Նախագահների ուսմունքները
Գլուխ 34: Ներելու զորությունը


Գլուխ 34

Ներելու զորությունը

«Արի՛, սիրելի եղբայր, պատերազմն ավարտվեց, Քանզի առաջվա ընկերները, ընկերներ են նորից վերջապես»:

Չոզնֆ Սմիթի կյանքից

1839 թվականի ամռանը Մարգարեն Սիսսիսիպի գետի Իլինոյսի կողմի տարածքին, որտեղ հավաքվում էին Սրբերը, տվեց Նավու անունը: Անունը եբրայերեն ծագում ունի, որը նշանակում է «գեղեցիկ վայր կամ տեղ` իր մեջ ընդգրկելով նաև հանգստության գաղափար»:1 Մարգարեի ղեկավարությամբ Սրբերը սկսեցին վերափոխել Կոմերս գյուղը գեղեցիկ քաղաքի: Նրանք առաջինը փոխարինեցին իրենց հյուղակներն ու վրանները սահմանամերձ փայտաշեն տնակներով, իսկ հետո սկսեցին հայտնվել մի շարք հիմնական և ամուր աղյուսե տներ: Նրանք տնկեցին մրգատու ու դեկորատիվ ծառեր, խաղողի վազեր և թփուտներ` գեղեցկացնելու իրենց մեծ հողատարածքները: Իրենց գեղեցիկ Նավուում Սրբերը հույս ունեին ապաստանի խաղաղ վայր գտնել, որտեղ նրանք կկարողանային Սիսսուրիի հալածանքները թողնել ետևում:

Շինարարության այս ժամանակաընթացքում Զոզեֆ Սմիթն ունեցավ մի փորձառություն, որը ցույց տվեց նրա բնավորությունը և ուրիշներին ներելու պատրաստակամությունն ու ողորմածությունը, որը թույլ տվեց նրանց առաջ շարժվել անցյալի սխալների վրայով: Դանիել Թայլերը պատմել է այդ փորձառության մասին.

Մի մարդ, որը Ֆար Վեստում [Միսսուրի] բարձր պաշտոն ուներ եկեղեցում, հիվանդացավ դողերոցքով (մալարիայով) ու տենդով: երբ նրա միտքը, ինչպես նաև մարմինը, թույլ էին, խմբավորումների դժգոհությունն էլ ավելի էր թունավորել նրա միտքը և համոզել թողնել սրբերին և գնալ իրենց հետ: Իր հիվանդությունից ապաքինվելուց հետո Միսսուրիից Քուինսի` Իլինոյս, տեղափոխվեց, ու երբ սրբերը հիմնադրում էին Կոմերսը, նա ինչ – որ վկայություն տվեց Մարգարեի դեմ: Այնտեղ նա գնաց աշխատելու` վառելափայտ կտրելով միջոցներ հայթհայթելով, նրան և ընտանիքին Նավու տեղափոխելու և տուժած մարդուն մի նվեր [տալու] համար, որ գուցհ Աստված նհրհր և թույլ տար իրհն հհտ վերադառնալ.… Նա զգացհլ էր, որ իր համար ոչ մի ուրիշ տհղ փրկություն չկար, և հթհ իրհն մնրժհին, ամնն ինչ կորած կլիննր իր համար: Նա ճանապարհ ընկավ, վշտացած և խոնարհ սրտով:

երբ [մարդը] ճանապարհին էր, Տերն ասաց եղբայր Զոզեֆին, որ նա գալիս է: Մարգարեն դուրս նայեց պատուհանից և տեսավ նրան փողոցի վերևից գալիս: Հենց որ նա շրջվեց բացելու դարպասը, Մարգարեն իր աթոռից ոտքի թռավ և վազեց ու դիմավորեց նրան բակում` բացականչելով. «Օ, եղբայր, որքան ուրախ եմ տեսնել քեզ»: Նա նրա վզովն ընկավ և երկուսն էլ երեխաների պես արտասվեցին:

Բավական է ասել, որ համապատասխան վերահաստատում արվեց և ընկած մարդը կրկին մտավ եկեղեցու դռնով, նորից ստացավ իր Քահանայությունը, գնաց մի քանի կարևոր միսիաների, հավաքվեց Սրբերի հետ Սիոնում և մահացավ լիակատար հավատքով»2:

Զորջ Ք. Քենոնը, որը ծառայում էր որպես Առաջին Նախագահության Խորհրդական հետագայում վկայություն տվեց Զոզեֆ Սմիթի ներողամիտ բնավորության մասին. «Որպես ճշմարտության զորավոր պաշտպան և Աստծո պատվիրանների անկոտրում հավատարմատար, Զոզեֆը միշտ ողորմած էր թույլերի և մոլորվածների հանդեպ: 1835 թվականի ամռանը նա Կիրթլենդում և մոտակա այլ վայրերում աշխատում էր խորհուրդներում ու ժողովներում և ընտրվեց մասնակցելու դատավարությունների մի քանի անդամների դեմ, ովքեր պիտի դատվեին եկեղեցու Նախագահության հասցեին արված արտահայտությունների համար: Անկախ նրանից իրեն էր վիճակ ընկնում պաշտպանել մեղադրվողների դատը, թե մեղադրել, չնայած հենց ինքը կարող էր լինել այն մարդը, որին վնասել էին, նա այնքան մեծ նրբանկատությամբ և արդարությամբ էր վարվում, որ շահում էր բոլորի սերը»3:

Զոզեֆ Սմիթի ուսմունքները

Մենք պետք է գարծադրենք ողորմության սկզբունքը և ներենք մեր եղբայրներին ու քույրերին:

Ամենահաճելի տեսարաններից մեկը, որը կարող է տեղի ունենալ երկրի վրա, երբ մեղք է գործվում մի անձնավորության կողմից մյուսի հանդեպ, այդ մեղքը ներելն է և հետո, համաձայն Փրկչի անթերի և կատարյալ օրինակի, աղոթելը մեր Հորը, որ երկնքում է, ներել նաև [մեղավորին]»4:

Սիշտ գործածության մեջ պահեք ողորմածության սկզբունքը և պատրաստ եղեք ներել մեր եղբորն ապաշխարության առաջին, իսկ ակնարկների և ներում խնդրելու դեպքում պետք է մենք ներենք մեր եղբորը կամ նույնիսկ մեր թշնամուն նախքան նրա ապաշխարելը կամ ներում խնդրելը, մեր երկնային Հայրն էլ համապատասխանաբար ողորմած կլինի մեր հանդեպ»5:

Համբերեք և հանդուրժեք մեկդ մյուսին, քանի որ Տերն էլ այդպես է վարվում մեզ հետ: Աղոթեք ձեր թշնամիների համար եկեղեցում և մի անիծեք ձեր թշնամիներին, ովքեր եկեղեցում չեն, քանզի վրեժխնդրությունն իմն է, ասում է Տերը, և Նա կհատուցի [տես Հռովմայեցիս ԺԲ.19]: Յուրաքանչյուր ձեռնադրված անդամին և բոլորին մենք ասում ենք. եղեք ողորմած և դուք ողորմածություն կգտնեք: Ձգտեք օգնել հոգիներ փրկել, ոչ թե կործանել նրանց, քանզի դուք ճշմարտապես գիտեք, որ «ավելի ուրախություն կլինի երկնքումը մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան թե իննսուն և ինն արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ»: [Տես Ղուկաս Ժե.76:

էշայգա Ռ. Սնոուն Մարգարեի մասին արձանագրել է այս խոսքերը. «[Սրբերը] պետք է զինված լինեն ողորմածությամբ, չնայած մեր մեջ առկա անօրինությանը: Ասում են, նա եռանդուն էր անօրինությունը բացահայտելիս, դա մի տխուր միտք էր և ահավոր, որ այդքան շատերը պիտի իրենց դնեն դևի դատապարտության տակ և գնան կործանման: Նա խորը ցավով ասաց, որ նրանք մեր նախկին մահկանացու ընկերակիցներն էին որոնց մի ժամանակ, մենք սիրում էինք, մի՞թե չպետք է մենք նրանց խրախուսենք վերափոխվել: Սենք նրանց [դեռ] չենք ներել յոթանասուն անգամ յոթ, ինչպես մեր Փրկիչն է պատվիրել [տես Սատթեոս ԺԱ.21–22], մենք նրանց գուցե մեկ անգամ էլ չենք ներել: Այդպիսիների համար այժմ կա փրկության օր, որ ապաշխարեն և վերափոխվեն»7:

Պատկերացրեք, որ Հիսուս Քրիստոսը և սուրբ հրեշտակները մեզ չսիրեին չնչին բաների համար, ի՞նչ կլիներ մեզ հետ: Սենք պետք է ողորմած լինենք միմյանց հետ և չնկատենք փոքր բաները»8:

Տասներկուսի Քվորումի անդամ Վիըարդ Ոիչարդսը պատմում է. «Ջոզեֆը նշեց, որ ամեն ինչ լավ էր իր և երկնքի միջև, որ նա թշնամություն չուներ որևէ մեկի հանդեպ, և ինչպես Հիսուսի աղոթքում կամ նրա օրինակով, այդպես էր աղոթում Ջոզեֆը. «Հայր, ներիր ինձ իմ պարտքերն ինչպես ես էլ թողնում եմ իմ պարտականներին» [տես Մաաթեոս Զ.12, 14], թանզի ես մեծահոգաբար ներում եմ բոլոր մադդկանց: Որպեսզի մենք պահպանենք և զարգացնենք ուրիշների սերը, մենք պետք է սիրենք ուրիշներին, նույնիսկ մեր թշնամիներին, ինչպես նաև ընկերներին»9:

Ներումը Վերականգնում է զգացմունքների միասնությունը:

«Ինձ վշտացնում է, որ չկա լիարժեք ընկերություն; եթե անդամներից մեկը տառապում է, դա բոլորը զգում են, զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռթ բերում Աստծո հետ: Քրիստոսն ասաց, որ Նա եկել էր մեղավորներին ապաշխարության կանչելու, որ նրանց փրկեր: Քրիստոսը դատապարտվեց ինքնագոհ հրեաների կողմից, որովհետե Նա մեղավորներին պահում էր Իր շրջապատում: Նա վերցնում էր նրանց այն պայմանով, որ նրանք ապաշխարեին իրենց մեղքերից… եթե [մեղավորներն ապաշխարեն, մենք պարտավոր ենք վերցնել նրանց ] և բարությամբ սրբագործենք ու մաքրենք նրանց ամեն անարդարությունից` պահպանելով նրանց մեր ազդեցությամբ… մեղքը թողնող մարդկանց առաջնորդելիս ոչինչ այնքան հույս չի ներշնչում, որքան նրանց պահպանելը, ձեռքից բռնելն ու մեղմությամբ տանելը»10:

Մարգարե Ջոգեֆը Սմիթը մի խումբ եկեղեցու ղեկավարեերի գրեւ է. «Այժմ, եղբայրներ, թույլ տվեք ինձ ասել ձեզ, որ իմ դիրքորոշումն է` ողջ երկայնամտությամբ ու համբերությամբ ներել, համբերել և հանդուրժել իմ եղբայրների ու ողջ աշխարհի մարդկության թերությունները, անմտությունները, թուլություններն ու ամբարշտությունները, և իմ վստահությունն ու սերը ձեր հանդեպ չի նվազում, ոչ էլ թուլանում է: Եվ այժմ, եթե դութ կանչվեք մեզ հետ մի փոքր տանելու մեր թուլություններն ու անմտությունները և մեզ հետ ստանաք ձեզ համար նախատինք, մի վիրավորվեք… Երբ որ մենք երես առ երես հանդիպենք, ես ակնկալում եմ, որ առանց նվազագույն կասկածի բոլոր հարցերը մեր միջե ազնվորեն կհասկացվեն, ու կգերիշխի կատարյալ սերը, սրբազան ուխտը, որով մենք կապված ենք միմյանց, կունենա բարձրագույն տեղը մեր սրտերում»11:

Մարգարե Ջոգեֆ Սմիթն իր խորհրդականների ն Աոաջին Նախագահության ն Տասներկոաի հետ ժողովում հետնյաչն ասաց . «Ես երբեմն պահի ազդեցության տակ չափազանց կտրուկ եմ խոսել, և քանի որ ես վիրավորել եմ ձեր զգացմունքները, եդբայրներ, ես ձեզանից ներոդություն եմ խնդրում, քանզի ես սիրում եմ ձեզ և ձեզ բարձր կպահեմ ողջ իմ սրտով ողջ արդարությամբ Տիրոջ առաջ և բոլոր մարդկանց առաջ, քանի որ համոզված եղեք, եդբայրներ, ես կամենում եմ կանգնեցնել ողջ ընդդիմության տարափը մրրիկներում և փոթորիկներում, որոտներում և կայծակներում, ծովում և ցամաքում, անապատում կամ կեղծ եղբայրների մեջ, խաժամուժի կամ որտեղ որ Աստված Իր նախախնամությամբ կարող է մեզ կանչել: եվ ես վճռել եմ, որ ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան [չի] կարող ինձ բաժանել ձեզանից [տես Հռովմայեցիս Ա.38–39]:

եվ ես այժմ ուխտում եմ ձեզ հետ Աստծո առաջ, որ ես չեմ լսելու կամ հավատալու որեէ նսեմացնող զեկուցում ձեզանից որեէ մեկի դեմ, կամ դատապարտելու ձեզ որեէ վկայության հիման վրա երկնքի տակ, մինչե այդ վկայությունը ճշմարիտ չլինի, ժինչե ես չտեսնեմ ձեզ դեմ առ դեմ և իմանամ համոզվածությամբ, և ես իսկապես դնում եմ իմ հարատե վստահությունը ձեր խոսքի վրա, քանզի ես գիտեմ, որ դուք ճշմարտության մարդիկ եք: եվ նույնը ես խնդրում եմ ձեզանից, երբ ձեզ ինչ-որ բան եմ ասում, որ դուք նմանապես վստահեք իմ խոսքին, քանզի ես չեմ ասի ձեզ, թե գիտեմ որեէ բան, որը ես չգիտեմ»12:

1835 թվականի աշնանը Մարգարեի եղբայր Վխյամը չհամաձայնվեց մի որոշման հետ, որն ընդունեչ էր Մարգարեն, զայրացավ և սկսեց արհամարհանքով վերաբերվեչ Մարգարեին և խրախուսեց ուրիշներին անեշ նույնը: Այս վերաբերմունքը վշտացրեց Մարգարեին և նա Վիյյամին գրեց հետնյաշը. «Ես ցանկանում եմ, Եղբայր Վիլյամ, որ դու խոնարհեցնես քեզ: ես մեծահոգաբար ներում եմ քեզ և դու գիտես իմ անխախտ և անփոփոխ դիրքորոշումը, ես գիտեմ, թե ում եմ վստահում, ես կանգնած եմ վեմի վրա, հեղեղները չեն կարոդ, ոչ, նրանք չպիտի տապալեն ինձ: Դու գիտես, որ վարդապետությունը, որ ես ուսուցանում եմ ճշմարիտ է, դու գիտես, որ Աստված օրհնել է ինձ…. Դու գիտես, որ իմ պարտականությունն է հորդորել քեզ, երբ դու սխալ ես անում: ես միշտ ինձ թույլ կտամ դա և դու էլ կունենաս նույն արտոնությունը: ես ինձ թույլ եմ տալիս հորդորել քեզ իմ ծննդյան իրավունքով և ես շնորում եմ արտոնություն, որովհետե իմ պարտականությունն է` լինել խոնարհ և ստանալ դիտողություն և հրահանգ որևէ եղբորից կամ ընկերոջից.…

Իսկ այժմ, թող Աստված ողորմածություն ունենա իմ հոր տան վրա, թող Աստված հեռու տանի թշնամությունն իմ և թո միջից և թող բոլոր օրհնությունները վերականգվեն և անցյալը մոռացվի հավիտյանս: Թող խոնարհ ապաշխարությունը բերի մեզ երկուսիս դեպի քեզ, Ով Աստված, և դեպի Քո զորությունն ու պաշտպանությունը և պսակը, վայելելու հայրիկի, մայրիկի, Ալվինի, Հայրունի, Սոֆրոնիայի, Սամուհլի, Կատերինի, Կարլոսի, Լյուսիի, սրբերի և բոլոր սրբագործվածների խաղաղության մեջ հավիտյան, սա ձեր եղբոր աղոթքն է»13:

1836թվականի հունվարի 1-ին Մարգարեն ասաց հետհյալն իր ընտանիքում այս տարաձայնությունը հաղթահարելու ջանքերի մասին. «Չնայած երախտագիտությունը լցնում է սիրտս, երբ վերհիշում եմ անցած տարին և բազմապատկված օրհնությունները, որոնք պսակեցին մեր գլուխները, սիրտս ցավում է ներսումս, այն տարաձայնության պատճառով, որ գոյություն ունի իմ հոր ընտա – նիքում..Ես վճռել եմ, որ ոչ մի բան իմ կողմից չպիտի անբավարար լինի` հարթելու և բարեկամաբար դիրքորոշելու և կարգավորելու բոլոր ընտանեկան տարաձայնություններն այսօր, որպեսզի հաջորդ տարին կամ տարիները, լինեն դրանթ թիչ, թե շատ, կարողանան Աստծո առաջ արդարության մեջ անցնել.…»

եղբայրներ Վիլյամն ու Հայրումը և հորեղբայր Զոն Սմիթը եկան իմ տուն և մենք առանձնացանք մի սենյակում հայրիկի և Երեց Աարտին Հարրիսի ընկերակցությամբ: Այնուհհտև, Հայր Սմիթն աղոթքով բացեց մեր հարցազրույցը, որից հհտո նա արտահայտվեց այդ առիթով խիստ զգացմունթային և սրտառուչ ձևով, այսինթն` ողջ իր հայրական սրտացավությամբ, ում զգացմունթները խորապես վիրավորված էին` այն տարաձայնության պատճառով, որ գոյություն ուներ ընտանիթում, և մինչ նա դիմում էր մզ, Աստծո Հոգին հանգչեց մեզ վրա, բոլորիս վրա, հզոր ուժով և մեր սրտերը փափկեցին: եղբայր Վիլյամը խոնարհ խոստովանություն արեց և ինձանից ներողություն խնդրեց այն վիրավորանթի համար, որ հասցրել էր ինձ: Իսկ այն բաներում, որ ես էի սխալ վարվել, ես ներողություն խնդրեցի նրանից:

եվ խոստովանության ու ներման ոգին փոխադարձ էր մեր բոլորի մեջ և մենթ ուխտեցինք միմյանց հետ Աստծո և սուրբ հրեշտակների ու եղբայրների աչքի առաջ, ձգտել այսուհետև միմյանց հաստատել արդարության մեջ բոլոր բաներում և չլսել միմյանց վերաբերյալ չար խոսակցություններ, այլ որպես իսկական եղբայրներ գնալ միմյանց մոտ մեր դժգոհություններով, հեզության ոգով և համաձայնության գալ ու դրանով նպաստել մեր երջանկությանը և ընտանիքի երջանկությանը, և, կարճ ասած, բոլորիս երջանկությանն ու բարօրությանը: Այնուհետև, ներս հրավիրվեցին կինս և մայրս և իմ գրագիրը, և մենք նրանց համար կրկնեցինք ուխտը, որի մեջ մենք մտել էինք և մինչ մեր կուրծքը լցվում էր երախտագիտությաբ` արցունքներ սկսեցին հոսել մեր աչքերից: Այնուհետև, ինձ խնդրեցին փակել մեր հարցազրույցը, ինչը ես արեցի աղոթքով, և դա իսկական տոն էր և ցնծության ժամանակ»4:1

Ցույց տալով երկայնամտություն, համբերություն ն ողորմածություն ապաշխարողի հանդեպ, մենք կարող ենք օգնել նրանց` բերելով ղեպի «Աստծո սիրելի զավակների ազատությունը»:

1838 քվակաեի վերջում Վիյյամ Վ. Ֆեւփսը, որը եկեղեցու վստահված աեդամ էր եղեւ, երաեց շարքում էր, ովքեր կեղծ վկայաքյուե տվեցիե Մարգարեի և եկեղեցու այշ աոաջեորդեերի դեմ, իեչը բերեց երաեց բաետարկաքյաեը Միսսուրիում: 1840 քվակաեի հուեիսիե եղբայր Ֆեփսը գրեց Զոզեֆ Սմիքիե, աղաչելով իրեե եերեը Մարգարե Զոգեֆը պատասխաեեց. «Պետք է ասեմ, որ սովորական զգացումներով չէ, որ ջանում եմ պատասխանել քո [անցյալ ամսվա] 29-ի նամակին, միևնույն ժամանակ ուրախանում եմ ինձ ընձեռված հնարավորության համար:

Դու երևի ինչ-որ չափով հասկանում ես, թե ինչպիսին են իմ, ինչպես նաև երեց Ռիգդոնի և եղբայր Հայրունի զգացումները, երբ մենք կարդացինք քո նամակը` իսկապես մեր սրտերը փափկեցին մեղմությամբ և կարեկցանքով, երբ մենք համոզվեցինք քո որոշումների մեջ, և այլն: ես կարող եմ հավաստիացնել քեզ, որ տրամադրված եմ զգում քո դեպքում վարվել այն ձևով, որը կարժանանար եհովայի հավանությանը, (որի ծառան եմ ես), և համաձայն ճշմարտության և արդարության սկզբունքների, որոնք բացահայտվել են և, քանի որ երկայնամտությունը, համբերությունը և ողորմությունը միշտ բնորոշել են մեր երկնային Հոր վարվելակերպը խոնարհների և զղջացողների հանդեպ, ես տրամադրված եմ օրինակ վերցնել, փայփայել նույն սկզբունքները և այդպես վարվելով փրկիչ լինել իմ մերձավորների համար:

ճիշտ է, որ մենք շատ ենք աանջվել ձեր վարմունքի պատճառով. լեղու գավաթը, որը բավականին լիքն էր մահկանացուների համար, իսկապես լցվեց դուրս թափվելով, երբ դու շրջվեցիր մեր դեմ, դո՛ւ, որի հետ մենք հաճախ էինք քաղցրությամբ խորհուրդ արել և հաճելի ժամանակներ անցկացրել Տիրոջ կողմից, «եթե թշնամին լիներ կհամբերեինք»: [Տես Սաղմոս Ծե.12–14]: «[Այն օրը, երբ դու կագնեցիր հակառակ կողմում], այն օրը, որ օտարները գերի արին նրա զորքը, և օտարազգիները մտան նրա դռները, և [Ֆար Վեսթի] վրա վիճակ գցեցին, դու էլ նրանց մեկի նման էիր: եվ պիտի մտիկ չանեիր քո եղբոր օրը` նրա օտարի օրը, և պիտի չուրախանայիր, [այն օրը, երբ նա օտարական դարձավ], և պիտի չմեծացնեիր բերանդ նրանց նեղության օրը»: [Տես Աբդիա Ա.11–12]:

Սակայն գավաթը խմվեց, մեր Հոր կամքը կատարվեց, և մենք դեռ ողջ ենք, որի համար մենք շնորհակալ ենք Տիրոջը: Եվ ազատվելով ամբարիշտ մարդկանց ձեռքից մեր Աստծո ողորմածությամբ, մենք ասում ենք, որ թո հնարավորությունն է ազատվել հակառակորդի ուժերից, բերվելու Աստծո սիրելի զավակների ազատությունը և կրկին գրավելու թո դիրթը Ամենաբարձրյալի Սրբերի մեջ և ջանասիրությամբ, համեստությամբ և անկեղծ սիրով նվիրվելու մեր Աստծուն և Հիսուս Քրիստոսի եկեղեցուն:

Հավատալով, որ թո խոստովանությունը ճշմարիտ է, և թո ապաշխարությունն` անկեղծ, ես երջանիկ կլինեմ ևս մեկ անգամ մեկնել քեզ անդամակցության աջ ձեռքը և ուրախանալ անառակ որդու վերադարձով:

Քո նամակը կարդացվել է Սրբերի համար կիրակի օրը և նրանց զգացումներն արտահայտվեցին, երբ միաձայն որոշվեց, որ Վ. Վ. Ֆելփսը պիտի ընդունվի որպես անդամ:

«Արի, սիրեփ եղբայր, պաաերազմե ավարավԱց,

Քաեզի աոաջվա ըեկերեերը, ըեկերեեր եե եորից վերջապես»15:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեթ այս մտթերը թե` գլուխն ուսումնասիրելու և թե` ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տես vii–xii էջերը:

  • Այս գլուխը պարունակում է մի թանի պատմություններ Զոզեֆ Սմիթի կողմից ուրիշներին ներելու մասին: Վերընթերցեք այս պատմությունները 417–418, 420–422, 422–425 էջերում: Ինչպե՞ս կարող են այս պատմություններն օգնել որևէ մեկին, ով մաքառում է ուրիշին ներելու համար:

  • Ի՞նչ օրհնություններ են գալիս մեր կյանք, երբ մենք ներում ենթ նրանց, ովքեր վիրավորել են մեզ: Ինչո՞ւ երբեմն մենք դժվարանում ենք ներել ուրիշներին: Ի՞նչ կարող ենք անել ավելի շատ ներողամտություն զարգացնելու համար:

  • 419 էջը պարունակում է համառոտ, իմաստուն մտթեր ուրիշներին ներելու մասին: Օրինակ. «Համբերեթ և հանդուրժեթ մեկդ մյուսին, քանզի Տերն էլ այդպես է վարվում մեզ հետ»: «եղեք ողորմած և դուք ողորմածություն կգտնեք», «Ձգտեք հոգիներ փրկել, նրանց օգնելով, ոչ թե կործանելով»: «Սենք պետք է ողորմած լինենք միմյանց հանդեպ և չնկատենք փոքր բաները»: Ի՞նչ եք ձեռք բերում այս մտքերից յուրաքանչյուրից:

  • 420 էջի առաջին պարբերությունում, վերընթերցեք Սարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը բարության և մեղմության ազդեցության մասին: Ի՞նչու եք կարծում, որ այս խորհուրդը ճիշտ է: Ինչպե՞ս եք ապրել այս սկզբունքներով ձեր սեփական կյան- քում:

  • Վերընթերցեք պարբերությունը, որը սկսվում է 421 էջի վերջում: Ի՞նչ խնդիրներից կարող ենք խուսափել, երբ հետևենք այդ խորհրդին: Ինչո՞ւ է երբեմն դժվար հետևել այս խորհրդին: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել ուրիշների մասին բացասական խոսակցություններին հավատալու գայթակղությունը:

  • Ուրիշներին ներելու իր ջանքերում Սարգարեն խոսեց երկնային Հորից «օրինակ վերցնելու» իր ցանկության մասին 423 էջ և ապրելու «համաձայն Փրկչի անթերի և կատարյալ օրինակի» 419 էջ: երբ մենք ձգտում ենք հետևել երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օրինակին, որո՞նք են այն մի քանի հատկանիշները, որոնք մենք պետք է աշխատենք զարգացնել:

ԹԱԱայիհ աոևչվող սուրբ զրորրյուհհԱր. Սաղմոս ՁԶ.5, Սատթեոս ԺԸ. 21–35; 1 Նեփի 7.6–21,, Սոսիա 26. 29–31, ՎևՈԻ 64.9–11

Հղումներ

  1. History of the Church, 4:268; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Jan. 15, 1841, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Jan. 15, 1841, pp. 273–74.

  2. Daniel Tyler, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Aug. 15, 1892, p. 491; punctuation modernized; paragraph divisions altered.

  3. George Q. Cannon, The Life of Joseph Smith, the Prophet (1888), pp. 190–91.

  4. History of the Church, 6:245; from “A Friendly Hint to Missouri,” an article written under the direction of Joseph Smith, Mar. 8, 1844, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 15, 1844, p. 473.

  5. History of the Church, 3:383; from a discourse given by Joseph Smith on July 2, 1839, in Montrose, Iowa; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  6. History of the Church, 2:230, footnote; from “To the Saints Scattered Abroad,” Messenger and Advocate, June 1835, p. 138.

  7. History of the Church, 5:19–20; bracketed word “yet” in original; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on May 26, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

  8. History of the Church, 5:23; from a discourse given by Joseph Smith on June 9, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

  9. History of the Church, 5:498; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on July 9, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  10. History of the Church, 5:23–24; from a discourse given by Joseph Smith on June 9, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

  11. Letter from Joseph Smith to Edward Partridge and others, Mar. 30, 1834, Kirtland, Ohio; in Oliver Cowdery Letterbook, pp. 34–35, Huntington Library, San Marino, California; copy in Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  12. History of the Church, 2:374; paragraph divisions altered; from the minutes of a council meeting of the First Presidency and the Twelve held on Jan. 16, 1836, in Kirtland, Ohio; reported by Warren Parrish.

  13. History of the Church, 2:343; from a letter from Joseph Smith to William Smith, Dec. 18, 1835, Kirtland, Ohio.

  14. History of the Church, 2:352–54; paragraph divisions altered; from a Joseph Smith journal entry, Jan. 1, 1836, Kirtland, Ohio.

  15. History of the Church, 4:162–64; second set of bracketed words in third paragraph in original; punctuation and capitalization modernized; paragraph divisions altered; italics deleted; from a letter from Joseph Smith to William W. Phelps, July 22, 1840, Nauvoo, Illinois.

Նկար
Christ teaching

Փրկիչը կարեկցանք Լ ցույց աափս մի կնոջ հ՜անդեպ, որը րոնվեշ էր շնությ՜ան մեջ (աես Հովհաննես Ը.1–11): «Քրիսաոսն ասաց, որ Ն՜ա եկ՜ավ ՜մեղավորներին ապաշխարության կանչեջո՜կ որ փրկի նրանց»,– հայաարարեշ Լ Զոզեֆ Սմիթը:

Նկար
W. W. Phelps speaking with Joseph

Վիրամ Վ. Ֆելփսը, նկարված Ջոզեֆ Սմիթի հետ` Սրբերի հետ լիակատար անդամակցության վերադաոնալուց հետո, գրեց Մարգարեի մասին, որն այնքան մեծահոգաբար ներեջ էր իրեն. «Գովք մարդուն, որ խոսեց եհովայի հեա» (Հիմներ ն մանկական երգեր էջ 50):