Նախագահների ուսմունքները
Գլուխ 45: Ջոզեֆ Սմիթի զգացումներն իր մարգարեական առաքելության Մասին


Գլուխ 45

Ջոզեֆ Սմիթի զգացումներն իր մարգարեական առաքելության Մասին

«Ես ոչ մի այլ ցանկություն չունեմ, բացի բոլոր մարդկանց բարիք անելուց»

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայության սկզբից ի վեր նրա կյանքը հաճախ վտանգի մեջ էր: Չնայած Տերը շատ անգամներ ազատեց նրան իր թշնամիներից, Մարգարեն գիտեր, որ երբ նա ավարտեր իր երկրային առաքելությունը, նա մեռնելու էր: «Ոմանք կարծում են, որ եղբայր Ջոզեֆը չի մեռնելու,– ասաց նա մի թաղման արարողության ժամանակ 1842 թվականին,– բայց սա սխալ է, ճիշտ է եղել են ժամանակներ, երբ ես ունեցել եմ խոստում իմ կյանքի համար՝ իրականացնելու այս կամ այն բաները, ներկայումս ես որևէ խոստում չունեմ իմ կյանքի համար: Ես նույնքանով եմ ենթակա մահվան, որքանով որևէ այլ մարդ»1:

Մարգարեն լավատեղյակ էր, որ նա և բոլոր սրբերը սաստկացող վտանգների իրավիճակում էին: Երբ Նավուն աճում էր, որոշ մարդիկ, ովքեր ապրում էին այդ տարածքում, սկսեցին վախենալ Սրբերի աճող քաղաքական և տնտեսական ուժից և խաժամուժը նորից սկսեց անհանգստացնել նրանց: Մարգարեն որոշակի վտանգի մեջ էր, քանի որ Միսսուրիի իշխանությունները հաճախակի ջանքեր էին գործադրում նրան բռնելու համար, և հատկապես խիստ թշնամական էին դարձել Եկեղեցու ուրացած անդամները նրան կործանելու իրենց ճիգերում: 1842 թվականի օգոստոսի 6-ին Մարգարեն հայտարարեց, որ կգա ժամանակ, երբ Եկեղեցու անդամներին կստիպեն թողնել Նավուն.

«Ես մարգարեացա, որ Սրբերը կշարունակեն շատ նեղություններ կրել և կքշվեն դեպի Ռոքի լեռները, շատերը կուրանան, մյուսները մահվան կդատապարտվեն մեր հալածողների կողմից կամ կկորցնեն իրենց կյանքն անպաշտպան լինելու կամ հիվանդության հետևանքով, իսկ ձեզանից ոմանք կապրեն գնալու և օգննլու բնակավայրեր հիմնելու և քաղաքներ կառուցելու և տեսնելու, թե ինչպես են Սրբերը դառնում հզոր ժողովուրդ Ռոքի լեռներում»2:

Մարգարեի կյանքի վերջին մի քանի տարիների քարոզներում ու գրվածքներում նրա խոսքերի մեջ հրատապության զգացում կա: Գիտենալով, որ իր կյանքը կարճ է, նա լրջորեն աշխատում էր Սրբերին սովորեցնել այն բաները, որոնք Աստված հայտնել էր իրեն և քաջալերում էր նրանց պատրաստվել ընդունելու այդ ճշմարտությունները: Նա նաև արտահայտում էր իր մեծ սերը Սրբերի հանդեպ, նույնիսկ հայտարարելով, որ պատրաստ էր վայր դնել իր կյանքը նրանց համար: «Ես պատրաստ եմ զոհաբերություն մատուցվելու այն ձևով, որ կարողանա իրականանալ մեծագույն օգուտն ու բարիքը»3:

Ուշագրավ է, որ մինչ Մարգարեն այդքան շատ հալածանք էր տանում և ճնշման ենթարկվում աճող Եկեղեցու պահանջներով, նա ժամանակ էր գտնում ցույց տալու, որ հոգում էր Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար որպես անձնավորություն: Շատ Սրբեր հետագա տարիներին հիշում էին այն սերն ու բարությունը, որ մարգարե Ջոզեֆը ցույց էր տվել նրանց:

Մրոեթ Լ. Հեյլը հիշում է. «Մարգարեն…. հաճախ էր գալիս Մենշն [տուն]» և գնդակ խաղում մեզ՝ պատանիներիս հետ, նրա որդին գրեթե իմ տարիքին էր: [Մարգարե Ջոզեֆը] միշտ պահպանում էր կանոնները: Նա միշտ բռնում էր, երբ մականը վերցնելու իր հերթն էր գալիս, հետո լինելով շատ ամրակազմ [ուժեղ] մարդ, այնպես հեռու էր խփում գնդակը, որ մենք սովորաբար կանչում էինք գնդակի հետևից գնացող տղային իր հետ վերցնել ճաշը: Սա ստիպում էր Մարգարեին ծիծաղել: Ջոզեֆը միշտ լավ տրամադրություն էր ունենում և լի էր զվարթությամբ»4:

Մարգարետ Մակինթայր Բուրգեսը հիշում էր Մարգարեի հետ կապված մեկ այլ դեպք Նավուում: «Ւմ մեծ եղբայրն ու ես գնում էինք դպրոց, որը մետ էր այն շենքին, որը հայտնի էր որպես Ջոզեֆի աղյուսե վաճառատուն անունով: Նախորդ օրն անձրև էր եկել, դարձնելով հողը շատ ցեխոտ, հատկապես այդ փողոցի երկայնքով: Ւմ եղբայր Ուոլիսը և ես շատ արագ ցեխի մեջ հայտնվեցինք և չէինք կարողանում դուրս գալ և, իհարկե, լինելով երեխաներ, մենք սկսեցինք լաց լինել, քանի որ մտածում էինք, որ ստիպված էինք լինելու մնալ այնտեղ: Բայց վեր նայելով ես տեսա երեխաների սիրառատ ընկերոջը՝ Ջոզեֆ Սմիթին, որը դեպի մեզ էր գալիս: Նա շուտով մեզ բարձրացրեց ավելի բարձր ու չոր տեղ: Հետո կռացավ ու մաքրեց ցեխը մեր փոքրիկ, ցեխից ծանրացած կոշիկներից, գրպանից հանեց իր թաշկինակը և մաքրեց մեր արցունքոտված դեմքերը: Նա մեզ բարի և սիրալիր խոսքեր ասաց և ուրախ ուղարկեց մեզ դպրոց: Սիթե՞ զարմանալի է, որ ես սիրում էի այդ մեծ, բարի և ազնիվ Աստծո մարդուն5:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Մարգարեները սովորեցնում են այն, ինչ Աստված հայտնում է նրանց, մենք ձգտում ենք հասկանալ և ականջ դնել նրանց խոսքերին:

«Ամբողջ օրն իմ մտորումներն են, և ավելի քան ուտելս կամ խմելս, իմանալ, թե ինչպես ես պետք է Աստծո Սրբերին հասկանալի դարձնեմ այն տեսիլքները, որոնք գլորվում են հեղեղվող ալիքների պես մտքիս առջև: Ա՜խ, ինչքան երջանիկ կլինեի բերելու ձեր առաջ այն բաները, որոնց մասին դուք երբեք չեք մտածել: Բայց աղքատությունն ու աշխարհի հոգսերը խանգարում են…

Օվսա՜ննա, Օվսա՜ննա, Օվսա՜ննա Ամենազոր Աստծուն, որ լույսի ճառագայթները սկսում են հայտնվել հանկարծ մեզ վրա նույնիսկ այժմ: Ես չեմ կարող խոսքեր գտնել արտահայտվելու համար: Ես ուսյալ չեմ, բայց ես ունեմ բարի զգացումներ ինչպես բոլոր մարդիկ: Ախ, եթե ես ունենայի հրեշտակապետի լեզուն՝ արտահայտելու մի անգամ իմ զգացումներն ընկերներիս: Բայց այս կյանքում չեմ էլ սպասում»6:

Սեծ դժվարություն է ինչ-որ բան մտցնել այս սերնդի գլուխը: Դա նման է խնդակոթ պիսակի ճյուղերը բնից անջատելուն եգիպտացորենի հացի կտորով՝ սեպի փոխարեն կամ օգտագործել դդումը փայտե մուրճի փոխարեն: Նույնիսկ Սրբերն են դանդաղ հասկանում:

Ես մի քանի տարիների ընթացքում փորձել եմ նախապատրաստել Սրբերի մտքերը ստանալու Աստծո բաները, բայց մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես են նրանցից ոմանք Աստծո աշխատանքի համար ամեն ինչ տանելուց հետո ապակու նման վերածվում փշուրների, հենց որ ինչ-որ բան է պատահում, որը հակասում է իրենց ավանդություններին՝ նրանք ընդհանրապես չեն կարողանում դիմանալ կրակին: Քանիսները կկարողանան ապրել սելեստիալ օրենքով և անցնել ամեն ինչով և ստանալ իրենց վեհացումը, ես չեմ կարող ասել, քանի որ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված [տես ՎևՈՒ 121:407:

«Ես նման չեմ ուրիշ մարդկանց: Ւմ միտքն անընդհատ զբաղված է օրվա գործով և ես ամբողջովին ստիպված եմ կախված լինել կենդանի Աստծուց ամեն ինչի համար, ես սա ասում եմ այսպիսի առիթների դեպքում [թաղում].…

Եթե ունենայի ոգեշնչում, հայտնություն և թոքեր՝ հաղորդելու այն, ինչ հոգիս է խորհել անցած ժամանակներում, չէր լինի մի հոգի այս հավաքվածների մեջ, որ գնար իր տուն և փակեր իր բերանը հարատև լռությամբ կրոնի վերաբերյալ, մինչև որ ինչ-որ բան սովորեր:

Ւնչո՞ւ է պետք համոզված լինել, որ դուք հասկանում եք Աստծո բաները, երբ բոլոր բաներն այնքան անորոշ են ձեզ համար: Համեցեք վերցնելու այն բոլոր գիտելիքն ու բանականությունը, որով ես կարող եմ կիսվել ձեզ հետ»8

«Որոշ մարդիկ ասում են, որ ես ընկած Մարգարե եմ, որովհետև ես այլես առաջ չեմ բերում Տիրոջ խոսքը: Ւնչո՞ւ չեմ անում դա: Մենք կարո՞ղ ենք ստանալ այն: Ո՛չ, ոչ մեկն այս սենյակում»9:

Ես ժամանակ առ ժամանակ կհայտնեմ ձեզ այն թեմաները, որոնք բացահայտվում են ինձ Սուրբ Հոգու միջոցով: Բոլոր ստերը, որոնք այժմ դուրս են եկել իմ դեմ, դևից են և դեի ազդեցությունից և նրա ծառաները կօգտագործվեն Աստծո արքայության դեմ: Աստծո ծառաները չեն սովորեցնում ոչինչ, բացի հավերժական կյանքի սկզբունքներից, իրենց գործերով դուք պիտի ճանաչեք նրանց: Բարի մարդը կխոսի բարի բաներ և սուրբ սկզբունքներ, իսկ չար մարդը չար բաներ: Ես կարծում եմ, որ Տիրոջ անունով, պիտի հերքեմ բոլոր այս վատ սկզբունքները, ստախոսներին և այլն և ես նախազգուշացնում եմ ձեզ բոլորիդ զգուշանալ, թե ում ետևից եք գնում: Ես հորդորում եմ ձեզ ուշադրություն դարձնել այն բոլոր առաքինությանը և ուսմունքներին, որոնք ես եմ տվել ձեզ:

«Ես կոչ եմ անում ձեզ մտածել հետևյալ խոսքերի մասին՝ ավելացրեք ձեր հավատքին առաքինություն, սեր և այլն: Ես ասում եմ Տիրոջ անունով, եթե այս բաները կան ձեր մեջ, դուք կլինեք պտղաբեր [Բ Պետրոս Ա.5–8]: Ես վկայում եմ, որ ոչ մի մարդ զորություն չունի բացահայտելու այն, բացի ինձանից՝ բաներ երկնքում, երկրում և դժոխքում… Ես հանձնում եմ ձեզ բոլորիդ Աստծուն, որ դուք կարողանաք ժառանգել բոլոր բաները և թող Աստված ավելացնի Ւր օրհնությունը»10:

Չնայած մարգարեները մարդկային թուլություններով մարդիկ են, նրանք կանչված են Աստծո կողմից սովորեցնելու և առաջնորդելու Ւր ժողովրդին:

1835 թվականի նոյեմբերի 6-ին Մարգարեի օրագրում արձանագրված է. «Այս առավոտ ինձ ծանոթացրեցին արևելքից եկած մի մարդու հետ: Ւմ անունը լսելուց հետո, նա ասաց, որ ես ընդամենը սովորական մի մարդ եմ, այս արտահայտությամբ ցույց տալով, որ նա ենթադրել էր, որ անձնավորությունն ում Տերը հարմար է տեսնում բացահայտել Ւր կամքը, պեաք է լիներ ավելին, քան սովորական մի մարդ: Նա թվում է մոռացել էր սուրբ Հակոբոսի շուրթերով ասվածը, որ [Եղիան] մարդ էր մեզ պես՝ կրթի ենթակա, սակայն այնպիսի ուժ ուներ Աստծո հետ, որ նա ի պատասխան իր աղոթքների, փակեց երկինքները և դրանք երեք տարվա և վեց ամսվա ընթացքում անձրև չտեղացին և կրկին ի պատասխան նրա աղոթքի երկինքներն անձրև տեղացին և երկիրն իր պտուղը տվեց [տես Հակոբոս Ե.17–18]: ՒսկապԵս այսպիսին է այս սերնդի խավարամտությունն ու տգիտությունը, որ նրանք նայում են այդ բանին որպես աներևակայելի, որ մարդը կարող է որեէ «բարեկամական հարաբերություններ ունենալ» իր Ստեղծողի հետ»11:

Ես ե՞րբ եմ երբեէ որեէ սխալ բան սովորեցրել այս ամբիոնից: Ե՞րբ եմ ես երբեէ շփոթվել: Ես ուզում եմ հաղթանակել Ւսրայելում, նախքան այստեղից գնալը, երբ այլես չեք տեսնի ինձ: Ես երբեք չեմ ասել, որ ես կատարյալ եմ, բայց սխալ չկա այն հայտնություններում, որոնք ես եմ ուսուցանել: Ուրեմն մի՞թե ես պետք է որպես անպիտան մի բան մի կողմ գցվեմ»12

Չնայած ես անում եմ սխալներ, ես չեմ անում այն սխալները, որոնց անելու համար մեղադրվում եմ, այն սխալները, որոնք անում եմ ես, ուրիշ մարդկանց պես մարդկային էության թուլությունների պատճառով է: Ոչ մի մարդ չի ապրում առանց հանցանքի: Ւ՞նչ եք կարծում, եթե նույնիսկ Հիսուսն այստեղ լիներ, Նա առանց հանցանքի կլինե՞ր ձեր աչքում: Նրա թշնամիներն ամեն ձևի չար բաներ էին ասում Նրա դեմ, նրանք բոլորն անօրինություն էին փնտրում Նրա մեջ»13

1842 թվականի հոկտեմբերի 29-ին Ջոզեֆ Սմիթի օրագրում արձանագրվել է. «Ես.… գնացի վաճառատուն [Նավու՝ Ւլինոյս], որտեղ մի քանի եղբայրներ և քույրեր էին հավաքվել, որոնք ժամանել էին այս առավոտ Նյու Յորքի մոտակա տարածքից.… Ես ասացի նրանց, որ ընդամենը սովորական մարդ եմ, և նրանք չպետք է սպասեն, որ ես կատարյալ լինեմ. եթե նրանք սպասեն կատարելություն ինձանից, ես էլ նրանցից պետք է սպասեմ, բայց եթե նրանք տանեն իմ թուլությունները և եղբայրների թուլությունները, նուն ձևով ես էլ կտանեմ նրանց թուլությունները»14

Չնայած ընդդիմությանը, մարգարեները կատարում են Աստծո կողմից իրենց արված առաքելությունները:

«Ես երջանիկ եմ և երախտապարտ այս առիթով ներկա լինելու հնարավորության համար: Սեր թշնամիների կողմից մեծ ճիգեր էին գործադրվում ինձ Սիսսուրի տանելու և կյանքս կործանելու համար, բայց Տերը խոչնդոտեց նրանց ճանապարհը և նրանք մինչև այժմ դեռ չեն իրագործել իրենց նպատակը: Աստված հնարավորություն է տվել ինձ նրանց ձեռքից հեռու մնալ: Ես լավ պատերազմ պատերազմեցի.…

Ես հաղթելու եմ իմ թշնամիներին՝ ես սկսել եմ հաղթել նրանց տանը և ես կանեմ դա դրսում: Բոլոր նրանք, ովքեր կբարձրանան իմ դեմ, անպայման կզգան իրենց անօրինության կշիռն իրենց իսկ գլխին»15:

«Ես խոսում եմ համարձակորեն և հավատարմորեն ու իշխանությամբ… Ես գիտեմ, թե ինչ եմ ասում, ես հասկանում եմ իմ առաքելությունն ու գործը: Ամենազոր Աստված է իմ վահանը, և ինչ կարող է անել մարդը, եթե Աստված է իմ բարեկամը: Ես չեմ զոհաբերվի միչև իմ ժամանակը չգա, հետո ես կզոհաբերվեմ ազատորեն: Ես շնորհակալ եմ Աստծուց իմ թշնամիներից ինձ պաշտպանելու համար, ես թշնամիներ չունեմ, բացառությամբ ճշմարտությունը պաշտպանելու համար: Ես ոչ մի ուրիշ ցանկություն չունեմ, բացի բոլոր մարդկանց բարիք անելուց: Ես ցանկություն եմ զգում աղոթել բոլոր մարդկանց համար»16:

«Եթե ես իսկապես այս աշխատանքի մեջ մտած չլինեի և Աստծո կողմից կանչված, ես ետ կքաշվեի: Բայց ես չեմ կարող ետ քաշվել՝ ես ոչ մի կասկած չունեմ ճշմարտության վերաբերյալ»17:

«Ես չհղկված քար եմ: Սուրճի և հատիչի ձայնը չէր լսվել իմ վրա, մինչև Տերն ինձ վերցրեց իր ձեռքը: Ես փափագում եմ միայն երկնքի գիտությունն ու իմաստությունը»18:

«Ես մարգարեանում եմ և արձանագրություն կատարում այս առավոտ, որ երկրի ու դժոխքի բոլոր միավորված զորությունները չպետք է և չեն կարող երբևէ հաղթել այս տղային, քանզի ես խոստում ունեմ հավերժական Աստծուց: Եթե ես մեղանչել եմ, ես մեղանչել եմ բացեիբաց, բալց անկասկած ես մտածել եմ Աստծո բաները»19:

«Երբ մարդիկ հայտնվում են և կառուցում ուրիշ մարդկանց հիմքի վրա, նրանք անում են դա իրենց իսկ պատասխանատվությամբ, առանց Աստծո իշխանության, և երբ գալիս են ջրհեղեղները և փչում են քամիները, նրանց հիմքը կպարզվի, որ ավազից էր, իսկ նրանց ողջ շինվածքը կփլվի՝ փոշի կդառնա:

Սի՞թե ես կառուցել եմ որևէ ուրիշ մարդկանց հիմքի վրա: Ես ունեմ Քրիստոնեական ողջ աշխարհի ճշմարտությունը և ի հավելումն դրա անկախ հայտնություն և Աստված դուրս կբերի ինձ հաղթական»20:

Մարգարեները սիրում են նրանց, ում իրենք ծառայում են ն ցանկանում են լավ առաջնորդել նրանց, նույնիսկ եթե այդ անելիս աննրաժեշ է լինում նախատել նրանց:

«Ոչ ով նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնե իր բարեկամների համար [տես Հովհաննես ԺԵ.13]: Ես հայտնաբերել եմ հարյուրավորների և հազարավորների իմ եղբայրներից, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց կյանքն ինձ համար»:

«Բեռները, որոնք գլորվում են ինձ վրա շատ մեծ են: Ւնձ հալածողները թույլ չեն տալիս ինձ հանգստանալ և ես այն գտնում եմ գործի և հոգսի մեջ, հոգին հոժար է բայց մարմինը տկար: Չնայած ես կանչված եմ իմ Երկնային Հոր կողմից՝ դնելու այս մեծ աշխատանքի և արքայության հիմքն այս տնտեսությունում և վկայելու ցրված Ւսրայելին Նրա հայտնի դարձրած կամքի վերաբերյալ, ես ուրիշ մարդկանց պես ենթակա եմ կրքերի, հին ժամանակների մարգարեների նման…

«Ես չեմ տեսնում հանցանքներ Եկեղեցում, և ուստի թույլ տվեք հարություն առնել Սրբերի հետ, արդյոք բարձրանամ երկինք, թե իջնեմ դժոխք, կամ որևէ այլ տեղ: Եվ եթե մենք գնանք դժոխք, մենք դռնից դուրս կշպրտենք դևերին և այն երկինք կսարքենք: Որտեղ այս ժողովուրդն է, այնտեղ լավ հասարակություն է»21:

«Սրբերը չպետք է մտածեն, քանի որ ես մտերիմ եմ նրանց հետ և խաղընկեր եմ և ուրախ, որ ես անտեղյակ եմ, թե ինչ է կատարվում: Որևէ տեսակի անօրինությունը չի կարող աջակցվել Եկեղեցում և գործերը լավ չեն լինի, որտեղ ես եմ, քանի որ ես որոշել եմ, որ քանի դեռ ես առաջնորդում եմ Եկեղեցին, ճիշտ առաջնորդել այն»22:

«Եթե ես այնքան բախտավոր եմ, որ այն մարդն եմ, որ հասկանում եմ Աստծուն և բացատրում կամ հաղորդում եմ սկզբունք ները ձեր սրտերին, այնպես որ Հոգին կնքում է դրանք ձեզ վրա, ապա թող յուրաքանչյուր տղամարդ կամ կին այսուհԵտև լուռ նստի, դնի ձեռքը բերանին և երբեք չբարձրացնի ձեռքը կամ ձայնը կամ նորից որեէ բան ասի Աստծո մարդու դեմ կամ Աստծո ծառաների դեմ…. եթե ես բերում եմ ձեզ Նրա իմացությանը, իմ դեմ բոլոր հալածանքները պետք է դադարեն: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ ես Նրա ծառան եմ, քանի որ ես խոսում եմ իշխանություն ունեցողի պես….

…. Ես ճաշակում եմ հավերժական կյանքի սկզբունքները և դուք նույնպես կարող եք: Դրանք ինձ տրված են Հիսուս Քրիստոսի հայտնություններով և գիտեմ, որ եթե ասում եմ հավերժական կյանքի այս խոսքերը ձեզ ինչպես որ դրանք տրված են ինձ, դուք ճաշակում եք դրանք և ես գիտեմ, որ դուք հավատում եք դրանց: Դուք ասում եք մեղրը քաղցր է, ես էլ: Ես կարող եմ ճաշակել նաե հավերժական կյանքի ոգին: Գիտեմ, որ այն լավն է, և երբ ես ասում եմ ձեզ այս բաների մասին, որոնք տրվել են ինձ Սուրբ Հոգու ոգեշնչմամբ, դուք պարտավոր եք ընդունել դրանք՝ որպես քաղցր և ավելի ու ավելի ուրախանալ.…

«Ես իմ դիտողություններն անելիս ի նկատի եմ ունենում բոլորին՛ թե՛ աղքատին, թե՛ հարուստին, թե՛ գերյալին, թե՛ ազատին, թե՛ մեծին, թե՛ փոքրին: Ես թշնամություն չունեմ որևէ մարդու հանդեպ: Ես սիրում ձեզ բոլորիդ, բայց ատում եմ ձեր որոշ արարքները: Ես ձեր լավագույն ընկերն եմ և եթե մարդիկ ձախողվում են այն բաներում, որոնց նրանք ձգտում են, դա նրանց իսկ մեղքով է: Եթե ես նախատում եմ ինչ-որ մեկին և նա ատում է ինձ, նա հիմար է, քանզի ես սիրում եմ բոլոր մարդկանց, հատկապես այս իմ եղբայրներին և քույրերին:

«….Դուք չեք ճանաչում ինձ, դուք երբեք չեք ճանաչել իմ սիրտը: Ոչ մի մարդ չգիտի իմ պատմությունը: Ես չեմ կարող պատմել այն, ես երբեք չեմ էլ ձեռնարկի դա անել: Ես չեմ մեղադրում ոչ մեկին իմ պատմությանը չհավատալու համար: Եթե ես ունեցած չլինեի այդ փորձառությունը, ինչ որ ունեցել եմ, ես ինքս չէի հավատա: Ես ոչ մի մարդու վնաս չեմ տվել այս աշխարհում ծնվելուցս ի վեր: Ւմ ձայնը միշտ խաղաղության համար է:

Ես չեմ կարող վայր պառկել մինչև իմ ողջ աշխատանքը չավարտվի: Ես չեմ մտածում որևէ չարիք, ոչ էլ որևէ վնաս եմ հասցնում իմ մերձավորին: Երբ ես կանչվեմ հրեշտակապետի փողով և կշռվեմ կշեռքով, այն ժամանակ դուք բոլորդ կիմանաք ինձ: Ես չեմ ավելացնում ոչինչ: Աստված օրհնի ձեզ բոլորիդ»23:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը :

  • 549 էջում կարդացեք Նավուում ջոզեֆ Սմիթի կրած հալածանքի մասին: Ապա բացեք 550 էջը և վերընթերցեք Նավուում նրա ծառայության և երեխաների հետ խաղալու պատմվածքները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր նա կարողանում պահպանել այդպիսի ուրախ և հոգատար վերաբերմունք: Մտածեք թե ինչ կարող եք անել փորձության պահերին երջանիկ և սիրառատ մնալու համար:

  • Ընթերցեք երրորդ և չորրորդ պարբերությունները 551 էջում, նշելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի հիասթափությունը, երբ Սրբերը պատրաստ չէին ընդունելու բոլորը, ինչ նա ցանկանում էր ուսուցանել նրանց (տես 551-552 էջերը): Ւ՞նչը կարող է խանգարել ավելի շատ ճշմարտություն ստանալու մեր ունակությանը: Ի՞նչ կարող ենթ անել «նախապատրաստված լինելու ստանալ Աստծո բաները»:

  • Վերընթերցեք 553 էջի առաջին երեք պարբերությունները: Ւ՞նչ խորհուրդ կտայիք մեկին, որը հրաժարվում է հետևել Եկեղեցու առաջնորդին, որովհետև առաջնորդը բնավորության ինչ-որ թերություն ունի: Կարդացեք 553 էջի վերջում սկսվող պարբերությունը և մտածեք, թե ինչպես է այս միտքը վերաբերվում մեր բոլոր փոխհարաբերություններին:

  • Ջոզեֆ Սմիթը հավատթ արտահայտեց, որ Աստված կպաշտպանի իրեն և հնարավորություն կտա իրականացնելու իր առաքելությունը կյանքում 554-555 էջերում: Ւ՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնց ժամանակ Աստված ձեզ օգնել է կատարել ձեր պարտականությունները ձեր ընտանիքում կամ Եկեղեցու կոչումում:

  • Ուսումնասիրեք 556 էջում սկսվող, ինչպես նաև հաջորդ պարբերությունը 557 էջում: Ե՞րբ եթ ճաշակել ճշմարտության քաղցրությունը: Ւնչպե՞ս կարող ենթ ցնծալ մարգարեի կամ Եկեղեցու այլ առաջնորդի խոսքերով, նույնիսկ երբ նա նախատում է մեզ՝ մեր սխալ արարքների համար:

  • Արագ վերընթերցեք ողջ գլուխը, որոնելով մեկ կամ երկու միտթ, որոնք հատակապես օգտակար են ձեզ համար: Ւ՞նչն եք գնահատում այն մտքերում, որոնք դուք ընտրել եք: Ւնչպե՞ս է այս գլուխն ազդել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայության վրա:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Դանիել Բ.44–45, Բ. Տիմոթեոս Դ.6–8, Հակոբ 1.17–19; Մոսիա 2.9–11; Մորմոն 9.31

Հղումներ

  1. History of the Church, 4.587, կետադրությունն արդիականացված է, ելույթ արված Ջոզեֆ Սմիթի կողմից 1842 թվականի ապրիլի 9-ին Նավու՝ Ւլինոյս, հաղորդվել է Վիլֆորդ Վուդրուֆի կողմից:

  2. History of the Church, 5.85, «Եկեղեցու Պատմություն» (ձեռագրից), գիրք Դ-1, էջ 1362, Եկեղեցու արխիվներ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի Սոլթ Լեյք Սիթի, Յուտա:

  3. History of the Church, 5:159; Ջոզեֆ Սմիթի նամակից ուղղված Ջեյմս Առլինգտոն Բենեթին, 1842 թվականի, սեպտ. 8-ին, Նավու՝ Ւլինոյս, Ջեյմս Բենեթի ազգանունը սխալ ուղղագրությամբ է գրված “Bennett” History of the Church.

  4. Aroet L. Hale, “First Book or Journal of the Life and Travels of Aroet L. Hale,” pp. 23–24; Aroet Lucius Hale, Reminiscences, ca. 1882, Church Archives.

  5. Margarette McIntire Burgess, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Jan. 15, 1892, pp. 66–67.

  6. History of the Church, 5:362; spelling and punctuation modernized; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 16, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  7. History of the Church, 6:184–85; from a discourse given by Joseph Smith on Jan. 21, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  8. History of the Church, 5:529–30; spelling and punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on Aug. 13, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  9. History of the Church, 4:478; from a discourse given by Joseph Smith on Dec. 19, 1841, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  10. History of the Church, 6:366–67; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  11. History of the Church, 2:302; from a Joseph Smith journal entry, Nov. 6, 1835, Kirtland, Ohio.

  12. History of the Church, 6:366; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  13. History of the Church, 5:140; from a discourse given by Joseph Smith on Aug. 31, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

  14. History of the Church, 5:181; paragraph divisions altered; from a Joseph Smith journal entry, Oct. 29, 1842, Nauvoo, Illinois.

  15. History of the Church, 5:139–40; from a discourse given by Joseph Smith on Aug. 31, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  16. History of the Church, 5:257, 259; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Jan. 22, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff; see also appendix, page 562, item 3.

  17. History of the Church, 5:336; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  18. History of the Church, 5:423; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  19. History of the Church, 5:554; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Aug. 27, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton.

  20. History of the Church, 6:479; from a discourse given by Joseph Smith on June 16, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock; see also appendix, page 562, item 3.

  21. History of the Church, 5:516–17; from a discourse given by Joseph Smith on July 23, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  22. History of the Church, 5:411; from instructions given by Joseph Smith on May 27, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  23. History of the Church, 6:304–5, 312, 317; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton; see also appendix, page 562, item 3.

Նկար
Prophet Joseph with children

Ջոզեֆ Սմիթը ժամանակ էր գտնում հոգատարություն ցույց տալու Սրբերին անհատապես: Մարգարետ Մակինթայր Բուրգեսը հիլում էր Մարգարեին, որին նա կոչում էր «երեխաների անձնվեր բարեկամ», որն օգնեց իրեն և իր եղբորը, երբ նրանք խրվել էին ցեխի մեջ:

Նկար
Prophet Joseph

«Ես իմ դիտողություններն անելիս ի նկատի ունեմ բոլորին՝ թե՛ աղքատին, թե՛ հարուստ, թե՛ զերյալին, թե՛ ազատին, թե՛ մեծին, թե՛ փոքրին: Ես…. սիրում եմ բոլոր մարդկանց, հատկապես այս իմ եղբայրներին ն քույրերին»: