Նախագահների ուսմունքները
Գլուխ 35: Փրկագնում մահացածների համար


Գլուխ 35

Փրկագնում մահացածների համար

«Մեծ Եհովան… գիտի և՛ ողջերի և՛ մահացածների վիճակը և մեծ պատրաստություններ է տեսել նրանց փրկագնման համար»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայության վաղ շրջանում, նա մի փորձառություն ունեցավ, որը պետք է օգներ նրան պատրաստվել այն ժամանակի համար, երբ մահացածների փրկության վարդապետությունը հայտնի կդարձվեր: 1823 թվականի նոյեմբերին Ալվին Սմիթը` Լյուսի Սակ Սմիթի և Ջոզեֆ Սմիթ Ավագի անդրանիկ որդին, հանկարծ լուրջ հիվանդացավ և մահամերձ պառկած էր: Ալվինը 25 տարեկան էր` ուժեղ և ընդունակ երիտասարդ, որի ծանր աշխատանքը մեծապես օգնում էր ընտանիքի ֆինանսական կայունությանը: Նրա մայրը նկարագրել է նրան որպես «առանձնհատուկ բարի բնավորության» տեր երիտասարդի, որի «ազնվությունն ու առատաձեռնությունը» օրհնում էին նրա շրջապատի մարդկանց «նրա գոյության յուրաքանչյուր ժամին»:1

Իմանալով, որ ինքը մահանում է, Ալվինը կանչեց իր եղբայրներին և քույրերին իր մոտ և խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ: Ջոզեֆին, որը մոտ 18 տարեկան էր և դեռ չէր ստացել ոսկյա թիթեղները, Ալվինն ասաց. «Ես ուզում եմ, որ դու լավ տղա լինես և անես այն ամենը, ինչ քեզանից է կախված` հիշատակարանները ձեռք բերելու համար: Հավատարիմ եղիր հրահանգներ ստանալիս և պահիր յուրաքանչյուր պատվիրան, որ տրվել է քեզ: Քո եղբայր Ալվինը պետթ է այժմ հեռանա քեզանից, բայց հիշիր այն օրինակը, որը նա տվել է քեզ, և լավ օրինակ եղիր նրանց համար, ովքեր ավելի փոքր են, քան դու»:2

Երբ Ալվինը մահացավ, ընտանիքը խնդրեց Երիցական եկեղեցու մի ծառայողի Պալմիրայում` Նյու Յորք, նրա թաղմանը ժամերգություն կատարել: Քանի որ Ալվինն այդ սպասավորի ծխական համայնքի անդամ չէր, իր քարոզում նա պնդեց, որ Ալվինը չէր կարող փրկվել: Վիլյամ Սմիթը` Ջոզեֆի փոքր եղբայրը, հիշում է. «[Ծառայողը ].… ազդարարեց շատ խստորեն, որ [Ալվինը] գնացել է դժոխք, քանի որ Ալվինը եկեղեցու անդամ չէր, բայց նա լավ տղա էր և հորս դա դուր չեկավ»:3

1836 թվականի հունվարին, Ալվինի մահից շատ տարիներ անց, Ջոզեֆ Սմիթը տեսիլք ստացավ սելստիալ արքայության մասին, որում նա տեսավ, որ Ալվինը, ինչպես նաև նրա հալրն ու մալրը, մի օր ժառանգելու էին ալդ արքայությունը: Ջոզեֆը «զարմացավ, թե ինչպես էր, որ [Ալվինը] ժառանգություն էր ստացել այդ արքայությունում, մտածելով, որ նա հեռացել էր այս կյանքից նախքան այն ժամանակը, երբ Տերը պարզել էր իր ձեռքը` Իսրայելը երկրորդ անգամ հավաքելու համար և նա մկրտված չէր եղել մեղքերի թողության համար» (ՎևԱԻ 137:6): Տիրոջ ձայնն այդ ժամանակ եկավ Ջոզեֆին, հայտարարելով.

Բոլոր նրանք, ովքեր մահացել են այս ավետարանի մասին գիտելիք չունենալով, որոնք կընդունեին այն, եթե նրանց թույլ տրվեր մնալ, կլինեն Աստծո սելեստիալ արքայության ժառանգները. Նաև բոլոր նրանք, ովքեր այսուհետև կմահանան, չունենալով այդ գիտելիքը, ովքեր այն կընդունեին իրենց ողջ սրտով, կլինեն այդ արքայության ժառանգները. Քանզի ես` Տերս, կդատեմ բոլոր մարդկանց` համաձայն նրանց գործերի, համաձայն նրանց սրտերի ցանկությունների (ՎևԱԻ 137:7–9):

1840 թվականի օգոստոսի 15-ին Նավուում, թաղման ժամանակ, Աարգարե Ջոզեֆ Սմիթը քարոզեց և առաջին անգամ հասարակության առաջ սովորեցրեց մահացածների փրկության վարդապետությունը: Համաձայն Սայմոն Բեյքերի, որը ներկա էր, Աարգարե ն սկսեց իր վկայոթյամբ, որ «Հիսուս Քրիստոսի ավետարանը բերեց մեծ ուրախության ավետիս»: Նա կարդաց Ա Կորնթացիս 15 գլխի մեծ մասը և բացատրեց, որ «Առաքյալը խոսում էր մի ժողովրդի հետ, որը հասկանում էր մահացածների համար մկրտությունը, քանի որ դա արվում էր նրանց մեջ»: Ապա նա հայտարարեց, որ «մարդիկ կարող էին այժմ գործ կատարել իրենց ընկերների համար, ովքեր հեռացել էին այս կյանքից և որ փրկության ծրագիրը նախատեսված էր բոլորի փրկության համար, ովքեր կամենում էին հնազանդվել Աստծո օրենքների պահանջներին»:4

Թաղման ելույթից մեկ ամիս անց, Աարգարեն այցելեց իր հորը, որը ծանր հիվանդ էր և մահամերձ էր: Աարգարեն իր հոր հետ քննարկեց մահացածների համար մկրտության վարդապետությունը և Հայր Սմիթի մտքերն ուղղվեցին դեպի իր սիրելի որդին` Ալվինը: Հայր Սմիթը խնդրեց, որ Ալվինի համար «անմիջապես» աշխատանք կատարվի: Աինչև մահանալը, ուղղակի րոպեներ առաջ, նա հայտարարեց, որ տեսավ Ալվինին:5 1840 թվականի վերջում Սմիթների ընտանիքն ուրախանում էր, երբ Հայրումը ստացավ մկրտության արարողությունն իր եղբայր Ալվինի համար:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Աստված սիրում է Իր զավակներին և կդատի բոլոր մարդկանց համաձայն այն օրենքների, որ նրանք ստացել են:

Աարդկային ընտանիքի փրկության հետ կապված Աստծո մեծ ծրագրերը շատ քիչ են հասկացվում իրենց իմաստուն և խելամիտ համարող այս սերնդի կողմից, որի մասն ենք մենք: Փրկության ծրագրի վերաբերյալ մարդկանց կարծիքները տարբեր են ու հակասական` Ամենազորի [պահանջները], անհրաժեշտ պատրաստությունները երկնքի համար, հեռացած հոգիների վիճակը, պայմանները և երջանկությունն ու թշվառությունը, որոնք արդարության և անօրինության հետևանք են` համաձայն նրանց մի քանի արժանիքների և մեղքերի…

«.… Աինչ մարդկային ցեղի մի մասն անողորմաբար դատում է և դատապարտում մյուս մասին, տիեզերքի Աեծ Ծնողը նայում է ողջ մարդկային ընտանիքին հայրական հոգատարությամբ և ծնողական ուշադրությամբ, Նա տեսնում է նրանց որպես Իր սերունդ և առանց հակասական զգացումների, որոնք ազդում են մարդկանց զավակների վրա, «նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է բերում արդարների և անիրավների վրա»: [Աատթեոս Ե.45] : Նա արդարության սանձերն իր ձեռքում է պահում, Նա իմաստուն Օրենսդիր է և կդատի բոլոր մարդկանց, ոչ թե համաձայն նեղ հակասական մարդկային հասկացողությունների, այլ «համաձայն մարմնում կատարած գործերի` լինեն դրանք բարի, թե չար», կամ լինեն այդ գործերն արված Անգլիայում, Ամերիկայում, Իսպանիայում, Թուրքիայում, թե Հնդկաստանում: Նա կդատի նրանց «ոչ թե համաձայն նրա, ինչ նրանք չունեն, այլ համաձան նրա, ինչ նրանք ունեն», նրանք ովքեր ապրել են առանց օրենքի, կդատվեն առանց օրենքի, և նրանք, ովքեր ունեն օրենք, կդատվեն այդ օրենքով: Աենք չպետք է կասկածենք Աեծ Եհովայի իմաստության և խելամտության վրա, Նա կպարգևի դատաստան կամ ողորմություն բոլոր ազգերին` համաձայն նրանց տարբեր արժանիքների, գիտելիք ձեռք բերելու նրանց միջոցների, այն օրենքների, որոնցով նրանք կառավարվել են, ճիշտ տեղեկություններ ձեռք բերելու նրանց հնարավորությունների, և մարդկային ընտանիքի հետ կապված Նրա անըմբռնելի ծրագրերի, և երբ Աստծո ծրագրերը հայտնի դառնան և ապագայի վարագույրը ետ քաշվի, մենք բոլորս ի վերջո պիտի ստիպված լինենք խոստովանել, որ ողջ երկրի Դատավորը ճիշտ է արել [տես Ծննդոց ԺԱ.25]6:

«Աստված դատում է մարդկանց ըստ Իր կողմից տրված լույսի օգտագործման»7:

Աարդուց հաշիվ կպահանջվի այն բաների համար, որ նրանք ունեն, և ոչ թե այն բաների համար, որ նրանք չունեն.… Իրենց բարեգութ արարչի կողմից նրանց հաղորդած ողջ լույսն ու բանականությունը, լինի դա շատ թե քիչ, նույնով նրանք արդարությամբ կդատվեն, և.… նրանցից պահանջվում է հնազանդություն ցույց տալ և կատարելագործվել դրա հիման վրա և միմիայն նրա, ինչ տրվել է, քանզի մարդ չպիտի ապրի միայն հացով, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»8

Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, առաջարկում է ներման հնարավորություն, ազատում և ողջերին և մեռածներին:

«Քրիստոնյա ազգերի վիճակը մահից հետո, մի թեմա է, որը պահանջում է ողջ իմաստությունն ու տաղանդը փիլիսոփայի և հոգևորականի, և դա ընդհանրապես ընդունված տեսակետ է, որ մարդու ճակատագիրն անխուսափելիորեն որոշվում է նրա մահվան ժամանակ և որ նա դառնում է կամ հավերժորեն երջանիկ կամ հավերժորեն թշվառ, որ եթե մարդ մեռնում է առանց Աստծո գիտելիքի, նա պիտի հավերժորեն անիծվի առանց պատժի որևէ մեղմացման, նրա ցավի թեթևացման կամ ազատման ամենագաղտնի հույսի, մինչդեռ անվերջ դարեր պիտի անց կենան: Որքան էլ ուղղափառ է այս սկզբունքը, մենք կպարզենք, որ այն տարբերվում է Սուրբ Գրքի վկայությունից, քանզի մեր Փրկիչն ասում է, որ ամեն ձևի մեղք և աստվածանարգություն կներվի մարդկանց, բայց Սուրբ Հոգու դեմ աստվածանարգությունը չի ներվի, ոչ այս, ոչ էլ գալիք աշխարհում, ակնհայտորեն ցույց տալով, որ կան մեղքեր, որոնք կարող են ներվել գալիք աշխարհում, չնայած [Սուրբ Հոգու դեմ] աստվածանարգության մեղքը երբեք չի կարող ներվել: [Տես Մատթեոս ԺԲ.31–32, Մարկոս Գ.28–29]:

Պետրոսը ևս խոսելով մեր Փրկչի մասին, ասում է, որ «Գնաց բանտումը եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբոր Աստծո երկայնամտությունը համբերում էր նրանց Նոյի օրերումը տապանը պատրաստելիս» (Ա Պետրոս Գ.19, 20): Այստեղ ուրեմն մենք ունենք մեր Փրկչի պատմությունը բանտում հոգիներին քարոզելու մասին, որոնք բանտարկվել էին Նոյի օրերից սկսած, իսկ ի՞նչ Նա քարոզեց նրանց: Որ նրանք պետք է մնային այնտե՞ղ: Իհարկե ոչ: Թող վկայի Նրա սեփական հայտարարությունը. «սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն. խոցվածներին արձակելու ազատելով» (Ղուկաս Դ.18): Եսայիան ունի այս. «բանտարկյալներին բանտից հանելու և կապանքի տնից` խավարի տանը նստողներին» (Եսայիա ԽԲ.7): Ակնհայտ է սրանից, որ Նա ոչ միայն գնաց քարոզելու նրանց, այլ ազատելու, կամ դուրս բերելու կապանքի տնից.…

Սեծ Եհովան մտածել էր ողջ իրադարձությունների ամբողջականությունը կապված երկրի հետ, փրկության ծրագրի վերաբերյալ, նախքան այն գոյություն ստացավ կամ նախքան «առավոտյան աստղերը միասին ցնծա[ցին]» ուրախությունից [Հոբ ԼԸ.7], անցյալը, ներկան և ապագան Նրա հետ կային և կան որպես մեկ հավերժական «այժմ»: Նա գիտեր Ադամի անկման մասին, անդրջրհեղեղյանների [նրանք, ովքեր ապրել էին նախքան մեծ ջրհեղեղը] անօրինությունները, անօրինության խորությունը, որը կապված կլինի մարդկային ընտանիքի հետ, նրանց թուլությունն ու ուժը, նրանց զորությունն ու փառրը, ուրացումները, նրանց հանցագործությունները, նրանց արդարությունն ու անօրինությունը, Նա կռահել էր մարդու անկումը և նրա փրկագնումը, Նա գիտեր փրկության ծրագիրը և նշանակել էր այն, Նա ծանոթ էր բոլոր ազգերի վիճակի և նրանց ճակատագրի հետ, Նա պատվիրեց բոլոր բաներն ըստ Իր սեփական կամրի խորհրդի, Նա գիտի և ոդջերի և մեռածների վիճակը և մեծ պատրաստություն է տեսել նրանց փրկագնման վերաբերյալ, համաձայն նրանց մի րանի պայմանների և Աստծո արքայության օրենքների, լինի այս աշխարհում, թե գայիք աշխարհում»9:

Աստված կատարելապես արդար է և ողորմած բոլոր մարդկանց հանդեպ` ինչպես ողջերի, այնպես էլ` մեռածների:

Այն գաղափարը, խելամիտ մարդու համար մեծ հիմարություն է մտածել, որ Աստծո արդարությունը, դատաստանն ու ողորմությունը ձևավորում են որոշ մարդիկ, օրինակ, մեր շատ ուղղափառ քարոզիչների համար բնորոշ է մտածել, որ եթե մարդն ինչպես նրանր են ասում դարձի եկած չէր,եթե նա մահանում է այդ վիճակում, նա պետք է առանց որևէ հույսի հավերժորեն մնա դժոխքում: Տանջանքի անվերջ տարիներ պիտի անցնեն և երբեր, երբեր, երբեր չունենան վերջ և այնուամենայնիվ այս հավերժական թշվառությունը հաճախ կարող է հիմնված լինել սոսկ պատահականության վրա: Կոշիկի կապի կտրվելը, պաշտոն կատարողների վերարկուի պատռվելը կամ որոշակի վայրը, որտեղ մարդն ապրում է, կարող է նրա նզովվածության կամ չփրկվելու անուղղակի պատճառը դառնալ:

Ենթադրենք մի դեպք, որը տարօրինակ չէ` երկու մարդ, երկուսն էլ ամբարիշտ, որոնք անտեսում էին կրոնը, երկուսն էլ հիվանդանում են նույն ժամանակ, նրանցից մեկի բախտը բերում է` նրան այցելում է մի աղոթող մարդ և նա դարձի է գալիս մահից մի քանի րոպե առաջ, մյուսն ուղարկում է երեք աղոթող մարդկաց` դերձակի, կոշկակարի և թիթեղագործի ետևից: Թիթեղագործը պետք է զոդեր բռնակը թավային, դերձակը պետք է աշխատեր ինչ-որ վերարկուի կոճակի անցքի վրա, որը նրան շտապ պետք էր, իսկ կոշկակարն ինչ-որ մեկի կոշիկին կարկատան պիտի դներ, նրանցից ոչ մեկը չկարողացավ գնալ ժամա նակին, մարդը մեռնում է և գնում դժոխք: Նրանցից մեկը բարձրանում է Աբրահամի գիրկը, նա նստում է Աստծո ներկայության մեջ և վայելում հավերժական անընդհատ երջանկություն, մինչդեռ մյուսը, հավասարապես այնքան լավը որքան նա էր, սուզվում է հավերժական նզովքի մեջ, անվերադարձ թշվառության, անհույս հուսահատության մեջ, որովհետև մեկը պիտի կոշիկ, կարկատեր, մյուսը` վերարկուի կոճակի անցքը կարեր, կամ թավային բռնակ զոդեր:

Եհովայի ծրագրերն այդքան անարդար չեն, սուրբ գրքերի դրույթներն այդքան [անիրական], ոչ էլ մարդկության ընտանիքի փրկության ծրագիրն այդքան անհամատեղելի առողջ բանականության հետ, այդպիսի գաղափարների վրա Աստված զայրույթով կխոժոռվի, հրեշտակները կթաքցնեն իրենց գլուխներն ամոթով և յուրաքանչյուր առաքինի, խելամիտ մարդ սարսափով կընկրկի:

Եթե մարդկային օրենքները պարգևատրում են յուրաքանչյուր մարդու ըստ իրենց արժանիքների և պատժում բոլոր իրավազանցներին համաձայն իրենց որոշակի հանցանքների, անշուշտ Տերը չի լինի ավելի դաժան քան մարդը, քանի որ Նա իմաստուն օրենսդիր է և Նրա օրենքներն ավելի անաչառ են, Նրա կանոններն ավելի արդար են, Նրա որոշումներն ավելի կատարյալ, քան մարդկանցը և ինչպես մարդը դատում է իր ընկերակցին օրենքով և պատժում նրան համաձայն օրենքի տույժի, այդպես էլ երկնքի Աստվածն է դատում «համաձայն մարմնում կատարած գործերի» [Տես Ալմա 5.15]: Ասել, որ հեթանոսները կնզովվեն, որովհետև նրանք չհավատացին Ավետարանին, կլինի անհեթեթ և ասել, որ հրեաները բոլորը կնզովվեն, ովքեր չեն հավատում Հիսուսին հավասարապես անմիտ կլինի, քանզի «ինչպես հավատան, որից չլսեցին. և ինչպես՞» լսեն առանց քարոզողի. և ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն»[Հռովմայեցիս ժ.14–15], հետևաբար ոչ հրեան, ոչ էլ հեթանոսը չեն կարող հանցավոր համարվել աղանդավորների հակասական տեսակետները մերժելու համար, ոչ էլ որևէ վկայություն մերժելու համար, եթե նրանք Աստծո կողմից չեն ուղարկված, քանզի քարոզիչը չի կարող քարոզել մինչև չուղարկվի, այդպես էլ լսողը չի կարող հավատալ, մինչև [չլսի] մի «ուղարկված» քարոզչի և չի կարող դատապարտվել այն բանի համար, ինչ չի լսել, և լինելով առանց օրենքի, պիտի դատվի առանց օրենքի»10:

Մեր պարտականությունն է և արտոնությունը մկրտվել և հաստատվել նրանց համար, ովքեր մահացել են առանց ավետարանի:

Երբ խոսում Ենք Ավետարանի հետ կապված օրհնությունների և այն հետևանքների մասին, որոնք կապված են պահանջներին չհնազանդվելու հետ, մեզ հաճախ հարց են տալիս, թե ի՞նչ է լինելու մեր հայրերի հետ: Սի՞թե նրանք բլորը պիտի նզովվեն Ավետարանին չհնազանդվելու համար, երբ նրանք երբեք չեն լսել այն: Իհարկե ոչ: Բայց նրանք կունենան նույն հնարավորությունը, որը վայելում ենք մենք հավիտենական քահանայության օգնության միջոցով այստեղ, որը ոչ միայն սպասավորում է երկրի վրա, այլ նաև երկնքում և մեծ Եհովայի իմաստուն ժամանակաշրջաններում: Այսպիսով, այն մարդիկ, որոնց մասին խոսում է Եսայիան [տես Եսայիա ԻԴ.21–22], կայցելվեն Քահանայության կողմից և դուրս կգան իրենց բանտից նույն սկզբունքով, ինչպես նրանք, ովքեր անհանզանդ էին Նոյի օրերում, որոնց այցելեց մեր Փրկիչը [որն ուներ հավիտենական Սելքիսեդեկյան Քահանյությունը] և Նրա կողմից Ավետարանը քարոզվեց նրանց բանտում: Եվ որպեսզի նրանք կարողանային կատարել Աստծո բոլոր [պահանջները], ողջ ընկերները մկրտվեցին իրենց մահացած ընկերների համար, և այսպիսով կատարեցին Աստծո պահանջը, որն ասում է. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել»:[Հովհաննես Գ.5]: Նրանք իհարկե մկրտվում էին ոչ թե իրենց, այլ իրենց մահացածների համար.… Պողոսը, խոսելով վարդապետության մասին, ասում է. «Ապա եթե ոչ, ի՞նչ կանեն մեռելների համար մկրտվողները, եթե արդարև մեռելները հարություն չառնեն. էլ ի՞նչու են նրանց համար մկրտվում»: (Ա Կորնթ. ԺԵ.29).…

«Եվ այժմ երբ Աստծո մեծ նպատակներն արագորեն իրականանում են, և Մարգարեների կողմից խոսված բաները կատարվում, երբ Աստծո արքայությունը հաստատվում է երկրի վրա և հնադարյան բաների կարգը վերականգվում, Տերը մեզ ցույց է տալիս այս պարտականությունն ու արտոնությունը, և մեզ պատվիրում է մկրտվել մահացածների համար, այսպիով իրականացնելով Աբդիայի խոսքերը, երբ նա խոսում էր Վերջին Օրերի փառքի մասին. «Եվ ազատիչներ պիտի վեր ելնեն Սիոն սարը, Եսավի սարը դատելու համար, և Տիրոջը պիտի լինի թագավորությունը»: [Տես Աբդիա Ա.21]: ճշմարտության վերաբերյալ այս բաների ըմբռնումը համաձայնեցման է բերում Սուրբ գրքերը, արդարացնում է Աստծո ուդիննրը մարդու հանդնպ, դնում է մարդկության ընտանիքը հավասար հիմքնրի վրա և ներդաշնակնցնում արդարակեցության, արդարության և ճշմարտության յուրաքանչյուր սկզբունքի հնտ: ՍԾնք կնզրափակննք Պետրոսի խոսքնրով. «Որովհետև բավական է մեզ, որ Սեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք»: «Որովհետև իսկ սրա համար մեռելներին էլ ավետարանվեցավ որ մարդի կողմանե մարմնով դատվեն, բայց կենդանի լինեն Աստծո կողմանե հոգով» [Ա Պետրոս Դ.3, 6]11:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն, տե՛ս vii–xii է2երը:

  • Վերընթերցեք 429–431 էջերը, նշելով, թե ինչպես օգնեց Ջոզեֆ Սմիթին և նրա ընտանիքին մահացածների համար փրկության վարդապետությունը: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել այս վարդապետությունը ձեր և ձեր ընտանիքի վրա:

  • Վերընթերցեք 431–434 էջերում Աարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքները Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս են Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին այս ուսմունքներն ազդում մեր մտքերի և զգացմունքների վրա: Ինչպիսի՞ ուղիներով են այս ուսմունքները կապված մահացածների փրկության հետ:

  • Կարդացեք Աարգարեի ուսմունքները 431–432 ճ 434–435 էջերում: Ինչպե՞ս է Աստված դատում իր զավակներին:

  • Ջոզեֆ Սմիթն ասաց, որ մահացածների համար մկրտությունը «պարտականություն է և արտոնություն» 436 էջ: Ինչպե՞ս է այս աշխատանքը պարտականություն: Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որոնց ժամանակ զգացել եք, որ այն արտոնություն է: Ի՞նչ կարող եք անել առաջ տանելու Տիրոջ աշխատանքը նրանց համար, ովքեր մահացել են: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին մասնակցել այս աշխատանքին:

  • Ինչպե՞ս է մահացածների համար փրկության վարդապետությունը ցույց տալիս Աստծո արդարությունը: Ինչպե՞ս է այն ցույց տալիս Նրա ողորմածությունը: Այս գլուխը կարդալուց հետո, ինչպե՞ս կբացատրեիք այս վարդապետությունն ուրիշ հավատքի պատկանող որևէ մարդու:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Եսայիա ԽԹ.8–9, ԿԱ.1–3; Հովհաննես Ե.25; ՎևՈԻ 138.11–37

Հղումներ

  1. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 4, pp. 5–6, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Alvin Smith, quoted in Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 4, p. 4, Church Archives.

  3. William Smith, interview by E. C. Briggs and J. W. Peterson, Oct. or Nov. 1893, originally published in Zion’s Ensign (periodical published by the Reorganized Church of Jesus Christ of Latter Day Saints, now called Community of Christ); reprinted in Deseret Evening News, Jan. 20, 1894, p. 2.

  4. Simon Baker, reporting a discourse given by Joseph Smith on Aug. 15, 1840, in Nauvoo, Illinois; in Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Aug. 15, 1840. See also History of the Church, 4:231.

  5. Joseph Smith Sr., quoted in Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1845 manuscript, pp. 296, 301, Church Archives.

  6. History of the Church, 4:595–96; punctuation modernized; from “Baptism for the Dead,” an editorial published in Times and Seasons, Apr. 15, 1842, p. 759; Joseph Smith was the editor of the periodical.

  7. History of the Church, 5:401; from a discourse given by Joseph Smith on May 21, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  8. Letter from Joseph Smith to his uncle Silas Smith, Sept. 26, 1833, Kirtland, Ohio; in Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1845 manuscript, pp. 228–29, Church Archives.

  9. History of the Church, 4:596–97; first set of bracketed words in first paragraph in original; spelling and punctuation modernized; paragraph divisions altered; from “Baptism for the Dead,” an editorial published in Times and Seasons, Apr. 15, 1842, pp. 759–60; Joseph Smith was the editor of the periodical. A revelation received by President Joseph F. Smith in October 1918 clarified that while the Savior was in the spirit world, He visited the righteous spirits and appointed messengers to go to the wicked spirits with the gospel message (see D&C 138:18–23, 28–32).

  10. History of the Church, 4:597–98; punctuation modernized; paragraph divisions altered; from “Baptism for the Dead,” an editorial published in Times and Seasons, Apr. 15, 1842, p. 760; Joseph Smith was the editor of the periodical.

  11. History of the Church, 4:598–99; second set of bracketed words in first paragraph in original; spelling and punctuation modernized; paragraph divisions altered; from “Baptism for the Dead,” an editorial published in Times and Seasons, Apr. 15, 1842, pp. 760–61; Joseph Smith was the editor of the periodical.

Նկար
Provo Temple

«Երբ Աստծո արքայությունը հաստատվում է երկրի վրա ն վերականգվում հնադարյան բաեերի կարգը, Տերը հայտնի է դարձրել մեզ այս պարտականությունն ու արտոնությունը, ն մեզ պատվիրված է մկրտվել մեր մահացածների համար»:

Նկար
Savior with righteous spirits

Հոգևոր աշխարհում Փրկիչը կազմակերպեց արդար հոգիներին «լիազորեց նրանց` առաջ գնալ և տանել ավետարանի լույսը նրանց, ովքեր խավարի մեջ են» (ՎևՈԻ 138:30):