Նախագահների ուսմունքները
Գլուխ 4: Մորմոնի Գիրքը. մեր կրոնի պորտաքարը


Գլուխ 4

Մորմոնի Գիրքը. մեր կրոնի պորտաքարը

«Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Ավելի քան երեք տարի էր անցել 1820թ. այն առավոտից, երբ Ջոզեֆ Սմիթն աղոթել էր, որ իմանա, թե որ Եկեղեցուն պետք է միանալ: Այժմ երիտասարդ Սարգարեն 17 տարեկան էր, և նա ցանկանում էր իմանալ իր դիրքը Աստծո առաջ և ներում ստանալ: 1823թ. սեպտեմբերի 21-ի երեկոյան, Նյու Յորքի Պալմիրայի իր ընտանեկան գերանե տանը Ջոզեֆը մտավ վերնահարկի իր ննջասենյակը, արթուն մնաց մինչև մյուսները սենյակում քնեցին, և սկսեց ջանասիրաբար աղոթել, որպեսզի ավելի շատ իմանա իր համար ունեցած Աստծո նպատակների մասին: «Ես աղոթքով ու աղաչանքով դիմեցի Ամենազոր Աստծուն,– ասել է նա,– բոլոր մեղքերիս ու անմտություններիս թողության համար, և նաև հայտնության համար, որ իմանամ իմ վիճակն ու դիրքը նրա առաջ. որովհետև ես լիովին համոզված էի, որ աստվածային հայտնություն կստանամ, ինչպես որ նախկինում էի ստացել» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.29):

Ւ պատասխան իր աղոթքի՝ Ջոզեֆը նկատեց իր սենյակը թափանցող մի լուլս, որը շարունակում էր պայծառանալ, մինչև որ սենյակը դարձավ «կեսօրից էլ լուսավոր»: Նրա մահճակալի մոտ հայտնվեց երկնային մի սուրհանդակ, օդի մեջ կանգնած, «շլացուցիչ ճերմակության» մի պարեգոտ իր հագին (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.30–31): Այդ սուրհանդակը Մորոնին էր՝ վերջին Նեփիացի մարգարեն, որը դարեր առաջ թաղել էր թիթեղները, որոնց վրա գրված էր Մորմոնի Գրիքը, և որն այժմ կրում էր այդ սրբազան հիշատակարանի բանալիները (տես ՎևՈւ 27.5): Նա ուղարկվել էր Ջոզեֆին ասելու, որ Աստված ներել էր նրա մեղքերը և նրա համար մեծ աշխատանք ուներ անելու: Որպես այդ աշխատանքի մաս՝ Ջոզեֆը պետք է գնար մոտակա բլուրը, որտեղ պահ էր տրված ոսկե թիթեղների վրա գրված սրբազան հիշատակարանը: Աստծո պարգևով և զորությամբ Ջոզեֆը պետք է թարգմաներ հիշատակարանը և այն ի լույս բերեր աշխարհ:

Հաջորդ օրը Ջոզեֆը գնաց բլուրը, որտեղ թաղված էին Մորմոնի Գրքի թիթեղները: Այնտեղ նա հանդիպեց Մորոնիին և տեսավ թիթեղները, սակայն նրան ասվեց, որ նա չի կարող ստանալ դրանք, մինչև չանցնի չորս տարի: Նա պետք է անցներ նախապատրեստվելու երկար ժամանակաշրջան, որը նրան կդարձներ Մորմոնի Գիրթը թարգմանելու հանձնարարությանը համապատասխան: Ամեն տարվա սեպտեմբերի 22-ին Ջոզեֆը վերադառնում էր բլուր, որպեսզի լրացուցիչ հրահանգներ ստանա Մորոնիից (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.33–54): Այդ տարիների ընթացքում նրան «շատ այցելություններ եղան Աստծո հրեշտակների կողմից, որոնք բացատրում էին այն իրադարձություն ների մեծությունն ու փառքը, որոնք պիտի տեղի ունենային վերջին օրհրին»2:

Նախապատրաստության այդ ժամանակը Մարգարեի կյանք բերեց նաև ամուսնության օրհնությունը: 1827թ. հունվարին նա ամուսնացավ էմմա Հեյլի հետ, որին նա հանդիպել էր մինչ աշխատում էր Հարմոնիում՛ Պենսիլվանիա: էմման կարևոր օգնություն պիտի լիներ Մարգարեի համար իր ծառայության ընթացքում: 1827թ. սեպտեմբերի 27-ին նա նրա հետ գնաց բլուր և սպասեց մինչև Մորոնին Մարգարեի ձեռքը հանձնեց թիթեղները:

Ունենալով սրբազան հիշատակարանը՝ Ջոզեֆին շուտով հայտնի դարձավ, թե ինչու էր Մորոնին զգուշացրել նրան, որ պաշտպանի թիթեղները (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.59–60): Տեղի մի խաժամուժ սկսեց սպառնալ Մարգարեին, շարունակ ջանքեր գործադրելով, որ գողանա թիթեղները: 1827թ. դեկտեմբերի ձմեռային մի օր, աշխատելու համար խաղաղ տեղ գտնելու հույսով, Ջոզեֆը և էմման հեռացան Սմիթների ընտանիքից, որպեսզի ապաստան գտնեն էմմայի ծնողների մոտ՝ Հարմոնիում: Այնտեղ Մարգարեն սկսեց թարգմանության աշխատանքը: Հաջորդ Փետրվարին Մարտին Հարրիսը՝ Սմիթների ընկերը Պալմիրայից, ոգեշնչվեց գնալու Հարմոնի, որպեսզի օգնի Մարգարեին: Մարտինի հետ՝ որպես իր դպիր, Ջոզեֆն առաջ տարավ սրբազան հիշատակարանների թարգմանության գործը:

Մարգարեի աշխատանքի արդյունքը հետագայում պիտի հրատարակվեր որպես Մորմոնի Գիրքը: Այս ականավոր գիրքը, որը պարունակում է ավետարանի լրիվությունը, իրեղեն վկայություն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճշմարտացիության և Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելության մասին:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ:

Ւ պատասխան այս հարցին՝ «Ւնչպե՞ս և որտեղ եք դուք ձեռք բերեւ Մորմոնի Գիրքը», Ջոզեֆ Սմիթը պատասխանել է. «Մորոնին, որը թիթեղները պահ էր տվել բլրի վրա, Մանչեստերում, Օնտարիո գավառ՝ Նյու Յորք նահանգ, մահացած լինելով և կրկին հարություն առնելով, հայտնվեց ինձ և պատմեց ինձ, թե որտեղ էին դրանք, և ինձ ուղղություն տվեց, թե ինչպես ձեռք բերեմ դրանք: Ես ձեռք բերեցի դրանք և Ուրիմն ու Թումիմը դրանց հետ, որոնց օգնությամբ թարգմանեցի թիթեղները. և այդպես առաջացավ Մորմոնի Գիրքը»3:

«[Մորոնին] ինձ ասաց, թե որտեղ էին պահ տրված թիթեղները, որոնց վրա փորագրված էին այս մայրցամաքում ապրած հին Մարգարեների համառոտագրված հիշատակարանները.… Այդ հիշատակարանները փորագրվել էին թիթեղների վրա, որոնք ոսկու տեսք ունեին. յուրաքանչյուր թիթեղ տասնհինգ սանտիմետր լայն էր և քսան սանտիմետր երկար և ոչ այնքան հաստ, որքան հասարակ թիթեղատուփը: Դրանք լի էին փորագրություններով, եգիպտական գրերով, և իրար միացված էին ինչպես գրքի թերթեր՝ երեք օղակներով, որոնք անցնում էին անցքերի միջով: Հատորը մոտ տասնհինգ սանտիմետր հաստության էր, որի մի մասը կնքված էր: Չկնքված մասում գրերը փոքր էին և գեղեցիկ փորագրված: Ողջ գրքի կազմվածքի վրա հնամենի շատ նշաններ կային և մեծ վարպետության փորագրություններ: Հիշատակարանների հետ զարմանալի գործիքներ կային, որոնց հնում կոչում էին «Ուրիմ ու Թումիմ», որոնք բաղկացած էին երկու թափանցիկ քարերից, որոնք դրված էին լանջապանակին միացված աղեղնաձև օղակների վրա: Ուրիմի ու Թումիմի օգնությամբ ես թարգմանեցի հիշատակարանը Աստծո պարգևով և զորությամբ»4:

«Աստծո զորությամբ ես թարգմանեցի Մորմոնի Գիրքը գաղափարագրերից, որի մասին գիտելիքը կորսվել էր աշխարհից, հրաշալի իրադարձություն, որի առաջ ես՝ անկիրթ երիտասարդս, կանգնած էի միայնակ, որպեսզի մաքառեի աշխարհի իմաստության և տասնութերորդ դարի բազմապատիկ տգիտության դեմ նոր հայտնությամբ»5:

«Այստեղ ես կցանկանայի նշել, որ Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը տառացի թարգմանություն է, որը վերցվել է ամենավերջին թերթից, թիթեղների հավաքածուի կամ գրքի ձախ կողմից, որը պարունակում էր թարգմանվող հիշատակարանը, որի լեզուն ամբողջությամբ գրված էր եբրայերեն գրվածքների նման [այսինքն՝ աջից դեպի ձախ]. և նշված տիտղոսաթերթը ոչ մի ձևով ժամանակակից շարադրանք չէ ո՛չ իմ կողմից, ո՛չ էլ որևէ այլ մարդու կողմից, որն ապրել է կամ ապրում է այս սերնդի ժամանակ.… Ստորև ես տալիս եմ Մորմոնի Գրքի անգլերեն տարբերակի տիտղոսաթերթի այն մասը, որը Մորմոնի Գրքի թիթեղների վրա փորագրված բնագրի բուն և բառացի թարգմանությունն է.

«ՄՈՐՄՈՆՒ ԳՒՐՔԸ.

Պատմություն գրված Մորմոնի ձեռքով, թիթեղների վրա, վերցված Նեփիի թիթեղներից:

Ուստի, այն Նեփիի ժողովրդի և նաև Լամանացիների հիշատակարանի մի կրճատում է,– գրված Լամանացիներին, որոնք Իսրայելի տան մի մնացորդ են. և նաև հրեային ու հեթանոսին,– գրված՝ պատվիրանի ձևով և նաև մարգարեության ու հայտնության ոգով,– գրված և կնքված և պահ տրված Տիրոջը, որպեսզի չոչնչացվի,– ի հայտ պիտի գա Աստծո զորությամբ ու պարգևով թարգմանվելով,– կնքված Մորոնիի ձեռքով և պահ տրված Տիրոջը, որպեսզի ի հայտ գա ուրույն ժամանակին՝ հեթանոսի միջոցով: Դրա թարգմանությունը՝ Աստծո պարգևով:

Նաև մի կրճատում՝ Եթերի Գրքից վերցված, որը Հարեդի ժողովրդի հիշատակարանն է, որոնք ցրվել էին այն ժամանակ, երբ Տերը խառնեց ժողովրդի լեզուն, երբ նրանք կառուցում էին աշտարակ՛ երկնքին հասնելու համար,– որը պետք է ցույց տա Իսրայելի տան մնացորդին, թե ինչպիսի մեծ բաներ է Տերն արել նրանց հայրերի համար. և որպեսզի նրանք կարողանան իմանալ Տիրոջ ուխտերը, որ նրանք վտարված չեն հավիտյան,– և նաև, որպեսզի համոզի հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին: Եվ արդ, եթե կան թերություններ, դրանք մարդկանց սխալներն են. ուստի, մի դատապարտեր Աստծո բաները, որպեսզի դուր կարողանար անբիծ համարվել Քրիստոսի ատյանի առաջ»»6:

Տիրոջ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը:

1828թ. հունիսի 14-ին Մորմոնի Գրքի թիթեղների Ջոզեֆ Սմիթի թարգմանության արդյունքը 116 ձեռագիր էջերն էին: Ապա մի միջադեպ տեղի ունեցավ, որը Մարգարեին խորիմաստ դասեր սովորեցրեց այս սրբազան հիշատակարանն առաջ բերելու գործում Աստծո առաջնորդող ձեռքի մասին: Մարգարեն գրել է. «Պրն. Հարրիսը սկսել էր գրել ինձ համար և որոշ ժամանակ անց նա սկսեց խնդրել ինձ, որ նրան ազատություն տամ, որպեսզի ձեռագիր էջերը տանի տուն և ցույց տա նրանց. և ցանկացավ ինձանից, որ ես հարցնեմ Տիրոջը, Ուրիմի ու Թումիմի միջոցով, թե արդյոք նա կարող է անել դա: Ես հարցրեցի և պատասխանն այն էր, որ նա չպետք է դա անի: Ւնչևէ, նա բավարարված չէր այս պատասխանով և ցանկացավ, որ ես կրկին հարցնեմ: Ես արեցի դա և պատասխանը նույնն էր, ինչ նախկինը: Նա դեռևս բավարարված չէր, այլ համառում էր, որ ես ևս մեկ անգամ հարցնեմ:

«Շատ անհանգստացնելուց հետո ես կրկին հարցրեցի Տիրոջը և նրան թույլտվություն տրվեց, որ վերցնի ձեռագրերը որոշակի պայմաններով. այսինքն՝ որ նա պիտի ցույց տար դա միայն իր եղբորը՝ Պրիզերվդ Հարրիսին, իր կնոջը, իր հայրիկին ու մայրիկին և տիկին Քոբբին՝ իր կնոջ քրոջը: Այդ վերջին պատասխանի համաձայն՝ ես պահանջեցի, որ նա ամենայն լրջությամբ պետք է ուխտ անի ինձ հետ, որ չի վարվի այլ կերպ, քան ինչպես ասված էր իրեն: Նա համաձայնվեց: Նա խոսք տվեց ինձ, ինչպես պահանջվում էր, վերցրեց ձեռագրերը և գնաց: Սակայն, չնայած իր վրա դրված խիստ սահմանափակումներին, և չնայած այն լուրջ ուխտին, որը նա արել էր ինձ հետ, նա այն ցույց էր տվել ուրիշների ևս, և ինչ-որ հնարքով ձեռագրերը վերցվել էին նրանից, և մինչև այսօր դրանք չեն վերադարձվել ինձ»7:

Մորմոնի Գրքի աոաջին հրատարակության նախաբանում Մարգարեն հռչակել է ,որ 116 էջերի կորստով Աստծո նպատակները չէին կարող խափանվել. «Քանի որ շատ կեղծ զեկույցներ են պտտվում [Մորմոնի Գրքի] վերաբերյալ, և նաև շատ անօրինական միջոցներ են ձեռնարկվել չարակամ մարդկանց կողմից, որպեսզի կործանեն ինձ, ինչպես նաև աշխատանքը, ես կտեղեկացնեմ ձեզ, որ Աստծո պարգևով ու զորությամբ ես թարգմանել եմ և թելադրել, որպեսզի գրվեն հարյուր տասնվեց էջերը, որոնք ես վերցրել եմ Լեքիի գրքից, որը Մորմոնի ձեռքով համառոտագրված պատմություն է Լեքիի թիթեղներից. նշված պատմությունն ինչ-որ մեկը կամ որոշ մարդիկ գողացել կամ պահել են ինձանից, չնայած իմ ամենամեծ ջանքերին, որպեսզի կրկին վերականգնեմ դրանք,– և Տիրոջ կողմից պատվիրված լինելով, որ չպետք է կրկին թարգմանեմ այն, քանի որ Սատանան դրել է նրանց սրտում, որ փորձեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, փոփոխելով խոսքերը, որպեսզի դրանք հակառակ կարդացվեն նրանից, ինչ ես թարգմանեցի և թելադրեցի, որ գրվեն. և եթե ես կրկին վերականգնեի նույն խոսքերը կամ, այլ խոսքով, եթե ես կրկին թարգմանեի նույն մասը, նրանք կհրատարակեին այն, ինչ գողացել էին, և Սատանան կըմբոստացներ այս սերնդի սրտերը, որպեսզի նրանք չընդունեին այս աշխատանքը. սակայն ահա, Տերն ասաց ինձ. Ես չեմ հանդուրժի, որ Սատանան իրագործի իր չար նպատակներն այս բանում. հետևաբար, դու պետք է թարգմանես Նեփիի թիթեղներից, մինչև հասնես նրան, ինչը թարգմանել էիր, որը դու պահպանել ես. Եվ ահա, դու պիտի հրատարակես այն, որպես Նեփիի հիշատակարանը. և այդպիսով, ես պիտի ձախողեմ նրանց, ովքեր փոփոխել են իմ խոսքերը: Ես չեմ հանդուրժի, որ նրանք կործանեն իմ գործը. այո, ես ցույց կտամ նրանց, որ իմ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը [տես ՎևՈւ 10.38–43]:

Ուստի, Աստծո պատվիրաններին հնազանդ լինելու համար, նրա շնորհով և ողորմությամբ ես իրագործեցի այն, ինչ նա պատվիրել էր ինձ այս բանի վերաբերյալ»8:

Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է:

«Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»9:

Հավատո Հանգանակ 1.8. «Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված. մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է»10:

«[Մորմոնի Գիրքը] մեզ պատմում է, որ մեր Փրկիչը հայտնվել է այս մայրցամաքի վրա Ւր հարությունից հետո. որ նա սերմանել է Ավետարանն այստեղ իր ողջ լրիվությամբ և հարստությամբ և զորությամբ և օրհնությամբ. որ նրանք ունեցել են Առաքյալներ, Մարգարեներ, Հովիվներ, Ուսուցիչներ և Ավետարանիչներ, նույն կարգը, նույն քահանայությունը, նույն արարողությունները, պարգևները, զորություններն ու օրհնությունները, որը վայելում էին արևելյան մայրցամաքում. որ մարդիկ կտրվեցին իրենց օրինազանցությունների հետևանքով. որ իրենց մարգարեներից վերջինը, որն ապրում էր նրանց մեջ, պատվիրան ստացավ համառոտագրել իրենց մարգարեներությունները, պատմությունները և այլն. և պահ տալ հողի մեջ, և որ այն ի լույս պիտի բերվեր և միանար Աստվածաշնչին վերջին օրերին Աստծո նպատակների իրագործման համար»11:

Դեյվիդ Օսբորնը ներկա է եղել, երբ Ջոզեֆ Սմիթը 1837 թվականին քարոզում էր Ֆար Վեստում Միսսուրի: Նա հիշում է Մարգարեի հետևյալ խոսքերը. «Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ճիշտ ինչպես որ այն նախատեսվել է լինելու, և այս վկայության համար ես սպասում եմ, որ հաշվետվություն տամ դատաստանի օրը»12:

Սուրբ գրությունները քաջություն և մխիթարություն են տալիս մեզ և իմաստուն են դարձնում ի փրկություն:

Արքայության կառուցման հետ կապված են Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի.… և [Աստվածաշնչի] նոր թարգմանության տպագրությունը և շրջանառությունը: Անհրաժեշտություն չկա այս աշխատությունների վերաբերյալ որևէ բան ասելու. նրանք, ովքեր կարդացել են և խմել են դրանց փոխանցած գիտելիքի աղբյուրից, գիտեն ինչպես երախտապարտ լինել դրանց համար. և չնայած անմիտ մարդիկ կարող են ծաղրել դրանք, այնուամենայնիվ, դրանք նախատեսված են, որ մարդկանց իմաստուն դարձնեն ի փրկություն և սրբեն տանեն դարերի սնահավատության սարդոստայնը՝ լույս գցելով Եհովայի գործերի վրա, որոնք արդեն կատարվել են, և նկարագրելով ապագան իր ողջ ահեղ ու փառավոր իրականությամբ: Նրանք, ովքեր ճաշակել են այդ աշխատությունների ուսումնասիրման օգուտները, անկասկած կմրցեն միմյանց հետ իրենց խանդավառությամբ, որպեսզի ուղարկեն դրանք ամենուրեք աշխարհով մեկ, որպեսզի Ադամի ընտանիքի յուրաքանչյուր որդի կարողանա վայելել նույն արտոնությունները և ուրախանա նույն ճշմարտություններով»13:

«[Վերջին օրերի սուրբ գրությունները հրատարակվել են], որպեսզի սրտով ազնիվ մարդիկ կարողանան քաջանալ և մխիթարվել և ուրախ քայլել իրենց ճանապարհով, քանի դեռ նրանց հոգիները բաց են և նրանց հասկացողությունը լուսավորվում է գիտելիքով Աստծո աշխատանքի մասին, հին օրերում հայրերի միջոցով, այնպես ինչպես Նա պատրաստվում է անել վերջին օրերում, որպեսզի իրագործի հայրերի խոսքերը»14:

«Սենք մեր ձեռքն ենք վերցնում սրբազան գրությունները և խոստովանում, որ դրանք մեզ են տրվել անմիջական ոգեշնչմամբ՝ մարդկանց բարիքի համար: Սենք հավատում ենք, որ Աստված բարեհաճել է խոսել երկնքից և հայտարարել իր կամքը մարդկային ընտանիքի վերաբերյալ, որպեսզի արդար և սուրբ օրենքներ տա նրանց, որ կարգավորի նրանց վարքը և առաջնորդի նրանց ուղիղ ճանապարհով, որ ուրույն ժամանակին նա վերցնի նրանց իր մոտ և ժառանգակիցներ դարձնի իր Որդու հետ:

Բայց խոստովանելով այն փաստը, որ երկնքի անմիջական կամքը գտնվում է Սուրբ գրություններում, որպես բանական արարածներ՝ մի՞թե մենք պարտավորված չենք ապրելու ըստ նրա բոլոր ցուցումների: Լոկ ընդունելը, որ դա երկնքի կամքն է երբևէ օգուտ կտա՞ մեզ, եթե չկիրառենք այդ բոլոր ուսմունքները: Արդյոք մենք բռնություն չե՞նք առաջարկում երկնքի Գերագույն Բանականությանը, երբ ընդունում ենք այդ ուսմունքների ճշմարտությունը և չենք հնազանդվում դրանց: Արդյոք այդպիսի վարքով մենք չե՞նք իջնում մեր սեփական գիտելիքներից և երկնքից ստացած ավելի շատ իմաստությունից ցածր: Այդ իսկ պատճառով, եթե մենք ուղիղ հայտնություններ ունենք երկնքից մեզ տրված, անկասկած այդ հայտնությունները երբեք չեն տրվել մեզ, որ կատակաբանենք, որովհետև կատակաբանողը դժգոհություն և վրեժխնդրություն է բերում իր իսկ գլխին, եթե երկնքում կա արդարադատություն. իսկ որ կա, պետք է խոստովանի յուրաքանչյուրը, ով ընդունում է Աստծո ուսմունքների ճշմարտությունը և ուժը, նրա օրհնությունները և անեծքները, ինչպես որ ընդգրկված են սրբազան հատորում.…

Նա, ով ի վիճակի է նշմարել Ամենակարող զորությունը, որը դրոշմված է երկինքների վրա, ի զորու է նաև տեսնել Աստծո ձեռագիրը սրբազան հատորում. և նա, ով ավելի հաճախ է կարդում այն, ամենաշատը կսիրի այն, և նա, ով ծանոթ է դրան, կճանաչի ձեռքը, որտեղ որ կարողանա տեսնել այն. և մի անգամ հայտնաբերելով, այն ոչ միայն ճանաչում ձեռք կբերի, այլ հնազանդություն բոլոր իր երկնային ցուցումներին»15:

«Ո՜վ Տասներկուս, և դո՛ւք, ամենայն Սրբեր. օգտվեք այս կարևոր Բանալիից – որ բոլոր ձեր փորձությունների, անհանգստությունների, գայթակղությունների, չարչարանքների, կապանքների, բանտարկությունների և մահվան մեջ, զգուշանաք, որ չդավաճանեք երկինքներին. որ դուք չդավաճանեք Հիսուս Քրիստոսին. որ դուք չդավաճանեք եղբայրներին. որ դուք չդավաճանեք Աստծո հայտնություններին՝ լինի դա Աստվածա շունչը, Մորմոնի Գիրքը կամ Վարդապետություն և Ուխտերը կամ որևէ այլ մեկը, որ երբևէ եղել է կամ երբևէ կտրվի և կհայտնվի մարդուն այս աշխարհում կամ գալիք աշխարհում»16:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 1823թ. սեպտեմբերի 21-ի և 1827թ. սեպտեմբերի 22-ի միջև Ջոզեֆ Սմիթի ունեցած փորձառությունները (63–64 էջեր): Ւնչ եք կարծում, այդ փորձառություններն ինչպե՞ս պատրաստեցին նրան, որ թարգմանի ոսկե թիթեղները: Ւնչպիսի՞ ձևերով եք դուք պատրաստվել Տիրոջ կողմից ստացած կոչումների համար:

  • Վերընթերցեք 67 էջի առաջին պարբերությունն ամբողջությամբ, նշելով Մորմոնի Գրքի նպատակները: Ոստ ձեր նկատածի՝ ի՞նՋ ձևերով են այդ նպատակները կատարվել ձեր կյանքում և ուրիշների կյանքում:

  • Մտածելով Մարգարեի պատմության մասին, երբ նրան պատվիրվեց վերստին չթարգմանել կորսված 116 ձեռագիր էջերը (67–68 էջերում), ի՞նչ եք դուք սովորում Աստծո մասին: Ւնչպե՞ս կարող է այս պատմությունը հասկանալն ազդել մեր կայացրած որոշումների վրա:

  • Վերընթերցեք 69 էջի առաջին պարբերությունը: Նկատեք, որ քարերից կառուցված կամարի մեջ պորտաքարն ամենավերևում է, իրենց տեղում պահելով մնացած բոլոր քարերը: Ւ՞նչ իմաստով է Մորմոնի Գիրքը «մեր կրոնի պորտաքարը»: Ւնչպե՞ս է Մորմոնի Գիրքը ձեզ օգնել, որպեսզի «ավելի շատ մոտենաք Աստծուն»:

  • Ջոզեֆ Սմիթը խոսել է այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք «խմում ենք սուրբ գրությունների գիտության աղբյուրից» և «ճաշակում ենք Աստծո խոսքի օգուտները» (69–70 էջերը): Ւ՞նչ մտքեր են առաջացնում այս արտահայտությունները ձեզ մոտ սուրբ գրությունների ուսումնասիրման վերաբերյալ: Ւ՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի սուրբ գրությունների մեր ուսումնասիրությունն ավելի իմաստալից դառնա:

  • Վերընթերցեք 69 էջի վերջում սկսվող պարբերությունը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սուրբ գրություններն ուսումնասիրողների մոտ ուրիշների հետ այն կիսվելու խանդավառություն առաջանում: Ւ՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի կիսվենք Մորմոնի Գրքով: Ւնչպիսի՞ փորձառություններ եք դուք ունեցել, երբ կիսվել եք Մորմոնի Գրքով կամ երբ ինչ-որ մեկը դրանով կիսվել է ձեզ հետ:

  • Վերընթերցեք 70 էջի վերջին պարբերությունը: Կարո՞ղ եք նշել Մորմոնի Գրքից որոշ հատվածներ, որոնք «քաջություն և մխիթարություն» են պարգևել ձեզ: Ւնչպե՞ս է Մորմոնի Գրիքը լուսավորել ձեր հասկացողությունը:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Եզեկիել ԼԷ. 15–17, Մորմոնի Գրքի նախաբան. 1 Նեփի 13.31–42, 2 Նեփի 27.6–26, ՎևՈւ 20.6–15, Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.9–54:

Հղումներ

  1. See Joseph Smith, History 1832, p. 4; Letter Book 1, 1829–35, Joseph Smith, Collection, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 4:537; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, p. 707.

  3. History of the Church, 3:28; from an editorial published in Elders’ Journal, July 1838, pp. 42–43; Joseph Smith was the editor of the periodical.

  4. History of the Church, 4:537; punctuation modernized; paragraph divisions altered; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, p. 707.

  5. History of the Church, 6:74; from a letter from Joseph Smith to James Arlington Bennet, Nov. 13, 1843, Nauvoo, Illinois; James Bennet’s last name is incorrectly spelled “Bennett” in History of the Church.

  6. History of the Church, 1:71–72; bracketed words in original; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 34–35, Church Archives.

  7. History of the Church, 1:21; punctuation modernized; paragraph divisions altered; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 9–10, Church Archives.

  8. Preface to the first (1830) edition of the Book of Mormon; paragraph divisions altered.

  9. History of the Church, 4:461; from instructions given by Joseph Smith on Nov. 28, 1841, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  10. Հավատո Հանգանակ 1.8:

  11. History of the Church, 4:538; punctuation modernized; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, pp. 707–8.

  12. Quoted by David Osborn, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Mar. 15, 1892, p. 173.

  13. History of the Church, 4:187; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Sept. 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, p. 179.

  14. Letter from Joseph Smith to the Times and Seasons, about Mar. 1842, Nauvoo, Illinois; Miscellany, Joseph Smith, Collection, Church Archives; the letter was apparently not sent.

  15. History of the Church, 2:11, 14; punctuation modernized; paragraph divisions altered; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Feb. 1834, p. 136; Mar. 1834, p. 142.

  16. History of the Church, 3:385; from a discourse given by Joseph Smith on July 2, 1839, in Montrose, Iowa; reported by Wilford Woodruff and Willard Richards. Elder Richards’s record of this discourse was based on records of the discourse made by others. Elder Richards also used the records of others when recording the Prophet’s discourse given on June 27, 1839, and the two discourses dated “about July 1839.” These discourses will be referred to throughout this book.

Նկար
Joseph receiving gold plates

Ջոզեֆ Սմիթը ստացավ ոսկե թիթեղները Սորոնիից 1827թ. սեպտեմբերի 22-իե: «Ես ձեոք բերեցի ղրաեթ,– վկայել է Սարգարեն,– ն Ուրիմն ու Թումիմը դրանց հետ, որոնց օգնությամբ թարգմանեցի թիթեղները. և այդպես առաջացավ Սորմոնի Գիրթը»:

Նկար
first edition of Book of Mormon

Ձախ կողմում՝ Մորմոնի Գրքի աոաջին հրատարակության տիտղոսաթերթը:

Նկար
couple reading scriptures

Վերջին օրերի սուրբ գրությունները հրատարակվել են, որպեսզի, սրտով ազնիվ մարդիկ կարողանան քաջանալ և մխիթարվել և ուրախ քայլել իրենց ճանապարհով»: