Նախագահների ուսմունքները
Գլուխ 23: «Որքա՜ն բարի և որքա՜ն ցանկալի է.… բնակվել իրար հետ միաբանության մեջ»


Գլուխ 23

«Որքա՜ն բարի և որքա՜ն ցանկալի է.… բնակվել իրար հետ միաբանության մեջ»

«Հրում ենք ուս-ուսի տված. թափո՛վ, ուժե՛ղ, միասի՛ն»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1832թ. դեկտոմբերի 27-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատվիրան ստացավ Տիրոջից, որ Սրբերը պետք է սկսեն Կիրթլենդի տաճարի կառուցումը (տես ՎևՍւ 88.119): 1833թ. հունիսի 1 ին Տերը լրացուցիչ հրահանգներ տվեց Մարգարեին. «Արդ, այստեղ է իմաստությունը, և Տիրոջ միտքը, տունը թող չկառուցվի աշխարհի ձևով.… թող դա կառուցվի այն ձևով, որը ես ցույց կտամ ձեզանից երեքին, որոնց դուք պիտի նշանակեք և կարգեք այդ զորությանը (ՎևՈւ 95.13–14):

Սի քանի օր անց Տերը կատարեց Իր խոստումը, տալով Առաջին Նախագահության իր խորհրդականներին նշանակալից հայտնություն, որում նրանց ցույց տրվեց տաճարի մանրամասն ծրագիրը: Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը, Առաջին Նախագահության երկրորդ Խորհրդականը, ավելի ուշ հիշատակել է. «Ջոզեֆը [Սմիթը] ստացավ Տիրոջ խոսքը, որ նա պետք է վերցնի իր երկու խորհրդականներին՝ [Ֆրեդերիկ Գ.] Վիլյամսին և [Սիդնի] Ռիգդոնին և գա Տիրոջ առաջ. և Նա նրանց ցույց կտա նախագիծը կամ նմուշը տան, որը պետք է կառուցվի: Սենք գնացին և ծնկի իջանք, կանչեցինք առ Տերը, և տեսանելի հեռավորության վրա մի շենք հայտնվեց, և առաջինը ես էի, որ նկատեցի այն: Ապա բոլորս միասին տեսանք այն: Դրսի մասը լավ ուսումնասիրելուց հետո շենքը կարծես բարձրացավ մեզ վրա»1:

Երբ Ջոզեֆ Սմիթը քահանայապետերի խորհրդին բացատրեց փառահեռ նախագիծը, որը հայտնի էր դարձվել Առաջին Նախագահությանը, եղբայրները հիացած էին և միանգամից գնացին դուրս, որպեսզի ընտրեն վայրը՝ մի հողակտոր, որտեղ Սմիթ եղբայրները ցորեն էին ցանել նախորդ աշնանը: Հայրում Սմիթն անմիջապես գնաց գերանդի բերելու, որպեսզի մաքրի դաշտը՝ շինարարության համար՝ բացականչելով. «Սենթ պատրաստվում ենթ Տիրոջ համար տուն կառուցել, և ես ցանկանում եմ առաջինը գործի անցնել»2:

Խանդավառության ոգին բերեց միաբանության զգացում, երբ Սրբերն աշխատում և զոհաբերում էին, որպեսզի կառուցեին առաջին տաճարն արդի տնտեսության ժամանակ: Էմմա Սմիթի ղեկավարության ներքո կանայք տաճարի աշխատողների համար գործում էին գուլպաներ, անդրավարտիքներ և բաճկոնակներ: Կանայք նաև վարագույներ և խալիներ էին պատրաստում տաճարի համար. տաճարի ներքին հարդարման աշխատանքները ղեկավարվում էին Բրիգամ Յանգի կողմից: Եղբայր Զոն Թանները վաճառեց իր 890 հեկտար հողատարածքը Նյու Յորքում, ժամանելով Կիրթլենդ ճիշտ ժամանակին, որպեսզի Մարգարեին 2000 դոլար պարտքով գումար տրամադրի՝ տաճարի թաղամասի վարկը փակելու համար, որի պատճառով թիչ էր մնում, որ տարածքը ետ վերցվեր վաճառողի կողմից: Տաճարը խաժամուժի սպառնալիքներից պաշտպանելու համար, տղամարդիկ գիշերով հսկում էին տաճարը, քնելով նույն շորերով որոնցով աշխատում էին ցերեկով:

Մարգարեն հռչակել է. «Մեծ նախապատրաստություններ էին կատարվում սկսելու Տիրոջ տան աշխատանքները. չնայած որ եկեղեցին աղքատ էր, այնուամենայնիվ, մեր միաբանությունը, ներդաշնակությունը և գթությունը մեզ մեծ ուժ էին տալիս, որպեսզի կատարեինք Աստծո պատվիրանները»3:

Հեբեր Չ. Քիմբալը, որը Տասներկուսի Քվորումի անդամ էր դարձել տաճարի նվիրագործումից մեկ տարի առաջ, նկարագրել է մեծագույն ջանքերը. Ողջ եկեղեցին միաբանվել էր այս մեծ նախաձեռնության ներքո, և ամեն մարդ օգնության ձեռք էր մեկնում: Նրանք, ովթեր սայլեր չունեին, գնում էին աշխատելու թարհանթում և պատրաստում էին քարերը դեպի տաճար քշելու համար»4: Երեց Քիմբալը նաև հիշատակել է. «Ջոզեֆը մեզ քաջալերում էր. «Եկե՛ք, եղբայրներ, եկեք գնանք քարհանք և աշխատենք Տիրոջ համար»: եվ Մարգարեն աշխատաքային վերնազգեստով և անդրավարտիքով [քաթանե արտահագուստով] անձամբ առաջ էր գնում և մյուսների հետ աշխատում Եր քարհանքում: Այնուհետև, ամեն շաբաթ մենք բերում էինք բոլոր սայլերը քարերը դեպի Տաճար տեղափոխելու համար, և այդպես մենք շարունակեցինք, մինչե որ այդ տունն ավարտվեց. իսկ մեր կանայք այդ ողջ ընթացքում քել էին մանում, գործում էին, կարում.… և ամեն տեսակի աշխատանք էին անում»5:

Կիրթլենդի Սրբերի ջանքերն օրինակ էին միաբանության, զոհաբերության և նվիրակածության, որը հնարավոր դարձրեց, որ Տիրոջ գալիք տարիների նպատակներն իրականան: Դա այն բազմաթիվ ժամամակներից մեկն էր, երբ Սրբերը հրում էին ուսուսի տված, լսելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի հորդորը. «Հրում ենք ուս-ուսի տված. թափով, ուժեղ, միասին»6

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Միաբան աշխատելով միասին՝ մենք կարող ենք ավելի լավ իրականացնել Աստծո նպատակները:

«Մենք ցնծություն ենք զգում՝ հանդիպելու Սրբերին ևս մեկ Գերագույն Համաժողովի ժամանակ [1840թ. հոկտեմբեր].… Վերջին օրերի մեծ աշխատանքը կատարելիս Սրբերը նույնքան խանդավառ են, անխոնջ և եռանդուն, որքան նախկինում են միշտ եղել, և [դա] ուրախություն ու սփոփանք է պարգևում և մեծապես ոգևորում է մեզ, մինչ մենք պայքարում ենք դժվարությունների դեմ, որոնք անխուսափելիորեն հանդիպում են մեր ճանապարհին:

Թող եղբայրները միշտ նման ոգի ցուցաբերեն և բարձր պահեն մեր ձեռքերը, և մենք պետք ունենք՝ մենք առաջ կգնանք, Տիրոջ աշխատանքն առաջ կգլորվի, Տիրոջ Տաճարը կբարձրանա, Իսրայելի Երեցները կքաջալերվեն, Սիոնը կկառուցվի և կդառնա ողջ երկրի գովասանքը, ուրախությունն ու փառքը. և գովասանքի, փառաբանության, պատվի և մեծարման երգը Նրան, ով նստած է գահին, և Գառին, ընդմիշտ և հավիտյան կարձագանքի բլուրներից բլուրներ, սարերից սարեր, կղզիներից կղզիներ, մայրցամաքից մայրցամաք, այս աշխարհի թագավորությունները կդառնան մեր Աստծո և Նրա Քրիստոսի թագավորությունը [տես Հայտնություն ժա.15]:

Մենք իսկապես ուրախ ենք՝ իմանալու, որ միաբանության այդպիսի ոգի կա եկեղեցիներում, տներում և ամենուրեք այս մայրցամաքի վրա, ինչպեսև ծովի կղզիների վրա. որովհետև հետևելով այդ սկզբունքին և կենտրոնացնելով ջանքերը միայն մենք կկարողանանք իրականացնել մեր Աստծո նպատակները»7:

«[Նավուի Տաճարի] աշխատանքներն առաջ են ընթանում մեծ արագությամբ. եռանդուն ջանքեր են թափվում բոլոր կողմերից այն կանգնեցնելու համար, և ամեն տեսակի նյութեր են պատրաստվում և հաջորդ աշնանը մենք հույս ունենք տեսնել շենքը պատրաստ վիճակում.… ձմռանը, հաճախ էր լինում, երբ մինչև հարյուր ձեռք քար էին կտրում, մինչ շատերը զբաղված էին տեղափոխման և այլ աշխատանքներով.…

Սինչ այդպես շատերն իրենց տարբեր արհեստներով զբաղված էին ամենօրյա աշխատանքներով և զոհաբերում էին իրենց ժամանակի տասանորդը, մյուսները նույնպես մասնակցում էին՝ բերելով իրենց տասանորդներն ու նվիրաբերումները միևնույն նպատակի համար: Այս Եկեղեցու հիմնադրումից ի վեր, երբեք ականատես չենք եղել նման պատրաստակամության՝ ենթարկվելու Եհովայի [պահանջներին], առավել եռանդուն ցանկության՝ կատարելու Աստծո կամքը. ավելի մեծ ջանքեր չեն ներդրվել, ոչ էլ ավելի շատ զոհաբերություն է արվել, քան այն օրվանից, երբ Տերն ասաց. «Թող տաճարը կառուցվի իմ ժողովրդի տասանորդով»: [Տես ՎևՈւ 97.10–11]: Կարծես թե ձեռներեցության, մարդասիրության և հնազանդության ոգի կար թե՛ ծերերի, թե՛ երիտասարդների մոտ, և եղբայրներն ու քույրերը, տղաներն ու աղջիկները և նույնիսկ ոչ եկեղեցու անդամներն աննախադեմ առատաձեռնությամբ միաբանված էին, որպեսզի իրագործեն այս մեծ աշխատանքը. ոչ էլ հնարավոր էր խոչընդոտել այրիներին, շատ դեպքերում, որոնք իրենց չքավորության միջից զոհաբերում էին որբևայրու երկու լուման:

Այժմ մենք ցանկանում ենք մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորին՝ թե՛ ծերերին, թե՛ երիտասարդներին, թե՛ Եկեղեցու անդամներին, թե՛ ոչ անդամներին, իրենց աննախադեպ առատաձեռնության, բարության և ջանասիրության և հնազանդության համար, որն այդքան ճիշտ ժամանակին ցուցաբերվել է մինչև հիմա: Սենք անձնապես կամ անհատապես չենք օգտվել նյութապես, այլ նրանից, որ երբ եղբայրները, միաբանություն են ցուցաբերում են այս նպատակի և ծրագրի մեջ, և ուսուսի տված հրում են անիվը, մեր հոգսերը, ծանրությունները, աշխատանքները և անհանգստությունները նյութապես թեթևանում են, մեր լուծը քաղցրանում է և բեռը՝ թեթևանում [տես Մատթեոս ԺԱ.308:

Արդ, թույլ տվեք ասել մեկ անգամ և ընդիշտ, ինչպես հին Սաղմոսողն է ասել. «Տես որքա ն բարի և որքա՜ն ցանկալի է, որ եղբայրները կարողանան բնակվել իրար հետ միաբանության մեջ»: Այդպիսի միաբանությունը «ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա և ինջ-նում է մինչև նրա հանդերձների ծայրը: Հերմոնի ցողի պես է, որ իջնում է Սիոնի սարերի վրա». միաբանությունն ուժ է, «որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք մինչև հավիտյան»: [Տես Սաղմոս ՃԼԳ.1–39:

Սեր միաբանությունն աճում է, երբ ձգտում ենք հնազանդվել Աստծո օրենքներին և հաղթահարել մեր եսասիրական զգացումներն ու նախապաշարմունքները:

1840թ. դեկտեմբերին Մարգարեն գրեց Տասներկու Առաքյալների Քվորումին և Եկեղեցու մյուս ղեկավարներին, որոնք միսիայի ծառայության էին Մեծ Բրիտանիայում. «.… Ինձ համար շատ հաճելի է մտածել, որ ձեր մեջ մեծ համաձայնություն կա, և որ Սրբերն ուրախությամբ ուշք են դարձնում ձեր խորհուրդներին և ջանք են թափում սիրո այս մեծ աշխատանքի և ճշմարտության ու արդարության առաջխաղացման մեջ: Սա այն է, ինչ պիտի լինի Հիսուս Քրիստոսի Եկեղեցում. միաբանությունն ուժ է: «Որքա՜ն ցանկալի է, որ եղբայրները կարողանան բնակվել իրար հետ միաբանության մեջ» [Սաղմոս ԺԼԳ.1]: Թող Բարձրյալի Սրբերը միշտ զարգացնեն այս սկզբունքը, և ամենափառահեղ օրհնությունները կհետևեն, ոչ միայն նրանց անհատապես, այլ նաև ողջ Եկեղեցուն՝ արքայության կարգը կպահպանվի, նրա պաշտոնյաները հարգված կլինեն և նրա պահանջներին պատրաստակամորեն և ուրախությամբ կհնազանդվեն.…

Թող Սրբերը հիշեն, որ մեծ բաներ են կախված իրենց անհատական ջանքերից, և որ նրանք կանչված են գործակից լինելու մեզ և Սուրբ Հոգուն՝ իրագործելու վերջին օրերի մեծ աշխատանքը, և նկատի առնելով աշխատանքի ծավալը, օրհնությունները և փառքը, թող բոլոր եսասիրական զգացումները ոչ միայն թաղվեն, այլ ոչնչացվեն. թույլ տվեք Աստծո սերը և մարդասիրությունը գերակշռի և հաղթականորեն իշխի բոլորի մտքում, որպեսզի նրանց սրտերը կարողանան դառնալ ինչպես Ենովքինը հնում և ըմբռնեն բոլոր բաները՝ ներկան, անցյալը և ապագան, և չպակասեն ոչ մի շնորհքում՝ սպասելով Տեր Հիսուս Քրիստոսի գալստին [տես Ա Կորնթացիս Ա.7]:

«Աշխատանքը, որի մեջ միասնաբար ներգրավված ենք, հասարակ գործ չէ: Թշնամիները, որոնց հետ պետք է պայքարենք, ճարպիկ են և հմուտ մարտավարություն ունեն, և մեզ անհրաժեշտ է արթուն մնալ՝ կենտրոնացնել մեր ուժերը, և որ լավագույն զգացումները պետք է լինեն մեր մեջ, և ապա, Ամենազորի օգնությամբ, մենք պետք է առաջ գնանք հաղթանակից հաղթանակ, նվաճումից նվաճում, մենք կճնշեն մեր չար զգացումները, մեր նախապաշարմունքները կչքվեն, մեր ներսում տեղ չի գտնվի ատելությանը, չարիքը կթաքցնի իր այլանդակված գլուխը, և մենք կկանգնենք երկնքի հավանությունը ստացած և կճանաչվենք Աստծո որդիներ:

Եկեք գիտակցենք, որ մենք չպետք է ապրենք մեր համար, այլ Աստծո համար. եթե այդպես վարվենք, ապա ամենամեծ օրհնությունները կհանգչեն մեր վրա և՛ ժամանակի, ն՛ հավերժության մեջ»10:

Այստեղ [Նավու] եկող Սրբերին մենք ցանկանում ենք ասել, որ մենք հիմք ենք ղրել Աստծո ժողովրդի հավաքման համար այս վայրում, և [մենք] ակնկալում ենք, որ երբ Սրբերը գան, նրանք կլինեն Աստծո նշանակած խորՍրբերը հասկանան, որ երբ նրանք գալիս են այստեղ, նրանք չպետք է կատարելություն սպասեն կամ որ ամեն բան ներդաշնակ է, խաղաղ, սիրով լի. եթե նրանք տեղի տան այս մտքին, անկասկած նրանք խաբված կլինեն, քանի որ այստեղ մարդիկ կան ոչ միայն տարբեր նահանգներից,Սրբերը հասկանան, որ երբ նրանք գալիս են այստեղ, նրանք չպետք է կատարելություն սպասեն կամ որ ամեն բան ներդաշնակ է, խաղաղ, սիրով լի. եթե նրանք տեղի տան այս մտքին, անկասկած նրանք խաբված կլինեն, քանի որ այստեղ մարդիկ կան ոչ միայն տարբեր նահանգներից,հրդի ներքո.… Այստեղ մենք փորձում ենք գոտեպնդել մեր մեջքը և մաքրել մեր միջից անօրինություն գործողներին, և մենք հույս ունենք, որ երբ մեր եղբայրները գան դրսից, նրանք կօգնեն մեզ առաջ տանել այս բարի աշխատանքը և իրագործել մեծ ծրագիրը, որ «Սիոնը կառուցվի արդարությամբ և բոլոր ազգերը հավաքվեն նրա դրոշի ներքո», որ որպես Աստծո ժողովուրդ, Նրա ղեկավարության ներքո և Նրա օրենքին հնազանդ, մենք կարողանանք հավաքվել արդարությամբ և ճշմարտությամբ, որ երբ նրա նպատակներն իրակա նան, մենք կարողանանք ժառանգություն ստանալ նրանց մեջ, որոնք սրբագործված են»11:

«Մեզանից յուրաքանչյուրը՝ բոլորս ունենք ընկերներ, ծանոթներ, ընտանիքներ և բարեկամներ, և մենք հասկանում ենք, որ ընկերության.… և եղբայրության կապերն անխախտ ձևով մեզ միացրել է հազարավոր համակրանքի կապերով. մենք ընդունել ենք մեկ ընդհանուր հավատք, նույնիսկ այն, որ «սրբերին միանգամ ավանդված էր» [Հուդա Ա.3]: Մենք արտոնություն ենք ունեցել լսել հավիտենական ավետարանը, որը մեզ է հանձնվել մարգարեության ոգով, երկինքների հայտնությամբ, Սուրբ Հոգու պարգևով, հրեշտակների սպասավորմամբ և Աստծո զորությամբ.… Հարազատության փոխադարձ ըմբռնումն անցնում է ողջ մարմնով, նույնիսկ Քրիստոսի մարմնով, որն ըստ Պողոսի հայտարարության, նրա եկեղեցին է, և մարմնի ոչ մի մաս չի կարող վնասվել առանց մյուս մասերին ցավ պատճառելու, որովհետև, ասում է Պողոսը, եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, և եթե մեկ անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են [տես Ա Կորնթացիս ԺԲ.12–2712:

Նյութական և հոգևոր ամենամեծ օրհնությունները գալիս են միաբան ջանքերի շնորհիվ:

1841թ. հունվարին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ն Աոաջին Նախագահության նրա խորհրդականները հրահանգներ տվեցին Սրբերին, որոնի աշխարհի տարբեր մասերից գափս էին Նավու. «Միաբանելով մեր ջանքերը և համակենտրոնացնելով մեր գործերը միայն մենք կարող ենք իրագործել վերջին օրերի մեծ աշխատանքը.… և այդ ժամանակ մեր օգուտը՝ թե՛ նյութապես, թե՛ հոգևորապես, մեծապես կավելանան և երկնքի օրհնությունները կհոսեն դեպի մեզ առանց խոչընդոտի, որի մասին, կարծում ենք չպետք է կասկածել:

Նյութական և հոգևոր ամենամեծ օրհնությունները, որոնք միշտ գալիս են հավատարմության և միսնական ջանքերի շնորհիվ, երբեք չեն եղել անհատական ջանքերի կամ նախաձեռնության արդյունք: Անցած բոլոր դարերի պատմությունը մեծապես վկայում է այդ փաստի մասին.…

Մենք կցանկանայինք՝ Սրբերը հասկանան, որ երբ նրանք գալիս են այստեղ, նրանք չպետք է կատարելություն սպասեն կամ որ ամեն բան ներդաշնակ է, խաղաղ, սիրով լի. եթե նրանք տեղի տան այս մտքին, անկասկած նրանք խաբված կլինեն, քանի որ այստեղ մարդիկ կան ոչ միայն տարբեր նահանգներից, այլ տարբեր ազգերից, որոնք չնայած մեծապես կցված են ճշմարտության գործին, ունեն կրթության իրենց նախապաշարմունքները, և, հետևաբար, որոշ ժամանակ է հարկավոր, որպեսզի այս բաները հաղթահարվեն: Բացի այդ, շատերն են ներս պրծել և փորձում են տարաձայնության, վեճի և թշնամանքի սերմեր ցանել մեր մեջ, և այդպես անելով չարիք են բերում Սրբերի վրա.… Ուստի, թող նրանք, ովքեր գալիս են այս վայրը, տրամադրված լինեն պահելու Աստծո պատվիրանները և չընկճվեն այն բաներից, որոնք մենք թվարկեցինք, և այն ժամանակ, նրանք կբարգավաճեն՝ երկնային բանականությունը կհաղորդակցվի նրանց հետ, և նրանք, ի վերջո, կտեսնեն դեմ առ դեմ, և կուրախանան այն փառքի լիարժեք իրականացմամբ, որը պահված է արդարների համար:

Տիրոջ Տաճարը կանգնեցնելու համար մեծ ջանքեր են պահանջվելու Սրբերի կողմից, որ նրանք կարողանան տուն կառուցել, որն ընդունելի կլինի Ամենազորի կողմից, և որի մեջ նրա զորությունն ու փառքը կդրսևորվի: Ուստի, թող նրանք, ովքեր կարող են ազատորեն զոհաբերել իրենց ժամանակը, իրենց շնորհները և իրենց միջոցները թագավորության բարգավաճման համար և ճշմարտության գործի հանդեպ իրենց սիրո համար.… միանան մեզ վերջին օրերի մեծ աշխատանքում և կիսեն մեզ հետ չարչարանքները, որ վերջ ի վերջո, կիսեն նաև հաղթանակը և փառքը»13:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Մտածեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի արտահայտության մասին. «Հրում ենք ուս-ուսի տված. թափո՛վ, ուժե՛ղ, միասի՛ն» (էջ 292): Ի՞նչ է տեղի ունենում, երբ ջանքերը բավականաչափ թափով կամ ուժեղ չեն լինում: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ հրում են տարբեր ուղղություններով: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մարգարեի արտահայտությունը մեր տներում և Եկեղեցու մեր կոչումներում:

  • Կարդացեք 293 էջի երկրորդ ամբողջական պարբերությունը: Ինչո՞ւ է մեր լուծը թեթևանում, երբ մենք աշխատում ենք միասին: (Որոշ օրինակների համար, տե՛ս 289–293 էջերը): Ի՞նչ սկզբունքներ են ձեզ օգնել, որպեսզի աշխատեք ուրիշների հետ ավելի մեծ միաբանությամբ:

  • Վերընթերցեք 294 էջի երկրորդ ամբողջական պարբերությունը: Որոնք են եսասիրության վտանգներից մի քանիսը: Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի վերացնենք մեր միջի եսասիրական զգացումները: Ի՞նչ զգացումներ եք ունեցել, երբ հետևել եք այս հորդորին՝ «թույլ տվեք Աստծո սերը և մարդասիրությունը գերակշռի ձեր սրտում»:

  • Վերընթերցեք 296 էջի առաջին ամբողջական պարբերությունը: Ի՞նչ ձևերով են ձեր ծխի կամ ճյուղի «ընկերության կապերը» և «համակրանքի կապերը» օրհնություն եղել ձեզ համար: Ինչպե՞ս են օրհնվում ծխերը և ճյուղերը, երբ «հարազատության փոխադարձ ըմբռնումն անցնում է ողջ մարմնով»:

  • Ուսումնասիրեք 296 էջում սկսվող պարբերությունը: Ինչ եք կարծում, ինչո՞ւ իմաստուն չէ մեր ծխերի և ճյուղերի անդամներից կատարելություն սպասելը: Եղե՞լ է դեպք, երբ դուք տեսել եք, թե ինչպես է մարդկանց ոչ կատարյալ խումբն օգտագործել իրենց տարբեր շնորհներն ու կարողություններն ընդհանուր նպատակի համար: Որո՞նք են եղել այդ միաբան ջանքերի արդյունքները:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Մատթեոս ԺԸ.19–20, Հովհաննես ժէ.6–26, Մոսիա 18.21, 3 Նեփի 11.29–30, ՎևՈւ 38.24–27, Մովսես 7.18

Հղումներ

  1. Frederick G. Williams, quoted by Truman O. Angell, in Truman Osborn Angell, Autobiography 1884, pp. 14–15, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Hyrum Smith, quoted in Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 14, pp. 1–2, Church Archives.

  3. History of the Church, 1:349; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 296–97, Church Archives.

  4. Heber C. Kimball, “Extracts from H.C. Kimball’s Journal,” Times and Seasons, Apr. 15, 1845, pp. 867–68.

  5. Heber C. Kimball, Deseret News, May 27, 1863, p. 377; punctuation and capitalization modernized.

  6. Quoted by Brigham Young, Deseret News: Semi-Weekly, Apr. 20, 1867, p. 2; punctuation modernized.

  7. History of the Church, 4:212–13; punctuation modernized; paragraph divisions altered; from a report from Joseph Smith and his counselors in the First Presidency, Oct. 4, 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, p. 187.

  8. History of the Church, 4:608–9; punctuation and grammar modernized; from “The Temple,” an editorial published in Times and Seasons, May 2, 1842, pp. 775–76; Joseph Smith was the editor of the periodical.

  9. History of the Church, 6:70; from a letter from Joseph Smith to the Saints, Nov. 1, 1843, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Nov. 1, 1843, pp. 376–77; this letter is incorrectly dated Nov. 8, 1843, in History of the Church.

  10. History of the Church, 4:227, 230–31; spelling modernized; from a letter from Joseph Smith to the Twelve, Dec. 15, 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Jan. 1, 1841, pp. 258, 260–61; this letter is incorrectly dated Oct. 19, 1840, in History of the Church.

  11. History of the Church, 5:65–66; from “The Government of God,” an editorial published in Times and Seasons, July 15, 1842, p. 858; Joseph Smith was the editor of the periodical.

  12. “To the Saints of God,” an editorial published in Times and Seasons, Oct. 15, 1842, p. 951; spelling, punctuation, and capitalization modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  13. History of the Church, 4:272–73; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Jan. 15, 1841, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Jan. 15, 1841, pp. 276–77.

Նկար
Hyrum Smith

Երբ Ջոզեֆ Սմիթը բացատրեց Կիրթլենդի Տաճարի նախագիծը, ինչպես որ հայտնվել էր Տիրոջ կողմից, Հայրում Սմիթը վազեց գերանդի բերելու՝ բացականչելով. «Սեեք պատրաստվում ենք Տիրոջ համար տուն կառուցել, և ես ցանկանում եմ առաջինը գործի անցնել»:

Նկար
men

«Միաբանությանն աժ է: «Որքա՜ն ցանկայի է որ եղբայրները կարողանան բնակվել իրար հեա միաբանության մեջ»: Թող Բարձրյալի Սրբերը միշա զարգացնեն այս սկզբունքը»: