Նախագահների ուսմունքները
Գլուխ 42: Ընտանիք. ամենաքաղցր միությունը ժամանակի և հավերժության մեջ::


Գլուխ 42

Ընտանիք. ամենաքաղցր միությունը ժամանակի և հավերժության մեջ:

«Ամենաքաղցր միությամբ ու երջանկությամբ էր լցված մեր տունը: Ոչ վեճ ոչ կռիվ չէին անհանգստացնում մեր խաղաղությունը և մեր մեջ անդորր էր տիրում»: (Լյուսի Մակ Սմիթ)

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Չխնայած մինչև 1843 թվականը Նավուի Տաճարը դեռ չէր ավարտվել, Մարգարեն հայտարարել էր մահացածների փրկության վարդապետությունը և նա սպասավորել էր տաճարային օժտումը մի խումբ հավատարիմ Սրբերի: Բայց տաճարային սրբազան աշխատանքի կարևոր մի մաս դեռ պետք է դրվեր իր տեղում: 1843 թվականի մայիսի 16-ին Մարգարեն ճամփորդեց Նավուից դեպի Ռամուս՝ Իլինոյս, որտեղ նա մնաց իր մտերիմ ընկեր Բենջամին Ֆ. Ջոնսոնի տանը: Այդ երեկո նա սովորեցրեց Եղբայր և Քույր Ջոնսոններին և մի քանի մտերիմ ընկերների «ամուսնության նոր և հավերժական ուխտի» մասին: Նա բացատրեց, որ այս ուխտը «քահանյության կարգով» էր, որն անհրաժեշտ էր սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանին հասնելու համար: (Տես ՎևՈՒ 131.1–4): Նա սովորեցրեց նաև, որ մինչև տղամարդը և կինը չմտնեն հավերժական ամուսնության ուխտի մեջ «նրանք կդադարեն աճել, երբ նրանք մահանան, այսինքն նրանք երեխաներ չեն ունենա հարությունից հետո»: Նրանք ովքեր մտնում են այս ուխտի մեջ և հավատարիմ մնում «կշարունակեն աճել և կունենան երեխաներ սելեստիալ փառքում»:1

Երկու ամիս անց 1843 թվականի հուլիսի 12-ին Կարմիր աղյուսե վաճառատան վերնահարկի գրասենյակում, Մարգարեն թելադրեց Վիլյամ Քլեյթոնին մի հայտնություն հավերժական ամուսնության վարդապետության մասին (տես ՎևՈՒ 132): Մարգարեն իմացել էր և ուսուցանել այդ վարդապետությունը որոշ ժամանակ առաջ: Այս հայտնության մեջ Տերը հայտարարեց, որ, որ եթե տղա մարդը և կինը չեն կնքվում սուրը քահանայության իշխանությանը, «նրանք չեն կարող շատանալ, այլ մնում Են առանձին և միայնակ, առանց վեհացման, իրենց փրկված վիճակում մինչև ողջ հավերժություն» (տես ՎևՈՒ 132.15–18): Վեհացում ստանալու համար ամուսիններն ու կանայք պետք է կնքվեն քահանայության իշխանությամբ, իսկ հետո հավատարիմ մնան իրենց ուխտերին:

«ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, իմ խոսքով, որն իմ օրենքն է, և նոր և հավիտենական ուխտով, և այն նրանց համար կնքվի խոստումի Սուրը Հոգով, նրա կողմից, ում ես օծել եմ, ում ես նշանակել եմ այս զորությունը և այս քահանայության բանալիները … բոլոր բաներում նրանց հետ պիտի կատարվի այն, ինչ իմ ծառան դրել է նրանց վրա՝ ժամանակի մեջ և ողջ հավերժության ընթացքում. և ամբողջությամբ ուժի մեջ կլինի, երբ նրանք աշխարհից դուրս են. և նրանք կանցնեն հրեշտակների և աստվածների մոտով, որոնք նշանակված են այնտեղ, դեպի իրենց վեհացումը և փառքը բոլոր բաներում, ինչպես որ կնքվել է նրանց գլխին, փառք, որը կլինի սերունդների լիությունը և շարունակությունը հավիտյանս հավիտենից:

Այն ժամանակ նրանք կլինեն աստվածներ, որովհետև նրանք վերջ չունեն. հետևաբար նրանք կլինեն հավիտենականությունից հավիտենականություն, որովհետև նրանք հարատևում են. այն ժամանակ նրանք կլինեն բոլորից վեր, որովհետև բոլոր բաները ենթակա են նրանց: Այն ժամանակ նրանք կլինեն աստվածներ, որովհետև նրանք ունեն ողջ զորությունը, և հրեշտակները ենթակա են նրանց:ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե դուք չմնաք իմ օրենքում, դուք չեք կարող հասնել այդ փառքին» (ՎևՈՒ 132.19–21).

Տասներկուսի Քվորումից Երեց Փարլի Փ. Պրատի համար այս վարդապետության գիտելիքը խորացրեց նրա սերն իր ընտանիքի հանդեպ. «Ջոզեֆ Սմիթն էր, որ սովորեցրեց ինձ, թե ինչպես բարձր գնահատեմ հոր և մոր, ամուսնու և կնոջ, եղբոր և քրոջ, որդու և դստեր միջև սեր առաջացնող հարաբերությունները: Ես նրանից իմացա, որ իմ ծոցի կինը կարող է պահպանվել ինձ համար ժամանակի և ողջ հավերժության մեջ և որ կարեկցանքն ու սերը, որ մեզ մերձեցնում էր միմյանց, բխում էր աստվածային հավերժական սիրո աղբյուրից: Նրանից էր, որ ես սովորեցի, որ մենք պետք է զարգացնենք այս սերը և նույնով աճենք ու մեծանանք ողջ հավերժության մեջ, մինչ մեր անվեջ միության արդյունքը կլինի սերունդ, այնքան բազմաթիվ ինչպես երկնքի աստղերը կամ ծովափի ավազները… ես սիրել էի նախկինում, բայց չգիտեի, թե ինչու: Բայց այժմ Ես սիրում էի անբիծ՝ վերերկրյա, վեհացած զգացման ուժգնությամբ, որը բարձրացնում էր հոգիս այս թշվառ աշխարհի անցողիկ բաներից և տարածում այն, ինչպես օվկիանոսը.… Կարճ ասած ես այժմ կարողանում Եմ սիրել հոգովն նաե հասկացողությամբ»2:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Ամուսիններն ու կանայք հարգում Են միմյանց՝ ցույց տալով սեր, բարություն և քնքշանք:

«Ամուսնությունը երկնային կազմակերպություն [է], որը հաստատվել է Եդեմի պարտեզում»3:

«Ամուսնու պարտականությունն է սիրել, փայփայել, կերակրել իր կնոջը և հարել նրան և ուրիշ ոչ մեկի [տԵս ՎևՈՒ 42.22], նա պետք է հարգի նրան ինչպես ինքն իրեն և պարտավոր է մեղմությամբ հաշվի նստել նրա զգացմունքների հետ, քանի որ նա իր միսն է և իր ոսկորը՝ նախատեսված նրա համար լինելու օգնական, ինչպես անցողիկ, այնպես էլ հոգևոր բաներում, մեկը, ում ծոցն առանց ետ պահելու կարող է թափել բոլոր իր բողոքները, որը (լինելով ծրագրված) պատրաստակամ է մասնակցել նրա բեռին, իր մեղմ ձայնով հանգստացնելու և խրախուսելու նրա զգացմունքները:

Տղամարդու պարտքն է կանգնել ընտանիքի գլխին.… ոչ թե կառավարել իր կնոջը որպես բռնակալ, ոչ էլ որպես մեկը, որը վախենում է և նախանձում, որ իր կինը դուրս կգա իր պարտավորությունից և կխանգարի իրեն գործադրել իր իշխանությունը: Նրա պարտականությունն է լինել Աստծո մարդ (քանի որ Աստծո մարդն իմաստության մարդ է), պատրաստ ամեն ժամանակ ձեռք բերել հայտնություններ սուրբ գրքերից և վերից՝ այնպիսի հրահանգներ, որոնք անհրաժեշտ են իր ընտանիքը խրատելու և փրկելու համար»4:

Սփոփող միության քույրերի հետ ժողովի ժամանակ Ջոզեֆ Սմիթն ասաց. «Դուք չպետք է ծաղրեք ձեր ամուսիններին իրենց արարքների պատճառով, այլ թողեք, որ ձեր անմեղությունը, բարությունը և քնքշանքը զգացվի, որն ավելի զորեղ է, քան վզից կախված ալրաղացի քարը, ոչ կռիվ, ոչ վեճ [վիճաբանություն] ու հակադրություն, ոչ հակաճառություն, այլ հեզություն, սեր, անարատություն՝ սրանք են այն բաները, որոնք կզորացնեն ձեզ բոլոր լավ մարդկանց աչքում.…

.…Երբ Սարդը կքված է դժբախտությունից, երբ մարդը խճճված է հոգսից ու դժվարությունից, եթե հանդիպի ժպիտի՝ վիճաբանության և տրտնջոցի փոխարեն, եթե նա հանդիպի մեղմության, դա կհանգստացնի նրա հոգին և կշոյի նրա զգացմունքերը, երբ միտքը հուսահատության է մատնվում, անհրաժեշտ է սիրո և բարության սպեղանի.… Երբ տուն եք գնում, երբեք մի ասեք կոպիտ կամ ոչ բարի խոսք ճեր ամուսնուն, այլ թողեք, որ բարությունը, գթությունը և սերը պսակի ձեր գործերն այսուհետև»:5

Էլայզա Ռ. Սնոուն գրում է. «[Մարգարե Ջոզեֆ Սմիթը] հորդորեց քույրերին միշտ կենտրոնացնել իրենց հավատքն ու աղոթքները և դնել իրենց վստահությունն իրենց ամուսինների վրա, ում Աստված նշանակել է նրանց համար, որ հարգեն»:6

Երեխաները պատվում են իրենց ծնողներին ցույց տալով երախտագիտություն նրանց հանդեպ և փայփայելով նրանց իրենց կյանքի ընթացքում:

1835 թվականի հոկտեմբերին Մարգարեն ամենօրյա այցելու- թյուններ էր կատարում ծանր հիվանդ իր հորը՝ խնամելով նրան «մեծ անհանգստությամբ»: Մարգարեի օրագրի արձանագություններից. «Նորից խնամում էի հիվանդ հորս, որը շատ տկար էր: Առավոտյան առանՃնացած աղոթքում Տերն ասաց. «Իմ ծառա, քո հայյրը, պիտի ապրի»: Ես ամբողջ օրը խնամեցի նրան՝ սիրտս բարՃրացրած առ Աստված՝ Հիսուս Քրիստոսի անունով, որ Նա վերականգներ նրա առողջությունը, որ ես օրհնվեմ նրա ընկերակցությամբ և խորհրդով, համարելով դա երկրային ամենամեծ օրհնություններից մեկը՝ օրհնվել ծնողներիս հետ միասին լինելով ում հասուն տարիները և փորՃառությունը նրանց ունակություն է տալիս ամհնաճիշտ խորհուրդը տալ: երեկոյան եկավ Դեյվիդ Աւիթմհրը: Հիսուս Քրիստոսի անունով նա կանչեց առ Տերը զորավոր աղոթքով և դրեցինք մեր Ճեռքերը նրա վրա և նախաաեցինք հիվանդությանը: Եվ Աստված լսեց և պատասխանեց մեր աղոթքներին՝ ի ուրախություն և բավականություն մեր հոգիներին: Սեր տարեց հայրը վեր կացավ և ինքնուրույն հագնվեց, բարՃրաՃայն կանչեց և գովաբանեց Տիրոջը» 7

«Օրհնված է մայրս, քանզի նրա հոգին միշտ լցված է բարությամբ և մարդասիրությամբ և չնայած իր տարիքին նա դեռ ստանալու է ուժ և նա մխիթարվելու է իր տան մեջ և նա պիտի ունենա հավերժական կյանք: Եվ օրհնված է հայրս, քանզի Տիրոջ Ճեռքը նրա վրա կլինի, քանզի պիտի տեսնի իր զավակների նեղությունն անցած և երբ նրա միտքը լիովին հասունանա, նա պիտի տեսնի իրեն որպես ձիթենու մի ծառ, որի ճյուղերը ներքե են կախվել շաա պաղով, նա նաև ապարանք կունենա վերում»:8

«Ես հիշեցի տեսարաններ իմ մանկությունից: Մտածեցի հորս մասին, որը մահացել է.… Նա էությամբ ազնիվ էր և ուներ բարձր և սուրբ ու վսեմ ու առաքինի միտք: Նրա հոգին ցավում էր բոլոր այն անազնիվ և ստորաքարշ սկզբունքներից, որոնք այնքան բնական Են մարդկային սրտի համար: Այժմ Ես ասում Եմ, որ նա չի արել ոչ մի անազնիվ արարք, որ կարելի է ասել անվեհանձն էր իր կյանքում, որքանով Ես գիտեմ: Ես սիրում Եմ հորսևնրա ազնիվ գործերի հիշողությունը հանգչում է մտքիս վրա խոհերի ծանրությամբևինձ ասված նրա բարի ծնողական շատ խոսքեր գրված Են իմ սրտի տախտակներին:

Ինձ համար սրբազան են այն մտքերը, որոնք ես փայփայում եմ նրա կյանքի պատմության վերաբերյալ, որոնք անցել են իմ մտքովևարմատավորվել այնտեղ իմ իսկ դիտողականության միջոցով՝ իմ ծննդից ի վեր: Սրբազան է ինձ համար նրա աճյունը, տեղը, որտեղ նա դրված է: Սրբազան է ինձ համար այն հողաթումբը, որը ես սարքել Եմ շրջագծելով նրա գլխի տեղը: Թող իմ հոր հիշատակը հավերժորեն ապրի.… Թող այն Աստվածը, որին սիրում եմ, ներքե նայիևփրկի ինձ իմ թշնաժիներից այստեղ,ևձեքիցս բռնի, որ Սիոն սարի վրա ես կարողանամ կանգնելևիմ հոր հետ ինձ հավերժորեն պսակադրի այնտեղ:

Խոսքերն ու լեզուն անբավարար են արտահայտելու այն երախտագիտությունը, որ Ես ունեմ Աստծո հանդեպ ինձ այդպիսի պատվական ծնողներ տալու համար:

Մայրս նույնպես ազնվագույնն ու լավագույնն է բոլոր կանանցից: Թող Աստված շնորհի երկարացնել նրաևիմ օրերը, որ մենք կարողանանք ապրել՝ երկար վայելելու միմյանց ներկայությունը»9:

«Երբ մտածում Ենք, թե ինչ հոգատարությամբևանխոնջ ջանասիրությամբ Են մեր ծնողները ձգտել հսկել մեզ,ևվշտի ու անհանգստության որքան ժամեր Են նրանք անցկացրել մեր օրօ- րոցներիևմահճակալի կողքին հիվանդության պահերին, որքան ուշադիր պիտի լինենք մենք նրանց զգացմունքների հանդեպ իրենց ծեր տարիքում: Մեզ համար չի կարող քաղցր հիշողության աղբյուր լինել, Երբ ասենք կամ անենք որեէ բան, որը կարող է նրանց ճերմակած մազերը վար բերել վշտով գերեզման»10:

Սևրը ևղբայրնևրի և քույրևրի միջև կարող է լինևլ քաղցր ու հարատև:

Իր երկու եղբայրների մասին, որոնք երկոան էլ մահացան երի- աասարդ հասակում, Մարգարեն գրել է. «Ալվինն իմ ամննաավագ եղբայրն էր: Լավ եմ հիշում կսկիծի ցավը, որը լցնում էր երիտասարդ կուրծքս և գրեթե պատռում քնքույշ սիրտս, երբ նա մահացավ: Նա ամենաավագն էր և ամենաազնիվը հորս ընտանիքում: Նա մարդկանց ազնվագուն որդիներից մեկն էր.… Նրա Աեջ նեն գություն չկար: Նա անբիծ ապրնց իր մանկությունից ի վեր… Նա ամենալուրջ մարդկանցից մնկն էր և Երբ նա մահանում էր Տիրոջ հրհշտակն այցելեց նրան իր վերջին րոպեներին.…

Իմ եղբայր Դոն Կառլոս Սմիթը.… նույնպես ազնիվ տղա էր, երբեք չեմ տեսել որևէ հանցանք նրանում, ես երբեք չեմ տեսել առաջին անբարոյական արարք կամ առաջին անկրոնասեր կամ ստոր վերաբերմունք այդ երեխայի մեջ իր ծնված ժամանակից մինչև իր մահանալու ժամանակը: Նա հաճելի, լավ բնավորությամբ, բարեսիրտ և արժանավոր ու հավատարիմ, ուղղամիտ երեխա էր, և ուր նրա հոգին է գնում, թող իմն էլ գնա»11:

ԶոզԱֆ Սմիթը գրեց հԱտնյաւ նամակն իր մեծ Աղբայր Հայրունին. «Իմ շատ սիրելի եղբայր Հայրում, ես շատ եմ անհանգստացած քո համար, բայց ես միշտ հիշում եմ քեզ իմ աղոթքներում, կանչելով առ Աստված, որ քեզ ապահով պահի, չնայած մարդկանց և դևերին.… Աստված պահպանի քեզ»12:

Հայրունի մասին Մարգարեն գրել է. «Աղոթում եմ սրտումս, որ բոլոր եղբայրներս նման լինեին իմ սիրելի եղբայր Հայրումին, որն ունի գառան մեղմությունը, Հոբի հավատարմությունը և կարճ ասած Քրիստոսի հեզությունն ու համեստությունը և ես սիրում եմ նրան այն սիրով, որն ավելի ուժեղ է, քան մահը»13:

Ծնողները, ովքեր սիրում են, աջակցում և աղոթում իրենց երեխաների համար, անհամար օրհնություններ են բերում իրենց երեխաների կյանք:

1823, թվականի սեպտեմբերին Կումորա բլուր կատարած այցելաթյունից հետո Զոգեֆ Սմիթը պատմեց իր փործաոոթյո՚ւՌն իր ընտանիքին և հետո շարունակեց կիսվել իր փործաոոթյո՚ւՌնե-րով նրանց հետ: Մարգարեի մայրը գրել է. «Ամեն երեկո մենք հավաքում էինք մեր երեխաներին միասին: Կարծում եմ մենք ներկայացնում էինք երկրի վրա երբևէ ապրած որևէ ընտանիքի ամենաանսովոր մի տեսարան՝ բոլորը նստած շրջանով, հայրը մայրը, որդիներն ու դուստրերը, հուզված՝ շունչները պահած լսում էին [տասնյոթ] տարեկան մի տղայի կրոնական ուսուցումը.…

Սենք համոզված էինք, որ Աստված պատրաստվում էր ի լույս բերել ինչ-որ բան, որով կկարողանայինք զորանալ հոգով և մտքով, մի բան, որով մենք ավելի հստակորեն գաղափար կկազմեինք, քան որևէ բան, որ մեզ ուսուցանվել էր մինչև այժմ և մենք ցնծում էինք դրանով չափազանց մեծ ուրախությամբ: Ամենաքաղցր միությամբ ու երջանկությամբ էր լցված մեր տունը: Ոչ վեճ ոչ կռիվ չէին անհանգստացնում մեր խաղաղությունը և մեր մեջ անդորր էր տիրում»14:

1834թվականին Սիոնի ճամբարի արշավի վերջում, ուրիշ շատերի հետ Ջոզեֆն ու Հայրումը վարակվեցին խոլերայով: Նրանց մայրը վերապատմում է նրանց փորձառության մասին. «Հայրունի և Ջոզեֆի… ուրախությունը չափազանց մնծ էր, անչափ, Երբ հանդիպեցին մեզ առողջ, այն վտանգների պատճառով, որոնցից նրանք խուսափել էին իրենց բացակայության ընթացքում: Նրանք նստեցին՝ մեկն իմ մի կողմում մյուսը՝ մյուս կողմում, Ջոզեֆը բռնեց իմ մի ձեռքը, իսկ մյուսը բռնեց Հայրումը և նրանք պատմեցին հետևյալը…

Հիվանդությունը վրա հասավ մեզ վայրկենապես և մի քանի րոպնից մենք ահավոր աղետալի վիճակում էինք: Մենք լուռ նշաններ արեցինք միփանց և հեռացանք տնից՝ գնալու մի առանձնացված տեղ՝ միասին աղոթելու Աստծուն, որ ազատեր մեզ այդ սոսկալի ազդեցությունից: Բայց նախքան մենք կհասնեինք բավականաչափ տարածության, որ ապահով լինեինք մեզ խանգարելուց, հազիվ էինք կանգնում ոտքի վրա և մենք խիստ անհանգստացած էինք, վախենալով, որ մեռնելու էինք արևմուտքի այս անմարդաբնակ վայրում մեր ընտանիքներից այդքան հեռու, առանց նույնիսկ հնարավորություն ունենալու օրհնելու մեր երեխաներին կամ բաժանման մեկ խոսք ասելու՝ որպես խորհուրդ: Հայրումը գոչեց. «Ջոզեֆ, ի՞նչ ենք անելու: մի՞թե պետք է երկրի երեսից կտրվենք այս զարհուրելի անեծթով»: «Ե՛կ,- ասաց [Ջոզեֆը],- ծնկի իջնենք ու աղոթենք Աստծուն, որ դադարեցնի ջղաձգումներն ու մյուս ցավերը և առողջացնի մեզ, որ կարողանանք վերադառնալ մեր ընտանիքները»: մենք այդպես էլ արեցինք, բայց առանց որևէ արդյունքի, դեռ ավելի էինք վատանում…

Մենք շուտով որոշեցինք նորից խնդրել Աստծուն ողորմածության համար և վեր չկենալ մեր ծնկներից մինչև մեկս կամ մյուսս վկայություն ստանանք, որ պիտի բժշկվենք… մենք աղոթեցինք որոշ ժամանակ՝ սկզբում մեկս հետո մյուսս և շուտով զգացինք, որ ջղաձգումների նոպան սկսեց թուլանալ: Եվ մի կարճ ժամանակ անց Հայրումը ոտքի ցատկեց և բացականչեց. «Ջոզեֆ մենք պետք է վերադառնանք, քանի որ բաց տեսիլք տեսա, որում տեսա մայրիկին ծնկի իջած խնձորի ծառի տակ աղոթում էր մեզ համար և նույնիսկ այժմ նա արցունքներով խնդրում է Աստծուց խնայել մեր կյանքը, որ նա մեզ կրկին տեսնի մարմնում Եվ Հոգին վկայում է ինձ, որ նրա և մեր աղոթքները կլսվեն»: Եվ այդ պահից մենք բժշկվեցինք և ուրախանալով շարունակեցինք մեր ճանապարհը»:

«Ախ, մայր իմ- ասաց Ջոզեֆը,- որքան հաճախ են քո աղոթքներն օգնության միջոց եղել մեզ համար, երբ մահվան ստվերները շրջափակել են մեզ»:15

Իր որդիների հանդեպ Լյուսի Մակ Սմիթի սԱրը նկարագրվում է Մարգարեին ն նրա եղբայր Հայրումին որպես ձերբակալածներ 1838 թվականին Ֆար Վեսթից՝ Միսսուրի, դեպի Ինդիփեն- դենս, իսկ հետո Ռիչմոնդ՝ Միսսուրի, տեղափոխելու պատմության մեջ, որտեղ նրանի պեաթ է բանտարկվեին: Ընտանիքը վախենում էր, որ Ջոզեֆն ու Հայրումը կսպանվեն: «Երբ լուր ստացանք, որ մեր որդիները պետք է տեղափոխվեին, լրաբերն ասաց, որ եքե ուզում էինք երբևէ կրկին տեսնել նրանց կենդանի, մենք պետք է գնայինք նրանց մոտ, քանի որ նրանք ծածկակառքում էին, որը պիտի մեկներ և մի քանի րոպնից շարժվելու էին: Ամուսինս այդ ժամանակ շատ հիվանդ էր, ի վիճակի չէր գնալ, բայց ես և Լյուսին [դուստրը] մենակ գնացինք, քանի որ միայն մենք էինք լավ վիճակում մեր ընտանիքում:

Երբ հասանք, ծածկակառքից մոտ 360 մետր հեռավորության վրա, այլևս չկարողացանք մոտենալ, որովհետև այն շրջապատված էր մարդկանցով: «Ես Մարգարեի մայրն եմ,- գոչեցի ես,-այստեղ մի՞թե չկա մի բարեկիրթ մարդ, որն օգնի ինձ անցնել այս ամբոխի միջով՝ դեպի այդ ծածկակառքը, որ կարողանամ վերջին անգամ տեսնել երեխաներիս և խոսել նրանց հետ մեկ անգամ ևս՝ նախքան նրանց մահանալը: Մի մարդ կամավոր ուղի բացեց զորքի միջով և մենք առաջ գնացինք սրերի, մուշկետ- ների, ատրճանակների, սվինների միջով, յուրաքանչյուր քայլին վախենալով մահվան չափ, մինչև վերջապես տեղ հասանք: Մարդը, որն ուղեկցում էր ինձ, խոսեց Հայրումի հետ, որը նստած էր առջևում և ասաց նրան, որ նրա մայրն այդտեղ էր, և ասաց, որ ձեռքը մեկնի ինձ: Նա ձեռքը տվեց, բայց ինձ չթողեցին, որ տեսնեմ նրանց, որովհետև ծածկածառքի վրայի կտորը շատ հաստ էր և առջևից ձիգ կապված, իսկ կողքերից՝ ամուր մեխված…

Մեր ընկերն այդ ժամանակ տարավ մեզ դեպի ծածկակառքի հետևի մասը, որտեղ Ջոզեֆն էր և խոսեց նրա հետ, ասելով. «Պարոն Սմիթ ձեր մայրն ու քույրն այստեղ են և ուզում են սեղմել ձեր ձեռքը»: Ջոզեֆը ձեռքը մտցրեց կառքի և ծածկի միջով, որտեղ ծածկը մեխված էր ներքևի տախտակի ծայրին: Մենք բռնեցինք նրա ձեռքը, բայց նա չէր խոսում մեզ հետ: Ես չէի կարող դիմանալ հեռանալով նրանից առանց նրա ձայնը լսելու: «Օ՜հ, Ջոզեֆ,- ասացի ես,- դե՜ խոսիր քո խեղճ մոր հետ մի անգամ էլ: Ես չեմ կարող գնալ մինչև չլսեմ քո խոսելը»:

«Աստված օրհնի քեզ, մայրիկ»,- ասաց նա, իսկ հետո մի բղավոց բարձրացավ և ծածկակառքը տեղից պոկվեց՝ բաժանելով որդուս մեզանից, հենց այն ժամանակ, երբ Լյուսին սեղմում էր նրա ձեռքը քույրական վերջին համբույրը դրոշմելով նրա ձեռքին, քանի որ մենք գիտեինք, որ նրանք դատապարտված էին գնդակահարության:

Մենք նորից բռնեցինք տուն տանող ճանապարհը, չնայած հազիվ էինք կարողանում մեր ոտքերը քարշ տալ.… Որոշ ժամանակ ոչինչ չէր լսվում տանը, բացի հառաչանքներից և տնքոցներից, քանի որ մենք այն ժամանակ չգիտեինք, բացի այն, որ տեսել էինք Ջոզեֆին ու Հայրումին վերջին անգամ: Բայց իմ վշտի մեջ ես մխիթարություն ստացա, որն անցնում էր բոլոր երկրային սփոփանքները: Ես լցվեցի Աստծո Հոգով և ստացա հետևյալը մարգարեության պարգեով. «Թող սիրտդ եանգիստ լինի քո երեխաների վերաբերյալ, քանզի նրանք չեն վնասի նրանց գլխի մի մազին իսկ»… «Իմ երեխաները,- ասացի ես - այլես լաց մի լինիր: Խաժամուժը չի սպանի նրանց, քանի որ Տերն ինձ հայտնել է, որ նա կազատի նրանց իրենց թշնամիների ձեռքից»: Սա մեծ սփոփանք էր մեզ բոլորիս, և մենք այլես այնքան չէինք տանջվում նրանց կյանքին սպառնացող վտանգի համար»:16

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՝ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii-xii էջերը:

  • Վերընթերցեք Երեց Փարլի Փ. Պրատի նկարագրությունը, թե ինչպես հավերժական ամուսնության վարդապետությունն օրհնեց նրա կյանքը 511 էջ: Ի՞նչ ձևերով կարող է այս վարդապետությունն ազդել մեր ընտանիքների հանդեպ մեր զգացումների վրա, թե ինչպես ենք միմյանց վերաբերվում տանը:

  • Ընթերցեք Ջոզեֆ Սմիթի խորհուրդն ամուսիններին և կանանց 512-513 էջեր: Ատածեք, թե ինչպես է այդ խորհուրդներից մի քանիսը վերաբերվում և կանանց և տղամարդկանց: Ինչո՞ւ է կարեոր և մայրերի և մայրերի համար ուսումնասիրել սուրբ գրությունները և ստանալ հայտնություններ ընտանիքն առաջնորդելու համար: Ինչպիսի՞ մի քանի բաներ կարող է անել տղամարդը, երբ նա տեսնում է, որ իր կինը «կքվել է դժվարությունից»: Ինչո՞ւ և՛ ամուսինները և՛ կանայք պետք է խուսափեն «կոպիտ և՛ ոչ բարի խոսքեր» օգտագործելուց:

  • Որպես չափահաս Մարգարե Ջոզեֆը շարունակում էր բավականություն ստանալ իր ծնողների հետ լինելուց, ձգտելով ստանալ նրանց խորհուրդը և պատվելով նրանց 513-515 էջեր: Իր ծնողների մասին Մարգարեի մտքերից որո՞նք են ձեզ վրա մեծ տպավորություն գործել: Ինչպիսի՞ օրինակներ եք տեսել բարու տևական ազդեցության մասին, որ ծնողները կարող են ունենալ իրենց երեխաների վրա: Ատածեք այն մասին, թե ինչ կարող եք դուք անել ավելի լավ պատվելու ձեր ծնողներին:

  • Վերընթերցեք Մարգարեի մտքերն իր եղբայրներ Ալվինի, Դոն Կառլոսի և Հայրումի մասին 515-516 էջեր: Ինչո՞ւ եք կարծում եղբայրների և քույրերի միջև հարաբերությունը կարող է այդքան երկարատև և ուժեղ յինել: Ի՞նչ կարող են անել ծնողները քաջալերելու իրենց որդիներին և դոատրերին լավ ընկերներ լինելու համար: Ի՞նչ կարող են անել եղբայրներն ու քույրերը պահպանելու իրենց ընկերությունը միմյանց հետ:

  • Վերընթերցեք ընտանիքին իր որդի Ջոզեֆի ուսուցանելու մասին Լյուսի Մակ Սմիթի հիշողությունները 516 էջ: Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք կիսվել, որոնց ժամանակ դուք զգացել եք «միասնականություն և երջանկություն» ընտանիքի անդամների հետ: Ի՞նչ կարող են սովորել ծնողները Ջոզեֆի և Հայրումի փորձառությունից, որ նրանք ունեցան բժշկվելով խոլերայից: (Տես 516-519 էջերը):

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Ելից Ի.20.12, Ա Կորնթացիս ԺՄ.11:11, Եփեսացիս Զ.1–4, Մոսիա 4.14–15, Մովսես 3.18, 21–24

Հղումներ

  1. History of the Church, 5:391; from instructions given by Joseph Smith on May 16, 1843, in Ramus, Illinois; reported by William Clayton.

  2. Parley P. Pratt, Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), pp. 297–98; paragraph divisions altered.

  3. History of the Church, 2:320; from a Joseph Smith journal entry, Nov. 24, 1835, Kirtland, Ohio.

  4. “On the Duty of Husband and Wife,” an editorial published in Elders’ Journal, Aug. 1838, p. 61; paragraph divisions altered; Joseph Smith was the editor of the periodical.

  5. History of the Church, 4:605–7; spelling modernized; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  6. History of the Church, 4:604; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  7. History of the Church, 2:289; from Joseph Smith journal entries, Oct. 8 and 11, 1835, Kirtland, Ohio.

  8. History of the Church, 1:466; paragraph divisions altered; from a Joseph Smith journal entry, Dec. 18, 1833, Kirtland, Ohio.

  9. History of the Church, 5:125–26; from a Joseph Smith journal entry, Aug. 23, 1842, near Nauvoo, Illinois; this entry is incorrectly dated Aug. 22, 1842, in History of the Church.

  10. History of the Church, 2:342; from a letter from Joseph Smith to William Smith, Dec. 18, 1835, Kirtland, Ohio.

  11. History of the Church, 5:126–27; from a Joseph Smith journal entry, Aug. 23, 1842, near Nauvoo, Illinois; this entry is incorrectly dated Aug. 22, 1842, in History of the Church.

  12. Letter from Joseph Smith to Hyrum Smith, Mar. 3, 1831, Kirtland, Ohio; Joseph Smith, Collection, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  13. History of the Church, 2:338; from a Joseph Smith journal entry, Dec. 18, 1835, Kirtland, Ohio.

  14. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 4, p. 1, Church Archives.

  15. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 13, pp. 12–14, Church Archives.

  16. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 16, pp. 3–6, Church Archives.

Նկար
family praying

Փարլի Փ. Պրատն ասել է «Ջոզեֆ Սմիթն էր, որ սովորեցրեց ինձ, թե ինչպես բարձր գնահատեմ հոր և մոր, ամուսնու և կնոջ, եղբոր և քրոջ, որդու և դստեր միջե սեր առաջացնող հարաբերությունները»:

Նկար
Smith family

Ջոզեֆ Սմիթը մեծացել էր մի ընտանիքում, որտեղ ծնողներն ու երեխաները սիրում և հարգում էին միմյանց: Այս նկարը ցույց է տափս Սմիթի ընտանիքի վերամիավորվելն իրենց հոր հեա, 1816թ՛վակ՛անին, այն բ՛անից հեաո, երբ Ջոզեֆն ընտանիքից առաջ գնացել էր Պալմիրա՝ Նյու Յորք:

Նկար
Joseph teaching

«Ամեն երեկո մենք հավաքում էինք մեր երեխաներին միասին,- վերհիշում էր հյուսի Մակ Սմիթը,֊ հայրը, մայրը, որդիներն ու դուստրերը, հուզված՝ շունչները պահած լսումէին [տասնյոթ] տարեկան մի տղայի կրոնական ուսուցումը»: