Նախագահների ուսմունքները
Գլուխ 38: Վենտվորֆին գրված նամակը


Գլուխ 38

Վենտվորֆին գրված նամակը

Վենտվորֆի նամակը «Վերջին Օրերի Սրբերի հավատքի առաջացման, առաջընթացի, հալածանքների» Մարագրե Ջոզեֆ Սմիթի պատմությունն է՝ ներառյալ այն դրույթները, որոնք կոչվում են Հավատո Հանգանակ:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Բացի Եկեղեցու Նախագահը լինելուց Ջոզեֆ Սմիթը բազմաթիվ այլ պարտականություններ ուներ Նավուում: 1842 թվականին նա դարձավ Նավուի քաղաքապեաը, որը նշանակում էր, որ նա նաև Նավուի քաղաքային դատարանի գլխավոր դատավորն էր: Նա գեներալ լեյտենանտ էր և Նավուի լեգեոնի հրամանատարը: 1842 թվականին նա կատարում «Times and Seasons» եկեղեցական պարբերականի խմբագրի դերը, որը հրատարակվում էր ամիսը երկու անգամ: «Times and Seasons»-ը ուղի էր ապահովում Եկեղեցու առաջնորդներին հաղորդակցվել Սրբերի հետ, հրատարակել հայտնություններ և կարևոր հրապարակախոսություններ և հաղորդել Եկեղեցու նորությունները: Զոն Թեյլորը՝ Տասներկուսի Քվորումի անդամ, Մարգարեի ղեկավարության ներքո նշանակված էր զբաղվելու հրատարակության տարբեր հարցերով:

Լույս տեսած առաջին հրատարակությունում, երբ նա խմբագիր էր, Մարգարեն գրեց, որ պարբերականը հոդվածներ կհրատարակի «կարևոր իրադարձությունների վերաբերյալ, որոնք ամեն օր տեղի են ունենում մեր շրջապատում, ճշմարտության բուռն առաջընթացի մասին, այն բազմաթիվ հաղորդագրությունները, որոնք մենք ստանում ենք ամեն օր արտասահմանում գտնվող երեցներից, և այս երկրում, և Անգլիայից, և Եվրոպայի մայր ցամաքից ու աշխարհի մյուս մասերից, ազգերի խռովալից վիճակը, Տասներկուսի նամակներն ու ուսմունքները և հայտնությունները, որոնք մենք ստանում ենք Ամենաբարձրյալից»:1

Երբ Մարգարեն ծառայում էր որպես խմբագիր «Times and Seasons»-ը հրատարակեց մեծ կարևորության փաստաթղթեր: Աբրահամի գրքի տեքստը և երկու ֆաքսիմիլե հարատարակվեց 1842 թվականին, երրորդ ֆաքսիմիլեն հրատարակվեց մայիսին: Սարտ ամսին Մարգարեն սկսեց նաև հրատարակել «Ջոզեֆ Սմիթի Պատմությունը», պատմություն, որը հետագայում դարձավ Եկեղեցու պաամություեը:

«Times and Seasons»-ի 1842թվականի մարտի 1-ի թողարկման մեջ Մարգարեն հրատարակեց մի փաստաթուղթ, որը հայտնի դարձավ «Վենտվորֆի Նամակ» անունով: Նկարագրելով այս փաստաթղթի ստեղծման իր պատճառները, Մարգարեն բացատրեց. «Պարոն Ջոն Վենտվորֆի՝ «Chicago Democrat»-ի խմբագրի և սեփականատիրոջ խնդրանքով, ես գրեցի հետևյալ համառոտ ակնարկը Վերջին Օրերի Սրբերի առաջացման, առաջընթացի, հալածանթի և հավատթի մասին, որի հիմնադրի պատիվն ունեմ ես Աստծո ներքո: Պարոն Վենտվորֆն ասաց, որ ցանկանում է պարոն [Զորջ] Բարսթոուին, իր ընկերոջը, տալ այս փաստաթուղթը, որը գրում է Նոր Համփշիրի պատմությունը: Քանի որ պարոն Բարսթոուն ճիշտ քայլեր է կատարել ձեռթ բերելու ճշմարիտ տեղեկություններ, այն ամենն ինչ կխնդրեի նրա ձեռթից այն է, որ նա հրատարակի ամբողջ պատմությունն առանց ավելացումների և առանց սխալ մեկնաբանությունների»:2

Ջորջ Բարսթոուն ի վերջո չընդգրկեց Մարգարեի պատմվածքն իր պատմության մեջ, որովհետև նա որոշեց իր գրքում արտացոլել մինչև 1819 թվականի իրադարձությունները:3 Բայց «Վենտվորֆի Նամակը» վիթխարի արժեք ունեցավ Վերջին Օրերի Սրբերի համար: Այն Ջոզեֆ Սմիթի կողմից գրված բնագիր պատմվածք է՝ վկայելով իր սրբազան կոչումն Աստծո կողմից, իր տեսիլքները և իր ծառայությունն ու ուսմունքները: Այն նկարագրում է Եկեղեցու առաջացումն ու աճը և Սրբերի հալածանքները: Այն պարունակում է երկրի վրա Սեծ Եհովայի պահապան ձեռքի ներքո Եկեղեցու ապագա հաջողության մասին մարգարեական հայտարարություն: Այն նաև պարունակում է մի քանի կարևոր մանրամասներ, որոնք ոչ մի այլ տեղ Մարգարեի ուսմունքների մեջ չի կարելի գտնել՝ ներառյալ ոսկյա թիթեղների մի նկարագրություն և Մորմոնի Գրքի բովանդակության մի համառոտ ակնարկ: Նշանակալի էր, որ առաջին անգամ Ջոզեֆ Սմիթն ինքը հրատարակեց մի պատմվածք իր Առաջին Տեսիլթի մասին:

Եզրափակելով Եկեղեցու վարդապետության վերաբերյալ 13 հայտարարություններով, որն այժմ կոչվում է Հավատո Հանգանակ, «Վենտվորֆի Նամակը» կանգնած է որպես հզոր վկա՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման մասին:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Հայր Աստվածն ու Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին ի պատասխան նրա աղոթքի:

Ես ծնվել եմ Վերմոնտ նահանգի Վինձոր գավառի Շերոն շրջանում, դեկտեմբերի 23-ին Ք.ծ.հ. 1805 թվականին: Երբ տասը տարեկան էի, ծնողներս տեղափոխվեցին Պալմիրա՝ Նյու Յորք, որտեղ բնակվեցինք մոտ չորս տարի և այնտեղից մենք տեղափոխվեցինք Մանչեստր: Հայրս ֆերմեր էր և ինձ սովորեցրեց հողագործության արհեստը: Երբ մոտավորապես 14 տարեկան էի, սկսեցի մտածել ապագա վիճակի նախապատրաստման կարևորության մասին և հետաքրքրվելով փրկության ծրագրի [մասին], ես հայտնաբերեցի կրոնական զգացումների մեծ բախումներ, երբ ես գնում էի մի համայնք, նրանք ինձ բացատրում էին մի ծրագիր, մեկ ուրիշը մեկ այլ, ամեն մեկը մատնացույց անելով իր իսկ հատուկ հանգանակը, որպես կատարելության բարձրագույն կետ: Մտածելով, որ բոլորը չէին կարող ճիշտ լինել և որ Աստված չէր կարող այդ մեծ խառնաշփոթության հեղինակը լինել, ես վճռեցի ավելի լիարժեք ուսումնասիրել այդ նյութը, հավատալով, որ եթե Աստված ուներ Եկեղեցի, այն չէր բաժանվի խմբավորումների և որ եթե նա ուսուցանում էր մեկ համայնքին երկրպագել մի ձևով և սպասավորել մի շարք արարողություններով, նա չէր ուսուցանի մեկ ուրիշը, սկզբունքներ, որոնք տրամագծորեն հակառակ էին:

Հավատալով Աստծո խոսքին ես վստահում էի Հակոբոսի հայտարարությանը. «Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում. և կտրվի նրան»:[Հակոբոս Ա.5]: Ես առանձնացա մի գաղտնի տեղ պուրակում և սկսեցի կանչել առ Տերը: Մինչ ջերմեռանդորեն զբաղված էի աղոթելով, միտքս հեռացավ շրջապատիս առարկաներից և ես պարուրվեցի մի երկնային տեսիլքի մեջ և տեսա երկու փառահեղ անձնավորություններ, ովքեր ճիշտ միմյանց նման էին դիմագծերով և տեսքով, շրջապատված շլացուցիչ լույսով, որը գերազանցում էր կեսօրվա արևին: Նրանք ասացին ինձ, որ բոլոր կրոնական ուղղությունները հավատում էին ոչ ճիշտ վարդապետությունների և նրանցից ոչ մեկը չէր ընդունվում Աստծո կողմից, որպես Ւր Եկեղեցին ու արքայությունը և ինձ հստակորեն պատվիրվեց «չգնալ նրանց ետևից» միևնույն ժամանակ ստանալով խոստում, որ Ավետարանի լրիվությունն ապագայում ինչ-որ մի ժամանակ ինձ հայտնի կդարձվի:

Մորմոնի Գիրքը գրվել է հնում ոսկյա թիթեղների Վրա և հանձնվել Ջոզեֆ Սմիթին երկնքից ուղարկՎած սուրհանդակի կողմից:

Ք.ծ.հ. 1823 թվականի սեպտեմբերի 21-ի Երեկոյան, երբ աղոթում էի Աստծուն և ջանում հավատք գործադրել Սուրբ գրությունների թանկարժեք խոստումների հանդեպ, հանկարծ ցերեկվա նման մի լույս, միայն ավելի հստակ ու ավելի փառահեղ տեսքով և պայծառությամբ, խուժեց սենյակ, առաջին հայացքից կարծես սենյակն իսկապես լցվեց սպառիչ կրակով, հայտնվելը ցնցում առաջացրեց, որն ազդեց ողջ մարմնիս վրա, մեկ վայրկյանից մի անձնավորություն կանգնեց իմ առջև շրջապատված փառքով, որն էլ ավելի մեծ էր քան այն, որով ես արդեն շրջապատված էի: Այս սուրհնադակը հայտարարեց, որ նա Աստծո կողմից հրեշտակ էր՝ ուղարկված ավետիս բերելու, որ ուխտը, որն Աստված կապել էր հնադարյան Ւսրայելի հետ, մոտ էր իրագործվելու, որ նախապատրաստական աշխատանքը Սեսիայի երկրորդ գալստյան համար պետք էր շտապ սկսել, որ ժամանակն առ ձեռն էր Ավետարանի համար ողջ իր լրիվությամբ, զորությամբ քարոզվելու բոլոր ազգերին, որպեսզի մի ժողովուրդ պատրաստեն Հազարամյա թագավորության համար: Ւնձ տեղեկացվեց, որ ես ընտրված էի Աստծո ձեռքում գործիք լինել՝ առաջ բերելու այս փառահեղ տնտեսությունում Նրա նպատակներից մի քանիսը:

Ւնձ տեղեկացվեց նաև այս երկրի բնիկների վերաբերյալ և ցույց տրվեց, թե ովքեր էին նրանք և որտեղից էին եկել, մի համառոտ ակնարկ նրանց ծագման, զարգացման, քաղաքակրթության, օրենքների, կառավարությունների, նրանց արդարության և անօրինության մասին և Աստծո օրհնությունները վերջում նրանցից որպես ժողովուրդ ետ վերցվելու մասին հայտնի դարձվեց ինձ: Ւնձ նաև ասվեց, թե որտեղ էին պահված որոշ թիթեղներ, որոնց վրա փորագրված էին այս մայրցամաքի վրա գոյություն ունեցած հնադարյան Սարգարեների համառոտագրված արձանագրությունները: Հրեշտակը նույն գիշեր երեք անգամ հայտնվեց ինձ և բացահատեց նույն բաները: Աստծո հրեշտակների կողմից բազմաթիվ այցելություններ ընդունելուց հետո, ովքեր բացահայտում էին այն իրադարձությունների հրաշափառությունն ու փառքը, որոնք պիտի տեղի ունենային վերջին օրերին, Ք.ծ.հ. 1827 թվականի սեպտեմբերի 22-ի առավոտյան Տիրոջ հրեշտակը հիշատակարաններն իմ ձեռքը հանձնեց:

Այս արձանագրությունները փորագրված էին թիթեղների վրա, որոնք ոսկու տեսք ունեին, յուրաքանչյուր թիթեղը վեց մատնաչափ լայնություն ուննր և ութ մատնաչափ երկարություն և ոչ այնքան հաստ, ինչպնս սովոթական թիթեղն է: Դթանթ լցված էին փորագրությունննրոկ, որոնք եգիպտական տառերով էին և միմյանց էին կապված մի հատոթով, ինչպես գթթի թեըթեըը՝ երեք անցքերի միջով մտցված օղակներով: Հատորը մոտավորապես վեց մատնաչափ հաստությամբ էր, որի մի մասը կնքված էր: Չկնքված մասի տառնրը փոքը էին և գեղեցիկ փորագրված: Ողջ գիրքը կրում էր հնության բազմաթիվ նշաններ իր կառուցվածքում և մեծ վարպետություն փորագրության աըվեստում: Հիշատակաըանների հետ մի վաըպետորեն պատրաստված գործիք գտնվեց, որին հնում կոչում էին «Ուրիմ և Թումիմ», որոնք բաղկացած էին երկու թափանցիկ քարերից, որոնք դրված էին աղեղի շրջանակների մեջ և ամրացված լանջապանակին: Ուրիմի և Թումիմի օգնությամբ ես թարգմանեցի հիշատակարանն Աստծո պարգեով ու զորությամբ:

… Այս գիրքը…. պատմում է մեզ, որ մեր Փրկիչը Իրեն հայտնի դարձրեց այս մայրցամաքի վրա Ւր հարությունից հետո, որ Նա հիմնադրեց Ավետարանն այստեղ ողջ իր լրիվությամբ և գեղեցկությամբ ու զորությամբ և օրհնությամբ, որ նրանք ունեին Առաքյալներ, Մարգարեներ, Հովիվներ, Ուսուցիչներ և Ավետարանիչներ՝ նույն կարգը, նույն քահանայությունը, նույն արարողությունները, պարգևները, զորություններն ու օրհնությունները, ինչպես որ վայելում էին արևելյան մայրցամաքում, որ մարդիկ կտրված էին իրենց օրինազանցությունների հետևանքով, որ նրանց մարգարեներից վերջինին, որը գոյություն ուներ նրանց մեջ, պատվիրվեց գրել նրանց մարգարեությունների, պատմության և այլ բաների մի համառոտագրում և թաքցնել այն հողի մեջ և որ այն պիտի դուրս գար և միանար Աստվածաշնչի հետ՝ Աստծո նպատակների իրականացման համար վերջին օրերում: Ավելի մանրամասն պատմության համար ես կհանձնարարեի Մորմոնի Գիրքը, որը կարելի է գնել Նավուում կամ մեր որևէ ճանապարհորդող Երեցներից:

Հենց որ այս հայտնագործության լուրն իմացվեց, կեղծ տեղեկությունները, թյուրըմբռնումներն ու բամբասանքները կարծես քամու թևերով թռան ամեն ուղղություններով, տունը հաճախ շրջափակվում էր խաժամուժի կողմից և չար դիտավորություններ ունեցող մարդկանցով: Մի քանի անգամ ինձ վրա կրակեցին և ես հազիվ խուսափեցի և ամեն հնարք գործի դրվեց դրանք ինձանից խլելու համար, բայց Աստծո զորությունն ու օրհնությունն ուղեկցում էին ինձ և մի քանիսը սկսեցին հավատալ իմ վկայությանը:

Չնայած հալածանքը կարող է մոլեգնել Եկեղեցու դեմ, ճշմարտության աոաջընթացը ոչինչ չի կարող կանգնեցնել:

1830 թվականի ապրիլի 6-ին առաջին անգամ կազմակերպվեց «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին» Ֆայեթ քաղաքում, Սենեքա գավառում՝ Նյու Յորք նահանգ: Սի քանիսը կանչվեցին և ձեռնադրվեցին հայտնության և մարգարեության Հոգով և սկսեցին քարոզել ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս և չնայած թույլ, սակայն նրանք զորացվում էին Աստծո զորությամբ և շատերը բերվեցին ապաշխարության, սուզվեցին ջրում, և լցվեցին Սուրբ Հոգով ձեռքերի դրմամբ: Նրանք տեսնում էին տեսիլքներ և մարգարեանում, դևնր էին դուրս գցվում և ձեռքնրը դննլով հիվանդները բժշկվում էին: Այդ ժամանակից աշխատանքն առաջ գնաց ապշեցուցիչ արագությամբ և շուտով եկեղեցիներ հիմնադրվեցին Նյու Յորքի, Պենսիլվանիայի, Օհայոյի, Ւնդիանայի, Ւլինոյսի և Սիսսուրիի նահանգներում: Նշված վերջին նահանգում մի մեծ բնակավայր կազմավորվեց Զեկսոն գավառում՝ մեծ թվով մարդիկ էին միանում Եկեղեցուն և մենք արագորեն աճում էինք: Մենք հողային մեծ գնումներ կատարեցինք, մեր ագարակներն առատ բերք էին տալիս և մեր ընտանեկան շրջանում և մոտակա շրջակայքում խաղաղություն և երջանկություն էինք վայելում, բայց քանի որ մենք չէինք կարողանում մասնակցել մեր հարևանների հետ (նրանցից մեծ մասը լինելով ստորագույնը մարդկանցից և փախել էին քաղաքակիրթ հասարակությունից սահմանակից երկրամաս արդարադատության ձեռքից խույս տալու համար) նրանց կեսգիշերային աղմկոտ խրախճանքներին, նրանց հանգստյան օրը խախտելուն, ձիարշավներին ու թղթախաղին, նրանք սկզբում սկսեցին ծաղրել, իսկ հետո հալածել և ի վերջո մի կազմակերպված խաժամուժ հավաքվեց և այրեցին մեր տները, ձթապատեցին ու փետրապատեցին ու ճիպոտահարեցին մեր եղբայրներից շատերին և, ի վերջո, օրենքին, արդարադատությանը և մարդասիրությանը հակառակ քշեցին նրանց իրենց բնակավայրից: Նրանք անտուն և առանց օջախի ստիպված էին թափառել սառը տափաստաններում մինչև երեխաները թողեցին իրենց արյան հետքերը տափաստանում: Սա տեղի ունեցավ նոյեմբեր ամսին և նրանք չունեին ոչ մի ծածկ բացի երկնակամարից, տարվա այդ խստաշունչ եղանակին, այս իրադարձությունը կառավարությունը չտեսնելու տվեց և չնայած մենք ունեինք սեփականության իրավունքի փաստաթուղթ մեր հողերի համար և չէինք խախտել որևէ օրենք, մենք չկարողացանք փոխհատուցում ստանալ:

Կային շատ հիվանդներ, ովքեր այսպես անմարդկայնորեն դուրս քշվեցին իրենց տներից և ստիպված էին դիմանալ այս բոլոր բռնություններին և որոնել տներ որտեղ էլ որ դրանք լինեին: Արդյունքում նրանցից մեծ քանակությամբ մարդիկ զրկված լինելով կենսական հարմարություններից և անհրաժեշտ խնամքից, մահացան: Շատ երեխաներ որբ մնացին, կանայք որբևայրի [մնացին], իսկ տղամարդիկ դարձան այրի: Սեր ագարակներին տիրացավ խաժամուժը, հազարավոր կովեր, ոչխարներ, ձիեր և խոզեր խլվեցին և մեր տնտեսական ապրանքները, խանութի ապրանքներն ու տպագրական հաստոցն ու տպագրիչ սարքը ջարդեցին կամ այլ կերպ ոչնչացվեցին:

Սեր եղբայրներից շատերը տեղափոխվեցին Քլեյ գավառ, որտեղ նրանք շարունակեցին ապրել մինչև 1836 թվականը, երեք տարի ոչ մի բռնություն տեղի չունեցավ, բայց կային բռնության սպառնալիքներ: Ւսկ 1836 թվականի ամռանն այս սպառնալիքները սկսեցին ավելի լուրջ տեսք ընդունել. սպառնալիքները վերածվեցին հասարակական ժողովների, վրեժխնդրություն և ավերումներ սպառնացող որոշումներ ընդունվեցին և գործերը կրկին երկյուղալի բնույթ ստացան: Զեկսոն գավառում նույն նախադեպն էր, և քանի որ իշխանություններն այդ գավառում չէին միջամտում, նրանք [Քլեյ գավառի իշխանությունները] պարծենում էին, որ իրենք էլ չեն միջամտի տվյալ դեպքում, որն իշխանություններից պաշտպանություն խնդրելուց հետո պարզվեց, որ իսկապես ճիշտ էր, և շատ զրկանքներից ու ունեցվածքի կորստից հետո, մենք կրկին դուրս քշվեցինք մեր տներից:

Հաջորդ գավառները, որտեղ մենք բնակվեցինք Քոլդուելն ու Դեյվիեսն էին, որտեղ մենք հաստատեցինք ընդարձակ և լայնատարած բնակավայրեր՝ մտածելով մեզ ազատել ճնշող ուժից՝ բնակվելով նոր գավառներում, որտեղ շատ քիչ բնակիչներ կային, բայց այստեղ էլ մեզ թույլ չտրվեց խաղաղությամբ ապրել և 1838 թվականին մենք կրկին հարձակման ենթարկվեցինք խաժամուժի կողմից, բնաջնջման հրաման արձակվեց նահանգապետ Բոգսի կողմից և օրենքի հրամանով կազմակերպված ավազակախմբերը թափառում էին ողջ գավառով, թալանում էին մեր կովերը, ոչխարները, խոզերը և այլն: Սեր մարդկանցից շատերը սպանվեցին սառնասրտորեն, մեր կանայք բռնաբարվեցին և մեզ ստիպեցին սրի ուժով հրաժարվել մեր ունեցվածքից և տանելով ամեն անպատվություն, որը կարող էր դիզվել մեր գլխին անմարդկային, անաստված մարդասպան ավազակախմբերի կողմից, տասներկուսից տասնհինգ հազար հոգի՝ տղամարդիկ կանայք և երեխաներ դուրս քշվեցին իրենց սեփական օջախներից և հողերից, որոնց համար նրանք ունեին սեփականատիրական իրավունքի փաստաթուղթ, անտուն, անընկեր և անընտանիք (խորը ձմռան ժամանակ) թափառելու որպես աքսորյալներ երկրով մեկ կամ որոնել ավելի մեղմ կլիմայով մի ապաստան՝ ավելի քիչ բարբարոս ժողովրդի մեջ: Շատերը հիվանդացան և մահացան ցրտի և դժվարությունների պատճառով, որ ստիպված էին կրել, շատ կանայք մնացին այրիներ և երեխաներ [մնացին] որբ և չքավոր: Ավելի ժամանակ կպահանջվի քան ինձ տրված է այստեղ՝ նկարագրելու անարդարությունը, անիրավությունները, սպանությունները, արյունահեղությունները, գողությունները, թշվառությունն ու վայը, որոնք պատճառԵցին Միսսուրի նահանգի բարբարոս, անմարդկային և անօրնն վերաբերմունքը:

Վերևում նշված վիճակով 1839 թվականին ժամանեցինք Ւլինոյս, որտեղ մենք գտանք հյուրընկալ ժողովուրդ և բարեկամական տուն, մի ժողովուրդ, որը կամենում էր ղեկավարվել օրենթի և մարդասիրության սկզբունքննրով: Մենք սկսնլ ենք մի քաղաքի շինարարությունը, որը կոչվում է «Նավու» Հենկոկ գավառում: Մենք վեցից ութ հազար ենք այստեղ, բացի մոտակա գավառից և նահանգի գրեթե ամեն շրջանում մեծաքանակ ժողովրդից: Սեզ շնորհվել է քաղաք կառուցքլու արտոնություն և արտոնություն լեգեոնի համար, որի զորքերը հաշվում և են այժմ 1500 հոգի: Մենք արտոնություն ունենք նաև համալսարանի համար, Գյուղատնտեսական և արտադրական կազմակերպության համար: Մենք ունենք մեր օրենքներն ու կառավարիչները և ունենք բոլոր արտոնությունները, որոնցից օգտվում են ազատ և լուսավորյալ քաղաքացիները:

Հալածանքները չեն կանգնեցրել ճշմարտության առաջընթացը, այլ միայն վառելիք են ավելացրել կրակին, այն տարածվել է բուռն արագությամբ: Հպարտ այն գործով, որին լծվել են և համոզված լինելով մեր անմեղության և իրենց կրոնի ճշմարտության մեջ, զրպարտության և նախատինքի միջով այս Եկեղեցու Երեցներն առաջ են գնացել և հաստատել Ավետարանը ԱՍՆ-ի գրեթե ամեն նահանգում, այն ներթափանցել է մեր քաղաքները, այն տարածվել է մեր գյուղերում և մղել հազարավոր մտավորական, ազնիվ և հայրենասեր քաղաքացիների հնազանդվել դրա աստվածային մանդատներին և կառավարվել դրա սրբազան ճշմարտություններով: Այն նաև տարածվել է Անգլիայում, Ւռլանդիայում, Շոտլանդիայում և Ուելսում, որտեղ 1840 թվականին ուղարկվել էին մեր մի քանի միսիոներները, և ավելի քան հինգ հազար մարդ միացել են ճշմարտության Դրոշին, այժմ մեծ քանակությամբ մարդիկ են միանում յուրաքանչյուր երկրում:

Մեր միսիոներներն առաջ են գնում տարբեր ազգերի մեջ և Գերմանիայում, Պաղեստինում, Նոր Հոլանդիայում [Ավստրալիա], Օստ Ւնդիա և այլ վայրեր, ճշմարտության Դրոշը վեր է խոյացած, ոչ մի անսուրբ Ճեռթ չի կարող կանգնեցնել աշխատանթի առաջընթացը, հալածանքները կարող են մոլեգնել, խուժանը կարող է միավորվել, զորքեր կարող են հավաթվել, զրպարտությունները կարող են արատավորել, բայց Աստծո ճշմարտությունն առաջ կգնա համարճակորեն, ազնվորեն և անկախ, մինչև այն ներթափանցի յուրաքանչյուր մայր ցամաք, այցելի ամեն Երկիր, անցնի ամեն պետություն և հնչի յուրաքանչյուր ականջում, միչև Աստծո նպատակննրն իրականացվեն և Մեծ Եհովան ասի՝ աշխատանքը կատարված է:

Հավատո Հանգանակը նկարագրում է մնր կրոնի հիմնական վարդապետություններն ու սկզբունքները:

«Սենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Արդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն:

Սենք հավատում ենք, որ մարդիկ կպատժվեն իրենց իսկ գործած մեղքերի, այլ ոչ թե Ադամի օրինազանցության համար:

Սենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին:

Մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. (1)՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. (2)՝ Ապաշխարություն. (3)՝ ընկղմամբ Մկրտություն մեղքերի թողության համար. (4)՝ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար:

Սենք հավատում ենք, որ Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար, մարդ պետք է կանչված լինի Աստծո կողմից՝ մարգարեությամբ և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ:

Սենք հավատում ենք նույն կազմակերպությանը, որը գոյություն ուներ Նախնական Եկեղեցում՝ իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով և այլն:

Սենք հավատում ենք լեզուների, մարգարեության, հայտնության, տեսիլքների, բժշկության, լեզուների թարգմանության և այլ պարգևների:

Սենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված. մենք հավատում ենք նաև, որ Սորմոնի Գիրքն Աստծո խոսքն է:

Սենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ:

Սենք բառացիորեն հավատում ենք Ւսրայելի Տան հավաքմանը և նրա Տասը Ցեղերի վերականգնմանը. որ Սիոնը (Նոր Երուսաղեմը) կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում. որ Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա. և որ երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը:

Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են:

Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն:

Մենք հավատում ենք ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինելուն և բպոր մարդկանց բարիք անելուն: Ւրավ, կարող ենք ասել, որ մենք հետևում ենք Պողոս Առաքյալի հորդորանքին. Ամեն բանի հավատում ենք, ամեն բանի համար հույս ունենք, համբերել ենք շատ բաների և հույս ունենք, որ կկարողանանք համբերել բոլոր բաներին: Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի՝ մենք ձգտում ենք դրան: [Տես Հավատո Հանգանակ 1.1—13]:

Հարգանքներով և այլն,

ՋՈԶԵՖ ՍՄԻԹ»:4

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii—xii էջերը:

  • Զոզեֆ Սմիթը գրեց ՎենտվորֆիՆամակն ի պատասխան Զոն Վենտվորֆի և Զորջ Բարսթոուի խնդրանքի (465 էջ): Ե՞րբ են մարդիկ հարցրել ձեզ Եկեղեցու պատմության կամ հավատալիքների մասին: Երբ ուսումնասիրում եք կամ քննարկում այս գլուխը, մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք այդպիսի հարցերին ապագայում: Ի՞նչ կարող եք սովորել Վենտվորֆի Նամակի Զոզեֆ Սմիթի խոսքերից, թե ինչպես պատասխանել այդպիսի հարցերին:

  • Կարդացեք, թե ինչ ասաց Սարգարեն իր Առաջին Տեսիլքի մասին (466 էջ): Հաջորդ անգամ, երբ դուք որևէ մեկին պատմեք Առաջին Տեսիլքի մասին, ինչպես կարող եք այդ մարդուն օգնել հասկանալ Առաջին Տեսիլքը և ինչ է այն նշանակում ձեզ համար:

  • Կարդացեք Մարագրեի նկարագրությունը Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին (466—469 էջեր): Ի՞նչ տարբերություն է առաջացրել Սորոմնի Գիրքը Ճեր կյանքում: Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով կարող ենք կիսվել Սորոմնի Գրքի մասին մեր վկայություններով:

  • 469-472 էջերում Զոզեֆ Սմիթը համառոտակի տալիս է Եկեղեցու պատմության սկզբնավորումը և ապա վկայում Եկեղեցու ճակատագրի մասին: Ւնչպիսի՞ն են Ճեր զգացումները, երբ կարդում եք վերջին պարբերությունը (472 էջում): Ւնչո՞ւ եք կարծում, որ հալածանքն անկարող է կանգնեցնել Եկեղեցու առաջընթացը: Ւնչպիսի՞ օրինակներ կարող եք բերել չնայած ընդդիմությանը որոշ մարդկանց առաջընթացի մասին: (Մտածեք օրինակներ սուրբ գրքերից, Եկեղեցու պատմությունից և Ճեր սեփական կյանքից):

  • Վերընթերցեք Հավատո Հանգանակը (473-474 էջերում): Ւ՞նչ ուղիներով է Հավատո Հանգանակն օգնել Ճեզ: Ւնչ եք կարծում ինչո՞ւ մնք Երմխաների միության երեխաներին անգիր սովորեցնում դրանք: Մտածեք մի ժամանակացույց կազմել, որպեսզի կարողանաք անգիր սովորել Հավատո Հանգանակը:

Թեմային աոեչվող սուրբ գրություններ. ԶոզԵֆ Սմիթ-Պատմություն 1.1-75

Հղումներ

  1. “To Subscribers,” an editorial published in Times and Seasons, Feb. 15, 1842, p. 696; capitalization modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  2. History of the Church, 4:535–36; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, p. 706. Mr. Barstow’s last name is incorrectly spelled “Bastow” in History of the Church and Times and Seasons.

  3. Though the letter was apparently never published by John Wentworth or George Barstow, the same account, with some additions and revisions, was published nationally in 1844 by I. Daniel Rupp in “Latter Day Saints,” He Pasa Ekklesia [The Whole Church]: An Original History of the Religious Denominations at Present Existing in the United States, pp. 404–10.

  4. History of the Church, 4:536–41; bracketed word “about” in first paragraph on p. 438 in original; bracketed words in eighth paragraph on p. 445 in original; spelling and punctuation modernized; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, pp. 706–10. On several different occasions the Prophet Joseph Smith wrote or dictated a detailed account of the First Vision. The account in the Wentworth Letter is one of these accounts. The official scriptural account is found in Joseph Smith—History in the Pearl of Great Price. Also, a number of minor changes were made to prepare the Հավատո Հանգանակ for publication in the 1981 edition of the Pearl of Great Price. Therefore, there are a number of small differences between the current version of the Հավատո Հանգանակ and the version published in this chapter.

Նկար
Prophet Joseph writing

Պարոն Ջոն Վենավորֆի…. խնդրանքով ես զրեցի հետևյաջ համաոոտ ակնարկը Վերջին Օրերի Սրբերի աոաջացման, աոաջընթացի, հաջածանքի ն հավաաքի մասին, որի հիմնադրի պաաիվն ունեմ ես՝ Ասածո ներքո:

Նկար
Joseph receiving gold plates

Ք.ծ.հ. 1827 թվականի սեպտեմբերի 22-ի աոավոտյան Տիրոջ հրեշտակը հիշատակարաններն իմ ձեոքը հանձնեց: