան շատ դու բկազատվես քո փորձանքներից, քո գտագնապներից ու քո չարչարանքներից, և դու կբարձրացվես վերջին օրը:

6 Արդ, որդի՛ս, ես չեմ կամենում, որ դու մտածես, որ ես գիտեմ այս բաներն ինքնուրույն, այլ դա Աստծո Հոգին է, որն իմ մեջ է, որը դարձնում է այս բաները հայտնի ինձ համար. քանզի, եթե ես ածնված չլինեի Աստծուց, ես չէի իմանա այս բաները:

7 Բայց ահա, Տերն իր մեծ ողորմությամբ ուղարկեց իր ահրեշտակին հայտարարելու ինձ, որ ես պետք է դադարեցնեմ բկործանման գործն իր ժողովրդի մեջ. այո, և ես տեսա մի հրեշտակի, երես առ երես, և նա խոսեց ինձ հետ, և նրա ձայնը որոտի պես էր, և այն ցնցեց ողջ գետինը:

8 Եվ եղավ այնպես, որ ես, երեք օր և երեք գիշեր, հոգու ամենադառը ցավի ու տվայտանքի մեջ էի. և ոչ մի դեպքում ես չստացա մեղքերի աթողություն, մինչև ես չաղաղակեցի առ Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ողորմության համար: Բայց ահա, ես աղաղակեցի առ նա, և ես գտա խաղաղություն իմ հոգուն:

9 Եվ այժմ, որդի՛ս, ես այս պատմեցի քեզ, որ դու սովորես իմաստություն, որ դու սովորես ինձանից, որ աչկա ոչ մի ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել՝ միայն Քրիստոսի մեջ է և նրա միջոցով: Ահա, նա է կյանքն ու բլույսն աշխարհի: Ահա, նա է խոսքը ճշմարտության և արդարության:

10 Եվ արդ, ինչպես դու սկսել ես սովորեցնել խոսքը, ճիշտ նույնպես ես կկամենայի, որ դու շարունակեիր սովորեցնել. և ես կկամենայի, որ դու լինեիր ջանասեր և ժուժկալ բոլոր բաներում:

11 Տես որ դու չբարձրամտանաս մինչև հպարտություն. այո, տե՛ս որ դու աչպարծենաս քո սեփական իմաստությամբ, ոչ էլ քո շատ ուժով:

12 Գործածի՛ր համարձակություն, բայց ոչ բռնադատություն. և նաև տե՛ս որ դու սանձես բոլոր քո կրքերը, որ դու լցվես սիրով. տե՛ս որ դու զերծ մնաս անգործությունից:

13 Մ՛ի աղոթիր ինչպես Զորամացիները, քանզի դու տեսար, որ նրանք աղոթում են, որպեսզի լսվեն մարդկանց կողմից և գովաբանվեն իրենց իմաստության համար:

14 Մ՛ի ասա. Ո՜վ Աստված, ես շնորհակալ եմ քեզ, որ մենք աավելի լավն ենք, քան մեր եղբայրները, այլ ավելի շուտ ասա. Ո՜վ Տեր, ներիր իմ բանարժանությունը, և հիշի՛ր իմ եղբայրներին ողորմությամբ, այո, ընդունի՛ր քո անարժանությունը Աստծո առաջ բոլոր դեպքերում:

15 Եվ թող Տերն օրհնի քո հոգին և ընդունի քեզ վերջին օրն իր արքայության մեջ՝ նստելու խաղաղությամբ: Այժմ գնա, որդի՛ս, և սովորեցրու խոսքն այս ժողովրդին: Եղիր լրջմիտ: Որդի՛ս, մնաս բարով: