Նախագահների ուսմունքները
Գլուխ 24: Տիրոջ ձևով առաջնորդելը


Գլուխ 24

Տիրոջ ձևով առաջնորդելը

«Ես նրանց ուսուցանում եմ ճիշտ սկզբունքները, և նրանք կառավարում են իրենց»:

Չոզեֆ Սմիթի կյանքից

Մինչ Կիրթլենդի Սրբերը սկսել էին աշխատել և զոհաբերություններ կատարել իրենց մեջ տաճար կառուցելու համար, Սիսսուրի նահանգի Չեկսոն գավառի Սրբերը դիմակայում էին ծանր հալածանքներին: Քանի որ մեծ թվով Եկեղեցու անդամներ տեղափոխվում էին Սիսսուրի, տեղի ավելի հին բնակիչների հետ լարվածություն էր առաջացել: Սիսսուրիի բնակիչները վախենում էին կորցնել քաղաքական վերհսկողությունը. նրանք կասկածամիտ էին Եկեղեցու անծանոթ կրոնական համոզմունքներին, և նրանք դուր չէր գալիս, որ Սրբերն օգնում էին միմյանց տնտեսապես: Տեղի խաժամուժները դաժան հալածանքի էին ենթարկում Սրբերին, և 1833թ. նոյեմբերին սկսեցին նրանց դուրս հանել իրենց տներից: Թողնելով իրենց անասուններին և ունեցվածքի մեծ մասը` Սրբերը փախան հյուսիս, հիմնականում դեպի Սիսսուրիի Քլեյ գավառ, որտեղ նրանք ապաստան գտան որոշ ժամանակ:

Մարգարե Չոզեֆ Սմիթը, որն ապրում էր Կիրթլենդում, խորապես մտահոգված էր Սիսսուրիի Սրբերի տառապանքներով և փափագում էր օգնել նրանց: 1834թ. փետրվարին Տերը նրան հայտնի դարձրեց, որ նա պետք է կազմակերպեր, որպեսզի Սրբերի մի խումբ գնար Չեկսոն գավառ: Այդ խումբը, որը կոչվում էր Սիոնի ճամբար, պետք է օգներ վերականգնելու հողերը և ունեցվածքը, որոնք ապօրինի վերցվել էին Եկեղեցու անդամներից: (Տեր ՎևՈւ 103.21–40): ճամբարը պաշտոնապես կազմավորվեց 1834թ. մայիսի 6-ին, և վերջ ի վերջո ընդգրկեց 200-ից ավելի մարդիկ: Արշավի անդամները, որոնք զինված և կազմավորված էին որպես զինվորական մարմին, Չեկսոն գավառ ժամանեց հունիսի կեսերին` անցնելով ավելի քան 1450 կմ ճանապարհ:

ճամբարի անդամները երկար ճանապարհ էին անցնում ամեն օր, հաճախ ծնշող շոգ եղանակին` ունենալով ուտելիքի և լավ ջրի պակաս: Շաբաթների ճամփորդության ընթացքում շատերի մոտ ձևավորված մտերմիկ հարաբերությունները, հոգնածությունն ու սովը, որոշ տղամարդկանց համար պատճառ դարձավ վեճի բռնվելու միմյանց հետ և քննադատելու Մարգարեին:

Չնայած այդ ճամփորդությունը վտանգավոր էր և դժվար, Չոզեֆ Սմիթը ճամբարի անդամներին ուսուցանում էր ղեկավարության կարևոր սկզբունքներ` օր-օրի առաջնորդելով նրանց իր օրինակով: Վիլֆորդ Վուդրուֆը, որը Սիոնի ճամբարի անդամ էր, իսկ հետագայում, Եկեղեցու չորրորդ նախագահը, հայտարարել է. «Մենք փորձ ձեռք բերեցինք, որը երբեք այլ կերպ չէինք կարող ձեռք բերել: Մենք պատիվ ունեինք տեսնելու մարգարեի երեսը, պատիվ ունեինք հազար մղոն ճամփորդել նրա հետ, տեսնել Աստծո հոգու գործերը նրա հետ, և նրան տված Հիսուս Քրիստոսի հայտնություններն ու այդ հայտնությունների իրականացումը»1:

Այն բանից հետո, երբ խումբը ժամանեց Միսսուրի, նրանք բանակցություններ սկսեցին նահանգի պաշտոնյաների հետ, սակայն խաղաղ ձևով հարցի լուծում չգտնվեց: Երբ զինված ընդհարումն անխուսափելի էր թվում, Մարգարեն աղոթեց առաջնորդության համար և, 1834թ. հունիսի 22-ին հայտնություն ստացավ` արձակելու ճամբարը և հայտարարելու, որ Սիոնը չէր կարող փրկագնվել այդ ժամանակ (տես ՎևՈւ 105): ճամբարի անդամների վերաբերյալ Տերն ասել է. «Ես լսել եմ նրանց աղոթքները և կընդունեմ նրանց ընծան. և ինձ նպատակահարմար էր, որ նրանք բերվեին այսքան հեռու` իրենց հավատքի փորձության համար» (ՎևՈւ 105.19):

Սիոնի ճամբարը չիրականացրեց իր քաղաքական նպատակները, սակայն այն ունեցավ երկարատև հոգևոր արդյունքներ: 1835թ. փետրվարին, երբ Մարգարեն կազմավորեց Տասներկու Առաքյալների քվորումը և Յոթանասունի քվորումը, Տասներկու Առաքյալներից ինը և յոթանասունի բոլոր անդամները ծառայել էին Սիոնի ճամբարում: Ինչպես հիշել է Չոզեֆ Յանգը` Յոթանասունի առաջին անդամներից մեկը, Մարգարեն բացատրել էր եղբայրների այս խմբին. «Աստված չէր ցանկանում, որ դուք կռվեիք: Նա չէր կարող կազմակերպել իր արքայությունը տասներկու տղամարդկանցով` բացելու ավետարանի դռները երկրի ազգերի առաջ, և նրանց ղեկավարության ներքո յոթանասուն տղամարդկանցով, որոնք պետք է հետևեին նրանց, եթե նրանց չհաներ տղամարդկանց խմբից, ովքեր առաջարկել էին իրենց կյանքը, և ովքեր այնպիսի մեծ զոհաբերություն էին կատարել, ինչպես Աբրահամն արեց»2:

Սիոնի ճամբարի գործնական ուսուցումն էր, որ Բրիգամ Յանգին, Հեբեր Չ. Քիմբալին, Վիլֆորդ Ղուդրուֆին և ուրիշների հնարավորություն տվեց 1839թ. Սրբերին առաջնորդելու Սիսսուրիից դեպի Իլինոյս, իսկ ավելի ուշ` դեպի Սոլթ Լեյքի հովիտ: Մարգա – րեի հետ անցկացրած այդ փորձառությունից նրանք սովորեցին առաջնորդել Տիրոջ ձևով:

Չոզեֆ Սմիթի ուսմունքները

Ղեկավարներն ուսուցանում են ճիշտ սկզբունքներ ն օգնում են իրենց հետնորդներին կառավարել իրենց:

Չոե Թեյլորը, Եկեղեցու երրորդ Նախագահը, պատմել է. «Սի քանի տարի առաջ Նավուում, իմ ներկայությամբ, օրենսդիր մարմնի մի պաշտոնյա, Չոզեֆ Սմիթին հարցրեց, թե ինչպես էր նրան հաջողվում այդքան մարդկանց առաջնորդել և այդպիսի կատարյալ կարգ ու կանոն պահպանել, նշելով միևնույն ժամանակ, որ ոչ մի տեղ նրանց չի հաջողվում դա անել: Պարոն Սմիթը նկատեց, որ իր համար շատ հեշտ էր դա անելը: «Բայց ինչպե՞ս,– արձագանքեց պարոնը,– մեզ համար շատ դժվար է»: Պարոն Սմիթը պատասխանեց. «Ես նրանց ուսուցանում եմ ճիշտ սկզբունքները, և նրանք կառավարում են իրենց»»3:

Բրիգամ Յանգը` Եկեղեցու երկրորդ Նախագահը, պատմել է. «Սարդիկ, ովքեր եկել են Չոզեֆ Սմիթին և նրա ժողովրդին տեսնելու, շատ անգամ են նրան հարցրել. «Ինչպե՞ս եք կարողանում ձեր ժողովրդին այսքան հեշտությամբ ղեկավարել: Այնպիսի տպավորություն է, որ նրանք անում են ձեր բոլոր ասածները և ուրիշ ոչինչ. ինչպե՞ս եք կարողանում նրանց այդքան հեշտությամբ կառավարել»: Նա պատասխանել էր. «Ես ամենևին չեմ կառավարում նրանց: Տերը երկինքներից հայտնել է որոշ սկզբունքներ, որոնցով պետք է ապրենք այս վերջին օրերում: ժամանակը մոտենում է, երբ Տերը պատրաստվում է հավաքել իր ժողովրդին ամբարիշտների միջից, և նա պատրաստվում է կարճացնել Իր գործն արդարությամբ. և սկզբուքները, որոնք նա հայտնել է, ես սովորեցնում եմ ժողովրդին, իսկ նրանք փորձում են ապրել ըստ այդ սկզբունքների և իրենք կառավարում են իրենց»»4:

Պատասխանելով մեղադրանքին, որ նա իշխանություն է փնարում, Չոզեֆ Սմիթն ասեղ է. «Ինչ վերաբերում է մարդկանց մտքերի վրա իմ ունեցած զորությանը, ես կասեի` այդ իշխանությունն իմ կողմից հարկադրված իշխանություն չէ, այլ այն վարդապետությունների ճշմարտության զորության հետևանքը, որը ես ներկայացրել եմ նրանց` գործիք լինելով Աստծո ձեռքերում.… ես հարցնում եմ. Արդյոք ես երբեէ կիրառե՞լ եմ չհարկադրանք որեէ մարդու հանդեպ: Սի՞թե նա ազատություն չի ունեցել հավատալու այն վարդապետությանը, որը ես քարոզել եմ, եթե որոշել է չհավատալ: Ինչո՞ւ չեն իմ թշնամիները հարված հասցնում վարդապետությանը: Որովհետև չեն կարող. այն ճշմարիտ է. ոչ մի մարդ չի կարողանում այս սխալ համարել»5:

«Մի Եղբայր, որն աշխատում էր «St. Louis Gazette» լրագրի խմբագրությունում.… ցանկություն հայտնեց իմանալու, թե ինչպես եմ այդքան զորություն ստանում.… Ես նրան ասացի, որ զորությունը գալիս է ճշմարտության և առաքինության սկզբունքներից, որոնք կհարատևեն անգամ իմ մահից հետո»6:

Ղեկավարները ստանում են անհրաժեշտ իմաստությունը Հոգուց և ընդունում են Տիրոջ կողմից իրենց տրված օրհնությունները:

Աստծո մարդը պետք է օժտված լինի իմաստությամբ, գիտելիքով և հասկացողությամբ, որպեսզի ուսուցանի և առաջնորդի Աստծո ժողովրդին»7:

Չոզեֆ Սմիթը գրել է Տասներկուսի Քվորումի անդամներին և քահանայության մյուս ղեկավարներին, որոնք միսիայում էին Մեծ Բրիտանիայում. «Ես կարող եմ ասել, որ որքան որ ես տեղեկացել եմ ձեր գործերից, ես կատարելապես բավարարված եմ, որ դուք իմաստուն եք վարվել, և ես կասկած չունեմ, որ Տիրոջ Հոգին է ձեզ ղեկավարել, և դա հաստատում է իմ մտքում, որ դուք խոնարհ եք եղել, և ձեր ցանկությունները եղել են ձեր մերձավորների փրկությունը, ոչ թե ձեր մեծարումն ու եսասիրական ձգտումները: Այնքան ժամանակ, քանի դեռ Սրբերը նման հակում կցուցաբերեն, նրանց խորհուրդը հաստատում կգտնեն և նրանց ջանքերը կպսակվեն հաջողությամբ:

Մեծ կարևորություն ունեցող շատ բաներ կան դեռես, որոնց համար դուք խորհուրդ եք հարցնում, բայց ես կարծում եմ, որ ինքներդ կատարելապես ի վիճակի եք որոշում կայացնել, քանի որ ինձանից ավելի լավ գիտեք իրավիճակը, որում գտնվում եք, և ես մեծ վստահություն ունեմ ձեր միասնական իմաստության վրա.…

Թանկագին եղբայրներ, դուք որոշ չափով պետք է տեղյակ լինեք իմ զգացումներին, երբ ես մտածում եմ այն մեծ աշխատանքի մասին, որն այժմ առաջ է ընթանում, և այն վերաբերմունքին, որը ես տածում եմ դրա հանդեպ, մինչ այն տարածվում է հեռավոր երկրները և հազարավոր մարդիկ ընդուն են այն: Ես որոշ չափով գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և ի վերուստ աջակցություն և երկնքից իմաստություն ստանալու կարիքը, որպեսզի ուսուցանեմ այս ժողովրդին, որոնք այժմ մեծ ժողովուրդ են դարձել, արդարության սկզբունքները, և նրանց առաջնորդեմ Երկնքի կամքի համեմատ. որպեսզի նրանք կատարելագործվեն և պատրաստ լինեն հանդիպելու Տեր Հիսուս Քրիստոսին, երբ նա կհայտնվի մեծ փառքով: Կարո՞ղ եմ ապավինել ձեր աղոթքներին առ երկնային Հայրն իմ համար, և Անգլիայի իմ բոլոր եղբայրների և քույրերի աղոթքներին (որոնց չեմ տեսել, բայց սիրում եմ), որ ես կարողանամ ի վիճակի լինել խուսափելու Սատանայի ամեն խորամանկություններից, հաղթահարեմ ամեն դժվարություն և բերեմ այս ժողովրդին վայելելու այն օրհնություն – ները, որոնք նախատեսված են արդարների համար: Ես դա խնդրում եմ ձեզանից Տեր Հիսուս Քրիստոսի անունով»8:

1833թ. Մարգարեն ն Եկեղեցու մյուս ղեկավարները ցրեցին Թոմսոնում Օհայո, ապրող Եկեղեցու անդամներին, պատմելով նրանց, որ եղբայր Սալմոն Չին նշանակվել է նախագահել նրանց վրա. «Սեր սիրելի եղբայր Սալմոնը.… կարգվել է մեր կողմից.… որպեսզի ղեկավարի և ուսուցանի ձեզ բոլոր բաներն` ըստ աստվածայնության, որի հանդեպ մենք մեծ վստահություն ունենք, ինչը ենթադրում ենք, որ դուք էլ ունեք: Հետևաբար, մենք ասում ենք ձեզ,- ոչ միայն մենք, այլ նաե Տերը,- ընդունեք նրան որպես ղեկավար, իմանալով, որ Տերը նրան նշանակել է այդ պաշտոնին ձեր բարիքի համար, սատարելով նրան ձեր աղոթքներով, շարունակ աղոթելով նրա համար, որ նա օժտվի իմաստությամբ և հասկացողությամբ Տիրոջ գիտության մեջ, որպեսզի նրա միջոցով դուք կարողանաք հեռու պահվել չար հոգիներից և բոլոր վեճերից ու տարաձայնություններից, և աճեք մեր Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի շնորհի գիտության մեջ:

.… Ի վերջո, եղբայրներ, աղոթեք մեզ համար, որ մենք կարողանանք կատարել այն աշխատանքը, որին կանչված ենք, որպեսզի դուք վայելեք Աստծո խորհուրդները, նույնիսկ լրիվությունը»9

Մարգերեն հետևյալ խորհուրդն է տվել մի խումբ քահանայության ղեկավարների: առաջնորդելով նրանց զրույցի ընթացքում. «Յուրաքանչյուրը պետք է խոսի իր հերթին և իր տեղում, իր ժամին և իր ժամանակին, որպեսզի կատարյալ կարգապահություն լինի բոլոր բաներում, և.… ամեն մարդ.… պետք է համոզված լինի, որ կարող է լույս գցել հարցի վրա, խավար տարածելու փոխարեն.… որը կարող է արվել տղամարդկանց կողմից, ովքեր սերտորեն ուսումնասիրում են Տիրոջ միտքը և կամքը, որի Հոգին միշտ հայտնի է դարձնում և ցույց է տալիս ճշմարտությունը բոլոր նրանց հասկացողության համար, ովքեր ունեն Հոգին»10:

Երբ Տասներկուսը կամ ուրիշ վկաներ կանգնում են երկրի համայնքների առաջ և քարոզում են Աստծո Հոգու դրսևորմամբ, և մարդիկ զարմանում և շփոթվում են վարդապետությունից և ասում են. «Այդ մարդը զորավոր ելույթ ունեցավ. ուժեղ քարոզ էր», ապա թող այդ մարդիկ զգուշանան, որ գովասանքն ու փառքը չվերագրեն իրենց, այլ զգույշ լինեն, որ խոնարհ լինեն և գովասանքն ու փառքը վերագրեն Աստծուն և Գառին, քանի որ Սուրբ Քահանայության և Սուրբ Հոգու զորությամբ է, որ նրանք զորություն ունեն այդպես խոսելու: Ո՞վ ես դու մարդ, եթե ոչ փոշի: Եվ որտեցից ես դու զորություն ու օրհնություն ստանում, եթե ոչ Աստծուց»11:

Տիրոջ թագավորության ղեկավարները սիրում են նրանց, ում ծառայում են:

«Սինչ ես մեծանում եմ, սիրտս ավելի նրբազգաց է դառնում ձեր հանդեպ: Ամեն անգամ ես կամենում եմ թողնել ամեն բան, ինչ սխալ է, քանի որ ցանկանում եմ, որ այս ժողովուրդն առաքինի ղեկավար ունենա: Ես ձեր մտքերին ազատություն եմ տվել, թույլ տալով, որ ճանաչեք Հիսուս Քրիստոսի գործերը.… Իմ սրտում չկա ոչինչ, բացի լավ զգացումներից»12

«Աղանդավոր քահանաները գոռում են և հարցնում իմ մասին. «Ինչո՞ւ է այդ դատարկախոսն այդքան հետևորդներ վաստակում: Իմ պատասխանը սա է. Որովհետև ես տիրապետում եմ սիրո սկզբունքին: Այն ամենն, ինչ կարող եմ առաջարկել աշխարհին, բարի սիրտն է և բարի ձեռքը»13:

Քարտեջի բանտ գնալուց մի քանի օր աոաջ, Մարգարեն իր սերն էր արտահայտել Սրբերի հանդեպ. «Աստված փորձել է ձեզ: Դուք լավ ժողովուրդ եք, ուստի ես սիրում եմ ձեզ ողջ իմ սրտով: Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով դնում է իր կյանքն իր բարեկամների համար [տես Հովհաննես ԺԵ.13]: Դուք իմ կողքին կանգնած եք եղել դժբախտության ժամին, և ես պատրաստ եմ իմ կյանքը զոհաբերե| ձեր ապահովության համար»14:

Տիրոջ թագավորության ղեկավարներն ուսուցանում են իրենց ծառայությամբ ու օրինակով:

Մինչ Սիոնի ճամբարի անդամները քարում էին Կիրթլենդից` Օհայո, դեպի Միսսուրի, նրանք ղեկավարման շատ սկզԲունքներ սովորեցին` հաղորդակցություն ունենալով Չոզեֆ Սմիթի հետ: Չորջ Ս. Սմիթը, որը Սիոնի ճամբարի անդամ էր, հիշատակել է. «Մարգարե Չոզեֆն ամբողջությամբ կիսում էր ողջ ճամփորդության ծանրությունը: Ի լրումն ճամբարի հոգսերը հոգալու և այն ղեկավարելու պարտականությունների, ժամանակի մեծ մասը նա քայլում էր ոտքով և կիսում էր ոտքերի պալարների, վերքերի ու արյունահոսության չարչարանքները, որոնր օրական 45–60 կմ քայլելու բնական հետևանքն էին: Սակայն ողջ ճամփորդության ընթացքում նա երբեք չտրտնջաց, ոչ էլ դժգոհեց, մինչդեռ ճամբարի տղամարդկանցից շատերը նրան բողոքում էին ցավող վերջույթների, ոտքերի բշտիկների, երկար քայլելու, մթերքի խղճուկ պաշարի, հացի վատ որակի, վատ եգիպտացորենի հացի, հոտ ընկած կարագի, պինդ մեղրի, որդնած ապխտած մսի և պանրի և այլ բաների մասին: Նույնիսկ մի շան հաչոցի համար որոշ տղամարդիկ տրտնջում էին Չոզեֆին: Եթե նրանք ստիպված էին լինում ճամբար դնել վատ ջրերի մոտ, ապա դա գրեթե ապստամբության էր հասնում: Այնուամենայնիվ, մենք Սիոնի ճամբարն էինք, և չնայած մենք չգտեինք, մեզանից ոմանք դեռ չէին ցանկանում աղոթել, անմիտ էին և անտարբեր, չէին լսում, հիմարություն և դիվային բաներ էին անում, այնուամենայնիվ, մենք չգիտեինք դա: Չոզեֆը ստիպված էր տանել մեզ և դաստիարակել մեզ, ինչպես երեխաների: Այնուամենայնիվ, ճամբարում կային շատերը, որոնր երբեր չէին տրտնջում և միշտ պատրաստակամ էին հնազանդվելու մեր ղեկավարի ցանկություններին»15:

Հետևյալ քաղվածքները վերցված են 1834թ. մայիսի մասին Մարգարեի պատմությունից. Ամեն երեկո, նախրան հանգստի անցնելը, շեփորի ազդանշանով, մենք խոնարհվում էինք Տիրոջ առաջ առանձին վրաններում, և մեր երախտագիտությունն էինք արտահայտում աղոթքով ու աղաչանքով, և առավոտյան շեփորի ազդանշանով, ժամը չորսին, ամեն մարդ կրկին իր ծնկների վրա էր Տիրոջ առաջ, իր օրհնություններն աղաչելով տվյալ օրվա համար»16:

1834թ. մայիսի 27. «Չնայած մեր թշնամիները շարունակ բռնության սպառնալիքներ էին ներշնչում մեզ, մենք չէինք վախենում, ոչ էլ երկմտում էինք շարունակել մեր ճամփորդությունը, թե ոչ, րանի որ Աստված մեզ հետ էր, և Նրա հրեշտակները մեր առջևում էին, և մեր փոքր ջոկատի հավատքն անսասան էր: Մենք գիտեինք, որ հրեշտակներն ուղեկցում էին մեզ, քանզի տեսել էինք նրանց»17:

1834թ. մայիսի 29. «Ես իմացա, որ խոհարարն իմ ընկերների մի մասին թթված հաց էր տվել, իսկ ինձ` լավ քաղցր հաց: Ես հանդիմանեցի եղբայր ՉեԲեդե Քոլտրինին իր կողմնապահության համար, քանի որ ցանկանում էի, որ նա եղբայրների հետ արդար լինի, ինչպես ինձ հետ»18

Զոն Մ. Չիդեստերը, որը Սիոնի ճամբարի անդամ էր, հիշում է. «Սիոնի ճամբարը, Ինդիանա նահանգն անցնելիս, պետք է անցներ շատ վատ ճահճոտ տեղանքով, ուստի մենք պետք է պարաններ կցեինք սայլերին, որպեսզի քարշեինք դրանք ճանապարհով և մարգարեն ոտաբոբիկ առաջինն էր պարանի մոտ: Դա բնորոշ էր նրան բոլոր դժվարությունների պահերին:

Սենք շարունակում էինք մեր ճամփորդությունը մինչհ հասանք [Վեկեդա] գետին, անցած լինելով քառասուն կիլոմետր առանց դադարի կամ ուտելիքի: Սենք ստիպված էինք լաստանավով անցնել մյուս ափ, որտեղ շատ բաղձալի մի տեղ գտանք` ճամբարելու համար, որը բավարարվածության աղբյուր էր այժմ արդեն հոգնած և սոված մարդկանց համար: Հասնելով այս տեղը` Մարգարեն հայտարարեց, որ նա զգացում ունի, որ մենք պետք է շարունակենք ճանապարհը, և ընկնելով առաջ, հրավի- րեց եղբայրներին հետևել իրեն:

Սա պատճառ եղավ, որ ճամբարում պառակտում լինի: Լայման Ուայթը և ուրիշ մի քանիսը, սկզբում հրաժարվեցին հետևել Մարգարեին, սակայն ի վերջո, հնազանդվեցին: Շարունակությունը ցույց տվեց, որ Մարգարեն ոգեշնչվեց շարունակել ևս տասնմեկ կիլոմետր: Հետագայում մենք իմացանք, որ մոտ տասներեք կիլոմետր ներքև, որտեղ մենք անցել էինք գետը, տղամարդկանց մի խումբ հարձակում էր կազմակերպել մեր վրա այդ գիշեր»19:

Սիոևի ճամբարի երթի ժամանակ մասնակիցներից ոմանք տրտնջում և բողոքում էիմ. Մարգարեն խրատեց նրանց և զգուշացրեց, որ եթե նրանք չապաշխարեն, ապա մի դժբախտություն կգա նրանց վրա: Չնայած ոմանք ուշք դարձրին նրա խորհրդին, մյուսները չլսեցին նրան: Շուտով ճամբարում խոլերիա բռնկվեց և ճամբարի որոշ անդամներ մահացան: Օրսոն Հայդը, որը հետագայում ծառայել է Տասներկուսի Քվորումում, հիշատակել է. «Արդյոք Մարգարեն դադարեց իր մտահոգությունը ճամբարի բարօրության համար: Արդյոք նա օտարացա՞վ իր զգացումներով իր ընկերներից նրանց խրատի և դժբախտության ժամին: Արդյոք նա շրջվե՞ց, թշնամանալով նրանց հետ, որովհետև ծանր բաներ էր խոսել նրանց դեմ: Ո՛ չ: Նրան սիրտը հալվում էր կարեկցանքից` նրա կուրծքն այրվում էր սիրուց, գթությունից և բարությունից. և եռանդով ու հավատարմությամբ, որը հատուկ էր նվիրված ընկերոջը դժվարության ժամին, նա անձնապես սպասավորեց հիվանդներին ու մահացողներին, և օգնեց մահացածներին թաղելիս. այդ վարքն այդ դաժան փորձության պահին, լրացուցիչ համոզվածություն բերեց ճամբարին, որ անկախ նրանց սխալների, նա սիրում էր նրանց»20:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տե՛ս vii-xii էջերը:

  • Կարդացեք 303 էջի երկրորդ պարբերությունը: Ինչպիսի՞ ուժեղ կողմեր եք նկատում ղեկավարման հարցում Մարգարե Չոզեֆ Սմիթի մոտեցման մեջ: Ինչ եք կարծում, ինչպե՞ս են մարդկանց մեծ մասն արձագանքում նման ղեկավարմանը:

  • Վերընթերցեք Մարգարեի ուսմունքներն այն մասին, որ ղեկավարները պետք է իմաստություն ստանան Հոգուց (304–306 էջեր): Ի՞նչը կարող է օգննլ ղեկավարներին ստանալ իմաստությունը, որի կարիքը նրանք ունեն:

  • Վերընթերցեք 304 էջի երրորդ ամբողջական պարբերությունը: Ինչո՞ւ են խոնարհությունը և եսասիրության բացակայությունը կարևոր հատկանիշներ ղեկավարների համար: Ինչպիսի՞ այլ հատկանիշներ պետք է ունենան ղեկավարները:

  • Չոզեֆ Սմիթը բացահայտորեն խոսել է Սրբերի նկատմամբ իր սիրո և ջերմ զգացողությունների մասին (էջ 306): Ինչպե՞ս եք դուք իմանում, երբ ղեկավարն իսկապես սիրում է ձեզ: Հիշեք մի քանի դեպք, երբ դուք օրհնվել եք ղեկավարի սիրո շնորհիվ:

  • Ուսումնասիրեք Սիոնի ճամբարի պատմությունները 301–303 և 306–309 էջերում: Ղեկավարության ի՞նչ հատկանիշներ էր դրսևորել Մարգարեն:

  • Մտածեք ղեկավարի ձեր պարտականությունների մասին ընտանիքում, Եկեղեցում, աշխատավայրում, ուսման վայրում, համայնքում կամ ուրիշ այլ վայրերում: Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հետևեք Չոզեֆ Սմիթի օրինակին:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Ելից ԺԸ.13–26, Առակաց ԻԹ.2, Մատթեոս Ի.25–28, Ալմա 1.26, ՎևՈւ 107.99–100

Հղումներ

  1. Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, Dec. 21, 1869, p. 1; spelling and capitalization modernized.

  2. Quoted by Joseph Young Sr., in History of the Church, 2:182, footnote; from Joseph Young Sr., History of the Organization of the Seventies (1878), p. 14.

  3. John Taylor, “The Organization of the Church,” Millennial Star, Nov. 15, 1851, p. 339.

  4. Brigham Young, Deseret News: Semi-Weekly, June 7, 1870, p. 3.

  5. History of the Church, 6:273; from a discourse given by Joseph Smith on Mar. 24, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  6. History of the Church, 6:343; from a Joseph Smith journal entry, Apr. 25, 1844, Nauvoo, Illinois.

  7. History of the Church, 5:426; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  8. History of the Church, 4:228–30; spelling and grammar modernized; from a letter from Joseph Smith to the Twelve, Dec. 15, 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Jan. 1, 1841, pp. 259–60; this letter is incorrectly dated Oct. 19, 1840, in History of the Church.

  9. Letter from Joseph Smith and others to Church members in Thompson, Ohio, Feb. 6, 1833, Kirtland, Ohio; Letter Book 1, 1829–35, pp. 25–26, Joseph Smith, Collection, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  10. History of the Church, 2:370; from a Joseph Smith journal entry, Jan. 15, 1836, Kirtland, Ohio.

  11. History of the Church, 3:384; from a discourse given by Joseph Smith on July 2, 1839, in Montrose, Iowa; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  12. History of the Church, 6:412; from a discourse given by Joseph Smith on May 26, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  13. History of the Church, 5:498; from a discourse given by Joseph Smith on July 9, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  14. History of the Church, 6:500; from a discourse given by Joseph Smith on June 18, 1844, in Nauvoo, Illinois. The compilers of History of the Church combined verbal reports by several eyewitnesses into a single account of the discourse.

  15. George A. Smith, “History of George Albert Smith by Himself,” p. 30, George Albert Smith, Papers, 1834–75, Church Archives.

  16. History of the Church, 2:64–65; from Heber C. Kimball, “Elder Kimball’s Journal,” Times and Seasons, Jan. 15, 1845, p. 771.

  17. History of the Church, 2:73; from Heber C. Kimball, “Elder Kimball’s Journal,” Times and Seasons, Jan. 15, 1845, p. 772.

  18. History of the Church, 2:75; from George A. Smith, “History of George Albert Smith by Himself,” p. 17, George Albert Smith, Papers, 1834–75, Church Archives.

  19. John M. Chidester, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Mar. 1, 1892, p. 151; punctuation modernized.

  20. Orson Hyde, Deseret News, July 30, 1853, p. 66.

Նկար
council meeting

Տիրոջ թագավորության. մեջ ղեկավարաները «պեաք է օժտված լինեն իմաստությամբ, գիտելիքով և հասկացողությա՚մբ, որպեսզի ուսուցանեն և առաջնորդեն Աստծո ժողովրդին»:

Նկար
men pulling wagon

«Մարգարեն ոտաբոբիկ առաջինն էր պարանի մոտ,– հիշել է Սիոնի ճամբարի անդամներից մեկը,– դա բնորոշ էր նրան բոլոր դժվարությունների պահերին»: