Գլուխ 7
Մկրտություն և Սուրբ Հոգու պարգև
«Ջրով մկրտությունը, առանց դրան հետևող կրակով և Սուրբ Հոգով մկրտության, օգուտ չունի. դրանք անհրաժեշտորեն և անբաժանելիորեն կապված են»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
Ջոզեֆ Սմիթի ժամանակ Սասքուեհանա գետը հոսում էր լայն, տերևաշատ ծառերի և սոճիների անտառների միջով պտտվող ոլորաններով, շրջապատված թավալվող բլուրներով և հացահատիկի դաշտերով: Լինելով Պենսիլվանիայի ամենամեծ գետը, այն Պենսիկվանիայի Հարմոնիի բնատեսարանի կենտրոնական մասն էր: Քանի որ գետը մոտ էր նրա տանը և ուներ խաղաղ, մեկուսի տեղեր, Մարգարեն երբեմն գնում էր այնտեղ՝ մտորելու և աղոթելու:
Այս գետի ափն էր, որ Մարգարեն և Օլիվեր Քաուդերին գնացին, 1829թ. մայիսի 15-ին, որպեսզի աղոթեն մկրտության կարևո-րության մասին: Ի պատասխան նրանց աղոթքի՝ Հովհաննես Մկրտիչը հայտնվեց նրանց, շնորհելով նրանց Ահարոնյան Քահա-նալութլունը և պատվիրելով նրանց մկրտել մեկմեկու: Օրհնու-թլունը, որ նրանք փնտրում էին, այժմ կարող էր կատարվել պատշաճ ձևով և Աստծո զորությամբ և իշխանութլամբ: Իջնելով գետի մեջ՝ նրանք մկրտեցին մեկմեկու՝ նախ Ջոզեֆը մկրտելով Օլիվե-րին, ինչպես թելադրել էր Հովհաննեսը: Ապա Ջոզեֆը ձեռնադրեց Օլիվերին և նրան կարգեց Ահարոնյան Քահանայության, և նույնն արեց Օլիվերը Ջոզեֆի համար: Մարգարեն հիշում է.
«Մենք մեծ և փառավոր օրհնություններ զգացինք մեր Երկնա-լին Հորից: Օլիվեր Քաուդերիին մկրտելուց ոչ շատ անց, Սուրբ Հոգին իջավ նրա վրա, և նա կանգնեց ու շատ բաների մասին մարգարեացավ, որոնք շուտով պիտի իրականանալին: Եվ բացի ալդ, նրա կողմից մկրտվելուց հետո, ես նույնպես զգացի մար-գարեութլան ոգին, երբ, կանգնելով մարգարեացա այս Եկեղեցու բարձրանալու մասին և ուրիշ շատ բաներ՝ կապված Եկեղեցու և մարդկանց զավակների այս սերնդի հետ: Սենք լցված էինք Սուրբ Հոգով և ցնծում էինք մեր փրկության Աստծով» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.73):
Սկրտության օրհնությունները շուտով տարածվեցին մյուս հավատացյալների վրա: Ավելի ուշ, մայիս ամսվա ընթացքում, Սարգարեի կրտսեր եղբայրը՝ Սեմյուելը, եկավ Հարմոնի՝ այցելելու Ջոզեֆին և Օլիվերին: «Սենք.… ջանում էինք համոզել նրան Հիսուս Քրիստոսի Ավետարանի մասին, որը պատրաստվում էր հայտնի դարձվել իր ողջ լրիվությամբ»,– նշել է Սարգարեն: Սեմյուելը վկայություն ստացավ աշխատանքի մասին և Օլիվեր Քաուդերին մկրտեց նրան, որից հետո Սեմյուելը «վերադարձավ իր հոր տուն, մեծապես փառավորելով և գովաբանելով Աստծուն, լցված լինելով Սուրբ Հոգով»1: Հունիսին Սարգարեն մկրտեց իր ավագ եղբորը՝ Հայրումին, որը երկար ժամանակ աննկուն հավատում էր Սարգարեի պատգամին: «Այս ժամանակից ի վեր շատերը հավատացին,– գրել է Սարգարեն,– և ոմանք մկրտվեցին մինչ մենք շարունակում էինք հրահանգել և համոզել»2:
Սարգարեն հատկապես երախտապարտ էր տեսնելու իր հորը՝ Ջոզեֆ Սմիթ ավագին մկրտվելիս: Սարգարեն սիրում էր իր հորը մեծ սիրով, որն առաջինը հավատաց նրա լուրին, երբ առաջին անգամ Սորոնին հայտնվեց նրան: Ջոզեֆ Սմիթ ավագը մկրտվեց 1830թ. ապրիլի 6-ին՝ Եկեղեցու կազմավորման օրը: Սարգաեի մայրը՝ Լյուսի Սակ Սմիթը, հիշում է. «Ջոզեֆը կանգնած էր ափին, երբ իր հայրը դուրս եկավ ջրից, և երբ բռնեց հոր ձեռքը, նա բացականչեց. «.… Ես ապրեցի, որ տեսնեմ, թե ինչպես է իմ հայրը մկրտվում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում», և երեսը թաքցրեց իր հոր ծոցում ու բարձրաձայն հեկեկաց ուրախությունից, ինչպես Հովսեփը հնում, երբ տեսավ իր հորը Եգիպտոս գալիս»3:
Եկեղեցին կազմակերպվելու օրը շատ Սրբեր, որոնք նախկինում մկրտվել էին, Մելքիսեդեկյան Քահանայության զորությամբ ստացան Սուրբ Հոգու պարգևը: Սարգարե Ջոզեֆ Սմիթն ազդեցիկ ձևով ուսուցանում էր և՝ մկրտության, և՝ Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման կարևորությունը: «Ջրով մկրտությունը, առանց դրան հետևող կրակով և Սուրբ Հոգով մկրտության, օգուտ չունի. դրանք անհրաժեշտորեն և անբաժանելիորեն կապված են: Սարդ պետք է ծնվի ջրից և հոգուց, որպեսզի ձեռք բերի Աստծո արքայությունը»4:
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Մկրտության արարողությունն անհրաժեշտ է վեհացման համար:
«Աստված շատ նշաններ է տվել երկրի վրա, ինչպես որ երկնքում. օրինակ, անտառի կաղնին, ծառի պտուղը, դաշտի խոտը,– բոլորը նշան են, որ սերմ է ցանվել այդտեղ. քանզի Տիրոջ հրամանագիրն է, որ ամեն սերմ տվող ծառ, բույս և խոտ պտուղ պիտի բերի իր տեսակի պես և չի կարող առաջանալ որևէ այլ օրենքով կամ սկզբունքով:
Միևնույն սկզբունքով ես պնդում եմ, որ մկրտությունը Աստծուց կարգված նշան է, որը Քրիստոսին հավատացողն իր վրա է վերցնում, որպեսզի մտնի Աստծո թագավորությունը, քանի որ «եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը»,– ասել է Փրկիչը [տես Հովհաննես Գ.5]: Դա նշան է և պատվիրան, որն Աստված տվել է մարդուն, որ նա մտնի Նրա թագավորությունը: Ովքեր փորձում են մտնել այլ ձևով, նրանց փորձերն ապարդյուն կլինեն. քանի որ Աստված չի ընդունի նրանց, ոչ էլ նրա հրեշտակներն ընդունելի կհամարեն նրանց գործերը, քանի որ նրանք չեն հնազանդվել արարողություններին, ոչ էլ ընդունել են նշանները, որոնք Աստված կարգել է մարդկանց փրկության համար, որպեսզի նրանց նախապատրաստի և տա նրան սելեստիալ փառքի իրավունք. և Աստված հրամանագրել է, որ բոլորը, ովքեր չեն հնազանդվի նրա ձայնին, չեն խուսափի դժոխքի նզովքից: Ո՞րն է դժոխքի նզովքը: Գնալ այն հասարակության հետ, որը չի հնազանդվել Նրա պատվիրաններին:
Մկրտությունը նշան է Աստծուն, հրեշտակներին և երկնքին, որ մենք անում ենք Աստծո կամքը, և ուրիշ ճանապարհ չկա երկինքների տակ, որն Աստված կարգած լինի, որպեսզի մարդիկ գան նրա մոտ փրկվելու և մտնելու Աստծո արքայությունը, բացառությամբ հավատքի՝ առ Հիսուս Քրիստոս, ապաշխարության և մկրտության՝ մեղքերի թողության համար, մյուս բոլոր ճանապարհներն ապարդյուն են. դրանից հետո դուք ունեք Սուրբ Հոգու պարգևի խոստումը»5:
Նայելով Աստվածաշնչի սրբազան էջերին, քննելով մարգարեների և առաքյալների խոսքերը, մենք չենք գտնի փրկության հետ ավելի շատ կապված որևէ այլ թեմա, քան մկրտության թեման.… Եկեք հասկանանք, որ մկրտել բառի հունարեն բնագիրը [baptisto] նշանակում է խորասուզել կամ ընկղմել.…
.…Անտեղի չի լինի ներկայացնել լիազորություններն ու պատվիրանները, որոնք Հիսուսն ինքն է հանձնարարել և պատվիրել այդ նյութի վերաբերյալ. Նա ասել է տասներկուսին կամ, ավելի ճիշտ, այդ ժամանակ տասնմեկին. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերն աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի, պահեն»: Այդպես է գրված Մատթևոսի մոտ [Մատթևոս ՒԸ.19–20]: Մարկոսում մենք ունենք այս կարևոր խոսքերը. «Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեք ամեն արարածի: Ով որ հավատաց և մկրտվեց, կփրկվի. և ով որ չհավատաց, կդատապարտվի» [Մարկոս ԺԶ.15–16].…
«.… Նիկոդեմոսը՝ հրեաների իշխանը.… գիշերով եկավ Հիսուսի մոտ և ասաց նրան. Ռաբբի, գիտենք, որ Աստվածանից վարդապետ ես եկել, որովհետև ոչ ով չէ կարող այդ նշաններն անել, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի: Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Եթե մեկը վերստին չծնվի՝ կարող չէ Աստծո արքայությունը տեսնել: Նիկոդեմոսը նրան ասաց. Մարդ ի՞նչպես կարող է ծնվել, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել և ծնվել: Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել» [Հովհաննես Գ.1–5]:
Հիսուսի այս ուժեղ և դրական պատասխանը լուծում է ջրով մկրտության վերաբերյալ հարցը: Եթե Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան, զարմանալի չէ, որ նա այդքան համոզված է այդ մեծ հայտարարության մեջ. «Ով որ հավատաց և մկրտվեց, կփրկվի. և ով որ չհավատաց, կդատապարտվի» [Մարկոս ԺԶ.16]: Ուրիշ անուն տրված չէ երկնքի տակ, ոչ էլ ուրիշ արարո-ղութուն կա ընդունված, որով մարդ կարողանա փրկվել: Զարմանալի չէ, որ Առաքյալն ասել է՝ «թաղվելով նրա հետ մկրտությունում» հարություն կառնեք մեռելներից [Կողոսացիս Բ.12]: Զարմանալի չէ, որ Պողոսը պետք է վեր կենար և մկրտվեր և լվանար իր մեղքերը [տես Գործք Թ.17–18]»6:
Բոլոր տնտեսությունների ժամանակ Սրբերը մկրտվել են Հիսուս Քրիստոսի անունով:
Սրբերի նախնիները, որոնք իրականում եկեղեցու հայրերն էին տարբեր դարաշրջաններում, երբ եկեղեցին բարգավաճում էր երկրի վրա, թագավորություն էին Սանում մկրտությամբ, թանի որ սուրբ գրթնրում ակնհայտ է՝ Աստված չի փոխվում: Առաքյալն ասում է, որ ավետարանը Աստծո զորությունն է՝ փրկելու համար ամեն հավատացողին. և նաև տեղեկացնում է, որ կյանքը և անմահությունն ի լույս են բերվել ավետարանի միջոցով [տես Հռովմայեցիս Ա.16. Բ Տիմոթեոս Ա.10].…
Արդ, անվիճելիորեն ընդունելով այն, որ սուրբ գրություններն ասում են, ինչ նկատի ունեն, և նկատի ունեն այն, ինչ ասում են, մենթ բավական հիմթ ունենթ առաջ գնալու և Աստվածաշնչով հիմնավորելու, որ ավետարանը միշտ նույնն է եղել. ինչպես որ նունն են եղել նրա պահանջները կատարելու արարողությունները. նույն են եղել նաև պաշտոնավորող պաշտոնյաները. և նույն են եղել խոստումների նշաններն ու պտուղները. հետևաբար, քանի որ Նոյն արդարության քարոզիչ էր, նա պետք է որ մկրտված լիներ և ձեռանդրմամբ կարգված լիներ քահանայության և այլն. Քանի որ ոչ ոք այդ պատիվը չի վերցնում իր վրա, բացի նրանից, ով կանչված է Աստծուց, ինչպես Ահարոնը [տես Եբրայեցիս Ե.4].…
.… Նկատելի և ընդունելի պիտի լինի, որ եթե մարդկանց մեջ մեդք է մտել, ապա ապաշխարությունը նույնքան անհրաժեշտ է եղել ինչպես աշխարհի մի ժամանակաշրջանում կամ դարաշրջանում, այնպես էլ մեկ ուրիշ դարաշրջանում. և որ ոչ մի մարդ չի կարող դնել մեկ այլ վեմ, քան այն, ինչ դրված է, որն է՝ Հիսուս Քրիստոսը: Ուրեմն, եթե, Աբելն արդար մարդ էր, նա այդպիսին պետք է դառնար պատվիրանները պահելով. եթե Ենովքն այնքան արդար էր, որ մտավ Աստծո ներկայությունը և քայլեց նրա հետ, նա այդպիսին պիտի դառնար նրա պատվիրանները պահելով, և այդպես պիտի լիներ բոլոր արդար մարդկանց հետ, լիներ դա Նոյը՝ արդարության քարոզիչը. Աբրահամը՝ հավատարիմների հայրը. Հակոբը՝ Աստծո հետ մարտնչողը, Աովսեսը՝ նա, ով գրեց Քարիտոսի մասին և առաջ բերեց օրենքը՝ պատվիրանով, որպես դաստիարակ՝ բերելու մարդկանց Քրիստոսի մոտ. կամ թե ինքը՝ Հիսուսը, որը կարիք չուներ ապաշխարելու, որևէ մեղք գործած չլինելով. համաձայն Հովհաննեսին արած իր հանդիսավոր հայտարարության՝ արդ, թող որ ես քեզանից մկրտվեմ. քանի որ ոչ ոք չի կարող մտնել արքայություն առանց այս պատվիրանին հնազանդվելու. որովհետև այդպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք [տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթևոս 3.43]: Ուրեմն, անկասկած, եթե Հովհաննեսին և Հիսուս Քրիստոսին՝ Փրկչին, վայել էր մկրտվելով ամեն արդարություն կատարել, ապա նմանապես անկասկած, անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր այլ մարդու համար, որը փնտրում է երկնքի արքայությունը, գնալ և անել նույնը. որովհետև նա է դուռը, և եթե որևէ մեկն ուրիշ կողմից է ներս մտնում, նա գող է ու ավազակ [տես Հովհաննես ժ.1–2]:
Նախկին դարաշրջաններում, նախքան Փրկչի մարմնի մեջ գալը, «սրբերը» մկրտվել են Հիսուս Քրիստոսի անունով, որը պիտի գար, որովհետև երբեք չի եղել այլ անուն, որով մարդիկ կարող էին փրկվել. և նրանից հետո, երբ նա եկավ մարմնում և խաչվեց, այդ ժամանակ էլ սրբերը մկրտվում էին Հիսուս Քրիստոսի անունով, որը խաչվեց, հարություն առավ մեռելներից և համբարձվեց երկինք, որպեսզի նրանք կարողանան մկրտությամբ թաղվել նրա նման և փառքով հարություն առնեն նրա նման, քանի որ կա միայն մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն և մեկ Աստված՝ մեր բոլորի հայրը [տես Եփեսացիս Դ.5–6], ճիշտ այդպես էլ կա միայն մեկ դուռ դեպի երանության ապարանքները»7:
Երեխաները, որոնք մահանում նն նախքան պատասխանատվության տարիքը, կարիք չունեն մկրտվելու. նրանք փրկագնված նն Հիսուս Քրիստոսի քավությամբ:
«Մկրտությունը մեղրերի թողության համար է: Երեխաները չու-նեն մեղքեր: Հիսուսը օրհնեց նրանց և ասաց. «Արեք այն, ինչ անսար ինձ անելիս»: Երեխաները բոլորը կենդանի են Քրիստոսով, իսկ նրանր, ովքեր հասուն տարիքում են՝ հավատքով և ապաշխարությամբ»8:
«Երեխաներին մկրտելու կամ նրանց վրա ջուր ցանելու վարդապետությունը, կամ որ նրանք պետք է թավալվեն դժոխքում, ոչ ճիշտ վարդապետություն է, որը չի աջակցվում սուրբ գրություններով և համահունչ չէ Աստծո բնությանը: Բոլոր երեխաները փրկագնված են Հիսուս Քրիստոսի արյամբ, և հենց նույն պահին, երբ երեխաները հեռանում են այս աշխարհից, նրանր գնում են Աբրահամի գոգը»9:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է հետևյալը որպես տեսիլքի մի մաս, որը եա ստացել է 1836 թվականի հունվարի 21-ին, որը հետագայում արձանագրվել է որպես Վարդապետություն և Ուխտեր 137:1, 10. «Երկինքները բացվեցին մեզ վրա, և ես տեսա Աստծո սելեստիալ արքայությունը և նրա փառրը.… Եվ ես նաև տեսա, որ բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում»10:
Ջրով մկրտությունից հետո մենք ձեռնադրմամբ ստանում ննք Սուրբ Հոգին:
Ավետարանը պահանջում է ընկղմամբ մկրտություն՝ մեղրերի թողության համար, ինչն այդ բառի իմաստն է բնագիր լեզվում, այսինքն՝ խորասուզել կամ ընկղմել.… բացի այդ, ես հավատում եմ Սուրբ Հոգու պարգևին՝ ձեռնադրմամբ, [ինչպես վկայություն եղավ] Պետրոսի րարոզի ժամանակ Պենտեկոստեի օրերին, Գործր Բ.38: Սի մարդ մկրտեր, թե մի պարկ ավազ, տարբերություն չի լինի, եթե դա չարվի մեղրերի թողության և Սուրբ Հոգին ստանալու համար: Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության: Փրկիչն ասում է. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը» [Հովհաննես Գ.5]11:
Դանիել Թայլերը հիշում է Պենսիլվանիայի Սպրինգֆիլդ քաղաքում Մարգարեի ելույթներից մևկը 1833-ին. «Իր կարճ կանգառի ընթացքում, նա քարոզ կարդաց իմ հոր բնակարանում գնրանն համեստ մի խրճիթում: Նա կարդաց Հովհաննեսի Գ գլուխը.… և բացատրելով 5-րդ հատվածը, ասաց. «Ջրից և Հոգուց ծնված լինել նշանակել է ընկղմվել ջրի մեջ՝ մեղքերի թողության համար, և դրանից հետո, ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Այս պարգևը տրվում էր ձեռնադրմամբ՝ նրա կողմից, ով Աստծուց տրված իշխանություն ուներ»12:
«Կրկին ծնվելը գալիս է Աստծո Հոգով՝ արարողությունների միջոցով»13:
«Մկրտությունը սուրբ արարողություն է՝ ի նախապատրաստություն Սուրբ Հոգին ստանալուն. դա այն անցուղին և բանալին է, որի միջոցով Սուրբ Հոգին կսպասավորվի: Սուրբ Հոգու պարգևը՝ ձեռնադրմամբ, չի կարող ստացվել որևէ այլ սկզբունքի միջնորդությամբ, բացի արդարության սկզբունքից»14:
«Ինչ կլինի, եթե մենք փորձենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը ոչ թև Աստծո նշանակած նշաններով կամ ձևով, այլ որևէ ուրիշ ձևով՝ արդյոք մենք կստանա՞նք այն: Իհարկե, ո՛չ. բոլոր մյուս ձևերը կձախողվեն: Տերն ասում է՝ արեք այս և այն, և ես կօրհնեմ ձեզ:
Որոշակի բանալի խոսքեր և նշաններ կան, որոնք պատկանում են Քահանայությանը, որոնք պետք է պահվեն, որպեսզի օրհնությունը գա: Պետրոսի [ուսուցանած] նշանն էր՝ ապաշխարել և մկրտվել՝ մեղքերի թողության համար, ձեռք բերելով Սուրբ Հոգու խոստումը. և որևէ այլ ձևով Սուրբ Հոգին չի ստացվում [տես Գործք Բ.38]:
Տարբերություն կա Սուրբ Հոգու և Սուրբ Հոգու պարգևի միջև: Կոռնելիոսը ստացավ Սուրբ Հոգին մինչև մկրտվելը, որն Աստծո զորությունն էր՝ Ավետարանի ճշմարտության մասին համոզելու համար, սակայն նա չէր կարող Սուրբ Հոգու պարգևը ստանալ մինչև իր մկրտվելը: Եթե նա վերցրած չլիներ այդ նշանը կամ արարողությունն իր վրա, Սուրբ Հոգին, որը համոզեց նրան Աստծո ճշմարտության մասին, կլքեր նրան [տես Գործք ժ.1–48]: Սինչև նա չհնազանդվեց այդ արարողություններին և չստացավ Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ, ըստ Աստծո կարգի, նա չէր կարող բժշկել հիվանդին կամ հրամայել, որ չար ոգիները դուրս գան մարդու միջից և հնազանդվեին նրան. քանի որ ոգիները կարող էին նրան ասել, ինչպես ասեցին Սկեվայի որդիներին. «Հիսուսին գիտեմ, և Պողոսին ճանաչում եմ, բայց դո՞ւք ով եք» [տես Գործք ժԹ.13–15]»15:
1839թ. դեկտեմբերին, մինչ նրանք Վաշինգտոն քաղաքում էին, որպեսզի փոխհատուցում խնդրեին Միսսուրիի Սրբերի համար, Ջոզեֆ Սմիթը և էլիաս Հիգբին գրեցին հետևյալ խոսքերը Հայրում Սմիթին. «[Միացյալ Նահանգների] Նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ, նա հարցրեց մեզ, թե ինչով է մեր հավատքը տարբերվում այդ օրերի մյուս կրոններից: Եղբայր Ջոզեֆն ասաց, որ մենք տարբերվում ենք մկրտության և ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևը շնորհելու եղանակով: Սենք համարում ենք, որ մնացած բոլոր տարբերությունները ներառված են Սուրբ Հոգու պարգևի մեջ»16:
Սուրբ Հոգու պարգևը մեր կյանք է բերում խաղաղություն, ուրախություն, աստվածային առաջնորդություն և այլ պարգևներ:
Մենք հավատում Ենք, որ ներկայումս սրբերը վայելում են Սուրբ Հոգու պարգևն այնքան, որքան Առաքյալների օրոք. մենք հավատում ենք, որ այն [Սուրբ Հոգու պարգևը] անհրաժեշտ է Քահանայությունը կառուցելու և կազմավորելու համար, որպեսզի ոչ ոք չկարողանա առանց դրա կանչվել որևէ պաշտոն զբաղեցնելու. մենք հավատում ենք նաև մարգարեություններին, լեզուներին, տեսիլքներին և հայտնություններին, պարգևներին և բժշկումներին. և որ այդ բոլորը հնարավոր չէ վայելել առանց Սուրբ Հոգու պարգևի: Սենք հավատում ենք, որ սուրբ տղամարդիկ հնում խոսում էին Սուրբ Հոգուց մղված, և որ սուրբ մարդիկ մեր օրերում խոսում են միևնույն սկզբունքով. մենք հավատում ենք, որ այն մխիթարող է և վկայություն կրող, որ այն մեր հիշողությանն է բերում անցյալի բաները, մեզ առաջնորդում է ամենայն ճշմարտության և մեզ ցույց է տալիս գալիք բաները. մենք հավատում ենք, որ «ոչ ոք չի կարող իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, եթե ոչ Սուրբ Հոգով» [տես Ա Կորնթացիս ԺԲ.3]: Սենք հավատում ենք դրան [Սուրբ Հոգու պարգևին] իր ողջ լիությամբ, զորությամբ և մեծությամբ ու փառքով»17:
1847թ. փետրվարին, Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունից մոտ երեք տարի անց, նա հայտնվեց Նախագահ Բրիգամ Յանգին և նրան տվեց այս պատգամը. «Ասեք ժողովրդին, որ լինեն խոնարհ և հավատարիմ և հավաստիանան, որ պահում են Տիրոջ Հոգին և այն նրանց ճիշտ կառաջնորդի: Զգուշացեք և մի անտեսեք մեղմ բարակ ձայնը. այն ձեզ կուսուցանի ինչ անել և ուր գնալ. այն կբերի արքայության պտուղները: Ասա եղբայրներին, որ իրենց սրտերը բաց պահեն համոզվելու համար, որպեսզի երբ Սուրբ Հոգին գա նրանց մոտ, նրանց սրտերը պատրաստ լինեն ընդունելու այն: Նրանք կարող են Տիրոջ Հոգին տարբերել մյուս հոգիներից: Այն խաղաղություն և ուրախություն կշշնջա նրանց հոգիներին և կհեռացնի չարակամությունը, ատելությունը, նախանձը, վեճը և ամեն չարություն նրանց սրտերից. և նրանց ողջ ցանկությունը կլինի բարիք գործել, արդարություն առաջ բերել և կառուցել Աստծո արքայությունը: Ասա եղբայրներին՝ եթե նրանք հետևեն Տիրոջ Հոգուն, նրանք ճիշտ կքայլեն»18:
Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:
-
Վերընթերցեք 95–97 էջերը, որտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթն արտահայտում էր իր զգացումները, երբ նա և Օլիվեր Քաուդերին մկրտվեցին և երբ նրա հայրը մկրտվեց: Ինչպիսի՞ հիշողություններ ունեք դուք ձեր կամ ձեր ընտանիքի անդամների և ընկերների մկրտության մասին: Մտածեք այս հիշողությունները ձեր հուշատետրում կամ կյանքի պատմության մեջ գրելու մասին:
-
98–101 էջերի հայտարարությունները վերցված են այն ուղերձներից, որոնք Ջոզեֆ Սմիթը խոսել է արդեն մկրտված մարդկանց հետ: Ինչ եք կարծում, ինչո՞ւ է անհրաժեշտ, որպեսզի Եկեղեցու մկրտված անդամները հիշեցվեն այդ ճշմարտությունների մասին: Ուսումնասիրելով այս ուսմունքները՝ ինչպիսի՞ նոր ներըմբռնումներ եք դուք ձեռք բերել:
-
Ի՞նչ կարող էիք ասել ձեր ընկերոջը, որը հավատացած է, որ մկրտությունն անհրաժեշտ չէ: Ի՞նչ կարող էիք ասել ձեր ընկերոջը, որը հավատացած է, որ մանուկները պետք է մկրտվեն (որոշ օրինակների համար, տես 102–103 էջերը):
-
Կարդացեք վերջին ամբողջական պարբերությունը 102 էջում: Ինչո՞ւ մկրտությունը «ոչնչով օգտակար չէ» առանց Սուրբ Հոգու պարգևի: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Տարբերություն կա Սուրբ Հոգու և Սուրբ Հոգու պարգևի միջև» (էջ 104): Ձեր փորձից ելնելով, որո՞նք են այն օրհնություններից մի քանիսը, որ կարող են գալ մեր կյանք, երբ մենք ունենք Սուրբ Հոգու պարգևը:
-
Վերընթերցեք 104 էջի վերջին պարբերությունը: Ինչո՞ւ է մկրտվելու եղանակը էական տարբերություն համարվում վերականգնված Եկեղեցու և այլ եկեղեցիների միջև: Ինչո՞ւ է Սուրբ Հոգու պարգևը էական տարբերություն համարվում: Ի՞նչ ձևով են «մնացած բոլոր տարբերությունները ներառված.… Սուրբ Հոգու պարգևի մեջ»:
-
Ուսումնասիրեք այս գլխի վերջին պարբերությունը (էջ 105): Մտածեք, թե ինչպես կարող եք արժանի ապրել, որպեսզի ստանաք և ճանաչեք Սուրբ Հոգու հուշումները:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. ՀովհաննԵս ԺԵ.26, Հռովմայեցիս Զ.3–6, 2 ՆԵփի 31.13, 3 ՆԵփի 11.18–41, Մորոնի 8.1–23
Ալման մկրտում է Մորմոքի ջրերում: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Նախքան Փրկչի մարմնի մեջ գաջը, «սրբերը» մկրտվել են Հիսուս Քրիստոսի անունով, որը պիտի գար, որովհետև երբեք չի եղել այլ անուն, որով մարդիկ կարող էին փրկվել»:
Սուրբ Հոգու պարգևր արվում է «ձեռնադրմամբ՝ նրա կողմից, ով Աստծուց արված իշխանություն ուներ»: