Նախագահների ուսմունքները
Գլուխ 1: Առաջին տեսիլքը. Հայրը և Որդին հայտնվում են Ջոզեֆ Սմիթին


Գլուխ 1

Առաջին տեսիլքը. Հայրը և Որդին հայտնվում են Ջոզեֆ Սմիթին

«Ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Ւմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Հիսուս Քրիստոսի մահից և հարությունից հետո, ուրացությունն աստիճանաբար սփռվեց ամենուր: Փրկչի Առաքյալներին մերժեցին և սպանեցին, նրա ուսմունքներն ապականվեցին, և Աստծո քահանայությունը վերցվեց երկրի վրայից: Հին մարգարե Ամովսը կանխագուշակել էր ուրացության և հոգևոր խավարի ժամանակաշրջանի մասին. «Ահա օրեր են գալիս, ասում է Տեր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու: Եվ պիտի թափառեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի ման գան Տիրոջ խոսքը որոնելու համար, և պիտի չգտնեն» (Ամովս Ը.11–12):

Երկրի վրայից կորսված Տիրոջ խոսքը փնտրողներից մեկը Ջոզեֆ Սմիթն էր, երիտասարդ մի տղա, որը 1820 թվականին ապրում էր Նյու Յորք նահանգի Պալմիրայի գյուղական ավանում: Ջոզեֆն ամրակազմ և գործունյա երիտասարդ էր՝ գեղեցիկ մաշկով, շիկահեր մազերով և կապույտ աչքերով, Ջոզեֆ Սմիթ ավագի և Լյուսի Մակ Սմիթի ընտանիքի տասնմեկ երեխաներից հինգերորդը: Նա օրվա մեծ մասն անցկացնում էր աշխատելով քառասուն հեկտարի չափ ընտանեկան ծառաշատ հողամասում՝ օգնելով իր հորը և ավագ եղբայրներին ծառ կտրելիս և բերք աճեցնելիս: Ըստ նրա մոր խոսքերի՝ «նա նշանակալիորեն հանգիստ և բարիացակամ երեխա էր1», որն «ավելի շատ էր սիրում խորհրդածել և ուսումնասիրել2», քան նրա եղբայրներն ու քույ րերը: Երիտասարդ Ջոզեֆն աշխատում էր, որպեսզի օգներ իր ընտանիքին, այնպես որ կարողացավ պաշտոնական կրթություն ստանալ միայն այնքան, որ իմանար կարդալու, գրելու և թվաբանության հիմունքները:

Այդ ժամանակ Նյու Յորքի արևմտյան շրջանում, որտեղ ապրում էր Սմիթների ընտանիքը, կրոնական խանդավառության ոգի էր սփռվել: Ւնչպես ուրիշ շատերը, Սմիթների ընտանիքը մասնակցում էր տարածքի վերածնված Քրիստոնեական հարանվանությունների հավաքներին: Թեև Ջոզեֆի ընտանիքի անդամներից ոմանք միացան եկեղեցիներից մեկին, Ջոզեֆը չմիացավ և ոչ մեկին: Ավելի ուշ նա գրել է այդ ժամանակի մասին.

«Ես սկսեցի լրջորեն մտածել մահկանացու իմ հոգու բարօրության կարևոր հարցերի մասին, որն ինձ առաջնորդեց ուսումնասիրելու սուրբ գրությունները, հավատալով, ինչպես ինձ սովորեցրել էին, որ դրանք պարունակում են Աստծո խոսքը: Այդպես, նվիրելով ինձ կարդալուն և անմիջապես շփվելով կրոնական տարբեր հարանվանությունների հետ, ես սկսեցի զարմանք ապրել, քանի որ սկսեցի նկատել, որ նրանք չէին զարդարում իրենց դավանանքը սուրբ ապրելակերպով և աստվածային վարքով՝ համաձայն նրա, ինչ ես գտնում էի սուրբ գրության այդ գանձարանում: Դրանից իմ հոգին կսկիծ էր ապրում.…

Սրտումս շատ բաներ էի մտածում մարդկության աշխարհի իրավիճակի մասին՝ հակառակությունների և բաժանումների, ամբարշտության և պղծությունների և խավարի մասին, որը մթնեցնում էր մարդկանց միտքը: Սիտքս չափազանց մտատանջվում էր, քանի որ ես սկսում էի գիտակցել իմ մեղքերը, և ուսումնասիրելով սուրբ գրությունները, ես հասկացա, որ մարդիկ չէին մոտենում Տիրոջը, այլ հեռացել էին ճշմարիտ և կենդանի հավատքից, և չկար որևէ համայնք կամ հարանվանություն, որ կառուցված լիներ Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա, ինչպես որ արձանագրված էր Նոր Կտակարանում, և ես վշտացած էի թե՛ իմ մեղքերի համար և թե՛ աշխարհի մեղքերի համար»3:

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթի ճշմարտության փնտրտուքները նրան բերեցին ծառերի մի պուրակ՝ իրեն անհրաժեշտ իմաստություն խնդրելու Աստծուց: Ւ պատասխան նրա աղոթքին՝ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան, ճանապարհ բացելով ավետարանի համար վերջին օրերում: Այդ զարմանալի իրադարձությունը նկարագրված է Ջոզեֆ Սմիթի հասարակ, բայց համոզիչ խոսքերով:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Ջոզեֆ Սմիթի ճշմարտության որոնումներն ուսուցանում են, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը և անկեղծ աղոթքը բացում են հայտնության դուռը:

Ջոզեֆ Սմիթ –Պատմություն 1.5, 7–13 . «Սեր բնակավայրում կրոնի շուրջ անսովոր հուզումներ սկսվեցին: Այն սկսվեց Սեթոդականներից, բայց շուտով տարածվեց այդ երկրամասի բոլոր աղանդների մեջ: Հիրավի, այն կարծես կլանել էր երկրի ողջ այդ շրջանը, և մարդկանց մեծ բազմություններ միանում էին կրոնական տարբեր խմբակցությունների, որոնք մարդկանց մեջ առաջացնում էին նկատելի իրարանցումներ և բաժանումներ՝ ոմանք բացականչելով. «Ահա, այստեղ է». իսկ մյուսները՝ «Ահա, այնտեղ է»: Ոմանք պայքարում էին մեթոդական հավատքի համար, ոմանք՝ երիցականների, ոմանք էլ մկրտականների համար.…

Այդ ժամանակ ես տասնհինգ տարեկան էի: Հորս ընտանիքը դարձել էր դեպի Երիցականների հավատքը և նրանցից չորսը միացել էին այդ եկեղեցուն, այդ թվում մայրս՝ Լյուսին. եղբայրներս՝ Հայրումը և Սեմյուել Հարրիսոնը. և քույրս՝ Սոֆրոնիան:

Այս մեծ հուզումների ժամանակ, միտքս համակված էր լուրջ մտախոհությամբ ու մեծ անհանգստությամբ. բայց չնայած իմ զգացումները խորն էին ու հաճախ շատ սուր, ես շարունակում էի ինձ հեռու պահել բոլոր այդ խմբակցություններից, չնայած հնարավորություն ունենալու դեպքում հաճախում էի նրանց առանձին ժողովներին: ժամանակի ընթացքում համակրանքս ուղղվեց դեպի Սեթոդական աղանդը, և ես ինչ-որ չափով ցանկանություն զգացի միանալ նրանց. սակայն այնքան մեծ էին տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններն ու վիճաբանությունները, որ մարդկանց ու իրերին անծանոթ այնպիսի մի երիտասարդի համար, ինչպիսին ես էի, անհնար էր որոշակի եզրակացության գալ, թե ով է ճիշտ և ով է սխալ:

ժամանակ առ ժամանակ միտքս խորապես հուզվում էր, քանի որ աղմուկն ու ժխորը շատ մեծ էր ու անդադար: Երիցականները խիստ վճռական էին Սկրտականների և Սեթոդականների դեմ, և օգտագործում էին տրամաբանության և իմաստակության ողջ զորությունները՝ նրանց սխալներն ապացուցելու համար, կամ, առնավազն, մարդկանց ստիպելու հավատալ, որ նրանք սխալվում են: Սյուս կողմից, Սկրտականներն ու Սեթոդականներն իրենց հերթին հավասարապես նախանձախնդիր էին իրենց սեփական դրույթները հաստատելու և մյուսներինը հերքելու ջանքերում:

Խոսքերի պատերազմի և տարաձայնությունների այդ աղմուկի մեջ, ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. Ւ՞նչ անել: Այս բոլոր խմբակցություններից ո՞րն է ճիշտ. կամ, միգուցե նրանք բոլորը սխալ են: Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա որն է այն, և ինչպես կարող եմ դա իմանալ:

ճգնելով այդ ծայրագույն դժվար կացության մեջ, որի պատճառը կրոնամոլների այդ խմբավորումների վիճաբանություն-ներն էին, մի օր ես ընթերցում էի Հակոբոսի Թուղթը, որի առաջին գլխի հինգերորդ հատվածում ասվում է. Բայց նթե մէկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է աոատությամբ ն չի նախատում. ն կտրվի նրան:

Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ: Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքը: Ես նորից ու նորից վերընթերցեցի այն, իմանալով, որ եթե կար մեկը, որն իմաստության կարիք ուներ Աստծուց, այդ ես էի. քանզի, թե ինչպես վարվել, ես չգիտեի և երբեք չէի իմանա, եթե չստանայի ավելի շատ իմաստություն, քան այդ ժամանակ ունեի. քանի որ կրոնական տարբեր աղանդների ուսուցիչները սուրբ գրքի միևնույն հատվածներն այնքան տարբեր էին հասկանում, որ կոտրում էին Աստվածաշնչին դիմելով հարցը լուծելու ողջ վստահությունը:

Ւ վերջո, ես այն եզրակացության հանգեցի, որ կամ պետք է մնամ խավարի ու անորոշության մեջ, կամ պետք է հետևեմ Հակոբոսի թելադրանքին, այսինքն՝ խնդրեմ Աստծուն: Վերջիվերջո, ես որոշեցի «խնդրել Աստծուց», եզրակացնելով, որ եթե նա իմաստություն է տալիս նրանց, ովքեր իմաստության կարիք ունեն, և տալիս է առատությամբ ու չի նախատում, ապա ես կարող եմ խիզախել»4:

Ջոզեֆ Սմիթը ազատվեց ամենայն արդարության թշնամու ուժից:

Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.14–16. «Այդպես, Աստծուն խնդրելու իմ այդ որոշման համաձայն, ես առանձնացա անտառում, որ փորձեմ: Հազար ութ հարյուրևքսան թվականի վաղ գարնան մի գեղեցիկ ու պարզ օրվա առավոտ էր: Առաջին անգամն էր իմ կյանքում, որ ես նման փորձ էի անում, քանզի, իմ բոլոր անհանգստություններով հանդերձ, ես երբեք դեռ չէի փորձել բարձրաձայն աղոթել:

Երբ առանձնացել էի այն վայրում, որտեղ նախապես որոշել էի գնալ, նայելով շուրջս և հավաստիանալով, որ մենակ եմ, ես ծնկի իջա և սկսեցի սրտիս ցանկությունները հայտնել Աստծուն: Հազիվ էի սկսել, երբ, անմիջապես, ինձ հափշտակեց մի ինչ-որ ուժ, որն ամբողջովին հաղթահարեց ինձ, և այնպիսի մի ապշելի ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ լեզուս կարծես կապվեց, այնպես որ ես չէի կարողանում խոսել: Թանձր մի խավար պատեց ինձ ն մի պահ թվաց, թե մատնվնլ էի հանկարծահաս կործանման:

Սակայն, լարելով ողջ ուժերս՝ կանչելու առ Աստված, որ ազատեր ինձ այն թշնամու զորությունից, որը հափշտակել էր ինձ, և հենց այն պահին, երբ պատրաստ էի հուսահատության մեջ ընկղմվել և ինձ կործանման հանձնել,– ոչ թե երևակայական կործանման, այլ անտեսանելի աշխարհի իրական էակի զորության, որն այնպիսի զարմանալի ուժ ուներ, ինչպիսին նախկինում երբեթ չէի զգացել ոչ մի էակի մեջ,– հենց այդ մեծ տագնապի պահին, իմ գլխավերևում ես տեսա արևի պայծառությունը գերա զանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա»5:

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆին՝ ի պատասխան նրա խոնարհ աղոթքի:

Ջոզեֆ Սմիթ–Պատմո1իյո1ն 1.17–20. «Լույսի հայտնվելուն պես, ես ինձ ազատված գտա այդ թշնամու կապանքներից: երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին.Սա է Ւմ Սիրնլի Որդիմ : Լսի՛ր Նրան:

Տիրոջը դիմելու իմ նպատակն էր՝ իմանալ, թե բոլոր աղանդներից որն էր ճշմարիտը, որպեսզի իմանայի, թե որին միանամ: Ուստի, ինքնատիրապետումս վերականգնվելուն պես, այնպես որ կարող էի խոսել, ես հարցրեցի Անձնավորություններին, որոնք կանգնած էին ինձանից վեր՝ լույսի մեջ, թե եղած աղանդներից որն էր ճշմարիտ (քանզի այդ ժամանակ իմ մտքով երբեք չէր անցել, որ բոլորը սխալ են), և թե որին պետք է ես միանայի:

Ւնձ պատասխանեցին, որ դրանցից ոչ մեկին չպետք է միանայի, քանի որ դրանք բոլորն էլ սխալ էին. և Անձնավորությունը, որը դիմեց ինձ, ասաց, որ նրանց բոլոր դրույթները գարշելի էին իր աչքում. որ բոլոր այդ դավանողներն ապականված էին, որ «նրանք դեպի ինձ են հակված իրենց շուրթերով, մինչդեռ նրանց սրտերը հեռու են ինձանից, նրանք վարդապետություններ են ուսուցանում, որոնք մարդկանց պատվիրաններն են, և նրանք ունեն աստվածայնության կերպարանք, բայց ուրանում են նրա զորությունը»:

Նա կրկին արգելեց ինձ միանալ դրանցից որևէ մեկին. և էլի շատ բաներ ասաց ինձ, որոնք այս պահին չեմ կարող գրել: Կրկին ուշքի գալով՝ ես ինձ գտա մեջքի վրա պառկած, հայացքս երկնքին հառած: երբ լույսը հեռացավ ես ուժասպառ էի եղել. բայց շուտով ինչ-որ չափով վերականգնվելով՝ ես գնացի տուն: եվ երբ հակվել էի բուխարուն, մայրս հարցրեց, թե ինչ է պատա–հել: Ես պատասխանեցի. «Ոչինչ, ամեն ինչ լավ է – Ես լավ եմ»: Այնուհետև, ես ասացի մորս. «Ւնձ հայտնի է դարձել, որ երիցականությունը ճշմարիտ չէ»: Կարծես թե հակառակորդը տեղյակ էր, իմ կյանքի դեռ վաղ շրջանում, որ ինձ վիճակվել էր դառնալու իր թագավորության խանգարողն ու ցնցողը. այլապես, ինչու պետք է խավարի ուժերը միավորվեին իմ դեմ: Ւնչի՞ համար էր այդ ընդդիմությունն ու հետապնդումը, որը բարձրացավ իմ դեմ գրեթե մանկությունից»6:

Երբ մեր վկայություններն ամուր են, հալածանքները մեզ չեն ստիպի ուրանալ այն, ինչը գիտենք, որ ճշմարիտ է:

Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.21–26. «Ւմ ունեցած այս տեսիլքից մի քանի օր անց, ես պատահաբար հանդիպեցի մեթոդականների քարոզիչներից մեկին, որը վերը նշված կրոնական հուզումների եռանդուն մասնակիցներից էր. և, խոսելով նրա հետ կրոնի թեմայով, ես օգտվեցի առիթից և նրան պատմեցի իմ ունեցած տեսիլքի մասին: Նրա վարքն ինձ շատ զարմացրեց. նա ոչ միայն անլուրջ վերաբերվեց իմ ունեցած հաղորդակցությանը, այլ մեծ արհամարհանքով, ասելով, որ այդ բոլորը դևից է, որ մեր օրերում չկան այնպիսի բաներ, ինչպիսիք են տեսիլքներն ու հայտնությունները. որ բոլոր նման բաները դադարել են առաքյալների հետ, և որ երբեք այլևս չեն կրկնվելու:

Ինչևէ, շուտով ես հայտնաբերեցի, որ պատմությունս իմհանդեպ մեծ նախապաշարմունք էր առաջացրել կրոնի դավանողների մեջ, և ծանր հետապնդումների պատճառ էր դարձել, որը շարունակ աճում էր. և չնայած ես չճանաչված մի պատանի էի, տասնչորս տասնհինգ տարեկան, և կյանքիս պայմաններն այնպիսին էին, որ ինձ կարևոր չէին դարձնում հասարակության մեջ, այնուամենայնիվ, ես արժանացել էի հեղինակավոր մարդկանց ուշադրությանը, այնքան, որ նրանք հասարակական միտքը լարումէին ընդդեմինձ և ծանր հետապնդման մղում. և դա բնորոշ էր բոլոր աղանդներին,– բոլորը միավորվել էին՝ ինձ հետապնդելու:

Դա ինձ լուրջ մտորելու առիթ էր տալիս այն ժամանակ, և շարունակվում է մինչև հիմա, թե որքան տարօրինակ էր, որ չճանաչված մի պատանու մասին, տասնչորս տարեկանը հազիվ բոլորած, և նաև մեկը, որը մատնված էր իր ամենօրյա աշխատանքով խղճուկ ապրուստ հայթայթելու անհրաժեշտության, մտածում էին, որպես մի կարևոր անձնավորության, որն այդ ժամանակի ամենահանրաճանաչ աղանդների մեծամեծերի ուշադրությանն էր արժանացել, այնպես որ նրանց մեջ առաջացրել էր դաժան հետապնդման ու անարգանքի ոգի: Բայց տարօրինակ էր, թե ոչ, դա այդպես էր, և հաճախ այն մեծ վշտի պատճառ էր դառնում ինձ համար:

Ւնչևէ, իմ ունեցած տեսիլքը, այնուամենայիվ, իրականություն էր: Խորհրդածելով այդ մասին՝ ես ինձ շատ նման էի զգում Պողոսին, երբ նա Ագրիպպաս թագավորի առաջ պաշտպանում էր իրեն, և պատմեց իր ունեցած տեսիլքի Սասին, երբ նա տեսել էր լույսը և լսել ճայնը. բայց դեռևս քչերն էին, որ հավատացին նրան. ոմանք ասում էին, թե նա անազնիվ է, մյուսներն էլ ասում էին, թե նա խհնթ է. և նրան ծաղրում էին ու անարգում: Սակայն այդ ամենը չխաթարեցին նրա տեսիլքի իրական լինելը: Նա տեսիլք էր տեսել, նա գիտեր, որ տեսել է, և երկնքի տակ ոչ մի հալածանք չէր կարող դա փոխել. և անգամ, եթե նրան հալածեին մինչև մահ, միևնույն է, նա կիմանար, մինչև իր վերջին շունչը, որ տեսել էր լույս և լսել էր իր հետ խոսող մի ճայն, և ողջ աշխարհը չէր կարող նրան ստիպել, որ այլ կերպ հավատա:

Այսպես էր և ինճ հետ: Ես իսկապես տեսել էի լույսը և այդ լույսի մեջ ես տեսել էի երկու Անճնավորության, և նրանք իրականում խոսել էին ինճ հետ. և չնայած ինճ ատում և հալածում էին այն բանի համար, որ ասում էի, թե տեսիլք եմ տեսել, այնուամենայնիվ, դա ճշմարիտ էր. և մինչ նրանք հետապնդում էին ինճ, այդպես ասելու համար անարգելով ինճ, և ընդդեմ ինճ ամեն տեսակի չար բան սուտ տեղն ասելով, ես դրդվում էի ասելու իմ սրտում. Ւնչո՞ւ եք ինճ հալածում ճշմարտությունն ասելու համար: Ես իսկապես տեսիլք եմ տեսել. և ով եմ ես, որ դեմ կանգնեմ Աստծուն, կամ ինչու է աշխարհը մտադրված՝ ստիպելու ինճ ուրանալ այն, ինչ իրականում տեսել եմ: Քանզի, ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ, ոչ էլ կհամարճակվեի դա անել. համենայն դեպս, ես գիտեի, որ այդպես անելով, կմեղանչեի Աստծո առաջ և կընկնեի դատապարտության տակ:

Արդ, իմ միտքն այժմ բավարարված էր՝ ինչ վերաբերում էր աղանդավորական աշխարհին, որ իմ գործը չէր՝ միանալ դրանցից որևէ մեկին, այլ շարունակել, ինչպես որ կայի, մինչև որ լրացուցիչ հրահանգներ ստանայի: Ես գտա, որ Հակոբոսի վկայությունը ճշմարիտ էր, որ իմաստության պակաս ունեցող մարդը կարող է խնդրել Աստծուն և ստանալ՝ առանց նախատվելու»7:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 29–33 էջերը: Մտածեք, թե ինչ է մեզ սովորեցնում Ջոզեֆ Սմիթի օրինակը, երբ մենք պատասխան ենք փնտրում մեր հարցերին: Կարդալով Առաջին Տեսիլքի պատմությունը՝ ի՞նչ եք սովորում սուրբ գրքերը կարդալու վերաբերյալ, խորհրդածելու վերաբերյալ, աղոթքի վերաբերյալ:

  • Վերընթերցեք 34 էջը: Մտածեք Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այն ճշմարտությունների մասին, որոնք սովորեց Ջոզեֆ Սմիթը Առաջին Տեսիլքից: Ինչո՞ւ է անհրաժեշտ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը վկայություն ունենա Առաջին Տեսիլքի մասին:

  • Երբ Ջոզեֆ Սմիթը պատմեց ուրիշներին Առաջին Տեսիլքի մասին, շատ մարդիկ բացասական տրամադրվեցին նրա նկատմամբ և սկսեցին հետապնդել նրան (էջ 35): Ձեր կարծիքով, ինչո՞ւ մարդիկ այդպես արձագանքեցին: Մտածեք, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես արձագանքեց այդ հետապնդումներին (35–36 էջերը): Ւնչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին, երբ մենք դիմակայում ենք հետապնդումների և այլ փորձությունների:

  • Երբ առաջին անգամ լսեցիք Առաջին Տեսիլքի մասին, ինչպիսի ազդեցություն գործեց այն ձեզ վրա: Ւնչպիսի՞ ազդեցություն է ունեցել այն ձեզ վրա այն ժամանակից ի վեր: Ւ՞նչ ձևով ձեր հավատքն ամրացավ, երբ դուք կրկին ուսումնասիրեցիք այդ պատմությունն այս գլխում:

Թեմային աոնչվող սուրբ գրություններ. Եսայիա ՒԹ.13–14, Հովել Բ.28–29, Ամովս Գ.7, Մորմոն 9.7–9

Հղումներ

  1. Լյուսի Մակ Սմիթ, «The History of Lucy Smith, Mother of the Prophet», 1845թ. ձեռագիր, էջ 72, Եկեղեցու հնադարան, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի, Սոլթ Լեյք Սիթի, Յուտա: Լյուսի Մակ Սմիթը՝ Մարգարեի մայրը, թելադրել է իր կյանքի պատմությունը Մարթա Զեյն Նոլթոն Քորեին, որը սկսվել է 1844 թվականի սկզբին և շարունակվել է 1845 թվականին, որը շատ բաներ է պարունակում Մարգարեի կյանքի մասին: Այս ձեռագրի առաջին օրինակը Մարթա Քորեյն անվանել է «սևագիր պատմական ձեռագիր»: Ավելի ուշ՝ 1845 թվականին, Լյուսի Մակ Սմիթը, Մարթա Քորեյը և Մարթայի ամուսինը՝ Հովարդ Քորեյը, ստուգեցին և նյութեր ավելացրեցին առաջին ձեռագրին: 1845 թվականի այդ ձեռագիրը վերնագրվել է որպես «The History of Lucy Smith, Mother of the Prophet»: Այս գրքում մեջբերումներ են արվում հիմնականում 1844–1845թթ. ձեռագրից, բացառությամբ մի քանի տեղերի, երբ 1845 թվականի ձեռագիրը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք հնարավոր չէ գտնել նախնական 1844–1845թթ. ձեռագրում:

  2. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 4, p. 1, Church Archives.

  3. Joseph Smith, History 1832, pp. 1–2; Letter Book 1, 1829–35, Joseph Smith, Collection, Church Archives.

  4. Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.5, 7–13:Տարբեր առիթներով Մար– գարն Ջոզեֆ Սմիթը գրել կամ թելադրել է Առաջին Տեսիլքի մանրամասն պատմությունը: Ալս գլխի քաղվածքներն Առաջին Տեսիլքի մասին այն արձանագրությունից են, որոնք հրատարակվել են 1842 թվականին «History of Joseph Smith» խորագրով Times and Seasons, պարբերականում, 1842թ. մարտի 15-ին, 726–728 էջերում. 1842թ. ապրիլի 1-ին, 748–749 էջերում. հետագայում դրանք ընդգրկվել են «Թանկագին Մարգարիտ» գրքում, ինչպես նան հրատարակվել են History of the Church, գրքում, հատոր Ա, 1–8 էջեր: Սա պաշտոնական սուրբ գրության արձանագրություն է: Մարգարե Ջոզեֆ Սմիթն այս արձանագրությունը կազմել է 1838 և 1839 թվականներին իր դպիրների օգնությամբ:

  5. Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.14–16:

  6. Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.17–20:

  7. Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.21–26:

Նկար
Joseph in Sacred Grove

«Ւմ գլխավերևում Աս տեսա արևի պայծաոությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա»:

Նկար
Joseph reading

«Սուրբ գրքի ոչ մի հաաված երբևէ այդպիսի ուժով չի ազղել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եդավ ինձ հետ»: