Նախագահների ուսմունքները
Գլուխ 21: Երկրորդ գալուստր և Հազարամյակը


Գլուխ 21

Երկրորդ գալուստր և Հազարամյակը

«Մենք.… լավ կանենք, որ տարբերենք ժամանակների նշանները մինչ մեր կյանքն անցնում է, որպեսզի Տիրոջ օրը «վրա չհասնի մեզ, ինչպես գողը գիշերով»»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1832թ. սեպտեմբերին Ջոզեֆ և էմմա Սմիթները և նրանց տասնվեց ամսեկան դուստրը՝ Ջուլիան, Օհայոյի Հայրամում գտնվող Զոնսոնների ագարակից տեղափոխվեցին և վերադարձան Կիրթլենդ: Այնտեղ նրանք տեղավորվեցին Նյուել Ք. Ուիթնիի վաճառատանր, որտեղ պիտի ապրեին ավելի քան մեկ տարի: Սմիթների ընտանիքը բնակվում էր վաճառատան երկրորդ հարկում և առաջին հարկի մի մասում, որը չէր օգտագործվում առևտրի համար: Ջոզեֆի և էմմայի որդին՝ Ջոզեֆ Սմիթ Գ, ծնվեց այն ժամանակ, երբ ընտանիքն ապրում էր այդ վաճառատանր: Այդտեղ Մարգարեն շատ հայտնություններ ստացավ:

Այդ հայտնություններից մեկր եկավ 1832թ. Սուրբ ծննդյան օրը: Մարգարեն այդ օրվա մի մասն անցկացրեց տանը, խորապես մտորելով լուրջ հիմնախնդիրների մասին, որոնց դիմակայում էին աշխարհի ազգերն այդ ժամանակ: «Ազգերի մեջ եղած անախորժություններն այս ժամանակաշրջանում ավելի ակնհայտ էին դարձել, քան նախկինում, այն ժամանակից ի վեր, երբ եկեղեցին սկսել էր իր դուրս գալ անապատից», ասել է Մարգարեն1: Միացյալ Նահանգներում իրադարձությունները տանում էին դեպի քաղաքացիական պատերազմ, և ողջ աշխարհով մեկ բռնկվել էին մահացու համաճարակներ: «Լրջորեն աղոթելով այդ հարցի շուրջ»2 Մարգարեն ստացավ հայտնություն, որն այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում: Տերը հայտնեց Ջոզեֆ Սմիթին, որ նախքան երկրորդ գալուստը պատերազմներ կթավեն բոլոր ազգերի վրա և բնական աղետները կխրատեն ժողովուրդներին:

«Սրով և արյունահեղությամբ երկրի բնակիչները կսգան. և սովով, և պատուհասով, և երկրաշարժով, և երկնքի որոտով, և նաև կատաղի ու վառ կայծակով պիտի զգան երկրի բնակիչները ցասումը, և զայրույթը, և խրատող ձեռքն Ամենազոր Աստծո, մինչև որ որոշված ավերումը լիովին վերջ տա բոլոր ազգերին.… Ուստի, կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք, մինչև որ Տիրոջ օրը գա. քանզի ահա, այն արագ մոտենում է, ասում է Տերը» (ՎևՈւ 87.6, 8):

Երկու օր անց, դեկտեմբերի 27-ին, Մարգարեն ստացավ ևս մեկ հայտնություն, որը շատ տեղեկություն էր պարունակում Երկորդ գալստի մասին: Այդ օրը քահանայապետերի համաժողով էր հավաքվել Մարգարեի «թարգմանության սենյակում», Ուիթնիի վաճառատան մի սենյակում, որտեղ Ջոզեֆը կատարել էր Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն իր աշխատանքի մեծ մասը: Համաժողովի արձանագրության մեջ ասվում է. «Եղբայր Ջոզեֆը բարձրացավ և ասաց. որպեսզի ստանանք հայտնություն և երկնքի օրհնությունները, անհրաժեշտ է մեր մտքերն ուղղենք առ Աստված և հավատք գործադրենք և դառնանք մեկ սրտի և մեկ մտքի: Ուստի, նա առաջարկեց բոլոր ներկաներին առանձին և բարձրաձայն աղոթել Տիրոջը, որպեսզի [Նա] Իր կամքը հայտնի մեզ Սիոնի կառուցման և Սրբերի օգտի համար»:

Քահանայապետերից յուրաքանչյուրը «խոնարհվեց Տիրոջ առաջ» և ապա արտահայտեց իր զգացումները և մտադրությունը՝ պահելու Աստծո պատվիրանները3 Կարճ ժամանակ անց Մարգարեն սկսեց հայտնություն ստանալ Աստծուց, որը հետագայում պիտի դառնար Վարդապետություն և Ուխտերի 88 բաժինը: Այս հայտնությունը պարունակում է սուրբ գրությունների ամենամանրամասն մարգարեություններից մի քանիսը Տիրոջ գալստի մասին և հազարամյա խաղաղության ժամանակաշրջանի հաստատման մասին (տես ՎևՈւ 88.86–116):

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը շատ մարգարեություններ է հայտնել Երկրորդ գալստի մասին, Հազարամյակի մասին և անհանգիստ ժամանակների մասին, որոնք կնախորդեն այդ իրադարձություններին: Հայտնությունների այդ հեղեղը ճշմարիտ վկայություն է, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես Աստծո կողմից բարձրացված տեսանող էր: Ինչպես վկայում է Մորմոնի Գիրքը՝ «Տեսանողը կարող է իմանալ բաների մասին, որոնք անցյալ են և նաև բաների մասին, որոնք պետք է գան, և [նրա] միջոցով բոլոր բաները պետք է բացահայտվեն, կամ, ավելի շուտ, գաղտնի բաներ պիտի հայտնի դարձվեն, և թաքնված բաներ պետք է ի լույս գան, և բաներ, որոնք չեն իմացվել, պիտի իմացվեն» (Մոսիա 8.17):

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Փրկչի գալստյան նշաններն իրականանում են. հավատարիմները կճանաչեն այդ նշանները և խաղաղություն կունենան չար ժամանակներում:

Մենք.… լավ կանենք, որ տարբերենք ժամանակների նշանները մինչ մեր կյանքն անցնում է, որպեսզի Տիրոջ օրը «վրա չհասնի մեզ, ինչպես գողը գիշերով» [Տես ՎևՈւ 106.4–5]4:

«Ես կմարգարեանամ, որ Մարդու Որդու գալստի նշանները սկսել են իրականանալ: Ամայացնող պատուհասները կհաջորդեն մեկմեկու: Պատերազմներ և արյունահեղություններ կլինեն շուտով: Լուսինն արյուն կդառնա: Ես վկայում եմ այս բաների մասին, և որ Մարդու Որդու գալուստը մոտ է, նույնիսկ ձեր դռների մոտ: Եթե մեր հոգիները և մեր մարմինները չեն ակնկալում Մարդու Որդու գալուստը. և մեր մահից հետո, եթե հույս չունենք, ապա կլինենք նրանց թվում, ովքեր երանի են տալիս, որ քարերն ընկնեն իրենց վրա [տես Հայտնություն Զ.15–17]5»:

«Թանկագին և սիրելի եղբայրներ. տեսնում ենք, որ չար ժամանակներ են եկել, որոնց մասին վկայություն է տրվել [տես Բ Տիմոթեոս Գ.1]: Մենք կարող ենք տեսնել, այն ժամանակ, ամենայն համոզվածությամբ, այն բաների իրականացումը, որոնց մասին գրվել է, և ավելի մեծ համոզմամբ, քան նախկինում, բարձրացնել մեր աչքերը դեպի ցերեկվա լուսատուն ու ասել մեր սրտում. Շուտով դու կքողարկես քո շիկացած դեմքը: Նա, ով ասաց «Թող լինի լույս» և լույս եղավ [տես Ծննդոց Ա.3], ասել է այս խոսքը: Եվ նաև՝ Դու, լուսին, դու աղոտ լույս, որ գիշերվա լուսատուն ես, արյուն պիտի դառնաս:

Մենք տեսնում ենք, որ ամեն բան իրականանում է, և որ ժամանակը շուտով գալիս է, երբ Մարդու Որդին կգա երկնքի ամպերի մեջ»6:

Երկրի վրա շուտով բերքահավաք կլինի, այսինքն՝ ամբարիշտները շուտով կոչնչացվեն երկրի երեսից, քանի որ Տերն է ասել դա, և ով կարող է ետ պահել Տիրոջ ձեռքը կամ ով է այնտեղ, որ կարողանա ուժ չափել Ամենազորի հետ, քանզի նրա հրամանով երկինքները և երկիրը պետք է անցնեն: Օրը շուտով մոտենում է, երբ բոլոր բաների վերականգնումը կիրականանա, որոնց մասին մարգարեացել են բոլոր մարգարեները, նույնիսկ Իսրայելի տան հավաքումը: Այն ժամանակ կլինի, որ առյուծը կպառկի գառան մոտ և այլն:

Սակայն, եղբայրներ, մի վհատվեք, երբ ասում ենք ձեզ չար ժամանակների մասին, որ դրանք մոտենում են, որ շուտով գալիս են սուրը, սովը և պատուհասները: Սեծ ավերածություններ կլինեն այս երկրի երեսին, քանի որ դուք կարիք չունեք ենթադրելու, որ սուրբ մարգարեների մարգարեությունների որևէ մեկ կետ կամ գիծ կխափանվի, և դեռ շատերը կան, որ դեռ նոր պետք է իրականանան: Տերն ասել է, որ նա կկարճացնի գործը, և որ արդարները կփրկվեն, եթե անգամ կրակով լինի [տես Հռովմայեցիս Թ.28, 1 Նեփի 22.177:

«Սուրբ գրությունները պատրաստ են իրականանալու, երբ մեծ պատերազմներ, սովեր, պատուհասներ, մեծ աղետներ, դատաստաններ և այլն պատրաստ են երկրի բնակիչների վրա թափվելու»8:

«Մենք տեսնում ենք, որ իրականում չար ժամանակները եկել են, և բաները, որոնք այդքան երկար սպասել ենք, վերջապես սկսել են իրականանալ. բայց երբ տեսնում եք թզենու տերևները դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է՝ ձեռքի տակ [տես Սատթեոս ԻԴ.32–33]: Կարճ աշխատանք կլինի երկրի վրա: Այժմ այն սկսել է: Ենթադրում եմ, որ շուտով շփոթություն կլինի ողջ երկրով մեկ: Թույլ չտանք, որ մեր սիրտը նվաղի, երբ այդ բաները գան մեր վրա, քանի որ դրանք պետք է գան, այլապես խոսքը չի իրականանա»9:

«Ես հարցրել եմ Տիրոջը Նրա գալստի մասին. և Տիրոջը հարցնելու ժամանա նա նշան տվեց և ասաց. «Նոյի օրերում ես ծիածանը դրեցի երկնքում որպես նշան կամ խորհրդանիշ, որ ամեն տարի, երբ ծիածանը երևա, Տերը չի գա, այլ կլինի ցանելու և հնձելու տարի. բայց երբ տեսնեք, որ ծիածանը հեռացել է, այն նշան կլինի, որ ազգերի մեջ լինելու է սով, պատուհաս և մեծ վիշտ, և որ Սեսիայի գալուստը հեռու հեռվում չէ»»10:

«Հուդան պիտի վերադաձնա, Երուսաղեմը և տաճարը պիտի կառուցվեն, և ջուր պիտի դուրս գա տաճարի տակից և Սեռյալ ծովի ջրերը կբժշկվեն [տես Եզեկիել ԽԷ.1–9]: Որոշ ժամանակ կպահանջվի քաղաքի պարիսպները և տաճարը կառուցելու համար և այլն. և այդ բոլորը պիտի կատարվի նախքան Սարդու Որդին իրեն հայտնի դարձնելը: Կլինեն պատերազմներ և պատերազմի համբավներ, նշաններ վերևում՝ երկինքներում և ներքևում երկրի վրա, արևը՝ խավարած, լուսինը՝ արյուն դարձած, երկրաշարժեր տարբեր վայրերում, ծովերն իրենց սահմաններից դուրս եկած. այդ ժամանակ երկնքում կհայտնվի Մարդու Որդու մի մեծ նշան: Բայց ի՞նչ կանի աշխարհը: Նրանք կասեն՝ դա մի մոլորակ է, մի գիսաստղ և այլն: Բայց Մարդու Որդին կգա ինչպես Մարդու Որդու գալստյան նշանը, որը կլինի ինչպես առավոտյան լույսը դուրս է գալիս արևելքից [տես Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1:2611:

«[Ես] բացատրեցի Մարդու Որդու գալստի վերաբերյալ, նույնպես որ դա կեղծ միտք է, որ Սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչ ամբարիշտները տառապում են, քանի որ ողջ մարմինը պետք է տառապի և «արդարները դժվարությամբ խույս կտան» [տես ՎևՈւ 63.34]. սակայն, Սրբերից շատերը կազատվեն, քանի որ արդարները կապրեն հավատքով [տես Սմբակում Բ.4]. այնուամենայնիվ, արդարներից շատերը մարմնի թուլությամբ պատճառով զոհ կդառնան հիվանդություններին, պատուհասներին և այլն, սակայն կփրկվեն Աստծո արքայությունում: Այնպես որ, անսուրբ սկզբունք է ասելը, թե այս մարդը կամ այն մարդը մեղք է գործել, որովհետև հիվանդության կամ մահվան զոհ է դարձել, քանի որ ողջ մարմինը ենթակա է մահվան, և Փրկիչն ասել է. «Մի դատեք, որ չդատվեք» [տես Մատթեոս է.112:

Տերը չի գա մինչև բոլոր բաները չիրականանան՝ ի նախապատրաստություն Նրա գալստին:

«Մարդու Որդու գալուստը երբեք չի լինի՝ երբեք չի լինի, մինչև այս ժամանակների համար խոսված դատաստանները չթափվեն. դատաստաններ, որոնք սկսել են: Պողոսն ասում է. «Դուք լույսի որդիներ եք, ոչ թե խավարի, որ այն օրը գողի պես գիշերով ձեզ հասնի» [տես Ա Թեսաղոնիկեցիս Ե.4–5]: Ամենազորի մտադրությունը չէ, որ գա երկիր և փշրի այն ու աղա՝ փոշի դարձնի, այլ նա հայտնի կդարձնի այն իր ծառաներին՝ մարգարեներին [տես Ամովս Գ.713:

«Հիսուս Քրիստոսը երբեք ոչ մի մարդու հայտնի չի դարձրել Իր գալստի ճշգրիտ ժամանակը [տես Մատթեոս ԻԴ.36, ՎևՈւ 49.7]: Գնացեք և կարդացեք Սուրբ գրությունները, և դուք չեք գտնի որևէ բան, որը նշում է Նրա գալստի ճիշտ ժամը, և բոլորը, ովքեր ասում եմ դա, կեղծ ուսուցիչներ են»14:

Մի մարդու վերաբերյալ, որը հայտարարում էր, որ տեսել է Մարդու Որդու գալստի նշանը, Մարգարեն ասել է. «Ոչ նա, ոչ էլ մեկ ուրիշ մարդ չի տեսել, ոչ էլ կտեսնի Մարդու Որդու նշանը, ինչպես կանխավ ասել է Հիսուսը, մինչև արևը չխավարի և լուսինը չլողա արյան մեջ, քանի որ Տերն ինձ ցույց չի տվել որևէ նման նշան, և ինչպես ասում է մարգարեն, այդպես էլ պիտի լինի. «Անկասկած Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի իր խորհուրդներն իր ծառաներին՝ մարգարեներին (տես Ամովս Գ.7): Ուստի, լսիր սա, ով երկիր: Տերը չի գա այս աշխարհի արդարների վրա թագավորելու այս՝ 1843 թվականին, ոչ էլ մինչև ամեն բան պատրաստ չլինի Փեսայի համար»15:

Նրանք, ովքեր իմաստուն են և հավատարիմ, պատրաստ կլինեն, երբ Տերը կգա կրկին:

«Երբ մտածում եմ, թե ինչ արագությամբ է առաջ գնում Մարդու Որդու գալստյան մեծ և փառավոր օրը, երբ Նա կգա ընդունելու Իր Սրբերին իր մոտ, երբ նրանք կբնակվեն Նրա ներկայության մեջ և կպսակվեն փառքով ու անմահությամբ. երբ մտածում եմ, որ շուտով երկինքները կցնցվեն և երկիրը կդողա ու կերերա այս ու այն կողմ, և որ երկինքները կբացվեն ինչպես մագաղաթ, երբ այն գալարվի, և որ ամեն սար և կղզի պետք է փախչեն, ես աղաղակում եմ իմ սրտում. Ի՞նչպիսի անձինք պետք է լինենք մենք ողջ սուրբ վարքով և աստվածայնությամբ (տես Բ Պետրոս Գ.1116:

Երկիրը հառաչում է ապականության, ճնշման, բռնակալության և արյունահեղության ներքո, և Աստված դուրս է գալիս իր թաքնված տեղից, ինչպես ասել է, որ կանի, որպեսզի խռովեցնի երկրի ազգերը: Դանիելն իր տեսիլքում տեսավ ցնցում ցնցումի ետևից. նա տեսավ «մինչև որ աթոռներ դրվեցան և Հինավուրցը նստեց». և մեկը բերվեց նրա առաջ ինչպես Մարդու Որդին. և բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները ծառայեցին և հնազանդվեցին Նրան [տես Դանիել է.9–14]: Արդար լինելը մեզ համար է, որպեսզի մենք իմաստուն լինենք և հասկանանք, քանի որ ամբարիշտներից ոչ ոք չի հասկանա, բայց իմաստունները կհասկանան, և նրանք, ովքեր շատերին արդարության կառաջնորդեն, կփայլեն աստղերի պես հավիտյանս հավիտենից [տես Դանիել ԺԲ.317:

Թող հարուստը և ուսյալը, իմաստունը և ազնվականը, աղքատը և կարիքավորը, գերին և ազատը, սևը և սպիտակը, ուշք դարձնեն իրենց ճանապարհներին և հարեն Աստծո գիտությանը և արդարություն և դատաստան գործադրեն երկրի վրա արդարությամբ և պատրաստեն հանդիպելու կենդանիների և մահացածների դատավորին, քանի որ Նրա գալուստի ժամը մոտ է»18:

Եկեք իմաստուն լինենք բոլոր բաներում և պահենք Աստծո բոլոր պատվիրանները, որպեսզի մեր փրկությունը հաստատուն լինի: Սեր սպառազինությունը կազմ ու պատրաստ ունենանք այն նշանակված ժամանակի համար և մեր վրա ունենանք արդարության ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել այն փորձության օրը [տես Եփեսացիս Զ.1319:

1830թ. դեկտեմբերին Մարգարե Ջոզեֆ Սմիթը Նյու Յորք նահանգի Քոլսվիլի եկեղեցու անդամներին գրված նամակում ասել է հետևյալը. «Թող որ դուք հավատարիմ լինեք և սպասեք Տիրոջ ժամանակին, քանի որ նրա գալուստը մոտ է՝ առ ձեռն:

«Բայց այն ժամերի և ժամանակների համար, եղբայրներ, պետք չունեք, որ գրեմ ձեզ. որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրն ինչպես գիշերվա գող՝ այնպես կհասնի. քանզի երբ որ կասեն խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղիի վրա. և նրանք չեն պրծնի:

Իսկ դուք, եղբայրներ, խավարում չեք.… Ապա ուրեմն չքնենք ուրիշների պես, բայց արթուն ու զարթուն լինենք: Որովհետև նրանք, որ քնում են, գիշերն են քնում, և նրանք, որ արբում են, գիշերն են արբում:

Իսկ մենք ցերեկվանը լինելով, արթուն լինենք, հավատքի և սիրո զրահը հագած՝ փրկության հույսը որպես սաղավարտ: Որովհետև Աստված մեզ չի նշանակել բարկության համար, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով» [Ա Թեսաղոնիկեցիս Ե.1–4, 6–9]:

Ուստի, մխիթարեք միմյանց, նույնիսկ ինչպես դուք անում եք, քանի որ չար ժամանակներ են մոտենում.… Խաղաղությունը մասամբ վերցված է երկրի վրայից և շուտով ամբողջովին կվերցվի. այո ավերածությունները դռան առաջ են, և շուտով կլինեն ամբարիշտների և նրանց տներում, ովքեր չեն ճանաչում Աստծուն:

Այո, բարձրացրեք ձեր գլուխները և ուրախացեք, քանի որ ձեր փրկագնումը մոտենում է: Սենք ամենամեծ շնորհ գտած ժողովուրդն ենք, որը երբևէ եղել է աշխարհի հիմնադրումից առաջ, եթե մնանք հավատարիմ Աստծո պատվիրանները պահելիս: Այո, նույնիսկ Ենովքը, Ադամից յոթերորդը, տեսավ մեր օրը և ուրախացավ [տես Սովսես 7.65–67], և այդ օրվանից հետո մարգարեները մարգարեացել են մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստի վերաբերյալ և ուրախացել են Սրբերի հանգստի օրվա համար. այո, և մեր Փրկչի Առաքյալը նույնպես ուրախացավ ամպի մեջ երկնքի զորքերի հետ նրա հայտնությամբ՝ երկրի վրա հազար տարի մարդու հետ բնակվելու համար [տես Հայտնություն Ա.7]: Ուստի, մենք պատճառ ունենք ուրախանլու:

Ահա Մորմոնի Գրքի մարգարեություններն իրականում են այնքան արագ, որքան ժամանակը կարող է թույլ տալ: Կենդանի Աստծո Հոգին ինձ վրա է, ուստի ով կասի, որ ես չպետք է մարգարեանամ: ժամանակը շուտով մոտենում է, երբ մենք ապահով լինելու համար պետք է փախչենք այնտեղ, որտեղ կամենում է Տերը: Մի վախեցեք նրանցից, ովքեր ձեզ հանցավոր են դարձնում մի խոսքի համար [տես Եսայիա ԻԹ.20–21], այլ հավատարիմ եղեք այս ծուռ և խոտորյալ սերնդին վկայելիս, որ մեր Տիրոջ և Փրկչի գալու օրը մոտ է: Այո, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները [տես Մատթեոս Գ.3]:

«Ով կընկրկի գայթակղությունների պատճառով. քանզի գայթակղությունները պիտի գան, բայց վայ նրանց, ում ձեռքով դրանք կգան, քանզի քարը պիտի ընկնի նրանց վրա և փոշի դարձնի նրանց [տես Մատթեոս ԺԸ.7, ԻԱ.43–44]: Քանի որ հեթանոսների լրիվությունը գալիս է և վայ պիտի լինի նրանց, եթե նրանք չեն ապաշխարում և մկրտվում մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, իրենց մեղրերի թողության համար, և չեն մտնում ուղիղ դռնով և համարվում Իսրայելի տան թվում: Քանզի Աստված միշտ չի ծաղրվի ու չթափի իր բարկությունը նրանց վրա, ովքեր հայհոյում են նրա սուրբ անունը, որովհետև սուրը, սովը և ավերածությունները շուտով կհասնեն նրանց իրենց վայրենի գործերի համար, քանզի Աստված կհատուցի և դուրս կթափի իր բարկության սկավառակները և կփրկի իր ընտրյալներին [տես Հայտնություն ԺԶ.1].

Եվ բոլորը, ովքեր կհնազանդվեն նրա պատվիրաններին, նրա ընտրյալներն են, և նա շուտով կհավաքի նրանց երկրի չորս հողմերից, երկրի մի մասից մյուսը [տես Մատթեոս ԻԴ.31], այնտեղ, որտեղ նա կկամենա. ուստի համբերության մեջ տիրապետեք ձեր հոգիներին [տես Ղուկաս ԻԱ.1920:

Հազարամյակը կլինի խաղաղության ժամանակ, երբ Փրկիչը կթագավորի երկրի վրա:

Հավատո Հանգանակ 1.10. «Մենք հավատում ենք.… որ Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա. և որ երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը»21:

Աստծո նպատակները.… եղել են.… խաղաղություն և բարի կամք հաստատել մարդկան մեջ, բարձրացնել հավերժական ճշմարտության սկզբունքները, իրականացնել բաներ, որոնք կմիաբանեն մարդուն իր մերձավորի հետ, այնպես անել, որ աշխարհը «ձուլի իրենց սրերը խոփերի և իրենց նիզակները՝ հոտոցների» [Եսայիա Բ.4], որ երկրի ազգերը բնակվեն խաղաղության մեջ և իրականացնեն հազարամյա փառքը, երբ «երկիրը կտա իր բերքը, վերստին կստանա իր [դրախտային] փառքը և կդառնա Տիրոջ այգու պես».…

«Եհովայի նպատակն է եղել, աշխարհի սկզբից ի վեր, և Նրա նպատակն է հիմա, կարգավորել աշխարհի գործերն ուրույն ժամանակին, կանգնել որպես տիեզերքի գլուխ և իր ձեռքը վերցնել կառավարության իշխանությունը: Երբ որ դա իրականանա, դատաստան կարվի արդարությամբ, անիշխանությունն ու խառնաշփոթությունը կվերանա և ազգերն «այլևս պատերզմի չեն վարժվի» [Տես Եսայիա Բ.4].…

.… Մովսեսը ստացավ Տիրոջ խոսքն անձամբ Աստծուց. նա Աստծո շուրթերն էր Ահարոնի համար, իսկ Ահարոնն ուսուցանում էր ժողովրդին և՛ քաղաքացիական և՛ հոգևոր գործերում. նրանք Երկուսով մեկ էին՝ չկար տարբերություն և այդպես կլինի այն ժամանակ, երբ Աստծո նպատակներն իրականան. երբ «Տերը Թագավոր կլինի բոլոր երկրի վրա», իսկ «Երուսաղեմը՝ Նրա գահը»: «Օրենքը դուրս կգա Սիոն, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից»: [Տես Զաքարիա ԺԴ.9, Երեմիա Գ.17, Սիքիա Դ2]:

«.… Նա, ում իրավունքն է դա, կտիրապետի թագավորությանը և կթագավորի, մինչև ամեն բան դնի Իր ոտքի տակ» [տես Եզեկիել ԻԱ.27, Ա Կորնթացիս ժԵ.27]. անօրինությունը կթաքցնի իր ալեհեր գլուխը. Սատանան կկապվի և խավարի գործերը կվերանան. արդարությունը չափ կդառնա և դատաստանը՝ կշիռ, և միայն «նա, ով վախենում է Տիրոջից, կբարձրանա այն օրը»: [տես Եսայիա Բ.11, ԻԱ.1722

«Հիսուսի հազար [տարի] երկրի վրա Սրբերի հետ լինելը ոչ թե մշտական բնակությունն է, այլ այն, որ նա կթագավորի Սրբերի վրա և կիջնի և կհրահանգի նրանց, ինչպես նա արեց հինգ հարյուր եղբայրներին [տես Ա Կորնթացիս ԺԵ.6] և նրանք, ովքեր նրա հետ կլինեն առաջին հարության ժամանակ, նույնպես կթագավորեն նրա հետ Սրբերի վրա»23:

Հազարամյակից հետո երկիրը կփոխվի սրբագործված, սելեստիալ վիճակի:

«ճաշի ժամանակ ես նշեցի իմ ընտանիքին և ներկա ընկերներին, որ երբ երկիրը սրբագործվի և դառնա ապակե ծով, այն կլինի մեծ ուրիմ ու թումիմ և Սրբերը կկարողանան նայել նրա մեջ և տեսնել, ինչպես իրենք են տեսնվում»24:

«Այս երկիրը ետ կգլորվի մինչև Աստծո ներկայությունը և կպսակվի սելեստիալ փառքով»25:

«Երբ որ [Սատանայի վերջին ապստամբության] փոքր ժամանակն անցնի և երկիրը ենթարկվի վերջին փոփոխությանը և փառավորվի, այն ժամանակ բոլոր հեզերը կժառանգեն երկիրը, որտեղ կբնակվեն բոլոր արդարները»26:

1843թ. ապրիլի 2-ին Մարգարեն ուսուցանել է հետևյալը, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 130.9–ում. «Այս երկիրը, իր սրբագործված ու անմահ վիճակում, կդառնա բյուրեղի նման և մի Ուրիմ ու Թումիմ կլինի նրա բնակիչների համար, որով ստորադաս արքայությանը կամ ավելի ցածր կարգի բոլոր արքայություններին վերաբերող բաները հայտնի կդարձվեն նրա վրա ապրողներին. և այս երկիրը կլինի Քրիստոսինը»27:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տես vii–xii էջերը:

  • Կարդացեք 266 էջի երկրորդ և երրորդ պարբերությունները և նկատեք, թե ինչպես էին նախապատրաստվում քահանայապետերը ստանալու հայտնություն, որն այժմ Վարդապետություն և Ուխտերի 88 բաժինն է: Մտածեք, թե ինչպես է այս պատմությունը վերաբերում ձեզ, երբ ջանում եք հասկանալ Երկրորդ գալստի մասին մարգարեությունները:

  • Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մարգարեությունները չար ժամանակների մասին նախքան Տիրոջ գալուստը (տես 267–269 էջերը): Ինչպե՞ս կարող ենք խաղաղ մնալ անգամ այդպիսի փորձությունների ժամանակ: Ձեր կարծիքով ինչո՞ւ պետք է մենք ճանաչենք և հասկանանք Երկրորդ գալստի նշանները: Երկրորդ գալստի ի՞նչ նշաններ են կատարվել կամ կատարվում:

  • Կարդացեք 269 էջի և 271 էջի երկրորդ ամբողջական պարբերությունը: Ի՞նչ է սովորեցնում «ինչպես գողը գիշերով» արտահայտությունը Տիրոջ գալստի մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տիրոջ օրը լույսի զավակներին վրա չի հասնի ինչպես գողը գիշերով:

  • Ինչպե՞ս կարող ենք մենք նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին (Օրինակ՝ տես 270–272 էջերը): Մտածեք, թե ինչպես կզգայիք, որ տեսնեիք Փրկչին, եթե պատրաստ լինեիք նրա գալստին: Մինչ մենք պատրաստվում ենք Երկրորդ գալստին, ինչպե՞ս կարող ենք խուսափել վախի կամ տագնապի զգացումից:

  • Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի մարգարեությունները Հազարմյակի վերաբերյալ (272–274 էջեր): Ի՞նչ մտքեր և զգացումներ եք ունենում, երբ մտածում եք այդ ժամանակաշրջանի մասին:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Միքիա Դ.1–7, ՎևՈւ 29.9–25, 45.36–71; 88, 95–98, 110–15, Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1.21–55

Հղումներ

  1. History of the Church, 1:301; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 244, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Doctrine and Covenants 130:13; instructions given by Joseph Smith on Apr. 2, 1843, in Ramus, Illinois.

  3. Kirtland High Council, Minutes Dec. 1832–Nov. 1837, entry for Dec. 27, 1832, pp. 3–4, reported by Frederick G. Williams, Church Archives.

  4. History of the Church, 3:331; from “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.,” Times and Seasons, Nov. 1839, p. 9.

  5. History of the Church, 3:390; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  6. History of the Church, 3:291; punctuation modernized; from a letter from Joseph Smith and others to Edward Partridge and the Church, Mar. 20, 1839, Liberty Jail, Liberty, Missouri.

  7. Letter from Joseph Smith and John Whitmer to the Saints in Colesville, New York, Aug. 20, 1830, Harmony, Pennsylvania; in Newel Knight, Autobiography and Journal, ca. 1846–47, pp. 133–36, Church Archives.

  8. History of the Church, 6:364; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  9. History of the Church, 3:286; from a letter from Joseph Smith to Presendia Huntington Buell, Mar. 15, 1839, Liberty Jail, Liberty, Missouri; Sister Buell’s last name is incorrectly spelled “Bull” in History of the Church.

  10. History of the Church, 6:254; from a discourse given by Joseph Smith on Mar. 10, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff; see also appendix, page 562, item 3.

  11. History of the Church, 5:337; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  12. History of the Church, 4:11; punctuation modernized; from instructions given by Joseph Smith on Sept. 29, 1839, in Commerce, Illinois; reported by James Mulholland.

  13. History of the Church, 5:336–37; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  14. History of the Church, 6:254; from a discourse given by Joseph Smith on Mar. 10, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  15. History of the Church, 5:291; from a letter from Joseph Smith to the editor of the Times and Seasons, Feb. 28, 1843, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1843, p. 113.

  16. History of the Church, 1:442; from a letter from Joseph Smith to Moses Nickerson, Nov. 19, 1833, Kirtland, Ohio.

  17. History of the Church, 5:65; from “The Government of God,” an editorial published in Times and Seasons, July 15, 1842, p. 857; Joseph Smith was the editor of the periodical.

  18. History of the Church, 6:93; from Joseph Smith’s appeal to the state of Vermont, Nov. 29, 1843, Nauvoo, Illinois, published as General Joseph Smith’s Appeal to the Green Mountain Boys (1843), p. 7.

  19. Letter from Joseph Smith and others to Hezekiah Peck, Aug. 31, 1835, Kirtland, Ohio; in “The Book of John Whitmer,” p. 80, Community of Christ Archives, Independence, Missouri; copy of “The Book of John Whitmer” in Church Archives.

  20. Letter from Joseph Smith and John Whitmer to the Saints in Colesville, New York, Dec. 2, 1830, Fayette, New York; in Newel Knight, Autobiography and Journal, ca. 1846–47, pp. 198–206, Church Archives.

  21. Articles of Faith 1:10.

  22. History of the Church, 5:61, 63–65; punctuation modernized; from “The Government of God,” an editorial published in Times and Seasons, July 15, 1842, pp. 855–57; Joseph Smith was the editor of the periodical.

  23. Quoted by William P. McIntire, reporting a discourse given by Joseph Smith in early 1841 in Nauvoo, Illinois; William Patterson McIntire, Notebook 1840–45, Church Archives.

  24. History of the Church, 5:279; from a Joseph Smith journal entry, Feb. 18, 1843, Nauvoo, Illinois.

  25. Quoted by William Clayton, reporting an undated discourse given by Joseph Smith in Nauvoo, Illinois; in L. John Nuttall, “Extracts from William Clayton’s Private Book,” p. 8, Journals of L. John Nuttall, 1857–1904, L. Tom Perry Special Collections, Brigham Young University, Provo, Utah; copy in Church Archives.

  26. Quoted by William P. McIntire, reporting a discourse given by Joseph Smith in early 1841 in Nauvoo, Illinois; William Patterson McIntire, Notebook 1840–45, Church Archives.

  27. Վարդապետություն և Ուխտեր 130.9. 1843թ. ապրիլի 2-ին Ռամուսում Իլինոյս, Ջոզեֆ Սմիթին տրված հրահանգներից:

Նկար
Newel K. Whitney store

Նյուել Ք. Ուիթնիի վերականգնած վաճառատան վերնատունը: Ջոզեֆ և էմմա Սմիթներն ապրել են այս վաճառատանն ավելի քան մեկ տարի, և Մարգարեն շատ հայտնություններ է ստացել, այդ թվում նան Տիրոջ գալստի մասին հայտնությունները:

Նկար
lamb and lion

«Օրը շուտով մոտենում Է, երբ բոլոր բաների վերականգնումը կիրականանա, որոնց մասին մարգարեացել են բոլոր մարգարեները, նույնիսկ Իսրայելի տան հավաքումը: Այն ժամանակ կլինի, որ առյուծը կպառկի գառան մոտ»: