Նախագահների ուսմունքները
Գլուխ 2: Աստված՝ Երկնային Հայրը


Գլուխ 2

Աստված՝ Երկնային Հայրը

«Մեր Աստծո նպատակները մեծ են, նրա սերը՝ անհուն, նրա իմաստությունը՝ անչափ, նրա զորությունն՝ անսահմանափակ. հետևաբար, Սրբերը պատճառ ունեն ցնծալու և ուրախանալու»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Ջոզեֆ Սմիթի նախնիների մեջ շատերը կային, որոնք իրենց օրերում փնտրում էին ճշմարիտ Աստծուն, որ ճանաչեն նրան: Ջոզեֆի ծնողները ևս մեծապես հոգևոր մարդիկ էին, և չնայած Աստծո մասին լիարժեք ճշմարտությունը չէին գտել իրենց շրջապատում գտնվող եկեղեցիներում, նրանք պատվում էին Աստվածաշունչը՝ որպես Աստծո խոսք, և աղոթքը դարձրել էին իրենց կյանքի մասը: Մարգարեի եղբայրը՝ Վիլյամը, հիշում է. «Ւմ հայրը բարեպաշտ և բարոյական կրոնական սովորություններ ուներ.… երեկոյան և առավոտյան ես հրավիրվում էի մասնակցելու աղոթքների.… Ւմ ծնողները՝ հայրս և մայրս, բացում էին իրենց սիրտը Աստծո առաջ, որը բոլոր օրհնությունների աղբյուրն է, որպեսզի նա պահպանի և պաշտպանի իրենց երեխաներին և հեռու պահի մեղքերից և ամեն չար գործերից: Այդպիսին էր իմ ծնողների խիստ բարեպաշտությունը»1 : Վիլյամն ասել է նաև. «Որքան իմ հիշողությունը բավականացնում է, մենք միշտ ունեցել ենք ընտանեկան աղոթքներ: Ես լավ հիշում եմ, որ հայրիկն իր ակնոցները կրում էր իր բաճկոնի գրպանում.… և երբ տղաներով մենք տեսնում էինք նրան ակնոցները շոշափելիս, մենք գիտեինք, որ դա աղոթքի պատրաստվելու նշան էր, իսկ եթե մենք չէինք նկատում դա, մայրիկը կանչում էր. «Վիլյամ,– կամ մեկ ուրիշի անունը, ով անտեսել էր դա,– պատրաստվիր աղոթքի»: Աղոթքից հետո մենք մի երգ էինք երգում. ես դեռ հիշում եմ դրա մի մասը. «Եվս մեկ օր անցավ, գնաց. Մենք մեր հանդերձները մի կողմ ենք դնում»»2:

Հոգևոր այս վաղ ուսուցումը խորը տեղ էր գտել երիտասարդ Ջոզեֆ Սմիթի սրտում: Երբ նա սկսեց մտահոգվել իր հոգու հավերժական բարօրության համար, և փնտրում էր իմանալ, թե որ եկեղեցուն միանալ, նա գիտեր, որ կարող է դիմել Աստծուն պատասխանի համար:

«Սուրբ գրություններից ես սովորում էի, որ Աստված նույնն էր երեկ, այսօր և հավիտյան, որ նա անաչառ է, քանի որ Աստված է: Քանի որ ես նայում էի արևին՝ երկրի մեծ լուսատուին, ինչպես նաև լուսնին, որը երկինքներով պտտվում էր [իր] վսեմությամբ, և նաև աստղերին, որ փայլում էին իրենց համակարգում. և նաև երկրին, որի վրա կանգնած էի, և դաշտի գազաններին և երկնքի թռչուններին և ծովի ձկներին. և նաև մարդուն, որ քայլում է երկրի վրա վեհությամբ և գեղեցկության արժանապատվությամբ՝ զորություն և բանականություն ունենալով ղեկավարել այն բաները, որոնք այդքան մեծ են և զարմանալի, նույնիսկ նրա նմանությամբ, ով ստեղծել է իրենց:

Եվ երբ մտածում էի այդ բաների շուրջ, սիրտս բացականչում էր. Լավ է ասել իմաստունը, որ հիմարներներն են իրենց սրտում ասում՝ չկա Աստված [տես Սաղմոս ԾԳ.1]. Ւմ սիրտը բացականչում էր. Բոլոր այս բաները վկայում են ու հավաստում ամենազոր և ամենուր ներկա զորության մասին, մի էակի մասին, որը սահմանում է օրենքներ և հրամանագրեր, և դնում է բոլոր բաների սահմանները, նա, որ լցնում է հավերժությունը, որը եղել է և կա և կլինի բոլոր հավերժությունից բոլոր հավերժություն: Եվ երբ ես մտածում էի բոլոր այս բաների մասին, և որ այդ Լակն ուզում է, որ նրան երկրպագողները երկրպագեն նրան հոգով և ճշմարտությամբ [տես Հովհաննես Դ.23], ուստի ես աղաղակում էի Տիրոջը ողորմության համար, քանի որ չկար ուրիշ մեկը, որին ես կարող էի դիմել և ողորմություն ստանալ»3:

Ողորմության և իմաստության համար Ջոզեֆի հավատքով աղոթքի պատասխանը Առաջին Տեսիլքն էր: Այդ տեսիլքը երիտասարդ Մարգարեին շատ ավելի մեծ գիտելիք տվեց Աստծո մասին, ինչպիսին չունեին այն ժամանակի եկեղեցիներից ոչ մեկը, գիտելիք, որը դարեր առաջ կորսվել էր աշխարհից: Առաջին Տեսիլքից Ջոզեֆը սովորեց, որ Հայրը և Որդին առանձին էակներ են, որ Նրանց զորությունն ավելի մեծ է, քան չարի զորությունը, և որ մարդն իսկապես ձևավորվել է Աստծո պատկերով՝ ճշմարտություններ, որոնք էական են, որպեսզի հասկանանք մեր իրական հարաբերությունները մեր Երկնային Հոր հետ:

Հետևեցին ուրիշ հայտնություններ Աստծո բնության մասին, այդ թվում շատերը, որոնք այժմ ընդգրկված են վերջին օրերի մեր սուրբ գրություններում: Որպես ավետարանի ճշմարտությունները երկրի վրա վերականգնելու Աստծո ընտրված գոր ծիք՝ Մարգարեն իր ծառայության ամբողջ ընթացքում վկայում էր Աստծո մասին. «Ես շարունակելու եմ ճանաչել Աստծուն,– հայտարարել է նա,– քանի որ ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ ճանաչեք նրան, և անձամբ ծանոթ լինեք նրա հետ.… Այն ժամանակ դուք կիմանաք, որ ես նրա ծառան եմ. քանի որ ես խոսում եմ որպես իշխանություն ունեցող»4:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Աստված ողջ մարդկության և բոլոր բարի բաների աղբյուրը:

«Մինչ մարդկության ազգի մի մասն անգութ դատում և դատապարտում է մյուս մասին, մոլորակի Մեծ Ծնողը նայում է ողջ մարդկության ընտանիքի վրա հայրական հոգածությամբ և ծնողական հարգանքով. նա նրանց նայում է որպես իրենից սերվածների, և չունենալով ոչ մի շահասեր զգացումներ, որոնցով տարվում են մարդկանց զավակները, «իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, և անձրև է բերում արդարների և անիրավների վրա» [Մատթևոս Ե.45]5:

«Մենք ընդունում ենք, որ Աստված է այն սկզբնաղբյուրը և ակունքը, որտեղից բխում է ամեն բարիք. որ նա կատարյալ բանականություն է, և որ միայն Նրա իմաստությունը բավական է, որպեսզի կառավարի և կարգավորի բոլոր այն հզոր արարչագործություններն ու աշխարհները, որոնք մեր գլխավերևում շողում են ու փայլում այնպիսի շքեղությամբ ու պերճանքով, կարծես նրա մատը հպվել է նրանց և շարժվում են նրա Ամենազոր խոսքով.… Երկինքները պատմում են Աստծո փառքը, և հաստատությունն իմացնում է Նրա ձեռքի գործերը [տես Սաղմոս ԺԹ.1]. և մեկ ակնթարթի արտացոլանքն իսկ բավական է, որպեսզի ուսուցանի հասարակ բանականության տեր յուրաքանչյուր մարդու, որ այդ բոլորը սոսկ պատահականության արդյունք չեն, ոչ էլ դրանք կարող են պաշտպանվել Ամենազորի աջի զորությունից պակաս որևէ այլ ուժով»6:

«Աստված տեսնում է մարդկային գործերի գաղտնի սկզբնաղբյուրները և գիտի բոլոր ապրողների սրտերը»7:

«Մեր Աստծո նպատակները մեծ են, նրա սերը՝ անհուն, նրա իմաստությունը՝ անչափ, նրա զորությունն՝ անսահմանափակ. հետևաբար, Սրբերը պատճառ ունեն ցնծալու և ուրախանալու, իմանալով որ «այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա կառաջնորդե մեզ մինչև ի մահ»» (Սաղմոս ԽԸ.14)8:

Երբ մենք ըմբռնում ենք Աստծո բնությունը, մենք ճանաչում ենք մեզ և իմանում ենք, թե ինչպես մոտենանք նրան:

«Քիչ մարդիկ կան աշխարհում, ովքեր ճիշտ հասկանում են Աստծո բնությունը: Մարդկանց մեծ մասը ոչինչ չեն ըմբռնում՝ ոչ այն, ինչ անցյալում էր, ոչ այն, ինչ ապագայում է, ինչ վերաբերում է Աստծո հետ մեր հարաբերություններին: Նրանք չգիտեն, ոչ էլ հասկանում են այդ հարաբերության էությունը. և հետնաբար, նրանք վայրի գազաններից մի քիչ ավելի շատ գիտեն կամ մի քիչ ավելին, քան ուտելը, խմելը և քնելը: Սա այն ամենն է, ինչ մարդ գիտի Աստծո մասին և նրա գոյության մասին, եթե դա չտրվի նրան Ամենազորի ոգեշնչմամբ:

Եթե մարդ չի սովորում ավելին, քան ուտելը, խմելը և քնելը, և չի ըմբռնում Աստծո նպատակները, ապա գազանից չի տարբերվում: Նա նույնպես ուտում է, խմում, քնում և ոչինչ չգիտի Աստծո մասին. ուրեմն այն մեր չափ գիտելիք ունի, եթե մենք ըմբռնում Ճեռք չբերենք Ամենազոր Աստծո ոգեշնչմամբ: Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնությունը, նրանք չեն հասկանա, թե ով են իրենք: Ես ցանկանում եմ ետ գնալ սկիզբ, և այդպես բարձրացնել Ճեր միտքն ավելի բարձր ոլորտներ և հասկացողության ավելի վեհ աստիճանի, քան այն, ինչի սովորաբար ձգտում է մարդկային միտքը:

.…Սուրբ գրությունները մեզ տեղեկացնում են, որ «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստված. և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» [Հովհհանես ԺԷ.3]:

Եթե մարդ չի ճանաչում Աստծուն և հարցնում է, թե ինչպիսի էակ է Նա, եթե նա ջանասիրաբար փնտրի իր սրտում, եթե Հիսուսի և առաքյալների հայտարարությունները ճշմարիտ են, նա կգիտակցի, որ չունի հավերժական կյանք. քանի որ ուրիշ ոչ մի սկզբունքով չի կարող լինել հավերժական կյանք:

Ւմ առաջին նպատակն է հասկանալ միակ իմաստուն և ճշմարիտ Աստծո բնութագիրը, և թե ինչպիսի էակ է Նա.…

Աստված ժամանակին եղել է այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք, և վեհացում ձեռք բերած մարդ է, ն նստած է գահին այնտեղ՝ երկինքներում: Սա է մեծ գաղտնիքը: Եթե վարագույրը պատռվեր այսօր, ն փառահեղ Աստվածը, որն այս աշխարհը պահում է իր ուղեծրում, և որն իր զորությամբ պահում է բոլոր աշխարհները և բոլոր բաները, Ւրեն տեսանելի դարձներ, ասում եմ ձեզ, եթե դուք տեսնեիք նրան այսօր, դուք կտեսնեիք նրան մարդու տեսքով, ինչպես որ դուք եք ձեր ողջ անձով, պատկերով և տեսքով՝ որպես մարդ. քանի որ Ադամը ստնղծվեց Աստծո անմիջական տեսքով, պատկերով և նմանությամբ, և հրահանգներ ստացավ և քայլեց և խոսեց ու զրուցեց Նրա հետ, ինչպես մի մարդ հաղորդակցվում է մեկ ուրիշի հետ.…

…Աստծո մասին գիտելիք ունենալով՝ մենք սկսում ենք իմանալ, թե ինչպես մոտենանք նրան, և թե ինչպես խնդրենք, որպեսզի պատասխան ստանանք: Երբ հասկանում ենք Աստծո բնութագիրը և իմանում ենք, թե ինչպես մոտենանք Նրան, Նա սկսում է բաց անել երկինքները մեզ համար և ասել մեզ ամեն ինչ դրա մասին: Երբ մենք պատրաստ ենք մոտենալ Նրան, Նա պատրաստ է մոտենալ մեզ»9:

Ասավածագլխում կան երեք առանձին և որոշակի անձնավորությունննր:

Հավատո Հանգանակ 1.1. «Սենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»10:

1843 ապրիլին Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է հետնյաւը, որը հետագայում գրանցվել է Վարդապետություն և Ուխտեր 130.22 հատվածում. «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին՝ նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում»11:

«Ես միշտ հայտարարել եմ, որ Աստված որոշակի անձնավորություն է, Հիսուս Քրիստոսը Հայր Աստծուց առանձին և որոշակի անձնավորություն է, և որ Սուրբ Հոգին որոշակի անձնավորություն է և Հոգի է. և այս երեքը կազմում են երեք որոշակի անձնավորություններ և երեթ Աստվածներ»12:

Նա, ով չունի մարմին կամ օրգաններ, ոչինչ է: Երկնքում չկա ուրիշ Աստված, բացի այն Աստծուց, որն ունի մարմին և ոսկորներ»13:

Աստվածագլուխը կատարյալ միություն ունի և Հայր Աստված նախագահում է:

«Շատ բան է ասվել Աստծո և Աստվածագլխի մասին.… Օրվա ուսուցիչներն ասում են, որ Հայրը Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է, և նրանք բոլորը մեկ մարմնում են և մեկ Աստված են: Հիսուսն աղոթեց, որ նրանք, ում Հայրն աշխարհից տվել էր իրեն, դառնան մեկ նրանում, ինչպես որ նրանք էին մեկ [տես Հովհաննես ԺԷ.11–23].…

«Պետրոսն ու Ստեփանոսը վկայել են, որ տեսան Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած: Ցանկացած մարդ, ում համար երկինքները բացվել են, գիտի, որ երկինքներում կան երեթ անձնավորություններ, որոնք կրում են զորությունների բանալիները և մեկը նախագահում է բոլորի վրա»14:

Հավիտենական ուխտը կապվել է երեթ անձնավորությունների միջև, նախթան այս երկրի կազմավորումը և վերաբերում է բաների տնտեսությունը երկրի վրա մարդկանց հանձնելուն: Այդ անձնավորությունները.… կոչվում են առաջին Աստված՝ Ստեղծող. երկրորդ Աստված՝ Քավիչ. և երրորդ Աստված՝ Վկա կամ Կտակարար»15:

«Հոր իրավասությունն է նախագահել որպես Գլխավոր կամ Նախագահ, Հիսուսը՝ որպես Միջնորդ, և Սուրբ Հոգին՝ որպես Կտակարար կամ Վկա: Որդին [ունի] մարմնե տաղավար, նույն- պես և Հայրը, բայց Սուրբ Հոգին ոգեղեն անձնավորություն է՝ առանց մարմնե տաղավարի»16:

«Սուրբ գրությունն ասում է. «Ես և Հայրը մեկ ենք» [Հովհաննես Ժ.30], և բացի այդ, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ են, և այս երեքը միաբան են ամեն բանում [տես Ա Հովհաննես Ե.7–8]: Դրա մասին էր Փրկիչն աղոթում Հորը. «ոչ թե աշխարհքի համար եմ աղաչում, այլ նրանց համար աշխարհից, որ ինձ տվիր, որպեսզի մենք լինենք մեկ» կամ այլ խոսքերով, լինենք մեկ մտքի՝ հավատքի միաբանության մեջ [տես Հովհաննես ԺԷ.9, 11]: Սակայն յուրաքանչյուրը մնում է տարբեր կամ առանձին անձնավորություն, սակայն նրանք բոլորը միաբան են կամ էությամբ նույնն են»17:

Աոաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե´ գլուխն ուսումնասիրելու և թե´ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե´ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 39–41 էջերը, նկատելով, թե երիտասարդ Ջոզեֆ Սմիթն ինչպես զգաց «ամենազոր և ամենուր ներկա զորությունը» իրեն շրջապատող աշխարհում: Հետևելով ձեզ շրջապատող աշխարհին, ինչ եք տեսել դուք, որը վկայություն է բերում Աստծո մասին:

  • Վերընթերցեք գլխի առաջին բաժինը (էջ 42), փնտրելով ուսմունքներ, որոնք բացահայտում են Աստծո բնությունը: Ւնչպե՞ս կարող են այս ուսմունքները «ցնծալու և ուրախանալու» պատճառ լինել:

  • Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Սեծ Ծնողը նայում է ողջ մարդկության ընտանիքի վրա հայրական հոգածությամբ և ծնողական հարգանքով» (էջ 42): Ւնչպիսի՞ մտքեր ու զգացումներ են առաջանում ձեզ մոտ, երբ մտածում եք այս հայտարարության մասին:

  • Կարդացեք 43 էջի առաջին պարբերությունը, ինչպես նան մյուս պարբերությունը: Ւնչո՞ւ է անհնարին հասկանալ մեր ով լինելը, եթե չենք ըմբռնում Աստծո բնությունը:

  • Սարգարե Ջոզեֆ Սմիթը վկայել է, որ Հայր Աստվածը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին «երեք որոշակի անձնավորություն ներ են»: Նա ուսուցանել է նաև, որ Նրանք մեկ են (էջ 46): Ւ՞նչ ձևերով են Աստվածագլխի անդամները մեկ (օրինակների համար, տե´ս 46 էջը):

  • Ւ՞նչ ձևերով կարող են ծնողներն աճեցնել երեխաների սերն իրենց Երկնային Հոր հանդեպ (որոշ օրինակներ կարելի է գտնել 39 էջում):

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Հովհաննես Ը. 17–19, Եբրայեցիս Ա.1–3, ԺԲ.9, Սովսես 1.3–6, 39

Հղումներ

  1. William Smith, Notes on Chambers’ life of Joseph Smith, ca. 1875, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Վիլյամ Սմիթ, հարցազրույց, որն անցկացվել է Ւ. Ս. Բրիգսի և Զ. Վ. Պիտերսոնի կողմից 1893թ. հոկտեմբերին կամ նոյեմբերին, որն առաջին անգամ հրատարակվել է «Zion’s Ensign» պարբերականում (այս պարբերականը հրատարակվում էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Վերակառուցված Եկեղեցու կողմից, որը ներկայումս կոչվում է Քրիստոսի համայնք). կրկին տպագրվել է «Deseret Evening News» պարբերականում, 1894թ. հունվ. 20, էջ 2, ուղղագրությունը փոփոխվել է:

  3. Joseph Smith, History 1832, pp. 2–3; Letter Book 1, 1829–35, Joseph Smith, Collection, Church Archives.

  4. History of the Church, 6:305; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  5. History of the Church, 4:595; from “Baptism for the Dead,” an editorial published in Times and Seasons, Apr. 15, 1842, p. 759; Joseph Smith was the editor of the periodical.

  6. History of the Church, 2:12, 14; paragraph divisions altered; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Feb. 1834, p. 136; Mar. 1834, p. 142.

  7. History of the Church, 1:317; from a letter from Joseph Smith to William W. Phelps, Jan. 11, 1833, Kirtland, Ohio; this letter is incorrectly dated Jan. 14, 1833, in History of the Church.

  8. History of the Church, 4:185; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Sept. 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, p. 178.

  9. History of the Church, 6:303–5, 308; capitalization modernized; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton; see also the appendix in this book, page 562, item 3.

  10. Հավատո Հանգանակ 1.1:

  11. Վարդապետություն և Սւխտեր 130.22, 1843թ. ապրիլի 2-ին, Սամուսում Ւլինոյս, Ջոզեֆ Սմիթի կողմից տրված հրահանգներից:

  12. History of the Church, 6:474. 1844թ. հունիսի 16-ին Նավուում Ւլինոյս, ունեցած Ջոզեֆ Սմիթի ելույթից. գրանցվել է Թոմաս Բուլլոկի կողմից:

  13. Վկայակոչվել է Վիլյամ Քլեյտոնի կողմից, որն օգտագործել է անհայտ ամսաթվով գրանցված Ջոզեֆ Սմիթի ելույթը, Նավուում Ւլինոյս. Զոն Նութալի «Extracts from William Clayton՝s Private Book», էջ 7, Զոն Նութալի հուշատետրեր, 1857–1904թթ., Լ. Թոմ Փերիի հատուկ հավաքածու, Բրի-գամ Յանգի Համալսարան, Պրովո՝ Յուտա. կրկնօրինակը՝ Եկեղեցու հնադարանում:

  14. History of the Church, 5:426; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  15. Վկայակոչվել է Վիլյամ Քլեյտոնի կողմից, որն օգտագործել է անհայտ ամսաթվով գրանցված Ջոզեֆ Սմիթի ելույթը, Նավուում Ւլինոյս. Զոն Նութալի «Extracts from William Clayton՝s Private Book», էջ 7, Զոն Նութալի հուշատետրեր, 1857–1904թթ., Լ. Թոմ Փերիի հատուկ հավաքածու, Բրիգամ Յանգի Համալսարան, Յրովո՝ Յուտա. կրկնօրինակը՝ Եկեղեցու հնադարանում:

  16. Վկայակոչվել է Վիլյամ Պ. Սակին-թայրի կողմից, 1841թ. սկզբում Նավուում Ւլինոյս, ունեցած Ջոզեֆ Սմիթի ելույթից. Վիլյամ Պիտերսոն Սակինթայր, Հուշատետր 1840-1845, Եկեղեցու հնադարան. Վիլյամ Սակինթայրը հակիրճ գրանցումներ է կատարել 1841թ. սկզբում Նավուում Ջոզեֆ Սմիթի կողմից կարդացած բազմաթիվ տարբեր ելույթներից: Այս գրքում մեջբերվում է այդ գրանցումներից չորսից, որոնցից ոչ մեկն ամսաթիվ չունի:

  17. Վկայակոչվել է Զորջ Լոբի կողմից, Ջոզեֆ Սմիթի ելույթների հավաքածուից, մոտ 1845թ., Զորջ Լոբ, Հիշողություններ և հուշատետրեր, 1845թ. հունվ. – 1857թ. ապրիլ, 29–30 էջեր, Եկեղեցու հնադարան:

Նկար
First Vision

Աոաջին. Տեսիլքում Ջոզեֆ Սմիթն իր համար սովորեց, որ Հայրը և Որդին աոանձին անձնավորություններ են, և որ մարդ ձնավորվեջ է Աստծո տեսքով՝ ճշմարաոթյուններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հասկանանք մեր իրական հարաբերությունները մեր Երկնային Հոր հետ:

Նկար
woman praying

«Աստծո մասին գիտելիք ունենալով՝ մենք սկսում ենք իմանալ թե ինչպես մոտենանք նրան, ն թե ինչպես խնղրենք, որպեսզի պատասխան ստանանք»: