Նախագահների ուսմունքները
Գլուխ 17: Փրկության մեծ ծրագիրը


Գլուխ 17

Փրկության մեծ ծրագիրը

«Փրկության մեծ ծրագիրը մի թեմա է, որը պետք է լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում և համարվի մարդկությանը տրված լավագույն երկնային պարգևներից մեկը»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1831 թվականի սեպտեմբերին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը տեղափոխվեցին Հայրամ Օհայո, Կիրթլենդից 30 մղոն դեպի հարավ-արևելք, որտեղ նրանք մոտ մեկ տարի ապրեցին Զոն և էլիս (նրան գիտէին նաև էլզա) Ջոնսոնների տանը: Այդ տանը Մարգարեն կատարեց իր աշխատանքների մեծ մասը Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության վրա:

Այդ կարևոր աշխատանքը, որը մարգարեն անվանում էր «իմ կոչման մի ճյուղը»1, մեծապես նպաստում է փրկության ծրագրի մեր հասկացմանը: Այդ աշխատանքը մարգարեն սկսեց 1830-ի հունիսին, երբ Տերը պատվիրեց նրան սկսել և Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակի ոգեշնչված մի վերստուգում պատրաստել: Մարգարեն վաղուց իմացել էր, որ Աստվածաշունչը միշտ չէ, որ պարզ էր որոշ կարևոր հարցերի շուրջ: Նա նկատել էր, որ Մորոնին աստվածաշնչյան որոշ հատվածներ մեջբերում արեց «մի փոքր փոփոխված այն ձևից, որ կարդացվում է մեր Աստվածաշնչում» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.36): Մինչ թարգմանում էր 1 Նեփի 13.23–29, նա իմացավ, որ «շատ մասեր, որոնք պարզ ու ամենաարժեքավորն են» հանվել է Աստվածաշնչից, դրանց թվում նաև «Տիրոջ բազմաթիվ ուխտեր» (1 Նեփի 13.26):

Ավելի ուշ Մարգարեն ասել է. «ես հավատում եմ Աստվածաշնչին, ինչպես այն կարդացվել է բնագիրը գրողների գրչով գրված ժամանակ: Անիրազեկ թարգմանիչները, անփույթ արտագրողները կամ խաբուսիկ և ապականված քահանաները շատ սխալներ են թույլ տվել.… Տեսեք [եբրայեցիս Ջ. 1] հակասությունը –«Ուստի, Քրիստոսի վարդապետության սկզբունքները թողնելով՝ գնանք կատարելության»: եթե մարդ թողնի Քրիստոսի վարդապետության սկզբունքները, ինչպե՞ս կարող է սկզբունքներով փրկվել: Սա հակասություն է: ես չեմ հավատում սրան: ես կասեմ ձեզ, թե ինչպես պետք է լինի – «Ուստի, չթողնելով Քրիստոսի վարդապետության սկզբունքները՝ գնանք կատարելության»»2:

Առաջնորդվելով Հոգու կողմից՝ Ջոզեֆը մոտ երեք տարի ծախսեց, ստուգելով Աստվածաշունչը, հազարավոր ուղղումներ կատարելով տեսքստում և վերականգնելով կորսված տեղեկությունը: Այդ վերականգնված տեղեկությունը սքանչելի լույս է սփռում շատ վարդապետությունների վրա, որոնք Աստվածաշնչում այդքան պարզ չեն ներկայացված, որքան հայտնի է այսօր: Աստվածաշնչի տեքստի այդ ոգեշնչված ստուգումներն այժմ հայտնի են որպես Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Ջոզեֆ Սմիթի Թարգմանության հարյուրավոր հատվածներ այժմ ներառված են Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակության մեջ:

Աստվածաշնչի թարգմանությունը Մարգարեի կողմից նրա հոգևոր կրթության և ավետարանի ճշմարտությունների վերականգնվելու կարևոր մասն էր: Ստուգելով Հին և Նոր Կտակարանները՝ նա հաճախ հայտնություններ էր ստանում, որոնք պարզեցնում կամ բաց էին անում աստվածաշնչային հատվածները: Այս ձևով Մարգարեն շատ վարդապետություններ ստացավ Տիրոջից, այդ թվում նրանք, որոնք ընդգրկված են Վարդապետություն և Ուխտեր 74, 76, 77, 86 և 91 բաժիններում, և մասնակիորեն, Վարդապետություն և Ուխտերի շատ այլ բաժիններում:

երբ Մարգարեն սկսեց Աստվածաշնչի իր թարգմանությունը 1830թ. հունիսին, Տերը նրան մեծ հատված հայտնեց Մովսեսի գրվածներից: Այդ հատվածը դարձավ Մովսեսի գրքի 1-ին գլուխը Թանկագին Մարգարիտ գրքում: Այն մի տեսիլք է արձանագրում, որտեղ Մովսես տեսավ և խոսեց Աստծո հետ՝ այնքան ուշագրավ մի տեսիլք, որը Ջոզեֆ Սմիթն անվանեց «ընտիր խորտիկ» և «ուժի պաշար»3: Այդ տեսիլքում Աստված Մովսեսին ուսուցանեց փրկության ծրագրի հիմնական նպատակը:

«Եվ Տեր Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.… Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.37, 39):

Փրկության ծրագիրը կազմող վարդապետությունները, արարողությունները և խոստումները վերջին օրերում երկրի վրա հայտնի դարձան Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Որպես մեկը, ով պարզորոշ հասկանում էր այդ ծրագրի կարևորությունը, Մարգարեն հայտարարել է. «Փրկության մեծ ծրագիրը մի թեմա է, որը պետք է լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում և համարվի մարդկությանը տրված լավագույն երկնային պարգևներից մեկը»4:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Նախամահկանացու աշխարհում Հիսուս Քրիստոսն ընտրվեց՝ լինելու մեր Փրկիչը, և մենք ընտրություն կատարեցինք ընդունել փրկության ծրագիրը:

«Առաջին կազմակերպչական ժողովի ժամանակ մենք բոլորս ներկա էինք և տեսանք, թե ինչպես Փրկիչն ընտրվեց և նշանակվեց և ինչպես փրկության ծրագիրը կազմվեց, և մենք հավանություն տվեցինք դրան»5:

«Տերը քահանա է հավիտյան Մելքիսեդեկի կարգի պես, և Աստծո օծյալ Որդին աշխարհի հիմնադրումից առաջ [տես Սաղմոս ՃԺ.46:

«Հիսուս Քրիստոսի փրկությունն իրագործվել է բոլոր մարդկանց համար՝ դևին հաղթելու նպատակով.… Բոլորը տառապանք կունենան, մինչև որ հնազանդվեն իրեն՝ Քրիստոսին:

երկնքում հակառակություն եղավ՝ Հիսուսն ասաց, որ կլինեն հոգիներ, որոնք չեն փրկվի, և դևն ասաց, որ նա բոլորին կփրկի, և իր ծրագրերը դրեց մեծ խորհրդի առաջ, որը քվեարկեց Հիսուս Քրիստոսի օգտին: Այնպես որ դևն ապսատամբության ելավ Աստծո դեմ և գցվեց ցած՝ բոլոր նրանց հետ, ովքեր միացան նրան»7:

Մենք հավերժական էակներ ենք. Աստծո օրենքներին հնազանդվելով՝ մենք կարող ենք զարգանալ մինչև վեհացում:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալ հայտնությունն է ստացել Տիրոջից 1833թ. մայիսին, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 93.29-ում. «Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր: Բանականությունը, կամ ճշմարտության լույսը, չի ստեղծվել կամ արարվել, ոչ էլ իրականում կարող է»: 1844թ. ապրիլին Մարգարեն ուսուցանել է. «Ես կցանկանայի կանգ առնել մեկ այլ թեմայի վրա, որը ենթադրում է մարդու վեհացումը.… Այն կապված է մեռելների հարության թեմայի հետ, այսինքն՝ հոգու՝ մարդու մտքի՝ անմահ ոգու հետ: Որտեղի՞ց է այն եկել: Բոլոր ուսյալ մարդիկ և աստվածաբանության գիտնականներն ասում են, որ Աստված սաեղծել է այն սկզբում. սակայն դա այդպես չէ. իմ կարծիքով այդ միտքը թերագնահատում է մարդուն: Ես չեմ հավատում այդ վարդապետությանը. ես գիտեմ ավելի լավը: Լսե՛ք այն, աշխարհի բոլոր ծայրեր. քանզի Աստված է ասել ինձ. և եթե դուք չհավատաք ինձ, դա չի փոխի ճշմարտությունը.…

Ես խոսում եմ մարդու ոգու անմահության մասին: Արդյոք տրամաբանակա՞ն է ասել, որ ոգու բանականությունն անմահ է, և միևնույն ժամանակ, որ այն ունի սկիզբ: Ոգիների բանականությունը չի ունեցել սկիզբ, ոչ էլ այն կունենա վերջ: Դա է լավ տրամաբանությունը: Այն, ինչ սկիզբ ունի, կարող է ունենալ նաև վերջ: Չի եղել երբեք ժամանակ, որ ոգիները գոյություն չեն ունեցել.…

.… Ես վերցնում եմ իմ մատի մատանին և այն նմանեցնում եմ մարդու մտքի հետ՝ անմահ մասնիկի հետ, քանի որ այն չի ունեցել սկիզբ: Պատկերացրեք, որ դուք այն կտրում եք երկու մասի. այդ ժամանակ այն ունի սկիզբ և վերջ. բայց միացրեք կրկին և այն պարփակվում է մեկ հավերժական շրջանի մեջ: Այդպես է նաև մարդու ոգու հետ: Ինչպես կենդանի է Տերը, եթե այն ունեցել է սկիզբ, այն կունենա վերջ: Ստեղծման սկզբից ի վեր, բոլոր անգետները, ուսյալները և իմաստուն մարդիկ, ովքեր ասում են, որ մարդու ոգին ունի սկիզբ, ապացուցում են, որ այն ունի վերջ, և եթե այդ վարդապետությունը ճշմարիտ է, ապա ոչնչացման վարդապետությունը պետք է որ ճիշտ լինի: Բայց եթե ես եմ ճիշտը, ապա համարձակությամբ ես կարող եմ կտուրների վրայից հայտարարել, որ Աստված երբեք զորություն չի ունեցել ստեղծելու մարդու ոգին ամենևին: Աստված ինքը չէր կարող ստեղծել իրեն:

Բանականությունը հավերժական է և գոյատևում է ինքնագոյակցության սկզբունքի հիման վրա: Դարեդար այն ոգի է և այն չի ստեղծվում: Բոլոր մտքերը և ոգիները, որոնք Աստված ուղարկել է երկիր, ենթակա են ընդարձակման:

Աարդու առաջնային սկզբունքներն ինքնագոյակցությունն է Աստծո հետ: Աստված ինքը, գտնվելով ոգիների և փառքի մեջ, քանի որ նա ավելի խելացի էր, պատշաճ համարեց օրենքներ սահմանել, որով մնացածը կկարողանային արտոնություն ունենալ իր նման զարգանալու: Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունը մեզ հնարավորություն է տալիս զարգանալ գիտելիքով: Նա զորություն ունի օրենքներ սահմանել, որպեսզի ուսուցանի ավելի թույլ բանականություններին, որպեսզի նրանք իր հետ միասին վեհացում ունենան, որպեսզի նրանք ձեռք բերեն փառք փառքի վրա, և ունենան այն բոլոր գիտելիքը, զորությունը, փառքը և բանականությունը, որն անհրաժեշտ է, որպեսզի փրկի նրանց հոգիների աշխարհում»8:

Սենք համարում ենք, որ Աստված մարդուն ստեղծել է ուղեղով, որը սովորելու կարողություն ունի, և ընդունակությամբ, որը կարող է ավելանալ այն ուշադրությանը և ջանասիրությանը համաչափ, որը տրվում է երկնքից բանականությանը հաղորդվող լույսին. և որ մարդ որքան մոտենում է կատարելությանը, այնքան մաքրվում են նրա հայացքները և այնքան մեծանում է նրա ուրախությունը, մինչև որ նա հաղթահարում է իր կյանքի չար բաները և կորցնում է մեղք գործելու ամեն ցանկություն, և հին սրբերի նման, հասնում է հավատքի այն աստիճանին, երբ նա պարուրվում է իր Արարչի զորությամբ ու փառքով և հափշտակվում է երկինք՝ նրա հետ բնակվելու: Այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ սա մի կայարան է, որին ոչ ոք չի հասել մեկ ակնթարթում»9:

Մենք եկել ենք երկիր, որպեսզի ստանանք մարմին, ձեռք բերենք գիտելիք և հաղթենք՝ հավատքի միջոցով:

«Բոլոր մարդիկ գիտեն, որ պետք է մահանան: Եվ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք հիմքերը և պատճառները, թե ինչու ենք մենք ենթարկվում կյանքի և մահվան անկայունություններին, և թե որոնք են աշխարհ գալու Աստծո ծրագրերն ու նպատակները մեր համար՝ այստեղի մեր տառապանքները և այստեղից մեր հեռանալը: Ո՞րն է մեր աշխարհ գալու, ապա մահանալու և այստեղից հեռանալու նպատակը: Բոլորովին տրամաբանական է ենթադրել, որ Աստված ինչ-որ բան հայտնի կդարձնի այս հարցի շուրջ, և դա մի թեմա է, որը մենք պետք է ուսումնասիրենք ավելի շատ, քան որևէ այլ թեմա: Մենք պետք է ուսումնասիրենք այն գիշեր-ցերեկ, քանի որ աշխարհն անտարբեր է իրենց իրական վիճակի և [Աստծո հետ] փոխհարաբերության հարցում»10:

Նախքան աշխարհի հիմնադրումը Աստծո նպատակն է եղել, որ մենք տաղավար [մարմին] ձեռք բերենք, որպեսզի հավատարմության միջոցով հաղթենք և այդպես հարություն ստանանք մեռելներից, և այդ ձևով ձեռք բերենք փառք, պատիվ, զորություն և տիրապետություն»11:

Մենք եկել ենք այս երկիր, որպեսզի մարմին ստանանք և այն մաքուր ներկայացնենք Աստծուն սելեստիալ արքայությունում: Երջանկության մեծ սկզբունքը մարմին ունենալն է: Դևը մարմին չունի, և դրանում է նրա դատապարտությունը: Նրան հաճելի է, երբ կարողանում է տիրապետել մարդկանց տաղավարին, և երբ Փրկիչը նրան դուրս հանեց, նա խնդրեց, որ գնա խոզերի նախրին, ցույց տալով, որ նախընտրում է խոզի մարմին ունենալ, քան մարմին չունենալ: Բոլոր մարդիկ, ովքեր մարմին ունեն, ավելի շատ զորություն ունեն, քան նրանք, ովքեր չունեն մարմին»12:

«Մարդու փրկությունը բոլոր իր թշնամիներից փրկվելն է, քանի որ մինչև մարդ չհաղթի մահը, նա փրկված չէ.…

Հավերժական կյանքի հոգիները նման են այս աշխարհի հոգիներին: Երբ նրանք գալիս են այս աշխարհ և տաղավար են ստանում, հետո մահանում են և կրկին բարձրանում և փառավոր մարմին ստանում, նրանք գերիշխանություն են ստանում հոգիների վրա, որոնք մարմին չեն ստացել կամ ինչպես դևը, չեն պահել իրենց առաջին վիճակը: Դևի պատիժն այն էր, որ նա բնակություն չէր ունենալու, ինչպես մարդը»13:

Գիտելիքի սկզբունքը փրկության սկզբունքն է: Այդ սկզբունքը կարող է ըմբռնելի լինել հավատարիմ և ջանասեր մարդկանց կողմից, և ամեն ոք, ով բավականաչափ գիտելիք ձեռք չի բերում փրկության համար, կդատապարտվի: Փրկության սկզբունքը մեզ տրվում է Հիսուս Քրիստոսի գիտության շնորհիվ:

Փրկությունը ոչ ավնլի, ոչ պակաս, հաղթանակն է բոլոր մեր թշնամիների նկատմամբ և նրանց մեր ոտքերի տակ դննլը: Եվ երբ մենթ ունենթ զորություն ոտքերի տակ ղնել այս աշխարհի բոլոր թշնամիներին, և գիտելիք՝ հաղթելու բոլոր չար հոգիներին գալիք աշխարհում, այն ժամանակ մենք փրկվում ենք, ինչպես Հիսուսի դեպքում, որը պետք է թագավորեր, մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտքի տակ դներ, և վերջին թշնամին մահն էր [տե´ս Ա Կորնթացիս ԺԵ.25–26]:

Հավանաբար, այստեղ սկզբունքներ կան, որոնց մասին քչերն են մտածել: Ոչ ոք չի կարող փրկվել, եթե տաղավար չունենա:

Արդ, այս աշխարհում մարդիկ բնությամբ եսասեր են, փառասեր և փորձում են գերազանցություն ունենալ մեկ մեկու հանդեպ. այնուամենայնիվ, կան ոմանք, ովքեր կամենում են շենացնել ուրիշներին, ինչպես որ իրենց: Այնպես որ մյուս աշխարհում կան տարբեր հոգիներ: Ոմանք ձգտում են գերազանցություն ունենալ: Եվ այդպես էր նաև Լյուցիֆերը, երբ նա ընկավ: Նա փնտրում էր այն բաները, որոնք օրինական չէին: Այնպես որ նա ցած ուղարկվեց, և ասվում է, որ նա շատերին տարավ իր ետևից, և նրա պատժի մեծությունը նրանում է, որ նա տաղավար չի ստանա: Սա է նրա պատիժը»14:

Աստված մեզ տվել է բարոյական ազատություն և բարին չարից ընտրելու զորություն:

«Որպեսզի մարդիկ փրկություն ստանան, նախքան այս երկրից հեռանալը, նրանք պետք է ենթարկվեն որոշակի կանոնների և սկզբունքների, որոնք անփոփոխ հրամանագրով ամրագրվել են աշխարհի ստեղծումից առաջ.… Հոգևոր ու երկնային աշխարհների և հոգևոր ու երկնային էակների կազմավորումը եղել է կատարյալ կարգի և ներդաշնակության համապատասխան. նրանց չափերն ու սահմաններն անվերապահորեն ամրագրվել են և կամավոր համաձայնեցվել են նրանց կողմից երկնային վիճակում, և դրան համաձայնություն են տվել նաև մեր առաջին ծնողները երկրի վրա: Այստեղից էլ գալիս է կարևորությունը, որ երկրի վրա ապրող բոլոր մարդիկ, ովքեր ձգտում են հավերժական կյանքի, պետք է ընդունեն և համաձայնվեն հավերժական ճշմարտությունների սկզբունքներին»15:

«Բոլոր մարդիկ կամքի ազատության իրավունք ունեն, քանի որ Աստված այդպես է կարգել այն: Նա մարդկանց տվել է բարոյական ազատություն և նրանց զորություն է տվել ընտրելու բարին կամ չարը. փնտրելու այն, ինչ բարի է, հետևելով սրբության ճանապարհին այս կյանքում, որը բերում է մտքի խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգու հետ այստեղ, և ուրախության և երջանկության լիություն Նրա աջ կողմում՝ ապագայում. կամ էլ հետևել չար ուղուն, շարունակելով մեղքի և ապստամբության մեջ Աստծո դեմ, այդպիսով դատապարտություն բերելով իրենց հոգիներին այս աշխարհում և հավերժական կորուստ գալիք աշխարհում»16:

«Սատանան չի կարող գայթակղել մեզ իր հրապուրանքներով, մինչև որ մենք մեր սրտում չզիջենք և չենթարկվենք: Սենք այնպես ենք կազմավորված, որ կարող ենք դիմակայել դևին. եթե մենք այդպես չլինեինք կազմավորված, մենք ազատ չէինք լինի ընտրելու»17:

«Դևը մեզ վրա զորություն չունի, եթե մենք թույլ չտանք. նույն պահին, երբ մենք վանում ենք այն, ինչ գալիս է Աստծուց, դևը զորություն է ստանում»18:

1841թ. մայիսի 16-ին Մարգարեն դիմել է Սրբերին. «Նախագահ Ջոզեֆ Սմիթը.… նկատել է, որ մեր գործած չարիքների համար հաճախ մեղադրում ենք Սատանային, սակայն եթե նա մեր բոլոր ամբարշտությունների պատճառը լիներ, մարդ չէր կարող դատապարտվել: Դևը չէր կարող ստիպել մարդկանց չարիք գործել. բոլորը դա անում են իրենց կամքով: Նրանք, ովքեր դիմադրում են Աստծո Հոգուն, հավանական է, որ տարվեն գայթակղության, և այն ժամանակ երկնքի հաղորդակցությունը կհեռացվի նրանցից, ովքեր մերժել են ճաշակել այդպիսի մեծ փառքից: Աստված պարտադրանքի ոչ մի ձև չի օգտագործի, և դևը չի կարող, և շատերի կողմից [այդ թեմայի շուրջ] արտահայտած մտքերն անհեթեթ են»19:

էլայզա Ռ. Սնոուն արձանագրել է. [Ջոզեֆ Սմիթն] ասել է, որ կարևոր չէ, թե ինչ արագությամբ ենք մենք ընթանում առաքինության արահետով: Դիմադրեք չարին, և վտանգի տակ չեք լինի. Աստված, մարդիկ և հրեշտակները չեն դատապարտի նրանց, ովքեր դիմադրում են ամեն չար բանի, ոչ էլ դևերն են կարող. նույն հաջողությամբ, ինչպես դևը կարող է փորձել գահազրկել Եհովային, նա կարող է փորձել անմեղ հոգուն, որը դիմադրում է ամեն չար բանի»20:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Որոնք են այն առանձնահատուկ ճշմարտությունները փրկության ծրագրի և կյանքի նպատակի մասին, որոնք մենք գիտենք Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունների շնորհիվ: Ինչպե՞ս են այդ ճշմարտությունները օգնել ձեզ:

  • Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ փրկության ծրագիրը «մի թեմա է, որը մենք պետք է ուսումնասիրենք ավելի շատ, քան որևէ այլ թեմա» (էջ 224) և «մի թեմա է, որը պետք է լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում» (էջ 221): Ի՞նչ ձևերով կարող ենք մենք ուսումնասիրել փրկության ծրագիրը: Մեր ամենօրյա գործերով զբաղվելիս ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի փրկության ծրագիրը լինի մեր անմիջական ուշադրության կենտրոնում: Որոնք են այն մի քանի ձևերը, որով կարող ենք ուսուցանել փրկության ծրագիրն ուրիշներին:

  • Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքները երկնքի Խորհրդի մասին և մեր հավերժական էության մասին (222–224 էջեր): Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունների մասին իմանալը ձեր երկրային կյանքում օրհնություն լինել ձեզ համար:

  • Մարգարե Զոզեֆ Սմիթը վկայել է. «Բոլոր մտքերը և ոգիները, որոնք Աստված ուղարկել է երկիր, ենթակա են ընդարձակման» (էջ 223): Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում սա: Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք դիմակայում փորձություններին, թե ինչ զգացողություններ ունեք ձեր արժանավորության և կարողությունների մասին և այն մասին, թե ինչպես եք դուք վերաբերվում ուրիշների հետ:

  • Կարդացեք 224 էջի առաջին պարբերությունը: Խորհեք այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք «այն ուշադրությանը և ջանասիրությանը համաչափ, որը տրվում է երկնքից.… հաղորդվող լույսին»:

  • Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքները ֆիզիկական մարմին ունենալու կարևորության մասին (224–226 էջեր): Ինչպե՞ս կարող է այս գիտելիքն ազդել նրա վրա, թե ինչպես ենք վերաբերվում մեր մարմնին:

  • Կարդացեք 227 էջի երկրորդ և երրորդ պարբերությունները: Մտածեք, թե ինչ նշանակություն ունեն այդ ուսմունքները ձեզ համար, երբ դուք գործադրում եք ձեր կամքի ազատությունը: Որո՞նք են այն առանձնահատուկ բաները, որոնք կարող ենք անել, որպեսզի դիմակայենք Սատանայի ազդեցությանը:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. 2 Նեփի 2.25, 9.6–12, Ալմա 34.31–33, ՎևՈւ 76.25–32, 101.78, Աբրահամ 3.22–25

Հղումներ

  1. History of the Church, 1:238; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 175, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 6:57–58; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Oct. 15, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  3. History of the Church, 1:98; from “History of the Church” (manuscript), book A-1, miscellaneous papers, Church Archives.

  4. History of the Church, 2:23; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Apr. 1834, p. 152.

  5. Quoted by William Clayton, reporting an undated discourse given by Joseph Smith in Nauvoo, Illinois; in L. John Nuttall, “Extracts from William Clayton’s Private Book,” p. 7, Journals of L. John Nuttall, 1857–1904, L. Tom Perry Special Collections, Brigham Young University, Provo, Utah; copy in Church Archives.

  6. “Baptism,” an editorial published in Times and Seasons, Sept. 1, 1842, p. 905; spelling and capitalization modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  7. History of the Church, 6:314; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  8. History of the Church, 6:310–12; capitalization modernized; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton; see also appendix, page 562, item 3.

  9. History of the Church, 2:8; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Feb. 1834, p. 135.

  10. History of the Church, 6:50; from a discourse given by Joseph Smith on Oct. 9, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and Times and Seasons, Sept. 15, 1843, p. 331; this issue of the Times and Seasons was published late.

  11. Quoted by Martha Jane Knowlton Coray, reporting a discourse given by Joseph Smith on May 21, 1843, in Nauvoo, Illinois; Martha Jane Knowlton Coray, Notebook, Church Archives.

  12. Quoted by William Clayton, reporting an undated discourse given by Joseph Smith in Nauvoo, Illinois; in L. John Nuttall, “Extracts from William Clayton’s Private Book,” pp. 7–8, Journals of L. John Nuttall, 1857–1904, L. Tom Perry Special Collections, Brigham Young University, Provo, Utah; copy in Church Archives.

  13. History of the Church, 5:403; from a discourse given by Joseph Smith on May 21, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  14. History of the Church, 5:387–88; from a discourse given by Joseph Smith on May 14, 1843, in Yelrome, Illinois; reported by Wilford Woodruff; see also appendix, page 562, item 3.

  15. History of the Church, 6:50–51; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Oct. 9, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and Times and Seasons, Sept. 15, 1843, p. 331; this issue of the Times and Seasons was published late; see also appendix, page 562, item 3.

  16. History of the Church, 4:45, footnote; from a letter from the First Presidency and high council to the Saints living west of Kirtland, Ohio, Dec. 8, 1839, Commerce, Illinois, published in Times and Seasons, Dec. 1839, p. 29.

  17. Quoted by William P. McIntire, reporting a discourse given by Joseph Smith in early 1841 in Nauvoo, Illinois; William Patterson McIntire, Notebook 1840–45, Church Archives.

  18. Quoted by William Clayton, reporting an undated discourse given by Joseph Smith in Nauvoo, Illinois; in L. John Nuttall, “Extracts from William Clayton’s Private Book,” p. 8, Journals of L. John Nuttall, 1857–1904, L. Tom Perry Special Collections, Brigham Young University, Provo, Utah; copy in Church Archives.

  19. History of the Church, 4:358; bracketed words in original; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on May 16, 1841, in Nauvoo, Illinois; reported by Times and Seasons, June 1, 1841, p. 429.

  20. History of the Church, 4:605; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

Նկար
Christ speaking to Moses

«Եվ Տեր Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.… Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»

Նկար
father reading

«Նախքան աշխարհի հիմմադրումը Ասածս նպատակն է եղել, որ մենք տաղավար [մարմին] ձեռք բերենք, որպեսզի հավատարմության միջոցով հաղթենք»: