Նախագահների ուսմունքները
Գլուխ 33: Բժշկության, լեզուների, մարգարեության և հոգիներ զանազանելու հոգևոր պարգևները


Գլուխ 33

Բժշկության, լեզուների, մարգարեության և հոգիներ զանազանելու հոգևոր պարգևները

«Ոչ մի մարդ չի կարող լինեչ Հիսուս Քրիստոսի ծառան, եթե նա չունենա Հիսուսի վկայությունը և սա մարգարեության հոգին է»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Քուրնսիում Իլինոյս, մի կարճ ժամանակով ապաստան գտնելուց հետո 1839 թվականի սկզբներին Սրբերը սկսեցին շարժվել մոտ 50 մղոն հյուսիս դեպի Կոմերսի բնակավայրը՝ Իլինոյս: Սիսսուրիի իր բանտարկությունից փախչելուց հետո Մարգարեն սկսեց Կոմերսում և նրա շրջակայքում հողատարածքների գնումներ կատարել, որպես հավաքատեղեր այն հազարավորների համար, ովքեր փախել էին Միսսուրիից և այժմ կարիք ունեին մի վայրի՝ իրենց կյանքը վերակառուցելու համար: Մինչև 1839 թվականի գարունը հարյուրավոր Սրբեր ճամբար էին խփել Միսսիսիպի գետի արևելյան ափին՝ ապրելով վրաններում և վագոններում, մինչդեռ մյուսներն ապաստան էին գտել լքված ռազմական զորանոցներում գետի հակառակ ափին՝ Մոնտրոսում՝ Այովա: Այս նոր ապաստանում Սրբերն աշխատում էին մաքրել և չորացնել գետի մոտակայքի ճահճոտ հողը: Եկեղեցու շատ անդամներ լուրջ հիվանդացան մալարիայով մոծակների խայթոցներից և այլ հիվանդություններից: Սրբերից ոմանք մահացան, իսկ մյուսները մահամերձ էին: ջոզեֆ և Իմմա Սմիթներն այնքան մարդ էին բերել իրենց փայտաշեն տնակը խնամելու համար, որ Մարգարեն զիջեց իր մահճակալը և գնաց քնելու դրսում՝ վրանի մեջ:

Հուլիսի 22-ին հիվանդության թեժ պահին, երբ այդքան մարդ էր ախտահարվել, Սրբերն ականատես դարձան Սի իրադարձության, որը Երեց Վիլֆորդ Վուդրուֆը կոչեց «Աստծո զորության օր»:1 Այդ առավոտ Մարգարեն վեր կացավ, աղոթքով դիմեց Տիրոջը և լցված լինելով Տիրոջ Հոգով, հիվանդներին սպասավորեց իր տանը ներքևում, դրսի բակում՝ գետի մոտ: Նա անցավ գնար և այցելեց Բրիգամ Յանգի տունը Մոնտրոսում՝ նրան բժշկության օրհնություն տալու համար: Այնուհետև, Սիդնի Ռիգդոնի, Բրիգամ Յանգի և Տասներկուսի մյուս անդամների հետ, նա շարունակեց իր ողորմածության առաքելությունը Այովայի մյուս Սրբերի մեջ: Երեց Վուդրուֆը հիշում է այդ օրվա ամենահիշարժան բժշկություններից մեկը:

«Մենք անցանք քաղաթային հրապարակը և մտանք Եղբայր [Իլայջա] Ֆորդամի տունը: Եղբայր Ֆորդամը մի ժամ էր, ինչ մահվան շեմին էր, և մենք սպասում էինք ամեն րոպհ, որ այն կլիներ նրա վերջին ժամը: Ես զգացի, թե Աստծո զորությունն ինչպես էր համակում Նրա Մարգարեին: Երբ մտանք տուն, Եղբայր Ջոզեֆը մոտեցավ Եղբայր Ֆորդամին և բռնեց նրա աջ ձեռքը.… Նա տեսավ, որ Եղբայր Ֆորդամի աչքերն անկենդան էին, նա չէր խոսում, անգիտակից վիճակում էր:

Նրա ձեռքը բռնելուց հետո, [Մարգարեն] նայեց մեռնող մարդու դեմքին և ասաց. «Եղբայր Ֆորդամ, ինձ չե՞ս ճանաչում»: Սկզբում նա չպատասխանեց, բայց մենք բոլորս կարողացանք տեսնել Աստծո Հոգու ազդեցությունը նրա վրա:

[ջոզեֆը] կրկին ասաց. «էլայջա, ինձ չե՞ս ճանաչում: Ցածր շշնջալով, Եղբայր Ֆորդամը պատասխանեց. «Այո»: Այդ ժամանակ Մարգարեն ասաց. «Հավատք չունե՞ս բժշկվելու»:

Պատասխանը, որը մի քիչ ավելի հստակ էր քան նախորդը, հետևյալն էր. «Վախենում եմ շատ ուշ է: Եթե դու ավելի շուտ եկած լինեիր, կարծում եմ, հնարավոր է բժշկվեի: Նա քնից արթնացող մարդու տեսք ուներ: Դա մահվան քունն էր: Այդ ժամանակ ջոզեֆն ասաց. «Չե՞ս հավատում, որ Հիսուսը Քրիստոսն է»: «Հավատում եմ, Եղբայր ջոզեֆ»,– եղավ պատասխանը»:

Այդ ժամանակ Աստծո Մարգարեն խոսեց բարձր ձայնով, ասես Աստվածության վեհափառությամբ. «էլայջա, ես հրամայում եմ քեզ Հիսուս Նազովրեցու անունով. վե՛ր կաց և առողջացիր:

Մարգարեի խոսքերը նման էին ոչ թե մարդու խոսքերի, այլ՝ Աստծո ձայնի: Ինճ թվաց, թե տունը դղրդաց հիմքից: Իլայջա Ֆորդամն իր մահճակալից դուրս ցատկեց մի մարդու նման, որ հարություն էր առել մեռած տեղից: Առողջ գույն եկավ դեմքին և կյանք երևաց յուրաքանչյուր գործողությունում: Նրա ոտքերին [եգիպտացորենի ալյուրով] տաք թրջոցներ էին դրված: Նա ոտթերից մի կողմ նետեց դրանք՝ ցրիվ տալով պարունակությունը, իսկ հետո կանչեց, որ բերեն շորերը և հագավ դրանք: Նա հաց և մի ափսե կաթ խնդրեց ու կերավ այն, ապա դրեց իր գլխարկը և հետևեց մեզ՝ դուրս գալով փողոց՝ այցելելու մյուսներին, ովքեր հիվանդ էին»2:

Հրատապ կարիքի ժամանակ Սրբերը զգացին Մարգարեի ձեռքով բժշկության պարգևի առատ դրսևորումը:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Հիվանդները կարող են բժշկվել հավատքի և քահանայության զորության գործադրման միջոցով՝ համաձայն Տիրոջ կամքի:

«Ի՞նչ է հիվանդների բժշկության նշանը: Ձեռնադրումը նշան կամ միջոց է, որը նշվել է Հակոբոսի կողմից և հին ժամանակների Սրբերի ավանդույթով, ինչպես կարգադրված էր Տիրոջ կողմից, և մենք չենք կարող ձեռք բերել օրհնություն հետևելով որևէ այլ ուղղության, բացի այն ձևից, որ նշվել է Տիրոջ կողմից [տես Հակոբոս Ե.14—15]3:

1839 թվականի հուլիսին, երբ Սրբերը նոր էին տեղափոխվել Կոմերս՝ Իլինոյս, և նրանց մեջ շատ հիվանդություններ կային, ջոզեֆ Սմիթն արձանագրել է. «Շատ հիվանդություն սկսեց երևան գալ եղբայրների մեջ, ինչպես նաև այդ վայրի բնակիչների մեջ, այնպես որ այս շաբաթն ու հաջորդն ընդհանուր առմամբ անցկացվեց, հիվանդներին այցելելով և նրանց սպասավորելով, ոմանք ունեին բավականաչափ հավատք և բժշկվեցին, մյուսները՝ ոչ…

Կիրակի 28: ժողովն անցավ սովորականի պես.… Ես խոսեցի և հորդորեցի Եկեղեցու անդամներին անձնապես իրենց տները կարգի բերել, մաքրել սկավառակի ներսը և հանդիպել հաջորդ հանգստյան օրը՝ Հաղորդությունը ճաշակելու համար, որպեսզի մեր հնազանդության միջոցով կարողանայինք ուժ ունենալ մասնակցել արարողություններին Աստծո հետ միասին հաղթելու կործանիչին, և որպեսզի հիվանդները բժշկվեին: Ողջ այս շաբաթը հիմնականում անցավ հիվանդների մեջ, ովքեր ընհանուր առմամբ վերականգնում էին ուժերը և ապաքինվում առողջությամբ»4:

«Բազմաթիվ արդարներ զոհ կդառնան հիվանդության, համաճարակի, և այլն, մարմնի թուլության պատճառով, և այնուամենայնիվ կփրկվեն Աստծո Արքայությունում: Այնպես որ անսուրբ սկզբունք է ասնլ, որ այս կամ այն մարդն օրինազանցել է, որովհետև նրանք զոհ են դարձել հիվանդության կամ մահվան, քանի որ բոլոր մարմինները ենթակա են մահվան, և Փրկիչն ասել է. «Մի դատեք, որ չդատվեք» [Տես Մատթեոս է.1.]»5:

Լեզուների պարգևի նպատակն է ավետարանն ուսուցանել ուրիշներին:

1834 թվականի երեցների համաժողովու՛մ մարգարեն խոսեց. «Այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթը բացատրություն տվեց լեզուների պարգևի վերաբերյալ, որ այն հատկապես նախատեսված է ուրիշ ազգերին ու լեզուներին Ավետարանը քարոզելու համար, բայց այն չի տրված Եկեղեցին կառուցելու համար»6:

«Ինչ վերաբերում է լեզուների պարգևին, կարող ենք ասել, որ այստեղ մենք ստացել ենք այն, ինչ հնում էինք ստացել: Այնուամենայնիվ մենք ցանկանում ենք, որ դուք զգույշ լինեք, որ չլինի թե այս բանում դուք խաբվեք.… Անկասկած սատանան կանհանգստացնի ձեզ լեզուների պարգևի կապակցությամբ, եթե զգույշ չլինեք, դուք չեք կարող նրան շատ մոտիկից հետևել, ոչ էլ աղոթել խիստ շատ: Թող Տերն իմաստություն տա ձեզ բոլոր բաներում»7:

«Ես կարդացի Առաջին Կորնթացիների ԺԳ գլուխը [1841 թվականի դեկտեմբերի 26-ին կազմակերպված մի ժողովում], նաև ԺԴ գլխից մի հատված և նշեցի, որ լեզուների պարգևն անհրաժեշտ է Եկեղեցում.… Եկեղեցում Սուրբ Հոգու զորությամբ լեզուների պարգևն անհավատներին ավետարանը քարոզելիս Աստծո ծառաներին օգնելու համար է՝ ինչպես Պենտեկոստեի օրը»8:

«Լեզուները տրվում էին նրանց մեջ քարոզելու նպատակով, որոնց լեզուն չի հասկացվում, ինչպես Պենտեկոստեի օրը և այլն, և անհրաժեշտ չէ, որ հատկապես լեզուներ սովորեցվեն Եկեղեցուն, քանի որ, ով էլ որ Սուրբ Հոգին ունենա, կարող է խոսել Աստծո բաների մասին իր իսկ լեզվով, ինչպես նաև խոսել մեկ ուրիշով, քանզի հավատքը գալիս է ոչ թե նշաններով, այլ Աստծո խոսքը լսելով»9:

«Այդքան մի հետաքրքվեք լեզուներով, մի խոսեք լեզուներով մինչև թարգմանիչ ներկա չլինի: Լեզուների վերջնական նպատակը օտարերկրացիների հետ խոսելն է և, եթե կան անձինք, ովքեր խիստ մտահոգված են իրենց կրթվածությունը ցույց տալով, թող խոսեն այդպիսինների հետ նրանց սեփական լեզուներով: Աստծո պարգևներն օգտակար են իրենց տեղերում, բայց եթե դրանք օգտագործվում են այն բաների համար, որ Աստված չի նախատեսել, դրանք օրհնության փոխարեն դառնում են վնաս, ծուղակ և անեծք»10:

«Սենք նաև ունեցել ենք եղբայրներ և քույրեր, ովքեր ունեցել են լեզուների կեղծ պարգև, նրանք խոսում էին քրթմնջալով, անբնական ձայնով և նրանց մարմինները ծռմռվում էին.… մինչդեռ, ոչ մի անբնական բան չկա Աստծո Հոգու մեջ»11:

«Սի խոսեք լեզուների պարգևով առանց հասկանալու այն կամ առանց թարգմանության: Դևը կարողանում է խոսել լեզուներով, հակառակորդը կգա իր գործով, նա կարող է գայթակղել ամեն դասի մարդկանց, կարող է խոսել անգլերեն կամ դանիերեն: Թող ոչ մեկը չխոսի լեզուներով մինչե ինքը չթարգմանի, բացառությամբ մեկի համաձայնությամբ, որը դրված է նախագահելու, այդ դեպքում նա կարող է զանազանել կամ թարգմանել կամ որևէ մեկ ուրիշը կարող է դա անել»12:

«Եթե դուք հարց ունեք պարզաբանելու, թող դա լինի ձեր սեփական լեզվով, մի տրվեք չափից ավելի լեզուների պարգեի գործածությանը, թե չէ դեն օգուտ կքաղի մարդկանց անմեղությունից և անզգուշությունից: Դուք կարող եք խոսել լեզուներով ձեր իսկ հանգստության համար, սակայն ես սա դնում եմ որպես կանոն, որ եթե որևէ բան սովորեցվում է լեզուներով, այն չպետք է ընդունվի որպես վարդապետություն»13:

Չնայած մեկ մարդ է խոսուն որպես Եկեղեցու մարգարե, մարգարեության հոգին հնարավորություն է տալիս բոլորին վկայել Հիսուս Քրիստոսի մասին:

«Ոչ մի մարդ Հիսուս Քրիստոսի ծառան չէ առանց Մարզարե լինելու: Ոչ մի մարդ չի կարող Հիսուս Քրիստոսի ծառան լինել, եթե Հիսուսի վկայությունը չունենա և սա մարգարեության հոգին է [տես Հայտնություն ԺԹ.1014:

«Հովհաննես Հայտնողն ասում է, որ Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է [տես Հայտնություն ԺԹ.10]: Այսպիսով, եթե որևէ մարդ ունի Հիսուսի վկայությունը, մի՞թե նա չունի մարգարեության հոգին: Եվ եթե նա ունի մարգարեության հոգին, ես հարցնում եմ, մի՞թե նա մարգարե չէ: Եվ եթե մարգարե է, մի՞թե նա հայտնություն չի ստանա: Եվ որևէ մարդ, որ հայտնություն չի ստանում իր համար, պետք է անիծվի, քանի որ Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է: Քանզի Քրիստոսն ասում է. խնդրեթ և կտրվի ձեզ, և, եթե պատահի այնպես, որ նա ստանա որևէ բան, ես հարցնում եմ, չի լինի՞ դա հայտնություն: Եվ եթե որևէ մարդ չունի Հիսուսի վկայությունը կամ Աստծո հոգին, նա նրանը չէ, այսինթն Քրիստոսինը: Եվ եթե նրանը չէ, նա պիտի անիծվի»15:

Նավոփ մի այցելու արձանագրել է, որ Ջոզեֆ Սմիթը մի զրույցի ընթացքում ոաուցանեշ է հետևյալը. «Սարգարե Ջոզեֆն [ասաց, որ].… լինելով Հիսուսի ծառան, մարդ պետթ է վկայի Հիսուսի մասին և Հիսուսի մասին վկայելու համար մարդ պետք է ունենա մարգարեության հոգին, քանզի համաձայն Հովհաննեսի, Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է:

Եթե մի մարդ հրապարակում է, թե Հիսուսի ծառան է և չունի մարգարեության հոգին, նա պետթ է որ լինի կեղծ վկա, քանի որ նա չունի այդ պարգևը, որը որակավորում է նրան այդ պաշտոնի համար, և [Ջոզեֆ Սմիթի] և այս սերնդի հոգևորականի միջև տարբերությունն այն է, որ նա հայտարարում է, որ ունի մարգարեության այդ հոգին, որը որակավորում է նրան վկայելու Հիսուսի և փրկության Ավետարանի մասին, իսկ հոգևորականությունը մերժում է այդ հոգին, այսինթն մարգարեության հոգին, որը միայն կարող է հաստատել նրանց որպես Տեր Հիսուսի ճշմարիտ ականատեսներ կամ վկաներ և դեռ հայտարարում են, որ փրկության ճշմարիտ ծառաներ են»16:

Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելով Աստծո ծառաների վկայության միջոցով, այդ վկայությունը միշտ ուղեկցվում է մարգարեության հոգով և հայտնությամբ»17:

Հոգիները զանազանելու պարգևը հավատարիմներին թույլ է տալիս տարբերել բարի և չար հոգիների ազդեցությունը:

Վերականգված Եկեղեցու վաղ օրերիե Եկեղեցու անդամները, ինչպես նան այլ կրոնական խմբեր, երբեմն գործում էին չար կամ կեղծ հոգիների ազդեցության ներքո, հավատալով, որ իրենք Սուրբ Հոգու ազդեցության տակ էին: Մարգարե Ջոգեֆ Սմիթը սովորեցրեղ է. «Վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր մեջ հրատապ պարտականություն են դնում ինձ վրա՝ որոշ բան ասելու հոգիների կապակցությամբ, որոնք մարդկանց դրդում են գործողությունների:

Առաքյալների գրածներից ակնհայտ է [Նոր Կտակարանում], որ մեծ քանակությամբ կեղծ ոգիներ գոյություն ունեին նրանց օրերում և «առաջ էին գնացել աշխարհի մեջ» և որ անհրաժեշտ էր խելամտություն, որը միայն Աստված կարող էր տալ բացահայտելու կեղծ ոգիներին և ապացուցելու, թե որ ոգիներն են Աստծուց [տես Ա Հովհաննես Դ.1–4]: Աշխարհն ընդհանրապես միանգամայն անտեղյակ էր այս մի բանի կապակցությամբ, իսկ ինչո՞ւ պետք է լիներ այլ կերպ. «Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո Հոգին»: [Տես Ա Կորնթացիս Բ.11].…

Ամեն դարում էլ թվում է գիտության պակաս է եղել այս նյութի վերաբերյալ: Բոլոր տեսակի ոգիներ հայտնվել են ամեն դարում և գրեթե բոլոր մարդկանց մեջ.… Բոլորն ունեն իրենց ոգիները, բոլորն ունեն գերբնական զորություն և բոլորը վիճում են, որ իրենց ոգիներն Աստծուց են: Ո՞վ պիտի լուծի գաղտնիքը: Փորձեք հոգիները,– ասում է Հովհաննեսը: Բայց ո՞վ պիտի անի այդ: Ուսյալնե՞րը, պերճախոսնե՞րը, փիլիսոփանե՞րը, իմաստուննե՞րը, հոգևորականնե՞րը, բոլորն անտեղյակ են.… Ո՞վ կարող է ցերեկվա լույսի մեջ բերել և պարզել կեղծ ոգիների ծածուկ առեղծվածները, որոնք այնքան հաճախ ի հայտ են գալիս Վերջին Օրերի Սրբերի մեջ: Սենք պատասխանում ենք, որ ոչ մի մարդ չի կարող անել այդ՝ առանց քահանայության և առանց գիտություն ունենալու այն օրենքների մասին, որոնցով ոգիները կառավարվում են, քանի որ «ոչ ոք չգիտի Աստծո բաները, եթե ոչ Աստծո Հոգին», այսպիսով ոչ ոք չգիտի դևի ոգին և նրա ուժն ու ազդեցությունը, եթե չունենա գիտություն, որն ավելին է, քան մարդկայինը և Քահանայության օգնության միջոցով բացահայտի նրա դիտավորությունների անըմբռնելի գործողությունները.…

Մարդ պետք է ունենա ոգիները զանազանելու ունակություն, նախքան կկարողանա բերել այն ցերեկվա լույսի մեջ այս դժոխային ազդեցությունը և այն բացահայտի աշխարհին ողջ իր հոգեկործան, դիվային և զարհուրելի գույներով, քանզի ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում մարդկանց զավակներին, քան կեղծ ոգիների ազդեցության տակ լինելը, երբ մտածում են, թե ունեն աստծո Հոգին: Հազարավորներ են զգացել դրա սոսկալի ուժի ազդեցությունն ու կործանարար հետևանքները.…

Ինչպես նախապես նշեցինք, մեծագույն դժվարությունը կայանում է ոգիների էության մասին անտեղյակության մեջ՝ այն օրենքների մասին, որոնցով նրանք կառավարվում են և նշանները, որոնցով կարելի է ճանաչել. եթե պահանջվում է Աստծո Հոգին Աստծո բաներն իմանալու համար, իսկ դևի ոգին կարող է դիմակազերծվել միայն դրա միջոցով, ապա բնականաբար հետևում է եզրակացությունը, որ մինչև որևէ մարդ կամ մարդիկ հաղորդակցություն կամ հայտնություն չունենան Աստծուց բացահայտելով նրանց ոգու գործունեությունը, նրանք հավերժորեն պիտի անտեղյակ մնան այս սկզբունքներից, քանի որ ես պնդում եմ, որ եթե մեկ մարդ չի կարողանում հասկանալ այս բաները, բացի Աստծո Հոգու միջոցով, տասը հազար մարդիկ էլ չեն կարող, դա նմանապես ուսյալների իմաստության, պերճախոսների լեզվի, հզորների ուժի հասկացողությունից վեր է: Եվ վերջապես, մենք ստիպված պիտի գանք այս հետևությանը, ինչ էլ որ մտածենք հայտնության մասին, որ առանց դրա, մենք ոչ կարող ենք գիտենալ, ոչէլ հասկանալ որևէ բան Աստծո կամ դևի մասին, և որքան էլ աշխարհը դժկամությամբ կարող է ընդունել այս սկզբունքը, ակնհայտ է այս հարցի հետ կապված բազմաթիվ հավատո հանգանակներից և տեսակետներից, որ նրանք այս սկզբունքի վերաբերյալ ոչինչ չեն հասկանում և դա նմանապես պարզ է, որ առանց աստվածային հաղորդակցության, նրանք պիտի մնան անգիտության մեջ.…

Մարդ պետք է ունենա հոգիները զանազանելու [կարողությունը], ինչպես նախկինում նշեցինք, այս բաները հասկանալու համար և ինչպես նա պիտի ձեռք բերի այդ պարգևը, եթե չկան Հոգու պարգևներ: Իսկ ինչպե՞ս կարող են այդ պարգևները ձեռք բերվել առանց հայտնության: Քրիստոսը երկինք համբարձվեց և մարդկանց պարգևներ տվեց և ոմանց տվեց Առաքյալներ, ոմանց՝ Մարգարեներ, և ոմանց՝ Ավետարանիչներ և ոմանց՝ Հովիվներ և Ուսուցիչներ լինել [տես Եփեսացիս Դ.8, 11]: Եվ ինչպես էին Առաքյալները, Մարգարեները, Հովիվները, Ուսուցիչները և Ավետարանիչներն ընտրվում: Մարգարեությամբ (հայտնությամբ) և ձեռքնադրությամբ, Աստվածային հաղորդակցությամբ և աստվածայնորեն նշանակված արարողությամբ՝ Քահանայության օգնության միջոցով, կազմակերպված ըստ Աստծո կարգի, Աստծո նշանակմամբ: Հին ժամանակներում Առաքյալները կրում էին Աստծո արքայության գաղտնիքների Քահանայության այս բանալիները և հետևաբար կարողանում էին բաց անել և բացատրել Եկեղեցու կառավարմանը վերաբերող բոլոր բաները՝ հասարակության բարօրության, մարդկանց ապագա ճակատագրի և ազատ կամքի ու ոգիների ուժի ու ազդեցության վերաբերյալ, քանզի նրանք կարողանում էին վերահսկել նրանց ցանկացած պահի, հրամայելով նրանց հեռանալ Հիսուսի անունով, և բացահայտում նրանց վնասակար և անըմբռնելի գործողությունները, երբ փորձում էին խաբել Եկեղեցուն կրոնական կեղծ տեսք ընդունելով, պայքարելով Եկեղեցու շահերի և ճշմարտության տարածման դեմ.…

«… Մեր Փրկիչը, Առաքյալները և նույնիսկ Եկեղեցու անդամները օժտված էին այս պարգևով, քանզի Պողոսն ասում է. «Մեկին տրված է լեզուների պարգևը, ուրիշին լեզուների թարգմանություններ, ուրիշին հրաշքներ գործել, ուրիշին մարգարեություն ուրիշին հոգիների ընտրություն»: [Տես Ա Կորնթացիս ԺԲ.10]: Սրանք բոլորը գալիս էին նույն Աստծո հոգուց, և Աստծո պարգևներն էին… Ոչ մի մարդ կամ մարդկանց խումբ առանց կանոնավոր հաստատված իշխանության՝ Քահանայության և ոգիների զանազանության, չեն կարող տարբերել ճշմարիտ ոգին կեղծից»18:

«Խաբող ոգիներն առաջ են գնում աշխարհում: Ոգիների մեծ դրսևորումներ կլինեն և՛ կեղծ և՛ ճշմարիտ.… Ամեն ոգի, կամ տեսիլք, կամ երգեցողություն Աստծուց չէ.… Ոգիների զանազանության պարգևը կտրվի Նախագահող Երեցին: Աղոթեք նրա համար, որ նա ունենա այս պարգևը»19:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու, և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 405–407 էջերում գտնվող պատմությունը: Ւնչպե՞ս կարող է այս պատմությունն օգնել Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներին նախապատրաստվել հիվանդներին սպասավորելիս: Ւնչպե՞ս կարող է այն օգնել մեզ, երբ քահանայության օրհնության կարիք ունենք: Ւնչո՞ւ եք կարծում, որ եղբայր Ֆորդամի համար, այդ ժամանակ կարևոր էր արտահայտել իր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Վերընթերցեք Մարգարե Ջոզեֆի ուսմունքները 407 էջում: Ւ՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ քահանայության զորությունը հիվանդների բժշկման ժամանակ: Ւ՞նչու որոշ մարդիկ չեն բժշկվում, նույնիսկ, երբ նրանք հավատք են գործադրում և ստանում քահանայության օրհնություններ:

  • Ջոզեֆ Սմիթն ասել է, որ լեզուների պարգևը «հատկապես նախատեսված է ուրիշ ազգերին ու լեզուներին Ավետարանը քարոզելու համար» (տես 408–409 էջերը): Ւնչպե՞ս է այս պարգևը օգնել ավետարանը ողջ աշխարհով մեկ տարածելու համար: Ւնչպե՞ս եք դուք կամ ձեզ ծանոթ որևէ մեկը ստացել լեզուների պարգևն ավետարանը քարոզելու համար:

  • Վերընթերցեք մարգարեության հոգու մասին Մարգարեի ուսմունքները (410–411 էջեր): Ւ՞նչ է նշանակում ձեզ համար իմանալ, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ կարող է ունենալ մարգարեության հոգին:

  • Վերընթերցեք Մարգարեի ուսմունքները հոգիները զանազանելու պարգևի մասին (411–413 էջեր): Ւ՞նչ է հոգիները զանազանելու պարգևը: Ինչպե՞ս կարող ենք խուսափել չարի ազդեցություններից խաբվելուց: Ւնչպե՞ս են մեր ներկա մարգարեն և Եկեղեցու այլ ղեկավարներ օգնում մեզ զանազանել չարի ազդեցությունները:

Թեմային աոեչվող սուրբ գրություններ. Ա Կորնթացիս ԺԲ.1–31, ԺԴ.1–6, 22–28, Հակոբոս Ե.14–15,, Մորոնի 10.8–17, ՎևՈՒ 46.1–33, 50:1–36, 40–44, 52:14–19

Հղումներ

  1. Wilford Woodruff, Journals, 1833–98, entry for July 22, 1839, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Wilford Woodruff, “Leaves from My Journal,” Millennial Star, Oct. 17, 1881, p. 670; capitalization modernized; paragraph divisions altered.

  3. History of the Church, 4:555; from a discourse given by Joseph Smith on Mar. 20, 1842, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  4. History of the Church, 4:3–5; paragraph divisions altered; italics deleted; from Joseph Smith journal entries, July 8–10, 28, 1839, Commerce, Illinois.

  5. History of the Church, 4:11; from instructions given by Joseph Smith on Sept. 29, 1839, in Commerce, Illinois; reported by James Mulholland.

  6. History of the Church, 2:162; from the minutes of a conference of elders held on Sept. 8, 1834, in New Portage, Ohio; reported by Oliver Cowdery.

  7. History of the Church, 1:369; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the brethren in Missouri, July 2, 1833, Kirtland, Ohio.

  8. History of the Church, 4:485; from a discourse given by Joseph Smith on Dec. 26, 1841, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  9. History of the Church, 3:379; from a discourse given by Joseph Smith on June 27, 1839, in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  10. History of the Church, 5:31–32; from “Gift of the Holy Ghost,” an editorial published in Times and Seasons, June 15, 1842, pp. 825–26; Joseph Smith was the editor of the periodical.

  11. History of the Church, 4:580; punctuation modernized; from “Try the Spirits,” an editorial published in Times and Seasons, Apr. 1, 1842, p. 747; Joseph Smith was the editor of the periodical.

  12. History of the Church, 3:392; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  13. History of the Church, 4:607; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

  14. History of the Church, 3:389; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  15. Quoted by James Burgess, in compilation of excerpts from Joseph Smith’s discourses; James Burgess, Journals, 1841–48, vol. 2, Church Archives.

  16. History of the Church, 5:407–8; punctuation modernized; paragraph divisions altered; from instructions given by Joseph Smith about Jan. 1843 in Nauvoo, Illinois; reported in a letter by an unidentified Boston Bee correspondent, Mar. 24, 1843, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, May 15, 1843, p. 200.

  17. History of the Church, 3:379; from a discourse given by Joseph Smith on June 27, 1839, in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  18. History of the Church, 4:571–75, 580; punctuation and grammar modernized; paragraph divisions altered; from “Try the Spirits,” an editorial published in Times and Seasons, Apr. 1, 1842, pp. 743–45, 747; Joseph Smith was the editor of the periodical.

  19. History of the Church, 3:391–92; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

Նկար
Joseph healing Elijah Fordham

1839 թվականի հողիսի 22-ին, Իլայջա Ֆորդամը բարձրացավ «մահվան քնից», այն ժամանակ, երբ Ջոզեֆ Սմիթը նրա տուն մտավ ն հայտարարեց. «էլայջա, ես հրամայում եմ թեզ՝ Հիսոա Նազովրեցու անունով վե՛ր կաց և բժշկվիր»:

Նկար
missionaries teaching

Եկեղեցում, լեզուների պարգևր՝ Սուրբ Հոգու զորությամբ, անհավատներին քարոզելիս Աստծո ծառաներին օգնելու համար է: